Օրվա լրահոսը
ՏՏ մասնագետները դիմում են վարչապետին
a1plus-ը հայտնում է, որ այսօր մի խումբ ՏՏ ոլորտի երիտասարդ ներկայացուցիչներ հավաքվել են «Վիասվեր» տեխնոպարկի շրջակայքում` քննարկելու 2014 թ. հունվարի 1-ից կենսաթոշակային նոր համակարգի ներդրման թերությունները: Կենսաթոշակային կուտակային նոր համակարգը կարող է նպաստել ՏՏ ոլորտի աշխատակիցների արտագաղթի։ Համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը մեծ հարված կհասցնի հատկապես ՏՏ ոլորտի այն երիտասարդ մասնագետների գրպանին, ովքեր զգալիորեն բարձր են վարձատրվում։
Միջադեպ Երեւանի քաղաքապետարանի մոտ
Ոստիկաններն այսօր բերման են ենթարկել Երեւանի քաղաքապետարանի դիմաց նստացույց անող երիտասարդներից՝ Վահագն Մինասյանին։ «Անձրեւի ժամանակ, Վահագնը իր մեքենան, որը կայանված է քաղաքապետարանի դիմացի մայթին, մոտեցրեց քաղաքապետարանի շենքին։ Ժամը 15-ին մոտ էր։ Ոստիկանները մոտեցան նրան և ասացին, որ այստեղ կարելի է կայանել միայն ծառայողական մեքենաները»,- պատմել է քաղաքապետարանի դիմաց նստացույց անողներից Սուրեն Սահակյանը եւ ավելացրել, որ
Դամասկոսում ականի պայթյունից 16 զինվոր է սպանվել
azatutyun.am Այսօր Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ականված մեքենայի պայթյունից սպանվել է առնվազն 16 զինվոր։
Նոր աշխատատեղ Գյումրիի ուսանողների համար
Սկսած 2013 թվականի օգոստոսի 13-ից Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի (ԳՏՏԿ) ուսանողները մասնակցեցին «ՏՏ Ծրագրի Կառավարում» դասընթացին, որն իրականացվել էր ի-Վորքս (www.e-works.am/am/) ընկերության կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի (EDMC) (www.edmc.am) աջակցությամբ: Դասընթացի հիմնական նպատակն էր հարստացնել ուսանողների գիտելիքները ՏՏ ծրագրի կառավարման և դասընթացի ընթացքում քննարկված այլ թեմաներից, ինչպես նաև պատրաստել բարձրորակ մասնագետներ, ովքեր
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՝ Պոլիտեխնիկի հիմնադրման 80-րդ տարեդարձի կապակցությամբ
«Լինելով հանրապետության ամենահեղինակավոր բուհերից մեկը և բարձրագույն տեխնիկական կրթության առաջատարը՝ իր գոյության տարիների ընթացքում ՀՊՃՀ-ն և իր մասնաճյուղերը տնտեսության տարբեր ոլորտներ են գործուղել տասնյակ հազարավոր բարձրորակ կադրեր: Ուրախալի է, որ Պոլիտեխնիկի պրոֆեսորադասախոսական կազմի, մասնագետների և շրջանավարտների գիտելիքը և ներուժն այսօր էլ շարունակում են պահանջված լինել: Չնայած անցած տարիների դժվարություններին՝ Պոլիտեխնիկը կարողացավ պահպանել իր ուրույն տեղը
Տեղի ունեցավ Ստամբուլի Սահակյան Դպրաց դաս երգչախմբի երևանյան առաջին համերգը
Հոկտեմբերի 18-ին ժամը 19:30-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ «Կոմիտաս Վարդապետ» փառատոնի շրջանակներում Հայաստանի ամերիկյան համալսարանի դահլիճում տեղի ունեցավ Ստամբուլի Սահակյան Դպրաց դաս երգչախմբի երևանյան առաջին համերգը` Սևան Ակօշեանի ղեկավարությամբ: Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Արմեն Տիգրանյանի, Խաչատուր Ավետիսյանի և այլոց ստեղծագործությունները: Վերջում ողջույնի խոսքով հանդես եկավ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը և Սահակյանցիներին
