Օրվա լրահոսը
Փակ սահմաններ՝ հայ երիտասարդ գիտնականների համար
Բաց նամակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին Հարգելի պարոն վարչապետ, ս/թ մայիսի 2-8-ը հրավիրվել էի մասնակցելու Եվրոպական կենսաքիմիկոսների ասոցիացիաների ֆեդերացիայի (FEBS) եւ Պաստերի ինստիտուտի (Pasteur Institut) կողմից կազմակերպված լեկցիոն դասընթացին, որը տեղի էր ունենալու Ֆրանսիայում: Թվում էր, թե ամենաբարդ խնդիրը, որը կարող է առաջ գալ հայաստանյան պայմաններում աշխատող երիտասարդ գիտնականի առջեւ, այն է՝ «ինչպե՞ս հայթայթել գումարը»:
ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ԱՎԵԼԻ ԷԻՆ
Թիվ 118 դպրոց-կենտրոն բերված՝ Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների դպրոցների՝ 9-րդ դասարանի քննությունների թեստերը մեկ օրինակով ավելի էին: Երեկ ՀՀ հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանցիները քննություն հանձնեցին հայոց լեզու եւ գրականություն առարկայից: «Առավոտը» շրջայց կատարեց մի շարք դպրոցներում՝ տեղում ծանոթանալու քննական իրավիճակին: Քանի որ այս ժամանակահատվածում հասարակության ուշադրության հիմնական մասը կենտրոնացած է բուհական ընդունելության համար կազմակերպվող միասնական
Ինչո՞ւ են ադրբեջանցիները տհաճ իրավիճակներում հայտնվում
Ըստ ադրբեջանցի վերլուծաբանի՝ իրենց իսկ դիլետանտության պատճառով Օրերս ադրբեջանցի մի խումբ ակտիվիստներ դիմել են իրենց հայրենակիցներին՝ միանալ «Համագործակցության կոչ» ակցիային: Ի՞նչ են ուզում այս անգամ մեր հարեւանները: Նրանց հիմա էլ դուր չի գալիս, որ գերմանական Deutsche Welle հայտնի ռադիոկայանի կայքում եղանակի տեսությունը ներկայացնող քարտեզում Լեռնային Ղարաբաղը ներկայացված է Ադրբեջանի կազմում, բայց երեւում են ԼՂ ադմինիստրատիվ
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿԳՏՆԻ՞, ԱՐԴՅՈՔ, ԻՐ ՃԻՇՏ ՏԵՂԸ
Հազիվ ստեղծված՝ Հանրային խորհուրդը պետք է քննություն հանձնի, համապատասխանու՞մ է, արդյոք, իր ստեղծման նպատակին Ինչի՞ համար է ստեղծվել այս Հանրային խորհուրդը: Հայտնի է՝ գլխավորապես նրա համար, որ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացնի հասարակության մեջ առկա տրամադրությունները, որոնք նախագահն իր ունեցած տեղեկատվության մյուս աղբյուրներով ստանալ չի կարող: Առաջին հերթին՝ այդ հնարավորությունը չի տալիս ներկա խորհրդարանը, որը գնալով
Նա սկսում է բարկանալ
Չարենցավանի մանկապարտեզները վնասներ են տվել քաղաքին Թե ինչից սկսվեցին տարաձայնությունները Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի եւ «Ծիծեռնակ» մանկապարտեզի արդեն նախկին տնօրեն Գայանե Գրիգորյանի միջեւ, վերջինս այնքան էլ լավ չի հիշում: Բայց որ այդպիսիք եղել են՝ ոչ ոք չի ժխտում: «Ծիծեռնակի» տնօրենին քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը աշխատանքից հեռացրել է այս տարվա փետրվարի 26-ին՝ աշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելու
ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԴՐՍԻ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ
Կապանցի «տիկնիկները» բարություն եւ մաքրություն են քարոզում, բայց պետական աջակցություն չեն ստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները օրերս Կապանում՝ Սյունիքի մարզային գրադարանում տեղակայված Ամերիկյան անկյունում, հանդիպեցին տարբեր հ/կ ներկայացուցիչների հետ եւ մանրամասն ներկայացրին ԱՄՆ դեսպանատան կողմից իրականացվող ծրագրերը, ծանոթացրին դրանցից օգտվելու տարբերակներին: Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրից կարող են օգտվել հասարակական կազմակերպություններն ու տեղական անկախ լրատվամիջոցները: Դրամաշնորհի
