Օրվա լրահոսը
Գյումրեցի ճանաչված բժիշկները գործուղվեցին Ասկերան (Ֆոտոշարք)
Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը, որը եւ գլխավորում է Ասկերան մեկնած բժիշկների խումբը: Նա մեզ փոխանցեց, որ Արցախ են մեկնել 10 բժիշկներ, նրանց կազմում ընդգրկված են գրեթե բոլոր մասնագետները՝ ակնաբույժ, գինեկոլոգ, մաշկավեներոլոգ, նյարդաբան, թերապեւտ, սրտաբան, վիրաբույժ, ատամնաբույժ, անոթաբան, ուռոլոգ, ընդ որում բոլորն էլ ճանաչված մասնագետներ են: Շիրակցի բժիշկների 3-օրյա
ՀՀ Արմավիրի մարզի դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցություն
ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը` մասնակցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի, ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի: Շնորհավորելով ներկաներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ մարզպետը ցանկացավ նրանց ուժ, եռանդ, որպեսզի կարողանան իրենց գիտելիքները մատչելի ձևով փոխանցել աշակերտներին: Այնուհետև
Նախկին նախարարը ԲՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել
Գեւորգ Պետրոսյանը վերադառնում է ԲՀԿ Aravot.am-ի տեղեկություններով աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախկին նախարար Գեւորգ Պետրոսյանը կրկին ԲՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել: Մեր այդ տեղեկությունը հաստատեց ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Գեւորգ Պետրոսյանը ԲՀԿ- ից դուրս էր եկել 2010 թվականին: Տիկին Զոհրաբյանը պարզաբանեց, որ Գեւորգ Պետրոսյանն այն ժամանակ թողել էր կուսակցությունը, քանի որ հասարակական սեկտորում այնպիսի
Սերժ Սարգսյանը հանդիպել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության ներկայացուցիչների հետ
Սահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՀ Նախագահի նստավայրում անցկացվող խորհրդակցությունների շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության ներկայացուցիչներ Հայկ Բաբուխանյանի, Արտակ Գրիգորյանի, Հովհաննես Գալաջյանի, Լևոն Բաղդասարյանի և Գեղամ Գրիգորյանի հետ: ՀՀ Նախագահի աշխատակազմ
Արա Ղազարյան. «Մտահոգիչ է, որ դատարաններում հեղինակային իրավունքի խախտման գործեր քիչ են հանդիպում»
Արա Ղազարյանի կարծիքով՝ եթե շատ դատական ակտեր լինեին, ապա ոլորտը կզարգանար Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն օգոստոսի 28-ին «Հայաստանում նոր մեդիայի զարգացումը եւ հեղինակային իրավունքի պաշտպանությունը» թեմայով կլոր սեղան քննարկում էր կազմակերպել: Կլոր սեղանի ընթացքում միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը նշեց, որ մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ դատարաններում հեղինակային իրավունքի խախտման գործեր քիչ են հանդիպում:
Ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունում
Օգոստոսի 27-ին Շարլ Ազնավուրի անվան մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ Լոռու մարզի ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությունը, որին մասնակցում էր ՀՀ ԿԳ նախարարության Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը: Խորհրդակցությունը վարեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Նոր ուսումնական տարվա կապակցությամբ շնորհավորանքի և օրհնության խոսք ուղղելով խորհրդաժողովի մասնակիցներին, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը ուսումնական հաստատությունների մանկավարժների ու տնօրենների
Խուլիգանություն՝ զենքի գործադրմամբ. մեղադրյալը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Գավառ քաղաքում զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ կատարված խուլիգանության հանգամանքները, մասնակից անձանց շրջանակը։ Նախնական քննության տվյալներով՝ 2015 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՌԴ քաղաքացիներ Ս.Ղարաբաղցյանը եղբոր՝ Է.Ղարաբաղցյանի և Գավառ քաղաքի բնակիչ Գ.Զոլյանի հետ Գավառում
