Օրվա լրահոսը
ՏՎԵ՛Ք ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ
Եվ կարող եք ձեզ պահել Հյուսիսային պողոտան Երեւանի քաղաքապետարանը, վկայակոչելով ԵԽԽՎ-ի գոհունակությանն արժանացած «Ժողովներ, երթեր, ցույցեր, հանրահավաքներ անելու մասին» գործող օրենքն ու նաեւ ՀՀ ԱԱԾ-ի եւ ոստիկանության՝ արդեն «դեժուռնի» դարձած «օպերատիվ տեղեկությունները», հերթական անգամ մերժել է Համաժողովրդական շարժման կենտրոնի նախաձեռնած հանրահավաքը: Հիշեցնենք, որ այն կայանալու է օգոստոսի 1-ին՝ Ազատության հրապարակում կամ Մատենադարանի մոտ: Ինչպես փոխանցում
ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Երեկ «Ուրբաթ» ակումբում Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը կրկին ներկայացնելով ընդդիմության դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերության եւ Ցեղասպանության խնդրի վերաբերյալ՝ նշել է, թե իրենք կողմ են Թուրքիայի հետ հարաբերությունն առանց նախապայմանի կարգավորելուն: Նա միաժամանակ շեշտել է, որ եթե Ցեղասպանությունը չլիներ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգ ներառելու՝ իշխանության որոշումը, ապա Թուրքիան չէր առաջարկի ստեղծել հայերի համար վիրավորական՝ պատմաբանների
Բանակումը «Բազեի» այլընտրանքը չէ
Երեկ հավաստիացրին երիտասարդ դաշնակցականները Երեկ ՀՅԴ Բյուրոյում հրավիրված ասուլիսի ժամանակ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի պատասխանատու Հայկ Ասատրյանը հայտնեց, որ հուլիսի 18-25-ը անցկացնում են համահայկական բանակում, որին մասնակցում է 350 պատանի՝ 11 երկրից՝ ԱՄՆ, Կանադա, Հունաստան, Լիբանան, Իրան, Վրաստան եւ այլն: Ըստ Հ. Ասատրյանի, բանակումի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդում, որից հետո բանակումի մասնակիցները մեկնել են
Ո՞ՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՂԵՐԸ
Կամ ինչպես են բաշխվում «յուրայինների» միջեւ Այս տարվա մայիսի 28-ի ՀՀ կառավարության N 551-Ա որոշմամբ՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ մշակույթի նախարարությանը 90 մլն 389 հազար դրամ գումար է հատկացվել: Պետության սուղ բյուջեից այս պատկառելի գումարը նախատեսված է Վիլյամ Սարոյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների ֆինանսավորմանը՝ «Վիլյամ Սարոյան-100» խորագրով սարոյանական հայտնի ասույթներով ցուցապաստառների տեղադրում, Սարոյանին նվիրված
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է ԻՐ ԳՈՏԻՆ ՁԳՈՒՄ
Երկրորդ սերնդի բարեփոխումներ Կառավարության ծրագրի ընդունումից ի վեր հաճախ է արծարծվում «երկրորդ սերնդի բարեփոխումներ» հասկացությունը։ Հատկապես ի՞նչ է այն ենթադրում եւ ի՞նչ մոտեցումներով է իրականացվելու: Այս հարցադրումներին են անդրադառնում ֆինանսների ու էկոնոմիկայի նախարարներ Տիգրան Դավթյանը եւ Ներսես Երիցյանը։ – Որոշակի ի՞նչ են ենթադրում երկրորդ սերնդի բարեփոխումները: Ներսես Երիցյան – Առաջին սերնդի բարեփոխումների արդյունքում ձեւավորվեցին ազատ
Ձորաղբյուրցիների ճանապարհը փակել են
Սակայն պարիսպներն առայժմ չեն քանդվում Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարան էին դիմել Ձորաղբյուր գյուղի 1-ին եւ 2-րդ զանգվածային տարածքների թիվ 20 եւ 15 թաղամասերում հողակտորներ ունեցող երեք տասնյակից ավելի քաղաքացիներ՝ բողոքելով, որ փակվել է ընդհանուր օգտագործման ճանապարհը: Ձորաղբյուրցիները դիմել էին Անշարժ գույքի կադաստրի Աբովյանի տարածքային ստորաբաժանում եւ նրանց տրամադրվել էր տեղանքի քարտեզի պատճենը, որը բնակիչների
