Օրվա լրահոսը

Սկանդալի բոլոր կողմերը ստացել են այն, ինչ ցանկանում էին

Փաստորեն, երեկվա դրությամբ արդեն միջազգային այս դիվանագիտական սկանդալի բոլոր կողմերը ստացել էին այն, ինչ ցանկանում էին. պաշտոնական Երեւանի միակ պահանջը գործընկերների կողմից հստակ եւ միանշանակ գնահատականն էր, ինչն իրականություն է ԱՍՆ-ի, ՌԴ-ի, ԵՄ-ի դեպքում, պաշտոնական Վաշինգտոնի միակ պահանջը բացատրություններն էին, եւ դրանք հնչեցին, պաշտոնական Մոսկվան ՄԽ-ից հայտարարություն էր ակնկալում եւ ստացավ, Բուդապեշտը ամբողջ պատասխանատվությունը գցեց

Նոր Գյումրի ու նոր կյանք

քաղաքացիական նախաձեռնություններ շարքից Քաղաքիս գովք, վաղեմի հուշեր: Մի քաղաք, որը կենդանի էր և նրանում կյանքն էր եռում: Արվեստի և արհեստի քաղաք, հումորի, երգ ու պարի քաղաք, հանճարների օրրան և դյուցազների կռատուն: Այս քաղաքում՝ խոսքն օդում բանաստեղծություն էր դառնում, ծիծաղը՝ ստեղծագործություն, լացը՝ խինդի կոչ, մահը՝ կյանքի փիլիսոփայություն, ծնունդն հույսի շող, աշխատանքը՝ երջանկություն, հանգիստն առողջ կենսակերպ: Մեռավ

«Ա1+»-ը հեռուստատեսային եթեր է ունենալու

«Ա1+»-ը շաբաթը 5 օր՝ 20 րոպեանոց լրատվական վերլուծական հաղորդում է ունենալու «Արմնյուզի» եթերում: Քիչ առաջ այդ մասին ասուլիսում ազդարարեց «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը: Նա նաեւ հաստատեց, որ շարունակելու են դատական այն գործընթացը, որ մրցույթներից հետո «Ա1+»-ը նախաձեռնել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի դեմ, եւ որտեղ որպես 3-րդ կողմ ընդգրկված է նաեւ «Արմնյուզը»:  

Հնարավո՞ր է, որ ՀՀ-ն ճանաչի ԼՂ անկախությունը եւ բանակցային գործընթացից դուրս գա

Հատված ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցազրույցից:  – Պարոն Շարմազանով, Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց հետո ԼՂ նախկին նախագահ, Սերժ Սարգսյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը Ստեփանակերտում հայտարարեց, թե լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ միջազգային հանրությունը պարտավոր է եւ կարոդ է ճանաչել ԼՂ անկախությանը, իսկ ՀՀ–ն ու Արցախը պետք է կարողանան ճիշտ օգտագործել պահը եւ մաքսիմում արդյունք ստանալ։

Ադրբեջանը խճճվում իր իսկ խառնած կծիկի մեջ

Վերջին օրերին Ադրբեջանի նախկին և ներկայիս սպա «Ռամիլ Սաֆարով» երևույթի էքստրադիցիայի հարցը դարձել է միջազգային մամուլում քննարկվող ամենասենսացիոն լուրը: Ամբողջ աշխարհը քննադատում է Հունգարիային և Ադրբեջանին վտանգելու համար տարածաշրջանային անվտանգությունը, իսկ վերջիններս ինչ-որ միջազգային կոնվենցիաներ են մեջբերում` արդարացնելու այս խայտառակ առևտուրը: Այնպիսի տպավորություն է, կարծես աշխարհն այդ կոնվենցիաներից և օրենքներից տեղյակ չէ, իսկ Հունգարիան և

Հրապարակեք այն հնարավոր իրադարձությունների ցանկը, որոնց դեպքում կարելի է հավաքվել «Հարսնաքարի» մոտ

