Օրվա լրահոսը

ԴԻԱԿԸ՝ ՁՈՐՈՒՄ

Երեկ Գորիսի «Դիտակետ» կոչվող տարածքից մարդ էր նետվել ձորը: Ձորից դուրս է բերվել Գորիսի Թումանյան նրբանցքի թիվ 5 տան բնակիչ՝ 23-ամյա Խաչատուր Հայրումյանի դիակը:

ՋՐԱԽԵՂԴԸ

Ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Դավիթաշենի կամրջի տակ քաղաքացի է ջրախեղդ եղել: Փրկարարները ջրից դուրս են բերել Երեւանի Այգեստան թաղամասի 239 տան բնակիչ՝ 61-ամյա Էդվարդ Նավասարդյանի դիակը:

ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է

Երեւանի Աթենքի փողոցի սկզբնամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում՝ «ԿԻԱ» մակնիշի 15 ՍԼ 939 պետհամարանիշի ավտոմեքենան հարվածել է կայանած «ՎԱԶ-2107» մակնիշի 08 ՕՍ 828 եւ «ՎԱԶ-2107» մակնիշի 15 ՕՕ 298 պետհամարանիշերի ավտոմեքենաներին: Զոհեր եւ տուժածներ չկան: Երեկ ժամը 12.41-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար: «ՎԱԶ-2102» մակնիշի 17

ՕՁԻՑ ԽԱՅԹՎԱԾՆԵՐԸ

Սյունիքի մարզում անհայտ տեսակի օձի խայթոցով Կապանի հիվանդանոց էր տեղափոխվել Լեռնագործների փողոցի թիվ 24ա տան բնակիչ՝ 44-ամյա Գագիկ Գեւորգյանը: Իսկ Արագածոտնի մարզում օձի խայթոցով հիվանդանոց էր տեղափոխվել Կարբի գյուղի բնակիչ՝ 14-ամյա Կառլեն Դավթյանը:

ԴԻԱԿԸ՝ ԼՃՈՒՄ

Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի ձախակողմյան 3-րդ լճում հայտնաբերվել է դիակ: Լճից դուրս է բերվել 2008 թ. դեկտեմբերի 15-ից որոնման մեջ գտնվող, Վանաձորի Ուսանողական փողոցի թիվ 16ա շենքի 5-րդ բնակարանի բնակիչ՝ 53-ամյա Սաշիկ Զավենի Անտինյանի դիակը:

ԿԱՍԵՑՎԵԼ Է ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԲՈՂՈՔԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Հունիսի 5-ին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը կասեցրեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Պաշտպանական կողմը, ինչպես տեղեկացրել ենք, միջնորդել էր կասեցնել գործի քննությունը եւ հնարավորություն տալ ողնաշարի ծանր հիվանդությամբ տառապող Վ. Ջհանգիրյանին բուժում ստանալու համար մեկնել արտերկիր: Վերջապես պարոն Ջհանգիրյանը կարող է մեկնել բուժում ստանալու:  

ՀԱՐՈՒՑՎԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ

Ինչպես «Առավոտում» տեղեկացրել էինք, մարտի 31-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղի շենքից գողացվել էին 18 գեղանկարներ (կոտրելով պատկերասրահի ապակիները): Գողության փաստի կապակցությամբ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ: Նախաքննության ժամանակ պարզվեց, որ տեղի է ունեցել անփութություն: ՀՀ ոստիկանությունից երեկ տեղեկացրին, որ հունիսի 5-ին քրեական գործ է հարուցվել մասնաճյուղի վարիչի նկատմամբ՝ ծառայողական պարտականությունները

ՊԱՇՏՊԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՍԴ

Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան: Դիմումը վերաբերում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասին: Ըստ պաշտպանի, հոդվածի անորոշությունը պայմաններ է ստեղծել դրա կամայական մեկնաբանման եւ կիրառման համար: Նշենք, որ մի շարք փաստաբանների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր նրանց կողմից

