Օրվա լրահոսը

Բանավոր քննությունից դուրս եկար, էլ տերը չես

Բանավոր քննությունից դուրս եկար, էլ տերը չես Ներքոշարադրյալ բողոքը հեղինակը խմբագրություն է ներկայացրել կեղծանվամբ, քանի որ, թեկուզ վճարովի, ստիպված է լինելու սովորել այն դասախոսների մոտ, ում ընդունելության քննություններ է հանձնել եւ ումից «տուժել»: Թվում է՝ բողոքն այլեւս անիմաստ է, քանի որ հետադարձ ուժ չի կարող ունենալ, սակայն հույս ունենանք, որ ստորեւ ներկայացվող ճակատագրական մանրամասները հաշվի

«ԳԵՐԱՆԿԱԽ» ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՐԱԽՈՒՄ

«ԳԵՐԱՆԿԱԽ» ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՐԱԽՈՒՄ Պարզվում է, մեզանում դատարանները գերանկախ են, գերօրինական եւ գերանձեռնմխելի։ Այդպիսի տպավորություն ստացա մասնավորապես ուսումնասիրելով տարբեր տրամաչափի չինովնիկների պաշտոնական կոչեցյալ գրությունները, որոնք ուղարկվել էին ՀՀ շարքային միամիտներից՝ քաղաքացի Վարդան Պողոսյանին։ 2-րդ կարգի հաշմանդամ Վ. Պողոսյանը «սխալմամբ» դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը (ապրիլի 20-ին)։ ԱՆ վերահսկողության ծառայության պետ Վ. Ստեփանյանը բողոքին ի պատասխան (իսկ

Տիղմը կրկին ջրի երես ելավ

Տիղմը կրկին ջրի երես ելավ Արդեն 2 տարի է՝ պետական այրերը չեն կարողանում Վանաձորում 2 շենքի հետ կապված հարց լուծել։ Խնդիրը վերաբերում է Վանաձորի Աղայան փող. (Դիմաց թաղամաս) 83 եւ 87 շենքերին, որոնք 1988թ. երկրաշարժի արդյունքում վթարային դառնալուց հետո 2000թ. ամրացվեցին։ Հիշեցնենք, որ այդ շենքերի՝ բնակվելու համար ոչ պիտանի լինելը ի հայտ էր եկել այն

«ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ», ԲԱՅՑ ԴԵՌ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ

«ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ», ԲԱՅՑ ԴԵՌ ԲԱՆԱԿՑՈՒՄ ԵՆ Որքան էլ տարօրինակ լինի, Հայաստանում ինտերնետ կապի մատուցման այս խառնաշփոթ վիճակի առանցքում, մեր աղբյուրների վերլուծությամբ, ընկած է Հունաստանի՝ Եվրամիությանն անդամակցության հարցը: Ինչպես հայտնի է, եվրոպական այս կառույցն անդամակցության հավակնություններ ունեցող երկրների ընկերություններից պահանջում է դադարեցնել մենաշնորհը, որ ունեն որեւէ երկրում: «ԱրմենՏելն» այդպիսի ընկերություններից մեկն է, որն այդ պահանջին ենթարկվելուն

ՉՍԱՐՔՎԱԾ ՇԱՐԺԻՉԸ

ՉՍԱՐՔՎԱԾ ՇԱՐԺԻՉԸ Հնարավորություն չեղավ երեկ նախագահ Քոչարյանին հարցեր ուղղելու, ուստի չստացանք մի շատ կարեւոր հարցադրման պատասխան. նրա համար դուրեկա՞ն է քծնանքը, որ իրեն պաշտպանող ուժերն իր նախորդների մասին չեն խոսում այլ որակումներով, քան «ազգադավ պատեհապաշտներն» է, եւ նախագահին դուր գալու համար իշխանության այլ ճյուղերը՝ կառավարությունն ու խորհրդարանը, անվանում են կազինո եւ թատրոն։ Թեեւ Համայնքների միության

