Օրվա լրահոսը

«Հանթսման»-ի նոր սեփականատեր. «Մեզ չվերաբերող հարց է»

«Մենք փող չենք լվանում»,- պնդում է «Շեն կոնցեռնի» սեփականատեր Սամվել Բեգլարյանը, ով մոտ երկու տարի առաջ ձեռք է բերել «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ընկերությունը : Ինչպես հայտնի է’ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ հարուցված փողերի լվացման գործի հիմքում «Հանթսման Բիլդինգ Փրոդաքթս» ընկերության վաճառքի գործարքն է: Վարդան Օսկանյանն արդեն հայտարարել է, որ քրգործի հարուցումը քաղաքական պատվեր

Դադարեցրեց ջրադուլն ու հացադուլը

Ցմաh դատապարտյալ Մհեր Ենոքյանը դադարեցրել է հացադուլը և ջրադուլը, որը սկսել էր հունիսի 11-ից։ «Ա1+»-ի հետ զրույցում Մարդու Իրավունքների պաշտպանի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նաիրա Կարմիրշալյանը հայտնեց, որ Մհեր Ենոքյանը նման որոշում է կայացրել ՄԻՊ աշխատակազմի իրավապաշտպանների հետ զրույցից հետո: Մանրամասները կարդացեք այստեղ:

Վարդան Օսկանյանը ցուցմունք չի տվել

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Այսօր կրկին հրավիրվել էի Ազգային անվտանգության ծառայություն՝ ցուցմունք տալու: ԱԱԾ-ի երեկ տարածած հաղորդագրության բովանդակությունից ակնհայտ էր, որ հարուցված քրեական գործի շրջանակում ես հարցաքննվում եմ ոչ թե որպես վկա, այլ՝ կասկածյալ: Սա նկատի ունենալով՝ ես որոշեցի օգտվել իմ սահմանադրական իրավունքից և ցուցմունք չտալ»:

Կամո Հովհաննիսյան. «Մինչ օրս ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը ոչ մի արդյունք էլ չի տվել»

Թեեւ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում ադրբեջանական կողմից  հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հանրության շրջանում պատերազմի վերսկսման հավանականության տեղիք են տալիս, այնուամենայնիվ, Երկրապահ կամավորական միության (ԵԿՄ)  Լոռու մարզային խորհրդի նախագահ Կամո Հովհաննիսյանի գնահատմամբ, դրանք ընդամենը էպիզոդիկ երեւույթներ են: «Առավոտի» հետ հարցազրույցում ղարաբաղյան ազատամարտի մասնակիցը վերհիշում  է 2004 թվականը, երբ Տավուշի մարզի սահմանային գոտում հակառակորդը կրկին

Դեղձի գործով խնդրեք նախարարին

Հունիսի 12-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում, Տավուշի մարզպետարանի գյուղվարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը հաշվետվություն ներկայացրեց մարզում գյուղատնտեսական աշխատանքների վիճակի մասին: Վերջինիս վկայությամբ` աշնանացան ցորենը լավ չի աճել, եւ սակավ բերք է լինելու: Ռ. Մելիքջանյանը, որպես մխիթարանք ասաց, որ սալորի եւ խաղողի լավ բերք է սպասվում: Դեբեդի տարածաշրջանի Պտղավանի գյուղապետ Ռաֆիկ Օհանյանը հարց բարձրացրեց, որպեսզի Այրումի պահածոների

Մաքսայինը թանկացնում է համակարգիչը

Ի՞նչ արժեն համակարգիչներն այսօր և ի՞նչ գնային տարբերություն կա այլ երկրների համեմատությամբ: Այս հարցերի պատասխանը «Ա1+»-ի լրագրողը փորձեց ստանալ համակարգչային տեխնիկայի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերություններից մեկն այցելելով: Տնօրենը, ով խնդրեց չհրապարակել ընկերության անունը, նշեց, որ Հայաստանում համակարգչային շուկայում մոնոպոլիա չկա, ներմուծողները շատ են։ Սակայն մենաշնորհի բացակայությունը դեռևս չի նշանակում, որ Հայաստանում համակարգիչներն էժան են:

