Օրվա լրահոսը
Ակտիվիստները մի քանի անգամ խանգարեցին ռուսական OPT հեռուստաընկերությանը Բաղրամյան պողոտայից ուղիղ եթեր դուրս գալ (Տեսանյութ)
Ակտիվիստները Վալերի Օսիպյանին ջուր են հյուրասիրում. «Մի հատ էլ խնձոր`ակտիվիստների խաթր»
Վահան Արծրունի. «Մտավորականությունն իրապես այն շերտն է, որը կարող է զսպանակել բռնությունը». «Հրապարակ»
Երգահան Վահան Արծրունին ընդգծում է, որ Բաղրամյան փողոցում հավաքված երիտասարդները բարձրաձայնում են հանրության խնդիրները, եւ իր բնույթով սա բացառիկ երեւույթներից է, քաղաքացիական գիտակցության ամենավառ, ամենացայտուն օրինակներից մեկը։ Ըստ նրա, շատ կարեւոր է, որ իշխանությունները հասկանան, որ այս պարագայում պետք է շատ զգույշ վարվեն. «Նախորդ օրվա իրադարձությունները ցույց տվեցին, որ հանրությունն ուժի կիրառման յուրաքանչյուր չափազանցմանը միանգամից
Վաղ առավոտյան փողոցում հարձակվել է կնոջ վրա և հարվածներ հասցրել դեմքին
Հունիսի 19-ին, ժամը 06.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի ավտոլվացման կետի մոտ մի երիտասարդ հարձակվել է 1983 թ. ծնված Մարինա Լ.-ի վրա, ձեռքերով հարվածել նրա դեմքին` պատճառելով վնասվածքներ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է հանցագործությունը կատարողի ինքնությունը՝ 1988 թ. ծնված Կարեն Հ., որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ներկայացել է բաժին:
Ռուս պատգամավորները Հայաստանին խորհուրդ են տալիս ԱՄՆ դեսպանին հեռացնել երկրից. «Известия»
Ռուսաստանի Պետական դումայում Հայաստանին խորհուրդ են տալիս սադրանքների պատճառով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին հեռացնել երկրից: Այս մասին հաղորդել է «Известия»-ն: «Հայաստանի իշխանությունների փոխարեն ես արդեն վաղուց ամերիկացի դեսպան-սադրիչին կհեռացնեի երկրից եւ կգնայի բանակցելու ցուցարարների հետ, քանի որ նրանց բողոքի պատճառ է դարձել երկրի սոցիալ-տնտեսական վատթարացող իրավիճակը եւ ավելի քան արդարացված է»,- հայտարարել է Պետդումայի ազգությունների
Մարզիկները նույնպես մասնակցում են «Ոչ թալանին» շարժմանը
Բաղրամյան պողոտայում արդեն մի քանի օր ընթացող «Ոչ թալանին» շարժման մասնակիցների մեջ են նաեւ մարզիկները: Երեկ երեկոյան Aravot.am-ը զրուցեց նրանցից երկուսի հետ: Դավիթ Ֆահրադյան, մարմնամարզիկ, Գինեսի գրքի եռակի ռեկորդակիր: «Շարժումը հասարակական է եւ քանի որ այն հիմնականում երիտասարդական է, ես էլ ընկերներիս հետ առաջին օրվանից մասնակցում եմ: Կոչ կանեի, որպեսզի մեծահասակ մեր հայրենակիցները նույնպես միանան
Փառաւոր սերունդ. asbarez.com
Այլեւս խորհրդային բարքերէն ամբողջովին ազատագրուած՝ Հայաստանի անկախ հանրապետութեան ազատ քաղաքացիներու սերունդ ունինք: Սերունդ, որ իր վարքով, պատասխանատուութեան իր գիտակցութեամբ, իր ողջախոհութեամբ, իր շրջահայեցութեամբ, բայց եւ իր պայծառատեսութեամբ յոյս կը ներշնչէ բոլորիս, ամէնէն առաջ՝ յուսահատութեան դուռը հասած հայրենի ժողովուրդին: Այս սերունդը կազմուած է սահման պաշտպանած, բանակ ծառայած երիտասարդներով, որուն հայրենասիրութիւնը կասկածի տակ կարելի չէ առնել, որուն
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Մարսելում «Հայաստանի տարի» ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումերին
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ սփյուռքի նախարարության և «Մարսել-Պրովանս-Հայաստան-2015» միության հետ համատեղ Մարսելում «Հայաստանի տարի» ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներին մասնակցելու նպատակով հունիսի 19-22-ը Մարսելում էր գտնվում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Հունիսի 19-ին նախարարը մասնակցեց Սարգիս Գրիգորյանի նկարների «Ծիրանի ծաղիկ» խորհրդանշական խորագրով ցուցահանդեսին, ուր ելույթի ընթացքում շեշտեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարը պետք
