Օրվա լրահոսը

ԵԱՀԿ-Ն ՈՒ ԱՄՆ ՊԵՏԴԵՊԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Երեկ Եվրոպայի խորհուրդն ու նաեւ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը անդրադարձել են նոյեմբերի 7-ին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին: 1news.az-ի մատուցմամբ, ԵԽ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ միջազգային դիտորդները պնդել են, թե «ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում, եւ ընդդիմադիր բոլոր կուսակցությունները մասնակից են եղել քաղաքական գործընթացին, բայց ընդհանուր առմամբ դա բավարար չէ ասելու համար, որ երկիրը ժողովրդավարական

Վարչապետը Չինաստանում նաեւ շոտլանդական վիսկիի լոբբինգ կանի

Առաջին անգամ պաշտոնական այցով Չինաստան է ժամանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը: Նրա գլխավորած ներկայացուցչական պատվիրակության կազմում եղել է շուրջ 50 գործարար: Բրիտանացի վարչապետը այդ այցը որակել է՝ «կենսական կարեւորության առեւտրային առաքելություն»: BBC-ի մատուցմամբ, սպասվում է, որ Դեւիդ Քեմերոնն իր այցի շրջանակներում, բացի տնտեսական թեմաներից, կանդրադառնա նաեւ Չինաստանում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին: Մեծ Բրիտանիայի վարչապետը

Բուշը չի ափսոսում Իրաք ներխուժելու համար

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշը պնդել է, թե հարցաքննության՝ խեղդելու իմիտացիա ստեղծող մեթոդը, որը իրավապաշտպանները կտտանքներ են համարում, հնարավորություն է տվել կանխել Մեծ Բրիտանիայում ահաբեկչական լայնածավալ հարձակումները, ու մարդկային կյանքեր է փրկել: BBC-ի մատուցմամբ, Բուշն այդ մասին հայտարարել է բրիտանական Times թերթին տված հարցազրույցում, որով ամփոփել է այդ թերթում «Decision Points»՝ «Վճռորոշ պահեր» վերտառությամբ

ԳԱԱ ՄԵԴԱԼ՝ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԻՆ

Ըստ ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի, ՌԴ Ռոստովի նահանգի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ գիտության ոլորտում համագործակցության ամրապնդման գործում ունեցած ներդրման համար ՀՀ ԳԱԱ-ն պարգեւատրում է ակադեմիայի Ոսկե մեդալով Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբեւին: Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը, ինչպես նաեւ գիտական համագործակցության հեռանկարային ուղղությունների քննարկումը տեղի կունենա այսօր:

ՍԿԱՆԴԱԼ Է ՀԱՍՈՒՆԱՑԵԼ

Ըստ ռուսական ԶԼՄ-ների, 2012թ. երկրում պարտադիր է լինելու «Դպրոցականի առողջության անձնագիրը», որի առիթով երկրի բնակչությունը սկսել է ընդվզել եւ նամակներ ուղարկել «վերեւներին» ու մասնավորապես՝ ՌԴ կրթության նախարար Անդրեյ Ֆուրսենկոյին: Այդ անձնագրի պարտադիր պայմաններից է այն, որ դպրոցականը այնտեղ պետք է փակցնի ոչ միայն իր, այլեւ սենյակի լուսանկարը, նշի, թե քանի հոգով է ապրում այդ սենյակում,

ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ղազախստանի ԿԳ նախարարությունը կես տարով կասեցրել է տեղի «էլիտար» բուհերից մեկի՝ Մենեջմենթի եւ էկոնոմիկայի ինստիտուտի գործունեությունը: Որոշումն ընդունվել է դատախազության համապատասխան ստուգումներից հետո: Դրանք իրականացվել են ուսանողների ծնողների խնդրանքով: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բուհի շրջանավարտները չեն ստանում պետական նմուշի դիպլոմ, թեեւ բուհը այլ բան է հայտարարել գովազդներում, դիպլոմները ճանաչելի չեն այլ երկրներում, ուր Ղազախստանի

