Օրվա լրահոսը

Սարէն ու ձորէն հաւաքուած երեւակայական գաղափարներ եւ կիսատ-պռատ, անհիմն եւ անհեթեթ եզրակացութիւններ․ «Հայրենիք»

Դժուար է տրամաբանական մակարդակ պահել եւ ծուղակի մէջ չիյնալ, երբ կը մղուինք Հ․Հ․ վարչապետ Նիկոլ Փաշինեանի արտայայտած գաղափարներուն մասին կարծիք յայտնելու: Տրամաբանողին համար կայ մէկ ընտրանք՝ ցասում եւ ընդվզում արտայայտել։ Կայ այլ ընտրանք մըն ալ՝ կարեւորութիւն չտալ եւ չարձագանգել, սակայն ատիկա խոցելի կրաւորականութիւն եւ անտարբերութիւն պիտի նշանակէ, մանաւանդ երբ Հ․Հ․ վարչապետը, իր խժալուր առոգանութեամբ կը

Որոշման՝ ուժի մեջ մտնելուց ի վեր արձանագրվել է առանց ձմեռային անվադողերով երթևեկելու 124 դեպք․ «Փաստերի ստուգման հարթակ»

Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի նիստում ընդունված՝ N 955-Ն որոշման մեջ փոփոխությունների համաձայն՝ ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջ սահմանվեց․ մասնավորապես, արգելվում է առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ։ «Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, թե որքան է կազմել առանց ձմեռային անվադողերի երթևեկելու արձանագրված դեպքերի թիվը։ Այսպես, Ներքին գործերի նախարարությունը

«Այլևս երբեք-ը մեզ համար պետք է դառնա համակարգ, որովհետև մենք Ցեղասպանության կրակի միջից ենք անցել և այն մեր կյանքում պիտի չկրկնվի»

Ցեղասպանության փաստը մեզ համար ողբերգական երևույթ է, այդ պատճառով ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ-ը մեզ համար պետք է դառնա համակարգ, որովհետև մենք Ցեղասպանության կրակի միջից ենք անցել և այն մեր կյանքում ՊԻՏԻ ՉԿՐԿՆՎԻ, ինչպես կրկնվել է մեր աչքերի առջև Արցախի ու մեր արցախցի հայրենակիցների հանդեպ։ Այն մեզ համար պետք է դառնա առաջնորդող գաղափար՝ ունենալու լավագույն կրթությունը, լավագույն առողջապահությունը,

«Գործարարները մեր տնտեսության ողնաշարն են, որքան ամուր լինեն ձեր դիրքերը, այնքան կշահի պետությունը». ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Գյումրիում հանդիպել է գործարարների հետ

Փետրվարի 7-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Գյումրիում հանդիպել է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող մի շարք գործարարների հետ։ «Մեր բոլորի նպատակը մեկն է՝ ունենալ հզոր տնտեսություն, ինչը հիմքն է ուժեղ պետության, ուժեղ բանակի, որակյալ կրթության և բարեկեցիկ ապագայի»,-նշել է նախարարը։ Գևորգ Պապոյանը գործարարներին է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության շուրջ երկու տասնյակ

Կիբեռմարտահրավեր․ ֆինանսական վիշինգ

Կիբեռմարտահրավերի այս շաբաթվա թեման ֆինանսական խարդախությունների տեսակներից վիշինգն է։ Հանցագործները հեռախոսազանգի միջոցով մոլորեցնում են քաղաքացիներին, և ստանալով այնպիսի զգայուն տեղեկատվություն, ինչպիսիք են բանկային և անձնագրային տվյալները, մուտքանունն ու գաղտնաբառը, հափշտակում են ֆինանսական միջոցները։ Ի՞նչ է իրականում տեղի ունենում և ինչպե՞ս չդառնալ հանցագործության զոհ․ մանրամասնում է ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ

Համար 31 ավտոբուսի ուղևորներից մեկը կոտրել է կողային ապակին․ նա տեղափոխվել է ոստիկանություն

Քիչ առաջ Երևանի համար 31 ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի ընթացքում ուղևորներից մեկը, վճարման շուրջ ծագած խոսակցության ժամանակ, դիտավորյալ կոտրել է ավտոբուսի կողային ապակին։ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակիցները դեպքի վերաբերյալ անմիջապես տեղեկացրել են ոստիկանությանը, որի արդյունքում քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք։ Հորդորում ենք մեր քաղաքացիներին պահպանել հասարակական կարգը և դրսևորել պատշաճ վարք հասարակական տրանսպորտում։   Երևանի

