Օրվա լրահոսը

Ջրի գին՝ վաճառքի կետերից մեկում

Օգոստոս ամսին բոլոր ուսանողներն ու աշակարետները պատրաստվում էին դասերին. նոր հագուստ, կոշիկներ, պայուսակ, գրենական պիտույքներ… խանութներն ու վաճառքի կետերն էլ շատ են ու բազմազան, պետք է չէ՞ ընտրել այնպիսի մի «կարգախոս» որով հնարավոր կլիներ հաճախորդ գրավել: Դե էլ ինչը պետք է գրավեր մարդկանց, եթե ոչ գումարը 🙂 Վաճառքի կետերից մեկում էլ այսպիսի «ինքնատիպ» լուծում էին

Կդադարեցվի Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ գյուղերի ջրամատակարարում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 4-ին ժամը 23.00-ից մինչև սեպտեմբերի 5-ը ժամը 20.00-ն կդադարեցվի  Արարատի  մարզի Արգավանդ, Գեղանիստ գյուղերի և հարակից տարածքների  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   «Երևան Ջուր» ՓԲԸ

«Ժառանգության» թեկնածուները Մեծամորի ՏԻՄ ընտրություններում

3 սեպտեմբերի, 2012թ., Երեւան: 2012թ. մայիսի խորհրդարանական ընտրություններում «Ժառանգություն» կուսակցությունը Մեծամոր քաղաքում ստացել էր ընտրողների քվեների մեկ քառորդից ավելին: Նման վստահությունը կուսակցությանը պարտավորեցնում էր Մեծամորի իր ստվար ընտրազանգվածի առջեւ պատասխանատվություն ստանձնել քաղաքի կառավարման համար: Այս գիտակցությամբ եւ նպատակադրմամբ «Ժառանգությունը» սեպտեմբերի 9-ի ՏԻՄ ընտրություններում Մեծամորի ավագանու անդամի համար առաջադրել է երկու թեկնածու` Արթուր Մկրտչյան եւ Գագիկ

409 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Սեպտեմբերի 3-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինըկազմել է 409 դրամ:

Բակո Սահակյան. «Ազատագրված տարածքները մեր հայրենիքի մի մասն է»

Սեպտեմբերի 3-ին Ստեփանակերտում ընդունելով Լիբանանից Արցախ ժամանած գործարարների պատվիրակությանը՝ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ «ազատագրված տարածքները մեր հայրենիքի մի մասն է»: Լիբանանցի ավելի քան ութ տասնյակ գործարարներ միավորվել ու ստեղծել են ԱՐԻ (Artsakh Roots Investment) ընկերությանը և վարկավորում են գյուղատնտեսությունը և անասնապահությունը աշխարհի ամենառիսկային համարվող շրջաններից մեկում՝ Լեռնային Ղարաբաղի Շահումյանի (Քարվաճառ) և Քաշաթաղի (նախկին

Հոգեհանգիստ Սիրիայում զոհվածների համար

Սեպտեմբերի 2-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Ս. Պատարագի ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռազմական գործողությունների հետևանքով զոհված հայորդիների և հավատակիցների համար: Ս. Պատարագին և հոգեհանգստին ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար, լիազոր նախարար Մաամուն Ալ-Հարիրին, սիրիահայ համայնքի ներկայացուցիչներ և ուխտավորներ: Մինչ

Ընդլայնվել է նախկին թաղապետի քրոջորդու մեղադրանքը

Ընդլայնվել է Էրեբունու նախկին թաղապետ, ներկայումս` Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանի քրոջ որդի Արման Բադալյանի մեղադրանքի ծավալը՝ նրան մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի առաջին մասով՝ Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի: Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Հիշեցնենք, որ մինչ այդ

Հունգարիայի ավետարանական համայնքները դատապարտում են

Սեպտեմբերի 2-ին Հունգարիայի ավետարանական համայնքերն իրենց սրտակցությունն են հայտնել հայ ժողովրդին` ցավ արտահայտելով Հունգարիայի կողմից Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանում ազատ արձակման առնչությամբ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված Հունգարիայի Լյութերական եկեղեցու առաջնորդ եպիսկոպոս Փիթեր Գանցի և Հունգարիայի Ռեֆորմիաստական եկեղեցիների խորհրդի նախագահ եպիսկոպոս Գյուստավ Բյոլցկեի գրության մեջ ասվում

« – 27 կիլոգրամ 3 շաբաթում». համացանցում տեղադրված նմանատիպ դիետաներին բժիշկները խորհուրդ են տալիս չհետևել