ՋՈՒՐ ՉԼԻՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

Բնակիչները պահանջում են վնասի փոխհատուցում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերջերս լսվեցին քաղաքացիական գործերն ըստ Ալբերտ Դավթյանի, Կարապետ Կարապետյանի եւ Սամվել Հարությունյանի հայցի՝ ընդդեմ «Սեւ ջուր Ախթամար» ՋՕԸ-ի՝ վնասի փոխհատուցման պահանջի մասին: Դատարանը, սակայն, մերժեց քաղաքացիների հայցադիմումները: Բերվել են վերաքննիչ բողոքներ, սակայն դրանք եւս մերժվել են: Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները կատարել են բազմաթիվ խախտումներ,

Մարզպետը կանգնեց լրագրողների «թասիբին»

Օրերս Շիրակի մարզպետարանում տեղի ունեցած մարզխորհրդի նիստի ժամանակ գյումրեցի լրագրողներից մեկը գյուղապետերին հորդորեց բաց ու հրապարակային աշխատել, գյուղապետարանի դռները լրագրողների առջեւ չկողպել: Ի պատասխան լրագրողի հարցման՝ Լեռնակերտի գյուղապետը հուզվեց, թե «Քուր ջան, ես էդքան գումար ունե՞մ, որ քեզ ընդունեմ»: Եվ մինչ լրագրողը կփորձեր նրան բացատրել, որ լրագրողական նյութը չպիտի շփոթել գովազդի հետ, վիճաբանությանը խառնվեց Շիրակի

Բժշկի այցելելու կուլտուրա չունենք

Հայերը բժշկի են դիմում այնպիսի ծայրահեղ վիճակում, երբ այս կամ այն օրգանն այլեւս փրկել չի լինում: «Մեզ մոտ մինչեւ դանակը ոսկորին չի հասնում՝ բժշկի չեն դիմում: Սկզբում մտածում են, որ ֆինանսական միջոցներ չունեն իրենց առողջության համար ծախսելու, բայց բուժումը այնքան են երկարաձգում, որ ծախսում են 3-4 անգամ ավելի: Յուրաքանչյուր գանգատ, եթե չհետեւես ու չբուժես, կարող

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ՝ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ

Մեկ կամ երկու հոգանոց ընտանիքներին առաջարկվում է բարեկամների հետ ապրել մի բնակարանում Շիրակի մարզի գյուղացի անօթեւանների հարցը քննարկելու նպատակով, երեկ մարզ էր այցելել քաղաքաշինության ԲՀԿ-ական նախարար Վարդան Վարդանյանը: Շիրակի մարզպետի կաբինետում նախարարը լրագրողներին հայտնեց, որ ընտանիքներին առաջարկվելու է ազգականների հետ ապրել: ԲԳՎ ծրագրի իրացման համար ստեղծված հանձնաժողովի նիստն անցկացնելու ժամանակ նախարարն ասաց. «Լոռու մարզում 80

Ռուսական վարկից դժգոհ է, իսկ տեսուչներից՝ գոհ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը դժգոհ է Ռուսաստանի տրամադրած $500 միլիոնի կայունացման վարկի տոկոսադրույքից: «Դա շատ բարձր տոկոսադրույք է։ Պետք է LIBOR ամրագրվի, որովհետեւ, եթե այսօր այն կազմում է 1,22%, ապա տնտեսական ակտիվության պայմաններում կարող է հասնել 5 կամ 6%-ի»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վ. Այվազյանը: Ըստ նրա, LIBOR-ի դրույքաչափը

Մանկապարտեզը վթարային շենք էր

Երեկ «Առավոտի» խմբագրությունը ահազանգ ստացավ այն մասին, որ Էրեբունի թանգարանի հարեւանությամբ գտնվող թիվ 80 մանկապարտեզը հիմնահատակ քանդում են, ձեռքի հետ էլ մանկապարտեզի բակի հաստաբուն ծառերն են հատում: Այս առնչությամբ Էրեբունու թաղապետարանից «Առավոտին» վստահեցրին, որ մանկապարտեզի շենքը 4-րդ կարգի վթարային էր, եւ մի քանի ամիս առաջ եզրակացություն եւ որոշում է եղել այն ապամոնտաժելու մասին, իսկ երեխաները