Կեղծ քվեաթերթիկների գործով
Երեկ ՀՀ գլխավոր դատախազության շենքում շարունակվեց Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով նշանակված փորձաքննությունը: Ինչպես տեղեկացրել էինք, բացվել էր թիվ 8/05 ընտրական տեղամասից առգրավված քվեաթերթիկների պարկը: Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետներ Արսեն Բաղդասարյանը, Յուրի Ավետիսյանը, ԿԸՀ-ի կողմից լիազորված ներկայացուցիչներ՝ ԿԸՀ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սեւակ Հովհաննիսյանը, թիվ
ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ, ՈՐ ԱՇԽԱՏԻ
Կնոջ իրավունքի ոտնահարման հայկական տարբերակը «Առավոտը» բազմիցս է անդրադարձել դեռեւս 2008թ. փետրվարի 8-ին Հասմիկ Պողոսյանի՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միջազգային կապերի բաժնի պետի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում միակ հաղթող ճանաչվելու եւ այդ պաշտոնում չնշանակվելու խնդրին: Ինչպես արդեն ընթերցողին հայտնի է, նախկին նախարար Աղվան Վարդանյանի եւ փոխնախարարներ Արայիկ Պետրոսյանի, Արտեմ Ասատրյանի եւ աշխատակազմի ղեկավար
ԱՆՆԱՄԱԿ ԾՐԱՐ
Բոլոր այս ժամանակներում ես փորձեցի խոսքս հասցեագրել ոչ թե ընդհանրապես, այլ անուն առ անուն, փորձեցի՝ չիմանալով անունները նրանց, բայց կարծում էի, թե գիտեմ ցեղս եւ իր անցած ճանապարհը, որի խորհուրդը ազգիս էության եւ խոսքի մեջ է: Չգիտեմ՝ իմ ձայնը տեղ հասա՞վ, թե՞ ոչ, գիտեմ միայն, որ ես այսօր մենակ եմ իմ մտքի եւ խոսքի առջեւ՝
Նոր ծառայություն՝ «Բիլայնից»
«ԱրմենՏելն» ամրակցված եւ շարժական կապի բաժանորդներին վճարման նոր տարբերակ է առաջարկում՝ «ունիվերսալ քարտ» եւ «բալանսի փոխանցում» ծառայության միջոցով: Երեկ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Նրա խոսքերով՝ «Մենք մեծ կարեւորություն ենք տալիս այս ծառայություններին: Սա իմ՝ տնօրեն նշանակվելուց հետո, հավանաբար առաջին փոքր քայլն է՝ ուղղված ծառայության, սպասարկման որակի
3,5 միլիոն դրամ վարկ կտան
Կառավարությունը փոխել է այն որոշումը, համաձայն որի՝ 60 առավել աղքատ համայնքներին հատկացվող վարկերի տոկոսադրույքները ֆինանսավորում է պետությունը: «Կարիքավորների» ցանկն ընդլայնվել է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հայաստանում Ամերիկյան համալսարանի բիզնեսի զարգացման տնօրեն, ծրագրի կոորդինատոր Գեւորգ Գոյունյանն «Արմինֆոյին» ասել է, թե 2009 թվականին գյուղական համայնքների զարգացման «Թուրփանջյան» ծրագրի ֆինանսավորումը
Համախոհներ է փնտրում, որ խափանի
«Իրականում «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը շատ լավ գիտակցում է, որ իր գործունեությունը օրենքից դուրս է, սակայն մեկնաբանում է, որ ժամանակի հետ տեխնիկական միջոցները զարգանում են, եւ օրենքներն էլ դրան համապատասխան կարող են փոխվել»,- երեկ ասուլիսի ժամանակ ասաց «Էկոլուր» տեղեկատվական հ/կ-ի տնօրեն Ինգա Զարաֆյանը: Միջոցառման կազմակերպիչները հերթական անգամ կոչ էին անում «Սոթք» ոսկու գործարանի գործունեությանը խոչընդոտել, որպեսզի Արարատի
ՇԻՐԱԿԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԻՆ ՆՈՐԻՑ ՇՇՊՌԵՑԻՆ
