Օրվա լրահոսը

«Հանենք գերանը մեր աչքից»

Գրող Դավիթ Խաչիյանը մտահոգ է մեր «ախտերով» Դավիթ Խաչիյանը (լուսանկարում) պատմվածքների 3 ժողովածուի հեղինակ է՝ «Զրադաշտի անտիպներից», «Исповедь турагента», «12»: Պատրաստում է հրատարակության 4-րդը՝ «Յոթ քար» խորագրով: Երիտասարդ գրողի ստեղծագործական մտքի հիմնական շեշտը դրված է մեր երկրի սոցիալական խնդիրների վրա, որոնք իրենց խորքում քաղաքական մեղադրանք են պարունակում անցյալ ու ներկա իշխանությունների հասցեին: Համենայնդեպս, հակիրճ այսկերպ

Մարտական դիրքում կրտսեր սերժանտի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտական դիրքում  ժամկետային զինծառայող Արման Օսիպյանի մահվան դեպքի առթիվ։ 14.02.2015թ.՝ ժամը 04:40-ի, սահմաններում N մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակահերթի արդյունքում հրազենային վնասվածքներ է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Սերգեյի Օսիպյանը և մահացել։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ

Գագիկ Մինասյան. «ՀՀԿ-ն մտահոգված է, որ Գագիկ Ծառուկյանը շանտաժի է ենթարկում»

ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը, այսօր «Փաստարկ» ակումբում անդրադառնալով ՀՀԿ խորհրդի նիստում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հնչած նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, նշեց, որ խնդիրը կայանում է նրանում, որ «երկրորդ քաղաքական ուժը ղեկավարում է մի մարդ, որն իր կողմից իրականացվող քայլերի պատասխանատվության գիտակցությունը թողնում է կուսակցությունից դուրս»։ ՀՀԿ խորհրդի նիստում նախագահի ելույթը մտահոգության նպատակ ուներ, վստահեցնում

Միխայիլ Սահակաշվիլի. «Հիմա ամենակարեւորը Ուկրաինային զենքի հարցում օգնել է»

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Էսպրեսո» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ համակարգելու է արեւմտյան երկրներից Ուկրաինա զենքի մատակարարման հարցերը: Նա այդ գործով զբաղվելու է որպես Ուկրաինայի նախագահի արտահաստիքային խորհրդական եւ խորհրդատվական միջազգային խորհրդի բարեփոխումների ղեկավար. հաղորդում է «Pravda.ru»-ն: Սահակաշվիլին, մասնավորապես, ասել է. «Հիմա ամենակարեւորը Ուկրաինային զենքի հարցում օգնելն է: Մյուս օրերի ընթացքում ես կհամակարգեմ դա:

Հայաստանցի գիտնականը ընտրվել է Միլանի Ամբրոզիան ակադեմիայի անդամ

Օրեր առաջ Երեւանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության եւ տեսության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանը պաշտոնական նամակով տեղեկացվեց, որ Միլանի Ամբրոզիան ակադեմիայի Գիտական խորհուրդը ընտրել է իրեն Մերձավոր Արեւելքի Հայկական բաժնի ակադեմիկոս: Անվանակարգի հանձնման արարողությունը տեղի է ունենալու 2015 թվականի նոյեմբերի 9-ին, ամենամյա Ակադեմիական օրերի ընթացքում: Անցյալ տարի այդ տիտղոսի շնորհման արարողությունը տեղի է

Հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է  շուրջ 15000 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 1000 անգամ որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է  շուրջ 15000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն`անհրաժեշտության դեպքում դիմելով նաև համապատասխան

