Օրվա լրահոսը

Մեր սոված առյուծն ու նրանց վայելած սերը

Երեւանի կամ առավել եւս Գյումրիի աղմկահարույց կենդանաբանական այգիները համեմատության եզրեր չունեն Գերմանիայի Լայպցիգ քաղաքի այս կենդանաբանական այգու հետ: Եվրոպայի ազատության մթնոլորտն ասես ազդել էր նաեւ այստեղի կենդանիների վրա: Որ ազատավանդակին մոտենում էինք՝ կենդանիները, ինչպես լուսանկարում, համբուրվում էին, գգվում իրար ու վայելում կյանքը: Ի տարբերություն Գյումրիի կենդանաբանական այգու բնակիչների, որոնք սովածությունից իրենց թաթն են լիզում, երեկոյան

Հերմինե Նաղդալյանն ընտրվեց ԵԽԽՎ փոխնախագահ

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստում հայաստանյան պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանն ընտրվեց ԵԽԽՎ փոխնախագահ: Նա Վեհաժողովի կողմից այսօր ընտրված 20 փոխնախագահներից մեկն է: 20 փոխնախագահների շարքում են Հոլանդիայի, Գերմանիայի, Վրաստանի, Թուրքիայի, Հունգարիայի ներկայացուցիչներ: Նշենք, որ Հերմինե Նաղդալյանն այս պաշտոնը կզբաղեցնի մինչև հաջորդ նստաշրջան: Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արդարադատության նախարարն աշխատանքային այցով Ստրասբուրգում է

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունվարի 24-26-ն աշխատանքային այցով Ստրասբուրգում է: Այցի շրջանակում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կհանդիպի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդին՝ քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:   ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ազատանի տղամարդկանց 80 տոկոսը ՌԴ-ում է. ռուբլու արժեզրկումն անգամ խոպան գնալու մտքից հետ չի պահում

Aravot.am-ը Ազատան գյուղի ավագանու անդամ Գեւորգ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ռուբլու կտրուկ արժեզրկումը պատճառ չի՞ դառնում արդյոք գյուղի՝ ՌԴ-ի տարբեր տեղանքներ մեկնած տղամարդկանց հայրենիք վերադառնալու: «Պատկերացրեք՝ ոչ. մեր գյուղի տղամարդկանց 80 տոկոսը դրսում է, Յակուտիայում են, Սախալինում, Մոսկվայում, Կրասնոդարում, Սոչիում… Ամանորին ընդառաջ շատերն են վերադարձել գյուղ, բայց այժմ պատրաստվում են նորից մեկնել: Իհարկե, շատ դժգոհ են

Հրացան և 7 փամփուշտ՝ տանիքից

Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները 1981 թ. ծնված Արտակ Ս.-ի առանձնատան տանիքի զննությամբ հայտնաբերել և առգրավել են «ՏՕԶ-8» տիպի, 5.6 մմ տրամաչափի ակոսավոր հրացան և նույն տրամաչափի 7 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: ՀՀ ոստիկանություն  

Սյուզի Գեւորգյանը ճանաչվել է տուժող

Սյուզի Գեւորգյանին ծեծի ենթարկելու դեպքով հարուցվել է քրեական գործ

Կայանալու արվեստը. Առարկաների ուսուցումից դեպի թեմաների ուսուցում

Տեղեկատվական դարում վաճառվում են նախեւառաջ գիտելիքները, ոչ թե ապրանքները «Պողոսիկ, արի գրատախտակի մոտ: Ի՞նչ էր այսօր հանձնարարված»: «Նար-Դոսի «Թե ինչ եղավ, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց» պատմվածքը: «Դե, պատասխանիր դասդ»: «Գլխավոր հերոսուհուն՝ Անանին, սկզբից սկեսուրն է չանգռում՝ գիժ Հոռոմսիմը՝ այն բանի համար, որ շաքարը շաքարամանից պակասել է, իսկ այնուհետեւ ամուսինը՝ Յագորը, սպանում է»: «Շատ

Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը հանրապետությունում

2016 թվականի հունվարին հանրապետությունում նկատվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված սեզոնային ակտիվություն: Ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների, ինչպես նաև բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման արդյունքում հանրապետությունում դիտվում է ստացիոնար կազմակերպություններ սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հոսպիտալացման կայուն իրավիճակ, ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերի նկատելի նվազում: Հունվարի 3-րդ շաբաթվա հետ համեմատ հանրապետության բժշկական կազմակերպություններում սուր շնչառական

Մեծ Բրիտանիայի դեսպանատնից չվերցրեցին ակտիվիստների բերած խավիարը, քանի որ դեսպանը բուսակեր է (Տեսանյութ)