Նրանք հին պարտքերը մարելու փոխարեն՝ զբաղված են եղել նոր պարտքեր կուտակելով «Դուք բողոքում էիք նախորդ գյուղապետերից, թե պարտքերի մեջ թաղել են ձեզ, բայց դուք, հին պարտքերը բացարձակապես չմարելով, ընթացիկ պարտքեր եք կուտակել, ինչի՞ համար, ժամանա՞կն է պարտքեր անելու: Չտեսանք մի գյուղի ավագանու, որը գնահատական տար գյուղապետի աշխատանքին, ավագանին զբաղված է միայն հաղորդումներն ի գիտություն ընդունելով,
Այսօր չեն ստուգում, բայց մի օր տեղը կհանեն
Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանում ներդրվելու է հարկային ստուգումների նոր քաղաքականություն: Այդ մասին փաստաթուղթը երեկ հաստատվել է կառավարության նիստում: Ըստ վարչապետի, փաստաթուղթը հնարավորություն կտա հարկային ստուգումները կառուցել վերլուծության եւ ռիսկային չափանիշների հիման վրա. «Կարեւորագույններից մեկը համարվող այս փաստաթուղթը հանդիսանալու է ոլորտի բարեփոխումն իրականացնելու հիմքը։ Եվ քանի որ այս փոփոխությունը որոշակի իմաստով կարող
Նոր ատոմակայանը 3 անգամ ավելի հզոր է լինելու
Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման համար, 7-8 տարի առաջ կատարված հաշվարկներով, պահանջվում էր ընդամենը $800 մլն, սակայն մի շարք գործոնների, այդ թվում նաեւ՝ միջազգային շուկայում մետաղների գների կտրուկ աճի հետեւանքով, այսօր արդեն այդ գումարը կազմում է $4,5 մլրդ: Այս մասին տեղեկացրել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Հիշեցնենք, որ Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման
Կոնցեսիոն պայմանագիրը կփոփոխվի
Իրան-Հայաստան երկաթուղու շինարարական ծրագրով զբաղվելու համար, հնարավոր է, որ առաջիկայում Հայաստանում ստեղծվի առանձին ձեռնարկություն, որից հետո արդեն պարզ կդառնա երկու երկրներից յուրաքանչյուրի մասնակցության չափն ու շահագրգռությունը այդ նախագծում: Երեկ ասուլիսում տեղեկացրեց «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը: Նշենք, որ նախագծի նախնական արժեքը գնահատվում է մինչեւ $2 մլրդ: Շ. Շայդուլինն ասել է նաեւ, որ «Հայկական երկաթուղիների»
ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ 1 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ՊԱՐՏՔ Է ԿՈՒՏԱԿԵԼ
Մեծամորի ատոմակայանի ղեկավարությունը տարիներ շարունակ առողջության համար վտանգավոր ձեռնարկությունում աշխատեցնելով աշխատակիցներին, չի վճարել նրանց հասանելիք հավելավճարները: 2001-ից մինչեւ 2007-ը Մեծամորի ատոմակայանի 160-ից ավելի աշխատակիցներ հավելյալ աշխատավարձ չեն ստացել, մինչդեռ ՀՀ «Աշխատանքի վարձատրության մասին» օրենքում նշված է, որ «Առողջության համար վնասակար աշխատանքի կատարման դեպքում աշխատողին վճարվում է հավելում՝ նրա տարիֆային աշխատավարձի 50%-ի չափով։ Առողջության համար առանձնապես
Մարքսիստի գլխավոր նպատակը՝ «պերեվասպիտատ»
Նա դժգոհ է մանդատներից հրաժարվելու ՀԱԿ-ի որոշումից Այն մեղադրանքներին, թե «մարքսիստը քննադատում է աջ, քննադատում է ձախ, չի խնայում յուրայիններին էլ. հիմա նա ո՞ւմ ոհմակից է, ի՞նչ նպատակ է հետապնդում այդ քննադատությունը» (նա կարծում է, որ իր հասցեին նման կշտամբանքներ են հնչում), Դավիթ Հակոբյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Գլավնայա զադաչա մարքսիստա-պալիտիկա զակլյուչաետցա վ տոմ,
ԵՍ ԳԻՏԵՄ, ՈՐ ԴՈՒ ԳԻՏԵՍ, ՈՐ ԵՍ ԳԻՏԵՄ
