Օրվա լրահոսը
ԵԽԽՎ-ն կոչ է անում լրատվամիջոցներին էթիկական վարքականոններ ընդունել
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստում ընդունել է «Մամուլի պատասխանատվություն և էթիկա. փոխելով լրատվական միջավայրը» բանաձևը՝ հիմնված ուկրաինացի պատվիրակ Վոլոդիմիր Արիևի զեկույցի վրա: Վեհաժողովը մտահոգված է, որ սրընթաց փոփոխությունների դարաշրջանում լուրջ մարտահրավերներ են նետված լրատվադաշտին: Ուստի բանաձևով կոչ է արվում անդամ երկրների լրատվամիջոցներին ստորագրել էթիկայի վարքականոններ, ներդնել մամուլի օմբուդսմենի ինստիտուտը և մեխանիզմներ,
Բողոքի երթի ոչ մի մասնակից ոստիկանության Աշտարակի բաժին բերման չի ենթարկվել. Ոստիկանություն
«ilur.am» էլեկտրոնային կայքէջի 2015 թ. հունիսի 25-ի՝ «Աշտարակում ոստիկանները բերման են ենթարկում ակտիվիստներին» հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Աշտարակ քաղաքում անցկացված էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի երթի ոչ մի մասնակից ոստիկանության Աշտարակի բաժին բերման չի ենթարկվել։ Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել և հավաստի տեղեկատվություն ստանալու համար դիմել ոստիկանություն: ՀՀ
Բանակում զոհված զինվորների մայրերին թույլ չտվեցին բարձրանալ Բաղրամյան 26
Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերն այսօր կեսօրին Բաղրամյան պողոտա էին հասել (այն հատվածում, որտեղ այս օրերին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան է անցկացվում), որպեսզի բարձրանային Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր, ապա Ազգային ժողով՝ բողոքի ցույց անցկացնելու բանակում զոհված իրենց զավակների մահվան պատճառները բացահայտելու ու մեղավորներին պատժելու պահանջով։ Սակայն հոսանքի թանկացման դեմ արդեն չորրորդ օրը շարունակվող
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Հունիսի 26-27-ին շրջանների զգալի մասում, 28-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ. արագությամբ: Հունիսի 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-ին կնվազի 3-4
Ինչու սյունեցի պատգամավորն ԱԺ-ում չի կանգնում Սուրիկ Խաչատրյանի «թասիբին»
Ըստ Արմեն Կարապետյանի՝ ԱԺ-ն այնպիսի տեղ չի, որ զինվենք, գանք տեսնենք՝ ով ում ինչ է ասում, պատասխանենք Վերջին շրջանում, երբ ԱԺ-ում Զարուհի Փոստանջյանը պարբերաբար հայտարարությամբ է հանդես գալիս Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ընտանիքի անդամների հետ կապված միջադեպերի, հանցագործությունների մասին, մարզպետի «թասիբը» ԱԺ-ում պահում է սյունեցի երիտասարդ պատգամավոր Հայկ Գրիգորյանը: Նա է փորձում միջամտել
Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ է նշանակվել Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ազատվելով Արթիկի թեմի առաջնորդի և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրենի պաշտոններից, նշանակվել է Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ: Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյան (կենսագրական) Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը (ավազանի անունը՝ Վարդգես) ծնվել է 1976 թ. հոկտեմբերի 19-ին
Ինքնիրավչություն՝ Մաշտոցի զինկոմիսարիատում՝ զորակոչիկի նկատմամբ. ՊՆ հանձնաժողովում բարկացան (Տեսանյութ)
Պաշտպանության նախարարի խորհրդականը որոշեց այդ մասին անմիջապես հայտնել Սեյրան Օհանյանին, որ արատավոր գործելակերպը շարունակում են
Կասեցվել է «Մարգարիտա 79» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը
Հունիսի 11-ին ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «թեժ գծով» ահազանգ էր ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Դողս գյուղում գնված և «Մարգարիտա 97» ՍՊԸ-ի կողմից արտադրված պաղպաղակի պիտակի վրա արտադրության օրը գրիչով ջնջված է: Ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հրամանով` ստուգում է իրականացվել «Մարգարիտա 97» ՍՊԸ-ում, որի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ: Մասնավորապես, լաբորատոր փորձաքննությունների արդյունքում
Միքայել Մելքումյան. «Միշտ էլ պետք է բանակցել» (Տեսանյութ)
Միքայել Մելքումյանը հավանական չի համարում, որ ՀԾԿՀ-ն իր որոշումը կփոխի
Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԵԽԽՎ Գերմանիայի պատվիրակությանը
Հունիսի 24-ին Լեւոն Զուրաբյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ Գերմանիայի պատվիրակությանը՝ պատվիրակության ղեկավար, Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում Զուրաբյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, էլեկտրաէներգիայի բարձրացման դեմ պայքարի օրեցօր թափ հավաքող պայքարը, ինչպես նաեւ ցուցարարների, քաղաքացիների եւ լրագրողների դեմ տեղի ունեցած բռնությունների մանրամասները։ Զրույցի ընթացքում ներկայացվել է Հայաստանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների
Միքայել Մելքումյան. «Այս շարժումը չպետք է կուսակցականացվի» (Տեսանյութ)
Միքայել Մելքումյանը վերջին օրերի ընթացքում իշխանության կողմից շարժումը չխանգարելու, ուժ չկիրառելու քաղաքականություն է զգում
Հայաստանն իր տնտեսական շահը չի տեսնում ԵՏՄ-ում
Անվտանգության եւ միջազգային հարաբերությունների գերմանական ինստիտուտի փորձագետ Ուվե Հալբախը նկատում է, որ ՀՀ-ից արտահանումը Ռուսաստան չի մեծանում, ընդհակառակը` նվազում է: – Պարոն Հալբախ, Արեւմուտք-Ռուսաստան լարվածությունում մեղմացման հնարավորություններ տեսնո՞ւմ եք: – Ես չեմ տեսնում հարաբերությունների մեղմացում այս փուլում, սա առավելապես առճակատման փուլ է, քան հարաբերություններում փոխհամաձայնության գալու շրջան, որի կենտրոնում Ռուսաստանի քաղաքականությունն է Ուկրաինայում, որն, ինչպես
Չի կարելի էլեկտրաէներգիայի խղճուկ (7 դրամանոց) թանկացումը գնահատել գլոբալ դիմակայության չափորոշիչներով. «Հայոց աշխարհ»
Այս տարիներին մեր երկրում եղել են շատ ավելի խոշոր եւ զանգվածային բողոքի ցույցեր, բայց որ դրանք հազիվ սկսված կարող էին արժանանալ միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցների նման հետաքրքրությանը կամ չափազանցված սպասումներին՝ շատ դժվար էր կանխատեսել։ Կարծում ենք, այն քարոզչական գերէսկալացիան, որն այսօր արձանագրվում է ողջ աշխարհում՝ Երեւանում ծավալվող իրադարձությունների շուրջ, պայմանավորված է արտաքին գործոնով՝ Արեւմուտք-Ռուսաստան հարաբերություններում ստեղծված
«Կենդանի պատի» նախաձեռնությունն ավելի շատ հիշեցնում էր շոու. «Չորրորդ իշխանություն»
«Կենդանի պատ» դառնալը լավ առիթ էր ինքնագովազդի համար (մանավանդ որ ոմանք նաեւ իրենց նախագահի թեկնածու են կարծում եւ որոշել են արդեն իսկ սկսել քարոզարշավը):
Կարող է վրա հասնել մի պահ, երբ «Ոչ թալանին» նախաձեռնությունը չի կարողանա վերահսկել իրավիճակը. «Հայոց աշխարհ»
Պահանջը, որ առաջադրում են ցուցարարները, սկզբունքորեն անփոփոխ է՝ վերանայել, ավելի ճիշտ՝ չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ ՀԾԿՀ որոշումը: Բայց միաժամանակ նկատելի է, ու իրադարձություններին հետեւող մի շարք վերլուծաբաններ, քաղաքագետներ են դա արձանագրում, այս բողոքի ցույցը կազմակերպչական ու առաջնորդական որոշակի խնդիրներ ունի: Մինչեւ մի որոշակի պահը, երբ ցուցարարների թիվը, ասենք, մի քանի հարյուր կամ անգամ 1-2