«Քաղաքացիական պայմանագիրը» սպասում է եռյակի ճանապարհային քարտեզին

Քննարկելով վերջին օրերին Հայաստանում ծավալվող քաղաքական գործընթացները` «Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհուրդը հարկ է համարում ընդգծել. «Քաղաքացիական պայմանագիրը» դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին Ազգային ժողովում հանդես է եկել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նախաձեռնությամբ՝ այսպիսով իր համապարփակ վերաբերմունքն արտահայտելով Հայաստանում իշխանությունը բռնազավթած վարչախմբի նկատմամբ: «Քաղաքացիական պայմանագիրը» նախորդ տարվա հոկտեմբերին արտահայտել է դիրքորոշում, որ եթե ոչ իշխանական ուժերի

Ամերիկացի վերլուծաբան. Ուկրաինային զինելը հարցի լուծում չէ

Ուկրաինային զինելը կարող է ճիշտ լինել: Այդպես վարվելու պատճառը ազդեցիկ է: Երկիրը կտրուկ քննադատության է ենթարկվում Ռուսաստանի կողմից, հազարավոր մարդիկ մահանում, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից քաղաքական սահմանների մեծացումը խախտում է Եվրոպայի քաղաքական կարգը: Ըստ Մինեսոտայի միջազգային կենտրոնի խորհրդի տնօրեն Ռոս Ուիլսոնի մեկնաբանությունների՝ չնայած այս հանգամանքին, Կիեւի իշխանություններին զենք մատակարարելը կամ չմատակարարելը ավարտվում է

Արմեն Գյոզալյան. «Օլիմպիական ուղեգրերի համար պայքարում մեկ փուլ ետ ենք մնացել»

Հայաստանի հեծանվային սպորտի պատմության մեջ ունեցել ենք աշխարհի երկու չեմպիոն` Մեսրոպ Շաբոյանը եւ Օլեգ Կլեւցովը: Դա եղել է ավելի քան 20 տարի առաջ: Դրանից հետո հեծանվային սպորտի մասնագետները եւ մարզասերները շուրջ 20 տարի սպասել ու երազել են նոր բարձր ցուցանիշների մասին, որոնք հիմա աստիճանաբար վերադառնում են: «Առավոտը» զրուցել է Հայաստանի հեծավային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչ

Տեառնընդառաջի սովորույթները

Այն միայն կրակի վրայից թռչելու տոն չէ Տեառնընդառաջն ամենաժողովրդական ու սիրված ազգային տոներից է: Այն ավանդաբար նշվում է փետրվարի 14-ին: Տոնի ակունքները գալիս են հազարամյակների խորքից եւ կապված են կրակի պաշտամունքի հետ: Նախկինում՝ հեթանոսական շրջանում, այն անվանվել է Տըրնդեզ, որը նշանակել է կրակի դեզ: Հնում մեր նախնիները կրակին վերագրել են կենարար ու զորեղացնող հատկություններ: Հատկապես

Սխտորը եւ մեղրը՝ գրիպի դեմ

Երբ եղանակը տատանվում է, գրիպով վարակվելու հավանականությունը բարձրանում է, բայց նաեւ պետք չէ մոռանալ, որ գրիպի հետ հաճախ ենք շփոթում մրսածությունը, հարբուխը, որը գրիպի ավելի թեթեւ արտահայտված վիճակն է: Ժողովրդական բժիշկները խորհուրդ են տալիս երկար չտառապել գրիպի պատճառով եւ անցնել բուժման՝ սխտորի եւ մեղրի միջոցով: Կարող են նաեւ սխտորի թարմ խյուսի հոտը 10-15 րոպե շնչել,

Ծաղիկ Ռուբոն՝ գեներալ Մանվելին. Օրերը խախանդվելուց հետո աչքերիս մեջ նայելով «աչոտ» ես տալու

«Խնդամ վրեդ: Մի ժամանակ «իդա խոսալ չգիդայիր» հիմա ՀՀԿ-ի ամբիոնից նենց լուրջ բաներից ես խոսում, հա՞» Ժամանակի սղության պատճառով համացանցերից նոր եմ տեղեկացել և մեծ ցավ եմ ապրում, որ նման մեկին՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի մահից հետո, հակադրվելով մի շարք ԵԿՄ վարչության անդամների հետ՝ Սասուն Միքաելյանի հետ դարձրեցինք ԵԿՄ նախագահ, այն պարագայում, որ ԵԿՄ սովորական անդամ