«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբ կոչվողներին առաջարկում եմ միանգամից հրապարակել այն հնարավոր իրադարձությունների ցանկը, որոնց առկայության պարագայում կարելի է հավաքվել «Հարսնաքար» ռեստորանի մոտ եւ ակցիաներ անել։ Օրինակ, մի քանի օր առաջ Հնդկաստանում գնացքներ էին բախվել։ Կային զոհեր։ Բա այդ առիթով չգնա՞նք «Հարսնաքար» ռեստորանի մոտ, մի հատ ցույց անենք, որովհետեւ Ռուբեն Հայրապետյանի հնդիկ գործընկեր-օլիգարխևերը միջոցներ

ՀՅԴ Գերագույն մարմինը դատապարտում է ՏԻՄ ընտրությունների հետ կապված ապօրինությունները

Հայտարարություն Տեղական ինքնակառավարման մարմինների դերն ու նշանակությունը անգնահատելի է։ Ուժեղ, կազմակերպված պետականությունը անհրաժեշտաբար ենթադրում է իշխանության առավելագույն ապակենտրոնացում և կայացած ՏԻՄ համակարգ։ Դժբախտաբար, ստեղծվելուց մեկ և կես տասնամյակ հետո էլ տեղական ինքնակառավարումը մեզանում այդպիսին լինելուց շատ է հեռու։ Անցած ճանապարհը արժևորելու և ճիշտ հետևություններ անելու խնդիր ունենք։ Մինչդեռ այդ ինստիտուտը վերջնականապես հեղինակազրկելու ուղին է որդեգրվել։

«Հայրենասիրության» շքահանդես

Վաղը գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնումը և դրա արդյունքում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով: Արդեն հայտնի է, որ այդ նստաշրջանի արդյունքում ԱԺ խմբակցություններն ընդունելու են կատարվածը դատապարտող միասնական հայտարարություն և դիմելու են միջազգային կազմակերպություններին, տարբեր երկրների խորհրդարաններին` կոչ անելով համարժեք վերաբերմունք արտահայտել: Սակայն ԱԺ

ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ

Губит людей не пиво: Губит людей Вардан

«Նացիոնալիստական հիստերիան ու հակաադրբեջանական կրքերը չպետք է կուրացնեն մեզ »

Ոչ մի կերպ չի հանդարտվում հայ հանրությունը՝ Սաֆարովի էքստրադիցիայի եւ ներման ակտը հայի ներվին է կպել, հոգու ամենանուրբ լարերին, արժանապատվությանը։ Լցրել է նրա համբերության բաժակը։ Օդը լիքն է ազգայնականությամբ։ Եվ միանգամայն բնական է, որ այս օրերին կորած-մոլորած, հեղինակազրկված տարբեր սուբյեկտներ ոտքի են ելել ու փորձում են պահն օգտագործելով՝ ռեաբիլիտացվել, կամ իրենց առաջիկա գործունեության համար ինդուլգենցիաներ

Ստամբուլում հաղթողի համար պայքարը սրվում է

Այն բանից հետո, երբ շախմատի տղամարդկանց 40-րդ համաշխարհային օլիմպիադայի վեցերորդ տուրում Հայաստանն ու Ռուսաստանը ոչ-ոքի խաղացին, երրորդ տեղում ընթացող ադրբեջանցիները 3:1 հաշվով առավելության հասան Խորվաթիայի նկատմամբ, չինացիները՝ Բոսնիա եւ Հերցեգովինայի (3,5:05): Ադրբեջանը վաստակած միավորներով հավասարվեց Հայաստանին եւ Ռուսաստանին: Յոթերորդ տուրում Հայաստանը հանդիպում է Չինաստանի հետ, Ռուսաստանը՝ Ադրբեջանի: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սյունիքի մարզպետը պնդում է, որ ինքը Կապանի քաղաքապետին չի ահաբեկել (Տեսանյութ)

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը երեկ տեղական հեռուստաընկերություններով Կապանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել: Անդրադառնալով Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանի ահաբեկմանը վերաբերող լուրերին` ասել է, որ որեւէ ահաբեկություն որեւիցե մեկի նկատմամբ չի եղել, տարածված այդ լուրերը մի քանի դաշնակցականների հորինածն է: «Ինչ վերաբերում է, որ քաղաքապետին են ահաբեկել, քաղաքապետի թեկնածու Արտուր Աթայանին

