Օրվա լրահոսը

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը երեկ աշխարհի՝ 2 ու Եվրոպայի`3 ռեկորդ է սահմանել

Ռումինիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, սամաղարցի 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը երեկ ոչ միայն պոկում եւ հրում վարժությունների առաջին իսկ մոտեցումներով նվաճեց երեք ոսկե մեդալ (նաեւ երկամարտում), այլեւ աշխարհի` 2 ու Եվրոպայի՝ 3 ռեկորդ սահմանեց: Հայ ծանրորդը պոկում վարժության երկրորդ մոտեցմամբ բարձրացնելով 148 կիլոգրամը՝ 1 կգ-ով գերազանցեց այս տարիքային խմբում

Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանը դադարեցնում է բարձրագույն կրթական ծրագրերի իրականացումը

Երևանի «Հրաչյա Աճառյան»  համալսարանի ռեկտոր Ա. Խաչատրյանը նամակով դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և տեղեկացրել, որ «Հրաչյա Աճառյան»  համալսարանը դադարեցնում է բարձրագույն կրթական  ծրագրերի իրականացումը: Միաժամանակ Ա. Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նախարարությանը երկարամյա և արգասաբեր համագործակցության համար: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը  տեղեկացնում  է, որ  «Հրաչյա Աճառյան»  համալսարանի բոլոր ուսանողներին  կառաջարկվի

Լիբանանի 57 հոգանոց գործարար պատվիրակությունը Արցախում

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը Լիբանանից Լեռնային Ղարաբաղ է այցելում 57 գործարարներից կազմված պատվիրակություն, որը պաշտոնական հանդիպումներից բացի տեղում կծանոթանա ինչպես երկրորդ հայկական հանրապետության ներդրումային հնարավորություններին, այնպես էլ ընթացիկ բիզնես և բարեգործական ծրագրերին: Լիբանանյան կապիտալով Կիպրոսում գրանցված  ԱՐԻ (Artsakh Roots Investment) ընկերությանը մաս են կազմում լիբանանահայ 85 գործարարներ: ԱՐԻ-ն ԼՂՀ իշխանությունների հետ համագործակցաբար ցածր տոկոսադրույքներով երկարաժամկետ

Բագրատյանի օլիգարխիկ կապերը

Երբեմնի ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսում առաջին հայացքից տնտեսագետների պակաս չկա: Տնտեսագետներ են Բագրատ Ասատրյանը, Վահագն Խաչատրյանը եւ… նախկին վարչապետ, Հայաստանի «թիվ մեկ մասնագետի» համբավին ձգտող Հրանտ Բագրատյանը: Հետաքրքրական է, սակայն, որ ՀԱԿ-ի տնտեսագետ անդամները, բացի Հրանտ Բագրատյանից, իրենց գործունեության ընթացքում չեն ֆիքսվել միայն եւ միայն տնտեսական հարցերի վրա: Նրանք քննադատել են երկրի քաղաքական համակարգը, իշխանություններին,

Կրակոցներ եւ հարձակում բնակարանի վրա. թիրախում Ախթալայի քաղաքապետն է (լուսանկարներ)

Ախթալայի քաղաքապետ, սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում քաղաքապետի թեկնածությունն առաջադրած Հայկազ Խաչիկյանն այսօր՝ ժամը 17:20-ի սահմաններում,  դուրս է եկել քաղաքապետարանից և ծառայողական ավտոմեքենայով՝ «Mercedes C-320»-ով, ուղեւորվել Ախթալա քաղաքի Սվինեց թաղամասի Սպանդարյան 19 շենքի բակ, որի հարևանությամբ գտնվում է նրա սեփական բնակարանը: Շենքի մոտ ավտոմեքենան կայանելուց հետո Խաչիկյանը գնացել է ծնողների այգին: Հարևանների վկայությամբ՝ 18:00-ի սայմաններում Ախթալայի

