Օրվա լրահոսը

ԱՄՆ ՄԶԳ-ն հպարտ է աջակցել Հայաստանի գինեգործներին՝ հայկական գինին ճանաչելի դարձնել աշխարհում

Ըստ ամերիկացի գինեգործ Նիլ Ռոզենթալի՝ «Լավագույն գինիները միշտ հպարտությամբ են պատմում իրենց ծագման մասին»: Այս իմաստուն խոսքերը հատկապես ճշմարիտ են, երբ խոսում ենք Հայաստանի մասին, որտեղ գինեգործությունը ոչ միայն ժառանգություն և ավանդույթ է, այլև առաջընթացի և զարգացման ուղի։ Այս շաբաթ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն միացավ հայ գինեգործներին՝ կարևոր գաղափարներ քննարկելու «Ալլուրիա» ընկերության

Փոխքաղաքապետը գովեց քաղաքացիների` տրանսպորտի հետ կապված ըմբռնումը

Չենք խուսափել որոշակի խնդիրներից, որոնց հետ կապված անընդմեջ մոնիթորինգ ենք անում

Չարենցավանում ծեծկռտուքի մասնակիցների թիվը անցնում է 26-ը. նրանցից 3-ը ձերբակալվել է. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Չարենցավանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 4-րդ թաղամասի «VTB-ի խաչմերուկ» կոչվող տարածքում, խախտելով հասարակական կարգը և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, Կոտայքի մարզի բնակիչներ 21-ամյա Էդգար Ս․-ն, 25-ամյա Հենրիկ Ս․-ն, 22-ամյա Արսեն Խ․-ն, 24-ամյա Հովսեփ

Դե, եթե հերթերի խնդիր կա պետք է հասնել ու անցնել Ճապոնիային ու պիկ ժամերին գնացքի մեջ չտեղավորվող ուղևորներին ճիպոտով խփելով ներս խցկել. «ՉԻ»

Դրա համար մեր «հեղափոխության պահապաններից» պետք է ջոկատներ ստեղծել, ուղարկել կայարաններ

Հետիոտնին վրաերթի ենթարկած ու դեպքի վայրից հեռացած անձի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան

2024 թվականի մարտի 21-ին՝ ժամը 03:56-ին, «Հերացի թիվ 1» հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ անհայտ մակնիշի և հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն Ա.Գ.-ին: Վարորդը հեռացել է դեպքի վայրից, իսկ մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ժամեր անց մահացել է: 2024 թվականի մարտի 21-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: Նույն

Ջրանջատում Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Ավան և Արաբկիր վարչական շրջաններում

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 5-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 6-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը ամբողջությամբ, բացառությամբ՝ Քանաքեռ թաղամասի, Բուսաբանական, Գերցենի, Լեփսուսի 3, 4, 5, 6 փողոցների, Ռայնիսի փող. 90, 105 համարների, Գոգոլի փող. 108-ից բարձր համարների, Ռուբինյանց փող.

ՄԻԱՎ-ով ապրող ազատազրկված անձանց նկատմամբ խտրական վերաբերմունք դրսեւորել են ոչ միայն մյուս ազատազրկվածները, այլ անգամ բուժաշխատողները

Լացելով գոռում էի, որ նախ ես չգիտեի, հետո պահպանված հարաբերություն եմ ունեցել, հնարավոր չի՝ վարակած լինեմ»,-հիշում է Աշոտը՝ նշելով, որ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աչքի առաջ էր տեղի ունենում բռնությունը, բայց չէին միջամտում։ «Նույնասեռականները կալանավայրերում առանձին են մնում, բայց ինձ առանձնացրին մյուս իմ ընկերներից ու մի քանի օր հետո տեղափոխեցին «Դատապարտյալների հիվանդանոց»։

Կոչ ենք անում հայկական ֆուտբոլի ապագայով մտահոգված բոլոր ուժերին նստել մեկ սեղանի շուրջ և քաղաքակիրթ ձևով բանակցել․ «Նոա» ՖԱ

«Նոա» ֆուտբոլային ակումբը, ի պատասխան երկրպագուների և լրատվամիջոցների, հայտնում է հետևյալը՝ «Նոա» ՖԱ-ն չի մասնակցել ՀՖՖ ընտրություններին։ Ակումբն աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ՀՖՖ-ին առնչվող խնդիրների շուրջ՝ հանուն արդար խաղի կանոնների։ Հայաստանում կան պրոֆեսիոնալ և մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ռազմավարության բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ մեր կողմից բարձրացված, որոնց շուրջ քննարկումներ են ծավալվում ՀՖՖ-ի հետ՝ փորձելով