Հայաստանցի մարզիկն առաջին անգամ կմենամարտի աշխարհի վարկածի գոտու համար

«Հենարան» մամուլի ակումբում այսօր Հայաստանի պրոֆեսիոնալ արմֆայթինգի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը լրագրողների հետ հանդիպմանը եկել էր երկու լավ լուրով: «Տարիներ առաջ, երբ ստեղծվեց Հայաստանի պրոֆեսիոնալ արմֆայթինգի ֆեդերացիան, ես իմ առջեւ նպատակ դրեցի` հասնել այն բանին, որպեսզի Հայաստանում բնակվող հայ մարզիկը կարողանա պայքարել աշխարհի չեմպիոնի կոչման համար եւ ունենա գոտու վարկանիշ: Այս ընթացքում բավականին մեծ աշխատանք

Ըստ նյարդաբանի՝ ընդունելության քննությունները դաժանություն են

 ԵՊԲՀ-ի շարունակական եւ հետդիպլոմային կրթության ֆակուլտետի նյարդաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների.թեկնածու «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի նյարդաբանության կլինիկայի ղեկավար Աշոտ Քոսյանի խոսքով՝ մարդիկ ունեն տարբեր տիպի նյարդային համակարգ, շատերի համար քննությունը հասարակ երեւույթ է, ոմանց մոտ սթրեսային: «Դա անհատական է: Որպես նյարդաբան ասեմ, որ քննությունը տեղով սթրես է: Հայաստանում անցկացվող քննությունները կարիք ունեն փոփոխության, վերանայելու: Շատ

Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր. 2013-ին պետք է անցկացնել ոչ թե մրցույթ, այլ խաչատրյանական փառատոն

Այսօր երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթի մրցանակաբաշխությունն ու գալա համերգը: Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ընկերակցությամբ կոմպոզիտորի Ջութակի կոնցերտի սեփական մեկնաբանությամբ հանդես եկավ մրցույթի հաղթողը: «Առավոտը» Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հարցազրույց ունեցավ ժյուրիի անդամ, ջութակահար, ՌԴ վաստակավոր արտիստ, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Սերգեյ Կրավչենկոյի հետ,

Փակ կլինի Մյասնիկյան պողոտայի մինչև Հերացի փողոց իջնող ճանապարհահատվածը

Հունիսի 15-ի  առավոտյան ժամը 8 : 00-ից, ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, մինչև հունիսի 17-ի ժամը 20–ը երթևեկության համար փակ կլինի  Մյասնիկյան պողոտայի մինչև Հերացի փողոց իջնող ճանապարհահատվածը: Որպես այլընտրանքային ավտոճանապարհ վարորդներին առաջարկվում է  Նոր Նորք վարչական շրջանից դեպի փոքր կենտրոն երթևեկել  Դավիթ Բեկի ու Դավիթ Անհաղթի փողոցներով կամ Նորք – Մարաշ վարչական շրջանով անցնող ավտոճանապարհով: Պատճառած

Արամի փողոցի էլիտար շենքերի առեղծվածը (Տեսանյութ)

Aravot.am-ը «Պետական կարիքների զոհեր» հ/կ-ի ղեկավար Սեդրակ Բաղդասարյանի հետ զրույցում մի շարք սենսացիոն փաստեր բացահայտեց՝ կապված Արամի փողոցի 70-80 հասցեներում  կառուցված էլիտար շենքերի բնակարանների վաճառքի մասին: Տեղեկացնենք, որ այդ շենքերում պետք է բնակարաններ հատկացնեին Բուզանդի փողոցի 25 բնակիչների, սակայն նրանք այդպես էլ չեն ստացել այդ բնակարանները: Իսկ թե ինչ է եղել իրականում, մեզ հետ զրույցում

