Օրվա լրահոսը

Քանի՞ ժամ ՀԿ-ում աշխատելն է ենթակա վարձատրության. Կառավարության նախագիծն ԱԺ-ում

Այսօր ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց կառավարության նախագիծը՝ փոփոխություններ կատարելու «Հասարակական կազմակերպությունների» մասին օրենքում: Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանին հարցրեց՝ օրենքում նշված է կամավոր սկզբունքով աշխատելու մասին, կամավոր ասելով ի՞նչ եք հասկանում: Քրմոյանը պարզաբանեց, որ կամավոր սկզբունքն այն է, երբ մարդը գնում է աշխատելու՝ առանց որեւէ վարձատրության: Եթե

Ի՞նչ է անհրաժեշտ ընտանեկան դրամագլխից ամսական 25000 դրամ օգտագործելու համար

ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների և լրացումների արդյունքում նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալուց հետո կարելի է ընտանեկան դրամագլխից փոխանցում կատարել նաև ցանկացած բանկային հաշվի` բայց ոչ ավելի քան ամսական 25000 դրամը: Նշված գումարը տնօրինելու համար ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող ծնողը բանկին ներկայացնում է դիմում: Բանկը դիմումի

«Պետությունը չպիտի քիթը խոթի ու ՀԿ-ից հաշվետվություն ուզի». Ալեքսանդր Արզումանյանն ուզում է լսել ՀԿ-ների կարծիքը (Տեսանյութ)

Ալեքսանդր Արզումանյանը կասկածեց, որ ՀԿ-ները համաձայնություն են տվել այս նախագծին, քանի որ նախագծում կա 5 մլն դրամի դեպքում պարտադիր աուդիտ անցկացնելը, ինչին շատերը դեմ են:

«Լիլիթի ազատ արձակվելու մասին ԶԼՄ-ներից եմ տեղեկացել, նա գյուղ դեռ չի եկել». Արեւիկի գյուղապետ

Գյումրու «Ռադիո Մարիամ Հայաստան»-ի աշխատանքները համակարգող 30-ամյա լրագրող Լիլիթ Թորոսյանն այսօր ազատ է արձակվել, նախաքննական մարմինը կալանքի ժամկետի ավարտին փոխել է նրա խափանման միջոցը՝ ստորագրություն վերցնելով երկրից չհեռանալու մասին: Այս փաստն անչափ ուրախացրել է Լիլիթ Թորոսյանի գյուղի՝ Արեւիկի բնակիչներին, որոնք ի սկզբանե հայտարարել էին, որ չեն հավատում, թե նրա պես կիրթ ու հավասարակշռված աղջիկը կարող

Շինուհայրցիները հարստացե՞լ են, որ ՀԷՑ-ն ընկած տնետուն՝ պարտքերն է հավաքում

«Առավոտը» լուր ստացավ Սյունիքի մարզից այն մասին, որ Գորիսի շրջանի Շինուհայր գյուղում «էլեկտրիկը»՝ էլեկտրացանցի երկու այլ աշխատակցի հետ, տնետուն շրջելով տեղեկացնում է, որ պետք է վճարեն պարտքերը: Զարմացած բնակիչներին էլեկտրացանցի աշխատողները պարզաբանել են, որ դրանք հին պարտքեր են՝ 15 տարվա: «Ամեն ամիս կանոնավոր վճարում ենք, եթե չվճարենք՝ հոսանքը կանջատեն: Ինչպե՞ս եղավ, որ պարտքեր գոյացան»,- զարմացած

Ավազակային հարձակում և սպանություն Տավուշում

ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ներքին Կարմիր Աղբյուր գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման և սպանության դեպքի առթիվ։ Նախնական քննության տվյալներով՝ հունվարի 23-ի լույս 24-ի գիշերն առերևույթ հանցագործություն կատարած անձինք, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, դանակով զինված, մուտք են գործել Ներքին Կարմիր Աղբյուր գյուղի բնակիչ, 1929թ. ծնված Կառլեն Իսրաելյանի կացարան, որտեղ

Ալեքսանդր Իսկանդարյան. «ԼՂՀ հարցը որոշվում է Քաշաթաղում եւ Մարտակերտում»

Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանում գերագնահատում են ԵԽԽՎ-ի դերը`ԼՂՀ հարցում

Հակահայկական զեկույցները ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում կքննարկվեն հունվարի 26-ին

Այսօր Ստրասբուրգում Երևանի ժամանակով 13.30-ին կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը: Հունվարի 25-29-ը ընթացող նստաշրջանը Հայաստանի համար ճակատագրական է այն առումով, որ օրակարգում ներառված է երկու հակահայկական զեկույց՝ Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» և բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի ՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերնագրերով:

