Օրվա լրահոսը
Հովտաշատում «Հայաէրոնավիգացիա»-ի ապօրինի ջրառը կասեցվել է
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Հովտաշատ բնակավայրում օդային տրանսպորտի օժանդակ գործունեությամբ զբաղվող «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում կատարած ստուգմամբ պարզել են, որ կենցաղային և ոռոգման նպատակներով խորքային հորից իրականացվում է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։ Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման
«Չենք տեսնում, թե որ մի արցախցու հետ են այդ քննարկումներն ունեցել եւ արդյոք արցախցիներն ընդունո՞ւմ են, կամ ի՞նչ առաջարկներ են արել այդ արցախցիները». Դավիթ Գալստյան
Արցախի ԱԺ պատգամավոր. «Մենք արդեն համոզվել ենք, որ այս իշխանությունը որեւէ գործողություն չի կատարում՝ արցախցիներին կապելու մեր հայրենիքի Հայաստանի Հանրապետություն հատվածի հետ»
3.5կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք է բացահայտվել. երկու անձ կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ հանցավոր շղթայում ներգրավված անձանցից երկուսի ինքնությունը: Քննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ Վայոց ձորի մարզի 62-ամյա բնակիչը 2024
«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնն այս տարի նվիրված է Ազնավուրի ծննդյան 100-ամյակին
Չխախտելով ավանդույթները՝ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնը հնարավորություն է ստեղծվելու փառատոնային բոլոր ծրագրերում ներգրավել մարզաբնակ ու Արցախից տեղահանված երեխաներին։ Այդ նպատակով առանձնացվել է 7000-ից ավելի տոմս՝ ուղղված դպրոցներին, տարբեր կազմակերպություններին։
Ժողովրդագրական ճգնաժամ․ 2100 թ.-ին 2 միլիոն հայ Հայաստանում. Աղասի Թավադյան
Հայաստանում պտղաբերության գործակիցը ընդամենը 1.6 է, ինչը զգալիորեն ցածր է բնակչության պահպանման համար անհրաժեշտ մակարդակից։
Պարեկներին կաշառք առաջարկած վարորդները ձերբակալվել են
Արագածոտնի մարզի պարեկները նոյեմբերի 1-ի ժամը 19-ին Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Օհանավան բնակավայրի վարչական տարածքում, սահմանված արագության գերազանցման համար կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենան: Վարորդը իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին առաջարկել է 5000 դրամ կաշառք: Լոռու մարզի Գեղասար գյուղի բնակիչ 51-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին: Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկելու հաջորդ դեպքն արձանագրվել է
«Վստահ եմ՝ կկարողանանք ավելի ամրապնդել երկկողմ հարաբերությունները». Փաշինյանը շնորհավորել է Մայա Սանդուին Մոլդովայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Ուղերձում ասնված է. «Շնորհավորում եմ Մոլդովայի նախագահական ընտրություններում Ձեր հաղթանակի կապակցությամբ: Հայաստանի և Մոլդովայի հարաբերությունների շարունակական զարգացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններից է։ Վստահ եմ, որ առաջիկա տարիների ընթացքում համատեղ ջանքերով կկարողանանք ընդլայնել և ավելի ամրապնդել պատմական սերտ
«Սրբուհի Գալյանը, թերեւս, ամենահաջողված թեկնածուն էր վերջին առաջարկվածներից, բայց նրանից էլ սպասելիք չունեմ»