«Հանուն օրենքի» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա էր կազմակերպել: Նրանք պահանջում են չեղյալ հայտարարել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այսօր սկսված նստաշրջանի օրակարգում ներառված երկու հակահայկական զեկույցները: Նախաձեռնության անդամ Արման Ղուկասյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Մեծ Բրիտանիայից դեսպանատնից պահանջում են դուրս գալ եւ վերցնել իրեն բողոքի նամակը եւ խավիարը. «Մենք

Վարդան Խաչատրյան. «2016 թվականը Հայաստանի համար լինելու է բավականին լուրջ վայրիվերումների տարի» (Տեսանյութ)

Վարդան Խաչատրյանի կարծիքով՝ Ադրբեջանը, ելնելով իր մատուցած ծառայություններից, սպասում է, որ իր նկատմամբ պետք է լինի մեղմ մոտեցում

ԵԽԽՎ-ն նոր`ադրբեջանամետ նախագահ ունի

Քիչ առաջ մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը: Օրակարգային առաջին հարցը նոր նախագահի ընտրությունն էր: Առաջադրված էր Եվրոպական ժողովրդավարական կուսակցության խմբի ղեկավար, իսպանացի պատվիրակ Պեդրո Ագրամունտի թեկնածությունը: Վեհաժողովի կողմից Ագրամունտն ընտրվեց ԵԽԽՎ նոր նախագահ: Նախկին նախագահը`Անն Բրասյորը հրաժեշտ տվեց Վեհաժողովին: Նշենք, որ Պեդրո Ագրամունտը աչքի է ընկնում ադրբեջանամետ դիրքորոշմամբ: Իր բացման խոսքում Ագրամունտն

Պենդերեցկի. «Չեմ կարծում, որ արվեստը կփրկի աշխարհը» (Տեսանյութ)

Հունվարի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի երիտասարդական նվագախմբի 10-ամյակին նվիրված համերգը, որը կղեկավարեն հանրահայտ կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին եւ Սերգեյ Սմբատյանը: «Այսօր նվագախմբի ամենակարեւոր ձեռքբերումն այն է, որ մաեստրո Պենդերեցկին է մեզ հետ: Դա ամենամեծ պատիվն է, որ կարող ենք ունենալ որպես երիտասարդ երաժիշտներ: Նրա ներկայությունը վստահություն է ներշնչում, որ մենք ճիշտ

«Հաջորդ Օմբուդսմենը պետք է փորձ ունենա եւ կարողանա հավասարակշռված գնահատականներ տալ»

Անցած տարվա հունիսի 23-ին Երեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստների եւ ակցիան լուսաբանող լրագրողների նկատմամբ ոստիկանները բռնություն կիրառեցին: Կոտրվեցին լրագրողների տեսախցիկները, առգրավվեցին հիշողության քարտերը եւ այլն: Դեկտեմբերի 6-ին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում նույնպես մի շարք միջադեպեր եղան: Այս տարվա հունվարի 12-ին հրաժարական տվեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Արդյոք վերոնշյալ իրադարձություններից կարելի՞

«Պետք է ամեն ինչ անեն, որ աշխարհն իմանա 1915 թվականի կատարվածի մասին». Հրեական համայնքի ղեկավար

Այսօր Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է: «Արմենպրես» ակումբում Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանն ասաց, որ աշխարհի 31 պետությունում այս օրը հիշում են հոլոքոստի զոհերի հիշատակը: Տիկին Վարժապետյանն անդրադարձավ նաեւ հայոց ցեղասպանությանն ու կարծիք հայտնեց, որ ճանաչման համար անհրաժեշտ է ամենօրյա հետևողական աշխատանք, ինչպես հրեաներն են դա անում: «Մենք ամեն օր պատմում ենք, խոսում Հոլոքոստի

«Պետք է իմաստուն լինես, որպեսզի լինես խաղաղ, իսկ խաղաղ լինելը երջանկություն է». qahana.am

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Նվագախումբը հիմնել և ղեկավարում եք 18 տարեկանից: Դուք դա վերագրում եք Աստծո շնորհի՞ն, թե՞ աշխատասիրությանը, անձնական կազմակերպչական որակներին: 18 տարեկանում կար հաջողություն, և նվագախմբի հիմնումը միայն իմ կարծիքը, կամ ամբիցիան չէր: Դա թիմային աշխատանք էր. կար ցանկություն՝ հիմնել նվագախումբ: Երիտասարդ լինելու հանգամանքը մի կողմից

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում բացվեց Տ. Ներսեհ վրդ. Խալաթյանի նկարների ցուցահանդեսը