Բրյուսով ավարտած անգլերենի մասնագետ հարս ունենալը մոդայիկ է

«Հավանաբար  խորհրդային շրջանից է եկել, մի քիչ էլ ազգային առանձնահատկության հետ է կապված, այն, որ այսօր բուհ ընդունվելը մի շարք նպատակներ է հետապնդում, բանակից խուսափել, օժիտի դիպլոմ եւ այլն:  Այսօր համատարած բուհի ընդունելություն է կատարվում, ինչը սթրեսային իրավիճակ է ստեղծում ոչ միայն դիմորդների, այլեւ ծնողների ու հարազատների մոտ»,-լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով քննական շրջանում առաջացած

416 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Հունիսի 13-ին «”ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,350,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 416 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմելէ 416 դրամ:

«Եթե Քիմ Քարդաշյանի տամարը բռնեք, նրան կարելի է օգտագործել» (Տեսանյութ)

Համլետ Ներսիսյանը, որը ամերիկյան AABC հեռուստաընկերության «Հայտուն» հեռուստաժամի հեղինակն է, այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում, խոսելով ամերիկաբնակ հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի եւ աշխարհում հայտնի այլ հայերի մասին, որոնք Հայաստանի համար բարեգործություններ են անում, ասաց, որ Քիմ Քարդաշյանը «լավ աղջիկ է» եւ եթե նրա «տամարը բռնենք, կարող ենք նրան օգտագործել»: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ  

Բազմաթիվ զոհեր Իրաքի քաղաքներում

Իրաքի իշխանությունների համաձայն, երկրի մի քանի քաղաքում որոտացել են պայթյունների այն ժամանակ, երբ շիաներն անցկացրել են կրոնական ամենամյա երթերը: Պայթյունների պատճառով ընդհանուր առմամբ զոհվել է 44 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ: Պաշտոնյաների վկայությամբ, Բաղդադի արվարձաններում չորս մեքենաների մեջ տեղադրված ռումբերի պայթյունի պատճառով զոհվել է առնվազն 18 մարդ, իսկ հյուսիսային Բալադ շիական քաղաքում երկու մեքենաների պայթյունների պատճառով

Դիմորդների մոտ նվազել են սթրեսային իրավիճակները

Այսօր ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց հետեւյալ վիճակագրությունը. «Հունիսի 1-ին ավարտվել է դիմում- հայտերի ընդունման առաջին փուլը, որի արդյունքում Երեւանի պետական համալսարանում դիմում է ներկայացրել 5330 դիմորդ՝ 333 անվճար եւ 2612 վճարովի տեղերի համար, 59 մասնագիտությունների գծով»: Ըստ Գալստյանի՝ այս տարի եւս դիմում- հայտերը առավել մրցութային են հումանիտար

Ադրբեջանում հերթական լրագրողն է ձերբակալվել

Ադրբեջանի ոստիկանությունը երեկ «խուլիգանության» մեղադրանքով ձերբակալել է ֆոտոլրագրող եւ բլոգեր Մեհման Հուսեյնովին։ Հուսեյնովը աշխատում է «Հանուն թղթակիցների ազատության եւ անվտանգության ինստիտուտ» կազմակերպության եւ «Թուրան» անկախ լրատվական գործակալության համար։ Ֆոտոլրագրողի գործընկեր Էլչին Սադիգովը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը փոխանցել է, որ ըստ իրավապահների` անցած ամիս «Եվրատեսիլ» երգի մրցույթի նախաշեմին Բաքվում կայացած ընդդիմության չարտոնված հանրահավաքի ժամանակ Հուսեյնովը վիրավորել

Չինաստան-Լոնդոն գնացքը Երեւանում կանգառ է ունենալու

Ամերիկյան AABC հեռուստաընկերության «Հայտուն» հեռուստաժամի հեղինակ Համլետ Ներսիսյանն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ցուցադրելով Չինաստանից դեպի Լոնդոն երկաթգծի քարտեզը, որը անցնելու է նաեւ Երեւանով, Ստամբուլով, ասաց. «Արդյոք պատրա՞ստ ենք միանալ այդ համաշխարհային նախագծին, թե մենք դեռ ինչ-որ տեղ, գիշերային ակումբներում քնած ենք»: Ըստ Համլետ Ներսիսյանի, այդ ուղին կոչում են «երկաթե մետաքսի ճանապարհ»: Չինաստան-Լոնդոն երկաթգծից օգտվելու է