«Ինձանից հետո էդ ի՜նչ ես անելու»

Ժամանակին ավագ Վարդան Աճեմյանը այսպես է արձագանքել թոռան՝ այժմ ճանաչված կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի թատերական ուղով գնալու ցանկությանը: Օրերս ՀՀ նախագահի հրամանագրով մի շարք բնագավառներում շնորհվեցին Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական մրցանակներ: Երաժշտության ոլորտում այդ պարգեւին արժանացավ կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը (լուսանկարում)՝ «Հնչյունի թատրոնը» ստեղծագործության համար: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ճանաչված կոմպոզիտորը հայտնի է իր սիմֆոնիկ, կամերային-գործիքային, վոկալ,

Հորդորել են զարգացնել մեր երկրի կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող իրավական դաշտը և միանալ Միջազգային հակակոռուպցիոն ակադեմիայի ցանցին

Այսօր տեղի է ունեցել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի և Գերմանական միջազգային համագործակցության կազմակերպության (GIZ) հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված «Ազգային և միջազգային ջանքերը կիրառական էթիկայի ոլորտում» թեմայով խորհրդաժողով, որին մասնակցել են Հայաստանի պետական բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ոլորտի պատասխանատու պաշտոնյաներ, էթիկայի ոլորտի միջազգային փորձագետներ, գործարար աշխարհի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակներում քննարկվել են հանրային

Արմեն Մարտիրոսյանը՝ քվեարկության էլեկտրոնային համակարգի մասին. «Ժողովրդի ձեռքից կհավաքեն այդ քարտերը»

«Նայած ինչ ձեւի էլեկտրոնային քվեարկություն։ Միայն մատնահետքով քվեարկությունը քիչ է, պետք է անպայման ցուցակները հրապարակվեն։ Մատնահետքի դեպքում կարող են տարբեր մատներ դնեն։ Իսկ քարտային համակարգն ամենավտանգավորն է, որովհետեւ ժողովրդի ձեռքից կհավաքեն այդ քարտերը»,- այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Հիշեցնենք, որ հունվարի 21-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ

Ամբաստանյալի հաղորդմամբ՝ ոստիկանության ծառայողը բռնության գործադրմամբ զուգորդված անցել է պաշտոնեական լիազորությունները

Ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու վերաբերյալ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Արմեն Ս.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Արմեն Ս.-ն հայտնել է,

Վերաքննիչ դատարանը մերժեց Գեւորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը (Տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վերաքննիչ քրեական դատարանում հունվարի 25-ին բողոքարկվում էր առաջին ատյանի որոշումը՝ Գեւորգ Սաֆարյանին խափանման միջոց կալանք նշանակելը: Քիչ առաջ  Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատարանի առջեւ հավաքվածներին ասաց, որ իրենց միջնորդությունը մերժվել է, իսկ Գեւորգ Սաֆարյանը նիստին ներկա չի եղել: Տիգրան Հայրապետյանը նշեց, որ դատախազը հիմնավորումներ է բերել, սակայն իր մոտ այնպիսի

Մարիխուանա՝ բաճկոնի գրպանից

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Լենինգրադյան և Հասրաթյան փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 1969 թ. ծնված Մուրադ Ս.-ին: Խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել է «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն

«Ըմբիշները Ռիո դե Ժանեյրո մեկնելու են հաղթելու համար»

«Առավոտի» հարցազրույցը ՀԸՖ 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Հովհաննես Սոֆոյանի հետ – Ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին մնում է 194 օր: Դա եւ շատ ժամանակ է, եւ քիչ: Նկատի ունեմ թե՛ հավաքականի այն անդամներին, որոնք շարունակելու են պայքարել ուղեգրերի համար, թե՛ նրանց, ում առջեւ 2016 թվականին այլ խնդիրներ են դրված: Ինչպե՞ս է ֆեդերացիան զուգահեռաբար աշխատելու: –

IFC-ն 50 մլն ԱՄՆ դոլար է հատկացրել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին՝ բանկի կապիտալն ավելացնելու եւ ֆինանսական միջոցների հասանելիությունն ընդլայնելու նպատակով

Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) 50 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս փոխառություն է տրամադրել Հայաստանում խոշորագույն բանկ հանդիսացող «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին: Այս փոխառությունը տրամադրվել է բանկի կապիտալն ավելացնելու, երկրի տնտեսական սուբյեկտների վարկավորման հնարավորությունները եւ ֆինանսավորման հասանելիությունը ընդլայնելու, տնտեսական աճը եւ աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով: Երեկ այս մասին Ազգային պատկերասրահի դահլիճում, որտեղ հավաքվել էին մեր

