Օրվա լրահոսը
ԲԱՐԻ ՃԱՆԱՊԱՐՀ ԵՎ ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁ
Երեկ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում հավաքվել էին օգոստոսի 8-ին Պեկինում մեկնարկող ամառային օլիմպիական խաղերի մասնակից հայ մարզիկները, մարզիչները: Նրանց հրավիրել էին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, սպորտի պետական կառույցը: Դա օլիմպիական խաղեր մեկնող մեր մարզիկներին հրաժեշտ տալու եւ բարի ճանապարհ մաղթելու յուրօրինակ ցերեկույթ էր: Դիմելով օլիմպիականներին՝ Գագիկ Ծառուկյանն ասաց. «Այս խաղերին նախապատրաստվել ենք ամբողջ չորս
Ի՞նչ «արժե» ազատ մամուլը ՀՀ-ում
Երեւանի մամուլի ակումբի մրցանակները՝ լրագրողներին Երեկ՝ Երեւանի մամուլի ակումբը (ԵՄԱ) իր հիմնադրման 13-ամյակի կապակցությամբ մրցանակներ շնորհեց: «Լրատվամիջոցների անկախության սկզբունքին հավատարմության եւ արժանապատիվ կեցվածքի համար» մրցանակ հանձնվեց «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը, այն հատուկ մրցանակ ստացավ նաեւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեից: «Իր իրավունքները հետեւողական պաշտպանելու համար» մրցանակի արժանացավ «Ռադիո Հայ» ռադիոկայանը, իսկ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն
«ՄԵՆՔ ԴՐԱՆԻՑ ՈԳԵՎՈՐՎՈՒՄ ԵՆՔ»
Ադրբեջանի ռազմական բյուջեի աճի մասին այսպես է արտահայտվում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հավաստիացնելով, որ մերը եւս համեստ չէ: «Բազե-2008» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին օրերս այցի էին գնացել Սփյուռքի կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որոնք պատասխանեցին երիտասարդների հարցերին: Հատկապես ակտիվ էին սփյուռքահայերը: Երիտասարդներից մեկին հետաքրքրում էր. «Աշխարհում նկատվում է չճանաչված պետությունների
Բանտարկյալ ազատությունը
Հանուն Ազատության պայքարը չի կարող կասեցվել, այն ընդամենը տեղափոխվում է 2007–ի սեպտեմբերից մեկնարկած եւ 2008–ի փետրվարին Ազատության հրապարակում հանգրվան գտած մեր պայքարը՝ նույնպես: Այն ընդամենը ժամանակավորապես տեղափոխվել է: Մեզ բռնի ուժով վտարեցին Ազատության հրապարակից, բայց մենք մեր պայքարը շարունակեցինք Մյասնիկյանի արձանի մոտ, մեզ վրա կրակեցին, բայց մենք գումարեցինք պայքարը Հյուսիսային պողոտայում, թաքստոցում, տներում, բանտախցերում: Ամեն
«ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՈՎ՝ ԼՐԱԳՐՈՂ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ»
ԱՄՆ-ի Քենթի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի եւ զանգվածային հաղորդակցության դպրոցի դասախոս Կարլ Իդսվուգը տարբեր ազգերի լրագրողներին սովորեցնում է մեդիա հմտություններ: Հուլիսի 7-19-ը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ժուռնալիստիկայի հայկական դպրոցում Լրագրողների միջազգային կենտրոնի (Վաշինգտոն, ԱՄՆ) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ անցկացվում է «Ժուռնալիստիկայի ուսուցումը նոր մեդիա միջավայրի համար» խորագրով միջազգային ամառային դպրոց: Դրան մասնակցում է ԱՊՀ-ից, Արեւելյան Եվրոպայից եւ Կենտրոնական
«ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ ՄԻ ՓՈՔՐ ՍԽԱԼՎԵԼ ԵՆՔ»
Ասում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը – Պարոն Մանուկյան, օրեր առաջ նշվեց ՀՀ վճռաբեկ դատարանի կազմավորման 10-ամյակը: Ամփոփելով անցած ճանապարհը, ի վերջո, ո՞րն եք համարում հիմնական ձեռքբերումը: – Ամենակարեւոր նվաճումն այն է, որ մեզ հաջողվեց դատական համակարգը կազմալուծված, ամորֆ վիճակից բերել կառուցակարգային հստակությամբ օժտված, գործառութային հստակ տարանջատվածություն, կազմակերպական եւ ֆինանսական ինքնուրույնություն ունեցող արդյունավետ