 «Մեկ շաբաթում նիհարիր 10 կիլոգրամ»,«Կեր ամեն ինչ և նիհարիր 10 օրում 5 կիլոգրամ», «- 27 կիլոգրամ 3 շաբաթում»: Այսպիսի անհավանանական առաջարկներ տեղադրված են համացանցում: Մարդիկ էլ, հաճախ, առանց բժշկի հետ խորհրդակցելու, հետևում են դրանց` հետագայում հանդիպելով առողջական բազմաթիվ խնդիրների: 36-ամյա Արմինե Մնացականյանը 15 տարեկանից տարբեր դիատեներ է պահում, պատմում է` եղել է, որ օրերով հաց

Օսկանյանի ներկայացուցիչը վստահ է՝ «Այստեղ էլ կմերժվենք»

Հայաստանի վերաքննիչ դատարանը այսօր հետաձգեց Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի բողոքի քննությունն ընդդեմ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշման: Դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ դատը տեղափոխվեց վաղը՝ դատախազ Հովսեփ Սարգսյանի բացակայության պատճառով: Վ. Օսկանյանի ներկայացուցիչ Տ. Աթանեսյանի խոսքերով, վերաքննիչ դատարանից գործով ոչ մի ակնկալիք չունեն. «Մեր դատական համակարգից քիչ ակնկալիքներ ունեմ, նման կարգի գործով բացարձակ

Ամենամեծ ձվածեղը՝ Գինեսի ռեկորդների գրքում

Օրերս Պորտուգալիայի խոհարարները պատրաստելով աշխարհի ամենամեծ ձվածեղը, գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում: Ձվածեղը պատրաստվել է 145 հազար հավկիթից, 400 կգ ձիթայուղից եւ 100 կգ կարագից: Ձվածեղը պատրաստել են 10 մետր տրամագիծ ունեցող թավայի մեջ: Ձվածեղը կշռել է 6 տոննա՝ գերազանցելով 2010 թվին Անկարայի խոհարարների պատրաստած 4.4 տոննա քաշով ձվածեղին: Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ  

«Եթե կիսաշրջազգեստներն ու ճչացող մեյքափներն ինձ դուր գային, հավանաբար ծանրաձողի հետ գործ չէի ունենա»

«Այս տարի ուսումնական տարին սկսվեց սեպտեմբերի 3-ին, որի համար շատ ուրախ եմ: Այն իմ սիրելի թիվն է եւ ինձ համար իսկապես տոն է, քանի որ առաջին անգամ ոտք դրեցի իմ սիրելի համալսարան, որի համար ուղիղ երկու տարի չարչարվել եմ»,-ոգեւորությամբ ասում է Անի Գրիգորյանը: Խոստովանում է, որ մինչև երեկ այդպես էլ չի կարողացել իր համար ընտրել

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կասեցնում է իր փոխհարաբերությունները Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի հետ

Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին վերադարձնելու փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան ուղերձ է հղել Հունգարիայի Գիտությունների ակադեմիային և Հունգարիայի գիտական հանրությանը: Ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի և Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի միջև ավելի քան կեսդարյա արդյունավետ ու խոստումնալից համագործակցություն է ձևավորվել գիտության տարբեր բնագավառներում: Չնայած ապագային միտված հեռանկարային պայմանավորվածություններին` Հայաստանի

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը` Սաֆարովի ներման մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը մեկնաբանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու և այնտեղ նրան ներում շնորհելու փաստը. տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: «Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի և Հունգարիայի իշխանությունների այդ գործողությունները խոչընդոտում են միջազգային մակարդակում, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, ձեռք բերված ջանքերին, որոնք ուղղված են տարածաշրջանում լարվածության նվազմանը»,- գրված է Ռուսաստանի

«11 օր առաջ իմանալով այդ լուրը, ոչ մի քայլ չձեռնարկեցին եւ ոչ մի աջակցություն ցույց չտվեց հունգարահայերիս»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին Հունգարիայի Հայ ազգային ինքնավարությունից Պարոն նախագահ, Հունգարիայի Հայ ազգային ինքնավարության անունից ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ 2004թ.-ին, Գուրգեն Մարգարյանի մահվան օրվանից սկսած, ջանք չխնայելով Հունգարիայի Հայ ազգային ինքնավարությունը ամեն քայլի դիմեց, որ Սաֆարովը կրի իր արժանի պատիժը, որը եւ տեղի ունեցավ 2006-ին: Հունգարիայում Ադրբեջանի դեսպանություն բացելուց հետո Հունգարիայի Հայ ազգային ինքնավարությունը

Դամասկոսում հայուհի է զոհվել, եւս երեք հայ վիրավորվել է

Ըստ Դամասկոսի Հայոց առաջնորդարանի տվյալների, Սիրիայի մայրաքաղաքի հայաբնակ Ջարամանա թաղամասում պայթյունի հետեւանքով զոհվել է մի հայուհի` Լուսաբեր Յակուբյանը, եւս երեք հայեր վիրավորվել են։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։ Սիրիայում ռազմական գործողությունների հետեւանքով զոհված հայերի թիվը, այսպիսով, հասավ մեկեւկես տասնյակի։ «Ազատություն» ռադիոկայան

