Օրվա լրահոսը
«Փոխադարձ հակասությունները բերում են նախընտրական պրոցես»
«Ցանկացած նմանատիպ գործունեության արդյունքը պետք է լինի քրեական գործ հարուցելը, ձերբակալությունները, որպեսզի որեւիցե թեկնածուի մոտ բարեկամը, որեւիցե մեկն իրեն անպատժելի չհամարի»,- այսօր «Ազդակ» ակումբում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը՝ անդրադառնալով Ախթալայում տեղի ունեցած զարգացումներին: Նրա կարծիքով, շատերն իրենց հարցերը փորձում են բերել եւ լուծելի դարձնել նախընտրական գործընթացների համատեքստում՝ ստվերելով ընտրությունները, հետեւաբար,
Սաֆարովի նկատմամբ ինտերպոլով հետախուզո՞ւմ հայտարարվի, թե՞ ԼՂՀ բանակցությունները դադարեցնենք
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն այսօր «Հայելի» ակումբում ասաց, որ պատերազմը շարունակվում է, ամեն ինչի պետք է պատրաստ լինել յուրաքանչյուր իրադարձությունների զարգացման. «100 տոկոսով չեմ կարծում, որ մտածված չի այս տարբերակը, բայց եթե սա իսկապես անակնկալ է, ուրեմն սա մանկապարտեզ է, մենք էլ մանկապարտեզի հաճախորդներ ենք հանդես գալիս»: Հարցին՝ հասարակական արձագանքը բնակա՞ն էր՝ Ռուբեն
ՀՀ ԱԺ-ն կքննարկի Սաֆարովի հարցը
Քիչ առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ ավարտված խորհրդակցության ժամանակ քննարկվել է չորեքշաբթի օրը ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին հարցը: Այդ ամսին Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նիստին մասնակցել են բոլոր խմբակցությունների ղեկավարները եւ բոլորն էլ կողմ են արտահայտվել արտահերթ նիստ հրավիրելուն: «Մնում է ստորագրահավաքը կազմակերպենք եւ պատշաճ տեսքով արտահերթ նիստ հրավիրենք»,-
Բլոգեր. Ադրբեջանական կայքերում Հայաստանը կա’մ գոյություն չունի, կա’մ էլ դա Արեւմտյան Ադրբեջանն է
«Այսօր ՀՀ եւ ԼՂԻՄ միասնական քարտեզի օրն է, կիսատ քարտեզներ տեղադրելով, մենք նվաստացնում ենք մեր հաղթանակները»,- այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք արտահայտեց տեղեկատվական անվտանգության մասնագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը: Բլոգերի ներկայացմամբ, սխալ քարտեզների կիրառումը մի շարք խնդիրներ է առաջացնում, օրինակ, զբոսաշրջության զարգացման հետ կապված: Ինչ-որ մեկն ուզում է այցելել Արցախ, բայց,
«Դինո գոլդի» վարչական գծով տնօրենը հորդորել է, որ թողնեն կապանցիները ազատ ու հանգիստ ապրեն քաղաքի մեջ (Տեսանյութ)
Երեկ Կապանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանի ու «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերության հովանավորությամբ, գիտելիքի օրվա առթիվ կազմակերպված Թաթա Սիմոնյանի մենահամերգի ժամանակ բացման ելույթում «Դինո գոլդի» վարչական գծով տնօրեն Հրաչ Ջաբրայանն անդրադարձավ վերջին օրերին Կապանում տեղի ունեցող իրադարձություններին: Քննադատեց վերջերս «Դինո գոլդի» հասցեին հնչեցրած շահարկումները, որոնք նամակների տեսքով ուղարկվում էին տարբեր
Ինչպե՞ս են հայ հակերները ջարդում ադրբեջանական կայքերը (Տեսանյութ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ներկայացվում է, թե ինչպես է «ArmenianCyberArmy»-ն ադրբեջանական կայքեր ջարդում: Տեսանյութը միանգամից գրավել է ադրբեջանցիների ուշադրությունը եւ նրանք շտապել են իրենց կարծիքը հայտնել :
Աբրահամյան արվեստի կենտրոնի տնօրեն. Վերնիսաժային արվեստին չպետք է նմանվել
Այսօր «Հայելի» ակումբում տեղի ունեցավ «Մաշտոց 1650» խորագիրը կրող ցուցահանդեսին նվիրված ասուլիս: Արվեստի խաչմերուկում կհանդիպեն գեղանկարիչ Աշոտ Ավագյանը, երաժիշտ Վահան Արծրունին, կատարող Հասմիկ Բաղդասարյանը և կցուցադրվի Հակոբ Հովհաննիսյանի լուսանկարչական տեսաֆիլմը: Ցուցահանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 4 –ին՝ Աբրահամյան արվեստի կենտրոնում: Վահան Արծրունին « Մաշտոցն ու Սրբազան Մարգարիտները» շարականների շարքի մեկնաբանությամբ է սկսելու ցուցահանդեսի բացումը. «Գաղափարը հետևյալն