Հունվարի 24-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Քահանայից պատրաստության լսարանի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Ներսեհ վարդապետ Խալաթյանի` գեղանկարի և գրաֆիկայի անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը, որի շրջանակներում ներկայացված են 45 նկարներ: Բացման խոսք ասաց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ

Հոգեբան. «Երեխաներին տանը նստեցնելով՝ նրանց «ջերմոցային տեսակ» ենք դարձնում» (Տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ առողջապահության նախարարի միջնորդությամբ` ԿԳ նախարարի հրամանով, հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում դասերը կվերսկսվեն փետրվարի 1-ից։ «Հասկանում ենք, որ պետությունը գուցե չունի հնարավորություններ՝ ապահովելու աշակերտների առողջական խնդիրների ամբողջական լուծումը, բայց երեխաներին տանը նստեցնելով՝ նրանց «ջերմոցային տեսակ» ենք դարձնում, որովհետեւ նրանք տարրական հիգիենիկ կանոններն անգամ չեն

Քաղաքապետը հանձնարարել է ապահովել անհրաժեշտ ջերմային ռեժիմ նախադպրոցական, կրթական և մշակութային հաստատություններում

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ հունվարի 23-ից 25-ը տեղացած ձյան մաքրման և ճանապարհների երթևեկելի հատվածներն աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքներն իրականացվել են համաձայն նախապես հաստատված ընթացակարգի։ Աշխատանքներում ներգրավվել են 75 միավոր մեքենասարքավորում և շուրջ 600 աշխատակից: Նկատի ունենալով «Հայպետհիդրոմետ» ծառայության` առաջիկա օրերին ջերմաստիճանի կտրուկ անկման

«ԵԱՀԿ Մինսկի խումբը ցանկություն չունի, որ ԼՂ խնդրի հետ կապված այլ խաղացողներ ակտիվանան»

Ըստ քաղաքագետի՝ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հնարավորություն է տալիս մեր պատվիրակությանը պայքարելու ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել՝ ուղղված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում սպասվող Ղարաբաղյան խնդրին վերաբերող երկու բանաձեւերի քննարկումներին: Հայտարարությամբ հիշեցվել է, որ Մինսկի խումբը ԼՂ հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցությունների միակ ընդունելի ձեւաչափն է: Դիմելով ԵԽԽՎ-ին եւ այլ միջազգային կառույցներին՝ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել

Երեւանի քաղաքապետարան. Վաղ առավոտից Երևանում ընթանում են ձյան մաքրման աշխատանքներ

Ըստ առաջնահերթության` նախ մաքրվում են գլխավոր ու երկրորդական փողոցները, որից հետո գործընթացը կտեղափոխվի բակային տարածքներ, վերգետնյա և ստորգետնյա անցումներ, մայթեր:

H1N1-ի պատճառով պոլիկլինիկայում հերթապահած բժիշկները հավելյալ կվարձատրվեն

Երբ հանրապետությունում գրիպի Ա տեսակի H1N1 վարակը՝ խոզի գրիպը, տարածվեց, եւ կարելի է ասել՝ լարված իրավիճակ էր, հիվանդանոցներում «տեղ ու դադար» չկար, առողջապահության նախարարությունը սկսեց հորդորել քաղաքացիներին դիմել առաջնային բուժօղակ՝ պոլիկլինիկաներ՝ հիվանդանոցների «հոգսը» թեթեւացնելու համար: Ապա սկսվեցին համաբուժարաններում սուր շնչառական հիվանդություններով մարդկանց անվերջանալի հերթերը: Մեծ քանակությամբ հիվանդների ակտիվ դիմելիության պատճառով նախարարությունը հրահանգեց համաբուժարանների որոշ մասնագետների

Ալեքսանդր Իսկանդարյան. «Եվրոպան Թուրքիայի վրա ազդելու լծակ չունի»

Քաղաքագետը հայ-թուրքական հարաբերություններում զարգացման հեռանկար չի տեսնում

«Հայաստանի ագրարային» կուսակցությունը լուծարվել ու միացել է «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը

Նախօրեին տեղի է ունեցել «Հայաստանի ագրարային» կուսակցության բարձրագույն ղեկավար մարմնի նիստը, որի ընթացքում, հաշվի առնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանրագույն իրավիճակը և նպատակ հետապնդելով միասնական ուժերով վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանի պետական և հանրային կյանքի բոլոր բնագավառներում առաջընթաց զարգացման համար, համաձայն ՀՀ կուսակցությունների մասին օրենքի 19-րդ և 29-րդ հոդվածների, սահմանված կարգով որոշում է կայացվել լուծարել «Հայաստանի ագրարային»