Արվեստի դաս-խաղեր՝ երեխաների համար

Հայաստանում է չեխ ապակեգործ Իվանա Շրամկովան Երեկ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Սասունցի Դավիթ» սրահում բացվեց չեխ արվեստագետ, ապակեգործ Իվանա Շրամկովայի «Երկրաչափական ձեւեր եւ պատկերներ» քանդակների ցուցահանդեսը: Ցուցահանդեսի շրջանակներում նույն սրահում երեկվանից մեկնարկեց նոր մանկական ծրագիր՝ «Ստեղծագործականություն եւ երեւակայություն» խորագրով: Գունավոր թղթեր, երկրաչափական մարմիններ, մատիտներ, նկարչական տետրեր, մանկական սեղան եւ աթոռ… Այս ամենը նախատեսված է 6-12 տարեկան

ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ՕՐԵՆՔ ՉԵ՞Ն ՍԻՐՈՒՄ

Կամ՝ արժե՞ դպրոցի տնօրեն ընտրելիս կիրառել օրենքներին վերաբերող շուրջ 700 հարցից բաղկացած հարցաշար «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պետք է ստանալ հավաստագիր, ինչը ձեռք բերելու համար տնօրենի թեկնածուները պիտի հանձնեն քննություն, որը ստուգում է ՀՀ օրենքների իմացությունը: Ներկայումս ՀՀ դպրոցների մեծամասնությունում նշանակված են տնօրենի պաշտոնակատարներ, եւ շուտով մեկը

Ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում, պարոնայք

Հայի ճակատագիր է՝ որտեղ ասես, որ հարազատ կամ բարեկամ չունենա, սկսած մոլորակի ամենահեռավոր երկրից, վերջացրած հարեւան երկրներով: Ինչ արած, անհրաժեշտության դեպքում՝ ելքեր, ճանապարհներ միշտ գտնվում են միմյանց այցելելու, միմյանց մատից փուշ հանելու համար: Բայց զարմանքով արի ու տես, որ այս էլ շուրջ երկու տարի նման հնարավորությունից գրեթե զուրկ են Վրաստանի հայաբնակ Ախքյորփի, Չանախչի, Խոմել, Խոժոռնի,

ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Բավականին ժամանակ է՝ միայն կարդում եւ դասական երաժշտություն եմ լսում Բանտում ամենակարեւոր արժեքը, որ մարդուս տրված է, ժամանակն է, եւ փորձում եմ դրսում գտնված ժամանակ չունեցած, միշտ ետեւից վազած, բայց չհասած այդ սրբություն սրբոց նորին գերազանցություն ժամանակն ըստ արժանվույն օգտագործելով՝ «իմանալ զբանս հանճարոյ»: Համոզված եմ, որ դրսում գտնվող իմ հայրենակիցներից շատ ավելի ազատ եմ, եւ

«ՀԱՅ ԵՆՔ, ԲԱՅՑ…»

1992 թ. ԼՂ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից պատերազմի թեժ օրերին Ալվարդ Բալայանը իր տղայի՝ Արման Թուխտարյանի հետ տեղափոխվել է Հայաստան: «Այն ժամանակ մայրս գերի էր ադրբեջանցիների մոտ: Մի կերպ գնդակների տակից երեխայիս հետ փախանք-եկանք Հայաստան: Այստեղ մեր գոյությունը պահպանելու համար աշխատել եմ, տարբեր գործեր եմ արել, նաեւ մանր առեւտրով եմ զբաղվել: Սկզբնական շրջանում ապրել եմ

Կարեւոր են թե գիրքը, թե տրակտորը

«Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը կարծում է, որ Հայաստանի մարզերի գրադարանները դեռ շատ կարիքներ ունեն: 2009 թ. նոյեմբերի 6-ին «Գրադարանը յուրահատուկ հաստատություն է» եւ 2010 թ. սեպտեմբերի 9-ին «Մնաց ընթերցող գտնեն» հրապարակումներով տեղեկացրել ենք, որ «Սիվիլիթաս» հիմնադրամը ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացնում է «Գրադարանները որպես քաղաքացիական հասարակության կենտրոններ» դրամաշնորհային ծրագիրը՝ ՀՀ մարզերի գրադարանների համար: Մրցույթի արդյունքում

