Օրվա լրահոսը

«Խելոք մնացեք, ՊՆ-ի հետ մի կռվեք»

Խորհուրդ են տալիս Հյուսիս-արեւմտյան Վ-3 թաղամասի բնակիչներին Նախկին Շահումյանի «9 հա» կոչվող հողատարածքի 9 վարձակալների 1974-ից զբաղեցրած հողատարածքների հարցը մինչ օրս չի լուծվել: «Սովետի ժամանակ» վերոնշյալ տարածքը աղբանոց էր, մինչեւ որ այստեղ առաջինը տուն ու այգի հիմնեցին Հ. Մուրադյանը, Զ. Գրիգորյանը, Վ. եւ Տ. Կարագուլյանները, Լ. Պողոսյանը, Հ. Մովսիսյանը, Ս. Մուրադյանը, Գ. Ազատյանը եւ փորձեցին

ՀՈՒՇՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՉԵՆ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ

Երեւանի բուհերում ամենուրեք կարելի է հանդիպել ներքին կյանքը «կարգավորող» «չի կարելիների» բազմաթիվ ցուցանակների: Օրինակ՝ «Չծխել», «Աստիճանների ճաղերին ու պատերին ոտքը չհենել» կամ «Անջատել բջջային հեռախոսները»: Որպես կանոն՝ սրանցից եւ ոչ մեկը գործնականում չի կիրառվում: Մեր հանդիպած ամենատարածված զգուշացումը բուհերի շքամուտքերում փակցված «Մուտքը միայն ուսանողական տոմսերով կամ վկայականներով» ցուցանակն է: Այս զգուշացմանը հաստատ բանի տեղ դնող

Տավուշում այժմ շնագայլեր են որսում

Հարցազրույց Տավուշի որսորդվարչության նախագահ Ժիրայր Մելիքսեթյանի հետ Ժիրայր Մելիքսեթյանը «Առավոտի» հետ զրուցելիս տեղեկացրեց, որ իրենց վարչության անդամներից իջեւանցի է 310-ը, 190-ը Բերդից է, 170-ը՝ Նոյեմբերյանից: Որսորդվարչության անդամների թվում կամ ձկնորսներ, որոնք զենք չունեն: Մնացածը (մոտ 70 տոկոսը) «զինված» է: «Իսկ ինչպե՞ս է տրամադրվում զենքը» մեր հարցին նա պատասխանց, որ եթե ոստիկանությունը զենք կրելու թույլտվություն է

ԻՆՉՊԵՍ Է ՓՈԽՎԵԼՈՒ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ՀԵՏՈ

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի դիտարկումները փակ քննարկման ժամանակ Մի ամիս առաջ «Արմենիա» հյուրանոցի «Քուին Էրատո» դահլիճում USAID-ի կազմակերպած քննարկման անվանումն էր «Դատական համակարգի կառուցվածքը, վճռաբեկ եւ վերաքննիչ դատարանների լիազորությունները սահմանադրական բարեփոխումներից հետո»: Քննարկմանը լրատվամիջոցները չէին մասնակցում, սակայն «Առավոտի» տրամադրություն տակ կա ձայնագրությունը, որը որոշ չափով լույս է սփռում դատական համակարգի վերաբերյալ իշխանությունների մտադրությունների մասին: Ըստ

Հերոսները կոտրվում են ապօրինաշինությունից

Խոսքը տվյալ դեպքում Մալաթիա-Սեբաստիա համայնքի Վահան Զատիկյանի անվան զբոսայգու հարեւանությամբ գտնվող հեքիաթային հերոսների քանդակների մասին է: Դրանցից 2-3-ը ընդամենը մեկ տարվա կյանք ունեցան եւ կոտրվեցին հարեւանությամբ սկսված շինարարության պատճառով: 2002 թվականին համայնքի ղեկավարության նախաձեռնությամբ տասից ավելի քանդակագործներ ցուցադրեցին քարեր կենդանացնելու իրենց արվեստը: Հետո այդ ստեղծագործությունների մեծ մասը տեղադրվեց թաղամասի զբոսայգիներում, իսկ մյուս մասը, որոնց թվում

ԱՅՍԲԵՐԳԻ ԵՐԵՎԱՑՈՂ ՄԱՍԸ

Պատժվեց կանանց վաճառողների եւս մի խումբ Հրազդանցի Արմինեն (անունը փոխված է) Դուբայում գտնվելով ստրուկի կարգավիճակում՝ մեկ տարի սեռական շահագործման է ենթարկվել հայտնի կավատ, Ինտերպոլով հետախուզվող Անահիտ Մալխասյանի կողմից (մականունը՝ Դըբռ Անո): 2005թ. հոկտեմբերի 3-ին Ա. Մալխասյանը Դուբայում կասկածելի հանգամանքներում դարձել է ավտովթարի զոհ: ՀՀ գլխավոր դատախազությունում նրա նկատմամբ քրեական գործը կարճվել է: Արմինեն ունի երկու

