Օրվա լրահոսը

«Ռուսաստանը գազի գնի հարցով ժամանակ է շահում, մինչեւ տեսնի, թե նավթի հետ ինչ է կատարվում» (Տեսանյութ)

103.1% տնտեսական ակտիվությունը գյուղատնտեսության հաշվին է:

Մինչեւ ժամը 4-ը ժամանակ տվեցին ոստիկանությանը

«Նոր Հայաստան» փրկության ճակատի ներկայացուցիչ Պետրոս Մակեյանը Ազատության հրապարակից գիշերը բերման ենթարկված ակտիվիստների վերաբերյալ ոստիկանության տարածած հաղորդագրությունը ծիծաղելի է համարում: «Այնպիսի հայտարարություն էր, կարծես թե Նորք- Մարաշ 2-րդ գործողությունն են իրականացրել ու նոր բանդա են բացահայտել: Սա ոստիկանության ոճն է: Ոստիկանությունը դարձել է գործող վարչախմբի գործիք: ՀՀ ներքին անվտանգությունը զրոյական վիճակի է հասել, ու ամեն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ՀՀ ոստիկանությունում

Հունվարի 27-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց ՀԱՊԿ շրջանակում արդյունավետ համագործակցության կապակցությամբ և ընդգծեց, որ արվում է ամեն ինչ գործընկերության ավելի բարձր մակարդակի հասնելու համար, ինչը թույլ կտա համարժեք հակազդել բոլոր մարտահրավերներին: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նիկոլայ Բորդյուժան

Հինգ տարի անց Սերժ Սարգսյանի խոստումն անկատար է. ակցիա նախագահականի մոտ. «Ա1+» (տեսանյութ)

Նախագահական նստավայրի մոտ այսօր ևս հանգիստ չէր: Հինգ տարի առաջ Սերժ Սարգսյանի տված խոստման հետևից այստեղ էին եկել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները: Այս անգամ ևս ոստիկանները նրանց թույլ չտվեցին ակցիա անցկացնել նախագահականի դիմացի մայթին: Սկսվեց քաշքշուկ: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

«Նոր Հայաստան» ճակատում չգիտեն՝ առգրավված դանակն ումն է եղել

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամներին երեկ Ազատության հրապարակից բերման ենթարկելու դեպքի առիթով քիչ առաջ ճակատի ներկայացուցիչները հրատապ ասուլիս անցկացրին: Ճակատի ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանը վստահեցրեց, որ ոստիկանության տարածած հաղորդագրությունը, թե մի խումբ անձինք հրապարակում տեղադրված վրանում ոգելից խմիչք էին օգտագործում ու բարձրաձայն հայհոյում, չի համապատասխանում իրականությանը: Ըստ Անդրիաս Ղուկասյանի, նստացույցի մասնակիցները եղել են սթափ, պարզապես

Հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի հրազենային վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հունվարի 26-ին հնչած կրակոցների դեպքի առթիվ: 2016թ. հունվարի 26-ին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ աջ ազդրի և հետույքի շրջանում հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1969թ. ծնված Ա.Թորոյանը և 1980թ. ծնված Ս.Գրիգորյանը: Կրակոցների հետևանքով վերջիններիս պատճառվել

«Տարօրինակ» թանգարաններ՝ Պրահայում

Պրահայում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել մշակութային միջոցառումների մասին իրազեկող ազդագրերի: Օրինակ՝ Հին քաղաքի սրտում գտնվող այս ցուցանակի վրա մեկտեղվել են ջազի, ռոքի, դասական երաժշտության ու հատուկ էֆեկտներով ֆիլմերի սիրահարներին «աչքով անող» ազդագրեր: Դրանցից հետ չեն մնում նաեւ ԿԳԲ-ի ու Կոմունիզմի թանգարանները: Վերջինս Պրահայում հիմնադրվել է 2001-ին եւ, չեխերի փաստմամբ, այցելուների պակաս չունի: Անգամ չեխ

Ադիբեկյան. «Մենք ենք առաջինը հրկիզվել, ոչ թե հրեաները» (Տեսանյութ)

Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է: Հիշեցնենք, որ 1945թ. այս օրը Խորհրդային բանակն ազատագրել է Աուշվից-Բիրկենաուի (Օսվենցիմի) նացիստական համակենտրոնացման և մահվան ճամբարը: «Հոլոքոստ» նշանակում է կենդանի հրկիզված: «Հոլոքոստը զգուշացում է մարդկությանը, որ չի կարելի էթնիկական հատկանիշի հիման վրա բնաջնջել ժողովրդին: Բնաջնջողը ֆաշիստ է, որը պետք է դատապարտվի: Ուկրաինայում եւ Մերձբալթիկայում այսօր փորձում են հերոսացնել ֆաշիստներին,

Կիրո Մանոյան. «Պետք չէ զարմանալի համարել, որ մենք ցանկացած իշխանության հետ պատրաստ լինենք գործակցել»

Կիրո Մանոյանի խոսքերով՝ Դաշնակցությունը դեռ պաշտոնների չի ձգում

Քրեակատարողական ծառայությունը ամփոփեց 2015 թվականին կատարված աշխատանքները

Քրեակատարողական ծառայության ստորաբաժանումների ղեկավարները քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Օսիկյանին ներկայացրին հաշվետու ժամանակաշրջանում կատարած աշխատանքները, ձեռքբերումներն ու բացթողումները, ինչին տրվեցին ընդհանուր գնահատականներ և հանձնարարականներ: Մասնավորապես, համեմատականներ անցկացվեցին ծառայության տարբեր ոլորտներում 2014թ. գրանցված ցուցանիշների հետ: Այսպես` գրանցվել է ամբուլատոր բուժման 76911 դեպք 2014 թվականին, 85408` 2015թ.-ին, իսկ ստացիոնար բուժման` համապատասխանաբար 953 և 822: 2014 թվականին արձանագրվել

Ավանդույթ դարձած այց՝ Եռաբլուր

Հունվարի 27-ին Հայոց բանակի օրվա առթիվ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհեցին Զորավար Անդրանիկի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Մոնթե Մելքոնյանի և Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքում նշեց. «Ցանկացած հայ պետք է գլուխ խոնարհի հերոսաբար զոհված մեր տղաների հիշատակի առջև, որովհետև նրանք

Նախարարական համաժողովի նպատակն է բարձրաձայնել հանրային առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրները

Մարտի 1-ին և 2-ին Երևանում կանցկացվի «Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով նախարարական միջազգային համաժողովը, որին նախատեսվում է շուրջ 14 երկրի առողջապահության նախարարների մասնկացություն: ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպված միջոցառմանը ներկա կգտնվի նաև ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ժուժաննա Յակաբը: Համաժողովի նպատակն է միջազգային քննարկումների և գիտական ելույթների միջոցով բարձրաձայնել հանրային առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրները և

Գրիպի բուժումն այլեւս անվճար չէ. պետպատվերը մինչեւ հունվարի 20-ն էր

Երբ այս ամսվա սկզբից գրիպի Ա տեսակի H1N1-ի վարակի տարածման դեպքերը բավականին շատ էին, անգամ մահվան դեպքեր էին արձանագրվում, մարդիկ անհանգստացած էին, առողջապահության նախարարությունն իրավիճակը կայունացնելու համար սահմանեց անվճար բուժում նշված հիվանդությունների համար: Բայց ինչպես ամեն լավ բան, այնպես էլ պետպատվերը վերջ ունի: Բազմաթիվ հիվանդներ սուր շնչառական հիվանդության դեպքերով շարունակում են դիմել հիվանդանոցներ եւ անակնկալի