ԷՋՄԻԱԾԻՆՑԻ ՊԱՀԱԾՈՅԱԳՈՐԾՆԵՐԸ՝ ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ

Բողոքավորներն իրենց անունները չեն ասում, որովհետեւ պաշտպանվածության եւ հալածանքների չենթարկվելու երաշխիքներ չունեն: Էջմիածնի պահածոներ արտադրող «Կոնսեր» ՍՊԸ բանվորներն ահազանգել էին «Առավոտին», որ երկու ամսվա չվճարված աշխատավարձի փոխարեն ընկերության ղեկավարությունն իրենց տոմատի մածուկ է առաջարկում: Ահազանգողները ասել էին նաեւ, որ աշխատավարձը գումարի տեսքով տալու պահանջով բողոքի ակցիա էին կազմակերպելու հենց գործարանի բակում: Նշված օրը, նշված ժամին

Մեկի ցուցմունքով դատապարտվեցին

Ամբաստանյալները հացադուլ են նախատեսում Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մուշեղ Հարությունյանի, կազմակերպված ավազակային հարձակում կատարելու մեջ մեղադրվող 6 հոգուն դատապարտեց 6-9 տարվա ազատազրկման: Ամբաստանյալներն ու պաշտպանները, ոչ ոք համաձայն չէին վճռի հետ: Հիշեցնենք, որ, ըստ մեղադրականի՝ Հ. Մալխասյանի եւ Հ. Սարգսյանի ստեղծած 6 հոգուց բաղկացած կազմակերպված խումբը Վանաձորի բնակիչ Ա. Աղայանի նկատմամբ կատարել

Ինքնասպան է եղել

Տավուշի մարզի Բերդ գյուղի 13-ամյա բնակչուհի Շուշան Մխիթարյանը նախորդ օրը իրենց տան միջանցքի կախիչից կախվելու եղանակով ինքնասպան է եղել: «Առավոտի» տեղեկություններով, երեխայի հուղարկավորությունը կլինի այսօր: Շ. Մխիթարյանի հայրը ազատամարտիկ է: Ինքնասպանության պատճառների հետ կապված մանրամասները ճշտվում են:

Դասախոսը ծեծել է ուսանողին

Երեկ Ժողինստիտուտի դասախոս Սերգեյ Հովասափյանը համակարգչային քննության ժամանակ ծեծել է 1-ին կուրսի ուսանող Հայկ Ավետիսյանին: Վերջինիս աչքի տակ կապտուկներ էին առաջացել, ճակատն այտուցվել էր: Ըստ մեր տեղեկությունների, ռեկտորատը որոշում է կայացրել դասախոսի «լիազորությունները» դադարեցնել:

Գեներալիտետից կազատվեն

«Առավոտի» տեղեկություններով, առաջիկա օրերին աշխատանքից կազատվեն ՊՆ մի շարք գեներալներ: Մասնավորապես, ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր, քաղաքագիտության դոկտոր Հայկ Քոթանջյանը, որը գեներալ-մայորների եւ գեներալ-լեյտենանտների դեպքում զինվորական ծառայության համար սահմանային՝ 65 տարին լրանալու հիմքով սպառել է զինվորական ծառայության մեջ գտնվելու եւ ինստիտուտի պետի պաշտոնը զբաղեցնելու բոլոր օրինական

Մելինեի կալանքը երկարացվեց

Գայանե Կարախանյանի նախագահությամբ՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ դռնփակ դատական նիստ: «Տաշիր» ոսկու տոնավաճառի աշխատակից Մելինե Մարգարյանը, որի կալանքի երկարացման հարցն էր քննարկվելու, դատարան բերվեց արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից: Կալանքի ժամկետը երկարացվեց եւս երկու ամսով: «Առավոտի» հետ հեռախոսազրույցի ժամանակ Մ. Մարգարյանի պաշտպան Գառնիկ Թորոսյանն ասաց, որ իր կողմից դատական

