Օրվա լրահոսը
Ոստիկանների ներկայությամբ բացահայտ ու կոպիտ կերպով խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները և պատասխանատվության չի ենթարկվում (Տեսանյութ)
Պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մտերիմ և հովանավորյալ Ռուբեն Սիմոնյանը (ներկայումս՝ Կոստանյան), որը քրեական շրջանակներում հայտնի է «Բոգո» մականվամբ, ոստիկանների ներկայությամբ բացահայտ ու կոպիտ կերպով խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները և պատասխանատվության չի ենթարկվում։ Ծածկած շուկան օլիգարխից ազատագրելու ակցիաների մասնակիցներին մշտապես հետևող այդ ավտոմեքենայով Բոգոյի հետ միասին հաճախ երթևեկում է նաև Սամվել Ալեքսանյանը։ Մինչդեռ ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան
Պատահար թունելում
Հոկտեմբերի 21-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Երևանի Մաշտոցի պողոտայի թունելում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ: «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Կանխվել է ռուս ազգայնականների գրոհը այլազգիների դեմ
«Ազատություն» ռադիոկայան. Սերգեյ Սոբյանինին խոսում է Մոսկվայում և Մոսկվայի մարզում միգրանտների համար հատուկ ռեժիմ սահմանելու անհրաժեշտության մասին։ Մերձմոսկովյան Խիմկիում ոստիկանները կասեցրել են ապօրինի ներգաղթյալների դեմ արշավը, որը փորձել են իրականացրել ազգայնական ակտիվիստները։ «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը վկայակոչել է «Ռուսսկիե» ազգայնական միավորման ղեկավար Դմիտրի Դեմուշկինին, ով ասել է, թե ակտիվիստները մտադիր էին բացահայտել ապօրինի միգրանտների կոնկրետ հասցեները։ Գործակալության
ՀՀԿ-ականները Փոստանջյանին չեն ծեծի
«Մաուզե՞ր: Ես մաուզեր ունե՞մ, որ բերեմ հետս: Ես էդ մարդն ե՞մ`ինչ-որ կնոջ հետ, ինչ-որ հաշվեհարդար կամ… Ես տղամարդ տղա եմ, ի՞նչ գործ ունեմ դրա հետ: Ամոթ էլ ա»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը`պատասխանելով այն հարցին, թե պատրաստվո՞ւմ էր խորհրդարանում հաշվեհարդար տեսնել Զարուհի Փոստանջյանի հետ: Հիշեցնենք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար
Նոր մանրամասներ՝ երեկ Եղվարդի ճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարից. զոհերի թիվը դարձավ 2
shamshyan.com . Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքում քննիչ Հայկ Հակոբյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է երեկ՝ հոկտեմբերի 20-ին, Երևան–Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Նաիրիի ոստիկանները պարզել
Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ ստեղծելու մասին
ՀՀ նախագահի կարգադրությունը Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով՝ որոշում եմ. 1. Ստեղծել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհուրդ: 2. Հաստատել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհրդի կազմը` համաձայն 1-ին հավելվածի: 3. Հաստատել Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հարցերով խորհրդի գործունեության կարգը՝
Նիկոլայ Բորդյուժա. «Սառեցված հակամարտությունների գոտում ՀԱՊԿ-ի խաղաղապահների տեղակայման հարցը չի քննարկվել»
Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի տեսա-ասուլիսը` Աստանայի, Երեւանի եւ Կիեւի տեսամիացմամբ։ Նիկոլայ Բորդյուժան պատասխանելով Երեւանից հնչած հարցին, որը վերաբերվում էր ԼՂ հակամարտության գոտում ՀԱՊԿ-ի խաղաղապահների տեղակայմանը` ասաց, որ այդ հարցը երբեք չի քննարկվել, քանի որ ըստ նրա` դրա համար նախ պետք է 2 պետությունների համաձայնություն:
Կայացավ Էդվարդ Նալբանդյանի և Թորբյորն Յագլանդի հանդիպումը