«Արտիստը» բեմականացնելը պատասխանատու գործ է»
Գրականագետ Գայանե Մալումյանը՝ դասական գործի վանաձորյան մեկնաբանության մասին Օրերս Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ Շիրվանզադեի «Արտիստի» պրեմիերան: Բեմականացման հեղինակն է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, բեմադրությունը եւ նկարչական ձեւավորումը Նունե Խեչումյանինն է, զգեստների ձեւավորումը՝ Շուշանիկ Առաքելյանինը: Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքը Անուշավան Շիրոյանի փոխադրությամբ եւ Սարգիս Քոչարյանի ռեժիսուրայով Երեւանում առաջին անգամ բեմադրվել է 1940թ.՝
Պետք է զգույշ լինել. բա որ հանկարծ իսկականից գունավոր հեղափոխություն լինի. «Չորրորդ իշխանություն»
Ինչո՞ւ Սերժ Սարգսյանն ուժայիններին ու քաղաքացիական հագուստով «բաշիբոզուկներին» հրամայեց «տոռմուզ տալ»։ Հիմնական պատճառը, կարծում ենք, վախն էր։ Վախը՝ պայմանավորված անորոշությամբ եւ ինֆորմացիայի պակասով։ Նա ակնհայտորեն չհասկացավ (եւ մինչեւ հիմա էլ չի հասկանում), թե հատկապես ինչի հետ գործ ունի։ Դա ինքնաբուխ սոցիալական ընդվզո՞ւմ է, լավ կազմակերպված ապստամբությո՞ւն, թե՞ գունավոր հեղափոխություն։ Առաջին օրվա նրա որոշումը՝ ամենադաժան մեթոդներով
Գառնիկ Իսագուլյան. «Այս տղաները մինչեւ վերջ գնացող են» (Տեսանյութ)
Գառնիկ Իսագուլյանի խոսքերով՝ ցուցարարներին ջրցան մեքենաներով կամ այլ կարգի խնդիրներով վախեցնելը բավականին բարդ է:
ԵԽԽՎ-ն պահանջում է անդամ երկրների ԶԼՄ-ներին ներկայացնել սեփականատերերին ու ֆինանսական աղբյուրները
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը(ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի լիագումար նիստում ընդունեց ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության անդամ Գյուլսուն Բիլհեղենի «Լրատվամիջոցների սեփականատերերի մասին տեղեկատվության թափանցիկության բարձրացում» զեկույցը եւ բանաձեւը: Փաստաթղթով պահանջվում է անդամ երկրներին վերանայել իրենց երկրներում գործող օրենսդրությունը, որպեսզի ապահովվի ԶԼՄ-ների սեփականատիրոջ, ֆինանսական աղբյուրների վերաբերյալ տեղեկատվության թափանցիկությունը: Փաստաթղթում ամրագրված է, որ հանրությունը պետք է բավարար տեղեկություն ունենա տվյալ ԶԼՄ-ի
Ոստիկանության կարգապահական հանձնաժողովը կքննարկի նաեւ Բաղրամյան պողոտայում ոստիկանության գործողությունները
Այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը քննարկելով ոստիկանության կարգապահական հանձնաժողովում հասարակական կազմակերպությունների ընդգրկման հարցը, նշեց, որ այս հանձնաժողովը կքննարկի նաեւ Բաղրամյան պողոտայում վաղ առավոտյան բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանների գործողությունները, քանի որ ծառայողական քննություն է սկսվել, պարզելու թե որքանով են իրավաչափ եղել ոստիկանների գործողություններն այդ օրը: «Հասարակությունն ակնկալում է օբյեկտիվ, թափանցիկ քննություն, հանձնաժողովն այս հարցում
«Որ բռնկվում եմ՝ խփում եմ». զորակոչիկը հիմքեր է ներկայացնում՝ բանակից ազատվելու. (Տեսանյութ)
Հանձնաժողովի անդամներն ասացին, որ բոլորն էլ բռնկվում են, մարդ կա՝ ապակի է կոտրում, որ հանգստանա
Ինչպե՞ս կրճատել հոսանքի ծախսը. քաղաքացիները լուծում են փնտրում. «168 ժամ»