Մեր շախմատիստուհիները բարելավեցին դիրքերը

Շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականը Ստամբուլում ընթացող 25-րդ համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում 3,5:0,5 հաշվով հաղթանակ տանելով Արգենտինայի նկատմամբ՝ մրցաշարային աղյուսակում որոշ չափով բարելավեց դիրքերը՝ թիմային 8,0 միավորով բարձրանալով 23-րդ հորիզոնական: Այսօր՝ յոթերորդ տուրում, մեր աղջիկների մրցակիցը իտալուհիներն են:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Հայաստանը պիտի հետևի Իսրայելի օրինակին եւ ինքը լուծի Ռամիլ Սաֆարովի նմանների հարցը»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, վերլուծելով  հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու  ու հերոսացնելու  փաստը, ասաց.«Առաջին հերթին պետք է նշենք, որ հայկական դիվանագիտությունը  իրոք շատ վատ վիճակում է գտնվում, 20 տարվա մեջ մեր Արտաքին  գործերի նախարարությունը  չկայացավ: Այդ փաստով մենք կարող ենք ասել, որ մենք արտաքին գործերի նախարարություն` որպես այդպիսի ինստիտուտ, չունենք: Ինչո՞ւ ենք

Ֆրանսիան անհանգստություն է հայտնել Սաֆարովին ներման արժանացնելու փաստի առնչությամբ

Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակի սթ. սեպտեմբերի 3-ի հայտարարությունը. «Ֆրանսիան իր մտահոգությունն է հայտնում օգոստոսի 31-ին ադրբեջանական իշխանությունների կողմից Սաֆարովին ներում շնորհելու վերաբերյալ ։2006 -ին վերջինս հունգարական արդարադատության կողմից դատապարտվել էր ցմահ բանտարկության՝ 2004 թ. Բուդապեշտում հայ սպայի աներևակայելի սպանության համար։ Ֆրանսիան, ինչպես և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում խորապես ներգրավված Մինսկի խմբի

Տեր Շահե քահանա. «ՀՀ նախագահի համբերության բաժակը երեւի լցվել էր»

Տեր Շահե քահանա Հայրապետյանն այն կարծիքին է, որ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու Հունգարիայի քայլը կանխելու հարցում Հայաստանը ուշացավ.«Երկար տարիներ Թուրքիան ու Ադրբեջանն աշխատել են Հունգարիայի հետ, այսինքն նրանք նախապես այդ միլիարդներն ու  նաեւ հող էին պատրաստում:  Մենք ուշացած վիճակի մեջ ենք, երեւի մեր բնույթն  է այդպես, մենք չպատրաստվեցինք եղեռնին, չհասկացանք, որ 1828-ին Արեւմտյան

Բռնաբարության մեջ մեղադրվողը երկու ամսով կալանքի է վերցվել

Սեպտեմբերի 1-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը որոշել է  բավարարել  Բերդավան գյուղից 12-ամյա աղջկա  բռնաբարության մեջ մեղադրվող 24-ամյա երիտասարդի նկատմամբ երկու ամսվա կալանքի սանկցիա կիրառելու վերաբերյալ նախաքննական մարմնի  միջնորդությունը: Այս մասին տեղեկացանք Տավուշի մարզի դատախազությունից : Բերդավանի բնակիչները հայտնեցին, որ աղջկա ընտանիքը սոցիալապես անապահով է, ապրում է գյուղից որոշակի հեռավորությամբ, կենցաղային ոչ բարվոք պայմաններում:  

Դավիթ Հարությունյանի ելույթը ԵԽԽՎ-ում.«ԵԽԽՎ-ի ոչ միանշանակ եւ հեղհեղուկ հայտարարությունները այլեւս ընդունելի չեն»

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն այսօր ելույթ է ունեցել ԵԽԽՎ բյուրոյի նիստում, որի ժամանակ անդրադարձել է Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելուն եւ ներում շնորհելուն: Պարոն Հարությունյանի ելույթը հրապարակում ենք անգլերենից ազատ թարգմանությամբ: Ամբողջական տարբերակը կարող եք կարդալ կայքի անգլերեն բաժնում: «Հարգելի պարոն նախագահ, հարգելի գործընկերներ: Ես ցանկանում եմ բարձրացնել մի հարց, որը մեր