Իրանը և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում

«Ազատություն» – Իրանը և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացնում Կասպից ծովում, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։ Զորավարժություններն անցկացվում են «Համագործակցություն հանուն խաղաղության և բարեկամության» կարգախոսի ներքո։

Սկսում ենք ստորագրահավաք՝ հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ․ Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նախագահ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի երեւանցիներ, սկսում ենք ստորագրահավաք՝ հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ։ ՔՊ-ական իշխանությունը ոչ միայն չի կարողանում նորմալ կազմակերպել էլեկտրոնային վճարման համակարգին անցումը՝ քաոս եւ անհարմարություններ ստեղծելով մեր քաղաքացիների համար, այլեւ մտադիր է հունվարի 1-ից լրջորեն թանկացնել տրանսպորտը։ Մեր խմբերը կշրջեն քաղաքում եւ

Երկամարտի 13 ոսկե, 5 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ՝ ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում

Լեհաստանում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությունը: Մրցումների վերջին օրը մրցահարթակը տրամադրվել էր գերծանր քաշայիններին: Նախ, մինչեւ 20 տարեկան տղաների մրցակցությունում Աշոտ Մովսիսյանը երկամարտի  359 կգ-ով դարձավ արծաթե մեդալակիր, ապա Մերի Թումասյանը 23 տարեկանների պայքարում երկամարտում ցույց տվեց 220 կգ ու նույնպես զբաղեցրեց երկրորդ տեղը: Մեր ծանրորդների մրցելույթները եզրափակեցին Մ 23

Արվեստը շատ անձնական բան է՝ արտացոլում է մարդու կյանքը, հույզերը, մշակութային հիմքն ու ինքնությունը

PARG-ը՝ «Կանչում եմ» նոր երգի, իր ինքնատիպ ձեռագրի եւ ոգեշնչման մասին – Դուք բեմական արտաքին ունեք եւ հետաքրքիր տվյալներ, այսօր հայտնի դառնալն ավելի հեշտ է դարձել (սոցիալական ցանցերի շնորհիվ), քան մի 20 տարի առաջ: Այդ առումով ինչ ակնկալիքներ ունեք: – Այո՛, այսօրվա թվային դարաշրջանում համացանցի, սոցիալական ցանցերի շնորհիվ, իսկապես ավելի հեշտ է դարձել հայտնի դառնալը։

Ծանր է բեռը եպիսկոպոսի, դժվարին է ու պատասխանատու նրա առաքելությունը․ Գարեգին Բ

ՄԵՐ ՊԱՏԳԱՄԸ ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՁԵՌՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։ «Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու» (Մատթ. 20.28)։ Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Փառք և գոհություն ենք մատուցում Ամենակարող Աստծուն, որ Միածնաէջ Մայր Տաճարի վերաօծման և Սրբալույս Մյուռոնի օրհնության հոգենորոգ արարողություններից մեկ ամիս անց Մեզ շնորհեց խնդության նոր բարեպատեհ առիթ։ Ցնծում է այսօր

Ինչո՞ւ չորս ու կես տարի անազատության մեջ գտնվողը չի կարողանում դիմել պայմանական վաղաժամկետ ազատվելու համար

Մասնագետները օրենսդրությունը բարեփոխելու անհրաժեշտություն են տեսնում

«Եթե պետք ա՝ պիտի մեռնես հայրենիքի համար». անցկացվեց 44-օրյա պատերազմում անմահացած Հայկազ Մկրտչյանի հիշատակի մրցաշար

Մրցաշարին մասնակցում են բարձրակարգ շախմատիստներ, ՖԻԴԵ-ի սպորտի վարպետներ եւ մարզադպրոցի սաները

Ստեղծվել է Արմեն Աշոտյանի ավատարը՝ հասարակության հետ այլընտրանքային կոմունիկացիայի հնարավորություն ստեղծելու նպատակով

Այսօր համացանցում է հայտնվել ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ավատարը, որը ստեղծվել է Արհեստական բանականության միջոցով։ Ինչպես հայտնի է, Աշոտյանը 15 ամսվա ազատազրկումից հետո շարունակում է ենթարկվել քաղաքական հետապնդման եւ այժմ գտնվում է տնային կալանքի ռեժիմում։ Դատավորի դրած արհեստական սահմանափակումների պատճառով Աշոտյանը զրկված է ԶԼՄ-ների հետ ուղիղ աշխատելու հնարավորությունից՝ բացի դատարանի նիստերի դահլիճում ոտքի վրա