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք առաջին Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդԳլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ

Մանկատան երեխաների մեծ մասը ծնողներ ունի

Մայրը Ամանորին էլ երեխային չի ուզում տանել տուն Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչ Վալենտինայի ավագ դուստրը՝ տասնամյա Ռուզաննան, արդեն 1 տարի Վանաձորի մանկատանն է ապրում։ Վալենտինան ապրում է իր երկրորդ ամուսնու հետ, որը Ռուզաննայի հայրը չէ։ Դա անառողջ մթնոլորտ է ստեղծել ընտանիքում, եւ մայրը նախընտրել է Ռուզաննային հանձնել մանկատան խնամքին։ Ամանորից առաջ Վալենտինան այցելել էր

«ԵՍ ԱՄԵՆԱՄԵԾ ԵՎ ԱՄԵՆԱՀԶՈՐ՝ ԱՆԿՈՒՍԱԿՑԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ԵՄ»

Ասում է Հմայակ Հովհաննիսյանը Մենք խնդրեցինք Հմայակ Հովհաննիսյանին՝ մեկնաբանել Ազգային միաբանության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանի կողմից մեր օրաթերթում արված հայտարարությունն առ այն, որ Հ. Հովհաննիսյանի տեսակետները քաղաքական վերադասավորումների անհրաժեշտության եւ Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության հեռանկարների մասին՝ ձեռնտու են Սերժ Սարգսյանին: Այսօր նույնիսկ քաղաքականությունից հեռու մարդիկ գիտեն, որ քաղաքական վերադասավորումներից ամենաշատը վախենում են Սերժ Սարգսյանը եւ իրենց

Հանցանք երկքաղաքացիության համա՞ր

Դատվում է «գլխավոր ընտրակեղծարարներից» մեկը Ինչպես հայտնի է՝ գլխավոր դատախազությունը հանրաքվեի ընթացքում կատարված խախտումների փաստերով հարուցել էր երեք քրեական գործ, որից մեկը 42-ամյա գյումրեցի Վարդան Առաքելյանի նկատմամբ էր: Նրան մեղադրանք էր հարուցվել Քրօրի 153 հոդվածով, քանի որ վերջինս իրեն իրավունք էր վերապահել «այո» ասել եղբոր փոխարեն: Երեկ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում լսվեց այս գործը:

ՈՐՈՇԵԼ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԱՐԱՆՔԻՑ ՀԱՆԵԼ

Թեեւ ռուսական գազից օգտվողները հիմնականում արդեն համաձայնել են գազի համար Ռուսաստանի առաջարկած սակագներին, բայց շարունակում են «Գազպրոմի» բուրդը գզել: Ռուսաստանի «գազային ճնշումից» տուժած երկրներն իրար մեջ արդեն մտմտում են էներգետիկայի ոլորտում համատեղ ռազմավարություն մշակելու եւ Ռուսաստանին գազամատակարարի մենաշնորհային դիրքից զրկելու ծրագիրը: Այդ ռազմավարության մշակման կազմակերպումն իրենց վրա են վերցրել Վրաստանը եւ Ուկրաինան, ընդ որում՝ նախագահներ

Համակարգային ստվերներ

Ինչպես երեւում է՝ «2» եւ «3»-ների գծով կառավարության լիմիտն արդեն սպառվել է, վերջին երկու օրում հաշվետվություն ներկայացնող բոլոր համակարգերը միայն «4» են ստանում, իսկ գերազանց աշխատած գերատեսչություն կամ «5» ստացող դեռ չի եղել: «Լավ» գնահատականի արժանացած կառավարության առաջին ՕԵ-ական անդամը քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանն է: Փոխարենը նրա ղեկավարած համակարգը հայտնվել է հարկային ծառայության սեւ ցուցակում՝