Հայաստան-Ռուսաստան՝ 2:2

Ստամբուլում մեկօրյա հանգստից հետո շախմատի տղամարդկանց 40-րդ համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատարը՝ Հայաստանի հավաքականը, ոչ-ոքի (2:2) խաղաց երկրորդ տեղում ընթացող Ռուսաստանի ընտրանու հետ: Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը պարտվեց աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին, Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի արեցին, համապատասխանաբար, Սերգեյ Կարյակինի եւ Դմիտրի Յակովենկոյի հետ, իսկ հավասրակշռությունը վերակնգնեց երկրորդ խաղատախտակի

Բակո Սահակյանը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի հիմնական հարցը նվիրված էր հայ սպային նենգաբար կացնահարած հանցագործին Ադրբեջանին հանձնելուն եւ անմիջապես ազատ արձակելուն: Բակո Սահակյանը իր խոսքում նշել է, որ այս հանցավոր գործարքը չէր կարող խոր վրդովմունք չառաջացնել համայն հայության մոտ, այդ թվում նաեւ Արցախում: Ըստ երկրի ղեկավարի` տեղի

Սկսվել է «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» համագործակցությունը Քեմբրիջի համալսարանի հետ

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» Քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնը վերջերս սկսել է համագործակցել գիտահետազոտական բնագավառում Քեմբրիջի համալսարանի Քրեաբանության ինստիտուտի հետ: Այդ համաշխարհային հեղինակություն վայելող կառույցի տնօրեն պրոֆեսոր Ֆրեդերիկ Լոզելն համաձայն «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» տնօրեն պարոն Արտաշես Ջավադյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության 2012 թվականին օգոստոս ամսվա ընթացքում արդեն իսկ նվիրատվության կարգով ուղարկել է Քրեաբանության կիրառական

Վահան Հովհաննիսյանը` Եվրախորհրդարանի հունգարացի անդամներին.Գուցե հիմա կհասկանան` ինչու ԼՂ հայերը չեն ցանկանում ապրել Ադրբեջանի իշխանության տակ

Տկն Հերցզոգ Էդիթին, Եվրախորհրդարանի անդամ Պրն Գյորք Անդրասին, Եվրախորհրդարանի անդամ Պրն Դոյչ Տամասին, Եվրախորհրդարանի անդամ Տկն Գալ Կինգային,    Եվրախորհրդարանի անդամ Պրն Գլատֆելդեր Բելային, Եվրախորհրդարանի անդամ Տկն Գուրմաի Զիտային, Եվրախորհրդարանի անդամ     Հարգելի գործընկերներ   Ես ձեզ եմ գրում ափսոսանքով, քանի որ հայ-հունգարական հարաբերությունները ամբողջովին խզվել են վերջին իրադարձությունների հետեւանքով: Ինչպես հասկանում եք` խոսքս Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի մասին

29 -ամյա ամերիկուհին, արդեն մեկ տարի է` չի նայել հայելու մեջ

Ամերիկաբնակ Քերսսթին Գրուիսը որոշել էր փորձարկել անսովոր ու տարօրինակ մեթոդ`բարձրացնելու սեփական ինքնագնահատականը և ոգեշնչելու մյուսներին, որպեսզի ավելի քիչ ուշադրությու դարձնեն իրենց արտաքին տեսքին: Քերսթինի կարծիքով սխալ է, որ կանայք կամ աղջիկները օրվա մեջ առնվազն 30 րոպե կանգնում են հայելու առջև և այդքան ժամանակ կորցնում արտաքին տեսքի վրա: Մեկ տարի անց` փորձի ավարտի ժամանակ, Քերսթինը իր հարազատների

