Օրվա լրահոսը
Բորիս Նեմցով. Վալերի Պերմյակովը պետք է հանձնվի Հայաստանի արդարադատությանը
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած սպանդին: «Երբ հակամայդանի կրեմլյան շարժումը Գյումրիում հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին խղճի գերի է հայտարարում, ինչի՞ վրա է հույս դնում` հայ ժողովրդի սիրո՞, թե՞ այն բանի, որ ռուսներին անիծեն նույնիսկ մինչեւ հիմա բարեկամ Հայաստանի քաղաքացիները: Ոնց որ թե ռուս կրեմլյան
Հայկ Բաբուխանյան. «Հայաստանում գործում է 5-րդ շարասյուն». «Հայոց աշխարհ»
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ -Ինչպե՞ս եք գնահատում Գյումրիում ստեղծված իրավիճակը. համաձա՞յն եք, որ եթե մեր իրավապահներն «իրենց տեղում» լինեին, բանը չէր հասնի ոստիկանության հետ բախումների։ -Տեղի է ունեցել անմարդկային հանցագործություն, մարդիկ հուզված են, ցավում են կատարվածի համար, եւ դա հասկանալի է։ Բայց այն, ինչ կատարվեց
Թամարա Յայլոյան. «Ես այլևս Վալերի Պերմյակովի փաստաբանը չեմ». Tsayg.am
«Ես այլևս Վալերի Պերմյակովի փաստաբանը չեմ»: Այս հայտարարությամբ հունվարի 16-ին հանդես է եկել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Թամարա Յայլոյանը: Նա նշել է, որ դեպքից հետո հունվարի 13-ի լուսաբացին է ստանձնել 6 գյումրեցու սպանության մեջ մեղադրվող ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովի պաշտպանությունը: Այդ պահին Պերմյակովը չի ունեցել փաստաբան, իսկ ռուսական կողմը անհրաժեշտություն է ունեցել թղթաբանական գործողություններն
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց Իմ հայացքի մեջ կարծրացած: Իմ հայացքի մեջ կարծրացած Դոլարը շատ էր բարձրացած:
«Դավադրական» վարկածը
Ռուսաստանյան «հայրենասիրական» լրատվամիջոցները շրջանառում են այն վարկածը, որ Գյումրիի ոճրագործությունները կազմակերպել են ամերիկյան հատուկ ծառայությունները (Պերմյակովի կամ գուցե նրա ծառայակիցների ձեռքով), որոնք այնուհետեւ սադրել են հայաստանցի «ֆաշիստներին», որ նրանք այստեղ «գունավոր հեղափոխություն» անեն: Տեսականորեն ոչինչ բացառված չէ, բայց եթե նման պնդումները ճիշտ են, ապա դա չափազանց բացասական ձեւով է բնութագրում թիվ 102 ռազմաբազայում տիրող բարքերը.
Մ. Բաղդասարովը սեփական միջոցներով է մարում պարտքերը. «Ժողովուրդ»
Ինչպես հայտնի է՝ «Արմավիա» ավիաընկերությունը պարտք է ոչ միայն իր նախկին աշխատակիցներին, այլեւ բազմաթիվ ընկերությունների եւ բանկերի: «Ժողովուրդ»-ը «Արմավիա»-ի սեփականատեր Միխայիլ Բաղդասարովից փորձեց պարզել, թե ի՞նչ միջոցներով է նա պատրաստվում մարել իրեն պատկանող ընկերության կուտակած պարտքերը: «Պարտքերի մի մասը մարել եմ: Երկու բնակարան եմ հանել վաճառքի, կվաճառվի, կմարեմ պարտքերը: Ամեն ինչ կվաճառեմ՝ պարտքերը մարելու համար»,-
Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Մարալիկում, Արտաշավանում, Ապարանում, Արագածում, Վանաձորում, Տաշիրում, Աբովյանում, Ճամբարակում, Գավառում, Վարդենիսում և Վայքում տեղում է ձյուն: Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միայն երեկ ու միայն մի քանի ժամվա մեջ ռուսական առաջատար կայքերում 4-5 ընդարձակ հրապարակումներ ու վերլուծություններ հրապարակվեցին. «Հայոց աշխարհ»
Ամենատարօրինակն ու անընկալելին. ռուսական հիմնական հեռուստատեսային, այսպես ասենք՝ դաշնային ալիքները առաջին օրերին մեծ մասամբ լռեցին կատարվածի մասին, առանցքային այլ լրատվամիջոցներն էլ հակիրճ տեղեկություններով «բավարարվեցին»: Այնպես չէ, որ համատարած լռություն էր, բայց այնպես էլ չէ, որ այդ սահմռկելի դեպքը լուրջ ուշադրություն է գրավել: Այդ ամենը միանգամայն անհամարժեք էր իրավիճակին ու, հնարավոր է, նաեւ ունեցավ իր ազդեցությունը
Ո՞ւր մնաց «տղամարդու խոստումը». «Ժողովուրդ»