«Հայինկասացիայի» գործով դատավորի ճնշումը բարձրացել էր
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ, այսօր պետք է շարունակվեր «Հայինկասացիայի» գլխավոր հաշվապահ Անահիտ Գրիգորյանի, նրա տեղակալ Սաթենիկ Սարգսյանի, մյուսների՝ Աղավնիկ Խաչատրյանի, Արմեն եւ Արմինե Գրիգորյանների, Սարգիս Դանիելյանի դեմ հարուցված քրեական գործով դատական վիճաբանությունների փուլը: Պաշտպանական ճառերով հանդես պետք է գային ամբաստանյալների պաշտպանները: Սակայն դատական նիստը չսկսվեց, քանի որ
Հենրիխ Մխիթարյանի ֆենոմենը
Դոնեցկի «Շախտյորի» ավագ Դարիո Սրնան «СЭ в Украине»-ին տված հարցազրույցում բացատրել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ֆենոմենը: «Հենրիխը 100 տոկոսով ապրում է ֆուտբոլով, մարզումներում բնական տաղանդը բազմապատկում՝ անհատապես իր վրա աշխատելով: Մխիթարյանը երիտասարդ է եւ մեծ հեռանկարներ ունի: Ֆուտբոլային մեծ տաղանդ լինելուց բացի, նա գրագետ է եւ լավ մարդ: Ինձ հաճելի է,
Հունգարացի. «Հունգարիայում գործարքի գնալով՝ Սաֆարովին հանձնեցին Ադրբեջանին»
Հունգարացի հայագետ Բենեդեկ Ժիգմոնդն այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց, որ գործարք Ադրբեջանի ու Հունգարիայի կառավարության միջեւ իսկապես եղել է. «Ադրբեջանը խաբել է Հունգարիայի կառավարությանը: Հունգարիան տնտեսական ճգնաժամի մեջ է, այն վերջին 20 տարիների ամենամեծ ճգնաժամն է: Ադրբեջանն առաջարկել է 3 մլրդ դոլարով մեղմել այդ ճգնաժամը»: Հարցին՝ ճի՞շտ է, որ Ադրբեջանը մեծ քանակությամբ պարտատոմսեր է գնել Հունգարիայից,
Գյումրիի գործով կալանավորվել է
Գյումրիի «Հրաշքների աշխարհ» մանկական խաղասրահի դիմաց քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի և մյուսների կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է մինչ այդ ձերբակալված Պատվական Մադոյանը: Այդպիսով՝ դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և խափանման միջոց է ընտրել կալանավորումը: Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին Շիրակի մարզի դատախազությունից, սեպտեմբերի 2-ին նրան մեղադրանք է
Նախընտրական խոստում. «Սերմացուն չեմ վաճառելու, չեմ աղալու, չեմ տալու իմ խոզերին»
Շնող գյուղը նույնպես նախապատրաստվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Այստեղ առաջադրվել են երկու թեկնածուներ՝ Հայկազ Քոչինյանը եւ Հովիկ Սահակյանը: Հայկազ Քոչինյանը լինելով Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ՝ ինքնառաջադրվել է, նա 16 տարվա գյուղապետ է, նախկին նախարար Հենրիկ Քոչինյանի եղբայրը: Անկուսակցական Հովիկ Սահակյանն էլ 2004թ.-ից մինչ օրս «ՀայԱնտառ» ՊՈԱԿ անտառների եւ անտառային հողերի օգտագործման բաժնի պետն է:
Հայտնիները նույնպես խնդիրներ են ունենում
Հոլիվուդյան աստղ Թոմ Քրուզը, որը մի քանի ամիս առաջ զարմացրել է շատերին Քեթի Հոմսի հետ նրա ամուսնալուծությամբ, համարվում է ամենաթանկ վարձատրվող դերասաններից, որի տարեկան եկամուտը, միջին հաշվով, կազմում է 75 միլիոն ԱՄՆ դոլար: Տարվա ամենալավ վճարված ֆիլմերից է, օրինակ` «Առաքելությունն անհնարին է» (Mission Impossible I, II, III), որի եկամուտը կազմել է 70-75 միլիոն ԱՄՆ դոլար:
Պաշտպանի ուղերձը շուրջ 100 երկրների օմբուդսմեններին և մի քանի տասնյակ միջազգային կազմակերպություններին. Հունգարիան և Ադրբեջանը խախտել են ՀՀ քաղաքացիների իրավունքը
Չնայած Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների մեջ չէ անդրադառնալ այլ պետությունների իշխանությունների կողմից թույլ տրված իրավախախտումներին, այդուհանդերձ, հաշվի առնելով, որ Հունգարիայի իշխանությունների կողմից Գուրգեն Մարգարյանին սպանած ոճրագործի վերադարձը Ադրբեջան և նրան ներում շնորհելը հանգեցրել է Հայաստանում կոնկրետ քաղաքացիների իրավունքների ոտնահարմանը՝ անհրաժեշտ եմ համարում անդրադառնալ հանցագործի արտահանձնման հետևանքով մի շարք անձանց իրավունքների կոպիտ խախտմանը: Կացնահարող մարդասպանի արտահանձնումը տեղի է
