Օրվա լրահոսը
Նկարիչ Կուկը՝ Բոտերոյի թմբլիկի մասին. Բաբաջանյանի արձանն էլ հայհոյում էին, հիմա հետը նկարվում են
ՆՓԱԿ-ի հիմնադիր Էդուարդ Բալասանյանը Aravot.am-ի հետ խոսելով Կասկադում տեղադրված թմբլիկ կնոջ քանդակի եւ ընդհանրապես Բոտերոյի արվեստի մասին՝ նշեց. «Բոտերոն սքանչելի արտիստ է: Տարիներ առաջ, երբ Հայաստանն էինք ներկայացնում Վենետիկի բիենալեում, ամենուր Բոտերոյի քանդակներն էին՝ մարդ, կենդանի, բոլորը յուրահատուկ ոճով: Շատ լավ է, որ Հայաստանում այդ որակի արվեստ է ցուցադրվում: Ես ադ քանդակը մոտիկից չեմ նայել,
Վարդան Միլիտոսյանը Եվրոպայում երկրորդն է
Ռումինիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանը հերթական մեդալները նվաճեց: 69 կգ քաշային Վարդան Միլիտոսյանի 133 կիլոգրամ արդյունքը պոկում վարժությունում փոքր ոսկի արժեցավ, սակայն հրումում ցույց տված 160 կգ-ն ընդամենը երրորդ ցուցանիշն էր այդ մրցաձեւում: Այդուհանդերձ, օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի որդին երկամարտի 293 կիլոգրամով նվաճեց իր տարիքային խմբի Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը: Գյումրեցի ծանրորդին
ԵՊՀ պրոռեկտոր. 12 տոկոսով աճել է ԵՊՀ-ի դիմորդների թիվը
«2012-2013թթ. ուսումնական տարում Երեւանի պետական համալսարան է ընդունվել 3609 ուսանող: Անցյալ տարի ունեցել ենք 4800 դիմորդ, իսկ այս տարի` 5400 »,- այսօր «Ելակետ» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտնեց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը: Նա նկատում է, որ 12 տոկոսով աճել է ԵՊՀ-ի դիմորդների թիվը: Իր խոսքով, այս տարի ամենապահանջվածը
Սուրեն Զոլյան. «Ինչքան հաստափոր թղթեր բերեցին, բայց բացի Xerox աշխատեցնելուց, բան չներկայացրին»
Այսօր Բրյուսովի անվան համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Աշոտյանի հրամանը վիճարկելու մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց. «Հասկանալի էր այն դիմադրությունը, թե ինչու մեզ նախարարությունից չէին տալիս մեր պահանջած փաստաթղթերը: Իրոք, արժեր, որ դրանք մեզ չտրամադրեին: Դա 2009-ից գործուղումների հետ է կապված: Այդ ընթացքում
Մուտքի վիզա չստացած սիրիահայ ընտանիքը լքել է Հայաստանը
Հինգշաբթի վաղ առավոտյան ութ հոգուց բաղկացած սիրիահայ ընտանիքը մանկահասակ երեխաների հետ լքել է Հայաստանի տարածքը եւ արդեն իսկ ապաստան ստացել Ստամբուլում: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց ընտանիքի բարեկամուհին: Սիրիահայ Ժան Հենդյանի ընտանիքը` կինը, երկու աղջիկները եւ վերջիններիս հինգ մանկահասակ երեխաները, փախչելով Սիրիայում ընթացող արյունալի պատերազմական գործողություններից, երեք օր շարունակ մնացին «Զվարթնոց» օդակայանի չեզոք գոտում:
ԲՀԿ-ականից ընտրակաշառք վերցրած վկան վստահեցնում է, որ ԲՀԿ-ից 10.000 դրամ օգնություն է ստացել` սննդի համար
Այսօր ԲՀԿ անդամ Արմեն Մաթեւոսյանը, ինչպես տեղեկացրել ենք, դատարանում ընդունեց իր մեղավորությունը, որ ինքը ԱԺ ընտրություններից առաջ ընտրակաշառք է բաժանել ու ստիպել Երեւանի մի քանի բնակիչների քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Aravot.am-ի հետ զրույցում, մեր հարցին, թե ինքը որքա՞ն պատիժ է ակնկալում ստանալ այդ հանցագործության համար` պատասխանեց. «Ինձ թվում է մեղմ կլինի ամեն ինչը»: Թե մեղմ
