Օրվա լրահոսը
100 դրամանոց թանկացումներ
Վերջին օրերին նորից պարենային ապրանքների թանկացումներ են եղել: Մի շարք խանութներում մեր շրջայցի ժամանակ վաճառողները նշեցին հատկապես «Գրանդ Քենդիի» ապրանքատեսակների թանկացումները: Խանութներից մեկի մենեջերը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ «Գրանդ Քենդիի» առաքիչներն անցած շաբաթվա մեջ ինչ ապրանք որ բերել են, բոլորը 100 դրամ բարձրացրած գնով են բերել. «Համարյա բոլոր քաղցրավենիքներն արդեն 100 դրամով թանկ ենք
Ստեփան Սաֆարյանի հորդորը Վլադիմիր Գասպարյանին
Հիշելով նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` պարոն Սաֆարյանը նշեց, թե այն ժամանակ էլ նա էր կեսկատակ սպառնում հեղափոխությունը խեղդել օրորոցում, իսկ դրա հետևանքները ցավալիորեն տեսանք:
Մայրաքաղաքի անձրևատար ու հեղեղատար համակարգերը պարբերաբար մաքրվում են
Գործընթացն ավելի ծավալուն է դառնում հատկապես գարնան և աշնան ամիսներին, քանի որ տարվա այդ ժամանակահատվածներում են արձանագրվում առատ տեղումներ: Հնարավոր հետևանքներից խուսափելու նպատակով «Երևան Ջուր» ընկերությունը, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական մի շարք փողոցներում ավելի շատ տեխնիկական միջոցներ և աշխատուժ կներգրավի անձրևատարներն ու սելավատարները մաքրելու համար: Երևանում, ըստ առաջնահերթության, շարունակվում է ջրահեռացման համակարգերի
Ճանապարհային ոստիկանությունը միտումնավոր թաքցնո՞ւմ է քաղաքացիների մուծումները
Եթե կտրոն ունեցար՝ կապացուցես, որ տուգանքը վճարել ես, եթե ոչ՝ ստիպված կլինես հնգապատկված տարբերակով տուգանքը մուծել: Մենք՝ սիրողական վարորդներս, վերջին տարիներին շատ գոհ էինք պետավտոտեսչության աշխատակիցների վարքից, նրանք այլեւս չեն կանգնում կիսախարխուլ մի անկյունում կամ ծառերի հետեւը եւ կանգնեցնում իրենց ուզած ավտոմեքենան՝ իբր, փաստաթղթերի ստուգում կատարելու, որի տակ շատ բան կար թաքնված: Այժմ մինչեւ խախտում
Կարմիր Խաչը այցելել է Ադրբեջանում պահվող հայաստանցուն. «Ազատություն» ռադիոկայան
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները երեկ այցելել են անցած ամսվա վերջին հայ – ադրբեջանական սահմանը հատած և ադրբեջանական գերության մեջհայտնված 53-ամյա հայաստանցի Սարգիս Անանյանին: Արման Հովհաննիսյան Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
Քաղաքացուն գտել են տանիքում կախված
Սեպտեմբերի 17-ին, ժամը 12.07-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակչին գտել են տանիքում կախված: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները շենքի տանիքում հայտնաբերել են 1960 թ. ծնված Ս. Զ.-ի դին, իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: ՀՀ ԱԻՆ
«Բենզին Ռուբոյի» տղայի գործով վերաքննիչ բողոքը մերժվեց
Այսօր վերաքննիչ դատարան չէր ներկայացել Արման Գալուստյանը: Նրա պաշտպան Սամվել Աբրահամյանը դատարանին ներկայացրել էր դիմում Արման Գալուստյանից, որով նա հայտնում էր, որ հոգեկան ցնցումների մեջ է գտնվում:
Ստեփան Սաֆարյան. «Ընդդիմությունը շատ ավելի անտաղանդ է, քան իշխանությունը»