ԵՐԲԵՎԷ ԿՀԱՅՏՆԱԲԵՐՎԻ՞ «ՇՅՈՒԼԵՐ» ԱՐՈԼԴԸ

Մինչեւ Արմեն Ավետիսյանը դատարան չգա՝ գործը չի բացահայտվի Ինչպես տեղեկացրել ենք՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի բնակարանի վրա ավազակային հարձակում կատարողների գործի քննությունը: Հիշեցնենք, որ ամբաստանյալները 9-ն են: Նախորդ օրվա դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Արման Նիկողոսյանը միջնորդեց վերանայել ու նորից քննության ենթարկել

ՕԳՆԵՔ ՈՉ ՄԻԱՅՆ ԴՐԱՄՈՎ

2 տարեկան Հովհաննիսյան Ալլայի տեսողությունը փողից է կախված: Կույր երեխայի աչքերը Սանկտ Պետերբուրգում պատրաստվում են 3-րդ անգամ վիրահատել: Բժիշկները վստահեցնում են, որ 4-5 վիրահատությունից հետո Ալլան կարող է մտնել գույների աշխարհ: Քանի որ երեխան ծնվել է սովորական հողագործի ընտանիքում՝ Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղում, ծնողների ողջ հույսը բարեգործների նվիրատվությունն է: Այս առնչությամբ մեր հրապարակման մեջ («Առավոտ»,

ՊԱՊԱՆ ՄԱՄԱՅԻՆ ԾԵԾՈՒՄ Է

Այն տղամարդիկ, ում մայրերին ծեծել են ամուսինները, 10 անգամ ավելի հակված են բռնություն գործադրել իրենց կանանց նկատմամբ, քան նրանք, ում մայրերը ծեծի չեն ենթարկվել: Իսկ այն երեխաները, ում մայրերը ենթարկվել են բռնության, հաճախակի մղձավանջեր են ունենում, տառապում են գիշերամիզությամբ եւ հիմնականում ագրեսիվ են լինում: Ըստ news.am -ի, նման փաստեր է հրապարակել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան

«Կոռուպցիոներները» նրա՞նք էին

Երկու փոխնախարարների ազատման հարցն այդպես էլ չպարզաբանվեց Երեկ այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը անսպասելի այցելել է առողջապահության նախարարություն եւ գերգաղտնի աշխատանքային խորհրդակցություն անցկացրել նախարարի աշխատասենյակում, առողջապահության երկու փոխնախարարներ Թաթուլ Հակոբյանն ու Աբրահամ Մանուկյանը՝ վարչապետի որոշմամբ, սակայն իրենց դիմումի համաձայն, ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Նախարարությունում տեղի ունեցած փակ խորհրդակցությունից այդպես էլ որեւէ տեղեկություն

Ո՞Վ Է ՈՒՏՈՒՄ ՀԴՄ-ՆԵՐԻ ԲՈՆՈՒՍՆԵՐԸ

ՊԵԿ-ը կամ «Հայփո՞ստն» են գումարները շրջանառության մեջ դնում, թե՞ կառավարությունն է ստում Արդեն մոտ մեկ ամիս է՝ մարդիկ ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում ստանալ ՀԴՄ չշահած կտրոնների պարգեւավճարները: Կառավարությունից ասում են՝ փողն ուղարկել ենք, Պետեկամուտների կոմիտեից ասում են՝ մենք փոխանցումները կատարել ենք, բայց «Հայփոստը», որը պետք է սպասարկի ՀԴՄ կտրոն հավաքած հանրությանը՝ բոնուսները չի տալիս: Խոսքը

«Հանքի նոր մուշտարի են գտել»

«Սիփան 1» ՍՊԸ-ի հայցը՝ ընդդեմ նախարարության Դատավոր Կարինե Բաղդասարյանը երեկ ՀՀ վարչական դատարանում լսեց «Սիփան 1» ՍՊԸ-ի հայցը՝ ընդդեմ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության: Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ հայցվոր կողմը դատական ատյաններում վիճարկում է 2009-ի ապրիլին ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի 147-Ա որոշումը՝ անվավեր ճանաչել հանքը շահագործելու մասին լիցենզիան

ԱԶԱՏԱՆՑԻՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ՊՆ-Ի ՀԵՏ ԳՈՐԾ ԲՌՆԵԼ