Հայ-ուկրաինական «շոկոլադե» հարաբերություններ
Մեր երկրում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն գտնում է, որ երկու երկրների բարեկամությունը գնալով ամրանում է: Երեկ «Գոլդեն փելես» հյուրանոցում նշվեց հայկական «Սովրանո» եւ ուկրաինական «ԱՎԿ» ընկերությունների 10-ամյա համագործակցության տարելիցը: Դահլիճով մեկ ցուցափեղկերին շարված էին «ԱՎԿ»-ի արտադրած հրուշակեղենն ու քաղցրավենիքը: Նշենք, որ այս ընկերության արտադրանքը մեր երկրում ներկայացնում է հենց «Սովրանոն»: Միջոցառմանը ներկա
ՀԱՅԿՈՆ-ՄԿՈՆ, ՀՐԱՆՏՆ ՈՒ ՀՈՎՈՆ ԹԱՆԿ ԱՐԺԵՆ
Գովազդներում նկարահանվելու եւ միջոցառումներին թամադայություն անելու համար նրանք ամենաքիչը $10 հազար են պահանջում: Այսօր եթերում մատների վրա հաշված գովազդային տեսահոլովակներ կան, որոնք պատրաստվել են պրոֆեսիոնալ մասնագետների կողմից, հաջողված են եւ կարելի է ասել՝ ծառայում են իրենց նպատակին: Մնացած դեպքերում այս կամ այն ապրանքը գովազդող տեսահոլովակը սպառողների շրջանում հակառակ էֆեկտն է առաջացնում: Թերեւս այդ է պատճառը,
Անհանգստանում է Քոչարյանի համար
Վանաձորյան հանրահավաքում Դավիթ Շահնազարյանը իրավապաշտպաններին կոչ է արել հետամուտ լինել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների պաշտպանությանը, երբ Հաագայի դատարանի վճռով նրան ձերբակալեն: Երեկ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի տնօրեն Արթուր Սաքունցի հրավիրած հանրահավաքի ընթացքում վանաձորցիներին միացել են նաեւ Սպիտակի, Ալավերդիի, Գյումրիի բնակիչները եւ երկրապահ կամավորականներ: Ինչպես հաղորդում է «Ա1+»-ը, ելույթ ունեցողներից ԺՈՒԿ կուսակցության փոխնախագահ Վարդան Գրիգորյանը ասել
«ՄԵՆՔ ԿՆՍՏԵՆՔ՝ ՈՐՔԱՆ ՊԵՏՔ Է»
Ասում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, անազատության մեջ գտնվող Հուսիկ Բաղդասարյանը: Արցախյան ազատամարտի մասնակից, Մասիսի գումարտակի հրամանատար, 2008թ. ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Հուսիկ Բաղդասարյանը, որը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության, նաեւ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանների վճիռներով մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով
Ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ
ԱԺ նախագահն ասաց, որ ինքը գիտի, թե ով՝b ով է, բայց դարձյալ անուններ չտվեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում չխոսեց իր հրաժարականի մասին, սակայն զգացվում էր, որ օդի մեջ հիմնական ասելիքն այդ թեմայի շուրջ էր: «Առավոտը» նկատեց, այնուամենայնիվ, ծուխն առանց կրակ չի լինում, եւ անզեն աչքով էլ երեւում է, որ Հանրապետականում այս
ԱՄԱՌՎԱ ԹԵԺ ՕՐԸ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 100-րդ օրն էլ ընդդիմադիրներն անցկացրին բազմազան բողոքի ցույցերով: Մի քանի տասնյակ քաղաքացիներ առավոտյան «Ազատ խոսք-ազատ Հայաստան», «Ազատություն քաղբանտարկյալ Արման Բաբաջանյանին» պաստառներով հավաքվել էին Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության շենքի դիմաց, որտեղ Դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հարցերով միջգերատեսչական անկախ հանձնաժողովը փակ նիստ էր գումարել՝ քննելով նաեւ «Ժամանակ Երեւան» թերթի խմբագիր