ԱԺ-ում Հովիկ Աղազարյանի եւ Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ միջադեպի մասին իրավապաշտպան Նինա Կարապետյանցն ասաց. «Եթե զոհաբերելու լինեն, Հովիկ Աղազարյանին են զոհաբերելու՝ անկախ նրանից, թե ինչքան է Նիկոլ Փաշինյանին նվիրված աշխատել»։ «Սրբուհի Գալյանը, թերեւս, ամենահաջողված, ամենահամապատասխան թեկնածուն էր վերջին առաջարկված բոլոր թեկնածուներից։ Բայց պնդում եմ, որ անհատապես շատ կարեւոր է, թե ով է զբաղեցնում արդարադատության նախարարի պաշտոնը,
Եկող տարի ավիացիոն ոլորտին նախատեսված է հատկացնել 578 մլն դրամ, որը հիմնականում Քաղավիացիայի պահպանման ու վերապատրաստման ծախսերն է
ՏԿԵ նախարարությունը 2025 թ. կիրականացնի 20 ծրագիր եւ 113 միջոցառում
«Ես ափսոսում եմ, որ մեր ընտրությունները հաջորդ տարի չեն»․ Ալեն Սիմոնյան
Հարցին՝ հնարավո՞ր է գերիների վերադարձի պարագայում ՀՀ-ից մասնակցություն լինի COP29-ին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Եթե կա հնարավորություն գերի վերադարձնելու կամ որևէ այլ ձևով ՀՀ-ի համար դրական քայլ անելու, մենք պետք է չհապաղենք։ Այս պահին որոշում չկա»։
«Կառավարությունը կսկսի ավելի թիրախային մոտեցում ցուցաբերել». կայացել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ՀԿ-ի հերթական նիստը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի հերթական նիստը։ Խորհրդի անդամներ են հանդիսանում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, մարզպետները, Երևանը և մարզերը ներկայացնող ԼՂ-ից բռնի
«Այն, ինչը հիմա անում ենք, վաղը մտնելու է առօրյա կյանքի յուրաքանչյուր ոլորտ». Կապանում անցկացվել է «Սյունյաց թևեր» փառատոն
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մասնակցել է մարզում առաջին անգամ կազմակերպված «Սյունյաց թևեր» սպորտային-տեղեկատվական փառատոնին, որն անցկացվեց Կապան համայնքում։ Փառատոնին ներկայացված էին թիմեր մարզի Կապան, Գորիս, Մեղրի, Քաջարան, Սիսիան համայնքներից․ այն կազմակերպել էր «Մտքի Թռիչք» հասարակական կազմակերպությունը, իսկ միջոցառման գլխավոր գործընկերը Սյունիքի մարզպետի աշխատակազմն է։ Մարզի ղեկավարն ու փառատոնի հյուրերը շրջել են տաղավաներում և ծանոթացել դպրոցականների
Ալեն Սիմոնյան. «Քյարամյանը պարկեշտ անձնավորություն է, և բազմաթիվ անգամ ինքը տարբեր պաշտոններում եղել է և որևէ կասկած չունեմ»
Ոստիկանության, ԱԱԾ աշխատողներ ունեինք՝ Օսիպյան, Վանեցյան։ Բոլոր մարդիկ, որոնք դուրս են գալիս ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի դեմ, հանրության կողմից ստանում են իրենց պատասխանը։ Յուրաքանչյուր մարդ, որ նման բան է ուզում անել, թող հետ նայի ու այդ օրինակները տեսնի
Ադրբեջանում ծանր են տարել, թե ԱՄՆ-ն ինչ կազմով է ներկայացված լինելու COP29-ին. Տաթևիկ Հայրապետյան
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ադրբեջանում շատ ծանր են տարել այն լուրը, թե ինչ պատվիրակության կազմով է ԱՄՆ ներկայացված լինելու COP29-ի միջոցառմանը։ Դա հակաամերիկյան հերթական հիստերիայի պատճառ է դարձել։ Մասնավորապես, Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Էլման Մամեդովը, անդրադառնալով ամերիկյան պատվիրակության կազմին, ասել է․ «COP29-ը ոչ թե ադրբեջանական, այլ
Միցոտակիս. «Հունաստանում Թուրքիայի հետ պատերազմելու կողմնակիցներ կան»