Պե՞տք է Հայաստանին ռազմական օմբուդսմեն

Թեժ քննարկում բանակային թեմաներով

ԵԽԽՎ հայազգի պատվիրակը հերթական անգամ զարմացրեց

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Թուրքիայի պատվիրակության անդամ, հայազգի Մարգար Եսայանը շարունակում է զարմացնել իր վարքագծով: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ` ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում Եսայանը «կողմ» էր քվեարկել երկու հակահայկական զեկույցներին` Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի ՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը կանի հնարավորը, որպեսզի Երևանի և գերմանական քաղաքների միջև ևս գործընկերային հարաբերություններ հաստատվեն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի հետ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու առթիվ, քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձևավորված ջերմ հարաբերություններն այսուհետ ևս կլինեն շարունակական, ինչն իր հերթին կնպաստի Երևանի և գերմանական քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների ձևավորմանը: «Մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ի ժամը 14.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզի Դդմասար, Միջնատուն, Ավշեն, Միրաք, Շենկանի համայնքների, ինչպես նաև Հրազդան-Ջրառատ, Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները (բեռնատար ավտոմեքենաների համար), Գորիս-Սիսիան, Վանաձոր-Ալավերդի և Վայոց ձորի

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը հերքում է, որ ավելի ջերմ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը անցյալ տարի հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ: Այդ հանդիպումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց, առ այն, որ ադրբեջանական նավթը «կգնի« մարդու իրավունքները եւ Գերմանիայի դիրքորոշման վրա էլ ազդեցություն կունենա: Այդ հանդիպումից հետո Գերմանիայի արտաքին առեւտրային պալատի ներկայացուցիչ Ֆլորիան Շրեդերը խոսել էր Ադրբեջանի հետ սերտ համագործակցության մասին եւ հայտարարել, որ Գերմանիան պատրաստ

Վերաքննիչ դատարանի որոշումը 38 օր է չի տրվում դեպարտամենտի կալանավորված պաշտոնյային

Հանրապետության նախագահին, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին է դիմել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Վարդան Զուռնաչյանը: Նա ներկայացնում է դատական դեպարտամենտի նախկին պետ Միսակ Մարտիրոսյանի շահերը: Փաստաբանը տեղեկացնում է, որ դատական դեպարտամենտի նախկին պաշտոնյաների, դատական կարգադրիչների առանձին ստորաբաժանումների պետերի դեմ հարուցված քրեական գործով բերված բողոքի շրջանակներում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ վերաքննիչ դատարանի դատավոր Կ. Ղազարյանի,

Կիրո Մանոյան. Այս անգամ Ադրբեջանը մեծ ապտակ ստացավ

Կիրո Մանոյանի համար պարզ է, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը ակտիվ աշխատանք է տարել, սակայն դա բավարար չէ

Ալեքսանդր Սիրունյան. Մահացած ծննդկան Մերի Մարգարյանի մոտ անհետացել էին լյարդն ու թոքերը

Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան մեջ մեղադրվող Շենգավիթ բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի ջերմությունը չի իջնում: Այս մասին Aravot.am-ին ասաց նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը: Տուժողի հարազատների պնդումներին ի պատասխան, թե բժշկուհու առողջական խնդիրներն ի հայտ եկան, որ դատարանը նրան ազատ արձակելու որոշում կայացնի՝ փաստաբանն ասաց, թե անիմաստ են նման խոսակցությունները. «Իմաստը ո՞րն է: Դատարանի որոշումն արդեն

Արծրուն Հովհաննիսյան. «Բանակում զոհերի թիվն անհնար է ինչ-որ կերպ կեղծել»

Ակտիվ քննարկում`բանակում մահացության դեպքերի վերաբերյալ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունվարի 28-31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 8-12 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 28-ին կնվազի 4-6 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա՝ 9-11 աստիճանով: Երևանում՝ Հունվարի 27-31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի հունվարի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ`   •             Օդի առավելագույն ջերմաստիճան 8.50C (1987 թ.) •             Օդի նվազագույն ջերմաստիճան

Անդրեյ Սորոկինը՝ ՀՀ-ում ընտրությունների եւ Սերժ Սարգսյանին հովանավորելու մասին. «Երբեք լեգիտիմ բառը չենք օգտագործել»

2016-ին Գերմանիան ստանձնել է ԵԱՀԿ նախագահությունը: Այդ կապակցությամբ այսօր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը եւ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը հրավիրել էին ասուլիս: Aravot.am-ի հարցին՝ ընդդիմությունն ասում է, որ եվրոպական կառույցները, աչք փակելով ընտրությունների կեղծման դեպքերի վրա եւ դրանք հայտարարելով լեգիտիմ՝ դրանով հովանավորում են նախագահ Սերժ Սարգսյանին, Դուք