29-ամյա մատուցողուհին շոգեբաղնիքը տրամադրել է մարմնավաճառներին
Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվողը դատապաշտպան չունի Իջեւան քաղաքի բնակչուհի, 1984թ. ծնված Լ. Բ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. հունվարի 28-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում որպես մատուցողուհի աշխատելով Իջեւան քաղաքի Վասիլյան 7 հասցեում գտնվող շոգեբաղնիքում, շոգեբաղնիքը պոռնկությամբ զբաղվելու համար պարբերաբար տրամադրել է Իջեւան քաղաքի բնակչուհի, մարմնավաճառ 3 կանանց, դրանով նպաստելով պոռնկությամբ զբաղվելուն:
Կա Սյունիքում տեղի ունեցած միջադեպի նոր ամբողջական տեսագրությունը (Տեսանյութ)
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավական, լրատվական կայքը ներկայացրել է հունիսի մեկին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպը ներկայացնող նոր տեսանյութ: Լրատվական կայքը նաեւ պարզաբանումներ է ստացել Բուդաղյանների ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանից, ինչն առաջին անգամն է ներկայացվում: «Իմ բոլոր ասածները հատ առ հատ կարող եք համեմատել տեսանյութի հետ և կտեսնեք, որ
Էդուարդ Հովհաննիսյանը նամակ է գրել վարչապետ Տիգրան Սարգսյանին
«Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը բաց նամակ է գրել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը. Հարգարժան պարոն Սարգսյան, Վճռաբեկ դատարանը 28.08.2013թ. թիվ ՎԴ/6817/05/11 վարչական գործով ըստ հայցի Տիգրան Խաչատուրյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 27.09.2011թ. թիվ ԱԳ546262 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 10.07.2013թ. որոշման դեմ վերադարձրել
Բիձինա Իվանիշվիլին կյանքի կկոչի վրացական երազանքը
«Վրացական երազանք» դաշինքը ներկայացնող Վրաստանի երիտասարդ սոցիալ-դեմոկրատներ կուսակցության առաջնորդ Գիա Ջիորջոլիանին Բիձինա Իվանիշվիլիի՝ քաղաքականությունից հեռանալու որոշումը շատ կարեւոր է համարում: սկիզբը – Հոկտեմբերի 27-ին Վրաստանում նախագահական ընտրություններ են կայանալու: Ի՞նչ ընտրություններ են սպասվում Վրաստանին: – Իմ կարծիքով՝ կհաղթի «Վրացական երազանքի»՝ քաղաքական մեծամասնության թեկնածուն՝ Գեորգի Մարգվելաշվիլին, առաջին փուլով: Մեր կուսակցությունը նույնպես պաշտպանել է նրա թեկնածությունը: Այդ
Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արթուր Բաղդասարյանը
Կոնֆերանսին մասնակցում էին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, վոլեյբոլ մարզաձևի մասնագետներ, ֆեդերացիայի անդամներ, մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ: Կոնֆերանսի օրակարգում ընդգրկված էր չորս հարց` 1. ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություն, 2. ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահության անդամների ընտրություն, 3. ՀՀ Վոլեյբոլի ֆեդերացիայի վերահսկիչ հանձնաժողովի նախագահի և անդամների ընտրություն, 4.