«Ա1+»-Ը 6 ՏԱՐԵԿԱՆ Է

«Ա1+»-Ը 6 ՏԱՐԵԿԱՆ Է 6 տարի առաջ հեռուստատեսային եթեր դուրս եկավ մի հեռուստաընկերություն, որը մինչ օրս չի դավաճանում ամենաանկախի իր կարգավիճակին: Ավանդական շնորհավորանքների փոխարեն, սակայն, «Ա1+» հեռուստաընկերության անձնակազմն այսօր ստանում է միայն շուտափույթ եթեր վերադառնալու մաղթանքներ: «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսիսյանը համոզված է. «Ստում են մինչ այսօր: Մի կողմից նախագահը խոստում է տալիս, մյուս կողմից՝ Ամալյանը՝

Հայտարարություն

Հայտարարություն «Ա1+» անկախ հեռուստաընկերությունը շուրջ հինգ ամիս զրկված է եթերից: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» անհեռատես օրենքի կամայական կիրառմամբ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, կատարելով իրեն տրված հանձնարարականը եւ ոտնահարելով անաչառ տեղեկատվություն ստանալու՝ ՀՀ քաղաքացիների իրավունքը, նախ կասեցրեց անկախ հեռուստաընկերության գործունեությունը, ապա եւ ձեռնամուխ եղավ «Ա1+»-ի պարապուրդը հնարավորին չափ երկարաձգելու գործին: Արհամարհելով հասարակության բողոքը եւ հմուտ

ՊԱՏԵՀԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ

ՊԱՏԵՀԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԱՎԱՃԱՌ Հայաստանի համայնքների միության 3-րդ արտահերթ համագումարը երեկ, փաստորեն, վերածվեց բավական բացահայտ մրցամարտի՝ նախագահի եւ վարչապետի կողմնակիցների միջեւ։ 1997-ի դեկտեմբերից գրանցված այս հասարակական կազմակերպությունը, թվում է, քաղաքական արծարծումներ անելու կարիքը չպիտի ունենար։ Չէ՞ որ համայնքների առջեւ ծառացած խնդիրներն այս միության համար պիտի լինեին բանավեճի ավելի կարեւոր թեմա։ Թեեւ համագումարային վաղօրոք պատրաստված փաստաթղթերում ու մասնավորապես՝

ՈՎ ՈՒՄ «ՁԵՌՔԸ ԿԽՆԴՐԻ»

ՈՎ ՈՒՄ «ՁԵՌՔԸ ԿԽՆԴՐԻ» ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի կարծիքով, առաջիկա ընտրություններում ԱԺԿ-ն պատրաստ է համագործակցել բոլոր կուսակցությունների, անգամ՝ «մայր» ԱԺՄ-ի հետ։«Առավոտի» հարցադրմանը, թե ո՞ր դաշտում կհայտնվի ԱԺԿ-ն, Շավարշ Քոչարյանն այսպես պատասխանեց. – Այն պահից, երբ ԱԺԿ-ն սկսեց գործել իբրեւ առանձին կուսակցություն՝ մենք մեր դիրքորոշումները հստակ հայտարարեցինք եւ այժմ էլ հավատարիմ ենք դրանց։ Մենք գտնում ենք,

Վե՛րջ ֆոնոգրամաներին

Վե՛րջ ֆոնոգրամաներին Վաղուց համերգների ժամանակ կենդանի հնչողությամբ երգ չի մատուցվում հանդիսատեսին։ Հայտնի է, որ այս տարի Ուկրաինայի բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Ռադան, ընդունել է օրենք՝ հանրապետությունում ֆոնոգրամաներով բեմ դուրս գալն արգելելու մասին։ Այսինքն, այսուհետ ուկրաինացիները այլեւս չեն գնա այնպիսի համերգների, որի ժամանակ երգիչները ձեւականորեն բացուխուփ կանեն բերանները։ Ռուսաստանի պետդուման եւս դրան կանդրադառնա իր աշնանային նստաշրջանի ընթացքում։

