Օրվա լրահոսը
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը պետք է տեղի ունենա հունվարին. Ալիև
Sputnik Արմենիա – Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը պետք է տեղի ունենա հունվարին. «Ամեն դեպքում մենք դա առաջարկել ենք», – ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ասել է Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում:
«Հայաթ Թահրիր աշ-Շամը» պարզապես ցանկանո՞ւմ է խաբել Արևմուտքին․ Ի՞նչ ապագա է սպասվում Սիրիայի քրիստոնյա բնակչությանը․ «Ամերիկայի ձայն»
Սիրիայի փաստացի ղեկավար, Բաշար ալ-Ասադի ռեժիմն անցած ամիս տապալած «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան օրերս հանդիպել է երկրի քրիստոնյա առաջնորդների հետ։ Կրոնական գործիչների հետ հանդիպումը կայացավ Սիրիայում քրիստոնյաների հասցեին սկիզբ առած սպառնալիքների ֆոնին, որոնց զուգահեռ անգամ հարձակումներ գրանցվեցին ընդդեմ կրոնական փոքրամասնությունների: Որոշ դիտորդներ հույս ունեն, թե միջազգային պատժամիջոցների ներքո գտնվող սիրիացի զինյալները որոշել
Իրաքի Հանրապետությունում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահ
Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Սողոյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդին: Շնորհավորելով ՀՀ նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ռաշիդը մաղթել է հաջողություն և արդյունավետ առաքելություն: Դեսպան Սողոյանը հաստատել է Հայաստանի պատրաստակամությունը Իրաքի հետ զարգացնելու բազմաոլորտ համագործակցություն, մասնավորապես` երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում: Հանդիպմանը առանձնահատուկ ընդգծվել է
Մարիա Ժելիխովսկայայի՝ «Ուր գնալ, որտեղ ուտել, ինչ տեսնել Հայաստանում» հոդվածում Հայաստանը ներկայացվում է որպես զբոսաշրջային լավագույն ուղղություն
ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպված ճանաչողական այցի շրջանակներում Հայաստան հյուրընկալվեցին լրագրողներ Ռուսաստանից։ Նրանց ցուցադրվեց Հայաստանի գեղեցկությունն ու թաքնված ուղղությունները։ Ճամփորդության արդյունքներից մեկը լրագրողներից Մարիա Ժելիխովսկայայի հոդվածն է, որը ներկայացնում է Հայաստանը որպես զբոսաշրջային լավագույն ուղղություն։ Իր «Ուր գնալ, որտեղ ուտել, ինչ տեսնել Հայաստանում» վերնագրով հոդվածում լրագրողը նշում է այն վայրերը, որոնք իրեն ամենաշատն են
Սևանա լճի մակարդակն իջել է 1 սմ-ով
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2024 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ը. Սևանա լճի մակարդակը 2024 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.38 մ (05.01.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 1
Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել ղարաբաղյան բանակցային թղթերը․ «Ազատություն»
«Ազատություն»– «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը Հայաստանի պետական անվտանգության շահերի դիտանկյունից քննարկելուց և գնահատելուց հետո որոշում կկայացվի այն հրապարակել/չհրապարակելու մասին», – «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են վարչապետի աշխատակազմից։ «Ազատությունը» անցած տարեվերջին Նիկոլ Փաշինյանին հարցրել էր՝ պատրա՞ստ է հրապարակել մինչև իր պաշտոնավորումը և նաև իր
Իրանի, Թուրքիայի, բենզինի ու «Զանգեզուրի միջանցքի» մասին. «Իրանն այսօր»