«ՊԱՅԾԱՌ ԵՐԵԽԵՔ ՉԿԱՆ»
Երեկ թատերականի դիմորդների մասին նման կարծիք հայտնեց ՀՀ ժողովրդական արտիստ, քննական հանձնաժողովի նախագահ Սոս Սարգսյանը: Երեկ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում քննություններ էին: «Դերասանի վարպետությունից» դիմորդներն առանձնապես չէին փայլում: Հանձնաժողովը (Հրաչյա Գասպարյան, Արմեն Էլբակյան, Ալեքսանդր Քոչարյան, Նիկոլայ Ծատուրյան) ջանք չէին խնայում երեխաներին «բացելու» համար: Դիմորդներից շատերն անգամ հումորի տարրական զգացողություն չունեին: Ստեփանավանցի Արծրուն Չոբանյանի
Մանր բիզնեսը խեղդվում է
Տնտեսվարողների հավաստմամբ, իրենք չեն կարողանում շուկայում ազատ գործել, քանի որ խոշոր բիզնեսով զբաղվողներն իրենց ճնշում են: Արդեն 2-րդ ամիսն է, ինչ միջազգային շուկայում ցորենի եւ ալյուրի գները նախորդ ամիսների համեմատ բավականին իջել են: Չնայած սրան, Հայաստանի տնտեսվարողները դեռեւս չեն պատրաստվում իջեցնել տարեսկզբի գնաճի հետեւանքով թանկացած հացամթերքների գները: Երեկ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հացահատիկի եւ
ԵՐԻՑՅԱՆՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԲԻԶՆԵՍԸ ՎԱՃԱՌՈ՞ՒՄ ԵՆ
Երկար տարիներ Արաբկիր համայնքում բիզնես ծավալող «Երիցյան եւ որդիներ» ընկերության սեփականատեր Ալբերտ Երիցյանի գործունեությունից արաբկիրցիները սկսել են տուժել: Օրերս «Առավոտի» խմբագրություն էին դիմել ընկերության սուպերմարկետի հարեւանությամբ գտնվող Արաբկիր համայնքի Փափազյան 21, 21/1, 21/2, 23/1 շենքերի բնակիչները՝ դժգոհելով, որ Երիցյանների պատճառով իրենք քուն ու դադար չունեն, քանի որ գործարարն իրենց առանց այդ էլ նեղ ու խիտ
Խոսեց թիմի մասին
Երկու օր առաջ կայացած ասուլիսում Սերժ Սարգսյանը պատասխանեց նաեւ իշխանության քաղաքական թիմի մասին հարցին՝ տալով իր թիմի առաջին հրապարակային գնահատականը. «Իշխանությունն իրեն վստահ է զգում, որ այսօր իշխանությունում կենտրոնացել են այնպիսի ուժեր, որոնք ի վիճակի են լուծել բարդագույն խնդիրներ: Մենք կազմել ենք քաղաքական կոալիցիա, այսօր իմ կողքին են ուժեղ կուսակցություններ: Իմ կողքին է ՕԵԿ-ը՝ Արթուր
«Մենք դատապարտված ենք հաղթանակի»
Ասում է ազատության մեջ հայտնված Գուրգեն Եղիազարյանը Նախորդ օրը երեկոյան խափանման միջոցը փոխելու արդյունքում ազատ արձակված պաշտոնաթող գնդապետ Գուրգեն Եղիազարյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսում շնորհակալություն հայտնեց Հյուսիսային պողոտայում պայքարը շարունակող մարդկանց, քանզի՝ «ազատության հանդեպ նրանց ունեցած վերաբերմունքի արդյունքում եմ ես այսօր ազատության մեջ»: Իր խափանման միջոցն անսպասելի փոխելը նա մասամբ կապում է ԵԽ մարդու իրավունքների
ՄԵՂԱՎՈՐ Է, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԴԵՄ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՉԻ ՏՎԵԼ
ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի դեմ ցուցմունք չտված Գաբրիել Գաբրիելյանը ավելի քան 3 ամիս անազատության մեջ է: ՀՀ գլխավոր դատախազության վերջին տվյալներով, որոնց, ի դեպ, հայաստանյան ընդդիմությունը շարունակում է չհավատալ, «Մարտի 1-ի» գործով նախնական կալանքի տակ է գտնվում 16 մեղադրյալ: Նրանցից մեկը «Մալաթիա գյուղմթերքի շուկայի» պահեստապետ Գաբրիել Գաբրիելյանն է: Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 225 հոդվածի
«ԻՆՉՈ՞Ւ ԱՏԲՈՅ ՏՎԵՑԻՔ»