Ի պատասխան Սասուն Աղաջանյանի պաշտպանի

Ի պատասխան Սասուն Աղաջանյանի պաշտպանի Փաստաբանների միջազգային միության փաստաբան Էդուարդ Աղաջանյանին, որն իրականացնում էր Սասուն Աղաջանյանի պաշտպանությունը ԼՂՀ-ում, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության բժշկական սպասարկման բաժնի պետ, փոխգնդապետ Հ. Հովհաննիսյանը (27.03.2002թ.) գնահատելով «դատապարտյալի հոգեկան եւ մարմնական վիճակը», պատասխանելով մի շարք հարցերի, նկատել էր նաեւ. «Ձեր 6 կետից բաղկացած հարցադրումները նպատակահարմար է ուղղել ՀՀ առողջապահության նախարարության

ԱՐԴՅՈ՞Ք ԱՆՎՏԱՆԳ Է ԱՆՑՆԵԼ ԳԵՏՆՈՒՂՈՎ

ԱՐԴՅՈ՞Ք ԱՆՎՏԱՆԳ Է ԱՆՑՆԵԼ ԳԵՏՆՈՒՂՈՎ Հաճելի է, երբ գեղեցկանում է քաղաքը. սալապատվում են մայթերը, ասֆալտապատվում փողոցները։ Հատկապես այս տարի բուռն բարեկարգման աշխատանքներ են տարվում Երեւանի կենտրոնական փողոցներում եւ ուզում ենք հավատալ, որ կբարեկարգվի նաեւ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող գետնուղիներից մեկը եւս։ Խոսքս Մարշալ Բաղրամյան պողոտայի՝ «Արգենտինայի Հանրապետություն» թիվ 76 (նախկինում Կամոյի անվան) դպրոցի մոտ գտնվող գետնուղու

US OPEN. ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐ

US OPEN. ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐ Երեկ Նյու Յորքի «Ֆլաշինգ Միդոու» թենիսի կենտրոնում մեկնարկեց «Մեծ սաղավարտի» չորրորդ ու վերջին մրցաշարը՝ Ամերիկայի բաց առաջնությունը։ Դրանից երկու օր առաջ կազմակերպիչները հրապարակեցին մրցանակային գումարների չափը, որոնք նախատեսվում է հանձնել հիմնական մրցաշարի մասնակիցներին։ Նախապես ասենք, որ «US Open»-ի ընդհանուր մրցանակային ֆոնդը ռեկորդային է եւ կազմում է $16 մլն 174 հազ. 200։

Ահաբեկչության երթը շարունակվում է

Ահաբեկչության երթը շարունակվում է Չեչնիայում՝ Գրոզնիի մոտ խփվել է (ամենայն հավանականությամբ) եւ կործանվել մարդատար հսկա ՄԻ-26 ուղղաթիռը, ինչի հետեւանքով զոհվել է 116 մարդ։ Իսկ չորեքշաբթի Մայամիի օդանավակայանում (ԱՄՆ) անհայտ գազից թունավորվել է ութ ուղեւոր, բազում մարդիկ իրենց վատ են զգացել, ոստիկանությունը փորձում էր կարգավորել իրավիճակը հակագազերով։ Այդ միջադեպին նախորդել էր անհասկանալի ճանապարհով բեն Լադենի արխիվի

Մրցույթը սպասվածից մեղմ էր

Մրցույթը սպասվածից մեղմ էր Որքան հաջողվեց պարզել լրագրողական հետաքննությամբ, մեր պաշտոնյաներից ու ընդհանրապես հայտնի մարդկանցից շատ քչերն են 16 տարի առաջ երեխա ունեցել: Նրանցից ամենահայտնիները ՀՀ նախագահի փոքր որդին է՝ Լեւոն Քոչարյանը (մեդալակիր), որ ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, Լիլիթ Գագիկի Ջհանգիրյանը եւ Արսենյաններից մեկը՝ բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետ: Նախապես հայտարարվել էր, որ ցուցակները փակցվելու

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐ ԿՆԵՐՄՈՒԾՎԵՆ ԱՆԳԱՄ… ՄՈԶԱՄԲԻԿԻՑ

ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐ ԿՆԵՐՄՈՒԾՎԵՆ ԱՆԳԱՄ… ՄՈԶԱՄԲԻԿԻՑ «Ի փառս հայ փաստաբանության գործի զարգացման» Վերջին երկու տարվա խոսակցությունները Հայ փաստաբանների միջազգային միության եւ Հայաստանի փաստաբանների միջազգային միության միավորման մասին՝ իրականություն դարձավ այս օգոստոսի 24-ին։ Այսուհետեւ կգործի Փաստաբանների միջազգային միությունը։ ՓՄՄ-ի նախագահ ընտրվեց Տիգրան Տեր-Եսայանը, իսկ կոլեգիայի նախագահ՝ Տիգրան Ջանոյանը։ Երկու նախագահների ընտրությունների ժամանակ չեղավ որեւէ ալտերնատիվ թեկնածու, իսկ քվեարկությունների

Որակյալ շինարարի խնդիր կա

Որակյալ շինարարի խնդիր կա «Այսօրվա սեփականատերերի ճոխ ու անճաշակ եւ շատ դեպքերում՝ անորակ, ավելորդ շինանյութերով ծանրաբեռնված կառույցները որակյալ շինարար-մասնագետների պակասի հետեւանք են»,- ասում է Հայաստանի պետական Ճարտարագիտական համալսարանի Գյումրիի կրթահամալիրի արդյունաբերական եւ քաղաքացիական շինարարության սեկտորի վարիչ Խաչիկ Փահլեւանյանը: Վերջինիս իրոք զարմացնում է «ավել լինի ու պակաս չլինի» չտես մարդուն բնորոշ ու համատարած դարձած սկզբունքը. «Չէ՞

ԱՎԱԳԱՆԻՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ

ԱՎԱԳԱՆԻՆ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախաշեմին՝ առավել եւս, որ նախորդ ընտրություններից հետո ընկած այս ողջ ժամանակահատվածում ամենատարբեր բարձրության ամբիոններից, ամենատարբեր չին ունեցող պետական պաշտոնյաները եւ հասարակական գործիչները ամենաազդեցիկ արտահայտություններով փորձում էին հիմնավորել տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուտի կայացման անհրաժեշտությունը, բնականաբար, կրքերը սկսում են բորբոքվել։ Տեղական ինքնակառավարման սուբյեկտ հանդիսացող մարդիկ առաջին փորձերն են անում օրենքով

ՀՌ ԱՊԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՀՌ ԱՊԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ «Ըստ օրենքի, Հայաստանը կարող է ունենալ վերահեռարձակվող միայն 1-ից ոչ ավելի մետրային հաճախություն»,- «Առավոտին» ասաց ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը։ Հիշեցնենք, որ մեր երկրում մետրային կապուղիներով հեռարձակվում են ե՛ւ PTP-ը, ե՛ւ OPT-ն։ «Սա արդեն օրենքի խախտում է,- ասաց Շավարշ Քոչարյանը եւ նշեց։- Չնայած պետք է ասեմ,

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՈՒՐՃՈՎ, ՈՒՐԱՑՈՒՄԸ՝ ԱՌԱՆՑ

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՈՒՐՃՈՎ, ՈՒՐԱՑՈՒՄԸ՝ ԱՌԱՆՑ Օրերս Թեքեյան կենտրոնում ՀՌԱԿ նորընտիր անդամ Լավրենտի Բարսեղյանը, իր ատենապետին հավատարմության երդում տալու նման՝ հայտարարեց, որ ինքն էլ է շատ դժգոհ Կենտրոնի թաղապետից, որովհետեւ վերջինս ուշադրություն չի դարձնում Ցեղասպանության թանգարանին եւ նույնիսկ ապրիլի 24-ին չի այցելել թանգարան։ Կենտրոնի թաղապետ Արարատ Զուրաբյանին խնդրեցինք պարզաբանել՝ իսկապե՞ս այս բացառիկ օջախի նկատմամբ իր վերաբերմունքն առանձնահատուկ

«Արա, ինչի՞ ես նկարահանել իմ բուդկան»