Մարտի 1-ի հանձնաժողովում բոլորը մարտի 1-ի մասին վաղուց ամեն ինչ գիտեն, բայց փորձում են ցույց տալ, որ իրենք լուրջ գործով են զբաղված:Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյա նը երեկ հանձնաժողովականներին տեղեկացրեց կառավարությունից ստացված կարմիր թղթապանակի մասին: Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախագահը նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի՝ հանձնաժողովում արված որոշ հայտարարություններից հետո դիմել էր ՀՀ նախագահի աշխատակազմ՝
Համաներումը կարո՛ղ է վերաբերել մարտի 1-ի գործով հետախուզվողներին
Պնդում է «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն «ԱրմԻնֆո»-ի հարցին, թե համաներում հայտարարելու դեպքում ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կշարունակի՞ մնալ հետախուզման մեջ, պատասխանել էր. «Նա մեղադրվում է բավականին լուրջ հոդվածներով: Չեմ կարծում, թե համաներումը տարածվի նման ծանր հոդվածների վրա: Նման դեպքերում, եթե բացակայում է դատական ակտը՝ համաներում
«ՄԱԶՈԽԻՍՏ ՀՈ ՉԵ՞ՆՔ»
Երեւանի ավագանու ընտրություններից հետո հարցնում է ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը – Ի՞նչ տպավորություններ ստացաք մայիսի 31-ին կայացած ընտրություններից: – Մենք դեռ երկու ամիս առաջ կանխատեսում էինք, որ ընտրություններն անցնելու են այնպես, ինչպես անցան, ու դրանով էր պայմանավորված ավագանու ընտրություններին մեր չմասնակցությունը: Ինձ համար անսպասելի ոչինչ չեղավ: Բայց շատ հետաքրքիր են արդյունքները, ի դեպ, ես հենց
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՎԵԼԻ ԹՈՒԼԱՑՐԻՆ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
Այսպես է գնահատում Երեւանի ավագանու ընտրությունները ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը ԵԽ դիտորդները «կրակն են ընկել» հայ քաղաքական ուժերի ձեռքը. եթե նրանք հրապարակում են մի եզրակացություն, որը ձեռնտու է ընդդիմությանը՝ իշխանամետ գործիչները մեղադրում են, թե նրանք ցանկանում են զիջումներ կորզել ԼՂ հարցով: Իսկ եթե նրանց եզրակացությունը ձեռնտու է լինում իշխանությանը՝ ընդդիմադիրներն են միջազգային դիտորդներին մեղադրում,
ԴԻՄՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
«Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանն «Առավոտին» հայտնեց, որ ՊետրոսՄակեյանի, Աշոտ Զաքարյանի եւ Շոթա Սաղաթելյանի գործով դիմում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Հայցն այժմ նախապատրաստման փուլում է, թարգմանչական աշխատանքն է արվում: Հաջորդ ամսվա ընթացքում մեր հայցը կմուտքագրվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան»: Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը դատապարտվել է 3, Գյումրիի ռազմական ոստիկանության
ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ ԱՄՈՒՍՆՈՒՆ ԴԵՄ Է
Ի պաշտպանություն Թեղուտի անտառների՝ բնապահպանների հավաքագրած 5000 ստորագրություններին նախօրեին Հաղթանակի զբոսայգում միացել են նաեւ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը եւ նախկին առաջին տիկին Բելլա Քոչարյանը: Նրանց Թեղուտի պաշտպանները «բռնացրել» են մի միջոցառման ժամանակ: «Թեղուտի պաշտպանության խմբի» անդամները, մոտենալով Ռ. Սարգսյանին եւ Բ. Քոչարյանին, կոչ են արել, որ ստորագրեն դիմումի տակ, ինչին ներկա եւ նախկին նախագահների տիկնայք
ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆԸ ԼԻԴԵՐ Է