Պատճառն այն է, որ նրանք դեռ վախեցած են ու խաբված Դեռեւս անցած տարի Շիրակի մարզի ամենաբերրի համայնքի՝ Ազատանի գյուղացիները բանակի համար կարտոֆիլ մթերելիս կանգնել էին մի տխուր փաստի առջեւ. պաշտպանության նախարարության կողմից տենդեր շահած անհատը խաբել էր գյուղացիներին՝ ապրանքը «նիսյայով» վերցնելով ու ամիսներ շարունակ վեց միլիոն դրամ պարտքը «չլչլելով»: Բացի այդ, ազատանցիների վստահեցնելով, վերջինս բանակի

Որդին խոշտանգելով սպանել է ծնողներին

Նախօրեին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սեւան քաղաքի բաժին քաղաքացիների կողմից ահազանգ էր ստացվել, որ Նալբանդյան 33 շենքի թիվ 10 բնակարանում աղմուկի, հայհոյանքների, վիճաբանության ձայներ են լսվում: Շտապ նշված հասցե են մեկնում Սեւանի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները: Մուտքի մոտ նրանք նկատում են մի երիտասարդի՝ արնաթաթախ հագուստով, որը փորձում էր փախչել: Իրավապահները բարձրանալով նշված բնակարան՝ այնտեղ

«ՌԵԺԻՄԻ ԳԼԽԻՆ ԱՄՊԵՐ ԵՆ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ»

Բացի այդ փաստագրումից, ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը երեկ համոզմունք հայտնեց, թե ՀՀ-ի շուրջ միջազգային մեկուսացման օղակն է սեղմվում, ու նրա նկատմամբ ժողովրդի ատելությունն է հասնում կրիտիկականի: Երեկ երեկոյան Մատենադարանի մոտ մեկնարկեց Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած հանրահավաքը: Զանգվածային այս միջոցառումը վարող ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը նախ շնորհավորեց արցախյան ազատամարտի մասնակից, «Սասուն» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ Սասուն

ՄԻՆԱՍԸ «ԿԳԱ» ԵՐԵՎԱՆ

Գյումրիի «Էլեկտրատեխնիկ» գործարանի տարածքում գտնվող Մինաս Ավետիսյանի երեք որմնանկարներն ամբողջությամբ վերականգնվել են եւ նոյեմբերի 12-ին կտեղափոխվեն Երեւան ու կտեղադրվեն Հայաստանի կառավարության նիստերի դահլիճում: Այս մասին երեկվա ասուլիսում հայտնեց մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստների եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Սոնա Հարությունյանը: Ըստ նրա, տեղադրման աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու համար կպահանջվի եւս 7 օր: Առաջիկայում կվերականգնվի նաեւ նկարչի լավագույն

ԷԼԻ ՔՐԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԵՑ

Երեկ, ուշ երեկոյան, հայտնի դարձավ, որ նույն օրը, կեսօրին, Շառլ Ազնավուրի հրապարակում «Եվրամիություն-Հայաստան. քաղաքացիական հասարակության համաժողովի» անցկացման վայրի հարեւանությամբ Հայ ազգային կոնգրեսի կողմից մեկ տասնյակ երիտասարդ ակտիվիստների մասնակցությամբ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների կողմից, ուժի գործադրմամբ ոստիկանություն բերման ենթարկված ՀԱԿ չորս ակտիվիստների՝ Սարգիս Գեւորգյանի, Վահագն Գեւորգյանի, Արեգ Գեւորգյանի եւ Սարգիս Ղազարյանի դեմ հարուցվել է քրեական գործ

ԱՊՀ-Ն ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԵՆ

ԱՊՀ երկրները եւ առաջին հերթին Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ: Այս մասին, ըստ tert.am-ի, 1news.az-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՊՀ-ի գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը: «Մենք քայլ առ քայլ շարժվում ենք այդ երկու երկրներին մերձեցնելու ուղղությամբ:… Միեւնույն ժամանակ մենք քննարկում ենք զբաղեցված տարածքների ազատման, Նախիջեւանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ միջանցքի ստեղծման

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031