ԽԱՌԱՏԻՑ՝ ՇՎԵՅՑԱՐ, ԱՅԳԵՊԱՆ ՈՒ ՔԱՐ ՏԱՇՈՂ

Կադրային կենտրոնները բոլոր հնարավոր միջոցներով գործազուրկներին համոզում են իրենց օֆիս գնալ՝ վստահ լինելով, որ աշխատանք փնտրողը ցանկացած գործի էլ կհամաձայնի, եւ իրենք իրենց տոկոսը կստանան: Հայաստանում աշխատանք փնտրողների կամ, այլ կերպ ասած, գործազուրկների բավականին մեծ մասը դիմում է աշխատանքի տեղավորման գործակալություններին: Դրանք հիմնականում այն մարդիկ են, ովքեր դեռեւս հավատում են, որ մեր երկրում առանց ծանոթ-բարեկամի

Ինչպես ապահովել ազատազրկված պատգամավորների ներկայությունը

ԱԺ-ն ելքը չի գտել Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը նախորդ շաբաթ որոշում էր կայացրել 30 օրով հետաձգել Մյասնիկ Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին, Սասուն Միքայելյանին եւ Խաչատուր Սուքիասյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ Աժ որոշումների մեջ փոփոխություններ մտցնելու մասին նախաձեռնության քննարկումը։ Նախաձեռնության հեղինակներն են անազատության մեջ գտնվող պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Սասուն Միքայելյանը եւ Մյասնիկ Մալխասյանը։

ԲԵԳԼԱՐՅԱՆՈՎ ՀԻԱՑԱԾ ՉԷ, ԲԱՅՑ ՆՐԱՆ ՀԱՄԱՐՈՒՄ է ՄԻԱԿԸ

ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը վստահ է, որ Երեւանի քաղաքապետը պետք է հաշվի նստի երեւանցիների կարծիքի հետ: – Ի՞նչ դիտարկումներ եք արել Երեւանի ավագանու չակերտավոր «կայացած» ընտրությունների ընթացքում եւ հետընտրական ի՞նչ տպավորություններ ունեք։ – Ինչո՞ւ «կայացած»։ – Կարծում եք՝ այդպիսիք չէի՞ն ավագանու ընտրությունները։ Գոնե Մալաթիա-Սեբաստիա համայնքում իմ տեսածը հենց այդպիսին էր։ – Մայրաքաղաքի 430 տեղամասերից ասենք՝

ԻՐԵՆՑ ՏԵՍԱԿԵՏՆ ԵՆ ԱՍԵԼ

«Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը եւ Զարուհի Փոստանջյանը հունիսի 5-ի ասուլիսում քննադատել էին Հայ ազգային կոնգրեսին: Մասնավորապես, անդրադառնալով «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի՝ հանրահավաքում արած հայտարարությանը՝ «Այս ընտրություններից հետո քաղաքական դաշտում ընդամենը 3 քաղաքական ուժ մնաց, որոնցից 2-ին դժվար է քաղաքական համարել. դրանք են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու Հայ ազգային կոնգրեսը: Մենք մաքրել ենք քաղաքական դաշտը»՝

ՐԱՖՖԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱԿՑԵԼ

«Հիմա առանձին, փոքրիկ դրոշներ բարձրացնելու պահը չէ: Ամեն մեկն իր փոքր դրոշն է բարձրացնում: Պետք է այս փոքր եւ հատվածական դրոշները վայր դնենք, դրոշը վերադարձնենք ժողովրդին, փրկենք մեր քաղաքացիական եւ ազգային դրոշը, եւ ամեն մեկն իր սխալները պետք է վերլուծի,- երեկ լրագրողներին ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:- Եվ ես, օրինակի համար, որպես քաղաքացի կողմ