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Նոյեմբերի 3-ի ցերեկը, 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 4-ին հնարավոր է կարճատև անձրև։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 3-ին երեկոյան ժամերին, 4-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Նոյեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 4-6-ին և´ գիշերը, և´ ցերեկն աստիճանաբար կնվազի

Սպանված երիտասարդը 2 օր առաջ էր վերադարձել ՌԴ-ից․ մանրամասներ՝ Մեղրաշեն գյուղում կատարվածից

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Մեղրաշեն գյուղում երեկ սպանություն էր տեղի ունեցել։  Մեղրաշենցիների պատմելով՝ գյուղի տղաները հավաքված են եղել զրուցարանում (բիսետկայում), նրանց միացել է սպանվածը՝ 30-ամյա Գևորգ Գ․-ն։  Նրա բարևելու ձևը դուր չի եկել նստածներից մեկին՝  նույն գյուղի 29-ամյա բնակիչ Արգիշտի Ա․-ին, որը սկսել է հայհոյել, թե «Էդ լավ չբարևեցիր, հա՞»։ Գևորգ Գ․-ն սաստել է

Թուրքիայի եւ Ադրբեջանի հանդեպ ռազմավարության մշակումը նպատակահարմար է հայ-թուրքական անտագոնիզմի հիմնարար փաստերի բացահայտմամբ. «Հայացք Երևանից»

2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի (Արցախ) բռնի լուծարումից ի վեր հայ հանրությունը հույսով սկսեց սպասել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը։ Բանն այն է, որ 1991-ից՝ ՀՀ կազմավորումից ի վեր, նրա առաջին ընտրված իշխանությունները հայտարարել էին, որ երկրի ռազմավարական խնդիրը Թուրքիայի հետ հաշտվելն է, իսկ գլխավորը՝ արցախյան հակամարտության հանգուցալուծումը, որը գնահատվում էր որպես Թուրքիայի հետ հաշտության հարցում

Մենք հաստատում ենք մեր լիակատար աջակցությունը ՀՖՖ գործող ղեկավարությանը․ ֆուտբոլային մի շարք ակումբների հայտարարությունը

«Արարատ» ֆուտբոլային ակումբի հայտարարությունը Ֆուտբոլային հասարակության հարգելի անդամներ, «Արարատ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է անդրադառնալ հայկական ֆուտբոլի շուրջ ներկայումս ստեղծված իրավիճակին: ՀՖՖ նախագահի՝ 2023 թ. դեկտեմբերին կայացած ընտրություններում մենք սատարել ենք ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին և քվեարկել նրա օգտին: Բնականաբար, մենք ևս, որպես հայկական ֆուտբոլի համար շահագրգիռ կողմ, բավարարված չենք ինչպես ազգային, այնպես էլ տարբեր

Միայն թուլամորթ, աթոռապաշտ կառավարությունը կարող է ապավինել ինչ-որ սահմանային սյունի մոգական ուժի․ «Հայացք Երևանից»

Օրեր առաջ ելույթ ունենալով «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով երեւանյան համաժողովում, ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը, որ իր արտահայտություններում միշտ ջանում է ինքնատիպ երեւալ, Զինված ուժերի թեմայով ուշագրավ հայտարարություններ է արել: Նրա համոզմամբ՝ մեր իրականության մեջ անվտանգություն ասելով՝ առաջին հերթին հասկանում են բանակ, ինչը սխալ մոտեցում է: Եթե բացառենք դավադրության բոլոր տեսությունները՝

Գարիկ Կարապետյանը մեկ գլխով բարձր էր վրացի եւ ադրբեջանցի մրցակիցներից

109 կգ քաշային ծանրորդ Գարիկ Կարապետյանը Եվրոպայի երիտասարդական առաջնության հերթական օրը եզրափակեց Հայաստանի հաշվարկին նոր ոսկե մեդալ բերելով: Մինչեւ 23 տարեկանների պայքարում Գարիկը բոլոր առումներով մեկ գլխով բարձր էր մրցակիցներից: Պոկում վարժությունում 182 կգ-ով, հրումում՝ 220-ով եւ հայաստանցի մարզիկը նաեւ երկամարտում՝ 402 կգ, միանգամայն անհասանելի դարձավ՝ ամբողջ 27 կգ գերազանցելով արծաթը նվաճած վրացի եւ ամբողջ

