Օրվա լրահոսը

Մեկնարկեցին ֆրանկոֆոն 6-րդ թատերական հանդիպումները

 «Ավանսեն» ֆրանկոֆոն երիտասարդական թատերական ասոցիացիայի նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ից 7-ը Երևանում անցկացվում է Ֆրանկոֆոն թատերական ամենամյա հանդիպումները, որի շրջանակում նախատեսված է միջազգային գիտաժողով, ներկայացումներ և թատերական ընթերցումներ, թատերկի հայերեն հրատարակության շնորհանդես։ 6-րդ թատերական հանդիպումները՝ «Էոժեն Իոնեսկո․ աբսուրդի վերժամանակյան երևույթը» խորագրի ներքո, նվիրված է ռումինացի ֆրանսագիր թատերագրին։ Վեց տարի շարունակ այս նախագիծը ֆրանսագիր թատերգուների երկերի միջոցով հետամուտ

«Բոլոր խնդիրներով հանդերձ՝ միասնական տոմսային համակարգն այլընտրանք չունի». Ավինյան

Նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտած գործընթացը հանրային տրանսպորտի համալիր բարեփոխման ու միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման բաղադրիչ է: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ եթե հոկտեմբերի 25-27-ը ներառյալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից գանձվել է 62 մլն 370 հազար 100 դրամ, ապա նոյեմբերի 1-ից 3-ը ներառյալ այդ ցուցանիշը կազմել է 72 մլն 528 հազար 400

Աշտարակ-Ապարան ճանապարհին վթարի հետևանքով կա զոհ

Նոյեմբերի 4-ին, ժամը 09:35-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուշի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա արգելափակված քաղաքացի: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Range Rover» (վարորդ՝ Շ. Ս., ծնված 1995 թ․)

Նախարար Գեւորգ Պապոյանը ներկայացրել է գալիք տարվա ֆինանսական հատկացումներն ու իրականացվելիք ծրագրերը

2025 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը 10 ծրագրի իրականացման համար կհատկացվի 79 մլրդ 550 մլն դրամ, որից արտաքին աղբյուրներով ֆինանսավորվող միջոցառումների համար` 9,5 մլրդ դրամ: 10 ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 67 միջոցառում: Տնտեսության ու զբոսաշրջության ոլորտում 5 ծրագրի շրջանակում 32 միջոցառում է նախատեսվում` ընդհանուր 36,5 մլրդ դրամ բյուջեով: ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի

Զուրաբիշվիլին «պատմական Վրաստան» է համարել Լոռին և Տավուշը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքյան իր էջում կիսվել է «Աջարա վոյաժ» տուրիստական գործակալության ֆեյսբուքյան գրառմամբ, որով ծանուցվում է դեպի Հայաստան՝ Լոռի և Տաշիր ուղևորության վերաբերյալ: Տուրիստական ընկերության տեքստում Լոռին և Տաշիրը ներկայացված են որպես «պատմական Վրաստան»: Գրառման մեջ նշվում է, թե նոյեմբերի 10-ին կայանալիք ուղևորության էքսկուրսավարը պատմաբան Գեորգի Բերիձե-Բերջաբախին է:   Հ.Գ. Ավելի ուշ տեղեկությունը

Նվազելու է նաեւ ներմուծումը․ Գեւորգ Պապոյանը թվեր է ներկայացնում

2025 թվականին 37%-ով արտահանումը նվազելու է․ Արթուր Խաչատրյանն ահազանգում է

Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք. պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 121 միլիոն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու և առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։ Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՀՀ պետական եկամուտների

ՀՀ գլխավոր դատախազի օգնական Արևիկ Ավոյանն ազատվել է պաշտոնից

ՀՀ գլխավոր դատախազի օգնական Արևիկ Ավոյանն ազատվել է պաշտոնից։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 4-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Նոյեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 4-ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Նոյեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 5-ին առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 20-25մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 6-ի ցերեկը

Բերդի Հերոսների պուրակում հուշակոթող է կառուցվել

Ձեզ բացակա չենք դնի։ Բերդի համայնքապետարանի նախաձեռնությամբ՝ Բերդ քաղաքի Հերոսների պուրակում Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթող է կառուցվել: Հոկտեմբերի 31-ին, կայացել է հուշակոթողի բացման պաշտոնական արարողությունը: Հնչել է ՀՀ պետական օրհներգը: Այնուհետև Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Արամ քահանա Միրզոյանի հանդիսապետությամբ կատարվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հերոսների հիշատակի ոգեկոչման

«Ես անձնական բնույթի խնդիր իմ թիմակիցների հետ չունեմ»․ Տիգրան Ավինյան

Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր ամեն կերպ խուսափեց լրագրողների՝ իրեն վերաբերող կոռուպցիոն սկանդալներին առնչվող հարցերի մասին ՔՊ-ում տեղի ունեցող քննարկումների մասին հարցերին ուղիղ պատասխանելուց։ Նաեւ՝ Անդրանիկ Քոչարյանի եւ իր հարաբերությունների մասին հարցերն ուղիղ պատասխաններ չստացան։ «Քաղաքական խմորումներ միշտ կարող են լինել քաղաքական կուսակցությունում։ Ես անձնական բնույթի խնդիր իմ թիմակիցների հետ չունեմ, իսկ աշխատանքային խնդիրները քննարկվում