«Ընդդիմությունը շատ ավելի վատ, անտաղանդ է հիմնավորում, թե ինչու պետք չեն սահմանադրական փոփոխությունները, քան իշխանությունները հիմնավորում են, որ պետք են»,-«Ֆորում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Նա նշեց, թե քառյակի ուժերը դեռ սպառիչ չեն տվել այն հարցի պատասխանը, թե ինչու էին ժամանակին կողմ խորհրդարանական համակարգին, հիմա՝
«Վերնիսաժում» գնած մահակի պատմությունը
Մարդուն մեղադրանք են առաջադրել «կռանալուց» հետո կասկած հարուցելու համար 2014 թվականի հուլիսի 18-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի դատավճռով Գագիկ Ավագյանը մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց ազատազրկման երեք ամիս ժամկետով: Գ. Ավագյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, թողնվեց անփոփոխ՝ մինչեւ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը: Նա կվերցվի
Արձանագրվել է վարորդների ծխելու 2, տրանսպորտային միջոցի անբավարար վիճակի 5, ուղևորասրահում երաժշտություն միացնելու 4 դեպք
Մայրաքաղաքի ներքաղաքային հասարակական տրանսպորտում քաղաքացիների սպասարկման և մատուցվող ծառայությունների որակի ուսումնա¬սիրության նպատակով Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության և «Երևանտրանս» ՓԲԸ համապատասխան բաժնի ստուգայցերից զատ, այսուհետ պարբերական դիտարկումներ կիրականացնեն նաև վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչները: Երևանի քաղաքապետի հանձնարարականի շրջանակում սեպտեմբերի սկզբին ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիներում շահագործվող շուրջ 60 տրանսպորտային միջոցներում նման դիտարկումներ են իրականացրել Արաբկիր վարչա¬կան շրջանի
«Քառասուն աղբյուրը իմ ցավն է»,- ասում է սիսիանցի բանաստեղծուհի Անահիտ Դանիելյանը
Սիսիանցիների համար ուխտատեղի է դարձել նրանց լեզվով ասած` Քառասուն աղբյուրը: Այն կառուցվել է Հայրենական Մեծ պատերազմում սովետական ժողովրդի տարած հաղթանակի 40-ամյակի առթիվ ուր գրված է նաև «ի խորհուրդ խաղաղ կյանքի հավերժության»: Մեծ ու փոքր սիսիանցիները միշտ գալիս են այդտեղ` լսելու հավերժության սիմֆոնիան` «ջրերի լեզվով»: Գալիս են շատ-շատերը` մանավանդ հիմա, երբ Սիսիանը հռչակվել է 2014 թ
Սփյուռքահայերը բոյկոտում են ՀՀ-Սփյուռք համաժողովը. «Սփյուռքի աչքին թոզ փչելու շոու է»
Սփյուռքահայերը բոյկոտում են վաղը նախատեսված Հայաստան-Սփյուռք համաժողովը՝ այն համարելով անիմաստ բեմականացում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կգումարվի Եկեղեցական-ներկայացուցչական ժողով
Սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, իր եռօրյա աշխատանքը կսկսի Եկեղեցական-ներկայացուցչական հինգերորդ ժողովը, որին մասնակցելու են շուրջ 160 պատգամավորներ Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռներից, Հայրապետական պատվիրակություններից, աշխարհասփյուռ թեմերից և Գերագույն հոգևոր խորհրդի անդամները: Սիրով հրավիրում ենք ԶԼՄ-ների ներկայացուցիչներին` ներկա գտնվելու Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի բացման արարողությանը ժամը
«Հայաստանն իր մրցունակության դիրքերը զիջել է ճգնաժամային իրավիճակներում»
Տնտեսագետի խոսքով՝ այս տեմպերով Հայաստանը մոտ ապագայում տնտեսական աճ չի կարողանա գրանցել
Բանաստեղծություն ուղարկողների ժամանակը