«Իրանն այսօր» – Բենզինն Իրանում սուբսիդավորվում է, ինչը նշանակում է, որ բնակչությանը այն վաճառվում է ինքնարժեքից էլ ցածր գնով՝ պետական միջոցների տրամադրման հաշվին։ Նաև սրա արդյունքում բենզինի սպառումն Իրանում շատ մեծ է: Մինչև 2018թ. Իրանը երկրին անհրաժեշտ բենզինի մի մասը ներկրում էր։ Ներկրումն աստիճանաբար նվազեցնելով՝ 2018-ի հոկտեմբերից Իրանը դադարեցրեց այն: Վերջին տարիներին, սակայն, Իրանը նորից
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Սուրեն Պապիկյանի հետ
Ինչպես տեղեկանում ենք Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից, ՀՀ վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին, հարազատներին և ընկերներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից, խուսափել ՊՆ հանրապետական հավաքակայանում անհարկի կուտակումներ ստեղծելուց, չթույլատրվող իրեր, այդ թվում՝ սմարթֆոն տիպի բջջային հեռախոսներ զորակոչիկներին փոխանցելուց, ինչպես նաև զորակոչիկներին տեղափոխող շարասյուներն ուղեկցող իրավապահների աշխատանքը խոչընդոտելուց։
Լեւոն Քոչարյանի գործով փաստաբաններն արձանագրեցին, որ տուժող ճանաչված ոստիկանը հարցերին պատասխանում է երկակի ստանդարտներով
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ շարունակվեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի եւ Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը: Նրանց մեղադրանք է առաջադրված անհնազանդության ցույցերի ժամանակ ոստիկանության ծառայողների օրինական գործողությանը ենթադրաբար միջամտելու եւ բռնություն կիրառելու համար: Այսօրվա նիստում հարցաքննվում էր տուժող ճանաչված ոստիկանության աշխատակից Հրաչ Խաչատրյանը: Գործով մեղադրյալ Լեւոն
Դատախազը դատարան է հանձնել Արարատի մարզում կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը
Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան: Հիշեցնենք, որ դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցել վերոնշյալ անձի նկատմամբ այն արարքի համար, որ նա կազմակերպել, ղեկավարել և անմիջականորեն մասնակցել է կատվի նկատմամբ՝ մեկ այլ
Վերջին շաբաթում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն
Վերջին շաբաթում (30.12-05.01.2025թ) Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված միջին ակտիվություն: Այս ընթացքում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ ՍՇՎ-ով դիմել է 2758 պացիենտ, նախորդ շաբաթվա 5146 արձանագրված դեպքերի համեմատ հիվանդացությունը նվազել է 1․8 անգամ, իսկ 2024 թվականի նույն ժամանակահատվածում արձանագրված թվով 4682 դեպքերի համեմատ նվազել է 1․6 անգամ։ Ընդհանուր դեպքերի 85%-ն արձանագրվել է մինչև 18
Նոր մանրամասներ՝ Վանաձորում հնչած կրակոցներից. քրեական ոստիկաններն ու քննիչները պարզել են մասնակիցների, վիրավորի և կրակողի ինքնությունը, ով դեպքի վայրից փախել է «Volkwagen Touareg»-ով
Երեկ՝ հունվարի 6-ին, կրակոցներ էին հնչել Լոռու մարզում, ինչի հետևանքով «Վանաձոր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ երեկ՝ ժամը 13:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 18 հասցեի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է առաջացել, որն այնուհետև շարունակվել է Տերյան փողոցում՝ Վանաձորի բնակիչներ 45-ամյա
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսաց և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի իրենց կյանքն ընծայաբերած քաջորդիների հիշատակին և աղոթելու նրանց հոգիների հանգստության ու խաղաղության համար։ Ծաղկեպսակի զետեղումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ
Փնտրվում են Շիրակի մարզպետի խորհրդականներ․ Դավիթ Առուշանյանի աննախադեպ որոշումը