«Ես՝ որպես գլխավոր դատախազ, տղամարդավարի ձեզ ասում եմ, որ այս պահանջով միանշանակ դիմելու եմ ՌԴ գլխավոր դատախազին»,- այս խոսքերի հեղինակը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն է: Նրա այդ պատասխանատու հայտարարությունը հնչել է հունվարի 15-ին Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց` ի պատասխան ցուցարարների այն պահանջի, որ գյումրեցի ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ՌԴ զինծառայողը պետք է անպայման
Սուրիկ Խաչատրյանն է հրահանգել աշխատանքից ազատել մայրիկիս. գորիսեցի գործարար
Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, «ԳԱՄՄԱ» գործարանի տնօրեն Տիգրան Կարապետյանը մորը՝ Գորիսի թիվ 3 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Արեւիկ Սաֆարյանին աշխատանքից անօրինական ազատելու համար գրավոր դիմել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում գործարարը պնդեց, որ մորն աշխատանքից ազատելու հրահանգ տվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: «Դեռ օրեր առաջ դպրոցի տնօրենը մայրիկիս ասել էր,
Հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունվարի 16-ին և լույս 17-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկարությամբ մարտական դիրքերի
Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում հաղթեց ռուսաստանցի Կիրիլ Ալեքսեյենկոն
Երեւանի շախմատի ակադեմիայում ավարտվեց ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը, որի շրջանակներում ընթացող մի քանի մրցաշարերին ընդհանուր առմամբ մասնակցում էր 780 շախմատիստ: Գլխավոր մրցաշարում, որտեղ հանդես էին գալիս Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի 10 ներկայացուցիչներ, սահմանված էր գրոսմայստերական նորմա` 6,5 միավոր ինը հնարավորից: Այստեղ հենց 6,5 միավորով հաղթող ճանաչվեց ռուսաստանցի միջազգային վարպետ Կիրիլ Ալեքսեյենկոն (նկարում):
«Եկել էիր մեզ պաշտպանելու, թե՞ գլխներիս զուլում բերելու». Հովհաննես Մարգարյանը՝ Գյումրիում կատարված սպանդի մասին
Գյումրեցի ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի կարծիքով Ռուսաստանի Դաշնության իշխանությունները հայաստանյան իշխանությունների հետ հավասարաչափ շահագրգիռ պետք է լինեն Գյումրիում կատարված Ավետիսյանների ընտանիքի սպանդի դրդապատճառները բացահայտելու, քանի որ, ըստ նրա, ռուսներն էլ պետք է պարզեն՝ միգուցե սա ինչ-որ մեկի կողմից հրահրված սադրա՞նք է հենց իրենց երկրի դեմ: Վերջիվերջո, նմանատիպ ոճրագործները պատիվ չեն բերում երկրին: «Գյումրիում կատարվածը հերթական
«Գեւորգ Կոստանյանը տղամարդավարի խոստովանեց, որ չի կարողանա այդ հարցը լուծել». Նախախորհրդարանի անդամ
Երեկ Գյումրիում բողոքի ցույցից բերման ենթարկվածներից մեկն էլ Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանն է եղել: Նա վստահեցրեց, որ երեկվա հավաքի ժամանակ ցուցարարների մեջ սադրիչներ չեն եղել, սադրել են միայն ոստիկանները՝ նախահարձակ լինելով. «Մարդիկ գնում էին հյուպատոսարան, ոստիկանական պատնեշը կանգնեցրեց, նրանք փորձեցին ճեղքել պատնեշը, բայց ոստիկանները անմիջապես սկսեցին օգտագործել ձայնային ռումբեր եւ ռետինե մահակներ, ցուցարարները ուշագնաց էին
Հայկական կողմը նախաձեռնող, թրքական կողմը հակազդող. «Ազդակ»
Կալիփոլիի 100-ամեակի նշումին վերաբերող պաշտօնական Անգարայի յայտարարութիւնը բոլորովին յանկարծակի չէ։ Թուրքիոյ բարձրաստիճան պաշտօնատարներ տարբեր առիթներով այս յոբելեանին ակնարկութիւններ կատարած էին եւ նշումի որոշ նախաբան փոխանցած։ Հիմա այլեւս պարզ է, որ Կալիփոլին` իբրեւ հակակշիռ գործողութիւն, պետական յատուկ տարողունակութեամբ կը կիրարկուի Ցեղասպանութեան 100-ամեակին դէմ։ Անշուշտ, առաջին հերթին, 100-ամեակի երեւանեան նշումները շուքի մէջ ձգելու նպատակ կը հետապնդէ Կալիփոլին,