Այս հարցը ու տաքսիում հայտնաբերված մետաղաձողը նախաքննության մարմնի հիմնավորումներից են՝ իշխանության բռնազավթման փորձի կազմակերպիչներից մեկը լինելու վերաբերյալ: Երեկվա նիստում «Մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերի եւ դրանց պատճառների ուսումնասիրության» ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամները լսեցին ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ, «մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի պարզաբանումները՝ կալանավորված 3 պատգամավորների
ԴԱՏԸ ՉՍԿՍՎԱԾ՝ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, դեռեւս փետրվարի 24-ին ձերբակալված Սմբատ Այվազյանի դատաքննությունը: Դատարանի դահլիճում ներկաները Սմբատ Այվազյանին դիմավորել են «Ազատություն» եւ «Հաղթանակ» վանկարկումներով: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու», նաեւ 235 հոդվածի 4-րդ մասով՝ «սառը
«Ոստիկանները չգիտեն, թե ինչու են կազմել ակտը»
Փաստում են ճանապարհատրանսպորտային բարեփոխումները դիտարկող ու վերահսկող հասարակական կազմակերպությունների ղեկավարները: Ճանապարհատրանսպորտային բարեփոխումներին զուգընթաց, դեռեւս շատ հարցեր մնում են առկախ: Դրանք վերաբերում են ե՛ւ ոստիկաններին, ե՛ւ վարորդներին: Խնդիրների մի մասը պայմանավորված է օրեցօր հանրապետություն ներմուծվող ավտոմեքենաների մեծ ծավալներով: Չնայած մայրաքաղաքի եւ մարզերի հիմնական մայրուղիներում, բացառությամբ ընդդիմության կազմակերպած հանրահավաքների օրերի, չես տեսնի հսկիչ-ոստիկանների, բայց հաճախ կարելի է
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Տղաներն էլ մեկնեցին Երեկ ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի հինգ անդամներ՝ 69 կգ քաշային Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, Գեւորգ Դավթյանը եւ Արա Խաչատրյանը (երկուսն էլ՝ 77կգ քաշային կարգ), Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը եւ Էդգար Գեւորգյանը (երկուսն էլ՝ 85 կգ) հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ մեկնեցին մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաք՝ օգոստոսի 8-ին Պեկինում մեկնարկող ամառային 29-րդ օլիմպիական խաղերի նախապատրաստության
Սեր եւ ատելություն՝ ըստ Վարդան Պետրոսյանի
Նրա համանուն ներկայացումը մի քիչ զվարճալի էր, բայց պարզունակ Վերջերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում Վարդան Պետրոսյանը հանդես եկավ «Սեր եւ ատելություն» մոնոներկայացմամբ, որի բեմադրությունը Տիգրան Գասպարյանինն էր: Տարիներ առաջ Վարդանի ասպարեզ գալը հրավառություն էր հիշեցնում: Նոր էր ասելիքը, մատուցման ձեւը, հիմա նա կարծես սպառել է իրեն կամ էլ որոնումների մեջ է: Ու այն,
ՄՇՏԱՄՆԱ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ԵՎ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐ
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» միությունը այս թեմայով «քննական» մոնիտորինգ է անցկացնում ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միության ատենապետ Նարեկ Գալստյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ հուլիսի 20-ից՝ բուհական քննությունների մեկնարկման օրվանից, սկսվել է ընդունելության քննություններին վերաբերող իրենց հերթական մոնիտորինգը: Նա նշեց մի քանի հարցեր, որոնք հարցաթերթիկների մեջ ներառել են սոցիոլոգները՝ «Գնահատեք հետեւյալ մարմինների կոռումպացվածության աստիճանը՝ գործեր ընդունող հանձնաժողով,
Ինչպես պահպանել հոգին