ԻՆՉՊԻՍԻ՞ ՆԱԽԱԳԱՀ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Քաղաքական ուժերը գնահատում են նրա 100 օրը Կարծիքները տարբեր են. արմատական ընդդիմությունը գտնում է, որ նա նախագահ չէ, հասարակության մեկ այլ շերտ վստահ է, որ լավ նախագահ է, ուրիշները դեռ ոչինչ չեն հասկանում կատարվածից եւ անորոշ սպասումների մեջ են, երրորդները մտածում են, որ եթե շատ ձգտի՝ լավ նախագահ կդառնա, հինգերորդները կարծում են, թե ինչքան էլ
«ՀԵՍԱ ԿՏԱՄ ԳԼԽԻԴ»
Կառավարության շենքի առջեւ երեկ տեսնելով ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանին՝ վաստակավոր մանկավարժ, նախկինում հայերենի ուսուցիչ Կլարա Խաչիկովնան սկսեց նրան հայտնել իր բավական սուր, նաեւ վիրավորանքներով լեցուն գնահատականները՝ հայերենին Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տիրապետելու, եւ ընդհանրապես՝ նրանց պահվածքի վերաբերյալ: Իրեն ընդմիջելու բոլոր փորձերին տիկին Կլարան արձագանքում էր այսպես. «Դուք սովոր եք տը-տը-տը-տը խոսել հեռուստատեսությամբ», ու մի
ՓԱԽՈՒՍՏ ԴԵՊԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ
Մի քանի օր առաջ Պոպլովոկ սրճարանի մոտ պատահաբար հանդիպեցի իմ հին ծանոթ տղաներց մեկին, ում վաղուց չէի տեսել, եւ նա զարմանալի մի բան հիշեցրեց ինձ՝ իմ տողերը, որոնք գրել էի տարիներ առաջ ու մոռացել: Ասաց՝ ես հաճախ մեջբերում եմ անում քո տողերը, ուզում եմ իմանալ՝ ճի՞շտ եմ հիշում. դու գրել էիր՝ մեր բոլոր ձիերը ծնվել
Իրավական խճանկար
Վթարի են ենթարկվել հայ զբոսաշրջիկները Թուրքիայի Մերսինի Անամուր շրջանում վթարի է ենթարկվել հայ զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը: «Նոյյան տապանը», վկայակոչելով «Անադոլու» գործակալությանը, տեղեկացնում է նաեւ, որ վթարի հետեւանքով ավտոբուսում գտնվող բոլոր 33 ուղեւորներից ոչ ոք չի տուժել: Անթալիա ուղեւորվող ավտոբուսի շարժիչի մասում հրդեհ է բռնկվել՝ կարճ ժամանակամիջոցում ընդգրկելով ողջ ավտոբուսը: Որոշ ժամանակ անց հաջողվել է մարել
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Հարավ-Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Քեյփթաունում հուլիսի 12-16-ն անցկացվեց հրապարակային հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում էին 58 երկրների 17-18 տարեկան շուրջ 300 տղաներ եւ աղջիկներ: Մեր երկիրը ներկայացնում էր «Հայաստան» մարզական միության օլիմպիական հերթափոխի հեծանվի մարզադպրոցի սան, հանրապետության երիտասարդների բազմակի չեմպիոն, 17-ամյա սպորտի վարպետ Սուրեն Պետրոսյանը: Հանդես գալով 10 կմ խմբային վազքում, որակավորման փուլից հետո Սուրենն
«Հայ» «Դերձակուհին»՝ Իտալիայում
Հայկ Թոքմաջյանի քանդակը միջազգային սիմպոզիումի ծնունդ է Քանդակագործ Հայկ Թոքմաջյանը օրերս է վերադարձել Իտալիայից: Այնտեղ նա մասնակցում էր հուլիսի 7-13-ը Սաուզե դե Լուչե քաղաքում կայացած քանդակագործների միջազգային սիմպոզիումին: Հայկը պատմեց, որ դա մի փոքրիկ քաղաք է Թուրինի մոտակայքում, որը ոչ միայն ձմեռային սպորտաձեւերի, այլեւ քանդակագործության սիմպոզիումների համաշխարհային կենտրոն է համարվում: Արդեն 7-րդ անգամ Սաուզե դե
«ՈՉ ՄԵԿԻ ՀԱՑԸ ՉԵՄ ԿՏՐԻ»
Այս պայմանով փարիզաբնակ երաժիշտ Հայկ Դավթյանը չի հրաժարվի հայրենիքում մշտական աշխատանք ունենալ «Առավոտը» ժամանակին (21.04.2004, 21.07.2006) անդրադարձել է 1991-ից, ընտանեկան հանգամանքներից ելնելով, Փարիզում բնակվող ջութակահար եւ դիրիժոր Հայկ Դավթյանի՝ հայրենիքում ունեցած հյուրախաղերին: Համառոտ նշենք միայն, որ արվեստագետը 2004-ին հանդես է եկել Ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, իսկ 2006-ին Ազգային օպերային թատրոնում ղեկավարել է Վերդիի «Տրավիատան»: Այսօր Հ.