Վարդան Ղուկասյանի սպանված փեսայի ծնողների բաց նամակը
Բաց նամակ Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Սերժ Սարգսյանին Ամուսիններ՝ Ռազմիկ Եսայանից և Անահիտ Իսկանդարյանից ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Ռիժկովի փող., շենք 2, բն.6, հեռ. 5-45-00 Սույն թվականի ապրիլի 12-ին Գյումրի քաղաքում տեղի ունեցած սպանությունը ցնցեց հանրապետությունը և ողջ սփյուռքը: Տուժողը՝ Կարեն Եսայանը, մեր 26-ամյա որդին էր, որը լինելով ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք ունեցող
Փրկարարները դադարեցրել են սելավատարից ջրի հոսքը
Սեպտեմբերի 2-ին, ժամը 18.07-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրում առատ տեղումների պատճառով անձրևաջրերը դուրս են եկել սելավատարի ափերից և լցվում են Խանջյան գյուղի տների նկուղները: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական ջոկատը և օպերատիվ խումբը: Պարզվել է, որ սելավատարի հյուսիսային հատվածում ջուրը դուրս է եկել ափերից և երկու ուղղություններով հեղեղում է բնակելի տների նկուղները, ցանքատարածքները,
Հրդեհ` «Էրեբունի» օդանավակայանում
Սեպտեմբերի 2-ին, ժամը 05.53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Էրեբունի» օդանավակայանի տարածքում գտնվող բաղնիքում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.27-ին, մարվել` 06.41-ին: Ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը` 80 քմ մակերեսով: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Էրեբունի» օդանավակայանի 2 մարտական հաշվարկ: ԱԻՆ
Հրանտ Բագրատյանը զգուշացնում է կառավարությանը՝ «Բելառուսի օրն ենք ընկնելու»
Այսօր «Հայելի» ակումբում ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով ԱՊՀ երկրների հետ ազատ առեւտրի գոտու պայմանագրին՝ նշեց, որ այդ պայմանագրի 90 տոկոսը Մաքսային միության կետերն են, իսկ Մաքսային միությունն իր համար անհասկանալի է. «Պայմանագրում չի լուծված հիմնական հարցը: Երբ մենք դառնում ենք պայմանագրի անդամ՝ ի՞նչ մաքսային տարիֆներ են լինելու: Այդ պայմանագրում չի լուծված տարիֆների հարցը, բայց
Ադրբեջանի օմբուդսմենը Սաֆարովին «հետագա հաջողություններ» է մաղթել
Ադրբեջանի մարդու իրավունքների լիազոր Էմիրա Սուլեյմանովան ընդունել է օգոստոսի 31-ին Հունգարիայից էքստրադիցիայի ենթարկված եւ նույն օրը Ադրբեջանի նախագահի կողմից ներման արժանացած Ռամիլ Սաֆարովին։ Ինչպես այսօր հաղորդում է 1news.az ինտերնետային պարբերականը, հանդիպման ժամանակ Սուլեյմանովան շնորհավորել է Սաֆարովին եւ նրա հարազատներին, ասել, որ Սաֆարովի էքստրադիցիան եւ ներումը ուրախությամբ են ընդունվել ադրբեջանցի ժողովրդի կողմից, դա նախագահ Իլհամ Ալիեւի
Ուժեղ կարկուտ
Սեպտեմբերի 1-ին ժամը 18.00-ի սահմաններում Վայոց ձորի Գետափ գյուղում տեղացել է ուժեղ կարկուտ, ինչի հետևանքով վնասվել են գյուղատնտեսական նշանակության ցանկատարածքներ, և դժվարանցանելի է դարձել գյուղամիջյան 5-րդ փողոցը: Կստեղծվի հանձնաժողով` հասցված վնասի չափը պարզելու և գնահատելու համար: Տարածքը ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չի վերահսկվում: ԱԻՆ
Սուքիաս Ավետիսյան. «Սամվել Բալասանյանը ֆավորիտ է»
Հանրապետական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի կարծիքով, Գյումրիում քարոզարշավը բավականին պասիվ է: Պասիվությունը նա բացատրում է նրանով, որ գյումրեցիների համար արդեն պարզ է, որ Բալասանյան Սամվելը հաղթելու է, ուստի մարդիկ իրենց ձայնը վճռորոշ չեն համարում: Փոխարենը, պարոն Ավետիսյանի կարծիքով, բավականին ակտիվ է Գյումրու ավագանու համար մղվող պայքարը: Նա դա նաեւ դրական է համարում: Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած քաղաքացուն