Աշոտ Գրիգորյան. «Ահազանգ եմ հնչեցնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կողմից առձեռն միլիոնավոր դոլարների շրջանառության մասին»

ԵՀՄՖ նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանի նամակը ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին Ձերդ Գերազանցություն Կրկին անգամ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ՄԱԿ-ի հովանու տակ գործող ՅՈՒՆԵՍԿՕ-ի և նրա գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի տխրահռչակ գործունեության մասին ԵՀՄՖ Իրավական խմբի փաստահավաք գործունեության արդյունքում ձեռք բերված փաստերը, որոնք ուսումնասիրելով ինքներդ էլ կհամոզվեք, թե, ցավոք, որքան տեղին էին իմ կողմից բազմաթիվ անգամ հնչեցրած ահազանգերը տիկին

Ովքե՞ր ապագայում կներկայացնեն ընդդիմությունը խորհրդարանում

Նոր տարին սկսել ենք նոր Սահմանադրությամբ, բայց նոր Սահմանադրության գոյությունն առայժմ էապես չի զգացվում: Դեռեւս չի զգացվում, բայց առաջիկայում կզգացվի: Այն էլ ինչպե՛ս կզգացվի: Նոր Սահմանադրության գոյությունը կզգան հատկապես քաղաքական գործիչներն ու առանձնապես ընդդիմադիր գործիչները՝ հատկապես ընտրական գործընթացների հետ կապված: Ասել ենք ու շարունակելու ենք կրկնել, որ հարյուրտոկոսանոց համամասնական ընտրությունը, որ տարիներ շարունակ հանդիսացել է

Տնտեսվարողները պարտավոր են ապահովել իրենց օբյեկտների հարակից տարածքների ձնամաքրման աշխատանքները

Համաձայն Երևանի ավագանու կողմից հաստատված պարտադիր բարեկարգման կարգի՝ մայրաքաղաքում գործունեություն իրականացնող տնտեսվարողները ձմռան ամիսներին պարտավոր են ապահովել իրենց օբյեկտների հարակից տարածքների ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները: Ըստ այդմ, հորդորում ենք բոլորին պահպանել նշված կարգի պատշաճ իրականացումը: Անբարեխիղճ տնտեսվարողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով կկիրառվեն տուգանքներ: Երեւանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Սպանության պատճառը ֆինանսական խնդիրնե՞րն են

Հունվարի լույս 24-ի գիշերը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում կտրող-ծակող գործիքի 20 հարվածներով սպանվել է գյուղի բնակիչ, 1957թ. ծնված Ռազմիկ Իսրայելյանը: Նրա դիակը հայտնաբերվել է անասնագոմում: Ռազմիկ Իսրայելյանը 1995թ. ամուսնալուծվել է, կինը բնակվում է Ռուսաստանում: Ռազմիկ Իսրայելյանը բնակվում էր ծեր հոր հետ, զբաղվում էր անասնապահությամբ: Իրավապահ աղբյուրներից տեղեկացանք, որ սպանության պատճառը հավանաբար

Գ. Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ

ՀՀ գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գ. Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 25-ից 30-ը աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ: Այցի շրջանակներում Գ. Կոստանյանը Ստրասբուրգում հանդիպումներ կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գուիդո Ռայմոնդի (Guido Raimondi), Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի (Nils Muižnieks), Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիկիոյի (Gianni Buquicchio),

Պահանջում են դատարանի դահլիճից ազատել Գեւորգ Սաֆարյանին (Տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանում հունվարի 25-ին բողոքարկվում է առաջին ատյանի դատարանի որոշումը Գեւորգ Սաֆարյանի նկատմամբ՝ խափանման միջոցը նշանակել կալանք: Այդ կապակցությամբ այժմ մի խումբ քաղաքացիներ հավաքվել են դատարանի շենքի դիմաց, ձեռքներին Գեւորգ Սաֆարյանի եւ Հայկ Կյուրեղյանի նկարները եւ «Դադարեցրեք քաղաքական հետապնդումները եւ ազատեք քաղբանտարկյալներին» պաստառները: Դատարանի շենքի դիմաց քաղաքացիները հորդորում են դատավորին սթափվել եւ արդարություն հաստատել՝

Մազաթափության եւ թեփի դեմ` գարեջրով մերսեք գլխամաշկը

Անգույն հինային խառնեք մածուն՝ հետո օգտագործեք Մազերի որակը բարելավելու եւ առաջացած խնդիրները կանխելու համար կան բազմաթիվ միջոցներ: Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս գլուխը լվանալ թեթեւակի տաքացված գարեջրով, որը ամրացնում է մազերը եւ խթանում աճը: Մազաթափության եւ թեփի դեմ հրաշալի տարբերակ է հետեւյալ միջոցը. գարեջրով կարող եք դանդաղ շփելով՝ մերսել գլխամաշկը, գլուխը փաթաթել սրբիչով եւ երկու

