Օրվա լրահոսը

Աղավնաձոր համայնքի` օրենքի խախտմամբ օտարված 2 հողամասերը վերադարձվեցին Հայաստանի Հանրապետությանը

2025 թվականի հունվարի 8-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 29 հասցեում գտնվող՝ 9 միլիոն 338 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 5000 քմ մակերեսով և նույն թաղամասի թիվ 30 հասցեում գտնվող՝ 9 միլիոն 382 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 4997 քմ մակերեսով հողամասերի

Մենք հանձնառու ենք ավելի ամրապնդել ԵՄ-Հայաստան հարաբերությունները. Վասիլիս Մարագոս

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Ողջունելով դեսպանին՝ նախագահը շնորհավորել է նրան Նոր տարվա կապակցությամբ և հղել իր լավագույն բարեմաղթանքները: «2024 թվականը յուրահատուկ էր Հայաստան-ԵՄ հարաբերությունների առումով: Իրականում, կարելի է արձանագրել, որ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից ձեռքբերումների տարի էր մեզ համար, և այն խնդիրները, որ

ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք․ Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ արտգործնախարարը «մոռացավ» նշել, որ Արցախը հանձնեցին իրենք, երբ ՀՀ վարչապետը չեղարկեց ընթացող բանակցային գործընթացը, աղաղակեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ», երբ մերժեց մեր ինքնորոշման իրավունքը, երբ միակամ որոշեց, որ ավելի լավ է հազարավոր զոհերի արդյունքում հանձնի Արցախը, երբ Պրահայում հայտարարեց, որ Արցախն Ադրբեջան է, երբ, երբ, երբ…

Թուրքիոյ հետ սահմանի «Համամ» անցակէտէն Սուրիա կը մտնեն թրքահպատակ սուրիացիներ․ «Գանձասար»

«Գանձասար» -Ծովային եւ ցամաքային անցակէտերու ընդհանուր խորհուրդի արտ. յարաբերութիւններու տնօրէն Մազէն Ալլուշ ՍԱՆԱ-ին հաղորդեց, որ Երեքշաբթի առաւօտեան ժամերէն թրքական հպատակութիւն ունեցող սուրիացի քաղաքացիներ սկսան մուտք գործել Սուրիա` «Համամ» սահմանային անցակէտէն։ Այսուհետեւ անոնք կրնան Սուրիայէն դուրս գալ կամ Սուրիա վերադառնալ առանց նախապէս ժամ ճշդելու սահմանային համապատասխան իրազեկման կայքին ճամբով, պայմանաւ որ ունենան թրքական ի զօրու համարուող

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը

ՀՀ ԳԱԱ նախագահությունը խորը վշտով տեղեկացնում է, որ սույն թվականի հունվարի 7-ին 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն Աղասիի Թավադյանը։ Ակադեմիկոս Թավադյանի գիտական գործունեությունը նվիրված է քիմիական կինետիկա, ազատ-ռադիկալային ռեակցիաներ, հեղուկաֆազ օքսիդացման ռեակցիաների կատալիզ և ֆոտոկատալիզ, հակաօքսիդիչ ազդեցության քիմիական մեխանիզմ, բազմափուլ քիմիական

Այս ամսվանից կգործի նորացված սոցիալական աջակցության ծրագիր ԼՂ հայրենակիցների համար

ԼՂ հարգելի՛ հայրենակիցներ, այս ամսվանից կգործի նորացված սոցիալական աջակցության ծրագիր՝ ձեր կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով։ Հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ։ Շահառուների շրջանակը կլինի գրեթե նույնը՝ ինչ 2024 թ․ ընթացքում՝ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում էր․ չի գործի միայն 10,000 դրամ աջակցության բաղադրիչը, որը տրամադրվում էր ՀՀ-ում սեփականություն

Հունվարի 8-ին նշվում է ոսկրածուծի դոնորի օրը

Հունվարի 8-ին Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը նշում է ոսկրածուծի դոնորի օրը: 1999թ. դեկտեմբերին Երևանի Սարյան 1ա հասցեում բացվեց Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը, որը համահայկական նոր ծրագրի սկիզբ դրեց: Իսկ 2000 թվականի հունվարի 8-ին կամավորագրվեցին ցողունային բջիջների առաջին դոնորները և ՀՀ կառավարության որոշմամբ հունվարի 8-ը Հայաստանում նշանավորվեց որպես  Ցողունային Բջիջների Դոնորների Օր: Հայկական Ռեեստրը Ոսկրածուծի Դոնորների

Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանը նոր խորհրդական ունի

Գյումրու նախկին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանը նշանակվել է քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի խորհրդական։ Aravot.am-ի այս տեղեկությունը հաստատեց Արթուր Պապիկյանը։ Հիշեցնենք, որ նա «Բալասանյան դաշինք»-ՔՊ համատեղ կառավարման ժամանակ զբաղեցնում էր Գյումրու  փոխքաղաքապետի պաշտոնը։ Ամանորին ընդառաջ նա վայր էր դրել Գյումրու ավագանու անդամի մանդատը՝  քաղաքապետի պաշտոնակատարի խորհրդական նշանակվելու մտադրությամբ։ Ինչպես տեսնում ենք Գյումրու համայնքապետարանի պաշտոնական էջում տեղ գտած

Գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին` նրանց ուշադրությունը հրավիրելով Իլհամ Ալիևի` երեկ տարածած հայտարարության վրա․ Թագուհի Թովմասյան

Այսօր կրկին գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին` նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` երեկ տարածած հայտարարության վրա: Երեկ նա հայտարարեց, որ «Հայաստանը ֆաշիստական պետություն է» և պետք է «վերջ տրվի դրա գոյությանը»: Նա ընդգծեց, որ Զանգեզուրի միջանցքը «պետք է բացվի և բացվելու է», ինչը ոչ այլ ինչ է, քան բացահայտ սպառնալիք Հայաստանի տարածքային

ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսներին։ Տնտեսական ակտիվության աճի տեմպն էականորեն դանդաղել է, ինչը և սպասելի էր։ Նախորդ տարվա բարձր աճ ապահովող գործոնները չեզոքացել են, ինչի արդյունքում տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղել է։ Նույն գործոններով պայմանավորված՝ դեկտեմբերի աճը ևս բավական ցածր կլինի։ Նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ոսկու վերաարտահանման ծավալների կտրուկ

100 դրամը փետրվարի 1-ից էլ չի լինելու, ինչի՞ ժամկետը երկարացնենք. Երեւանի փոխքաղաքապետ

«100 դրամը փետրվարի 1-ից էլ չի լինելու, ինչի՞ ժամկետը երկարացնենք», – այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով լրագրողների հարցին, թե ուղևորատոմսերի QR կոդերի վավերականության ժամկետի կրճատումը հնարավո՞ր է վերանայեք: Անդրադառնալով QR կոդերի վավերականության ժամկետի կրճատման մասին լայն իրազեկում չապահովելուն, ինչի արդյունքում ՀՀ քաղաքացիներին մեծ անհարմարություններ պատճառվեց, Սուրեն Գրիգորյանն այսպես

Հարցեր Արարատ Միրզոյանին. Շարմազանով

Ինչո՞ւ 5 հազար հայորդու տարաք սպանդի։

ԱՄՆ դեսպանը կարևորել է քննչական կոմիտեի հետ ակտիվ գործընկերությունը և վստահություն հայտնել, որ այդ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։ Արթուր Պողոսյանը ողջունելով դեսպանին՝ կարևորել է ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջև ձևավորված համագործակցության բարձր մակարդակը և համակարգին ցուցաբերված աջակցությունը: ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը շնորհավորել է Քննչական կոմիտեի նախագահին նշանակման կապակցությամբ և

Էլինա Ավանեսյանը Հոբարտում երկու հաղթանակ է տարել

Քառորդ եզրափակչում Էլինայի մրցակիցը լինելու է Ամանդա Անիսիմովան՝ ԱՄՆ-ից:

«Քրիստոնեությունը սիրո կրոն է, և նման համերգներով կարողանում ենք սեր, խաղաղություն քարոզել»

Տեղի ունեցավ «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր-դասական համերգը

Ես կսկսեի ամենաքիչ խնդրահարույցներից, բայց հանձնաժողովները պետք է որոշեն. Միրզոյան

ԱԳ նախարարը ՀՀ քաղաքացիներին հորդորում է այցելել սահմանազատված տարածքներ, տեսնել սահմանային կահավորանքը

2024 թ.-ին Մատենադարան է մուտքագրվել 35 ձեռագիր միավոր. Արա Խզմալյան

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը գիտական խորհրդի անդամներին է ներկայացրել գիտական, գիտատեխնիկական բաժինների 2024թ. գործունեության հաշվետվությունը