Թրամփը վերահաստատել է իր աջակցությունն Արցախի հայերին

Երէկ գիշեր, Ուրբաթ, 1 Նոյեմբեր 2024-ին, հեռաձայնային հաղորդակցութիւն մը կայացաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին եւ Ամերիկայի Միացեալ Նահանգներու նախկին նախագահ եւ ներկայ նախագահական ընտրութեան Հանրապետական կուսակցութեան թեկնածու Տանըլտ Թրամփի միջեւ՝ վերջինիս նախաձեռնութեամբ։ Մտերմիկ մթնոլորտի մէջ ընթացած խօսակցութեան սկիզբը, Տանըլտ Թրամփ բարձր գնահատեց Վեհափառ Հայրապետը՝ անոր ցուցաբերած իմաստուն ղեկավարութեան համար, ինչպէս նաեւ իր ամբողջական զօրակցութիւնը

Սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում․ Մեղրաշեն գյուղի մի քանի բնակիչներ մեղադրում են ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներին ու անձամբ բաժնի պետին․ Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Արթիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի «կրծքավանդակի ձախ կեսի կտրած, ծակած վերք, կենսաբանական մահ» վիճակով։ Տեղում ոստիկանները պարզել են, որ մահացածի մարմինը հիվանդանոց է տեղափոխել Շիրակի մարզի գյուղերից մեկի

Բուդապեշտ քաղաքում արցախցի աշակերտները հոգեբանական բռնությունների են ենթարկվել՝ հունգարերենին վատ տիրապետելու համար․ փաստաբան

Արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի 12 և 14 տարեկան տարբեր դասարաններում սովորողները նույն դասարանի աշակերտների կողմից ենթարկվել են հոգեբանական բռնությունների՝ հունգարերենին վատ տիրապետելու համար։ Դասաժամերից հետո տարբեր դասարաններում սովորող արցախցի աշակերտները իրենց դասարանի բոլոր տղաներին (շուրջ 14 աշակերտների), ինչպես ասում են, լավ «դաս» են տվել։ Արդյունքում

Պատվանդանի առաջին երկու աստիճաններին հայ աղջիկներն են

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մինչեւ 23 տարեկան աղջիկների պայքարում 87 կգ քաշային կարգում Լիանա Գյուրջյանը պոկեց 100 կգ, հրեց 130 կգ եւ երկամարտում ցույց տալով 230 կգ, թե առանձին վարժություններում, թե երկամարտում դարձավ հաղթող: Նույն քաշային կարգում Մարգարիտա Առաքելյանը երկամարտի 214 կգ (93+121) արդյունքով արժանացավ արծաթե մեդալի՝ նույն պատվո պատվանդանի վրա կանգնելով երկրորդ աստիճանին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սյունեցի ուսուցչուհու գիրքը՝ «Արեւածագ»

Լույս է տեսել Ռամելա Դանիելյանի արձակ եւ չափածո ստեղծագործությունների ժողովածուն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունաստանի հայոց թեմի թեմական կառույցների ներկայացուցիչներին և Կրետեի ուխտավոր հայորդիներին

Նոյեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի հայոց թեմի թեմական կառույցների ներկայացուցիչներին և Կրետեի ուխտավոր հայորդիներին, ովքեր Սուրբ Էջմիածին են ժամանել թեմակալ առաջնորդ Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանի եպիսկոպոսական ձեռնադրության և օծման առիթով։ Հանդիպմանը ներկա էր նաև Կրետե կղզու Հերակլիոնի Սուրբ Կարապետ եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս

Արհեստական բանականությունը կարելի է համարել նոր դարի Ջինը

Հարցազրույց հանրային կապերի մասնագետ Ծովինար Խաչատրյանի հետ -Վերջին ամիսներին Հայաստանում արհեստական բանականությանն (ԱԲ) առնչվող թեմատիկ թրենինգների աշխուժություն է նկատվում։ Ինչո՞վ է դա պայմանավորված։ -Արհեստական բանականությունը մի շարք երկրներում շատ արագ կիրառություն է գտել, այն կարելի է համարել նոր դարի Ջինը։ Այս երևույթն էլ Ջինի նման ծառայում է իր այդ պահի տիրոջը՝ կատարելով ընդհանրական էլեկտրոնային հաղորդակցման

Մայակովսկու անվան թիվ 7-րդ հիմնական դպրոցում նռնակներ են հայտնաբերվել. Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝ Վ. Մայակովսկու անվան թիվ 7-րդ հիմնական դպրոցում, շաբաթօրյակի ընթացքում կատարած աշխատանքների ժամանակ նռնակներ են հայտնաբերվել: Տեղում պարզվել է, որ նռնակները մարտական են, և սակրավորները զինամթերքը բերել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031