Օրվա լրահոսը
Ո՞ւր է մեր Քենեդին
Ո՞ւր է մեր Քենեդին Որքան էլ մեր նախագահն իր ազգին «զարմացնում» է ջրային ու ցամաքային սպորտաձեւերի իմացությամբ, դպրոցում ֆիզկուլտուրայի դասերից նա կամ փախել է, կամ էլ հարկավոր ուշադրության չի արժանացրել դրանք։ Թե չէ մինչ այժմ գոնե մի անգամ հետաքրքրված կլիներ, թե ինչ մակարդակի վրա են ֆիզդաստիարակության դասերը հանրակրթական դպրոցներում։ Էլի՞ նախագահը… Իսկ ուրիշ էլ ո՞վ,
ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ԲԵՄԸ
ԴԵՊՈՒՏԱՏՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ԲԵՄԸ «Խորհրդային ժամանակներում արվեստագետները գնահատվում էին, բարձրության վրա էին։ Հիմա փոխվել են ժամանակները։ Այսօր դերասանները կարծես մենք չենք, այլ դեպուտատները։ Հիմա նրանց են ճանաչում ու հիշում, որովհետեւ նրանք են թատրոն խաղում»,- ասում է Ժենյա Ավետիսյան-Յուրի Ամիրյան զույգը։ Իսկ ընդհանրապես նրանք Սունդուկյան թատրոնի ամենազբաղված դերասաններից են, բոլոր ժամանակներում, բոլոր իշխանությունների օրոք միշտ ասպարեզում
Ներգաղթը դպրոցներ՝ ավելացել է
Ներգաղթը դպրոցներ՝ ավելացել է Այս տարի առաջին դասարանցիների թվի աճ չի գրանցվել, սակայն պետք չէ հիվանդագին ընդունել այս փաստը, մանավանդ որ հիմնավոր պատճառներ կան դրա համար: Նախ բնականորեն ամեն տարի ծնելիությունը չի կարող նույնը լինել, չի կարող բնակչության թվի աճ կամ նվազում նկատվել ամեն տարի հավասարապես, սա՝ ամբողջ աշխարհում: Իսկ մեզ մոտ հատկապես այս տարի
«ՈՉ ՇՏԱՏՆԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ» ԴԱՏԸ
«ՈՉ ՇՏԱՏՆԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ» ԴԱՏԸ – Բութ առարկայով հարվածե՞լ ես։ – Բութը ո՞րն ա։ Սապոգնե՞րը։ Բթից էլ բեթար ա։ Ֆուտբոլի լեգենդ Արկադի Անդրեասյանի եւ մարզական ճանաչված մեկնաբան Սուրեն Բաղդասարյանի դատական «մրցամարտն» էր հավանաբար պատճառը, որ երեկ մեկ ժամ ուշացումով դատավոր Վազգեն Լալայանը սկսեց Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրգործի դատաքննությունը։ Վերջինս նույնպես հեղինակություն էր՝ «Ճուտ» մականունով եւ,
Ո՞ւր են գնում Թուֆենկյանի ոչխարները
Ո՞ւր են գնում Թուֆենկյանի ոչխարները Կրասնոսելսկի անասնաբուժական սպասարկման կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մանր եղջերավոր կենդանիների բրուցելոզի նոր օջախներ են հայտնաբերվել Ճամբարակի տարածաշրջանում։ Կայանի տվյալներով, օրերս Շորժա համայնքում հետազոտվել է 232 գլուխ մանր եղջերավոր կենդանի, որից 17-ը վարակված է եղել բրուցելոզով։ Տնօրենի հավաստմամբ, հիվանդ անասնագլխաքանակը, կայանի անասնաբույժի ներկայությամբ ենթարկվել է հարկադիր մորթի։ Ի
ԴԻՄՈՐԴԻ «ՆԱԽԱՀԱՇՎՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ՄՏՑՎՈՒՄ