«Տրավմատիզմներ, հիշողություն եւ մշակույթ» խորագրով գիտաժողովին այս հարցն էին քննարկում աշխարհի տարբեր ծայրերից հավաքված մասնագետները: Օրերս Մոսկվայի տանը մեկնարկեց «Տրավմատիզմներ, հիշողություն եւ մշակույթ» խորագրով ՀՀ-ում առաջին միջազգային հոգեվերլուծական եռօրյա գիտաժողովը: Երեկ այն «տեղափոխվեց» Գյումրի: Փարիզի հոգեվերլուծական ասոցիացիայի անդամ, Հայաստանում հոգեվերլուծության զարգացման ֆրանս- հայկական ասոցիացիայի նախագահ (ՀՀԶՖՀԱ) Դիրան Դոնաբեդյանը «Ես-ի աշխատանքը տրավմատիկ փորձում» թեմայով զեկուցման ընթացքում
«ԴԵՐԱՍԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԻՐԱԿԱՆ ՔԱՅԼԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Այսպես է բնութագրում Համաժողովրդական շարժման կենտրոնի անդամ Արման Գրիգորյանը ԱՄՆ-ի եւ Եվրոպայի որդեգրած դիրքորոշումը ՀՀ-ի նկատմամբ: – Մարտի 1-ի իրադարձություններից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեում ՀՀ հարցով լսումներ էին տեղի ունեցել, լուրեր շրջանառվեցին, որ կոնգրեսականներից մեկը ՀՀ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանին հեգնել էր՝ «եթե ասում եք, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, ուրեմն Դուք ցնդած եք»: Այդ
Պաշտոնակռիվ՝ Սանէպիդո՞ւմ
Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային փորձագիտական կենտրոնում կատարված կադրային փոփոխությունները նոր աղմուկ են բարձրացրել: Արդեն երկու շաբաթ է՝ այդ կառույցում լարված իրավիճակ է: Բանն այն է, որ գործադիր տնօրեն Վարդան Ուռուտյանի՝ սանհիգիենիկ ու մանրէաբանական լաբորատորիաների վարիչների պաշտոններում կատարած փոփոխությունները որոշ աշխատակիցների կարծիքով անարդարացի են: «Առավոտն» (12.07.08) արդեն պատմել է, որ տնօրենը բժիշկներին փոխարինում
Պաշտոնակռիվ՝ Սանէպիդո՞ւմ
Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային փորձագիտական կենտրոնում կատարված կադրային փոփոխությունները նոր աղմուկ են բարձրացրել: Արդեն երկու շաբաթ է՝ այդ կառույցում լարված իրավիճակ է: Բանն այն է, որ գործադիր տնօրեն Վարդան Ուռուտյանի՝ սանհիգիենիկ ու մանրէաբանական լաբորատորիաների վարիչների պաշտոններում կատարած փոփոխությունները որոշ աշխատակիցների կարծիքով անարդարացի են: «Առավոտն» (12.07.08) արդեն պատմել է, որ տնօրենը բժիշկներին փոխարինում
ԱՐԱՐԱՏԸ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է
Ավագանու որոշմամբ քաղաքապետը Արարատի եղած-չեղածը վաճառում է Արարատի քաղաքապետ, հանրապետական Աբրահամ Բաբայանն ընդամենը մեկ տարի է պաշտոնավարում, սակայն այս կարճ ժամանակահատվածում հասցրել է քաղաքին պատկանող անշարժ գույքի մի մասն իրենով անել, մի մասը օտարել ու վաճառել, մտերիմներին լավություն անել, այգիներն էլ հատել ու զվարճանքի օբյեկտների համար տարածքներ ազատել: Հենց քաղաքապետի թեթեւ ձեռքով է փակվել քաղաքի
Սարգսյանը «միավորներ է հավաքում», կարծում է թուրք քաղաքագետը
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին «Հայաստան-Թուրքիա» ֆուտբոլային հանդիպումը միասին դիտելու՝ Սերժ Սարգսյանի հղած հրավերը կապված է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի հետ: Ըստ «Նոյյան տապանի», «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Անկարայի հայկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Օմեր Էնգին Լյութեմը: Անդրադառնալով նախագահական ընտրություններից հետո Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին եւ արտաքին աշխարհի հակազդեցությանը՝ Լյութեմը նշել է, թե
«Ժառանգությունը» նույնացման կողմնակից չէ