Սեպտեմբերի 1-ին, ժամը 23.39-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մալաթիայի 84 տանը հարակից ջրանցքն է ընկել քաղաքացի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը և ՃԿԿ արձագանքման խումբը: Փրկարարները ջրանցքից դուրս են բերել Սպիտակի բնակիչ` 1986 թ. ծնված Արամ Քարամյանին: ԱԻՆ
Նոր հնարավորություններ՝ սիրիահայ երեխաների համար
Հայաստանում գտնվող սիրիահայ երեխաների կրթության կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև սիրիահայ համայնքի ներկայացուցիչները: Սիրիահայ համայնքի ներկայացուցիչների խնդրանքով քննարկվել է Երևանի դպրոցներից մեկում, Սիրիայի կրթական ծրագրերին համապատասխան, նոր դպրոց հիմնելու հարցը: Քննարկվել են մի քանի
Ձախողված կողոպուտ
Սեպտեմբերի 2-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության ծառայողները Կոմիտասի պողոտայում գտնվող կիրակնօրյա շուկայի տարածքից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել մի երիտասարդի: Պարզվել է, որ նա 1981 թ. ծնված Աշոտ Ս.-ն է, որը շուկայում փորձել էր հափշտակել մի տարեց կնոջ պարանոցի ոսկյա շղթան՝ խաչով, սակայն չէր հաջողվել: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանություն
Հայաստանի պատանիները 0:4 հաշվով պարտվել են Իրանի իրենց հասակակիցներին
Ստամբուլում մեծահասակներին զուգահեռ ընթացող շախմատի մինչեւ 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայի վեցերորդ տուրում Հայաստանի պատանիները 0:4 հաշվով պարտվել են Իրանի իրենց հասակակիցներին եւ թիմային 6,0 (անհատական` 13,0) միավորով նահանջել 15-րդ հորիզոնական: Մեկօրյա հանգստից հետո, այսօր` յոթերորդ տուրում Հայաստանի պատանեկան հավաքականը հանդիպում է ՀԱՀ-ի 1-ին թիմի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վարդան Օսկանյան. «Թերացել են, վրիպել են Հայաստանի ԱԳՆ-ն և անվտանգության ծառայությունները»
Հայաստանի նախկին ԱԳ նախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում գրել է. «Այն, ինչ Հունգարիան արեց Ռամիլ Սաֆարովի հարցում, բարոյական և իրավական առումներով նողկալի է: Բարոյական առումով նրանք պարզապես պարտավորված էին խորհրդակցել հայկական կողմի հետ, դեռ չեմ խոսում հայ-հունգարական դարավոր բարեկամության, հայ համայնքի առկայության, ինչպես նաև Հունգարիայի պատմության և ազատագրական պայքարում հայերի ներդրման
Անհայտ ավտոմեքենայի վարորդը
Սեպտեմբերի 2-ին, ժամը 14.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Տիգրան Մեծի պողոտայի թիվ 9 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 49-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Հայաստան Պէտք Է Հակազդէ Անշարժ Գոյքի Ձեռքբերման Դիմաց Թուրքիոյ Արգելքին
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Թուրքիայի նախարարների խորհուրդն այժմ վերջնականացնում է մայիս ամսին խորհրդարանի կողմից ընդունված օրենքը, որն արգելում է վեց երկրների՝ Հայաստանի, Կուբայի, Նիգերիայի, Հյուսիսային Կորեայի, Սիրիայի և Յեմենի, քաղաքացիներին ձեռք բերել անշարժ գույք Թուրքիայում, նշում է «Սաբահ» թերթը: Ոչ մի բացատրություն չկա, թե ինչու են այս երկրները «սև ցանկի» մեջ
Ա. Բեյբությանն ու Ռ. Քոչարյանն ազատվել են պաշտոններից
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ ՀՀ վարչապետի որոշմամբ Արտաշես Բեյբությանը և Ռուբիկ Քոչարյանն ազատվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալների պաշտոններից՝ իրենց դիմումների համաձայն։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