«Ոչ միայն վարպետ բեմադրիչ, այլև նվիրյալ մանկավարժ». Փաշինյանի ուղերձը ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի ծննդյան 80-ամյա հոբելյանի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի ծննդյան 80-ամյա հոբելյանի առիթով. Հարգելի՛ պարոն Ծատուրյան, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ պատկառելի հոբելյանի առիթով: Ձեր ստեղծագործական ճանապարհը կյանքի և գործի համադրման լավագույն դրսևորումներից է, տարիներ շարունակ Դուք բացառիկ նվիրումով ծառայում եք թատերարվեստին: Գնահատանքի խոսքերը, որ ուղղում ենք Ձեզ, կոչված են ոչ միայն կարևորելու Ձեր

Փաստաբանների ակումբի նիստում քննարկվել են հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի առաջացրած խնդիրները

2025թ. հունվարի 7-ին տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստը, որին ներկա են եղել բազմաթիվ փաստաբաններ: Նիստի ընթացքում քննարկվել է հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի առաջացրած խնդիրները: Հիշեցնենք, որ արդեն իսկ ուժի մեջ մտած կարգավորումներով փաստաբանական ծառայություններ մատուցող՝ շրջանառության հարկ վճարողներին պարտադրվում է անցնել հարկման ընդհանուր համակարգ (վճարել

Ծառայողական մեքենաների թիվը Շիրակի մարզպետի աշխատակազմում և մարզի 6 համայնքներում կրճատվել է 72 տոկոսով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ծառայողական մեքենաների կրճատման գործընթացին արձագանքելով՝ Շիրակի մարզպետի աշխատակազմում և մարզի վեց համայնքներում ծառայողական մեքենաների թիվը կրճատվել է 72 տոկոսով։ Մինչ այդ օգտագործվող 62 ծառայողական մեքենաներից մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների սպասարկման համար մնալու է 17 մեքենա, ևս 7-ը ՀՈԱԿ-ների համար նախատեսված մեքենաներն են։ Ըստ այդմ՝ Շիրակի մարզպետի աշխատակազմ՝ 5 մեքենայից կմնա 3

Ձեռք բերված սպառազինությունը հետ ուղարկել չենք պատրաստվում. ԱԳ նախարարի արձագանքը Ալիեւին

Մեր սուվերեն տարածքից մոտ 200 քկմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, նույնիսկ այս տարածքների վերադարձման համար չենք պատրաստվում ռազմական ճանապարհը դիտարկել, միայն սահմանազատման գործընթացը:

Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանից բռնագանձել 2 անշարժ գույք, շուրջ 70 միլիոն դրամ՝ պահանջում է դատախազությունը

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 2 անշարժ գույք՝ Տավուշի մարզում. 1 գույքի

Ցուցարարները դատախազությունից պահանջում են արդար դատաքննություն Նարեկ Սարգսյանի համար

Բնակարանում հայտնաբերվել էր 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանի դին՝ պարանոցի և դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն էր, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։

Ալիև. Հայերը պետք է աշխարհագրական պատնեշ չլինեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև

ՕԿՈւՊԱՆՏ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՍՈւԼԹԱՆԻ ՏԱՐԵՄՈւՏԻ ԱՐՄԵՆՈՖՈԲ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ. Ստեփան Հասան-Ջալալյան Օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամը 2025թ. հունվարի 7-ին հարցազրույց է տվել մի շարք տեղական ԶԼՄ-ների, որտեղ նա, մասնավորապես, հայտարարել է. Անկախ հայկական պետությունը, ըստ էության ֆաշիստական պետություն է: Մենք հարևան ենք այսպիսի ֆաշիստական պետության հետ և ֆաշիզմի վտանգը չի վերանում: Ահա թե ինչու ֆաշիզմը

Արթուր Նահապետյանը քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 12 – Ա ԱՐԹՈՒՐ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արթուր Նահապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ Երևան

Նախկին պատգամավորի որդին երկու տարի է՝ խաբում է քաղաքացիներին

«Mamik Residence» բազմաբնակարանային համալիրի բնակիչները դեռ պայքարում են իրենց գնած բնակարաններում ապրելու իրավունքի համար

ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը դեկտեմբերին նվազել է

2024 թվականին պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշը միջինում 2.1 տոկոսով ցածր էր 2023 թվականի ցուցանիշից  Հռոմ. Պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշը դեկտեմբեր ամսին նախորդ ամսվա համեմատ անկում է գրանցել, որտեղ ամենակտրուկ վայրէջքը շաքարի միջազգային գնանշումներն են, ուրբաթ օրը հաղորդել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ)։ ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը հետագծում

Կարեն Գիլոյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 8 – Ա ԿԱՐԵՆ ԳԻԼՈՅԱՆԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Գիլոյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ Երևան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031