«Արա, ինչի՞ ես նկարահանել իմ բուդկան» Այս հարցն այնքան էր գրգռել աբովյանցի երիտասարդի անառողջ հետաքրքրասիրությունը, որ պատասխանի ակնկալիքով օգոստոսի 24-ին, ժամը 17-ի սահմաններում, 7-8 հոգով ներխուժել էին «Աբովյան» ՍՊԸ հեռուստաընկերության գրասենյակ։ Հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Արտաշես Մեհրաբյանի՝ «Ո՞րն է Ձեր բուդկան» ճշտմանը հետեւում է «դուրս արի՝ խոսենք» առաջին հայացքից՝ անմեղ հրավերը։ Դրսի խոսակցությունն ավարտվում է ծեծկռտուքով։

ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԸ ԳՆԱՑԻՆ, ՍՈՒՏԸ ՄՆԱՑ

ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԸ ԳՆԱՑԻՆ, ՍՈՒՏԸ ՄՆԱՑ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Յերզի Յասկերնիան եւ Իրենա Բելոհորսկան մեկնեցին Հայաստանին վերաբերող Եվրախորհրդի ԽՎ զեկույցը կազմելու։ Կարծում ենք, չէր խանգարի, որ մի զեկույց էլ մենք գրեինք դիտորդական խմբի մասին։ Առայժմ համազեկուցողների մասին կարծիք են հայտնում «Հոկտեմբերի 27»-ի զոհերի հարազատները։ ԱԺ սպանված փոխնախագահ Յուրի Բախշյանի այրին՝ Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան դպրոցի տնօրեն

ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԽՍՏԱՑՆԵԼ ՕՐԵՆՔԸ

ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԽՍՏԱՑՆԵԼ ՕՐԵՆՔԸ Միջազգային կազմակերպությունների, եվրոպական փորձագետների տեսակետների հանդեպ մեր իշխանություններն ավանդաբար խիստ զգայուն են: Ո՞րն է պատճառը, որ այդպես չէ «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» պարագայում: Ինչո՞ւ մեր օրենսդիր ու գործադիր մարմինները, որ այլ դեպքերում նախանձախնդրորեն օրենսդրական փոփոխությունների են դիմում, աշխատում են կատարել եվրոպական փորձագետների պահանջներն ու առաջարկները, հաշվի առնել նրանց կարծիքը զանազան

ԱՐՁԱՆԸ՝ ՆՎԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ

ԱՐՁԱՆԸ՝ ՆՎԵՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ «Էրեբունի» թանգարանի դիմաց «բազմել» է քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի կերտած Արգիշտին, որը այնքան էլ երեւանցիների սրտով չէ։ Էրեբունի համայնքի բնակիչները հաճախ են կատակում, թե բավական է «ԿամԱԶ-ի մի խմած շոֆեր թափով խփի ու տուֆակերտ արձանից ոչինչ չի մնա»։ «Էրեբունի» թանգարանի տնօրեն Սուրեն Մալխասյանի խոսքերով, արձանի գոյությամբ մեր նախնիների հանդեպ ունեցած պարտքի մի որոշ

ՄԱՐԴ, ՈՐ ԳԱԼԻՍ ԷՐ ԷՐԳՐԻՑ

ՄԱՐԴ, ՈՐ ԳԱԼԻՍ ԷՐ ԷՐԳՐԻՑ Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ հրատարակած «Կյանքի հավերժության խորհրդանիշը» գիրքը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պետական-քաղաքական գործիչ Միքայել Քոթանյանի ծննդյան 75-ամյակին: Գրքում տեղ են գտել գիտնական տնտեսագետի կենսագրության հիմնասյուները՝ «անկետային տվյալները», թվեր, որոնց հետեւում, ինչպես նշում են նրա ընկերները, մի ամբողջ կյանք է՝ լի մաքառումներով, ստեղծագործական խիզախումներով, սեփական ժողովրդին անսահման նվիրվածությամբ:

Ավազակախմբի հետքերը տանում են Գյումրի

Ավազակախմբի հետքերը տանում են Գյումրի Մի շարք ծանր հանցագործությունների առնչությամբ հարուցված քրգործի (որի դատաքննությունն ընթանում է Վանաձորի Սպայի տան դահլիճում՝ հուլիսի 23-ից) առնչությամբ ներկայացնենք մի քանի դիտարկումներ։ Ամբաստանյալներից 2-ը, ինչպես պարզվեց դատաքննության ընթացքում, 2001թ. մայիսի 17-ին ավազակային հարձակման փորձ էր կատարել Վանաձորի տարադրամի կետերից մեկի աշխատակցի բնակարանի նկատմամբ (այդ կապակցությամբ գիշերը շքամուտքից անջատելով հիշյալ բնակարանի

«ԱՍՏՎԱԾ ԻՆՁ ՄԻՇՏ ԷԼ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ Է»

«ԱՍՏՎԱԾ ԻՆՁ ՄԻՇՏ ԷԼ ԱՌԱՋՆՈՐԴՈՒՄ Է» Օգոստոսի 27-ին լրանում է Գարեգին Առաջին երջանկահիշատակ կաթողիկոսի ծննդյան 70-ամյակը: 1995 թ. ապրիլի 4-ին Ազգային-եկեղեցական սրբագումար ժողովը Ամենայն Հայոց կաթողիկոս է ընտրում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսական աթոռը 18 տարի գահակալած Գարեգին Երկրորդին: Հայաստանում Գարեգին Առաջին կաթողիկոսը գահակալեց ընդամենը չորս տարի: Այդ ընթացքում նա ձեռնամուխ եղավ քրիստոնեական քարոզչության հանրամատչելի ծրագրերի

Ճաքճքած ներկապնակ

Ճաքճքած ներկապնակ Մեծությունը նրա, ում դավաճանում են, ուղիղ համեմատական է դավաճանների քանակին ու որակին։ Կամ՝ դու սիրուց կմարես, կամ՝ սերն ինքը կմարի։ Տղամարդն աշխատում է, ճակատը քրտնում է, քրտինքը սրբում է թաշկինակով կամ վերնաշապիկի թեւքով, կինը լվանում է վերնաշապիկն ու թաշկինակը, լվացքաջուրը քրտնածծվում է, քրտնածծված լվացքաջուրը թափում են կոյուղի, այնտեղից էլ՝ գետի մեջ կամ ուղղակի

ԿԿԱՆԳՆԵՑՆԵՄ ՀՈՒՇԱՐՁԱՆՆ ԻՄ…

ԿԿԱՆԳՆԵՑՆԵՄ ՀՈՒՇԱՐՁԱՆՆ ԻՄ… Ազգային պատկերասրահի նորանշանակ տնօրեն Փարավոն Միրզոյանը գտնում է, որ ինքը շատ հարմար է այդ պաշտոնում աշխատելու համար եւ ավելի շատ օգուտ կարող է բերել պատկերասրահին, քան մեկ ուրիշը։ Նա հայտարարում է, որ հանրապետությունում համարյա չկան թանգարանային գործի գիտակներ։ Իսկ եթե կան էլ, ապա մեկը, երկուսը։ Այդ քչերի թվում նա տեսնում է Լավրենտի

Պտույտ մը Երուսաղեմին մեջ

Պտույտ մը Երուսաղեմին մեջ Երուսաղեմի հայոց պատրիարքարանը արդեն երկար տարիներ տեղի դպրանոցում ուսանելու է տանում հայաստանցի պատանիներ։ Վարժարանը երկու տարի հետո կնշի իր հիմնադրման 160-ամյակը։ Ժառանգավորաց կոչվող կրթահամալիրն ունի վարժարան եւ ընծայարան։ Վարժարանն ավարտելուց հետո, շրջանավարտը կատարում է ընտրություն՝ մտնել ընծայարան, թե ոչ։ Այստեղ պատրաստում են կուսակրոն քահանաներ, որոնք դառնում են Երուսաղեմի միաբանության անդամներ՝ կոչված

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930