ԴԻՄՈՐԴԻ «ՆԱԽԱՀԱՇՎՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ՄՏՑՎՈՒՄ Այսուհետեւ ՀՀ քաղաքացի այն տղաները, ում մտքով կանցնի արտասահմանյան ուսումնական հաստատություններում կրթություն ստանալ առանց միջպետական կամ միջբուհական պայմանագրերի, իրենց ուսման, արտասահմանում ապրելու ծախսին պետք է գումարեն եւս 15 հազար դոլար։ Սույն 15 հազար դոլարը ապագա ուսանողից պահանջելով, մեր պետությունն ուզում է հավաստիանալ, որ ՀՀ քաղաքացին ուսումն ավարտելուց հետո հանուն իր
ԿԼԻՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ
ԿԼԻՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ Հայաստանի ընդդիմադիր դաշտը կարծես որոշել է վերջնականապես խելքը գլուխը հավաքել եւ հանդես գալ հերթական միասնական հայտարարությամբ։ Այս անգամ բազմաթիվ քաղաքական ուժեր հայտարարություն կանեն միավորում ստեղծելու մասին։ Միավորմանը կարող են միանալ նաեւ այլ քաղաքական ուժեր, բացի այն կուսակցություններից, որոնք նախաձեռնության հեղինակներն են։ Իսկ դրանք քիչ չեն. «Սոցիալիստական Հայաստան» միավորումը՝ իր մեջ մտնող բազմաթիվ
Ովքե՞ր են լրտեսները
Ովքե՞ր են լրտեսները Այս ամիս ադրբեջանական հատուկ ծառայությունների օգտին լրտեսության մեղադրանքով կալանված Հայաստանի չորս քաղաքացիները, նրանց շահերի պաշտպանի տեղեկացմամբ, ազգությամբ ուկրաինացի բռնագաղթածներ են Ադրբեջանից: Բացի նրանից, որ Ադրբեջանի օգտին լրտեսության կասկածանքով օգոստոսին կալանավորվել է ՀՀ 4 քաղաքացի եւ, որ օրենքի պահանջով նրանք ապահովված են իրենց իրավունքները պաշտպանող փաստաբանով, ԱԱՆ լրատվական ծառայությունը այլ տեղեկություններ առայժմ պաշտոնապես
Ագոն ու Շվիմե՞րն են ստում, թե՞…
Ագոն ու Շվիմե՞րն են ստում, թե՞… Նախագահ Քոչարյանի՝ արտաքին եւ ներքին օգտագործման համար պնդումները սաստիկ տարբեր են։ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը ժխտել էր այն պնդումները, թե Ռոբերտ Քոչարյանը միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս երաշխավորել է, որ նոր մրցույթ կհայտարարվի, եւ «Ա1+»-ը դարձյալ կլինի եթերում։ Նախագահի աշխատակազմի այս
«ՋՐԱՂԱՑԸ ՊՏՏՎՈՒՄ Է, ԲԱՅՑ ԱԼՅՈՒՐ ՉԻ ԱՂՈՒՄ»
«ՋՐԱՂԱՑԸ ՊՏՏՎՈՒՄ Է, ԲԱՅՑ ԱԼՅՈՒՐ ՉԻ ԱՂՈՒՄ» Այսպես բնորոշեց «Ա1+»-ի եւ «Նոյյան տապանի» սպառողների հայցի քննության ընթացքը Աշոտ Բլեյանը։ Համեմատությունը տեղին էր՝ դատական նիստեր են անցկացվում, բայց գործի քննությունն առաջ չի ընթանում մի քայլ անգամ։ Սակայն մինչ կներկայացնենք, թե Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում երեկ անցկացրած օրն էլ որքանով հաստատեց այս համեմատության ճշմարտացիությունը,
ՀԱ՛Մ ՄԵԽԻՆ, ՀԱ՛Մ ՆԱԼԻՆ