Հոկտեմբերի 21-ին ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ով Հայաստանում է գտնվում «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովին մասնակցելու նպատակով։ Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ԵԽ քարտուղարությանը և անձնապես գլխավոր քարտուղարին նախարարների կոմիտեում հայկական նախագահության աշխատանքներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար։ Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ
«Միկան» այսօր խաղում է Եվրոպայի առաջնության ուժեղագույն կազմ ունեցող «Մոնտե-Կարլոյի» հետ
Հունաստանի Հռոդոս կղզում մեկնարկած շախմատի Եվրոպայի կանանց ակումբային առաջնության երեկ կայացած մեկնարկային տուրում, որում հանդիպում էին Երեւանի «Միկան» եւ «Վիլնյուս Ֆորտասը», վերջինն ավարտվեց մեր թիմի առաջատար Հարիկա Դրոնավալիի եւ Դեյմանտե Դաուլիտեի պայքարը: Այն 74-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքի: Ընդհանուր հաշիվը եղավ 3,5:05` հօգուտ «Միկայի»: Այսօր մեր աղջիկները խաղում են անչափ ուժեղ կազմ ունեցող «Մոնտե-Կարլոյի» հետ, որը
Ազատամարտիկ. «Կա իշխանական պրոյեկտ, որ փորձեցին իրականացնել իշխանությունը մեր ընկերոջ՝ Վոլոդյա Ավետիսյանի միջոցով»
Չգիտեմ ինչ են ուզում անեն, նախ ինչու հերոսացրեցին, ինչու հետո ձերբակալեցին, հետո ինչու հիշեցին, որ 5 տարի առաջ մեկը կաշառք է տվել:
Եվրոպացի չինովնիկները ահազանգում են այլատյացության և խտրականության հանցագործությունների թվի աճի մասին
«Հանդուրժողականությունը չի նշանակում հանդուրժել անհանդուրժելին»,-այսօր «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովի բացման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Շարունակելով խոսքը՝ նա նշեց. «Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարը տարիներ ի վեր գտնվում է ԵԽ ուշադրության կենտրոնում: Ընդունվել է հստակ հայտարարություն և գործողությունների ծրագիր: Օրինակ՝ 1997-ի Ստրասբուրգի գագաթաժողովը կարևորեց այս հարցերը,
Սուրեն Սարգսյանը՝ ՀՅԴ-ին. «Դեռ պաշտոնները բաժանում են, չեն ստացել վերջնական, իրենք չեկան»
Ես համալսարան ավարտած մարդ եմ, դպրոցում էլ վատ չեմ սովորել, ես Նախախորհդարանի ծրագիրը չհասկացա, գուցե ես դոդ եմ, չեմ կարողանում ընկալել:
Հայ իրավապաշտպանը երեկ բողոք է ուղարկել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին (Տեսանյութ)
«Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» թեմայով այսօր Մարիոթ հյուրանոցում անցկացվող բարձրաստիճան խորհրդաժողովին չհրավիրված մի շար կազմակերպությունների ներկայացուցիչներ առավոտից բողոքի ակցիա են անցկացնում հյուրանոցի դիմաց: «Դժվար թե, եթե հրավիրված լինեի, մտնեի ներս, որովհետեւ ինձ համար ցինիզմ է, երբ որ երկրում կան DIY ակումբի դեպքերը, հարձակումներ` LGBT-ի առաջնորդների վրա: Եվ հիմա այսպիսի համաժողով անցկացնելն ու
Բիձինա Իվանիշվիլին՝ Ախալքալաքում. «Միակ բանը, որ ձեզ պետք է`լավագույնս սովորել վրաց լեզուն»
Եթե մինչ այդ վարչապետի ասած յուրաքանչուր նախադասությանը հավաքվածները ողջունում էին ծափերով, այս նախադասությանը ոչ մի ռեակցիա չհետևեց:
«Այլասերված» Արեւմուտքը եւ «բարոյական» Ռուսաստանը. «մաքսային» հովերը «գենդերային» խնդրում
Այդ «մաքսա-գենդերային» ֆոնի վրա ակտիվացել են «դեղին» խոսակցությունները բարձրաստիճան պաշտոնյաների միասեռական լինելու մասին: Ի՞նչն է ավելի կարեւոր՝ որ պաշտոնյաները եւ նրանց հարազատները կաշառք չվերցնեն, բյուջեից փող չգողանան, տարբեր բիզնեսների մեջ չխցկվեն, արդյունավետ աշխատեն, թե՞ այն հանգամանքը՝ թե ում հետ են նրանք քնում:
Հակոբ Առաքելյանը «Սպորտակկորդի» արծաթե մեդալակիր