Հակառակորդը կրակոցներ է արձակել նկարահանող խմբի հարցազրույցի պահին. Armlur.am (Տեսանյութ)
Ղարաբաղ-Ադրբեջան սահմանին իրավիճակը շարունակում է մնալ լարված, և դա արձանագրել է նաև Արցախի «Օր» լրատվականի նկարահանող խումբը: Armlur.am-ի հետ զրույցում «Օր» լրատվական ծրագրի գլխավոր խմբագիր Արսեն Առստամյանը հայտնեց, որ հենց նկարահանումների ժամանակ` դիրքապահ զինվորներից մեկի հետ հարցազրույցի պահին, հակառակորդը ինքնաձիգից կրակահերթեր է արձակել: Բարեբախտաբար, տուժածներ չկան: Գլխավոր խմբագիրն ասաց, թե ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում
ՀԱԿ. «Զրոյական հեղինակություն ունեցող իշխանությունը իրավիճակից ելք չկարողանալով գտնել»
Գյումրիում կատարված ոճրագործության առաջին իսկ պահից Հայաստանի իշխանության գործողությունները բացարձակ անհամարժեք են տեղի ունեցածին, ինչի հետեւանքով սրվել է իրավիճակը` հանգեցնելով ժողովրդի եւ ոստիկանության միջեւ բախումների։ Բավականաչափ ժամանակ ունենալով հանդերձ՝ համապատասխան մարմինները, անփութություն ու ոչ կոմպետենտություն դրսեւորելով, չկարողացան ժամանակին հայտնաբերել ու ձերբակալել հանցագործին, ինչն անբեկանելի իրավական հիմքեր կտար քննության եւ դատապարտման ողջ գործընթացն իրականացնել Հայաստանի պատկան
Շիրակի մարզպետը՝ ցուցարարների ու ոստիկանների` երեկ Գյումրիում ունեցած բախումների մասին (Տեսանյութ)
Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, գնահատելով Գյումրիում սկսված բողոքի ալիքը, բնական է համարում այս քաղաքի բնակիչների պահանջը, այն է` մարդկային կերպարը կորցրած ոճրագործին ամենադաժան ձևով դատելու: Սակայն, ըստ նրա, երեկ բնակիչների ու ոստիկանների միջև տեղի ունեցած բախումները, որի ժամանակ 28 հոգի տուժեցին, եղան ծանր վիրավորներ, հասարակական կարգը կոպտորեն խախտելու ու քաղաքի առօրյան փչացնելու երևույթ է: «Գիտեք,
Որտե՞ղ էր և ինչո՞վ էր զբաղված Գյումրու քաղաքապետը իր քաղաքում կատարված ողբերգության ժամանակ
Ավետիսյանների ընտանիքի սպանդի ժամանակ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը բացակայում էր քաղաքից, նա մեկնել էր ԱՄՆ՝ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի պաշտոնական հրավերքով, պատրաստվում էին հուշագիր ստորագրել: Սակայն, Լաս Վեգասում լսելով այս ողբերգության մասին՝ անմիջապես տոմս է գնել ու վերադարձել: Իր այսօրվա մամուլի ասուլիսը որոշակի բացատրություններ ներկայացնելով սկսեց Գյումրու քաղաքապետը, որին երեկ Շիրակի մարզի դատախազության շենքի դիմաց
ՕԵԿ-ը կոչ է անում ՌԴ պատկան մարմիններին ձեռնարկել գործուն միջոցառումներ՝ Գյումրիի 102-րդ ռազմակայանում կարգուկանոնի բարձրացման ուղղությամբ
Այսօր տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որը վարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Քաղաքական խորհուրդը լայն անդրադարձ է կատարել Գյումրիում ստեղծված իրավիճակին: Ըստ այդմ. -«Օրինաց երկիր» կուսակցությունը կիսում է հանրության վրդովմունքը և իրավապահ մարմիններից պահանջում իրականացնել բազմակողմանի քննություն՝ բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու այս ոճրագործության բոլոր մեղավորներին: Կուսակցությունը իրավապահ մարմիններին կոչ է
«Գյումրեցի ընտանիքի սպանությունը պլանավորված սադրանք էր, որի մասին շուտով կիմանանք»
Գյումրիում տեղի ունեցած սպանության համար երեկ Ազատության հրապարակում քաղաքացիների հավաքի մասնակից ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանի մոտ նույնպես գազային ատրճանակ է եղել: Նա Aravot.am-ին պատմեց, որ համապատասխան լիցենզիա ունի ատրճանակն օգտագործելու համար: «Երեկ մեր քաղաքական վերնախավը՝ հրահանգելով ոստիկանությանը սադրանք իրականացրին Ազատության հրապարակում: Ոստիկանները մեր պարզած բոլոր եռագույնները կոտրեցին ու շպրտեցին մի կողմ եւ բերման էին ենթարկում բոլոր