Ժամանակավոր հանձնաժողով՝ «Հարսնաքարի» գործով
Այսօր ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները Ազգային Ժողովում շրջանառության մեջ են դրել «2012թ. հունիսի 17-ին Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ Պաշտպանության նախարարության մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքերի, ինչպես նաև 2001 թվականի սպետեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության ու ամենաթողության համար պատասխանատու և մեղսակից գործող
Պատանդ վերցված քաղաքացին, ում հարազատից պահանջել էին 50 000 դոլար, Ոստիկանությունը ազատել է
Այսօր` օգոստոսի 30-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը զրուցել է Երևանի Արաբկիր վարչական շրջանի մի բնակչուհու հետ, ում տվյալները, նախաքննության շահերից ելնելով, չի հայտնում: Բնակչուհին պատմել է, որ իր ամուսինը արտագնա աշխատանքի նպատակով 1 տարուց ավելի գտնվելիս է եղել Ուկրաինայի Ղրիմի մարզի Չեռնոմորսկի շրջանի Միջվոդնի գյուղում: Այս տարվա հուլիսի 1-ին նրա ամուսինը Ուկրաինայից զանգահարել է տիկնոջը և
408.49 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Օգոստոսի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.49 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինըկազմել է 408.25 դրամ:
Դօրիանը Բոտերոյի «Թմբլիկին» չհավանողներին. հայկական TV-ներ դիտեք՝ ամեն ինչ միայն մեծամասնության ճաշակով է
Ֆերնանդո Բոտերոյի՝ Կասկադում տեղադրված հերթական քանդակը բուռն կրքեր է առաջացրել ոչ միայն սոցիալական ցանցերում, այլեւ մամուլում: Փռված, անվրդով ծխող թմբլիկ կինը ոմանց գռեհիկ է թվում, ոմանց դուր է գալիս, որոշ քանդակագործներ էլ հայտարարում են, թե իրենք ավելի գեղեցիկ կպատկերեին մերկ կնոջը: Երիտասարդ գրող, բլոգեր Դօրիանը Aravot.am-ի հետ զրույցում տարակուսանք է հայտնում՝ ուրիշ բանուգործ չունի՞ մեր
Կապանի քաղաքապետ Արտուր Աթայան. «Ես նպատակահարմար եմ գտնում զիջել իմ տեղը»
Կապանի քաղաքապետ, ՀՅԴ անդամ Արտուր Աթայանի ինքնաբացարկի դիմումն արդեն ներկայացվել է թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանը փոխանցեց, որ այսօր ժամը 14:00-ին քաղաքապետի լիազորված ներկայացուցչի կողմից դիմումը ներկայացվել է ընտրատարածքային հանձնաժողով: Մարզկենտրոնում առավոտվանից շրջանառվող լուրերի համաձայն` քաղաքապետն ինքնակամ չէ այդ որոշմանը գնացել, քանի որ շատ մարտական էր տրամադրվել եւ նրա հետագա պայքարի
Նաիրա Զոհրաբյան. «Ժառանգության» նախաձեռնությունը կարող է հակառակ էֆեկտ ունենալ
««Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությունը պետք է ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրվի»,-168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության այն նախաձեռնությանը, ըստ որի՝ առաջարկվում է ընտրելու իրավունք ընձեռել արտասահմանում բնակվող 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներին: «Ես համամիտ եմ «Ժառանգության» հետ դաշինք կազմած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի հետ, որ այս առաջարկը շատ
Լոս Անջելեսում 100-ամյա վարորդի մասնակցությամբ վթարի պատճառով կան բազմաթիվ տուժածներ