«Կռի՞վ տամ, թե՞ գիտությամբ զբաղվեմ»
ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Ալեքսանդր Գեւորգյանը դժգոհում է ակադեմիայում տիրող մթնոլորտից: Երեկ ԳԱԱ-ում մեկնարկեց «Հայաստանի քիմիական գիտության արդի խնդիրները» խորագրով Հայկական քիմիական ընկերության առաջին երկօրյա գիտաժողովը: Ընկերության նախագահ, ակադեմիկոս Ադոլֆ Մանթաշյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Խնդիրների էությունը վեր հանելու եւ ճիշտ ուղղություններ ստեղծելու պահանջ կա, որոնք կբերեն ՀՀ քիմիական գիտական մտքի զարգացմանը,
6 հազար 600 դրամն ուժի մեջ է
Փոստային ծառայության աշխատակիցները գազի սպառողներին ապակողմնորոշում են Արդեն քանի օր է՝ «Առավոտի» խմբագրություն են զանգահարում գազի բաժանորդներ՝ հետաքրքրվելով, թե ճի՞շտ է, արդյոք, որ «գազամատակարարման սպասարկման համար սահմանված բաժանորդների տարեկան 6600 դրամի պարտքերը որոշվել է զրոյացնել»: Բացի այդ, գազի սպառողները հավաստիացնում էին, որ փոստային ծառայություններում, որտեղ հաճախում են սպասարկման վարձեր վճարելու, աշխատակիցներն իրենց «լավության կարգով» զգուշացնում
ՍԵՎԱՆԻ ՋՈՒՐԸ ՎԱՐԱԿՎԱ՞Ծ Է
Պետական պաշտոնյաները ժխտում են այս փաստը, սակայն տասնյակ բնակիչներ ահազանգում են Սեւանում ձեռք բերած հիվանդությունների մասին: Սեւանում հանգստացող մի շարք քաղաքացիներ վերջին օրերին առողջական լուրջ խնդիրների առաջ են կանգնել: Բանն այն է, որ լճում լողալուց հետո, նրանք վարակվել են մաշկային տարբեր ինֆեկցիոն հիվանդություններով, մասնավորապես՝ հերպեսով ու անգամ մալարիայով: Որքան էլ առողջապահության ու բնապահպանական ոլորտի պաշտոնյաները
ԼՂ-ՈՒՄ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՀԱԿԱՀԱՐՎԱԾԻ Ադրբեջանի ոչ մի սադրանք շփման գծի վրա անպատասխան չի մնա, հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», հուլիսի 16-ին ելույթ ունենալով Ստեփանակերտում տեղի ունեցած մամուլի ասուլիսում՝ Հակոբյանը նշել է, որ «ղարաբաղյան բանակը պետք է ամեն րոպե պատրաստ լինի իրավիճակի սրմանը»: Նա շեշտել է, որ Ադրբեջանի ռազմատենչ
ՕԲԱՄԱ՞Ն ԷԼ ՀԱՅԵՐԻՆ «ԿԳՑԻ»
«ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդ, դեմոկրատ Բարաք Օբաման կմոռանա հայերին տված՝ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու իր խոստումը ճիշտ այնպես, ինչպես դա արել են ամերիկյան նախորդ նախագահները»: Այս մասին, «Ջիհան» գործակալության հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի «Ցեղասպանության անհիմն պնդումների դեմ պայքարի միության» նախագահ, Աթաթուրքի անվան համալսարանի դասախոս, պատմաբան Սավաշ Էղիլմեզը: «Միացյալ Նահանգներում յուրաքանչյուր նախագահական ընտրություններին նախորդող շրջանում թեկնածուները
Համաժողովրդական շարժումն օգնում է Սերժ Սարգսյանին
Սա ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Զաքարյանի կարծիքն է Ըստ Ստեփան Զաքարյանի, Համաժողովրդական շարժումն այսօր պայքարում է մի իշխանության դեմ, որն այլեւս գոյություն չունի. «Եվ պատահական չէ, որ այսօր ստորագրահավաք են կազմակերպում եւ դատի են տալիս Ռոբերտ Քոչարյանին»: Նախկին պատգամավորը, ՀԺԿ նախկին քարտուղարը եւ Կարեն Դեմիրճյանի նախկին զինակիցը վերանայել է իր նախկին հայացքները եւ հիմա հայտարարում