Վահագն Խաչատրյանը՝ սակագինը գոնե 1 լումայով չիջեցնելու հայտարարության մասին. «Հրապարակ»
Էլեկտրաէներգիայի սակագինն իջեցնելու տնտեսական հնարավորություն կա, սակայն պետք է լինի քաղաքական որոշում։ Այս կարծիքն արտահայտեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։ Նա Բաղրամյան փողոցում հայտնվում է ուշ երեկոյան եւ կարծիք ունի, որ նրանք, ովքեր հավաքված են նախագահականի դիմաց, բոլորը վճարունակ քաղաքացիներ են։ «Անվճարունակները Բաղրամյանում չեն գիշերում։ Մենք բոլորս եւ այս ակտիվ երիտասարդները վիրավորված ենք, որ օրը
«Սանիտեկ» ընկերության աշխատակիցերը դատարկում են բարիկադ դարձած աղբամանների աղբը (Տեսանյութ)
Բաղրամյան պողոտայում «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած նստացույցին միացել էին հանրապետության տարբեր քաղաքների բնակիչներ, որոնց մի մասը եւս լուսացրեց Բաղրամյան փողոցում: Առավոտյան 06:00-ից տարածքում արդեն կատարվում էին մաքրման աշխատանքներ եւ միայն 07:30-ին բանակցությունից հետո «Սանիտեկ» ընկերության աշխատակիցները սկսեցին դատարկել բարիկադ դարձած աղբամանների աղբը: Նշենք, որ ցուցարարները մտավախություն ունեին, որ «Սանիտեկ» ընկերությունը ոստիկանների «պատվերն» է կատարում եւ
Կայացման փուլեր
Ես, իհարկե, բյուրոկրատիային դեմ եմ, բայց ինձ թվում է, որ եթե որեւէ հասարակական շարժում է սկսվում, այն պետք է ունենա որոշակի հիերարխիկ կառուցվածք: Այսինքն՝ մեկը պետք է լինի ընդհանուր համակարգողը, եւ նրա հրահանգները պետք է լսեն բոլորը, մեկը պատասխանատու լինի լրատվամիջոցներին տեղեկատվություն հայտնելու համար, մյուսը՝ ոստիկանության հետ բանակցելու, մեկն էլ, ենթադրենք, կազմակերպի ցուցարարների կենցաղը, եթե
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգություն են հայտնել Հայաստանում ոստիկանների գործողությունների վերաբերյալ
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է 2 օր առաջ Հայաստանում ոստիկանների կողմից «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ գործադրված բռնություններին: Այս առնչությամբ իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել: Երեկ տարածված մամուլի հաղորդագրությամբ՝ կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ մանրակրկիտ եւ անաչառ հետաքննություն անցկացնել ու պարզել, թե արդյո՞ք ոստիկանների գործողությունները համաչափ էին
Քաղաքական վերլուծաբան Իգոր Դանչենկոն` հայաստանյան իրադարձությունների շուրջ (տեսանյութ). «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ քաղաքական վերլուծաբան Իգոր Դանչենկոն նշում է, որ հայաստանյան ցույցերն ու ուկրաինական Մայդանն ունեն ընդհանրություններ:
Զրուցում են Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Գասպարյանը (տեսանյութ)
Այս պահին Բաղրամյան պողոտայում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Նա առանձին զրուցում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ: Նախապես հորդորել են, որ լրագրողները մոտ չգան: Նշենք, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ Թեւան Պողոսյանը եւ Էդմոն Մարուքյանը գիշերն անցկացրել են Բաղրամյան պողոտայում: Ընդհանուր առմամբ, պողոտայում գիշերել է մոտ 700 հոգի: Անցած գիշերն ավելի խաղաղ ու
Վլադիմիր Գասպարյանը զրուցեց Վաղինակ Շուշանյանի հետ
Ի դեպ, այսօր Վաղինակ Շուշանյանի ծննդյան օրն է, եւ այդ կապակցությամբ ցույցի վայր տորթեր են բերվում՝ մասնավորապես «Ձեր թալանածը մեր Վաղոյի ջրցանին չի» մակագրությամբ:
Բաղրամյան պողոտայում ոմանց պահվածքը կարող է անցանկալի միջադեպերի պատճառ դառնալ
Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ հանրահավաքը ժամը 23:00-ի պայմաններում ընթանում էր խաղաղ: Սակայն հանրահավաքի մասնակիցների շարքերում հայտնվում էին հատուկենտ մարդիկ, որոնց պահվածքը կարող էր անցանկալի միջադեպերի առիթ դառնալ: Մասնավորապես, փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ոստիկանական «պատի» մոտ հայտնված ալկոհոլ օգտագործած ռուսախոս մի տղամարդու հորդորում էր հեռանալ տարածքից, իսկ վերջինը, որ դժվարանում էր ասելիքը հստակ ու հասկանալի
Հունան Պողոսյան. «Ոստիկանը բոլորիցդ մեկն է, բայց ոստիկանությունը նաեւ օրենքով սահմանված կարգով ուժ գործադրելու իրավունք ունի»
Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը հարգում է օրինապահ քաղաքացիներին: Հարցին, թե ցույցի մասնակից քաղաքացիները նրա կարծիքով օրինահա՞րգ են, փոխոստիկանապետը պատասխանեց. «Սկզբում, ովքեր ներկայացնում էին հանրահավաքի, այսպես ասած, կազմկոմիտեն, պարկեշտ, հետաքրքիր մտածելակերպ ունեցող, զարգացած երիտասարդներ էին, որոնց հետ շփվելուց հաճույք էինք զգում: Նրանց հետ շփվեցինք, հորդորեցինք, որ իրենց օրինական, գուցե
«Պատրաստ ենք 7 դրամ վճարել, անձամբ ես 10 դրամ կվճարեմ, եթե Սերժ Սարգսյանն ընդունի մեր կոմպրոմիսը». Արամ Սարգսյան (Տեսանյութ)
Արամ Սարգսյանն առաջարկում է, որ Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ի պատշգամբից մեգաֆոնով քննարկի իրենց առաջարկած 2 տարբերակը
«Մենք գիտենք, որ մենք ենք մեր ուժը»
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները, որոնք այս պահին էլ Բաղրամյան պողոտայում են, ժամանակ առ ժամանակ նաեւ արձագանքում են լրատվամիջոցների հրապարակումներին, քիչ առաջ նրանց վրդովմունքն էր առաջացրել, ինչպես նրանք հայտարարեցին բարձրախոսով, այն տարածված տեղեկությունը, թե բողոքի ակցիան ուղղորդվում է Ռուսաստանից եւ ԱՄՆ-ից: Երիտասարդ կազմակերպիչներից մեկը հայտարարեց, որ այդ լուրերը «սուտ» են, ինչի պատասխան սուլոցներ հնչեցին եւ ակցիայի
Ակցիայի մասնակիցները Հունան Պողոսյանին սադրիչ ոստիկանի անունը տվեցին. (Տեսանյութ)
Փոխոստիկանապետն էլ ակտիվիստներին ասաց, որ նրանց մեջ բավականին շատ սադրիչներ կան
Ակցիայի մասնակիցները «կա-սե-ցում, կա-սե-ցում»-ից սահուն անցում կատարեցին՝ «շտապ օգ-նութ-յուն» վանկարկելով
Բաղրամյան փողոցում որոշ քաղաքացիների ինքնազգացողությունը վատանում է
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ղեկավարը Հայաստանի իշխանություններին կոչ է անում հարգել խաղաղ հավաքների իրավունքը
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ղեկավար Մայքլ Լինքն այսօր Հայաստանի իշխանություններին կոչ է արել հարգել ցուցարարների խաղաղ հավաքների իրավունքը: «Հայաստանը, ինչպես ԵԱՀԿ անդամ բոլոր պետությունները, պարտավորվել է պաշտպանել եւ խթանել խաղաղ հավաքների հիմնարար ազատությունը ու պետք է ամբողջովին հարգի Երեւանի ցուցարարների իրավունքները, որպեսզի իրականացնի այս ազատությունը»: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ղեկավարը նշել է նաեւ, որ
Սասուն Միքայելյան. «Վախճանը կամ շատ դաժան կլինի իշխանությունների համար, կամ հանգիստ». (Տեսանյութ)
Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիան, ըստ ազատամարտիկի, հետեւանք է, որ իշխանությունները կտրվել են ժողովրդից
50-ամյա ակտիվիստն ուշագնաց էր եղել եւ ընկել եզրաքարերի մոտ. (Տեսանյութ)