Լոս Անջելեսի հարավային շրջաններից մեկում 100-ամյա վարորդն իր մեքենան ուղևորել է դեպի մայթ՝ վթարի ենթարկելով 11 մարդ, որոնցից 9-ը եղել են դպրոցականներ, 2-ը՝ մեծահասակներ: Քաղաքի հրշեջ ծառայության պաշտոնյաներից մեկի համաձայն, երեխաներից չորսը փրկարարների ժամանելու ժամանակ եղել են կրիտիկական վիճակում, սակայն հիվանդանոց հասնելուն պես վիճակը կայունացվել է: Պաշտոնյայի համաձայն, վնասվածքներ ստացած անձանցից ոչ մեկի կյանքին վտանգ
Ստամբուլում մրցակիցները գնալով լրջանում են
Ստամբուլում ընթացող շախմատի տղամարդկանց 40-րդ եւ կանանց 25-րդ համաշխարհային օլիմպիադայում այսօր երրորդ տուրի օրն է: Հայաստանի տղամարդկանց հավաքականը հանդիպում է Իսպանիայի, իսկ կանանց ընտրանին` Հնդկաստանի հետ: Մեր երկու մրցակիցներն էլ ուժեղ թիմեր են, որոնք հավակնում են մեդալների: Հետեւաբար, խաղատախտակների առջեւ արդեն գերազանցապես տեսնելու ենք փորձառու շախմատիստներին: Տղամարդկանց մրցապայքարում այսօր զույգեր կազմել են: Լեւոն Արոնյան-Ֆրանսիսկո Վալյեխո
ՀԱԿ կալանավորված ակտիվիստը՝ Վահե Ավետյանի գործի մասին
Քնած էի: Խցակիցներիս կատակով զգուշացրել էի, որ ինձ արթնացնեն միայն հրատապ տեղի ունեցող իրադարձության ժամանակ, ասենք՝ կալանքս՝ որպես խափանման միջոց, փոխելու դեպքում… Խցակիցս իրեն թույլ տվեց խախտել պայմանը և արթնացնելուց հետո ուշադրությունս հրավիրել հեռուստացույցին: Ցուցադրվում էր Բաղրամյան 26-ի դահիճներից մեկը, որտեղ Սերժ Սարգսյանը հանդիպում էր 2011-2012 ուս. տարվա շրջանավարտներին: Ս.Ս.-ն իր խոսքում ասաց, որ վատ
Սամվել Կարապետյան. Թուրքիան աշխարհին զուռնա-դհոլով հայտնում է Ախթամարի վերականգնման մասին, բայց քանդում Մրենի տաճարը (Տեսանյութ)
Այսօր «Տեսակետ» ակումբում Հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն ամփոփեց հիմնադրամի 2012թ.-ի հրատարակչական գործունեությունը և ներկայացրեց ապագա ծրագրերը: Հուշարձանագետը հայտնեց, որ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող ծրագրերը հիմնականում վերաբերում են ՀՀ սահմաններից դուրս գտնվող հայկական հուշարձանների վավերագրմանը: Կատարված աշխատանքների վերաբերյալ Սամվել Կարապետյանը նշեց, որ լույս է տեսել հիմնադրամի գրքաշարի 15-րդ հատորը՝ նվիրված հիմնադրամի հիմնադիր-նախագահ Արմեն
Մտավախություն կա, որ Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովը վերադարձվի Ադրբեջանին
80-ից ավելի հ/կ-ներ նախաձեռնել են ստորագրահավաք, որով անընդունելի են համարում Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան: Այսօր «Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում «Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան անընդունելի է» թեմայով ասուլիսի ժամանակ Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանը նշեց. «Ադրբեջանում որևէ մեկը չի ճանաչել Գուրգեն Մարգարյանի սպանությունը՝ որպես հանցագործություն կամ չի ճանաչվել Ռամիլ Սաֆարովի մեղավորությունը: Ութ տարի անց
ԱԱԾ-ն պարզաբանել է Հայաստան մուտքի թույլտվություն չստացած Սիրիայի քաղաքացիների խնդիրը
Օրերս մամուլում տեղեկատվություն էր տարածվել, թե «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստան մուտք գործելու թույլտվություն չէր տրվել Ստամբուլ-Երեւան չվերթով ժամանած սիրիահայերի մի ընտանիքի: Այդ կապակցությամբ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանը նշեց, որ հիշյալ անձինք իրականում ազգությամբ ասորի են եւ փորձել էին հատել ՀՀ պետական սահմանն առանց սահմանված փաստաթղթերի ու պատշաճ թույլտվության:
ՕԵԿ-ի նոր անդամները հայտնի են
«Օրինաց Երկիր» կուսակցությունն արձակուրդից հետո այսօր երեկոյան ժամը 19-ին կգումարի քաղխորհրդի առաջին նիստը: «Ա1+»-ի հետ զրույցում ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն ասաց, որ քննարկվելու են քաղաքական և կազմակերպչական հարցեր՝ հավելելով, որ հնարավոր է նաև քննարկվի ՕԵԿ երկու անդամներ` ՊՆ նախկին խոսնակ Դավիթ Կարապետյանի և Նելսոն Զուրոյանի փոխնախարարների պաշտոնում ներկայացվելու հարցը, իսկ թե որ նախարարություններում, տիկին Բիշարյանը
Խաչիկ Ասրյանի պատասխանը. «Հայոց արծիվները բորենիներ են, մեր զավակներին սպանում են» կոչերին
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր կառավարության շենքի դիմաց բանակում մահացած զինծառայողների մայրերի ու «Հայոց արծիվներ» հ/կ ղեկավար Խաչիկ Ասրյանի միջեւ ընդհարում էր տեղի ունեցել: Պարոն Ասրյանը Aravot.am-ին պատմեց, թե ինչպես է կոնֆլիկտը սկսվել. «Ես ոտքով անցնում էի կառավարության շենքի մոտով ու ականատես եղա որդեկորույս մայրերին, ում նկատմամբ ունեցել ու ունեմ խորին հարգանք: Չեք պատկերացնում՝ որքան ապշեցի,
Բոլորը մի կողմ են քաշվել՝ ամեն բան թողնելով Գագիկ Ծառուկյանի ուսերին
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը Zham.am-ին տված հարցազրույցում դիպուկ ու հստակ պատասխանել է սպորտը շահարկող բոլոր մարդկանց, որոնց մեջ ամենայն հավանականությամբ կան այնպիսիք, որոնք անհամբերությամբ սպասում էին օլիմպիական խաղերում մեր մարզիկների անհաջողություններին: Իսկապես, ո՞ւր էին նրանք անցած չորս տարիներին: Բայց դա արդեն անցյալ է: Իսկ ո՞ւր են նրանք հիմա, երբ Լոնդոնում Հայաստանը օլիմպիական երեք մեդալակիր է
Արվեստագետը պետք է բիզնես ունենա
Համոզված է 21-րդ դարի լավագույն բարիտոններից մեկը համարվող Արսեն Սողոմոնյանը «Առավոտը» քանիցս անդրադարձել է Երեւանում անցկացվող հյուրախաղերի տոմսերի արժեքին, որոնք երբեմն անցնում են ողջամտության սահմանը: Դրանք գոնե հասանելի պետք է լինեն միջին հայաստանցու գրպանին, մի բան, որ հաշվի է առնվում Արեւմուտքում: Առաջին անգամ մենահամերգով «Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 2-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝
Հանրային պաշտպանների թիվը կավելանա
«Այսօր ունենք 32 հանրային պաշտպան, որոնք իրականացնում են անվճար պաշտպանություն, բացառապես քրեական գործերով: Նախատեսվում է նրանց թիվը ավելացնել 18-ով ՝ հասցնելով 50-ի»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Ըստ նրա, հաջորդ տարվանից ուժի մեջ են մտնելու «Փաստաբանության մասին» օրենքի փոփոխությունները, որով հանրային պաշտպանի ծառայությունների մատուցման դեպքում հիմք է ընդունվելու
Անչափահաս Գոռին մորից հեռու՝ մե՛կ Խարբերդում, մե՛կ Սեւանում են պահում
Երեկ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ 9-ամյա Գոռ Բաղդասարյանի հարցով դատական հերթական նիստը: Այս երեխայի պատմությունն արդեն 4 տարի ձգձգվում է, եւ ծնողները չեն կարողանում երեխային խնամելու հարցով որոշման գալ, թե անչափահաս Գոռի խնամակալությամբ ով պետք է զբաղվի: Հայցվոր կողմը՝ Ալվարդ Մանուկյանը, պահանջում է ինչպես երեխայի բնակության վայրի որոշում, այնպես էլ հոր՝