Կոնգրեսը ԿԸՀ-ին չի դիմել

Հետեւաբար, առայժմ պահպանում էավագանու մանդատները Հետընտրական հանրահավաքում Երեւանի ավագանու ընտրություններում Կոնգրեսի ցուցակը գլխավորող Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց ՀԱԿ-ի՝ ավագանու մանդատներից հրաժարվելու որոշման մասին: Այս հայտարարության իրավաբանական ամրագրումը պետք է լիներ ԿԸՀ ներկայացված գրավոր դիմումը՝ մինչեւ հունիսի 7-ը՝ 16.00-ն: ԿԸՀ-ից տեղեկացանք, որ իրենք նման դիմում չեն ստացել, ուստի ՀԱԿ ցուցակի առաջին 13 անդամների անուններով մանդատները պատրաստ են:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՆ ՕՐԱԿԱՐԳԻՑ ԴՈ՞ՒՐՍ ԿԳԱ

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչը հնարավոր է՝ առաջարկի հատուկ զեկուցող նշանակել Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում քաղբանտարկյալների հարցով: ԵԽԽՎ-ում Իսպանիայի պատվիրակության անդամ Պեդրո Ագրամունթ Ֆոնթ դե Մորան մայիսի 19-ին շրջանառության մեջ է դրել բանաձեւի նախագիծ, որով առաջարկում է հստակեցնել այն չափանիշները, որոնցով կորոշվեն քաղբանտարկյալները: Շրջանառության մեջ դրված այս փաստաթղթի ներքո ստորագրել են ԵԽԽՎ 25 պատվիրակներ, որոնց

ԲԻԶՆԵՍ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱԺ-ՈՒՄ

Պատգամավորները երեկ փորձում էին պարզել՝ ո՞ւր են այն հրեշտակները, որ աշխատում են հարկային մարմիններում, եւ գործարարները նրանց այդպես էլ չեն նկատում: Երեկ խորհրդարանում կառավարության ներկայացրած հարկային փաթեթի քննարկումների ժամանակ ՀՀԿ-ական Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, հայտարարեց, որ կառավարությունը այս կամ այն օրենքը ներկայացնելիս լավ կանի նախագծի տակ գրի դրա հեղինակի անունը. «Որ իմանանք, թե ում ինչ

ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՈՒՄԲԸ ԼՈՒԾԱՐՎԵՑ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 6-ին կարգադրություն է ստորագրել 2008-ի հոկտեմբերի 23-ի «Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» իր կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին: «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այս քայլին՝ Փաստահավաք խմբում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ես մայիսի 4-ից սկսված այս գործընթացն արդեն իսկ գնահատել եմ որպես անհաջող

ՍԿՍՎԵՑ ԼՐԱԳՐՈՂԻՆ ԾԵԾԵԼՈՒ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԸ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հունիսի 4-ին սկսվեց «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ, լրագրող Էդիկ Բաղդասարյանի դեմ 2008թ.-ի նոյեմբերի 17-ի բռնարարքի գործով դատաքննությունը: Գործով ամբաստանյալը մեկն է՝ 1982թ.-ին ծնված Կարեն Հարությունյանը: Սակայն, ըստ տուժողի, հարձակվողները 3-ն են եղել: Նրանց մասով գործը անջատվել է առանձին վարույթ, եւ նախաքննությունը շարունակվում է: Նիստում

ԱՆՏՈԿՈՍ ՎԱՐԿ՝ ԱՂՔԱՏ ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻՆ

Կառավարության երեկվա նիստում որոշում է կայացվել գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական ծրագրի պայմանները երկարացնելու եւ փոփոխելու մասին: Նշենք, որ համաձայն այդ ծրագրի, Հայաստանի 60 ամենաաղքատ գյուղական համայնքների բնակիչների կողմից գյուղատնտեսական աշխատանքների համար վերցրած վարկի տոկոսադրույքի մի մասը՝ 10%-ը, սուբսիդավորվում էր պետության կողմից: Ինչպես նիստում տեղեկացրել է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, նոր որոշմամբ՝ «գյուղական համայնքների նոր