ԱԺ պատգամավորները կարեւորել են Բելգիայի խորհրդարանի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը

ԱԺ պատգամավորները հանդիպել են Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի եւ անդամների հետ

Արամ Ա Հայրապետը Թրամփին նամակ է ուղղել՝ կոչ անելով նպաստել Բաքվում գերեվարված հայերի վերադարձին

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը նամակ է ուղղել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին’ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների ազատ արձակման համար․ Արամ Ա-ն շնորհավորել Է Թրամփին երդմնակալության կապակցությամբ և նշել նրա նվիրվածությունը համաշխարհային խաղաղությանը: Նա վկայակոչել է Թրամփի նախորդ հայտարարությունները, որոնք դատապարտում են Ադրբեջանի

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հայաստանի և Ադրբեջանի պետական ​​սահմանին տեղի է ունեցել ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով միջգերատեսչական ​​հանձնաժողովի հանդիպում

2025 թվականի փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը: Հանդիպման ընթացքում Կողմերը կարծիքներ են փոխանակել  անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցերի վերաբերյալ և

Կապանի Սպանդարյան փողոցի շենքերից մեկին մոտակա սարալանջից տեղի է ունեցել քարաթափում

Փետրվարի 7-ին, ժամը 17:48-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի շենքերից մեկին մոտակա սարալանջից տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ շենքին մոտակա սարալանջից տեղի է ունեցել քարաթափում՝

ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը ռուսերենով հանրությանը կոչ արեց ուշքի գալ

Թույլ չտանք, որ գունավոր հեղաշրջումները կործանեն մեր երկիրը

Հայաստանը ներկայացնող առաջնորդները ոչինչ չարեցին, չօգտագործեցին ստեղծված իրավիճակը և հերթական անգամ մսխեցին այն հնարավորությունը. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․ Քրիստոնեությունը սահմաններ չի ճանաչում, և մենք հնարավորություն ստացանք, որ մեր պետության  առաջնորդները մասնակցեն Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին։ Բայց ի՞նչ էինք տարել գագաթնաժողով և ի՞նչ ենք բերում գագաթնաժողովից: Հայաստանի առաջնորդներից ոչ ոք չմտաբերեց, որ Թրամփի թիմի անդամները, ինչպես նաև անձամբ նա, տարբեր առիթներով, հայտարարել են իրենց պատրաստակամության մասին՝ պաշտպանելու

Առավոտյանների ընտանիքը․ ինչպես չտրվել խուճապ առաջացնող տեսանյութերին և քարոզչությանը. գործիքներ և կանոններ

Առավոտյանների ընտանիքի շարքի՝ այս հոլովակում ավատար-թոռնիկը պապիկի հետ երկխոսության ընթացքում ներկայացնում է, թե ինչպես կարող է տեսանյութն օգտագործվել քարոզչական նպատակով։ Թոռնիկը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է ստուգել տեսանյութը, գտնել բնօրինակը։

Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում

Ամերիաբանկն ու Մատենադարանը ստորագրեցին համագործակցության հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում: Հուշագրի կնքմամբ Ամերիաբանկը դարձավ մասնավոր հատվածի առաջին կազմակերպությունը Հայաստանում, որը միացավ հայկական ձեռագրերի հավաքագրման առաքելությանը: Այս համագործակցությունն Ամերիաբանկի` դեռևս տարեվերջին մեկնարկած «Իմ Ամերիա, իմ Հայաստան» մեծ նախագծի տրամաբանական շարունակությունն է, մյուս կողմից` նոր սկիզբ, որով Բանկը վերահաստատում է իր պատասխանատվությունը, հարգանքն ու հոգատարությունը Հայաստանի և

ԱՄՆ նախագահի աշխատակազմը հույս ունի, որ սպորտային կազմակերպությունները այլեւս թույլ չեն տա, որպեսզի տղամարդիկ մասնակցեն կանանց մարզաձեւերին