Գյումրեցի գործազուրկներն առաջարկում են թոշակային տարիք սահմանել 31-ը
Երեկ Գյումրու դրամատիկական թատրոնում Շիրակի մարզի «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ ու պետական բյուջեի միջոցներով կազմակերպված «Աշխատանքի տոնավաճառը» մեկ անգամ եւս փաստեց այս քաղաքի անուշադրության մատնված ու կործանված լինելը: Գրեթե ողջ Գյումրին թատրոնի շենքում էր. այս քաղաքի բնակիչները զանգվածային՝ ահել, թե ջահել, աշխատանք փնտրողի կարգավիճակում են. չնայած նրանց մեծ մասն անցած տարիներին մասնակցել էր նմանատիպ
Դատավորը՝ Աշոտյանի փաստաբանին. «Պիտի նստեիք ծանր ու թեթեւ անեիք՝ Զոլյանը պարտաճանա՞չ աշխատող է եղել, թե՞ չէ» (Տեսանյութ)
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցով դատական նիստն էր՝ Ռուբեն Ափինյանի նախագահությամբ: Հիշեցնենք, որ Սուրեն Զոլյանը դիմել էր դատարան` վիճարկելու կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանը` իր լիազորությունները ռեկտորի պաշտոնում դադարեցնելու եւ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին: Դատարանում Սուրեն Զոլյանը նշեց, որ նախարարության կանոնադրությամբ՝ նախարարն իրավունք
Սիրիահայերը մերժել են հավաքարարի, սպասք լվացողի աշխատանքը
Հայաստանում սիրիահայերին աշխատանք առաջարկող ընկերություններում մեծ աշխուժություն դեռ չեն նկատել: Սպասարկման ոլորտում աշխատանք առաջարկած «Հավանա» ռեստորանային համալիրի աշխատակազմի ղեկավարի պատմելով՝ իրենց դեռ երեք երիտասարդ է դիմել, բայց առաջարկվող աշխատանքով այնքան էլ չեն հետաքրքրվել. «Մատուցող, խոհարար, բարմեն… եւ տեխնիկական աշխատակազմը՝ սպասք լվացող եւ հավաքարար, դրանք են մեր ծառայությունները, բայց առանձնապես ակտիվություն չի նկատվել»: Մեր զրուցակիցը չցանկացավ
«Ժառանգության» թիմը չի երեւում»
Անահիտ Բախշյանն ու Ստեփան Սաֆարյանը մեկնաբանում են Լարիսա Ալավերդյանի գնահատականը՝ «Ժառանգության» մարտավարության մասին: ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ նշել է, որ հիասթափվել է իր կուսակցության որդեգրած մարտավարությունից. «Ժառանգությունը» որդեգրել է ինձ համար խորթ քաղաքականություն: Այն մեթոդները, որ կարող է օգտագործել որեւէ խոշոր կուսակցություն՝ իրեն
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով ՝ դպրոցահասակ երեխաներ ունեցող աշխատակիցները պարգևատրվել են
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամանով, սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի և դպրության օրվա առթիվ, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության աշխատակազմի՝ դպրոցահասակ երեխաներ ունեցող 152 աշխատակիցներ ստացել են դրամական պարգևատրում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Նորից՝ «ուղղափառներ»
Երբ ընդդիմության ակտիվիստները հավաքվում են դատախազության մոտ եւ բողոքում են Տիգրան Առաքելյանին 6 տարով ազատազրկելու դեմ, դա նորմալ է: Երբ հասարակական ակտիվիստները պահանջում են պատժել «Հարսնաքարի» գործով բոլոր մեղավորներին, դա նույնպես բնականոն երեւույթ է: Ի դեպ, երկու ձեռքով միանում եմ այդ բողոքներին ու պահանջներին: Ես նաեւ կողմ կլինեմ, օրինակ, որ մարդիկ ցույց անեն, եթե հանկարծ

















































