Օրվա լրահոսը
Քալիֆորնիոյ մէջ սաստիկ անտառային հրդեհներ են. տարհանուած են հազարաւոր մարդիկ, որոնց շարքին նաեւ՝ հայեր
«Արեւելք». ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Լոս Անճելըս քաղաքի որոշ հատուածներու մէջ տարհանումներ սկսած են՝ մոլեգնող անտառային հրդեհներու պատճառով: Հրդեհի տարածման կը նպաստէ զօրաւոր փոթորիկը՝ ստեղծելով բնակիչներու կեանքի համար վտանգաւոր պայմաններ, գրած է cbsnews.com-ը։ Տարհանուած է առնուազն 30,000 բնակիչ: Կրակի ոչնչացուցած շինութիւններու թիւը դեռս անյայտ է: Քալիֆոռնիոյ նահանգապետ Կեւին Նիւսոմը հրդեհներու պատճառով արտակարգ դրութիւն յայտարարած է։ Նախագահ
Ծովինար Թադևոսյանը նշանակվել է քրեակատարողական ծառայության պետ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 6-Ա ԾՈՎԻՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ծովինար Թադևոսյանին նշանակել քրեակատարողական ծառայության պետ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ Երևան
Ալիև. «Իրանի ԱԳՆ ափսոսանքի խոսքերը բավարար չեն. մոլլան պետք է պատժվի»
«Իրանն այսօր». Երեկ իր հարցազրույցում Իլհամ Ալիևն անդրադարձել է նաև Իրանին: Նա հայտարարել է, որ Արդաբիլ նահանգում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հասան Ամելին (Ալիևի բառերով՝ «նահանգային մոլլան») պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից՝ այդ երկրի հասցեին «վիրավորական արտահայտությունների համար»: «Իրանի ԱԳՆ ափսոսանքի խոսքերը բավարար չեն: Այստեղ հստակ վիրավորանք կար՝ և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի նախագահների, և՛ մեր ժողովուրդների
Արթուր Մելիքյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից, նրան կփոխարինի Վազգեն Ավետիսյանը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 10 – Ա ԱՐԹՈՒՐ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ-ՀԱՏԿԱՊԵՍ ԿԱՐԵՎՈՐ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով և 11-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արթուր Մելիքյանին ազատել Հայաստանի
«Կոլեկտիվ Արևմուտքին» հետաքրքրում են բացառապես հակառուսական քայլերը, իսկ թե ինչ կմնա դրանից հետո Ուկրաինայից, Հայաստանից կամ Սիրիայից, իրենց չի հետաքրքրում. Անդրանիկ Թևանյան
Նիկոլը սպասարկում է ոչ թե Հայաստանի շահը, այլ դրսի ուժերի ձեռքում ծառայել ու ծառայում է որպես հակառուսական գործիք
Եվրոպացի որոշ օրենսդիրներ կոչ են արել եվրոպական կարգավորող մարմիններին միջոցներ ձեռնարկել X-ի դեմ՝ ապատեղեկատվություն տարածելու համար:
Նախորդ օրերին Tesla-ի գործադիր տնօրեն, միլիարդատեր Իլոն Մասկը թիրախավորել էր բրիտանական կառավարությանը՝ իրեն պատկանող X հարթակում մի շարք գրառումներ կատարելով: Առանց ապացույցներ ներկայացնելու՝ Մասկը մեղադրել է բրիտանական կառավարությանը, թե այն մեղսակից է՝ թաքցնելով երեխաների նկատմամբ «էթնիկ ավազակային խմբերի» իրականացրած բռնությունների ծավալը և անգործություն ցուցաբերելով։
Գրողը՝ իր իսկ ծիծաղին ականջ դրած կետաձուկը
Գյումրեցի արձակագիր Ավետիք Դարբինյանի «Կետի շատրվանը» վեպն ասես վերադասավորում է, յուրովի հիշատակում հռչակավոր բիբլիականներից մեկը՝ Հովնան Մարգարեի և կետ-հրեշաձկան պատմությունը:
Գուրգեն Աֆրիկյանը՝ պրոբացիայի ծառայության պետ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գուրգեն Աֆրիկյանը նշանակվել է պրոբացիայի ծառայության պետ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 10-12-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով
Արարատյան և Շիրակի դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։
«ՀՀ իշխանությունը ինքը Հայաստան պետության դեմ անդադար ցուցմունքներ է տվել… Ալիեւի կողմից դա ընկալվում է որպես մեղավորության ընդունում, որն ունենում է հետեւանքներ՝ այն, ինչ ասվում է մեր մասին այսօր». Էդմոն Մարուքյան
«Մեկ տարի առաջ եմ հայտարարել, որ այլեւս այսպես շարունակել չի կարելի. կամ պետք է ամեն ինչ փոխել, կամ այս ճանապարհով գնալը ուղղակի աղետի է բերելու». Էդմոն Մարուքյան
Ակադեմիական քաղաք ծրագրով արդեն պատրաստ է գլխավոր հատակագծի հայեցակարգը. Ժաննա Անդրեասյան
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ 29 տարվա ընդմիջումից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ՀՀ-ից նոր հուշարձան են կարողացել ընդգրկել՝ Տիրին կատարի վիշապաքարերն է գրանցվել որպես նոր հուշարձան: Նախարարի խոսքով, 15 հուշարձան նախորդ տարի վերականգնման գործընթացում են ընդգրկված եղել, երեքի վերականգնման աշխատանքներն արդեն ավարտել են, 12-ի աշխատանքները շարունակվում են:
Գայանե Աբրահամյան. «Հրապարակային կոշտ պատասխանն այս պահին, ինչպես շատերն են հորդորում, մեզ ոչինչ չի տալու, էմոցիաներով չենք կարող առաջնորդվել»
Իհարկե, չենք կարող նաեւ չտեսնել, որ հերթական անգամ Ալիեւի բերանով ակնհայտորեն Պուտինի սպառնալիքներն են հնչում` նույն բառապաշարով, դենացիֆիկացիայի անհեթեթ սպառնալիքով եւ այլն, Ալիեւի այս հռետորաբանությունն առավելապես իր գործիքայնացված լինելու մասին է վկայում։
Թարմ հայացքը երբեք ավելորդ չէ. Ժաննա Անդրեասյանը՝ Գիլոյանի հրաժարականի մասին
Պատճառները տարբեր են: Կարծում եմ, որ պարոն Գիլոյանը կարիք չունի իր փաստաբանության, որովհետեւ նա սպորտի ոլորտում ունի տարիների փորձառություն ու կայացած է անկախ որեւէ պաշտոնից: Վստահ եմ, որ շարունակելու է իր գործունեությունը սպորտի ոլորտում:
Նիկոլ Փաշինյան. «Հաշվարկն այն է, որ արձագանքը կլինի՝ ֆաշիստը դու ես, և իմ նկարագրած գալարը կսկսի լարվել». «Արմենպրես»
Թերևս Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել: Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները՝ սա զուգորդելով Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ տեղեկությունների տարածմամբ՝ տարածաշրջանում նոր էսկալացիայի «հիմնավորում» ձևավորելու համար: Մենք չենք գնալու այս ճանապարհով
Գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որ ամբողջ գումարը վերադարձվի բյուջե. Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի չկայացած համերգի մասին
Գիտեմ՝ նրանք ամբողջ տարին բանակցել են, որ համերգը տեղի ունենա: Տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են նախնական պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել: Սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները:
Դավիթ Անանյան. Առաջնահերթ խնդիրը հասարակությանն ու ժողովրդին, ինչպես նաև միջազգային հանրությանը համախմբելն ու մոբիլիզացնելն է
Այս իրավիճակում արտաքին սպառնալիքի դեմ միասնական ճակատ ստեղծելու համար առկա է հրատապ ու կամային որոշումներ կայացնելու և հստակ քայլեր իրականացնելու անհրաժեշտություն և պահանջ․․․ և ամենակարևորը՝ այդպիսի որոշումներ կայացնելու և քայլեր իրագործելու կարողություն ունեցող ազգային միասնության կառավարություն։