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Վերին Գետաշեն-Մադինա, Լանջառ-Լուսաշող, Ֆանտան-Ջրաբեր, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Ձորագետ-Դսեղ, Երևան-Մեղրի (168-220 կմ), Հրազդան-Հանքավան, Ամասիա-Գյումրի, Գյումրի-Երևան, Գյումրի-Արմավիր, Գյումրի-Վանաձոր և Արագածոտնի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները: Արագածոտնի մարզի Թալին, Ապարան

Ահաբեկչական երկու ուժգին պայթյուններ ցնցեցին Գամիշլին. kantsasar.com

kantsasar.com. «Գանձասար»-ի թղթակից Յակոբ Սրկ. Պարսումեան տեղեկացուց, թէ Գամիշլիի Մայամի պողոտային մէջ գտնուող «Սթար» ճաշարանին մօտ վայրկեաններ առաջ ահաբեկչական ուժգին երկու պայթումներ ցնցեցին քաղաքը։ Նախնական տուեալներով արձանագրուած են 3 զոհեր, 6 վիրաւորներ, որոնցմէ մէկը՝ հայ։ Վիրաւորներէն մէկուն վիճակը ծանր է։ Շրջանի վաճառատուները նիւթական մեծ վնասներ կրած են։ Այժմ քաղաքացիական պաշտպանութեան ուժերը շրջափակած են տարածքը։ Ըստ

«Հանցավոր խմբի» գործով կալանավորված Լիլիթ Թորոսյանն ազատ է արձակվել. 168.am

Նախորդ տարի վնասազերծված խմբի գործով կալանավորված Լիլիթ Թորոսյանն ազատ է արձակվել։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը՝ նշելով, որ Լիլիթ Թորոսյանի կալանքի ժամկետը չի երկարացվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունըչ հեռանալու մասին։ Նյութի մանրամասները կարդացեք 168.am-ի կայքում  

Երգահանը՝ հին երեւանցիներին կողոպտելու մասին

Aravot.am-ի հետ զրույցում երգիչ, երգահան, ակտիվ քաղաքացի Էդուարդ Զորիկյանը խոսելով Հին Երեւանի պատմությունը ջնջելու և, մասնավորապես Արամի 30 շենքի քանդելու մասին ասաց. «Այս ամենն արվում է՝ շահագործելով «գերակա հանրային շահ» հասկացությունը: Բայց մենք մոռանում ենք, որ նման բան կարող է արվել միայն բացառիկ դեպքերում, իսկ մեր իրականության մեջ այս երևույթն ամենուր և անընդմեջ է, ուստի

Վարորդներին կոչ ենք անում տրանսպորտային միջոցները շահագործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում. ՀՀ ոստիկանություն

Տեղացած առատ ձյան, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ և դժվարանցանելի են մի շարք ճանապարհահատվածներ: Վարորդներին կոչ ենք անում տրանսպորտային միջոցները շահագործել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին, ժամը 10-ի դրությամբ, հանրապետության մի շարք տարածքներում ձյուն է տեղում: Տեղացած առատ ձյան, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են

Սուրիոյ բանակը Լաթաքիոյ հիւսիսային գիւղական շրջանին մէջ իր վերահսկողութեան տակ առած Է 18 գիւղ. yerakouyn.com

Սուրիական բանակը, վերջին երկու օրուան ընթացքին, Լաթաքիոյ գիւղական հիւսիսային շրջանին մէջ, իր վերահսկողութեան տակ առած է 18 գիւղ։ Այս մասին յայտարարած է Սուրիոյ բանակի սպայակոյտը։ Աղբիւրին համաձայն՝ սպաննուած են բազմաթիւ զինեալներ, իսկ ուրիշներ փախուստ տուած են դէպի Թուրքիա: Նշեալ քայլը ամբողջացումն է վերջին քանի մը օրուան ընթացքին շրջանին մէջ Սուրիոյ բանակին արձանագրած յառաջխաղացքին, մասնաւորաբար Նահիաթ

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Սոթք-Քարվաճառ, Վերն Գետաշեն-Մադինա, Լանջառ-Լուսաշող, Սուրենավան-Երասխ, Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Գումրի-Բավրա, Ամասիա-Գյումրի, Գյումրի-Երևան, Գյումրի-Արմավիր, Գումրի-Վանաձոր, Վանաձոր-Գյումրի, Վանաձոր-Ալավերդի, Սիսիան-Գորիս, Գորիս-Կապան, Մեղրի-Կապան, Արագածոտնի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները: Արարտի մարզի Արտաշատ

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930