Հոկտեմբերի 18-ից 26-ը Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում անց է կացվում Մարտարվեստների «Սպորտակկորդ» համաշխարհային երկրորդ խաղերը, որում ներառված է 15 օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձև՝ սամբո, ձյուդո, հայկիդո, ըմբշամարտ, սումո, սուսերամարտ, կենդո, քիքբոքսինգ, բոքս, թայբոքս, ջիու-ջիցու, սավատ, թհեկվոնդո, ուշու և կառատե: Սամբոյի մրցումների՝ 100 կգ-ից բարձր քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Հակոբ Առաքելյանը գերազանց հանդես եկավ
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և ուսանողական կառույցների ներկայացուցիչների այցը ԼՂՀ
Հոկտեմբերի 18-20-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և բուհերի ուսանողական կառույցների անդամներն այցելել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցի հիմնական նպատակն էր ամրապնդել Հայաստանի և Արցախի երիտասարդական և ուսանողական կառույցների միջև համագործակցությունը և նոր, համատեղ ծրագրերի հիմք դնել: Հայաստանցի երիտասարդներն Արցախում հանդիպել են ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ, Արցախի
Ազատամարտիկները հանդիպելու են Սերժ Սարգսյանին
Այսօր «Հենարան» ակումբում ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը, խոսելով կուսակցությունների հետ կլոր սեղան քննարկումների մասին՝ ասաց. «Մենք փորձեցինք ազատամարտիկներով հանդիսանալ այն միջնորդը, մերանը, որ քննարկենք երկրի խնդիրները: Կուսակցությունները նույնիսկ 70 տոկոսանոց վստահություն չունեն, մենք առաջարկում ենք այլընտրանքային կառավարման մի ձեւ: Առաջին հարցը, որ առաջարկել էինք կուսակցությունները ներկայացնեին՝ երկրում տիրող իրավիճակն ինչպես են գնահատում: Իրենց կարծիքները թղթի վրա
Մոտոցիկլետը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին
Հոկտեմբերի 20-ին, ժամը 20.50-ին, «Դնեպր» մակնիշի մոտոցիկլետը Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի մետաղյա արգելապատնեշին: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Երևանում բողոքի ակցիայի ներկայացուցիչները ներխուժեցին եվրոպական խորհրդաժողովի դահլիճ (Տեսանյութ)
«Կանանց շարժումը հայ ազգի համար վարակ է և ՁԻԱՀ» (ՀՀԿ հրատարակություն), «Ա. Մինասյանը երաշխավոր է կանգնում հանցագործներին» և այլ կարգախոսներով «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի բակում բողոքի ակցիա կազմակերպած ՀԿ-ների ներկայացուցիչները ներխուժեցին սրահ, որտեղ տեղի էր ունենում«Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովի բացման արարողությունը: Նշենք, որ խորհրդաժողովին մասնակցում են Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն
PFA-ի նոր զեկույցը վերլուծում է Հայաստանում կոռուպցիայի դրսևորումները և ահազանգում քաղաքական բարեփոխումների անհրաժեշտության մասին
Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) վերլուծական կենտրոնը այսօր հրապարակել է «Երկրի իրավիճակը» շարքից հերթական զեկույցը՝ «Կոռուպցիան Հայաստանում» վերտառությամբ։ Գիտության տարբեր ուղղություններ ներկայացնող մասնագետների խմբի աշխատանքի արդյունք հանդիսացող այս զեկույցը լուսաբանում է Հայաստանում կոռուպցիայի դրսևորման խոշոր և մանր դեպքերի վրա և առաջարկում դրանց նվազեցման մեխանիզմներ։ Զեկույցի հիմնական եզրակացությունն այն է, որ Հայաստանի տնտեսության վրա կոռուպցիայի
Հետաքննիչին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի տեսուչ Վահե Խաչատրյանին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի 1-ին մասով` այն բանի համար, որ նա նախապատրաստվող նյութերով կազմած, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր և իրադարձություններ հավաստող պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող արձանագրությունում, անձնական դրդումներով մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ և նմանեցման եղանակով կեղծել