Վանաձորի համայնքի ղեկավարի թեկնածուների եւ քաղաքացիական հասարակության միջեւ ստորագրվել է համագործակցության հռչակագիր

Այսուհետ վանաձորցիները հնարավորություն կունենան մասնակցելու համայնքի կառավարմանն ու խնդիրների լուծման գործընթացին: Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի թեկնածուների եւ Քաղաքացիական հասարակության կառույցների Լոռու մարզային ցանցի միջեւ ստորագրված համագործակցության հռչակագիրը նոր ուղու վրա դրեց հասարակություն-ՏԻՄ-եր հարաբերությունները: «Այս հռչակագրով որոշումների ընդունման գործընթացին նաեւ կմասնակցի հանրությունը` պատասխանատվության իր բաժինը կրելով այդ որոշումների համար»,-ասում է «Ոսկե միջին-հասարակական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ

«Համերգ – по вашим заявкам – շարունակվում է. Հայաստան-Ադրբեջան կիբերպատերազմում մեր որակական առավելությունն ակնհայտ է

«Համերգ – по вашим заявкам – շարունակվում է։ Իսկ այժմ, Ադրբեջանի կապի նախարարությունը ներկայացնում է Սիսթեմի կիթառահար Դարոն Մալաքյանին»,-գրել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր պատին` հերթական ադրբեջանական «ջարդած» կայքի հասցեն դնելով: Ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան տեղափոխելուց, ազատություն ու հերոսի դափնիներ շնորհելուց հետո ոչ միայն քաղաքական հասարակական, այլեւ վիրտուալ

Հրանտ Բագրատյան. «Թքած ունեմ մեկնաբանությունների վրա»

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը իր համախոհների հետ հանդիպման ժամանակ տեսակետ էր հայտնել, որ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու որոշումը ամենահիմար քայլն էր, որովհետեւ հարաբերությունների խզումը այս պահին թույլ չի տա մինչեւ վերջ իմանանք՝ ինչ էր կատարվում. «Հօգուտ նրանց քայլ կատարեց, կարճամիտ , գուցե տղայական, իսկ գուցե դիտմամբ»: Այս առնչությամբ Aravot.am-ի ընթերցողները մեկնաբանություն էին գրել, որ

Մալաթիա-Սեբաստիայի յուրօրինակ բնակիչները

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կարելի է հանդիպել  յուրօրինակ բնակիչների՝ կովերի: Այս  կովերըն ունեն իրենց այգին և ամեն օր անվրդով ու անիմաստ դեմքերով  արածում են իրենց տարածքում: Ասեմ, որ ամեն անգամ, երբ երթուղայինով տեղ եմ գնում՝ ուղևորները այս կովերին տեսնելիս բացականչում են. «Վա՜յ,աղջի հլը սրանց», կամ  «էլ յա՜, ինչ մի չտեսի նման արածում են» և այլն: Նշեմ,

Հաքերների արածը՝ հարց չի լուծում

Վերջին օրերին հայ հաքերների կողմից ադրբեջանական մի շարք կայքերի «կոտրումը», ըստ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի, մխիթարանք չէ: «Ինչ ենք դրանով ուզում ապացուցել ադրբեջանցիներին, որ մենք հաքերներ ունենք: Հա հետո ինչ, դա ոչինչ չի փոխում, դրանով հարց չի լուծվում»: Իսկ ընդհանրապես՝ ըստ Շաքարյանցի, մարդասպանին ադրբեջանին հանձնելու հարցի հետ կապված, ինքը ոչ մի լավ բան չի ակնկալում, քանի

Հմայակ Հովհաննիսյան. «Ազնիվ խոսք, ես Գագիկ Ծառուկյանին մարդկայնորեն շատ լավ եմ վերաբերվում»

Այսօր այնքան էլ սկզբունքային չէ, թե ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն կամ թե ԲՀԿ-ն ավելի շատ տեղեր կզբաղեցնեն, որովհետեւ փոխհամաձայնությունների, պայմանավորվածությունների դաշտ է ձեւավորվել: Այս մասին «Զարկերակ» ակումբում ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը` պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե ՏԻՄ ընտրություններում ավելի շատ տեղեր ո՞ր կուսակցությունը կունենա: Նրա խոսքերով` «Այդ դաշտին բնորոշ է` «Բարգավաճ Հայաստան» անունից