«Ատոմակայանը կանգնելու է 6 ամիս, հիշելու ենք այն թվերը, որ ապրեցինք մոմի լույսի տակ». Արմեն Պողոսյան

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը պնդում է, որ էներգետիկայի նախարարությունը՝ նախարար Երվանդ Զախարյանի գլխավորությամբ, շարունակում է հայ ժողովրդին խաբելու քաղաքականությունը: «Աշխարհում վերականգնվող էներգիայի բաժինը օր օրի բարձրանում է, ու նավթի, գազի գինը գնալով պետք է էժանանա: Մեզ անընդհատ խաբում են: Էներգետիկայի նախարարությունը՝ Երվանդ Զախարյանի գլխավորությամբ, հայ ժողովրդին անընդհատ խաբում է, հաշվարկներ ներկայացնում մինչեւ 2036 թվական

ՎՏԲ-Հայաստան Բանկը «Էքվիլիբրիա (Հայաստան)» ընկերության հետ համատեղ առաջարկում է VTB Airmiles աննախադեպ ծառայությունը՝ հաճախորդների մասսայական թիրախային խմբի համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Բանկը “Էքվիլիբրիա (Հայաստան)” ընկերության հետ համատեղ առաջին անգամ Հայաստանի շուկայում թողարկում է Բանկի քարտերով կատարված անկանխիկ գործարքների դիմաց բոնուսային մղոնների կուտակման ծառայություն: Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard և VISA բոլոր քարտապանները ստանում են հնարավորություն միանալ VTB Airmiles հատուկ ծառայությանը և կուտակել բոնուսային մղոններ իրականացված անկանխիկ գործարքների դիմաց՝ հետագայում կուտակված մղոնները գրեթե բոլոր միջազգային ավիաընկերությունների

10-ամյա որդուն ապրուստից չզրկելու մասին դատարանի որոշումը հայրը երկու տարի է՝ չի կատարում

Արմավիրի մարզի բնակիչ Կիրակոս Ջուլֆայանը դստեր նախկին ամուսնու դեմ հաղորդում էր ներկայացրել իրավապահ մարմնին՝ կապված մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով երեխայի համար ապրուստի միջոցներ վճարելուց չարամտորեն խուսափելու հետ: Նա խնդրել էր նախկին փեսայի նկատմամբ հարուցել քրեական գործ: Ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հ. Սրեյանի կողմից անցյալ

Սևան-Գավառ և Երևան-Թալին ավտոճանապարհներին առկա է մառախուղ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 13.30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Սոթք-Քարվաճառ, Բերդ-Ճամբարակ, Անտառամուտ-Վահագնաձոր, Տաշիր-Պրեվոլնոյե, Վերին Գետաշեն-Մադինա, Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Դժվարանցանելի են Երևան-Մեղրի (168-220 կմ), Տաշիր-Լեռնահովիտ, Ֆանտան-Ջրաբեր,  Հրազդան-Հանքավան, Շիրակի և Սյունիքի, ինչպես նաև Արագածոտնի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները: Մաստարա-Լանջիկ-Մարալիկ, Արթիկ-Ալագյազ, Արթիկ-Մարալիկ

Վնասազերծված խմբի անդամ Նելլի Մինասյանն ազատ է արձակվել. «Ա1+»

Րոպեներ առաջ «Աբովյան» ՔԿՀ-ից ազատ է արձակվել նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինյալ խմբի գործով կալանավորված Նելլի Մինասյանը: Պաշտպան Ինեսա Պետրոսյանն «Ա1+»-ին տեղեկացրեց, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել քաղաքից չհեռանալու մասին ստորագրությունը: Ի դեպ, այս գործով կալանավորված Ինեսա Պետրոսյանի մյուս երկու պաշտպանյալները՝ Մարինե Կաթանյանը եւ Ասյա Մկրտչյանն ազատ չեն արձակվել, նախաքննական

Ժիրայր Սեֆիլյան. Գեւորգ Սաֆարյանին բաց չթողնելու դիմաց թանկ են վճարելու (Տեսանյութ)

«Գեւորգին ձերբակալել են քաղաքական դրդապատճառներով, դուրս գալն էլ լինելու է քաղաքական որոշում»

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Հունվարի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ: 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ, առանձին շրջաններում` բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 26-28-ին կնվազի 13-15 աստիճանով, 29-30-ին կբարձրանա 4-6 աստիճանով: Երևանում` Հունվարի 26-ին սպասվում է ձյուն, 27-30-ին սպասվում

Լրահոս

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930