Հոլանդահայերը միասնական են անարդարության դեմ

Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը դիմելով այս երկրում գործող հայկական կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչներին , ցավով է անրադառնում, որ  անընդունելի հանգամանքներից ելնելով է , որ Հայաստանը ստիպված է եղել կասեցնել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Դիմումում ասվում է,որ Եվրամիության անդամ հանդիսացող և Եվրոպական արժեհամակարգային հավատարմագրված երկրի կողմից, հակառակ հայկական կողմի զգուշացումներին,եղել են ամենաբարձր մակարդակով հնչեցրած հավաստիացումներ:Այսքանից հետո

Համանախագահները մտահոգություն են հայտնել

Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ երեկվա հանդիպումից հետո քիչ առաջ հայտարարություն են տարածել։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երկու նախարարների հետ քննարկել են  Ադրբեջանի կառավարության որոշումը Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին, ով ցմահ դատապարտված էր 2004թ. Բուդապեշտում հայ սպայի դաժան սպանության համար: Համանախագահները հայտնել

«Բառի կեսը կար, կեսը՝ չկար». տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցը կրթական տարին բրայլյան նոր դասագրքերով է դիմավորել

Տեսողության խնդիր ունեցող 7-ամյա Արսենը սեպտեմբերի մեկը դիմավորում է նոր բրայլյան դասագրքով, մատները սահեցնելով գրքի սպիտակ էջի վրայով եւ սահուն արտասանելով տառերը. «Մ, Ա, Պ, Տ, Կ, Ն»: «Մայրենին, մաթեմը շատ եմ սիրում, գնալու եմ նաեւ վոկալի ու դաշնամուրի: Հին դասագրքերով չէի կարում կարդալ, իսկ բրայլայնով լավ ա, հեշտ եմ կարդում»,-ասում է այս տարի 2-րդ

Հունգարացի մտավորականները դատապարտում են

Հունգարիայի կողմից  մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին  հանձնելու և տվյալ երկրի նախագահ Ալիևի կողմից ներում շնորհելու վերաբերյալ լուրը առաջ է բերել հունգարացի մի շարք մտավորականների  արդարացի զայրույթն ու վրդովմունքը:  Սեպտեմբերի 2-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ստացել է մի շարք նամակներ, որոնցում  քննադատելով Հունգարիայի իշխանությունների այդ քայլը, մտավորականներն  իրենց զորակցությունն են հայտնում հայ

Հունգարիան Սաֆարովին Ադրբեջանին է հանձնել $2-3 միլիարդի դիմաց

«Ի՞նչն էր պատճառը, որ 11 օր առաջ Հայաստանի արտաքին գործերի ու սփյուռքի նախարարությունները, տեղեկանալով  Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու Հունգարիայի որոշման մասին, ոչ մի քայլ չձեռնարկեցին  եւ ոչ մի աջակցություն ցույց չտվեցին  հունգարահայերիս»: Նախագահ Սերժ Սարգսյանին  ուղղված հունգարահայերի այս բողոք դիմումին անդրադառնալով ՝ Սփյուռքի նախարարության մամուլի խոսնակ Թեւոս Ներսիսյանը Aravot.am-ին պարզաբանեց.«Բնական է, որ արձագանքեցինք, զեկուցեցինք մեր ղեկավարությանը

«Դեմ առ դեմ». Շանթ Հարությունյան եւ Կիրո Մանոյան

Սեպտեմբերի 4-ին, ժամը 12. 00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 35-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը եւ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: Քննարկման թեման` Ռամիլ Սաֆարովի արտահանձնման քաղաքական հետեւանքները: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման

ՍԴՀԿ. «Գուցե հունգար ժողովուրդը այս զազիր պատմության մեջ մեղավոր չէ»

Զայրույթով ու նողկանքով տեղեկացանք Հունգարիայի իշխանությունների՝ այդ երկրի մայրաքաղաք Բուդապեշտում քնած ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ազերի Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու բոթը: Ազերի թուրքերի վայրենաբարո վարքն ու բարքը հայ ժողովրդին վաղուց է ծանոթ: -Կին ու մանուկ բռնաբարող, երեխաների փորը ճեղքող թուրքը պետք չէ նահանջի որևէ վայր: Հանուն քաղաքակրթության և ժողովուրդների անդորրության կարգը եկած է,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031