ԽՈԶԻ ԳՐԻՊԸ ՄՈԼԵԳՆՈՒՄ Է

Նախօրեին 66 երկիր պաշտոնապես հայտարարել է, որ իրենց բնակչության շրջանում H1N1 վիրուսով վարակված 19 հազար 273 մարդ կա, որից 117-ն արդեն մահացել է: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: ԱՄՆ կառավարության՝ ԱՀԿ-ին ներկայացրած տվյալների համաձայն, հունիսի 3-ի դրությամբ իրենց երկրի բնակչության շրջանում լաբորատոր հաստատվել է 10 հազար 53 դեպք: ԱՄՆ-ում խոզի գրիպից արդեն 17

ՉԱԽԱԼՅԱՆՆԵՐԸ ԿԴԻՄԵՆ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆ

«Միասնական Ջավախք» ժողովրդական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի հարցը ողջ Ջավախքի հայության խնդիրն է: Այդ մասին PanArmenian.net-ում հայտարարել է Փարիզի փաստաբանների կոլեգիայի անդամ, ֆրանսիացի դատապաշտպան Պատրիկ Արափյանը: «Այս խնդիրը շատ խորն արմատներ ունի: Դեռեւս Զվիադ Գամսախուրդիայի օրոք Վրաստանում գոյություն ուներ մի կարգախոս՝ «Վրաստանը վրացիների համար»: Հենց այս քաղաքականության արդյունքում էլ Ջավախքում ապրող կես միլիոն հայերից այժմ

ՌԵՆՈՒԱՐԻ ՆԿԱՐԸ ԳՏՆՎԵՑ

Ըստ ռուսական ԶԼՄ-ների, ֆրանսիացի նկարիչ Պյեր-Օգյուստ Ռենուարի՝ 1984թ. Հռոմից գողացված նկարը վերջերս հայտնաբերվել է հյուսիսիտալական Տրեւիզո քաղաքի հավաքորդներից մեկի մոտ: Կտավը պատկերում է միֆական տեսարան՝ ըստ Սոֆոկլեսի դրամաներից մեկի: Փորձագետները գտնում են, որ կտավի շուկայական արժեքը անցնում է միլիոն եվրոյից: Քանի որ Տրեւիզոյում ապրող հավաքորդը չի կարողացել հաստատել իր իրավունքները՝ հին իրերի խանութից էժան գնելու

Հունիսի 5

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր ֆիզիկապես շատ հոգնած կլինեք: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է անհրաժեշտություն առաջանա շաբաթվա մյուս օրերի համար նախատեսված աշխատանքը եւս կատարել: ՑՈՒԼ (21.04-21.05)- Աշխատանքը ձեզ համար միշտ առաջին տեղում է: Գործնական առումով ոչ ստանդարտ որոշումները հնարավորություն կտան գնալ ճիշտ ուղիով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Զբաղվեք ձեր պրոֆեսիոնալ գործերով, ֆանտազիաների պատճառով մի շեղվեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Ուսման հետ

«12 ԱԹՈՌ» ԿԱՄ ՄԻ ՓՈՔՐ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՈՒՆ

Հոգեբանական թեստ՝ երեւակայության սիրահարներին Ստեղծագործող անձնավորության կարեւոր եւ հիմնական հատկանիշներից մեկն էլ առարկան տարբեր կողմերից ներկայացնելու կարողությունն է։ Բազմաթիվ անգամ ոչ մեծ բացահայտումները հաճախ ի հայտ են գալիս, որովհետեւ առաջին անհրաժեշտության առարկաները, որոնց մենք ընտելացել ենք՝ մեզ են ներկայանում մեկ այլ ձեւով։ Նրանց համար, ովքեր ցանկություն ունեն վարժեցնել ու զարգացնել իրենց երեւակայությունը, միեւնույն ժամանակ՝ ստուգել

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930