Հայաստանը Եվրամիության հետ նոր փաստաթուղթ է պատրաստում
«Առաջին լրատվական». Անցյալ շաբաթավերջին Ազգային ժողովում ՀՀ ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարեց, թե ինքը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ Հայաստանը ձախողել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: Նրա խոսքերով` Հայաստանը կարիք ունի արդիականացնելու ԵՄ հետ հարաբերությունների իրավական հիմքերը: Եվ այժմ պաշտոնական Երեւանը աշխատում է նորոգել թե՛ Ասոցացման համաձայնագիրը, թե՛ ԵՄ հետ համագործակցության ու փոխգործակցության պայմանագիրը,
Հանրապետության հրապարակում քուրդ-իրանցին ծեծել էր հայ կնոջը, կծել նրա ձեռքերը
«Կեղտոտ շուն, դու ով էս, որ ապրում ես իմ երկրի մեջ ու արհամարհում ես իմ երկրին ու իմ ժողովրդին» ,-ասել էր տուժողը: Իրանցին հարձակվել էր նրա վրա, եւ բռնության ենթարկել հայ կնոջը, ասելով.«թուրքերը լավ են արել, որ ձեզ մորթել են, պետք է ընդհանրապես ձեր քոքը կտրեին»: Իսկ դատարանում իրանցին հայտնել է, որ չի հարվածել տուժողին
13-ամյա տղային վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի
Հոկտեմբերի 20-ին, ժամը 19.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Տիգրանյան փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, պատճառել մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի: Տղան բուժօգնության է դիմել «Արաբկիր» բժշկական կենտրոն, որից հետո՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Վիրավորված եմ, որ տղուս մի հատ վկայական չտվին. Գագիկ Ծառուկյանի մայր
NEWS.am. Ռոզա Ծառուկյանը հրաժարական կտա Հայ ֆերմերների միության նախագահի պաշտոնից: Այդ մասին Ռ. Ծառուկյանը հայտարարեց հոկտեմբերի 20-ին՝ գյուղաշխատողի օրվա կապակցությամբ տեղի ունեցած համաժողովի ընթացքում, որի ժամանակ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պարգեւատրեց մի շարք ֆերմերների; «200 մլն Ծառուկյան Գագիկը բարեգործական հիմնադրամից տվեց, մի հատ վկայական տային իրա գործարանի տնօրենին, որ այստեղ ներկայացված է… շատ վիրավորված եմ:
Ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր մեդալի ակնկալիք չունենք
Վրոցլավում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացված է ընդամենը տղաների պայքարին մասնակցող երեք մարզիկներով: Նրանցից առաջինն այսօր մրցահարթակ մտնելու է 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը: Նա նախնական պատվիրել է երկամարտի 250 կիլոգրամ եւ ցերեկվա հերթում հանդես է գալու տասը հոգով համալրված «B» խմբում: Իսկ երեկոյան նույն քաշային կարգում ինը ուժեղագույնները կվիճարկեն չեմպիոնին եւ մրցանակակիրներին: Աշոտ
Հրդեհ Հալաբյան փողոցում
Հոկտեմբերի 21-ին, ժամը 06.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 35 շենքի առաջին հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.13-ին, մարվել՝ 07.28-ին: Ամբողջությամբ այրվել է հյուրասենյակը գույքով՝ 22 քմ, իսկ բնակիչ՝ Ա. Պ.-ը (մոտ 40 տարեկան) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է ՀՀ
Խոշոր ավտովթար՝ Երևան-Եղվարդ ճանապարհին. կա 1 զոհ, 7 վիրավոր. վիրավորների մեջ է հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը
shamshyan.com. Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ. 3 հոգի՝
Աշխարհի առաջնությունում Հովհաննես Բաչկովն էլ համալրեց հանդիսականների շարքը
Ալմաթիում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը հերթական կորուստը տվեց: 60 կգ քաշային կարգում ընդգրկված Հովհաննես Բաչկովը երեկ մեկնարկային մենամարտում 1:2 հաշվով պարտվեց Կորեայի ներկայացուցիչ Սանգմին Լիին եւ նույնպես համալրեց հանդիսականների շարքերը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