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՏԱԼԻՍ Է, ՄԱՐԶՊԵՏԸ՝ ՎՐԵՑՆՈՒՄ

Շիրակի մարզպետարանը շարունակում է «վռնդել» «ապօրինի» բնակարաններ զբաղեցրածներին Բնակբաշխման պատիվը սկզբում ընձեռվել էր Գյումրիի քաղաքապետարանին, այնուհետեւ կառավարության որոշմամբ անցավ մարզպետարանին ու այդ պահից էլ սկսվեց «ծեծկռտոց» Գյումրիի քաղաքապետի ու Շիրակի մարզպետի միջեւ: Մարզի բարձրաստիճան պաշտոնյաների անհաշտության արդյունքը եղավ այն, որ նոր բնակարաններ «քաշված» ու ժամանակից շուտ ուրախացած որոշ անօթեւաններ հայտնվեցին փողոցներում: Օրերս «Առավոտը» ստացավ հերթական

Այս հին կառույցը կքանդենք մենք…

Խորհրդանշական է, որ ՄԱԿ-ը հանրաքվեին «այո» ասելու կոչով իր հսկայական պաստառը փակցրել էր հենց քանդվող շենքի վրա: Խոսքը Երիտասարդական պալատի մասին է, որից այժմ արդեն մնացել են «կուկուռուզի» մի քանի շերտեր: «Գիտեինք, որ այդ շենքը քանդվում է,- ասաց Միավորված աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը, եւ մեր կեսլուրջ հարցին, թե նույն ձեւով արդյոք «չքանդվե՞ց» այն հույսը,

ՄԱՆԵՎՐԵ՞Լ, ԹԵ՞ ԱՏԱՄՆԵՐ ՑՈՒՅՑ ՏԱԼ

Այդ խնդրի շուրջ էին երեկ բանավիճում Տիգրան Կարապետյանը եւ Հրանտ Խաչատրյանը Երեկ «Հայելի» ակումբում հայ ժամանակակից քաղաքական մտքի վառ ներկայացուցիչ, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը բանավիճում էր ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի հետ՝ հայ-ռուսական հարաբերությունների շուրջ: Նրանց խոսակցությունը ծավալվում էր հիմնականում ՌԴ-ի՝ գազի սակագները բարձրացնելու մտադրության շուրջ: «Ռուսաստանը ընտրել է հզորանալու երկու ձեւ՝ քաղաքական եւ տնտեսական:

Օ՜, ՍՊՈՐՏ, ԴՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՉԵՍ

«Փյունիկ» ֆուտբոլային թիմի փախուստը «Համագործակցության գավաթից» քիչ թե շատ ընկալելի կլիներ «անվտանգության» հետ կապված արդարացումներով, եթե մեկ տարի առաջ նույն թիմը «Նեւթչիին» չպարտվեր, եւ դա Հայաստանում «ազգային խայտառակություն» չհռչակվեր: Գուցե այս անգամ էլ «ազգային» թուքումուր ուտելուց վախենալով մեր ֆուտբոլային չինովնիկները որոշեցին խուսափել մրցամարտից: Մինչդեռ «Նեւթչիին» պարտվելը ազգային խայտառակություն չէ, իսկ հաղթելը ազգային ցնծության առիթ չէ:

ՎԵՐԱԴԱՐՁ ԴԵՊԻ ԱՆՑՅԱ՞Լ, ԹԵ՞ ԹՌԻՉՔ ԴԵՊԻ ԱՊԱԳԱ

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը «Հետհամայնատիրական երկրներում ժողովրդավարության աջակցության ռազմավարություններ» թեմայով, միջազգային խորհրդաժողովի շրջանակներում Ավստրիայի վարչապետ Վոլֆգանգ Շուսելի կողմից տրված պաշտոնական ընթրիքի ժամանակ: Սառը պատերազմում ազատ աշխարհի հաղթանակը պատուհան բացեց շատ ժողովուրդների համար՝ ընտրելու ազատական, ժողովրդավարական քաղաքական համակարգեր: Ժողովրդավարության եւ ազատության հաղթարշավը միեւնույն ժամանակ ուժեղացնում է ոչ ժողովրդավարական ուժերի հակազդեցությունը: Ակնհայտ է, որ ազատ

Ս. ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակին կներկայացվեն հանրաքվեի խախտումների փաստերը Հունվարի 23-27-ը Ստրասբուրգում տեղի կունենա ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստը, որին մասնակցելու համար այսօր Ստրասբուրգ կմեկնի ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը: Քանի որ պատվիրակության մյուս անդամները Ստրասբուրգի ճանապարհներին սովոր մարդիկ են, իսկ «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանն առաջին անգամն է մեկնում որպես պատվիրակության անդամ, մի քանի հարցեր ուղղեցինք նրան: Մեզ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Բիզնեսում ձեր առջեւ հիանալի հեռանկարներ կբացվեն: ՑՈՒԼ 21.04-21.05: Երեկոն անցկացրեք հանգիստ ու հարմարավետ պայմաններում: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Հարվածային աշխատանքը չպետք է խանգարի ձեր հանգստին: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Աշխատեք մշակութային օջախների հետ կապը չխզել: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ձեր սեքսուալ ներուժն այսօր անչափ կաճի: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Զուգընկերոջ հետ վարվեք սիրալիր, եղեք նուրբ: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Օրը կանցնի անչափ