Մինչ Երևանում և Հայաստանի մարզերում բողոքի մեծ ակցիաներ են տեղի ունենում՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, մարդիկ այս ընթացքում միմյանց խորհուրդ են տալիս 1ԿՎտ հոսանքի դիմաց 6,93 դրամ ավելի վճարելու փոխարեն՝ օգտվել էներգախնայող լամպերից։ Եվ պայքարում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ՝ վստահ լինելով, որ կհասնեն դրական արդյունքների, և միաժամանակ՝ միմյանց հուշում են՝ օգտվել էկոնոմ լամպերից։ Մարդիկ
«Ամեն ինչի պատճառը ինքնիշխանության պակասն է»
Ըստ Ռուբեն Բաբայանի, տեղի է ունեցել վատ կառավարում եւ յուրացում, ու փոխանակ մեղավորները պատժվեն, կատարվածը փաթաթում են անմեղների վզին: Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը նաեւ ակտիվ քաղաքացի է: Նա միշտ էլ թեժ իրադարձությունների ժամանակ ժողովրդի կողքին է եղել ու աչքի է ընկնում իր սթափ հայացքով: «Առավոտի» հետ զրույցում պարոն Բաբայանը օրինաչափ
Աշխարհաքաղաքական խնդիր է՝ հաշվի առնելով, թե ով է ՀէՑ-ի սեփականատերը. «168 ժամ»
Հանձնաժողովի անդամներն ասացին, որ բոլորն էլ բռնկվում են, մարդ կա՝ ապակի է կոտրում, որ հանգստանա
Հովիկ Աբրահամյան. «Հայաստանի կառավարությունը, չի ցանկանում որևէ սակագնի բարձրացում, սակայն…»
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքը կառավարության նիստի սկզբում Ուզում եմ մեր նիստն սկսել էլեկտրաէներգիայի սակագների շուրջ ստեղծված իրավիճակի քննարկմամբ և դրանից ելնելով, լրացուցիչ հարց մտցնել օրակարգ: Ի սկզբանե ուզում եմ ասել, որ որևէ կառավարություն, այդ թվում` Հայաստանի կառավարությունը, չի ցանկանում որևէ սակագնի բարձրացում: Սակայն կառավարությունը պարտավոր է հաշվի նստել օբյեկտիվ իրողությունների հետ, որոնք հաճախ էապես
Դենիս Դվորնիկովը քննադատել է Երեւանի իրադարձությունների վերաբերյալ ռուսական ԶԼՄ-ների դիրքորոշումը. Novostink.ru
Ռուս փորձագետ, հրապարակախոս Դենիս Դվորնիկովը խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանի լրատվամիջոցներին Երեւանում հունիսի 23-ի լուսադեմին ոստիկանների կողմից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող ցուցարարների նկատմամբ կիրառված բռնությունների մասին «պարանոիկ հրապարակումների եւ սյուժեների համար»: Այս մասին հաղորդում է «Novostink.ru »-ը: «Եթե յուրաքանչյուր ցույցի հետեւում տեսնենք «ԱՄՆ-ի ձեռքը», կստացվի տհաճ սեւ-սպիտակ ֆիլմ վատ ավարտով: Ցանկանում եմ ներողություն խնդրել
Մամուլի հայ քարտուղարը դեռ դատարանում է
Ռուսական ընկերության դեմ նա պահանջներ ունի Վահե Դավթյանը 11.07.2008թ. թիվ 406 Խ պայմանագրի համաձայն ընդունվել է աշխատանքի, որպես ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության հասարակայնության հետ կապերի առաջատար մասնագետ: Ապա 2009թ. զբաղեցրել է նույն ընկերության մամուլի ծառայության պետի պաշտոնը, իսկ մեկ տարի անց՝ հասարակայնության հետ կապերի ծառայության պետի, 2011թ.-ին՝ կառավարման եւ հաղորդակցման ծառայության պետի տեղակալի, 2013-ին՝
ՊՈՉԸ
Ծառը գնում է Աստծո մոտ եւ բողոքում է. – Տեր Աստված, էդ կացինը կյանքներս կերավ. մի բան արա՝ դեմն առ,- խնդրում է ծառը: – Ցավում եմ, բայց ոչինչ չեմ կարող անել,- ասում է Աստված: – Ինչո՞ւ,- զարմանում է ծառը: – Որովհետեւ պոչը ձեզնից է,- պատասխանում է Աստված:
Չեն թալանվելու
«Մարդիկ չեն ուզում թանկացումների պատճառով թալանվեն, ու որպեսզի կարողանան ապրել, իրենց եղած-չեղածը գրավ դնեն «լոմբարդներում»: Մեր երկրում «լոմբարդները» թատրոններից ու մշակույթի օջախներից շատ են»,- երեկ ասում էին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները: Կարդացեք Լուսանկարը՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 25.06.2015


















