Շատ տարիներ առաջ էր։ Սեղան էինք գցել «Արմենիայում», Վարդգես Պետրոսյանին «Գարունից» ճանապարհում էինք Գրողների միություն: Վարդգեսի ընկերների նեղ շրջանակն էր, ու մենք՝ գրականության մեծերի սեղանին վախլիկ կուչ եկած, ձայն չունեցող գարունական ջահելներս։ Երգն էլ հո երգ չէր՝ մի խրոխտ կարոտ, վրեժ ու ցասում, ու գինին իր տաք թեւերի վրա առել, մեզ տարել էր Էրգիր, դարձրել
Վահրամ Սահակյանը` մահափորձ կատարող «Կիսաբաց լուսամուտներ»-ի ու «անտաշ» գրողների մասին
Երեկ Գյումրու «Ջազ» ակումբում գրող-հրապարակախոս Վահրամ Սահակյանը, ներկայացնելով իր «Վարձու ինքնասպաններ» գիրքը, ասաց, որ իր վեպերից ամենահաջողվածն է: Նա ասաց նաև, որ այսուհետ նոր «Mea culpa»-ներ դժվար թե բեմադրվեն, քանի որ խոչընդոտող տարբեր պատճառներ կան, և ինքը որոշել է հանդես գալ միայն գրականության ժանրում: «Ես կարող եմ իմ գործունեության մասին խոսել միայն ու միայն գրականության
Արմեն Ռուստամյան. «Հիմա որ իրենք ասում են հանրաքվեն վերածենք իշխանափոխության՝ մենք հենց այդ էլ անում ենք»
Այսօր լրագրողները ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին՝ ՀՅԴ-ն 2012-2013-ի ընտրությունների արդյունքները կասկածի տակ էր դնում, հավատո՞ւմ եք, որ Սահմանադրական հանրաքվեն կանցնի առանց կեղծիքների՝ նա պատասխանեց, որ դա իշխանությունների պահել-չպահելու հարց չի. «Մենք ամեն ինչ կանենք, որ հանրաքվեն լինի ավելի լիարժեք»: Ըստ Արմեն Ռուստամյանի, ինչպես միշտ, իշխանությունները գնում են զիջումների, երբ տեսնում են, որ կա
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցների անուղղակի հետեւանքներից Հայաստանին խուսափել չի հաջողվի»
Պատժամիջոցների արդյունքում արտագաղթի հետհոսք կարող է լինել դեպի Հայաստան
Արմեն Ռուստամյան. «Ամսի 15-ից հետո հնարավոր է ՀՅԴ-ն նորից միանա Քառյակին»
Այսօր Քառյակի նիստից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, մեկնաբանելով Քառյակի այսօրվա որոշումը, որ ՀՅԴ-ն չի մասնակցի հոկտեմբերի 10-ի հանրահավաքին եւ Քառյակի մարզային այցելություններին՝ ասաց. «Մենք ունենք սահմանադրական փոփոխությունների մեր փաթեթը եւ պատրաստ էինք այդ փաթեթը համաձայնեցնել եւ Քառյակով ներկայացնել, որը տեղի չունեցավ: Մենք չէինք պատկերացնում անհամատեղելի մոտեցումներով համատեղ հանրահավաք անցկացնել: Հանրահավաքն ի վերջո կոնկրետ նպատակ
Կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել
Սեպտեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի հարավային ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/, Եվգենի Շարովը /Ուկրաինա/, ինչպես նաև ԵԱՀԿ բարձր
Տնտեսագետ. «Պատժամիջոցներից հետո Ռուսաստանը ընդամենը մեկ տոկոս տնտեսական աճ կունենա այս տարի»
Պատժամիջոցները իրենց բացասական ազդեցությունն են թողնելու թե Ռուսաստանի, եւ թե Եվրամիության եւ ԱՄՆ-ի տնտեսությունների վրա
«Երբ ունես սիմֆոնիկ նվագախումբ, ազատ ես քո գործունեության մեջ»
Ըստ իտալացի դիրիժոր Պիետրո Ռիցոյի, նույնը չես ասի օպերայինի դեպքում Եվրոպական որոշ երկրներում մշակույթը ոչ թե ժամանցի նշանակություն ունի, այլ տվյալ երկրի տնտեսական հենարանն է, ասել է թե՝ բյուջեի ձեւավորման աղբյուրը: Օրինակ, շուրջ կես դար է՝ ինչ Ավստրիայի պետական բյուջեն հիմնականում ձեւավորվում է օպերային արվեստի հաշվին: Դա արտահայտվում է թանկ տոմսերով, նախապես «լցված» դահլիճներով, բազմաբնույթ