Ըստ մամուլի տեղեկությունների, դպրոցները, քոլեջները, ինստիտուտները, որոնք թույլ կտան տրանսգենդերներին տեղ գտնել կանանց թիմերում եւ մեկնարկի ելնել, կզրկվեն պետական ֆինանսավորումից: Բացի դա, կարգելվի սեռափոխված արտասահմանցի մարզիկներին ԱՄՆ մուտք գործելու վիզա տրամադրել:

Անահիտ Մանասյանը Շվեյցարիայի դեսպանին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, ներկայումս առկա խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Ռոզենկրանցին։ Անահիտ Մանասյանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, աշխատանքի ուղղությունները, որոնք, ի թիվս այլնի, ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինված ուժերում մարդու իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի և այլ ոլորտները։

Լավ կլիներ, որ արցախցիներին հնարավորություն տրվեր ապրել իրար կողքի․ «Ապառաժ»

Երիտասարդ կնոջ փխրուն ուսերին են մնացել երեք երեխաների հոգսն ու դաստիարակությունը Արցախից տեղահանվելուց հետո Ռուզաննա Գասպարյանը երեք երեխաների հետ բնակություն է հաստատել Օշական գյուղում։ 2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմն իր անողոք կնիքն է թողել նրա ընտանիքի վրա՝ մահվան ճիրանների մեջ առնելով ամուսնուն, եղբորը, հորեղբոր տղային։ Սեպտեմբերի 25-ի պայթյունին զոհ է դարձել նաև քրոջ ամուսինը։ Երիտասարդ կնոջ

Աննա Վարդապետյանը ԵԽ բարձրաստիճան պաշտոնյայի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների կիրարկման դեպարտամենտի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիրի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումերի և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի

Ջերմուկը այսուհետ կհիշվի նաև՝ որպես Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի մայրաքաղաք. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ջերմուկում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև  Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը, «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» ՀԿ գործադիր կոմիտեի անդամներ, կազմկոմիտեի անդամներ: Արայիկ Հարությունյանը ողջունել

«Այդ ժամանակ կողքի սեղանը մյուսին կասի՝ ամոթ է, ՀԴՄ խփի, մեկ տոկոսի խաթր, որ ՀԴՄ չխփեն, արդեն կողքից կասեն՝ չի կարելի»․ Հայկ Սարգսյան

ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը վստահեցրեց՝ իջեցնելով հարկային շեմը տնտեսվարողներին կտանք հնարավորություն, որ մարդկայինով, տղայականով, բոլորը գան սպիտակ դաշտ։

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնախնդիրները՝ Փարիզում կայացած գիտաժողովում

Փարիզում տեղի է ունեցել «Հայկական ոչ նյութական մշակութային ժառանգությունը. լեզու, երաժշտություն, պատմություններ, արհեստներ» խորագրով գիտաժողով՝ նվիրված Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնախնդիրներին, պետական քաղաքականությանը և ծրագրային ուղղություններին առնչվող հարցերին:   Գիտաժողովին զեկույցով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, որը ներկայացրել է ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության շրջանակը՝ օրենսդրական դաշտը, զարգացման

Ես գործարար եմ․ վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյան

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հիմա ունե՞ք հարաբերություններ վարչապետի հետ, Նաիրի Սարգսյանն այսպես արձագանքեց․ «Այո, բաներ կան, որ իմ մտահոգություններն ասում եմ, պատասխանում է»։

Նորվեգիան կմնա Հայաստանի և ձեր եվրոպական ձգտումների հավատարիմ բարեկամը բոլոր պայմաններում. ԱԳ նախարար Էյդե

Փետրվարի 7-ին Նորվեգիայի Թագավորություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կառավարության հյուրերի ընդունելությունների տանն առանձնազրույց է ունեցել Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարթ Էյդեի հետ: Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարներն Օսլոյում երկկողմ հանդիպման արդյունքներով հանդես են եկել մամուլի համար կարճ

ԻԻՀ գլխավոր շտաբի պետը վերահաստատել է ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ Թեհրանի հստակ ու անփոփոխ դիրքորոշումը

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ գլխավոր շտաբի պետի՝ միջազգային հարցերով տեղակալ, բրիգադի գեներալ Մոհամմադ Ահադիի հետ: 📌Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության երկկողմ բազմոլորտ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: 📍Բրիգադի գեներալ Մոհամմադ Ահադին շնորհավորել է Գրիգոր Հակոբյանին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ հարևանների հետ հարաբերությունները խորացնելու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031