ՀԱ՛Մ ՄԵԽԻՆ, ՀԱ՛Մ ՆԱԼԻՆ Քանզի Ալբերտ Բազեյանը լրագրողներին առանձնապես ասելիք չուներ, ուստի հանդիպումը հենց սկզբից վերածվեց հարց ու պատասխանի։ Օրվա հրատապ՝ ժողովրդահայրենասիրական դաշտի ձեւավորման առիթով բոլոր հարցերի պատասխանը միանշանակ էր. «Առայժմ բանակցությունների փուլն է»։ Սակայն քաղաքական կուսակցություններն արդեն «շուտով» համաձայնության կգան հայտարարության բոլոր դրույթների վերաբերյալ եւ «կձեւավորվի քաղաքական ուժերի միավորում», որը հետագայում «նպատակաուղղված է լինելու
ՈՐԴՅԱԿ ԻՄ, ՄԻՆՉ Ի ՄԱՀ ՏԵ՞Ր ԵՍ ԱՅՍ ՏԱՆԸ
ՈՐԴՅԱԿ ԻՄ, ՄԻՆՉ Ի ՄԱՀ ՏԵ՞Ր ԵՍ ԱՅՍ ՏԱՆԸ Մոտ ապագայում կաճի մանկատների սաների ամուսնությունների թիվը, եւ այդ հարցում հարսանիքների ավանդական սեզոն աշունը «հեչ» կապ չունի։ Պատճառն այն է, որ ՀՕՖ-ի եւ Սյունյաց թեմի համատեղ ծրագրով երկհարկանի առանձնատներ են տրամադրվում այն ամուսնական զույգերին, որոնք ապրել եւ մեծացել են մանկատներում։ Եղեգնաձորի Հերմոն գյուղում արդեն բնակություն է
ԶՈՒՌՆԵՆ ԿՓՉԻ ԿՈԽԻ ԵՂԱՆԱԿ
ԶՈՒՌՆԵՆ ԿՓՉԻ ԿՈԽԻ ԵՂԱՆԱԿ Օգոստոսի 23-ի «Առավոտում» տպագրված «Հարեւանի հարսն ավելի սիրուն է» հոդվածի կապակցությամբ, որում ուզբեկական կուրաշ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը Երեւանում անցկացվելու առիթով անդրադարձել էինք մեր ազգային կոխին ու Հայաստանում դրա ներկայիս վիճակին, խմբագրություն եկավ Կոխի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Արման Սեդրակյանը։ Նրա հետ զրույցն ստացվեց հետաքրքիր։ Ինչպես եւ սպասվում էր, պարոն Սեդրակյանին եւ մեզ
Ով երգի, ով փող սարքի
Ով երգի, ով փող սարքի Բացահայտ ճշմարտություն է՝ արվեստի ոչ մի տեսակ այնպիսի իշխանություն չունի մարդկային հոգու վրա, որքան երգը, մեզ համար՝ մեր ժողովրդականը։ Մեր ազգային երաժշտական մշակույթի երախտավորներից՝ ժողովրդական երգի տիրամայր Օֆելյա Համբարձումյանի անունը սերտորեն շաղկապվել է «հայկական ժողովրդական երգ» հասկացության հետ։ Ազգային երգարվեստի բազմաթիվ նմուշներ մեզ են հասել նրա շնորհիվ։ Երգչուհին շուրջ կես
ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ՊԱԿԱՍԵԼ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ
ՍՓՅՈՒՌՔՈՒՄ ՊԱԿԱՍԵԼ Է ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ «Հայաստանի իշխանամետ մամուլը չափից ավելի պաշտոնական լրագրության տեսք ունի։ Իսկ ընդդիմադիրը ուրիշ տարօրինակություն ունի՝ հաճախ քննադատում է առանց դեպքը պատմելու»,- ասում է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունյանը։ Ի դեպ, նա գտնում է, որ Սփյուռքի մամուլ եւ հայաստանյան մամուլ հասկացությունները չպետք է իրարից խիստ հեռացնել, քանի որ երկուսն էլ հայ
Հակառակ ընթացքով, բայց ոչ քաղաքից քաղաք