Շարմազանովը՝ Կապանի քաղաքապետի ինքնաբացարկի մասին

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով, Կապանի գործող քաղաքապետը ինքնաբացարկի է դիմել, երբ հասկացել է, որ ՀՀԿ թեկնածուի հաղթելու շանսերն ավելի մեծ են: «Բոլոր ազդեցիկ ուժերը Կապանում պաշտպանում են Հանրապետական թեկնածուին, գնացեք Կապան ու հարցրեք` ո՞ւմ շանսերն են բարձր: Նույն այդ քաղաքապետին  ժամանակին  սատարել են նաեւ մեր՝ Հանրապետական  ընկերները, այսօր Հանրապետական կուսակցության բոլոր տեղի կառույցները սատարում

Վազգեն Խաչիկյանը չի վիրավորվել

Քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում Վազգեն Խաչիկյանը հայտնեց, որ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով ինքը չի վիրավորվել եւ որ այս պահին գտնվում է Երեւանում: Պարոն Խաչիկյանն ասաց, որ իր եղբոր հետ էլ ամեն ինչ նորմալ է: Նշենք, որ մոտ մեկ-երկու ժամ առաջ դեռեւս չճշտված տեղեկություններ էին հրապարակվել, որ Ախթալայում Վազգեն Խաչիկյանի հայրական տան ուղղությամբ հնչած կրակոցների

Հաստատվեց «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունից Գյումրու ավագանու անդամության թեկնածուների նախընտրական հանդիպումների ժամանակացույցը

Ստորեւ ներկայացվում է Գյումրու Ավագանու անդամության թեկնածուներ Լեւոն Բարսեղյանի, Արտաշես Բոյաջյանի, Վահան Թումասյանի, Կարինե Մկրտչյանի, Գեւորգ Պետրոսյանի, Կարեն Պետրոսյանի, Կարեն Տերտերյանի նախընտրական հանդիպումների եւ այցելությունների ժամանակացույցը: Համայնքապատկան հիմնարկներում անցկացվելիք հանդիպումների համար հատուկ նամակով թեկնածուներն իրազեկել են Գյումրու համայնքապետին, իսկ պետական ենթակայության հիմնարկներում անցկացվելիք հանիպումների համար թեկնածուները հատուկ նամակով իրազեկել են Շիրակի մարզպետին: Այդ նամակների պատճենները

Ժայռերը կախված են հիմնանորոգված ճանապարհի վրա

2011թ.  հոկտեմբերի 2-ին Այրումում, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման  ճանապարհի 82-րդ կիլոմետրում  տեղի ունեցավ մեծ սողանք, որի հետեւանքով զոհվեց 5 մարդ, մի քանի տասնյակ մեքենաներ ճզմվեցին հողի եւ քարի հսկա զանգվածի տակ: Ճանապարհի վերականգնումը սկսվեց մարտի կեսերին: Էդուարդ Բեզոյանի ղեկավարած «Ճանապարհ» ՍՊԸ-ն պետական բյուջեի 550 միլիոն դրամով հողի եւ քարի զանգվածի հեռացման, 400 մ ճանապարհի կառուցման ծրագիրը պետք

ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ. Տեղական ընտրությունների կապանյան ընթացքը ցույց է տալիս, որ այն հեռու է ընտրություն կոչվելուց: Մրցապայքարի հենց սկզբից պարզ դարձավ, որ իշխանությունը խնդիր է դրել ամեն գնով փոխել մարզկենտրոնի քաղաքապետին` այդ ճանապարհին կանգ չառնելով որեւէ միջոցի առաջ: Սյունիքի մարզպետը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենը, ուժային կառույցների ղեկավարները,  իշխանության այլ ներկայացուցիչներ ահաբեկման, վախի, շանտաժի մեթոդներ էին կիրառում

«Դեմ առ դեմ». Լեւոն Շիրինյան եւ Արման Նավասարդյան

Օգոստոսի 31-ին, ժամը 12. 00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 34-րդ թողարկումը:  Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու քաղաքական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանը եւ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, քաղաքական մեկնաբան Արման Նավասարդյանը: Քննարկման թեման`  սիրիական ճգնաժամի աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային  հետեւանքները: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝

Անդրանիկ Կարապետյանը երկու մոտեցումով Եվրոպայի առաջնությունում երեք ոսկե մեդալ նվաճեց

Սամաղարցի 77 կգ քաշային ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Ռումինիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի կատանեկան առաջնությունում գերազանց մրցելույթ ունեցավ: Մարզիչ Վիգեն Խաչատրյանի սանն ընդամենը երկու մոտեցումով երեք ոսկե մեդալ նվաճեց: Նա թե պոկում, թե հրում վարժույուններում առաջին մոտեցումները կատարեց այն ժամանակ, երբ բոլոր մրցակիցներն արդեն ավարտել էին պյքարը: Պոկումում Անդրանիկն սկսեց 140 կիլոգրամից՝ իր համար ապահովելով փոքր ոսկին:

Անհայտ կորածի մասին լուր հայտնելու համար «միջնորդները» մեծ գումարներ են պահանջում

Արցախյան հակամարտության հետեւանքով անհայտ կորած մարդկանց ընտանիքների անդամներն այսօր ինչ միջոցի ասես, որ չեն դիմում` կորած հարազատից գոնե մեկ լուր ստանալու համար: Այդ առիթն օգտագործելով, մշտապես գտնվում են մարդիկ`ադրբեջանցիներ, ռուսներ, վրացիներ, անգամ հայեր, որոնք մեծ գումարների դիմաց, խոստանում են գերության մեջ գտնվող հարազատից տեղեկություններ, լուսանկարներ ու տեսաերիզ բերել: Սակայն,ինչպես  մասնագետները կամ հենց իրենք` անհայտ կորած

Ոստիկանապետը՝ ճանապարհային ոստիկաններին. «Նախազգուշացնում եմ սիգարետով քաղաքացու հետ չխոսել: Նախազգուշացնում եմ ծամոն չծամել» (Տեսանյութ)

  Օգոստոսի 30-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում ունեցավ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ: Ճանապարհային ոստիկանության աշխատանքը, որպես արտաքին ծառայության կարեւորագույն ոլորտներից մեկը, մշտապես ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում է: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը արդեն իսկ մի քանի աշխատանքային հանդիպումներ է ունեցել ստորաբաժանման պատասխանատուների եւ անձնակազմի հետ, որոնց ընթացքում առաջադրվել են կոնկրետ խնդիրներ ու

Մարիամ Գեւորգյանին նախկին ամուսնու մորաքույրները գումար են առաջարկել, որ հայցից հրաժարվի

Այսօր Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Մարիամ Գեւորգյանի հայցն ընդդեմ Հայկանուշ Միքայելյանի դատավարության հերթական նիստը: Երկուսուկես ժամ տեւած դատական քննությունը դռնփակ էր ընթանում, իսկ դատարանի դիմաց` Մարիամ Գեւորգյանի ընտանիքի հետ հավաքվել էին  համագյուղացիներ, պաստառներով զինված «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները, մյուս կողմում էլ պատասխանող Հայկանուշ Միքայելյանի ազգականները: Ի տարբերություն նախորդ

Կրակել են Վազգեն Խաչիկյանի տան եւ եղբոր վրա

Քիչ առաջ Ախթալայից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ կրակոցներ են հնչել Ախթալայում:  Դեռևս ճշտվող տեղեկությունների համաձայն` կրակոցների արդյունքում վնասվել են Վազգեն Խաչիկյանի տունը և ավտոմեքենան: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ըստ տեղեկությունների` մի խումբ անձինք այսօր մտել են Վազգեն Խաչիկյանի հայրական տուն, կոտրել են տան