Մեսրոպ Հարությունյան. «Հեղինակային իրավունքի պահպանմանումը անհատական խնդիր է»
Մեսրոպ Հարությունյանի կարծիքով՝ լրատվական տեքստերի հետ զուգահեռ բարձրանում է նաեւ լուսանկարների հրապարակման խնդիրը
Սերժ Սարգսյանը հանդիպել է «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչների հետ
ՀՀ Նախագահի նստավայրում շարունակվում են Սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ անցկացվող խորհրդակցությունները: Այդ գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Ազգային միաբանություն» կուսակցության ներկայացուցիչներ Արտաշես Գեղամյանի, Արա Սիմոնյանի, Վիլեն Արևշատյանի, Լևոն Գալստյանի, Սոնա Գասպարյանի և Արտաշես Շահվերդյանի հետ: ՀՀ Նախագահի աշխատակազմ
Մեր հեծանվորդների «դոպինգը» մայրական անարատ կաթն է
Աթենքում անցկացված հեծանվային սպորտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ոսկե եւ Աստանայում կայացած նույն տարիքային խմբի աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ նվաճած Էդգար Ստեփանյանի եւ մեր մյուս հեծանվորդների հաջող մրցելույթների առիթով այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Aravot.am-ը հետաքրքրվեց, թե հեծանվային սպորտն աշխարհում ոչ մաքուր (դոպինգի չարաշահման տեսանկյունից) մարզաձեւի համբավ ունի: Հայաստանում այդպիսի խնդիր մեր հեծանվորդներն
Մասնագիտական կրթության ոլորտի ձեռքբերումներն ու խնդիրները
Վերջին տարիներին ուսումնարաններ և քոլեջներ ընդունվողների թվաքանակն ավելացել է՝ 14 000-ից հասնելով 21 000-ի: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նաև այս հանգամանքով է բացատրում վերջին տարիներին բուհերում դիմորդների թվի նվազումը: Նախարարին գոհացնում են մասնագիտական կրթության ոլորտում կատարված աշխատանքները: Նրա խոսքով՝ հաջողվել է այստեղի հիմնական խնդիրները լուծել՝ ելնելով պետության գերակայություններից: Ու թեև դեռ բազմաթիվ
Արկադի Դուբնով. «ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը արհեստական և ստիպողական քայլ էր»
Քաղաքագետ, Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով փորձագետ Արկադի Դուբնովի կարծիքով՝ ՀՀ-ի՝ ԵՏՄ անդամակցությունը արհեստական և ստիպողական էր: «Ռեգիոն» կենտրոնի՝ «Մամուլի միջազգային «ԴԻԱԼՈԳ» ակումբ. հայաստանյան լրատվամիջոցների համար միջազգային տեղեկատվության աղբյուրների բազմազանեցնում» ծրագրի շրջանակներում, որին աջակցում է ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը, անցկացվող օնլայն ասուլիսի ժամանակ Aravot.am-ի դիտարկմանը՝ Ռուսաստանի մեկուսացման և Եվրասիական միություն «նախագծի»՝ փակուղի մտնելու մասին վերջերս սկսել են ավելի հաճախ ու ավելի
Անցկացվել են վերապատրաստման դասընթացներ բուժծառայողների համար
Օգոստոսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը ներկա գտնվեցին ԱՄՆ զինված ուժերի կողմից հայ սանհրանգիչների պատրաստության համար համապատասխան դասախոսական կազմի վերապատրաստման ուսումնական դասընթացի ավարտական միջոցառմանը: Դասընթացի հայ շրջանավարտները 12-ն են: Վերջին երեք ամիսների ընթացքում ԱՄՆ Ցամաքային ուժերի 6 զինծառայողներ դասընթացներ են անցկացրել հայ գործընկերների համար, ովքեր
Ավստրիայի բեռնատարներից մեկում 71 մահացած միգրանտ է հայտնաբերվել. The Wall Street Journal
Ավստրիայի ոստիկանությունը հայտարարել է, որ Վիեննայի մոտակայքում գտնվող մայրուղու վրա հայտնաբերել են մի բեռնատար, որում 71 միգրանտի դի կա։ «The Wall Street Journal»-ի փոխանցմամբ՝ այս գործով 3 հոգի ձերբակալվել են Հունգարիայում։ 71 մահացածներից 59-ը տղամարդիկ են, 8-ը՝ կանայք, իսկ 4-ը երեխաներ։ Երեխաների մեջ 2 տարեկանից փոքր աղջիկ կա, իսկ մնացած 3-ը 8-10 տարեկան տղաներ են։
Լոռիում համայնքների եկամուտների հավաքագրումն աճել է