Հայ ազգային կոնգրեսին միանալու կապակցությամբ նման տեսակետ կա «Ժառանգության» նորընտիր վարչությունում: «Ժառանգության» վարչության փոխնախագահ Մովսես Արիստակեսյանը եւ կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը երեկ «Հայացք» ակումբում ներկայացրին վարչության հուլիսի 18-ի նիստում ընդունված որոշումները: Քանի որ «Ժառանգության» 5-րդ համագումարը պատվիրակել էր նորընտիր վարչությանը՝ բանակցությունների ճանապարհով ճշգրտել Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցության փոխադարձաբար ընդունելի հարթությունը՝ քննարկվել է այս
ԻՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԻՆՔՍ ԵՄ
Պաշտոնավարության 100 օրվա կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց Սերժ Սարգսյանը Ասուլիսին մասնակցելու համար նախագահական էին հրավիրվել 40 լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ՝ «դրսի», սակայն չէին հրավիրվել «Չորրորդ իշխանություն», «Տարեգիր», «Հայք», «Ժամանակ Երեւան», «Հայկական ժամանակ» թերթերի լրագրողները: Ներկա լրագրողներին էլ նախապես տեղեկացրին, որ ընդամենը մեկ հարց տալու իրավունք ունեն: Ասուլիսը տեւեց 1 ժամ 30 րոպե: «Առավոտի»
ՔԱՆԻ՞ ԶԱՆԳՈՎ ԵՆ ԱԶԱՏԱԶՐԿՎԵԼ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ
Սերժ Սարգսյանը «մեկ զանգով» աշխատելուն սովոր չէ՞ Երբ գործող նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում էր երկխոսության անհրաժեշտության մասին, ե՛ւ հայաստանյան հասարակությունը, ե՛ւ միջազգային հանրությունը այդ «երկխոսություն» ասվածն ընկալել էին որպես երկխոսություն իշխանության եւ ընդդիմության միջեւ: Դա են վկայում ե՛ւ ԵԽԽՎ բանաձեւերը, ե՛ւ Համաժողովրդական շարժման ներկայացուցիչների արձագանքներն այդ «հրավերներին», ե՛ւ կոալիցիայի ներկայացուցիչների՝ ընդդիմությանն ուղղված կշտամբանքները, թե՝ դուք
ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ ԵՐԵԿ «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆՈՒՄ» ԷՐ
ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով երեկ փոխվել է ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ, պաշտոնաթող գնդապետ Գուրգեն Եղիազարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, չբացակայելու մասին ստորագրությամբ: Երեկ երեկոյան Գ. Եղիազարյանը, որը ձերբակալվել էր մարտի 3-ին, եւ որին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածով («պետական իշխանության յուրացում»), այցելեց Հյուսիսային պողոտայում արդեն 19-րդ օրը շուրջօրյա
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ քսաներորդ ՍԱՌԱՋՈՎ ՆԱ ԳԵՏԱՌ Եվ Նվերն ինձ ասաց՝ «տղես Ղարաբաղ տեղն ընենց ծառայեց՝ ոչ մեկս խաբար չեղանք», եւ ես ասացի՝ «կինդ շատ նեղություններ քաշած կըլնի», եւ Նվերն ասաց՝ «ինչքան չըլնի՝ մոր սիրտ ա՝ ցավացած կըլնի» եւ մի քիչ մտածեց, ավելացրեց՝ «բայց տղես էն նվնվան տղերքից չի. մորն է՛լ առանձնապես նեղություն
Կրթամշակութային խճանկար
Մեկնարկում են նոր քննություններ Երեկ Հանրապետական ընդունող հանձնաժողովում կայացավ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանի ասուլիսը, որը վերաբերում էր ընդունելության քննություններին: «Արդեն ունենք միասնական քննությունների արդյունքները, հուլիսի 20-ից էլ սկսում ենք քննությունների երկրորդ փուլը: Ամփոփելով նախորդ փուլի արդյունքները՝ ակնհայտ են դրական տեղաշարժերը: Քննություններն անցնում էին հանդարտ, էական դժգոհություններ չկային, իսկ ամենակարեւորն այն է, որ դիմորդները քննությունների նկատմամբ


















