Ինչո՞ւ էր Վարդան Ղուկասյանի որդին մենամարտում ավագանու թեկնածուի հետ

Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն` քաղաքապետ Վարդան Ղուկասյանի  եղբորը` Գևորգ Ղուկասյանին պատկանող «Հրաշքների աշխարհ» մանկական խաղասրահի դիմաց օրեր առաջ հնչած կրակոցների պատճառն այն է, որ  քաղաքապետի որդին` Սպարտակը,  որոշել էր, այսպես ասած, խելքի բերել իր հին ընկերոջը` ավագանու անդամի թեկնածու Էդգար Մկրտչյանին: Բանն այն է, որ  վերջինս, լինելով Սպարտակի մտերիմը, երկաթգծի Նորավան  թաղամասում իր թեկնածությունն էր

Բաց նամակ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին

Հարգելի պարոն Հակոբյան, մեծ ցավով կարդացի Ազգային անվտանգության մամուլի կենտրոնի պետ Արծվին Բաղրամյանի մեկնաբանությունը Զվարթնոց օդանավակայանում Հայաստան մուտք գործելու թույլտվություն չստացած ընտանիքին՝ մանկահասակ երեխանների հետ միասին, Թուրքիա վերդարաձնելու մասին: Պարոն Բաղրամյանը նշում է, որ ընտանիքը իրականում ազգությամբ ասորի է և փորձել են Հայաստան մուտք գործել առանց սահմանված փաստաթղթերի ու պատշաճ թույլտվության: Եթե Սիրիայում պատերազմական դրություն

Հայերեն չգիտես, վկայական չես ստանա

Նա, ում հայերենի գնահատականը ցածր է, 12-ամյա կրթությունից հետո ավարտական հանդեսին չի մասնակցում և հայկական դպրոցի վկայական չի ստանում: Այսպիսին է Քուվեյթի միակ հայկական մասնավոր դպրոցի չգրված կանոնակարգը: «Սփյուռքում հայ երեխաները դասերի նկատմամբ շատ ավելի լուրջ վերաբերմունք են ցուցաբերում»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Քուվեյթի հայկական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ջորջ Արաբաթլյանը: Ամեն տարի

ԴՕՍԱԱՖ-ն ու կինոլոգները կհամագործակցեն

Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ն ու Հայաստանի կինոլոգիական, Կինոլոգիա-սպորտային միությունն այսուհետեւ կհամագործակցեն: Պայմանագիրը ստորագրել են ԴՕՍԱԱՖ-ի նախագահ, գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանն ու Կինոլոգիական, Կինոլոգիա-սպորտային միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը: ԴՕՍԱԱՖ-ը տրամադրելու է իր տարածքները, իսկ կինոլոգներն այդտեղ իրականացնելու են իրենց ծրագրերը, որոնց հանրագումարում հիմնականում մանուկներն ու պատանիները ոչ միայն կզբաղվեն սպորտով` հիմնականում հնգամարտ եւ եռամարտ, այլեւ այդ ամենը կանեն հատուկ

Մանկապիղծի գործակցուհին դուրս է գալիս բանտից (Տեսանյութ)

Բելգիացի Միշել Մարտենը՝ սերիական մարդասպան Մարկ Դյութրուի նախկին կինը, պայմանականորեն հայտնվել է ազատության մեջ: Բրյուսելի Վճռաբեկ դատարանը որոշել է չխոչընդոտել նրա պայմանական վաղաժամկետ ազատմանը: 1996 թվականին մանկապարտեզի այս դաստիարակչուհին դատապարտվել էր 30 տարվա ազատազրկման՝ 6 աղջիկների առեւանգման համար, որոնցից 4-ը մահացան: «Անցել է արդեն 16 տարի, իսկ նրա զոհերը ու նրանց հարազատները մինչ այժմ չգիտեն,

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժսպասարկման բաժնի աշխատակիցը մեղադրվում է խարդախության մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժսպասարկման բաժնի երրորդ կարգի մասնագետ Ն. Պետրոսյանի կողմից խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Ն. Պետրոսյանը 2012 թվականի փետրվարի վերջին իր քրոջորդի Ա. Մանուկյանից իմանալով,