«ՓՅՈՒՆԻԿԸ»

«ՓՅՈՒՆԻԿԸ» ԼՔԵՑ ՄՐՑԱՇԱՐԸ Չցանկանալով խաղալ «Նեւթչիի» հետ Ֆուտբոլի Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Մոսկվայում «Համագործակցության գավաթի» խաղարկության քառորդ եզրափակիչում Ուկրաինայի «Շախտյորի» նկատմամբ 3:1 հաշվով համոզիչ հաղթանակ տանելով՝ առաջին անգամ մտավ ԱՊՀ եւ Բալթյան երկրների չեմպիոնների առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը չափելու էր Ադրբեջանի չեմպիոն Բաքվի «Նեւթչիի» հետ: Սակայն «Շախտյորի» հետ հանդիպումից անմիջապես հետո «Փյունիկի» ղեկավարությունը հայտարարեց,

Գերմանացիները հետաքրքրված են Կոմիտասի «Պատարագով»

Գերմանացիները հետաքրքրված են Կոմիտասի «Պատարագով» Թողարկվում է «Հովեր» երգչախմբի 5-րդ CD-ն «Ֆլորա ֆեմիլի ֆոնդեյշն» հիմնադրամը Սթեյնֆորդի համալսարանի պրոֆեսոր Հրանտ Խաչատրյանի նախաձեռնությամբ պատվիրել է Կոմիտասի «Պատարագի» ամբողջական ձայնագրությունը՝ «Հովեր» կամերային երգչախմբի արական կազմի կատարմամբ: «Վեմ» ձայնագրման ստուդիայում մոտ կես տարի տեւած աշխատանքները օրերս ավարտվեցին: Այդ առիթով խնդրեցինք մանրամասներ հաղորդել երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանին: «Ամեն բան

ՉԵՔԻՋՅԱՆԸ

ՉԵՔԻՋՅԱՆԸ ԴԺԳՈՀ Է ՊԵՏԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅՈՒՆԻՑ Իսկ մշակույթի նախարարությունը՝ Չեքիջյանից Երեկ Մամուլի ազգային ակումբի հրավիրած հերթական ասուլիսը նպատակ ուներ վեր հանել ազգային երգարվեստի այսօրվա խնդիրները: Բանախոսը միայն ԽՍՀՄ եւ ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանն էր: Նա նեղսրտեց այսօր տիրող ազգային երգարվեստի վիճակից, նկատելով, որ, չգիտես ինչու, հանրակրթական դպրոցներում երգ-երաժշտություն առարկան կամ անտեսվում է, կամ ուսուցանվում մակերեսորեն:

«Չենք կարող արդարադատությունը տեղափոխել փողոց»

«Չենք կարող արդարադատությունը տեղափոխել փողոց» Ասում են նախկին հացադուլավորի պաշտպանները Երեկ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպեցին «Զինվորի պաշտպանության կոմիտե» նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Գոհար Արմենակյանը, «Հույս» կազմակերպությունից՝ Կարեն Հակոբյանը, փաստաբաններ Զարուհի Փոստանջյանն ու Ստեփան Ոսկանյանը: «Ի՞նչ եղավ 130 օր հացադուլ հայտարարած Ռազմիկ Սարգսյանի հետ, ի՞նչ է լինելու հետո, ի՞նչ ենք պատրաստվում անել բոլորս»,- երեկ ասաց Կ. Հակոբյանը,

«ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ

«ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՔԱՈՍ ԿՍՏԵՂԾԻ» Մոտ մեկ շաբաթ առաջ Հայաստանի գրողների միության նախագահության անունից Լեւոն Անանյանը նամակով իր մտահոգությունն էր հայտնել ԳԱԱ-ի շուրջ ստեղծված անորոշության մասին: «Վերջին տասնհինգ տարիների ընթացքում գիտության կազմակերպման բնագավառում բազմաթիվ խնդիրներ են առաջացել, որոնք պետք է լուծվեն կառավարության ու գիտնականների համատեղ ջանքերով։ Բայց ակադեմիական կառույցը պետք է պահպանվի իբրեւ Հայաստանում գիտության կազմակերպման