Սևանա լճի մակարդակն իջել է 1սմ-ով. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը. (2024թ․) ☑️ Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել՝ 1900.46մ (03.11.24թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 22սմ-ով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 29սմ-ով։ ☑️ Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի

«Խնդիրը բոլորինս է։ Հանուն հայկական ֆուտբոլի մեր պայքարը շարունակվում է». FAF

Անցնող շաբաթվա ընթացքում, միասնական պայքարի և համախմբվածության շնորհիվ Հայաստանում գործող բոլոր ֆան ակումբների ջանքերով իրականացված ակցիաների արդյունքում դադարեցվեցին ՀՊԼ 14-րդ տուրի բոլոր հանդիպումները։ Ակցիաների նպատակն էր ցույց տալ, որ ֆան ակումբների միասնական պայքարի արդյունքում ՀՖՖ-ի կողմից կազմակերպված բոլոր միջոցառումներն ու խաղերը կարող են խաթարվել, ինչպես նաև այս ակցիաների միջոցով փորձեցինք ՀՊԼ բոլոր ակումբներին ցույց տալ,

Ցանկության, նվիրվածության ու միմյանց նկատմամբ կամեցողության դեպքում մենք կրկին կլինենք անհաղթահարելի. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը «Միկա» մարզահամալիրում սպորտի միջոցով համախմբման ու միասնության հերթական տոնն էր։ Մեկ ամիս շարունակ Հայաստանի և Արցախի երիտասարդներ համախմբվել էին չափելու ֆուտզալի իրենց ունակությունները։ Մրցաշարի ավարտին մասնակիցների ոգևորությունն անսահման էր, հաղթել են և՛ ֆուտզալում, և՛ գաղափարի պայքարում: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ ցանկության, նվիրվածության ու

Նոյեմբերի 1-ի, 2-ի և 3-ի վճարումների արդյունքներով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 72,528,400 դրամ

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը Նոյեմբերի 1-ի, 2-ի և 3-ի վճարումների արդյունքներով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 72,528,400 ՀՀ դրամ։ Հավելեմ, որ մինչև նոր վճարային պայմաններին անցնելը հոկտեմբեր ամսվա վերջին ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին հավաքագրումը կազմել է 64,944,000 ՀՀ դրամ։

Մարգարայի անցակետի վերազինման համար 1 միլիարդից մի փոքր ավելի գումար է ծախսվել․ Ռուստամ Բադասյան

Հայ-թուրքական սահմանին եւ տարածաշրջանային ապաշրջափակմանը վերաբերող մնացյալ բոլոր հարցերին ՊԵԿ նախագահը միեւնույն պատասխանը տվեց՝ հարցը ԱԳՆ-ի եւ Ռուբեն Ռուբինյանի՝ թուրքական կողմի հետ Հայաստանի բանակցողի տիրույթում է

Կարմիր խաչի աշխատակիցները հոկտեմբերին այցելել են Բաքվում ապօրինի պահվող՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները հոկտեմբերին կրկին այցելել են Բաքվում ապօրինի ձերբակալված Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ ԿԽՄԿ-ի աշխատակիցները անհատական հանդիպումներ են անցկացրել կալանավորների հետ, նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքների հետ:

«Ցեղասպանությունից հրաժարվելու քաղաքականությունը բերելու է նրան, որ թուրքերը մեզանից պահանջելու են ներողություն խնդրել՝ տասնամյակներ շարունակ իրենց «զրպարտելու» համար»

«Առավոտի» զրուցակիցն է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։ – Պարոն Պապյան, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ՀՀ արտաքին օրակարգի առաջնահերթություններից չէ։ Նա նաեւ ասաց, որ ՀՀ իշխանության օրակարգում Արցախի հարցն ընդհանրապես չկա։ Ի՞նչ հետեւանք կարող է ունենալ այս քաղաքականությունը։ – Ինքը եթե չասեր էլ, մենք դա գիտեինք, վարվող քաղաքականությունը

Ռուստամ Բադասյանն Աննա Հակոբյանի կազմակերպած մեկ միլիոն դրամանոց ընթրիքին լավ է վերաբերվում

Մեկ միլիոն դրամանոց ընթրիքին վերաբերող հետագա հարցադրումներին, որոնք ուղեկցվում էին դիտարկումներով, թե նախկինում ասվում էր, որ «Բաղրամյան 26 ճամպրուկով գումարներ են տարվում», նախկինի «50-50»-նն է, Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ դրանք մեկնաբանություններ են եւ նախկին իրավիճակների հետ բացարձակապես չզուգահեռվող։

«Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը չի իջեցնի մեր համայնքի չափանիշները՝ ԱՄՆ նախագահի որևէ թեկնածուի հավանություն տալու համար»