«Դիվանագետը պետք է լինի զգույշ, ուշադիր եւ բանիմաց»

Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը՝  դիվանագետի կերպարի, հայ-չեխական հարաբերությունների ու հայկական համայնքի մասին: «Պրահայի գեղեցկությունն ավելի հաճելի է դարձնում աշխատանքը» «Առավոտը» Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանին խնդրեց գնահատել Հայաստանի եւ Չեխիայի Հանրապետությունների, ինչպես նաեւ Սլովակիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը, հատկապես հաշվի առնելով Հայաստանի՝ Եվրասիական կողմնորոշումը։

«Շատ տհաճ ու կոշտ բանաձեւեր էին, հաջողվեց մեկը հանել, սա արդեն իսկ հաղթանակ է». Անդրեյ Սորոկինը՝ հակահայկական բանաձեւերի մասին

2016-ին Գերմանիան ստանձնել է ԵԱՀԿ նախագահությունը: Այդ կապակցությամբ այսօր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը եւ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը հրավիրել էին ասուլիս: ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի հետ կապված բանաձեւի ընդունման հետ կապված լրագրողների հարցին՝ դա կարո՞ղ է ինչ-որ կերպ խոչընդոտել Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացը՝ Անդրեյ

ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ . «ԵԽԽՎ-ում կան առողջ բանականության կողմնակիցներ»

ԼՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանի մեկնաբանությունը NEWS.am գործակալությանը Հարց. ԵԽԽՎ այսօրվա նիստի ընթացքում մերժվել է «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի գրավյալ մյուս տարածքներում» բանաձևի նախագիծը և ընդունվել «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» բանաձևը։  Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։ Պատասխան. Դրական ենք գնահատում ԵԽԽՎ նիստի ընթացքում ընդունված որոշումը՝ մերժել զեկուցող Ռոբերտ Ուոլթերի

ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Բալթյան երկրների խորհրդարանականների վարքագիծը ԵԽԽՎ-ում

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 27-ին հեռախոսազրույցներ է ունեցել Լատվիայի Հանրապետության Սաեյմայի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում Լատվիայի պատվիրակության ղեկավար Ինես Լիբինա-Էգների, Լիտվայի Հանրապետության Սեյմասի Լիտվա-Լեռնային Ղարաբաղ բարեկամության խմբի ղեկավար, ԵԽԽՎ-ում Լիտվայի պատվիրակության անդամ Դալիա Կուոդիտեի եւ Էստոնիայի Հանրապետության Ռիիգիկոգուի Էստոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Մատի Ռայդմայի հետ: ԱԺ

«Երբ բոլորն ինձ հալածում էին, Գագիկ Ջհանգիրյանն իմ հետ արդար վարվեց». ՆԳ նախկին նախարար

Aravot.am-ը Լենինականի նախկին միլպետ, իսկ 1990 թվականին ՀԽՍՀ ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Լևոն Գալստյանից հետաքրքվեց, թե շրջանառվող թեկնածուներից՝ իրավապաշտպան Ավետիք Իշխանյան, փաստաբան Արտակ Զեյնալյան, ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյան, արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյան եւ այլն, ո՞ւմ կուզենար տեսնել ՀՀ օմբուդսմենի պաշտոնում: «Ես Գագիկ Ջհանգիրյանի անունն եմ լսել ու նրա մասին շատ լավ կարծիքի եմ:

«Մենք լիովին աջակցում ենք Մինսկի խմբի նախաձեռնությանը՝ հետաքննել հրադադարի խախտման դեպքերը». Գերմանիայի դեսպան

2016-ին Գերմանիան ստանձնել է ԵԱՀԿ նախագահությունը: Այդ կապակցությամբ այսօր ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը եւ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը հրավիրել էին ասուլիս: Անդրեյ Սորոկինը, ողջունելով Գերմանիայի նախագահությունը, ասաց, որ դրանով նա Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության համար իր վրա պարտավորություն է վերցնում: Մաթիաս Քիսլերի խոսքերով՝ «Մենք համոզված ենք,

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930