Հայաստանի դպրոցներում սովորելու հայտ են ներկայացրել սիրիահայ 210 երեխաներ

Այս պահին Հայաստանի դպրոցներում սովորելու հայտ են ներկայացրել սիրիահայ 210 երեխաներ, որոնցից 107-ը՝ հիմնական, 103-ը՝ ավագ դպրոցում ընդգրկվելու համար: Այս մասին նշվել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Հայաստանում գտնվող սիրիահայ երեխաների կրթության կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով սեպտեմբերի 3-ին հրավիրած աշխատանքային խորհրդակցության ընթացքում: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի քաղաքապետարանի, ինչպես

Սուրեն Զոլյանը` Արմեն Արաբյանին. Թող դիմումներ ուղարկի ոչ թե խմբագրություն, այլ քննչական վարչություն

Aravot.am-ը Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանին խնդրեց մեկնաբանել Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանի այն հայտարարությունը, որտեղ նա Զոլյանին «աբիժնիկ» էր անվանում, իսկ բուհի ներկայիս ռեկտորի վերաբերյալ էր ասում էր. «Գասպարյանի հմտության պակասն այն էր, որ կաշառք չէր վերցնում եւ կիսվում ռեկտորի հետ: Այդ պատճառով Զոլյանն այդ պաշտոնում նշանակեց «հմուտ»

Մարդասպանի ներման լուրը մտահոգել է Եվրամիությանը

Եվրամիությունը մտահոգված է լուրերից, որոնց համաձայն Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին, այդուամենայնիվ, պաշտոնական Բրյուսելը կոչ է անում Հայաստանին եւ Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել՝ հետագա լարվածությունից խուսափելու համար։ Այդ մասին երկուշաբթի օրը Բրյուսելում հայտարարել է Եվրամիության արտգործնախարար Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոչիյանչիչը։ «Մենք ուշադրությամբ հետեում ենք այս

«Արմավիա»-ն ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները Սիրիա

Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները դեպի Սիրիա: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Արմավիա»-ի մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան: Թռիչքների դադարեցման պատճառը, ըստ «Արմավիա»-ի, «Սիրիական ազատ բանակի»` ապստամբների առաջնորդների կողմից անցած շաբաթ հնչեցված սպառնալիքներն են այն մասին, որ նրանք կոչնչացնեն Հալեպի եւ Դամասկոսի օդային տարածքներում հայտնված բոլոր օդանավերը, ինչպես նաեւ սիրիական կողմի հետ

Բորդյուժա. «Ադրբեջանի որոշումը հակասում է միջազգային իրավունքին»

«Հունգարիայի Հանրապետությունից էքստրադիցիայի ենթարկված` հայ սպայի մարդասպանին ներում շնորհելու եւ պատասխանատվությունից ազատելու մասին Ադրբեջանի իշխանությունների որոշումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին, կասկածի տակ է դնում հանցավորությանը հակազդեցության միջազգային համակարգի գործունակությունը», – այսօր հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Այդ քայլը` ակնհայտորեն արված ի շահ պատեհապաշտական քաղաքական նպատակների, չի կարող ոչնչով

Հրանտ Բագրատյան. «Եկամտահարկի մասին օրենքի փոփոխությունները Տիգրան Սարգսյանն ուզում է անել՝ «на прощание»

«Մենք մեր ուշադրությունը շեղել ենք՝ փորձելով ապացուցել՝ կառավարությունը իրոք փոխհատուցում է դա, թե ոչ: Խնդիրը դրանում չէ: Այս օրենքի դեպքում տուժելու են մեր քաղաքացիները»,- այսօր «Հայելի» ակումբում, անդրադառնալով «Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխություններին՝ այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նրա դիտարկմամբ՝ կառավարությունը մարդկանց բացատրում է, որ մեր քաղաքացիները չեն տուժի, քանի որ մենք

Սերենադ` հանուն փողի

Մի պահ ինձ թվաց, թե ժողովրդական համերգի եմ ներկա: Այս պապին, ով իրականում փող է վաստակում բակերում երգելով` հիացրեց ինձ իր կատարմամբ: Նա կատարում էր Գուսան Հավասու «Վարդերի մեջ, դարդերի մեջ» երգը: Արթուր Հարությունյան՝ (mynews.am)

Ռիչարդ Կիրակոսյան. Սաֆարովի կատարած սպանությունը Թուրքիայի իրականացրած ցեղասպանության արտացոլումն է

Այսօր «Ելակետ» ակումբում «Տարածաշրջանում առկա խնդիրները. Ադրբեջանի և Թուրքիայի վարած քաղաքականությունը» թեմայով խոսեց «Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի» տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Վերլուծելով հայ սպային կացնահարած և ներում ստացած Սաֆարովի հետ կապված վերջին իրադարձությունները` բանախոսը նշեց, որ մարդասպանին Ադրբեջանին հանձնելու փաստը Հունգարիայի վարչապետի եւ Ալիեւի որոշումն էր. «Հատկանշական է, որ այդ որոշման կապակցությամբ հայտարարություններ չարեցին Հունգարիայի արտգործնախարարությունը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031