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում մի 50-ամյա կին էր ուշագնաց եղել եւ եզրաքարերի մոտ ընկել: Ակցիայի մասնակիցներն արագ ազատեցին տարածքը, որ կինը կարողանա գոնե շնչել: Մինչ կժամանեին շտապօգնության աշխատակիցները, ակտիվիստներից մեկն ասաց, որ բժիշկ է եւ արագ անցավ գործի: Նա սկսեց լաթով քամի անել, ստուգեց կնոջ պուլսը, ջուր լցրեց վրան՝ փորձելով առաջին օգնություն ցույց տալ: Կինը
Բաղրամյան պողոտա էին եկել փոքր երեխաներով (Տեսանյութ)
Բաղրամյան պողոտայում հավաքվել էին ամենատարբեր տարիքի մարդիկ, անգամ փոքրիկ երեխաներով էին եկել հոսանքի թանկացման դեմ բողոքի ցույցին մասնակցելու: Իսկ երիտասարդները ազգային եւ հայրենասիրական երգեր էին երգում: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հայ եւ վրացի ֆուտբոլիստների միջեւ ծեծկռտուք է ծագել. Ա1+
Հայաստանի ֆուտբոլային թիմերը պատրաստվելով եվրոպական լիգաների մրցաշարերին, ընկերական խաղեր են անցկացնում արտասահմանյան թիմերի հետ: Այսօր Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» եւ բրոնզե մեդալակիր «Շիրակը» հանդիպեցին վրացական երկու թիմերի հետ՝ համապատասխանաբար «Ցխինվալիի» եւ «Դիլայի» հետ: Երեւանում կայացած խաղում փյունիկցիները նվազագույն 0:1 հաշվով պարտվեցին հյուրերին, իսկ ահա շիրակցիները Վրաստանում տանուլ տվեցին այդ երկրի նորընծա չեմպիոնին՝ 0:2: Ի դեպ, վերջին
Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանի իշխանությունը եւ ցուցարարները փոխհամաձայնության կգան
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի իշխանությունը փոխհամաձայնության կգա ցուցարարների հետ: Այս մասին, ըստ «Ria»-ի, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը: «Մենք հետեւում ենք Հայաստանի իրավիճակին, հույս ունենք, որ այդ ամենը դուրս չի գա իրավական դաշտի շրջանակներից: Մենք ապավինում ենք Հայաստանի կառավարության ողջախոհությանը, իմաստությանը: Մեր տվյալներով՝ կարելի է հույս ունենալ, որ ցուցարարների բարձրացրած
Բաղրամյան պողոտայում 5 տարեկան երեխային ծնողները կորցրել էին. (Տեսանյութ)
Բաղրամյան պողոտայում ակցիայի մասնակիցների հոծ բազմության մեջ կորել էր 5 տարեկան մի երեխա: Ծնողները մոտեցել էին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին եւ խնդրում էին բարձրախոսով հայտարարել, մի կերպ գտնել իրենց երեխային: Շարժման համակարգողները մի քանի անգամ հայտարարեցին, որ կորել է կապույտ վերնաշապիկով երեխա: Ավելի ուշ տեղեկացրեցին, որ երեխային գտել են ու փոխանցեցին ծնողներին՝ ոստիկանության միջոցով: Բաղրամյան
Արցախի ԱՀԿ. «Մենք Արցախում միանում ենք ձեր արդար պահանջներին»
Արցախի հանրապետական կուսակցության ստեղծման նախաձեռնողական խմբի համանախագահողների հայտարարությունը` Հայաստանում անցկացվող բողոքի ցույցերի վերաբերյալ Հատուկ ուշադրությամբ և ոգեվորությամբ հետևում ենք Հայաստանում անցկացվող «Ոչ թալանին» բողոքական ակցիային: Արցախի հանրապետական կուսակցության ստեղծման նախաձեռնողական խմբի անունից մեր խորին գոհունակությունն ենք հայտնում ձեր ակցիային` ուղղված Հայաստանի էներգետիկայի բնագավառի սպառողական գնային քաղաքականության ձևավորման մեջ արդարության վերականգնմանը: Մենք Արցախում միանում ենք ձեր
Ինքնատիպ բողոքի երթ Գյումրիում՝ հորդառատ անձրեւի տակ, թրջված շորերով (Ֆոտոշարք եւ տեսանյութ)
Թեեւ գյումրեցի ակտիվիստները մի քանի օր է՝ չեն հեռանում Գյումրու Թատերական հրապարակից, գիշերում են այնտեղ՝ նստացույց անցկացնելով հոսանքի թանկացման դեմ, սակայն ամեն օր ժամը 18..00-ից սկսած քաղաքի բնակչությունը հավաքվում է այստեղ ու սկսվում է քայլերթը բոլոր փողոցներով: Այսօրվա բողոքի երթը իր տեսակի մեջ եզակի էր, բանն այն էր, որ հենց ժամը 18.00-ին սկսվեց հորդառատ անձրեւ,


















