Ստյոպա Սաֆարյան. Միգուցե այս սադրիչ հայտարարությունները նաև այդ հաշվարկո՞վ են արվել, որ «լեզվին տանք» ու «քիթ-մռութին ուտենք»
Բայց իմ աչքից չի վրիպում մի կարևոր բան. «կոշտ պատասխանի» կողմնակիցներից և ոչ մեկը չի գրել ու գրում «իշխանություն, մեզ, մեր տղամարդկանց, որդիներին գիշերով հավաքի զինկոմիսարիատներում, կոշտ մարտակոչ հնչեցրու ու բոլորին առաջնորդի ճակատ»… Ոչ մեկը… Իսկ եթե ամենակարևորը չեք գրում կամ առաջարկում ձեր անձնական զոհաբերության չափը այդ «կոշտ պատասխանին» հաջորդելիք զարգացումներում, էլ Ալիևի սպառնալիքները «մորեմերկ ու տաք-տաք» ինչո՞ւ եք տարածում:
Վահե Հովհաննիսյան. «Եկեք ընդունենք, որ մեր ձայնը հաճախ տեղ չի հասնում, և մենք ինչ-որ իմաստով «հարամում» ենք մարդկանց խաղաղ կյանքը»
Պետք է թողնել, որ հայ հասարակությունն ինքնուրույն հասկանա, որ Ալիևը երեկ հարամեց բոլորի տոնական օրերը և շատ պարզ ձևակերպեց իր առաջիկա անելիքները։ Թողնենք, որ հասարակությունը ինքնուրույն հասկանա այդ պարզ ձևակերպումները։ Թողնենք, որ ինքնուրույն հասկանա «էքսի օրվա ձվածեղի» և լուրջ իշխանության տարբերությանը։
ՀՀ գոյությունն առաջին անգամ դրված է բացահայտ սպառնալիքի տակ. ՀՀԿ խորհրդի անդամ
Էրդողանյան պանթյուրքիզմի վերջնական իրագործմանը մի քանի «տեխնիկական» նյուանսներ են մնացել:
Գլխավոր դատախազությունը պահանջում է Վանաձոր համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 7 անշարժ գույք, 165 միլիոն դրամ
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Արման Թաթոյան. «Մենք պետք է դուրս գանք ՔՊ իշխանության քարոզի գերությունից, որպեսզի կարողանանք դիմակայել Հայաստանի նկատմամբ ահագնացող սպառնալիքներին»
Ադրբեջանի նախագահի երեկվա հարցազրույցը նրա նախկին սպառնալիքների զարգացումն էր և ևս մեկ անգամ ապացուցեց, որ ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է նրա միակողմանի թելադրանքի ներքո: Երկիրը կանգնել է գոյութենական սպառնալիքների առաջ, և ՔՊ իշխանությունն այս հարցում միայն նպաստել է Ադրբեջանին՝ նրա նվաճողական նկրտումներն առաջ մղելու հարցում։
«Հայկական մշակութային ժառանգության վերացմանն ուղղված հրահանգները իրականացվում են առանց խոչընդոտների». հարցազրույց Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսեց Արցախի պատմության, ադրբեջանական օկուպացիայից հետո արցախահայության վիճակի և քրիստոնյաների՝ հալածյալ հավատացյալներին աջակցելու ուղիների մասին։ – Հայաստանը համարվում է աշխարհի ամենահին քրիստոնյա ազգը։ Արդյո՞ք, Եվրոպական երկրները բավարար քայլեր են ձեռնարկել՝ պաշտպանելու Արցախի հայերին ադրբեջանական, իսկ ավելի լայն առումով ՝թյուրքական (պանթյուրքական) իռեդենտիզմից։ — Մենք լինելով
Տիգրան Աբրահամյան. «Թե բա` ինչո՞ւ Սերժ Սարգսյանը բանավեճի առաջարկը չընդունեց: Գնար ու ի՞նչը ապացուցեր, որ մածունը սպիտա՞կ է»
Ադրբեջանի նախագահն ի թիվս այլ ուշագրավ հայտարարությունների նաև դժգոհությամբ նշեց, որ «2004 թվականից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի դիրքորոշումն են պաշտպանել»:
Նիկոլ Փաշինյանը 3 երկրների վարչապետների կողմից թանկարժեք նվերներ է ստացել, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 1 մլն 358 հազար դրամ. «Ժողովուրդ»
Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի»՝ ղրղզ վարպետների ստեղծած կտավը պատկերում է Արարատ լեռան ստորոտում գտնվող հնագույն Խոր Վիրապ վանքի պատկերը։ Նկարը պատրաստված է բնական ֆետրից՝ էկոլոգիապես մաքուր նյութից, որը դարեր շարունակ օգտագործվել է ղրղզ ժողովրդի ավանդական արհեստներում։
2024 թվականը հայրենի բնաշխարհի կորսման հերթական տարի. «Դրօշակ»
Համամարդկային և մեր հասարակության առջև ծառացած կարևորագույն այս ոլորտի խնդիրները լուծելու համար Հայաստանի կառավարությունը 2024 թվականին պետական բյուջեից հատկացրել է ընդամենը 9 մլրդ 792 մլն դրամ, բայց տարեվերջին պարզվում է, որ ոլորտի պատասխանատու Շրջակա միջավայրի նախարարությունը նույնիսկ այդ փոքր գումարն ամբողջությամբ չի ծառայեցրել բյուջեով նախանշված ծրագրերի իրականացմանը և դրա զգալի մասը վերադարձրել է կառավարության պահուստային ֆոնդ։
Ալիևը, ըստ էության, նոր բան չի ասել։ Միայն վերահաստատել է, որ Թուրքիայի հետ միասին չեն պատրաստվում հանդուրժել Հայաստանի գոյությունը. Վարուժան Գեղամյան
Արձանագրենք հերթական անգամ և մեկընդմիշտ, որ Հայաստանի դե-ֆակտո իշխանության քարոզած «Խաղաղության օրակարգ» և «իրական Հայաստան» օրակարգերի մեռելածին են։
Ավետիք Չալաբյան. «Իրականությունն այն է, որ այսօր Հայաստանը կանգնած է կամ նոր պատերազմի, կամ նոր միակողմանի զիջումների երկընտրանքի առաջ»
Նոր պատերազմի այն պատրաստ չի, և երբեք էլ պատրաստ չի լինի, քանի մեր երկրում իշխում է կապիտուլացիոն այս վարչակարգը, որը մեր ժողովրդին փորձում է արդեն քանի տարի խաբել «խաղաղության» ակնհայտ կեղծ օրակարգով, այն դեպքում, երբ թշնամին միայն պատերազմի է պատրաստվում, և ամեն տարի մեր երկրից մի նոր կտոր է պոկում՝ կռվով կամ առանց դրա, իսկ հիմա էլ արդեն բացահայտ հրաժարվում է ցանկացած խաղաղությունից։
Մամուլի քարտուղարը պարզաբանեց, որ Ալեն Սիմոնյանը հիմնականում Կառավարական առանձնատանն է բնակվում, բայց երբեմն կարող է պատահել, որ գտնվի նաև Ջրվեժի առանձնատանը. «Ժողովուրդ»
ՀՀ պետբյուջեից ահռելի հատկացում է արվում Ալեն Սիմոնյանի կնոջ և երեխաների համար, մինչդեռ օրենքը հստակ սահմանում է, որ ամառանոցը պետք է ծառայի բացառապես պաշտոնյային․ նրա համար է հատկացված:
Պատերազմը կարող է երկար տեւել
Շուտով կլրանա ռուս-ուկրաինական պատերազմի երեք տարին: «Միջանկյալ» արդյունքները սարսափելի են՝ հարյուր հազարավոր զոհեր ու վիրավորներ երկու կողմից: Մնացած աշխարհի վրա այդ պատերազմը նույնպես խիստ բացասաբար է անդրադառնում՝ հաղորդելով իրավիճակին անկայունություն եւ անկանխատեսելիություն: Պատերազմի վերջը չի երեւում: Իհարկե, բոլոր համեմատությունները խիստ պայմանական են, պարզապես հիշեցնեմ, որ Վիետնամի պատերազմը տեւեց 14 տարի (1961-1975), աֆղանական պատերազմները Խորհրդային Միության
Օրենքի խախտմամբ օտարված` 20 հազար քմ մակերեսով հողամասը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը. Գլխավոր դատախազություն
2025 թվականի հունվարի 7-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Աղավնաձոր համայնքի Աղավնու աղբյուր թաղամասի 8 հասցեում գտնվող՝ 37 միլիոն 554 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 20 հազար քմ մակերեսով հողամասի նկատմամբ:


















