Panorama.am-ի թղթակիցը երեկ զրուցել է Հանրապետական ընդունող հանձնաժողովի մամուլի պատասխանատու Լիլիթ Գալստյանի հետ, որը ներկայացրել է բուհերում դիմորդների թիվը: Ինչպես երեկվա համարում արդեն իսկ «Առավոտը» նշել էր, այս տարի առավել շատ դիմորդներ ունի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը, որին հաջորդում են Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական եւ Երեւանի պետական համալսարանները, այնուհետեւ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական
Հունիսի 4
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր բանակցություններ վարելու համար արդյունավետ օր է: Պայմանագրեր կնքելիս եղեք ուշադիր: ՑՈՒԼ (21.04-21.05)- Հետեւեք ձեր սրտի ձայնին, պարտադրված ոչինչ մի արեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Պետք չէ կենտրոնանալ անհեթեթ մտքերի վրա, մտածեք հաճելի պահերի մասին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր ծանոթությունները ոչ միայն հաճելի, այլեւ օգտակար կլինեն ձեզ ու ձեր աշխատանքին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր աշխատանքի նկատմամբ անտարբեր
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՑԻԿ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐՈՎ
Մեր հարեւան հանրապետությունը, պարզվում է, բացի հայկական հողերից, հավակնություններ ունի նաեւ ռուսաստանյան տարածքների նկատմամբ: ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի» «թեժ գծին» ուղղված նամակում այս առնչությամբ իրենց անհանգստությունն են հայտնել մի խումբ ռոստովցիներ: https://www.baku.ru/cmm-glr-list.php?cmm_id=564&id=87106. այս լինքում կարելի է տեսնել մի փոստային բացիկ, որտեղ պատկերված շենքերն ու տրամվայը առաջին հայացքից ոչ մի ինտրիգ էլ
Ծխելու ցուցանիշը բացառիկ բարձր է գնահատվել
Հայաստան ժամանած հյուրին զայրացրել է «Արմավիային» պատկանող օդանավում տեղակայված Marlboro-ի գովազդը, որը ծխախոտը ներկայացնում է սեքսուալության, մոդայիկության քողի ներքո: Հայաստանի Ամերիկյան եւ Ջոնս Հոփքինս համալսարանների միջեւ համագործակցության շրջանակում օրերս Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ Բլումբերգի անվան հանրային առողջապահության բաժնի պրոֆեսոր, Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային ինստիտուտի տնօրեն Ֆրենսիս Սթիլմանի դասախոսությունը՝ նվիրված Հայաստանում ծխախոտի դեմ պայքարին: Մասնագիտությամբ հոգեբան
ԿԱՆԱՆՑ ՍԵՔՍՈՒԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ Է, ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑԸ՝ ԶՈՒՏ ՖԻԶԻՈԼՈԳԻԱԿԱՆ
Ըստ բժշկի՝ շատ սեքս բոլոր տարիքում էլ հնարավոր է… «Սեքսի շատ լինելը վնաս չէ»,- վստահեցնում է բժիշկ-սեքսապաթոլոգ, բժշկական գիտություննեի թեկնածու Վրեժ Շահրամանյանը: Ըստ նրա` սեռական կյանքի ակտիվությունը բարերար ազդեցություն է ունենում զույգերի կայունության վրա, մասնավորապես՝ երիտասարդ տարիքում. «Զույգերը որքան շատ միմյանց պարգեւեն հաճույքի պահեր, որքան շատ «ստիպեն» արտադրել երջանկության հորմոններ, այնքան ավելի մեծ կլինի նրանց
Աբրահամն ու Պավլիկը կհանդիպեն 2010-ի հունվարի՞ն
Միջին քաշային կարգում տարբեր վարկածներով աշխարհի չեմպիոններ Արթուր Աբրահամի եւ Կելլի Պավլիկի ներկայացուցիչների միջեւ ընթացող բանակցություններին քաջատեղյակ աղբյուրները «BoxingScene» հանդեսի աշխատակցին տեղեկացրել են, որ կողմերը հույս ունեն երկար սպասված մենամարտը կազմակերպել 2010 թվականի սկզբին: Նախապես այդ մենամարտի անցկացումը նախատեսված էր այս տարվա վերջին, սակայն լրացուցիչ գործոնները խանգարում են դրան: Նախ Աբրահամն ու Պավլիկը պետք է


















