«Անասնաբույժները

«Անասնաբույժները գումար չեն ուզում» Չնայած պատվաստման աշխատանքի դիմաց պետությունից չեն վարձատրվում Գյուղնախարարության տեղեկատվությամբ, ընտանի բոլոր թռչունները հանրապետության բոլոր տարածքներում «վալցինան»՝ կեղծ ժանտախտի դեմ պատվաստանյութը, կստանան մինչեւ փետրվարի 15-ը: Ընդ որում, Թուրքիայի հետ սահմանակից շրջաններում պատվաստումն արդեն սկսվել է: Երեւանը նույնպես ծրագրում կա, բայց՝ վերջում: Մասնագետները գտնում են, որ մայրաքաղաքցիները լավ տեղեկացված են թռչնագրիպից եւ դեպք

«10 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻՑ ՄԻ ԿՈՊԵԿ ՉԵՄ ԻՋՆԻ»

«10 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻՑ ՄԻ ԿՈՊԵԿ ՉԵՄ ԻՋՆԻ» Ագաթանգեղոսի փողոցում էժանագին մարմնավաճառների շուկան գնալով ընդլայնվում է Եթե նախկինում փողոցային մարմնավաճառները տեղաբաշխվում էին կրկեսի հարեւանությամբ, Արշակունյաց, Գրիգոր Լուսավորիչ փողոցների եւ Ծերեթելիի խաչմերուկներում, Բաղրամյան պողոտայում, հիմա շուկան կենտրոնացել է Կենտրոն համայնքի Ագաթանգեղոս փողոցում՝ նախկին «ֆայլաբազարի» տարածքում եւ գնալով «ծաղկում» է: Սա նշանակում է, որ իրավապահ մարմինները մեր երկրում

ՄԻԿԱՆ

ՄԻԿԱՆ ԿՖԻՆԱՆՍԱՎՈՐԻ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ Միքայել Բաղդասարովը հերքել է լուրերը, թե սեփական կուսակցություն է ստեղծում. «Գործարար եմ եւ դեմ եմ քաղաքականությամբ զբաղվելուն»։ Ինչ վերաբերում է «Մայր Հայաստան» կուսակցությանը, որը կապվում է գործարարի անվան հետ, Միքայել Բաղդասարովն ասել է. «Նախորդ ընտրություններին այս կուսակցության առանձին անդամներ դիմել են ինձ եւ նրանց օգնել եմ։ Նրանք գիտենալով, որ դեմ եմ առհասարակ

«Թանկարժեք

«Թանկարժեք կարեկցանք» Միջազգային ճգնաժամային խումբ (ICG) կոչվող հեղինակավոր փորձագիտական կազմակերպության փոխնախագահ Ալեն Դելեթրոզը ԼՂ խնդրի կարգավորման հնարավոր ուղիներին առնչվող հարցերի շուրջ զրուցել է մոսկովյան «Վրեմյա նովոստեյ» թերթի մեկնաբանի հետ: Ստորեւ Ա. Դելեթրոզի, ըստ մեզ՝ առավել հետաքրքիր դիտարկումները: «Այժմ արդեն եւ Բաքվում, եւ Երեւանում սկսում են զգալ, որ ԼՂ հարցի չլուծված լինելը շատ թանկ է նստում

Ռուանդայի օրինակով

Ռուանդայի օրինակով Ռուբեն Թորոսյանը պատրաստվում է կեղծարարներին կանչել միջազգային տրիբունալ Երեկ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրինականությունը վերահսկող հասարակական հանձնաժողովը հերթական անգամ ասուլիս էր հրավիրել՝ հանրաքվեի քվեարկության օրը, դրանից առաջ ու հետո տեղի ունեցած գործընթացներին համապարփակ գնահատական տալու համար: Այդ գնահատականներն, ըստ էության, ամփոփված էին հանձնաժողովի վերջնական զեկույցում, որը հրապարակվել է արդեն գրքույկի տեսքով՝ «Հանրաքվե 2005. հանցագործություն

ՀԱՐԳԵ՛Ք

ՀԱՐԳԵ՛Ք ՍԵՓԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ Կոչ է անում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի՝ Հայաստանում հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ: – Գլխավոր դատախազությունը դատարան է ուղարկել հանրաքվեի ընթացքում կատարված խախտումների փաստերով քրեական 3 գործեր: Դրանցից ամեն մեկում մեղադրանքը վերաբերում է մեկական քվեաթերթիկի, որ մեղադրյալները նետել են քվեատուփ որդու, ընկերոջ կամ եղբոր փոխարեն:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031