Ռուսերենի քննությունից ոչ ոք 20 չի ստացել, 22 %-ն էլ «կտրվել» է

 Այսօր պաշտոնապես քննակենտրոններում հրապարակվել են հունիսի 8-ին կայացած ռուսաց լեզու առարկայի քննության արդյունքները: Քննական կարգի համաձայն, հունիսի 14-ին, ժամը 9-18-ը քննակենտրոններում կկայանա քննության արդյունքների բողոքարկումը: Տեղեկացնենք, որ ռուսաց լեզվից 20 միավոր չի գրանցվել, մեկ հոգի ստացել է 19,75 միավոր, մեկ դիմորդ էլ ՝ 19,5: Ռուսերենի միջին միավորը 10,3 է, 17,5-19,75 է ստացել 32 դիմորդ, 13,5-17,25

Հմայակ Հովհաննիսյանը՝ Օսկանյանի մասին. «Նա պաշտպանված է մանդատով, ամենաանպաշտպանը ես եմ»

«Պարզ է, որ Վարդան Օսկանյանը ի տարբերություն ինձ, պաշտպանված է մանդատով, ես շատ ավելի ծանր վիճակում եմ, քանի որ չունեմ պատգամավորական անձեռնմխելիություն: Ինչու եք զարմանում, որ Վարդան Օսկանյանի վրա ճնշումներ են գործադրվում»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը այսպես մեկնաբանեց Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ կապված վերջին զարգացումները: Ըստ նրա, չնայած ինքն

«Գեներալներն ու ԱԺ պատգամավորները թելադրում են խաղի կանոնները` մնացած 1,5 միլիոնը տառապում է»

Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը հաշվարկել է ու պարզել, որ մայրաքաղաքի բոլոր երթուղագծերը միասին վերցրած օրական մոտ $25 հազար թաքնված եկամուտ են ստանում, որը գնում է գծատերերի գրպանը: Այսօր սպառողների պաշտպանը «Տեսակետ» մամուլի ակումբում ասուլիս էր հրավիրել` խոսելու տրանսպորտի ոլորտում առկա կոռուպցիայի եւ հասարակական տրանսպորտի անմխիթար վիճակի մասին: Նկարագրելով փնթի, կեղտոտ, գերբեռնված ու սահմանված քանակից

Հաշմանդամություն ունեցողները կզբաղվեն էքստեմալ սպորտով

Սահմաններ չկան, կան միայն արգելքներ. Հաշմանդամություն ունեցողների համար հենց այդ արգելքները վերացնելու նպատակ են դրել «Արմենիան Էքստրիմ» ակումբը եւ «Հայ Էքստրիմ» հ/կ-ն` համագործակցելով այլ կազմակերպությունների հետ: «Սա նախագիծ է` մշակված հատուկ հաշմանդամների համար, ովքեր կամքի ուժի հետ կապված խնդիրներ չունեն: Նրանց ֆիզիկական խնդիրները կյանքը լիարժեք վայելելուն խանգարելու պատճառ չպետք է դառնան: Իսկ կյանքը լիարժեք վայելելու

Երբ պատմամշակութային հուշարձանները դառնում են «օբյեկտներ»

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ն այսօր ներկայացրեց իր կատարած ուսումնասիրությունների արդյունքում պատրաստված զեկույցը: Այստեղ կազմակերպությունը ներառել է նաև պետական կառույցներին ուղղված նամակագրական այն շարքը: Գնահատելով չինովնիկների վերաբերմունքը՝ «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը նկատեց. «Չինովնիկների պատասխանները պարզապես ծիծաղելի են և անընդունելի»: Ընդհանրացնելով, Ս. Բաղդասարյանը նշում է. «Սայլը տեղից չի շարժվում, այսօր էլ վտանգի տակ է