Ermenihaber. Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններին՝ նոյեմբերի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Աթենք իրականացնելիք այցին ընդառաջ։ Նա, պաշտպանելով Թուրքիայի հետ երկխոսություն ունենալու տեսակետը, նշել է, որ կողմնակից է խաղաղությանը։ Միցոտակիսը շեշտել է, որ Հունաստանում ընդդիմադիր «Նոր ժողովրդա վարություն կուսակցության» ներսում կան շրջանակներ, որոնք դեմ են Թուրքիայի հետ երկխոսությանը։ «Երկխոսությանը դեմ արձագանքողների այլընտրանքային
Ալեքս Սահակյանն աշխարհի պատանեկան առաջնությունում ընթանում է 3-րդ տեղում
Աղջիկների պայքարի մեր միակ ներկայացուցիչը՝ Սոնա Կրկյաշարյանը, վաստակել է 4,5 միավոր եւ զբաղեցնում է 8-րդ տեղը:
«Մարտահրավերների և ձեռքբերումների տարիներ». ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը նշեց հիմնադրման 90 և վերաբացման 40-ամյակը
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը նշեց իր հիմնադրման 90-ամյակը, ինչպես նաև վերաբացման 40-ամյակը։ Միջոցառումն առիթ էր խոսելու ֆակուլտետի շուրջ մեկդարյա ձեռքբերումների մասին, վերարժևորելու կրթական և գիտական նվաճումները, մեծարելու ֆակուլտետի զարգացման գործում մեծ ջանքեր ներդրած բարձրակարգ մասնագետներին, շրջանավարտներին։ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի երգչախումբը կատարեց Երևանի պետական համալսարանի օրհներգը՝ ազդարարելով միջոցառման մեկնարկը։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի
Շինարարություն չկա․ Գնել Սանոսյանը՝ թուրքական կողմի հետ երկաթգծի վերագործարկման ռեալ հնարավորության մասին
Լրագրողների փաստմանը՝ կանոնակարգերի փոխանցում է տեղի ունեցել հայկական և ադրբեջանական կողմերի միջև և հարցին՝ դրանից հետո սահմանազատում ո՞ր հատվածում ակնկալել, Գնել Սանոսյանը պատասխանեց․ «Դեռ որոշում չկա»։
Մարի Հակոբյանի ելույթով Չինաստանում մեկնարկեց Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթը
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում՝ Չինաստանի ազգային օպերային թատրոնում, նոյեմբերի 1-ին մեկնարկեց «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը։ Այս հեղինակավոր մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցավ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, պատանի թավջութակահար Մարի Հակոբյանը Չինաստանի ազգային օպերայի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, որով նշանավորվեց միջազգային այս կարևոր մրցույթի մեկնարկը: Մրցույթն
Իզաբել Սանտիագոյի եւ Ալֆորվիլի քաղաքապետի հետ հանդիպմանը Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային՝ Հայաստանին ցուցաբերած աջակցության համար
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, նախորդ գումարման Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Իզաբել Սանտիագոյի եւ Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասի հետ: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահը հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային՝ Հայաստանի համար ծանր օրերին մեր երկրի կողքին լինելու ու ցուցաբերած զգալի աջակցության համար:
Էդգար Ղազարյանը. Իմ սթենդ-ափը ամբողջությամբ ընդունեք որպես հաղորդում հանցագործության մասին
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը առանց իր պաշտոնից հրաժարական տալու, գնացել է ՔՊ գրասենյակ եւ մասնակցել կուսակցության վարչության նիստի: Եվ դա այն դեպքում, երբ ինքը դատախազությունում պատասխանատու է կոռուպցիայի, ապօրինի հարստացման դեպքերի հարցերով:
Ucom-ի աշխատակիցները մասնակցել են Վայոց Ձորում անտառի վերականգման աշխատանքին
Ucom-ի թիմը նոյեմբերի 1-ին միացավ Արևորդի ՀԿ-ին և վերջինիս գործընկեր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին (FPWC)՝ իրականացնելու ամենամյա ծառատնկման աշխատանքներ: Արևորդի ՀԿ-ն համագործակցում է FPWC-ի հետ, որը տարիներ շարունակ անտառներ է տնկում Վայոց Ձորի մարզում։ Այս տարի նախատեսված է տնկել ավելի քան 100 000 ծառ, որոնք աճեցվել ու խնամվել են տնկարաններում։ Ucom-ից շուրջ
ՊԵԿ-ի ընթացիկ ծախսերը 2025 թ.-ի բյուջեի նախագծով կրճատվելու են
ՊԵԿ նախագահը ներկայացրել է 2025 թ. պետբյուջեի նախագծով նախատասված ֆինանսական ցուցանիշները
Հայտնի են ՀՀ դպրոցականների շախմատի 18-րդ օլիմպիադայի արդյունքները
Նոյեմբերի 1-ից 3-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվեց ՀՀ դպրոցականների շախմատի 18-րդ օլիմպիադայի 4-րդ՝ եզրափակիչ փուլը, որի մասնակցում էին 14 թիմեր Երևանից և մարզերից: Մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ թիմերը. 1-ին հորիզոնական՝ Շիրակի մարզ, ք. Գյումրի «Ֆոտոն Վարժարան» ♟️ Թիմի կազմ՝ ♟️ Վոլոդյա Թորոսյան ♟️ Արման Վարդանյան ♟️ Աշոտ Այվազյան ♟️ Մարիա Վարոսյան ♟️ Ուսուցիչ՝ Գնել
Գլխավոր դատախազը և դեսպան Գալագերը պայմանավորվել են ակտիվացնել երկկողմ շփումները փողերի լվացման և կիբեռհանցավորության դեմ պայքարի համատեքստում
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին ՀՀ գլխավոր դատախազությունում և ընդգծել երկու երկրների իրավապահ համակարգերի միջև համագործակցության ամրապնդման համատեքստում նման հանդիպումների կարևորությունը: Դեսպան Ջոն Գալագերը շնորհակալություն է հայտնել ՀՀ գլխավոր դատախազ
«Մեր թիմի ներսում ո՞նց կարող է քոչարյանական ու սիմոնյանական թևեր լինեն։ Կա նիկոլփաշինյանական թիմ»․ Ալեն Սիմոնյան
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ՔՊ վարչության նիստում Անդրանիկ Քոչարյանին հեռացնելու հարց չի քննարկվելու։
ՄՊՀ-ի ընթացիկ ծախսերն ավելի փոքր կլինեն, իսկ կապիտալ ծախսեր չեն նախատեսվել
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են 2025 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները
Ըստ Վարդան Մկրտչյանի՝ որոշում չկա, որ «Գոյը» պետք է վերսկսի աշխատանքը
«Գոյի» փաստաբանն այլ բան է պնդում՝ իրենց տարածքը տնօրինելու Սունդուկյանի իրավունքը կասեցված է
Նախագիծը թեև փոփոխվել է՝ համակարգային խնդիրներ է պարունակում. հայտարարություն
Նախագիծը մինչեւ կառավարության հավանությանը եւ այդուհետ ՀՀ ազգային ժողով ներկայացնելը պետք է լրացուցիչ քննարկվի քաղաքացիական հասարակության հետ, վերացվեն Նախագծում սահմանադրական այլ իրավունքներին միջամտության ռիսկեր պարունակող դրույթները
Ճակատագրով հերթական «Թափառական հայը» հայրենադարձել է, բայց պաշտոն ստացել Մոսկվայում
Դիտարկմանը` ծննդով Թեհրանից մեր համերկրացին 24 տարեկանում հայրենադարձվել է, բայց այդպես էլ չհաստատվելով հայրենիքում, հանգրվանել է Մոսկվայում, պարոն Իսմայիլյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր արվեստագետ ձգտում է ավելիին: Մոսկվան համարվելով համաշխարհային թատերարվեստի կենտրոն, յուրաքանչյուր արտիստի, այդ թվում ռեժիսորի համար, սեփական մտահղացումներն իրականացնելու անծայրածիր բեմ է, ինչպիսին Ռուսաստանն է»:


















