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դիրքորոշումը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ  Հայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացնում է ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դիրքորոշումը՝ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի կողմից ամերիկահայ համայնքին ուղղված ուղերձի ձեւաչափով ։ ԱՄՆ նախագահական թեկնածուներից որևէ մեկը չի վաստակել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցությունը։ Երկու կողմերն էլ պատասխանատվություն են կրում՝ Ադրբեջանին

«Էս ի՞նչ օրի հասցրեցիք տնտեսությունը, որ մարդիկ ստիպված են ԱԱՀ-ի վերադարձի փող աշխատել»․ Արթուր Խաչատրյանը՝ Ռուստամ Բադասյանին

«Բայց եթե օրենքն այդ հնարավորությունը տալիս է, այդ դեպքում ասել վոլյունտարիստական ձեւով՝ այսքանից հրաժարվի այսքանից կտամ․․․ այդպիսի ահազանգեր շատ են, աբսուրդ է»

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 39 պատահար․ 4 մարդ զոհվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 1-ից նոյեմբերի 4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 193 դեպք, որոնցից՝ 2-ը նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 38, թմրանյութի հայտնաբերման՝ 25, ֆիզիկական ներգործության՝ 23, անձնական ունեցվածքի գողության՝ 16, խարդախության՝ 12, մարմնական վնասվածք

«Փորձագետը վիճելի հողակտորն է չափագրել, ոչ թե ամբողջը»

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (նստավայր՝ Արմավիր քաղաք) դատավոր Գոհար Ֆիդանյանը շարունակեց եւ ավարտեց Համլետ, Վարդան, Անի Խաչատրյանների հայցի քննությունը: Հայցվորների ներկայացուցիչն էր փաստաբան Կարեն Ղոնյանը, իսկ պատասխանող կողմին ներկայացնում էր փաստաբան Արայիկ Ալվանդյանը: Հայցադիմումը դատարան էր մուտքագրվել 2021 թվականի հոկտեմբերի 25-ին: Այն վերադարձվել էր, ապա դեկտեմբերի 23-ի դատարանի որոշմամբ ընդունվել վարույթ: Պատասխանողներն

Բացառիկ հնարավորություն՝ դառնալու «Թել-Սել»-ի բաժնետեր․ «Այսօր բաց մի թողեք այն հեռանկարը, որը լինելու է մոտ ապագայում»

«Թել-Սել»-ի բաժնետեր կարելի է դառնալ առանց որևէ տեղ այցելելու, ընդամենը մի քանի հպումով՝ Telcell Wallet հավելվածի միջոցով: Բաժնետեր կարելի է դառնալ նաև՝ այցելելով գործընկեր «Արմբրոկ» ընկերության գրասենյակ:

Տիգրան Ավինյանը՝ բանկային քարտերով վճարելու, տրանսպորտից արտոնյալ պայմաններով օգտվողների մասին

Ավագանու գալիք նիստերից մեկում ընդունվելու է արտոնությունների փաթեթը

Վիճաբանություն Մեղրաշենում. 28-ամյա երիտասարդը մահացել է

Նոյեմբերի 2-ի ժամը 19.20-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արթիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Մեղրաշեն գյուղից հիվանդանոց է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 28-ամյա Գևորգ Գ.-ն: Հիվանդանոցում նրա մոտ արձանագրվել է «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, կենսաբանական մահ»: Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 19-ի սահմաններում

Սերգեյ Բագրատյանին լսողը կպատկերացնի, թե ՊԵԿ-ը թույլ չի տալիս փոքր եւ միջին բիզնեսը զարգանա, խոշորի շահերն է պաշտպանում, բայց դա այդպես չէ․ Ռուստամ Բադասյան

Բաբկեն Թունյանն էլ հեգնեց՝ լրատվամիջոցները գրելու են, թե իշխանական պատգամավորները ստվեր ունենալու իրավունքն են պաշտպանում

Պրահյան հայտարարությունից հետո Ադրբեջանի հռետորաբանությունն Արցախի հարցում ամբողջությամբ փոխվել է. ՀայաՔվե

2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրված հայտարարությամբ Փաշինյանը Հայաստանի անունից ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի սահմաններում։ Դա կատարվել է Ադրբեջանի հետ փոխադարձ այն պայմանավորվածության համատեքստում, որ գործարկվելու են «Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների մեխանիզմներ»։ Պրահյան հայտարարությունից հետո Ադրբեջանի հռետորաբանությունն Արցախի հարցում ամբողջությամբ փոխվել է (այն համարելով բացառապես իր ներքին գործ), դրա արդյունքում՝

Կառավարությունը հարկային բեռը տեղափոխում է փոքր եւ միջին բիզնեսի ուսերին․ Թադեւոս Ավետիսյան

Հայաստանում հարկային տեռոր չկա, մեր վարչարարությունը միտված է հարկ վճարողների համար լավ պայմաններ ապահովելուն․ Ռուստամ Բադասյան

Հայ շախմատիստների արդյունքները մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնության 6-րդ խաղափուլում

Մինչև 18 տարեկանների խմբում առաջատարների շարքում է Ալեքս Սահակյանը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031