«Վարորդները չգիտեն երթևեկության կանոնները». Էդուարդ Հովհաննիսյան
«Մենք չենք տեսնում ճանապարհային ոստիկանության կողմից ռազմավարություն, թե ինչ պետք է արվի վաղը, ինչ պետք է արվի մյուս օրը, ինչ պետք է արվի մյուս տարի»,- հոկտեմբերի 19-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հայտարարել է «Աքիլլես» ավտովարորդների իրավական պաշտպանության հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ Ազգային Ժողովի ընդունած վարչական խախտումների
«Դավիթը վիճաբանել է մարմնավաճառների հետ, ցանկացել է նրանցից մեկին խփել»
Տուժողի կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու իրական սպառնալիք է եղել Երեկ ՀՀ քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարանում ամբաստանյալ Ռաֆիկ Գասպարյանի բողոքի քննությունն էր: Այն կշարունակվի հոկտեմբերի 29-ին: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից վեց տարվա ազատազրկման էր դատապարտվել Ռաֆիկ Գասպարյանը: Նա չի ընդունել եւ չի ընդունում իրեն մեղսագրված արարքը: Ռաֆիկի մայրը
«Ես Մոլդովայում ներկայացնում եմ հայ մարդու կերպարը»
Վեներա Գասպարյանը՝ իր եւ Մոլդովայի հայկական համայնքի մասին Սուրբ Հարություն եկեղեցին Մոլդովայում ապրող հայերի մշակութային կենտրոնն է դարձել: Այդ ամենի «մեղավորը» Մոլդովայում հասարակական ակտիվ գործունեություն ծավալող Վեներա Գասպարյանն է: Տիկին Վեներան Մոլդովա եկել է 1993 թվականին՝ Արցախից՝ Արցախյան պատերազմի ավարտից հետո՝ ընտանիքով: Իսկ մինչ այդ Արցախի դպրոցներից մեկում, նաեւ պետական համալսարանում երաժշտություն էր դասավանդում եւ ինքնագործ
Մեկնարկեց «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2013» խորհրդաժողովը
«Անի Պլազա» հյուրանոցի «Անի հոլ» դահլիճում այսօր՝ հոկտեմբերի 19-ին, տեղի ունեցավ «Հայաստանում Եվրոպական միության մոդել 2013թ.» (ՀԵՄՄ 2013) երիտասարդական խորհրդաժողովի բացումը: Երիտասարդական մոդելավորման այս ծրագիրն իրենից ներկայացնում է Եվրոպական խորհրդարանի գործունեության քաղաքական մոդելավորումը, որի թեման է «ԵՄ Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողով. Ասոցացման համաձայնագրերին ընդառաջ»: Խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Եվրոպական միության
«Սա էլ դեռ մեդալների վերջը չէ»
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի համար մրցաշրջան 2013-ը դեռ չի ավարտվել: Առջեւում Եվրոպայի գավաթների խաղարկություններն են եւ հանրապետության առաջնությունները: Սակայն տարվա հիմնական մրցումները, հատկապես աշխարհի առաջնությունը, արդեն ետեւում են: Անցնող տարվա գլխավոր մեկնարկում մեր ըմբիշների ցույց տված արդյունքներն «Առավոտի» հետ բացառիկ հարցազրույցում ամփոփել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Հովհաննես Սոֆոյանը: – Պարոն Սոֆոյան,
Muse-ի նոր համերգային տեսաֆիլմը՝ նոյեմբերին
Հոկտեմբերի 15-ին Muse-ը հրապարակեց իրենց գալիք նոր համերգային տեսաֆիլմի՝ Live At Rome Olympic Stadium-ի թրեյլերը: Տեսաֆիլմը նկարահանվել է խմբի 2013թ. շրջագայության ընթացքում: Այն կհայտնվի էկրաններին նոյեմբերի 6-ին: Facebook-ում Muse-ի պաշտոնական էջում հոկտեմբերի 15-ին գրառում արվեց, որում ասվում է. «Մենք ուրախ ենք հաստատել բոլորովին նոր Muse – Live At Rome Olympic Stadium ֆիլմի թողարկումը: Դա 4K