Մարզխորհրդի նիստ` Վանաձորում Այսօր Վանաձորում տեղի ունեցած մարզխորհրդի նիստի ժամանակ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը խոսեց մարզի համայնքների 2015 թվականի բյուջեների 7 ամիսների սեփական եկամուտների կատարման մասին: Նա նշեց, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ եկամուտների հավաքագրումը ապահովվել է 105,5 տոկոսով: «2015 թ.-ի 7 ամսվա ընթացքում համայնքային
ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը, որը վարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ԿԳՆ ԾՒԳ-ի տնօրենը, մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մարզի կրթական հաստատությունների տնօրենները և փոխտնօրենները: Խորհրդակցությանը բացման խոսքով հանդես
Վրաստանում բիզնես ունեցող գործարարները տուժում են, քանի որ բիզնեսը Հայաստանից են կառավարում
«Գործարարները կարծիք ունեն, որ կարող են «դիստանցիոն» բիզնես անել»
Խորհրդատվություն են մատուցել ավելի քան 550 քաղաքացիների
ՀՀ փաստաբանների պալատի և ՀՀ փաստաբանական դպրոցի համատեղ նախաձեռնած խորհրդատվությունները շարունակվում են: Երեկ՝ օգոստոսի 27-ին (հինգշաբթի), խորհրդատվություն են ստացել ավելի քան 30 քաղաքացիներ: Քաղաքացիները խորհրդատվություն են ստացել կենսաթոշակների, նպաստների ստացման, սեփականության, բնակարանային խնդիրների, ինչպես նաև վճիռների բողոքարկման ընթացակարգերի շուրջ: Հիշեցնենք, որ այս նախաձեռնությունը սկսել է մարտ ամսին և մինչև օրս խորհրդատվության իրականացմանը փաստաբանների հետ միասին
Արկտիկան վերածվում է պաշարներին տիրելու մրցավազքի ասպարեզ. «Ամերիկայի Ձայն»
Այսօր, երբ համաշխարհային ջերմացման պատճառով Արկտիկայում հսկայական տարածքներ են ազատվում սառցից, այստեղ սկսվում է նավթի ու գազի պաշարները տնօրինելու մրցավազք: Մրցավազքում իր դերն ունի նաեւ ռազմական ներկայությունն այստեղ: «Ամերիկայի Ձայն»
Քաղաքացուն ապտակած ոստիկանի նկատմամբ սկսված ծառայողական քննությունը կասեցվել է. tert.am
Երևանի Հանրապետության հրապարակում օրեր առաջ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացուն ապտակած ոստիկանի նկատմամբ սկսված ծառայողական քննությունը կասեցվել է: Tert.am-ն այս մասին տեղեկացավ ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննություն է ընթանում և ծառայողական քննությունը կասեցվել է մինչև որ կավարտվի ՀՔԾ-ի քննությունը: Նյութի մանրամասները կարդացեք tert.am-ի կայքում
Սերժ Սարգսյանը ԱԺ նախագահ կդառնա 2018-ի՞ն. նման պլան քննարկե՞լ է մասնագիտական հանձնաժողովը
ՀՀԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ա1+»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովից ներքին տեղեկություններ ունեն, որ հանձնաժողովի հետ մշակվել է մի պլան, համաձայն որի` Սերժ Սարգսյանը մտադիր է որպես ԱԺ նախագահ շարունակել ղեկավարել երկիրը, բայց ոչ թե 2017-ին, այլ 2018-ին: Նա մասնավորապես նշել է. «Սահմանադրական հանձնաժողովից ունենք ներքին ինֆորմացիա, որ ընտրական օրենսգրքում
Հատուկ ուշադրություն է դարձվել մարտական պատրաստության հանկարծակի ստուգումներին
Օգոստոսի 28-ին ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են 4-րդ բանակային զորամիավորման գործունեության արդյունքները: Արձանագրված ձեռքբերումները, որոշակի բացթողումներն ու առաջիկա անելիքները ներկայացրել է բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ով փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում զորամիավորման ենթակա ստորաբաժանումներում բարձր մակարդակով անցկացվել են զինծառայողների մարտական և զորահավաքային պատրաստականության բարձրացմանը միտված, ԶՈւ պատրաստության պլանով նախատեսված միջոցառումներ, դաշտային ելքեր, մարտավարական-մասնագիտական
Դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն կայցելի ԼՂՀ՝ ներկա լինելու Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային
Իտալացի անվանի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն սեպտեմբերի 1-ին ներկա կլինի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունենալիք Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային: Ջանլուկա Մարչիանոն Արցախ է ժամանում ՀՀ առաջին տիկնոջ հրավերով։ Մաեստրոն մեծապես կարևորում է «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերան, քանի որ մշակութային այդ միջոցառմանը բոլորին կհամախմբի համաշխարհային լեզուն՝ երաժշտությունը՝ աշխարհին խաղաղության կոչ անելով։ Ջանլուկա Մարչիանոն նշում է, որ Արցախ
«9D кинотетр»՝ Հյուսիսային պողոտայում
Մայրաքաղաքի փողոցներում տեղադրված տառասխալներով հայերեն գովազդային պաստառներին ու վահանակներին «Առավոտը» շատ է անդրադարձել: Բայց պարզվում է, որ գովազդատուներն ու դրանք պատրաստողները ռուսերենին էլ լավ չեն տիրապետում: Հյուսիսային պողոտայում «9D» կինոթատրոնի լուսային գովազդը երեւանցիներին եւ հյուրերին հայերեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով հրավիրում է՝ օգտվել իր ծառայություններից: Բայց, ավաղ, ոչ ոք չի նկատել, որ ռուսերենում մեկ տառ
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը, սահմանադրական բարեփոխումների շուրջ ՀՀ Նախագահի նստավայրում քաղաքական ուժերի հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում, այսօր հանդիպում է ունեցել Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչներ Լյուդմիլա Սարգսյանի, Համբարձում Եղիազարյանի, Մարտիկ Մելիքբեկյանի, Ալեքսանդր Ալեքյանի և Նարինե Եղիազարյանի հետ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հայ սանհրահանգիչները վերապատրաստվում են ամերիկացի գործընկերների կողմից
Օգոստոսի 28-ին Դեսպան Ռիչարդ Միլսն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա գտնվեցին ԱՄՆ զինված ուժերի կողմից հայ սանհրահանգիչների պատրաստման համար դասախոսական կազմի նորարարական ուսումնական դասընթացի ավարտական միջոցառմանը: Դասընթացի առաջին հայ շրջանավարտները 12-ն են: Վերջին երեք ամիսների ընթացքում ԱՄՆ Ցամաքային ուժերի 6 զինծառայողներ դասընթացներ են անցկացրել հայ գործընկերների համար, ովքեր սկսելու են ծառայել որպես հրահանգիչներ
483 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Օգոստոսի 28-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 3,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 483 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 483 դրամ: NASDAQ OMX Armenia
Արձակուրդից եկած վարչապետին կզեկուցեն, որ Մխչյանի եւ Մարտունու արհեստական սերմնավորման կայանները լուծարվելու են
ՀՀ կառավարությունը գումար չունի, որպեսզի կովերի արհեստական սերմնավորման ծառայություն մատուցի
ՀՀԿ-ականներն արդեն ընդունում են, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ կոնսոլիդացիա չկա
Ի տարբերություն սահմանադրական բարեփոխումների գործընթացի սկզբնական փուլերի, երբ իշխող կուսակցության ներկայացուցիչներն ամեն կերպ փորձում էին համոզել, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ քաղաքական ուժերի շրջանում կա կոնսոլիդացիա, այժմ չեն էլ թաքցնում, որ այդ համախմբումը չկա: «Առավոտի» դիտարկմանը, թե իրենք էլ արդեն չեն ժխտում, որ այս հարցում քաղաքական ուժերի շրջանակներում կոնսոլիդացիա չկա, օրինակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ
Անհամապատասխանություն սահմանային հսկիչ կետում
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային վերահսկողության շրջանակներում արգելել է Հնդկաստանից Rajdhani ընկերության արտադրության դեղին սիսեռի, Rajdhani SELECT ընկերության արտադրության ռաֆինացված, մանր աղացած ցորենի սպիտակ ալյուրի և սպիտակաձավարի, ինչպես նաև AASHIRVAAD ընկերության արտադրության ցորենի թեփով ալյուրի ներմուծումը Հայաստան: Ընդհանուր 800 կգ քաշով նշված խմբաքանակների պիտանիության ժամկետները լրանում են ս.թ. օգոստոս ամսվա վերջին: Բեռի ներմուծումն


















