Օգոստոսյան խորհրդակցությունները եզրափակվեցին մայրաքաղաքի տնօրենների հետ հանդիպմամբ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ներկա է եղել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցների տնօրենների օգոստոսյան եզրափակիչ խորհրդակցությանը, որտեղ քննարկվել են մայրաքաղաքի դպրոցներում նոր ուսումնական տարվա նախապատրասատական աշխատանքների հետ կապված հարցեր: Խորհրադակցությանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ներկայացնելով նախորդ ուսումնական տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը՝ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե

Երեխան խեղդվել է

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր՝ ժամը 16.00-ին, Երևանի Վարդավառի լիճն է ընկել մոտ 10 տարեկան երեխա: Երեխային փրկելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը: Տեղ ուժերով լճից դուրս է բերվել 2000թ. ծնված Սարգիս Կլեկչյանի դին: ԱԻՆ

Օգոստոսի 29-ին ավարտվեց ինքնաբացարկ հայտնելու ժամկետը

Օգոստոսի 29-ի ժամը 18-ին ավարտվեց Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերի 380 համայնքներում սեպտեմբերի 9-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու ժամկետը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռևս ոչ բոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից է ստացել վերջնական տվյալները: Օգոստոսի 30-ի կեսօրի դրությամբ ԿԸՀ-ում առկա տվյալների համաձայն, 5 մարզերում համայնքների ղեկավարի պաշտոններում նախապես առաջադրված 950 թեկնածուներից ինքնաբացարկ

«Շտապում են, որ «Հարսնաքարի» դատավճռի հայտարարման և ՀՀ նախագահական ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածը մեծ լինի» (Տեսանյութ)

Aravot.am-ը «Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի անդամ Լարիսա Ալավերդյանի հետ զրույցում հետաքրքրվեց՝ ինչ փուլում է հանրային արդարության տրիբունալի ստեղծման գործընթացը, որի մասին երկու օր առաջ հայտարարեցին նախաձեռնող խմբի անդամները: Տիկին Ալավերդյանը պատասխանեց.  «Սկսում ենք քննարկումներ նաև «Հարսնաքարի» բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նախաձեռնող խմբի երիտասարդ ներկայացուցիչների հետ: Պարզապես, մեխանիզմը դեռ չօգտագործված մեխանիզմ է, և մենք կարծում ենք,

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում ոչ թե վթար է եղել, այլ փոքրիկ դեպք. նախարար

Օգոստոսի 20-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարի հետ տեղի ունեցածը վթար չէ այլ փոքրիկ դեպք: Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո Epress.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Հիշեցնենք, որ 10 օր առաջ Սյունիքի մարզում գործող 5 հասարակական կազմակերպություններ ահազանգել էին այն մասին, որ պոչամբարը վնասվել է, և Ողջի գետում ավելի

Պետրոս Մակեյանը «Ժառանգության» առաջարկը լուրջ չի ընդունում

«Հայաստանում ապրող ընտրության իրավունք ունեցող քաղաքացիներին շատ ե՞նք կարողանում վերահսկել, որ հիմա էլ արտասահմանում ապրողներին վերահսկենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ անդրադառնալով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության օրերս ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի՝ առաջարկվում է ընտրելու իրավունք սահմանել արտասահմանում բնակվող 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիների համար: «Ես գտնում եմ, որ

Հերթական ապատեղեկատվություն

Օգոստոսի 30-ին Բաքվի քարոզչամեքենայի կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր Ֆիզուլու ուղղությամբ ադրբեջանական բանակը դիմակայել է հայկական զինված ուժերի գրոհը և վերջինիս պատճառել կորուստներ (2 զոհ և մի քանի վիրավոր), ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն: ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինն իրազեկում է, որ Արցախի զինված ուժերը պահպանում են հրադադարի ռեժիմը և վստահորեն

Լիճն երեխա է ընկել

Այսօր` ժամը 16.00-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վարդավառի լիճն է ընկել մոտ 10 տարեկան երեխա, ում փրկելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ԱԻՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031