«Ես միշտ այն մտքին եմ, որ Գյումրին, Շիրակի մարզը պիտի տարբերվեն, բայց իրականում սա ժեստ չէ․ իմ պաշտոնավարման 10 օրվա ընթացքում հասցրել եմ հասկանալ՝ ինձ ինչ է պետք ու նաև այն ժամանակահատվածը, որ եղել եմ պատգամավոր ու նաև Գյումրու փոխքաղաքապետ, հասկացել եմ՝ ինչ ճանապարհով եմ առաջ գնալու»:
Meta-ն կդադարեցնի փաստերի ստուգման ծրագիրը և կվերացնի խոսքի սահմանափակումները. Ցուկերբերգ
2021 թվականից մենք նվազեցրել ենք քաղաքական բովանդակության քանակը օգտատերերի համար։ Սակայն այժմ մենք փորձարկում ենք անհատականացված մեթոդներ, որպեսզի ցանկացողները ավելի շատ քաղաքական բովանդակություն տեսնեն իրենց հոսքերում։
Սյունիքում պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին
Հունվարի 3-ին Սյունիքի պարեկները ծառայություն իրականացնելիս Շրվենանց բնակավայր տանող ճանապարհին կանգնեցրել են 21-ամյա երիտասարդի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ ավտոմեքենայի թափքում առկա է մոտ 2,5 խ/մ փայտանյութ՝ առանց օրինականությունը հաստատող փաստաթղթերի: Վարորդը հայտնել է, թե իբր փայտանյութը հափշտակել է Վերին Խոտանան բնակավայրը շրջանցող նորակառույց ճանապարհից: Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
«Նույն այս նկարն եմ տեղադրում, քանի որ գլուխս բարձր եմ հեռանում». Տարոն Գևորգյանն ազատման դիմում է գրել
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Տարոն Գևորգյանը գրում է. Հարգելի՛ գործընկերներ, ընկերներ ու հարազատներ, անցյայ տարի այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար։ Հիմա էլ տեղեկացնում եմ, որ քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել։ Նույն այս նկարն եմ տեղադրում, քանի որ գլուխս բարձր եմ հեռանում։
Կառավարությունում քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում քննարկվել է հանրային կառավարման բարեփոխումների ընթացքը: Պատասխանատուները զեկուցել են ռազմավարական պլանավորման և քաղաքականության մշակման, ծառայությունների մատուցման, ինստիտուցիոնալ արդիականացման, մարդկային ռեսուրսների կառավարման, մասնակցային կառավարման և ռազմավարական հաղորդակցության ուղղությամբ իրականացված աշխատանքները: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զեկուցել է հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության 2023-2025թթ. ճանապարհային քարտեզի համաձայն՝ ռազմավարական պլանավորման համակարգի բարելավման և հանրությանը մատուցվող ծառայությունների
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի ապօրինի մտել են Այգեկցու փողոցի տներից մեկը, ծեծել համերկրացի 27-ամյա երիտասարդին, հափշտակել 200 հազար դրամ և դիմել փախուստի։ Պարզվել է նաև, որ նույն անձանցից երկուսը, դեռևս դեկտեմբերի 31-ին, տեխնիկական միջոցի գործադրմամբ դուռը կոտրելով` մտել են նույն 27-ամյա երիտասարդի
Փաշինյանը Խաչատուր Մկրտչյանին ազատել է պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Խաչատուր Մկրտչյանն ազատվել է պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Խաչատուր Մկրտչյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է վարչապետի որոշման մեջ:
Աղոթքի, արցունքների ու ռազմական երգերի ներքո Գյումրիում բանակ ճանապարհեցին նորակոչիկներին
Մեկ ամիս առաջ վերաօծված Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակից Հայոց բանակ ճանապարհեցին պարտադիր զինվորական ծառայության մեկնող նորակոչիկների առաջին խմբին։ Նրանց ճանապարհեցին աղոթքներով, ռազմական երգերով, ոգեշնչող ելույթներով։ Հուզիչ տեսարան էր․ միախառնվել էին թախիծը, մտահոգությունն ու ուրախությունը, արցունքներն ու հպարտությունը․ ծնողներից շատերը գրկախառնվում ու հեկեկալով լաց էին լինում։ Իսկ երբ շարժվեց ավտոբուսը, երկարատև ծափահարություններ հնչեցին։ Նրանց ճանապարհելու
Հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության գործողությունների ծրագիրը
Հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարության գործողությունների ծրագիրը․ նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև առաջարկներ ներկայացնել հետևյալ հղմամբ՝ Փաստաթուղթն ուղղված է Հայաստանում ժողովրդագրական հիմնախնդիրների հասցեագրմանն ու ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը և միտված նպաստելու մարդկային կապիտալի զարգացմանը, բնակչության կյանքի որակի բարձրացմանը, տնտեսական կայուն և ներառական աճին: Ծրագրով նախատեսված միջոցառումները նպատակ ունեն
Գառնիկ Դանիելյան. «Սրանց խնդիրը զուտ ֆինանսական կարողությունների վերաբաշխումն է: Մեկն ավելի քիչ է հարստացել, մյուսն՝ ավելի շատ, ու դրա համար են այս փոփոխությունները տեղի ունենում»
Իսկ մեկը կար, որ ասում էր, թե Հիսուս Քրիստոսին տեսնում է Փաշինյանի կերպարով, տեսանք ինչ եղավ նրա ճակատագիրը: Ուզում եմ նմաններիդ ասել, որ Նիկոլ Փաշինյանը հերթով բոլորիդ օգտագործելու է ու դուրս է շպրտելու: Ու դրանով էլ չի բավարարվելու, մտնելու է ընտանիքներ, անձնական դաշտ: Ով ուզում է լինի իրենց թիմից. այսօր՝ քեֆ-ուրախություն իրար հետ, խրախճանք, վաղը՝ համոզված եղեք, որ յուրաքանչյուրիդ թեւից կարող է բռնել, շպրտել եւ, այսպես ասած, սարքել փալաս: Ցոփ ու շվայտ կյանքը, որ դուք այսօր վայելում եք, վաղը պատասխան եք տալու:
«QR կոդերի ժամկետների կրճատումը ոչ այլ ինչ է, քան ծառայության սպառողների իրավունքների խախտում»
Ֆեյսբուքյան օգտատերերը Երեւանի քաղաքապետարանին ու քաղաքապետ Տիգրան Ավինյանին տարեսկզբից հարցեր են ուղղում, թե ինչու է ուղևորատոմսի վավերականության ժամկետը դարձել 4-6 օր:
Քննարկեցինք հանրային կառավարման բարեփոխումների ընթացիկ վիճակը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել` գրելով, որ քննարկել են հանրային կառավարման բարեփոխումների ընթացիկ վիճակը: «Տվեցի կոնկրետ հանձնարարականներ»,- նշել է նա:
Դեսպան Հակոբյանը և Իրանի նախագահը անդրադարձել են ՀՀ-ԻԻՀ հարաբերությունների ներկա օրակարգին
Հունվարի 7-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Մասուդ Փեզեշքիանին: ԻԻՀ նախագահը շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջող և արդյունավետ գործունեություն: Դեսպան Հակոբյանը վերահաստատել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով խորացնելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Իրան հարաբերությունների ներկա օրակարգին և կարևորել փոխադարձ
Հունվարի 3-ից 7-ը ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 248 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 3-ից 7-ը Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 3-ից 7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 248 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 38, մարմնական վնասվածք պատճառելու` 28, ֆիզիկական ներգործության ու թմրանյութի հայտնաբերման՝
Stratfor. «ԱՄՆ-ից աջակցություն ստանալու Հայաստանի փորձերը չեն հաջողի»
«Թրամփի վարչակազմի համար առաջնահերթ են Բաքվի հետ սերտ կապերը՝ որպես տեղական հակակշիռ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի տարածաշրջանային ազդեցությանը», – նշում են ամերիկացի վերլուծաբանները։


















