Քննադատել, բայց շնորհքով
Մեր բարձրաստիճան հոգեւորականները պետք է սովորեն այսօրվա իրավիճակին, երբ իրենք քննադատությունից դուրս չեն, եւ երբ մենք՝ շարքային հավատացյալներս, մեր դժգոհությունն ենք արտահայտում իրենց, մեղմ ասած, ոչ ժուժկալ վարքի վերաբերյալ: Սակայն քննադատությունն էլ չափի մեջ է գեղեցիկ՝ Վեհափառի եւ Մայր աթոռի վրա կոպիտ եւ ամբարտավան հարձակումների մեջ ոչ մի առողջ բան չկա: Իմ եկեղեցու առաջնորդին «սատանա»
Վարչապետի մասնակցությամբ մեկնարկել է Հայկական տնտեսագիտական միության տարեկան համաժողովը
Երևանի պետական համալսարանում աշխատանքներն է սկսել Հայկական տնտեսագիտական միության տարեկան համաժողովը: Միջոցառմանը մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, հայտնի տնտեսագետներ, ուսանողներ: Ողջունելով ներկաներին՝ վարչապետը նշել է, որ տարետացրի այս համաժողովի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, ընդլայնվում մասնակիցների շրջանակները: Կառավարության ղեկավարի խոսքով՝ նման համաժողովները պետք է
ՃՈ պետ. «Այս քաղաքում չկա որեւէ մեկը, որ կարողանա իրեն առավել զգա ինձնից»
«Հայաստանում չկա որեւէ մեկը, որը երթեւեկության ընթացքում կարող է իրեն թույլ տալ առավելություն մյուսների նկատմամբ: Եթե կա այդպիսի մեկը, որ իր վարած մեքենայով եւ ունեցվածքի, կարողությունների չափով կփորձի առավելություններ դրսեւորել մյուս վարորդների նկատմամբ, հաճույքով կուզեմ ծանոթանալ այդ մարդու հետ ու ապացուցել, որ այս քաղաքում չկա որեւէ մեկը , որ կարողանա իրեն առավել զգա ինձնից, ձեզանից
Օմբուդսմենը համամիտ է Դատավորների միության հետ
ՀՀ Արդարադատության նախարարության կողմից մշակված ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը որոշակի դժգոհություններ են առաջացրել Հայաստանի դատավորների շրջանում: Դատավորների միությունը անընդունելի է համարում գնահատման առաջարկվող ինստիտուտը՝ պնդելով, որ դա վտանգում է դատավորների անկախությունը: Նշված նախագիծը ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից ուղարկվել է նաև Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ կարծիքի: Պաշտպանը համակարծիք է դատավորների հետ և մի շարք առաջարկներ է ներկայացրել Արդարադատության
Տեղի ունեցավ «Ընկածների երկինք» ֆիլմի շնորհանդեսը
Հոկտեմբերի 18-ին Երևանի «Մոսկվայի տանը» տեղի ունեցավ ռուս գրող Յուրի Պոլիկովի «Ընկածների երկինք» վեպի հայերեն թարգմանության և դրա հիման վրա նկարահանված ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմի ռեժիսորն է Վալենտին Դոնսկոյը, գլխավոր դերերում են Կիրիլ Պլետնևը և Անաստասիա Պանինան: Ֆիլմը դեռ չի ցուցադրվել Մոսկվայում, այնտեղ նրա շնորհանդեսը տեղի է ունենալու միայն փետրվարին: Յուրի Պոլիկովը շնորհանդեսի ընթացքում հանդիսատեսին ներկայացրեց
Տեղի ունեցավ «Մեդիագրագիտություն» ձեռնարկի և «Մեդիամարտ» խաղի շնորհանդեսը
«Սա ձեռնարկ է, որի հիմքում ընկած է դասընթացների շարք դպրոցների համար, ձեռնարկը ուղղված է ուսուցիչներին, ձեռնարկի մաս է կազմում ստեղծագործական խաղ, որը ուղղված է դպրոցականներին և, որը կարող է գնալ դպրոցներ ոչ միայն ուսուցիչների միջոցով, այլ նաև այլ ազատ անհատների միջոցով»,- հոկտեմբերի 18-ին «Մեդիագրագիտություն» ձեռնարկի և «Մեդիամարտ» խաղի շնորհանդեսի ընթացքում հայտարարեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկին
Արտաշես Գեղամյան. «Նամակում բերված բազմաթիվ փաստագրական տվյալներ խոսում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի լուծման օգտին»
Զորի Բալայանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված բաց նամակի հրապարակումից մեկ շաբաթ է անցել, բայց այդ կապակցությամբ ծավալված աժիոտաժը դեռ չի դադարում։ Ինչո՞վ է պայմանավորված դա, ի վերջո, ի՞նչ խնդիր էր փորձում լուծել ճանաչված մտավորականը՝ դիմելով Ռուսաստանի նախագահին եւ հիշեցնելով 200-ամյա վաղեմության պատմական անցուդարձը։ «Հայոց աշխարհ» օրաթերթի այս հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս կարդաց Եվ ինձ տվեց մի շարք հարցեր: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Ո՞ւր ես, ինչի՞ ես ընդհատակ անցել:
Տեղական նշանակության ցունամիներ
Փաստորեն Վիլնյուսում ինչ-որ փաստաթուղթ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրվելու է, դա կլինի ինչ-որ հուշագիր, ինչ-որ մտադրությունների նոր հռչակագիր, թե այլ անունով մի թուղթ` արդեն կարեւոր չէ: Մերոնք մի բան ստորագրելու են, մի թղթի կտոր, որի վերաբերյալ առաջին դեմքերը բան չեն ասում, կուսակցապետներն էլ բան չգիտեն, իսկ ահա Ազգային ժողովի պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության հանձնաժողովի
Ովքե՞ր են այդ սափրագլուխները Ռուսաստանում
Անցած կիրակի Մոսկվայի Բիրյուլեւո շրջանում տեղի ունեցած ազգայնամոլական բնույթի խոշոր հուզումների հիմնական «շարժիչ ուժը» սքինհեդներն էին։ Նրանք, ի դեպ, մեծ ակտիվություն էին դրսեւորում նաեւ այդ միջադեպից հետո, ողջ շաբաթվա ընթացքում։ Ովքե՞ր են այդ սափրագլուխները, եւ իսկապես այդչափ հզոր ու վտանգավո՞ր ուժ են իրենցից ներկայացնում։ Սքինհեդները Ռուսաստանում ոչ թե ազգային, այլ սոցիալական փոփոխությունների արգասիք են։ Եթե
Սահմանադրությունը մի խախտեք
Ինչ-որ երիտասարդական կազմակերպություն իր առջեւ նպատակ է դրել պայքարել աղանդների դեմ եւ մեր էլեկտրոնային փոստը հեղեղում է նամակներով, ասուլիսներ տալիս, հայտարարություններ անում՝ բացահայտելով «ժողովրդի թշնամիներին»: Թողնենք մի կողմ, թե այս երիտասարդներն ինչու են իրենց վրա վերցրել նման «ազգափրկիչ» գործունեություն, եւ ով է նրանց ստիպում զբաղվել մի գործով, որից ակնհայտորեն վատ հոտ է փչում: Դառնանք այն
Շավարշ Քոչարյան. «Ադրբեջանը գիտի թե ինչ է ուզում՝ ամեն ինչ կամ ոչինչ, իսկ մե՞նք»
Այսօր Ազգային Ժողովում, ներկայացնելով Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին ՀՀ օրենքի» նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն ասաց. «Կառավարության դիրքորոշումը շատ հստակ է՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը գտնում ենք ոչ նպատակահարմար»: Պարոն Քոչարյանն անդրադարձավ եւ թվարկեց Արցախի ճանաչման համար մինչ այսօր եղած «պատեհ առիթները», որոնք բաց ենք թողել, ապա
1 միլիոն դրամ տուգանքի դատապարտված ՀԿ նախագահն ազատվեց քրեական հետապնդումից
Նրա նկատմամբ կիրառվեց համաներում















