Զինադադար՝ ըստ «նորմանդական քառյակի»

Պորոշենկոն Մինսկում էական զիջումների գնաց Փետրվարի 11-ին եւ 12-ին ողջ աշխարհն ուշադրությամբ հետեւում էր Մինսկում «նորմանդական քառյակի» երկրների առաջնորդների բանակցություններին: Ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված բանակցությունները շուրջ 17 ժամ տեւեցին: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բանակցում էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Ավելի ուշ չորս երկրների արտգործնախարարներն

Երբ տրամադրություն չունեք` գնեք սպիտակ ծաղիկներ

Յուրաքանչյուր ծաղիկ օժտված է յուրահատուկ էներգիայով: Այդ իսկ պատճառով ծաղիկն անհրաժեշտ է մարդուն ոչ միայն տարբեր առիթներով, այլեւ որոշ հիվանդությունների ժամանակ՝ բուժման նպատակով: Ըստ մասնագետների՝ գոյություն ունեն ընդհանուր կանոններ, որից կարող է ցանկացած մարդ օգտվել առանց մասնագետի: Բուժման համար նախատեսված է մեկ չբացված ծաղիկ, որը բացատրվում է նրանով, որ հիվանդ կամ հուսահատ մարդը թուլացած է

Հազի եւ խռպոտության ժամանակ օգտագործեք կարմիր կաղամբ

Կարմրագլուխ կաղամբը կիրառության մեջ այնքան էլ տարածված չէ, բայց այն ավելի շատ վիտամիններ` կալիում, մագնեզիում, երկաթի աղեր է պարունակում, նաեւ սպիտակուցների, ֆերմենտների, C վիտամինի քանակը ավելի է 2 անգամ, իսկ կարոտինի քանակը` 4 անգամ, քան սպիտակագլուխ կաղամբի: Մասնագետները կարմիր կաղամբի հյութը շաքարի հետ խորհուրդ են տալիս օգտագործել հազի եւ խռպոտության ժամանակ: Այն ավելի լավ է

Հանդես գալով ընդդեմ Սերժ Սարգսյանի, շատ անհարմար վիճակում է հնարավոր հայտնվել. «Ժամանակ»

Հայ ազգային կոնգրեսը կատարել է ԲՀԿ-ի հետ դաշնակցային իր պարտքն ու հանդես է եկել Սերժ Սարգսյանի ելույթը դատապարտող հայտարարությամբ: ՀԱԿ-ը, ինչպես հայտնի է, նաև ԲՀԿ-ի հետ քննարկումների մեջ է, ինչպես և «Ժառանգությունը», պարզելու համար, թե ինչ պետք է անել հետո: Քննարկումները, ինչպես արդեն հայտարարվել է, շարունակվելու են մի քանի օր ևս: Ինչու են վաղուց դաշնակցող

Եղեսպակով լոգանք՝ նեւրոզի եւ ռադիկուլիտի դեմ

Այսօր շատերը տառապում են արթրիտի, ռադիկուլիտի, նեւրոզի եւ մաշկային հիվանդություններից: Ժողովրդական բժշկության մասնագետները խորհուրդ են տալիս հետեւյալ բաղադրատոմսը: 400 գ եղեսպակի չոր տերեւների վրա լցնել 4 լ ջուր, եռացնել 1 ժամ, թողնել մեկ օր եւ օգտագործել լոգանքի համար: Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ  «Առավոտ» օրաթերթ 13.02.2015

Ձերբակալվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը

Երևանում տեղակայված N զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում ապացույցներ են ձեռք բերվել՝ սպայական անձնակազմի կողմից դրսևորված անգործության վերաբերյալ: Սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նյութերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է