Սերգեյ Դանիելյանը՝ ապամոնտաժող բրիգադի անդամներին տուգանելու մասին

Մաշտոցի պուրակի կրպակների ապամոնտաժող բրիգադի անդամներին 50.000 դրամի չափով տուգանելու Վարչական դատարանի որոշումը դերասան Սերգեյ Դանիելյանի համար ոստիկանության մեսիջն էր արտահայտում. «Տեսեք, տեսեք, ճիշտ է, ձեր ասածն արեցինք, բայց մենք պետություն ենք, բայց պետք է համը հանենք, այսինքն՝ միշտ էլ պետք է ցույց տանք մեր ուժը, որ ուզենք՝ կարող ենք ձեզ պատժել»: Դերասանի խոսքերով, վարչական

Փակ շուկան ադրբեջանական են դարձրել

Երևանի կենտրոնական՝ Ծածկած շուկայի հարցը, պարզվում է, ոչ միայն մեզ է մտահոգում։ «Վեստի. ազ» կայքում մի հոդված է տպագրված, որտեղ ադրբեջանցի հեղինակը ամենայն լրջությամբ հավաստիացնում է, թե 1952 թ.-ին կառուցված շուկան ադրբեջանական է։ «Հայ ազգայնամոլները շարունակում են մեթոդաբար ոչնչացնել Հին Էրիվանի ադրբեջանական մշակութային ժառանգությունը» -ասվում է հոդվածում։ Պատմությունը կեղծելու մոլուցքը հոդվածագրին ավելի հեռուն է տարել.

Համացանցում հայտնված Սերժ Թանկյանի ամուսնության նկարները (Ֆոտոշարք)

Հայ ռոք երաժիշտ, System of a Down խմբի նախկին մենակատար,Սերժ Թանկյանի ամուսնական արարողության նկարները հայտնվել են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի նրա էջում եւ արդեն արժանացել շատերի ուշադրությանը: Ձեզ ենք ներկայացնում Սերժ Թանկյանի եւ Անժելա Մադաթյանի հարսանիքը:   Անդրանիկ Ջալալյան

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության հայտարարությունը

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատակազմն իր մտահոգությունն է հայտնում «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեության շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումների կապակցությամբ: «Սիվիլիթաս» հիմնադրամն այն կազմակերպություններից է, որի գործունեությունը միտված է ՀՀ-ում բաց հասարակություն եւ հանրային բարձր գիտակցություն ձեւավորելուն: Հաշվի առնելով «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նախադեպն ու փորձը, մենք համոզված ենք, որ քրեական գործն ուղղորդված քաղաքական պատվեր է: Մենք կարծում ենք, որ Հայաստանում

«Ժառանգությունն» ու Ալեքսանդր Արզումանյանը չեն բացառում Վարդան Օսկանյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումը

«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից «7օր»–ը հետաքրքրվել է՝ այդ կուսակցությունն ի՞նչ տեսակետ ունի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանինփողերի լվացման համար կասկածելու մասին։ –Տարօրինակ է, որ այդ ուսումնասիրությունը համընկավ Վարդան Օսկանյանի ակտիվ քաղաքական գործունեության հետ, հատկապես խորհրդարան նրա մտնելու հետ։ Եթե հանկարծ պարզվի, որ դա քաղաքական ենթատեքստ ունի, ինչը շատ հնարավոր է, կարծում եմ,

20-ամյա վարորդը մահացել է

  Հունիսի 12-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի գյուղամիջյան ճանապարհին «ՎԱԶ-2115»  մակնիշի ավտոմեքենա է բախվել ճամփեզրի խողովակին ու շրջվել:   Պատահարի հետևանքով վարորդը՝ Վարդենիկ գյուղի գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Էդգար  Եղոյանը, տեղում մահացել է, իսկ 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:   Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930