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ «ՄԵՋՔԸ ԳԵՏՆՈՎ ՉԻ ՏԱԼԻՍ»
Գլխավոր դատախազության դատախազներից մեկը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկում է «արդարացման» վճիռներից երկուսը: Օգոստոսի կեսերին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում կլսվի ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») եւ ընդամենը երկու ոստիկանի ցուցմունքների հիման վրա մեղադրվող նախկին ամբաստանյալ, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճռով արդարացված Միսակ Հովակիմյանի գործը:
Ո՞Վ Է ԱՅՍ «ԽԵԼՈՔ» ԲԱՆԵՐՆ ԱՆՈՒՄ
Հարցնում է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը «Ինձ շատ է տխրեցնում այսօր կատարվողը,- մեր զրույցի ընթացքում ասաց 10 տարի շարունակ Հայաստանի ԱԳՆ-ում բարձր պաշտոններ զբաղեցրած (արտգործնախարարի տեղակալից մինչեւ միջազգային կազմակերպություններում Հայաստանի ներկայացուցիչ) Արման Նավասարդյանը: Նրա դիտարկումները փոխանցում ենք առանց միջամտության:- Կարճ ժամանակահատվածում մենք Ղարաբաղի հարցով 3 քաղաքական աֆրոնտի բախվեցինք՝ ՄԱԿ-ի եւ ԵԽԽՎ բանաձեւերն ու
ԲԱՆՏԻՑ ՈՂՋՈՒՅՆՆԵՐ` «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՆ»
ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասի («Ապօրինի զենք, զինամթերք պահելը»), հատկանիշներով մեղավոր ճանաչված եւ այսօր Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում գտնվող արցախյան ազատամարտի մասնակից, Մասիսի գումարտակի հրամանատար Հուսիկ Բաղդասարյանը «Առավոտին» տված հարցազրույցը եզրափակեց Հյուսիսային պողոտայում արդեն 16-րդ օրը շուրջօրյա նստացույցի նստածներին ողջույններ հղելով. «Ես եւ բանտում գտնվող իմ ընկերները ողջունում ենք Հյուսիսային պողոտայում մեր պայքարը շարունակող մեր
«ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՓԱՅԼՈՒՆ ՕՐԻՆԱԿ»
Հայ-ռուսական համալսարանի լրատվական կենտրոնը տարածել է համալսարանի ռեկտոր, նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի մեկնաբանությունը Թուրքիայի նախագահին Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը դիտելու նպատակով Երեւան հրավիրելու՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկի վերաբերյալ. «Վերջին տարիների ընթացքում հայ հասարակությունը մի տեսակ կարծես կարոտել էր նախաձեռնող դիվանագիտության դրսեւորումներին: Մեր դիվանագիտությունը կարծես թե պարփակվել էր ընդամենը Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջարկություններն ընդամենը մեկնաբանելու
ԿԱՐՈՏԵԼ ԵՆՔ ՔԵԶ
ԵԿՄ Արաբկիր ջոկատի հրամանատար, գնդապետ, քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանի 12-ամյա որդին նամակ է գրել մեկուսարանում գտնվող հորը: Ներկայացնում ենք կրճատումներով. «Բարեւ հայրիկ: Եթե չլիներ մեր Համաժողովրդական շարժումը, չլիներ քաղբանտարկյալ հասկացությունը, չէր լինի նաեւ այս նամակը: Հայրիկ, մենք բոլորս՝ մայրիկը, քույրիկները, հարազատներն ու ես, կարոտել ենք քեզ: Կարոտել ենք այն օրերը, երբ միասին էինք ապրում. միասին էինք


















