2014-ի դեկտեմբերը ջրամատակարարման տեսանկյունից աչքի ընկավ անբարենպաստ պայմաններով. «Հայոց աշխարհ»

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա ավարտին եղել է 1900 մետր 13 սանտիմետր, այսօրվա դրությամբ եւս նույնքան է: Երեկ այս մասին հայտնեց ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը: 2013-ի վերջին եւ 2014-ի սկզբին եղանակային պայմաններով ի հայտ եկած սակավաջրությունը Սեւանա լճից լրացուցիչ ջրառի անհրաժեշտություն առաջացրեց: «Հիմնականում դա պայմանավորված էր մի շարք գործոններով. Սեւ ջուր

ԲՀԿ-ական Ռուբեն Գևորգյանին (Ծաղիկ Ռուբո) և 150 ազատամարտիկների արգելվել է մտնել որևէ զորամաս. «Ժողովուրդ» 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գևորգյանի («Ծաղիկ Ռուբո») գլխավորությամբ առաջին գիծ մեկնած 150 ազատամարտիկներին թույլ չեն տվել մնալ ՀՀ ՊՆ որևէ զորամասում: Ինչպես հայտնի է՝ԲՀԿ-ին կից ստեղծված «Երդվյալ ազատամարտիկների» միության 150 անդամներ փետրվարի 9-ին հայտարարեցին, որ գնում են ԼՂՀ՝ առաջին գծում զինվորների կողքին հերթապահելու համար: Պարզվում է, որ Ռուբեն Գևորգյանին և նրա հետ

Տոն օրերին տավար մորթելու խորհուրդը

Մեր նախնիները տոն օրերին կամ տոնական տրամադրություն ունենալիս երգում էին. «Մենք փող էինք զարնում եւ թմբուկ էինք խփում, ինչպես որ վայել էր թագավորներին», իսկ հեթանոսական դարերում տոն բառը (լատիներեն՝ daps) նշանակում է աստվածներին նվիրված զոհ: Ըստ մասնագետների՝ տոն (տաւն) եւ տուար, տավար բառերը նույն արմատից են առաջացել, որից էլ պարզ է դառնում, թե ինչ էին

Ելքը շրջանառության հարկից ազատելն է բացառապես արտադրությամբ զբաղվող փոքր ընկերություններին. «Ազգ»

2014-ի տվյալներով, տարեկան Հայաստան են ներմուծվել կենդանիներ եւ կենդանական ծագման արտադրանք` 146 մլն դոլարի, բուսական ծագման արտադրանք` 239 մլն դոլարի, պատրաստի սննդի արտադրանք` 369 մլն դոլարի, պլաստմասսայից, ռետինից իրեր եւ կաուչուկ` 182 մլն դոլարի, կոշկեղեն, գլխարկներ, հովանոցներ` 31 մլն դոլարի, քարից, գիպսից, ցեմենտից իրեր` 93 մլն դոլարի, թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, մետաղներ եւ դրանցից պատրաստված

 Սերժ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի տված պատասխանը ավելի քան համարժեք էր եւ ինքնավստահ. «Հայկական ժամանակ»

Երեկ առավոտից նաեւ զանազան լուրեր էին պտտվում այն մասին, թե ԲՀԿ-ական ինչ-որ պատգամավորներ լքում են խմբակցությունը: Այս լուրերը, սակայն, մինչեւ օրվա վերջ որեւէ կոնկրետ, պաշտոնական հաստատում չստացան: Գոնե նախնական տպավորությունն այնպիսին է, թե Ծառուկյանը լիովին վերահսկում է սեփական թիմը: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, վերջինս նույնպես առայժմ թիմին տիրապետելու պրոբլեմ չունի: Ուժային մարմինները գոնե առայժմ

Ծառուկյանը դեմագոգիայով զբաղվելու վարժանքներ է անում. «Հայոց աշխարհ»