Թուրքիայի ոստիկանության ակադեմիայում նաև հայերեն կսովորեն. «Ազատություն» ռադիոկայան
Թուրքիայի ոստիկանությունը նպատակ ունի «բարելավել երկրի ազգային փոքրամասնությունների հետ հաղորդակցվելու աշխատանքը»:
Հասարակական կազմակերպությունը մշակել է անապատացման դեմ պայքարի ռազմավարություն. «Արմենպրես»
ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երիտասարդ անտառաբույծների միավորում» հասարակական կազմակերպությունը մշակել է Հայաստանում անապատացման դեմ պայքարի ռազմավարություն: Սեպտեմբերի 16-ին անցկացվեց «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարության և գործողությունների ազգային ծրագիր» փաստաթղթի նախագծի հանրային քննարկումը: Միջոցառմանը մասնակցեցին ոլորտի մասնագետներ և խնդրով հետաքրքրվածներ: Կազմակերպության նախագահ, կենսաբանական գիտությունների դոկտոր Անդրանիկ Ղուլիջանյանը կարևորեց անապատացման դեմ պայքարը: «Անապատացումը հողերի դեգրադացիան է չորային պայմաններում: Անապատացումը
Նախարարն ընդունել է շերիֆին
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միդլսեկս շրջանի շերիֆ Փիթեր Քութուջյանին: Նախարարը նշել է, որ ուրախ է ողջունել հայրենակցին, ով իր երկրում ունի մեծ հեղինակություն և լավ գործընկեր է Հայաստանի համար: Նախարարը հյուրի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ հայկական երկու պետությունները և Սփյուռքը միասին եռամիասնություն են և մենք այդ
Նաիրա Զոհրաբյանը՝ Քառյակի կազմաքանդման հարցում իշխանության հաջողության մասին. (Տեսանյութ)
«Մեզ համար նախընտրելի կլիներ, որ ՀՅԴ-ի մեր գործընկերները լինեին Ազատության հրապարակում հարթակում»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` այսօր Քառյակի նիստից հետո: Նա հայտարարել էր, որ Քառյակի հանրահավաքին ՀՅԴ-ն չի մասնակցի, չի մասնակցի նաեւ Քառյակի մարզային այցելություններին: «Քառյակը Քառյակ է, կոնկրետ հարցերի վերաբերյալ ունենք կոնկրետ դիրքորոշում, սա կոալիցիա չէ»,- ասաց նա: Aravot.am-ի հարցին՝ շատ էին խոսում այն մասին,
Քննարկվել են Բասկերի Երկրի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող մի շարք գործնական հարցեր
Սեպտեմբերի 15-ին Բասկերի Երկրի Բիլբաո քաղաքում` կառավարող Բասկերի ազգայնական կուսակցության (ԲԱԿ) կենտրոնակայանում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել էԻսպանիայի խորհրդարանի անդամ, խորհրդարանում ԲԱԿ խմբակցության ղեկավար Այտոր Էստեբան Բրավոյի, կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով պատասխանատու Ինյակի Գոյկոեչետա Գոնսալեսի հետ։ Կողմերն անդրադարձել են նախօրեին Բասկերի երկրի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևին` ի սատարումն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման
«Ժողովուրդը սովորական Ղազարյան Աշոտին դարձրեց Աշոտ Ղազարյան»
Հարցազրույց ՀՀ ժողովրդական արտիստի հետ -Պարոն Ղազարյան, նախ շնորհավորում եմ հոբելյանի եւ ժողովրդական արտիստի կոչման համար: Ի՞նչ զգացողություններ ունեիք ծննդյան օրը: -Տխուր էի, որ մի տարով էլ մեծացա, բայց ասում են՝ կա մեծանալ եւ կա ծերանալ: Մարդ կա` 35 տարեկանում արդեն ծեր է, մարդ էլ կա` 60 է, 70 է, բայց հոգով, եռանդով երիտասարդ է:


















