Փոստանջյանը՝ Կոստանյանի տղամարդավարի խոստումների մասին. «Նա ասաց, որ մենք չենք տերը»
Շատ են քննադատում, որ Սերժ Սարգսյանը սուգ չհայտարարեց, եթե հայտարարեր, լարվածությունն այս մակարդակի չէր հասնի, կա՞ բացթողում նրանց կողմից՝ վարչապետի, Սերժ Սարգսյանի: Aravot.am-ի հետ զրույցում մեր այս հարցին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Միանշանակ մենք տեսնում ենք, որ պաշտոնապես թե՛ ՌԴ-ից մեզ ցավակցություն չեն հայտնում եւ ներողություն չեն խնդրում: Գործադիր իշխանության ղեկավարի մակարդակով պետք է
Սերժ Սարգսյանը`Ռեջեփ Էրդողանին. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին՝ առանց սեփական հրավերի պատասխանը ստանալու»
Նախագահ Սերժ Սարգսյանը` ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նամակի, որտեղ Թուրքիայի նախագահը Հայաստանի Հանրապետության Նախագահին հրավիրել է ս.թ. ապրիլի 24-ին ներկա լինելու Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին, պատասխան նամակ է հղել, որում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն Նախագահ, Ստացա Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի հիշատակի միջոցառումներին մասնակցելու՝ ինձ ուղղված Ձեր հրավերը: Հիրավի, Առաջին աշխարհամարտը մարդկության
Պերմյակովին փոխանցելը քիչ է, ռուս բարձրաստիճան պաշտոնյաները պետք է Հայաստանում ներողություն խնդրեն. Москоовский комсомолец
Եթե ես հիմա Մոսկվայում լինեի, ապա անպայման ծաղիկներ կտանեի Հայաստանի դեսպանատան մոտ՝ ի հարգանք Գյումրու զոհված ընտանիքին, «Մոսկովսկի Կոմսոմոլեց» թերթում գրում է լրագրող Սերգեյ Գոպոնովը՝ «Ներիր, Հայաստան» հոդվածում: «Չգիտեմ, թե արդյոք այնտեղ [Հայաստանի դեսպանատան մոտ] դրված են ծաղիկներ, վառվում են մոմեր: Իսկ եթե ո՞չ: Պարզապես ոչ ոք, ոչ մի ռուսական լրատվամիջոց չի հաղորդում այդ դեպքի
«Պատճառը գտեք. դա է կարևորը». Նիկոլայ Ծատուրյանը՝ Գյումրու դեպքերի մասին
«Ռազմաբազան ժողովրդին պաշտպանելու և ոչ թե նրա գլխին պատուհաս դառնալու համար է»,- Գյումրու ողբերգության առնչությամբ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր խորհրդատու Նիկոլայ Ծատուրյանը: Անդրադառնալով գյումրեցիների երեկվա ցասմանը՝ պարոն Ծատուրյանն ասաց, որ ժողովրդին հեշտությամբ կարելի էր հանգստացնել, եթե ամեն ինչ կատարվեր ավելի թափանցիկ: «Մարդիկ հոգնել են ստից: Ասում
էլեկտրոնային կառավարման ցուցանիշներով Երևանը լավագույն քաղաքների հնգյակում է
Երևանն ընդգրկվել է լավագույն էլեկտրոնային կառավարման ցուցանիշներով քաղաքների հնգյակում: Հետազոտությունն իրականացվել է ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաքի Ռութգերսի համալսարանի հանրային հարաբերությունների եւ վարչարարության դպրոցի էլեկտրոնային կառավարման ինստիտուտի կողմից, որը, 2003 թվականից սկսած, վեցերորդ տարին անընդմեջ իրականացնում է համապատասխան ուսումնասիրություններ` աշխարհի խոշոր քաղաքների էլեկտրոնային կառավարման հնարավորությունների գնահատման նպատակով: Վերջին հետազոտության շրջանակում ուսումնասիրվել են աշխարհի 100
Զարուհի Փոստանջյանը՝ Գյումրիի բախումների մասին. «Միգուցե սադրիչներ կային»
Գյումրիում երեկվա ընդվզումները ռուսական ԶԼՄ-ներում ներկայացվեց այն համատեքստում, որ քաղաքական ընդդիմադիր ուժերն են փորձել կրակից շագանակներ հանել, սադրել՝ Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը հասնելու համար: Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մեր հարցին՝ Դուք այնտեղ էիք, կա՞ր սադրանք բախումների ժամանակ, թե՞ ոչ՝ պատասխանեց. «Միգուցե սադրիչներ կային, քարեր նետողները, բայց ոչ քաղաքական: Ես չգիտեմ նրանք ովքեր էին:


















