Ամենից հիշարժանը Ծառուկյանի այն հայտարարությունն է, թերեւս, թե իրեն «առաջարկվել են համագործակցության բազմաթիվ տարբերակներ, անձնական շահեկան առաջարկներ, այդ թվում՝ նախագահի պաշտոնը սահմանադրությունը փոխելուց հետո, մեկ պայմանով, որ ես համաձայնեմ իր իշխանության վերարտադրությանը»: Հավատ ասվածը սուբյեկտիվ բան է, բայց ինչ ուզում եք, ասեք՝ չեմ հավատում, թե Ծառուկյանին կարող էին նախագահի պաշտոն առաջարկել՝ որեւէ պայմանով: Գուցե կատակո՞վ

Ձուկն էժանացել է. «Ժողովուրդ»

Հայաստանյան սպառման շուկայում առկա թանկացումների պայմաններում էժանացումներ նույնպես լինում են: Մասնավորապես, որոշակի էժանացել է խանութներում վաճառվող կենդանի ձուկը: «Ձկնաբույծների միավորում ասոցացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Բունիաթյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ձկան գնանկման պատճառն արտահանման հետ կապված դժվարություններն են: Նրա խոսքերով՝ վերջին շրջանում կտրուկ նվազել են Հայաստանից արտահանվող ձկան ծավալները: Ինչի արդյունքում տեղական շուկայում կենդանի

Ծառուկյանի ո՞ր ընկերությունները կարող են ստուգվել. «168 ժամ» 

ՀՀԿ խորհրդի հայտնի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը, ի թիվս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ կիրառվելիք քայլերի, խոսել էր նաև հարկերի մասին։ «Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին: Ես հորդորում եմ Հայաստանի

Մեծահարուստ նվիրատուն կամ բարերարը բոլորից լավ գիտի ո՛ւմ վստահել եւ ի՛նչ վստահել. «Ազգ»

Ճիշտն ասածՙ առաջին պահից ինձ հուսախաբ արեց Հայ եկեղեցու գերագույն պետի հաշվեհամարում այդչափ փոքր գումարի առկայությունը: Մեր նորահարուստներից յուրաքանչյուրը առնվազն դրա եռապատիկը ունի: Իսկ Մայր աթոռին ենթակա թեմակալ առաջնորդներից ոմանք, հատկապես Մ. Նահանգներում, դրա տասնապատիկը, նույնիսկ հարյուրապատիկը ունեն տարբեր բանկերում, առանց ստանձնելու ազգային, կրթական, բարեգործական կամ սոցիալական որեւէ նշանակալից դեր: Այնինչ Մայր աթոռը կամովին կամ

Լանջիկի տարածաշրջանում մառախուղ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Մարալիկի տարածաշրջանի Լանջիկի հատվածում մառախուղ է: Սիսիան-Գորիս-Շուռնուխ-Կապան ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է, Նոյեմբերյանում տեղում է թույլ ձյուն, Կապանում` անձրև: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության

«Քանի ես ձեռք չեմ, այդ մարմնից չեմ»

Երբ 70-ականների կեսերին չեխ գրող Միլան Կունդերան տեղափոխվեց Ֆրանսիա, նրան հարցրին՝ ինչո՞ւ չեք մասնակցում կոմունիզմի դեմ ցույցերին: Գրողը պատասխանեց, որ իրեն հետաքրքրողն ավելի ընդհանուր հարց է՝ այն պատճառները, որոնք ծնում են կոմունիզմը կամ ֆաշիզմը: Այդպես էլ ինձ հուզում են ոչ այնքան երեւույթները, որոնք մենք արձանագրում ենք, որքան դրանց պատճառները, նախեւառաջ՝ մշակութային, հոգեւոր: Մասնավորապես, ինչպե՞ս է

Մարտական հենակետում զինվոր է զոհվել

Փետրվարի 14-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արման Սերգեյի Օսիպյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԼՂՀ  ՊՆ  մամուլի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930