Հակառակ ընթացքով, բայց ոչ քաղաքից քաղաք Հավանաբար բոլորը գիտեն, որ մեքենայից դատարկ շիշ, խնձորի կամ ծխախոտի մնացորդ դուրս շպրտել չի կարելի, սակայն շատ քչերն են հետեւում այդ եւ նման այլ սահմանափակումների, քանզի այդ քայլից իրենց անձը չի տուժում, քանի որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում հոդված չկա, թե դրա համար քաղաքացուն ինչ տուգանք է հասնում: Վարորդները
ՀԱՆՑԱԳՈՐԾ ԳՐԱՄԵՔԵՆԱՆ ԱՌԳՐԱՎՎԱԾ Է
ՀԱՆՑԱԳՈՐԾ ԳՐԱՄԵՔԵՆԱՆ ԱՌԳՐԱՎՎԱԾ Է «Երնեկ դատդ արդար լինի» Արարատ քաղաքի բնակիչ Ջանիկ Ադամյանը, որը 2 ամիս 7 օր գտնվեց ազատազրկման մեջ, Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանի 41 խցում նստած իր խցընկերոջը այսպիսի բանաստեղծություն է նվիրել. «Վերջը բարին թող լինի, / հնուց եկած խոսք է սա, / րոպեական կգան-կերթան, / վատ օրերը ձմռան նման։ Երնեկ դատդ արդար
«ՋՕՄ-երը յուրացնում են»
«ՋՕՄ-երը յուրացնում են» Այլընտրանք չունեցող բնական պաշարը՝ ջուրը, համաձայն «Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքի (ընդունված՝ 2002թ. հունիսի 4-ին), սպառողին կարող է հասնել 3 ճանապարհով՝ համայնքների միջոցով, ՋՕՄ-ի միջոցով կամ ջուրն ուղղակի ջրօգտագործողին վաճառելով։ Գյուղացիները վաղուց է, ինչ չեն խուսափում վարձ մուծելուց եւ նրանց համար միեւնույն է, թե որ օղակի միջոցով է գանձվում
ՓՇԻԿԸ ՏԱՄ, ԼՈՇԻԿ ԱՌՆԵՄ
ՓՇԻԿԸ ՏԱՄ, ԼՈՇԻԿ ԱՌՆԵՄ Այս մի քանի տարվա ընթացքում, որ բուռն իրադարձություններ են տեղի ունենում «Մանուկ» պոլիկլինիկայում, ցանկացած մանուկ չափահաս կարող էր դառնալ։ Իսկ «Մանուկն» այդպես էլ չի գտնում իր կարգավիճակը։ Մի քանի անգամ մեր թերթն անդրադարձել է «Մանուկի» շուրջ տիրող վիճակին։ Այսօր այն քիչ թե շատ կայունացել է, բայց դրանից պակաս անհեթեթ չի դարձել։
«ՉԴԱՌՆԱՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ»
«ՉԴԱՌՆԱՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» Համայնքների միության արտահերթ համագումարում ունեցած իր ելույթում Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը խոսեց «ուսադիրներով նախարարների» մասին, եւ ներկաներն անմիջապես մտաբերեցին այդ պաշտոնի համար «Օրինաց երկրի» թեկնածուի հետ նրա մրցակցությունը։ Բայց պրն Ներսիսյանի հետ զրույցից պարզվեց, որ ընտրություններին ուժայինների միջամտության առումով ավելի հարուստ է նրա փորձառությունը. «1999-ին, երբ քաղաքապետ էի ընտրվում, «Միասնություն» դաշինքն ընտրություններից 3
«Չենք հանդուրժելու ապօրինի գործարքը»
«Չենք հանդուրժելու ապօրինի գործարքը» ՀՀ իշխանությունները մեր ժողովրդի աչքի առաջ հերթական անգամ կատարեցին լկտի, միայն մաֆիոզ-կլանային համակարգին բնորոշ գործարք՝ վաճառեցին ռազմավարական նշանակություն ունեցող, երկրի տնտեսության ողնաշարը հանդիսացող էլեկտրական բաշխիչ ցանցերը։ Մինչ այդ փաստի կայացումը, մենք՝ քաղաքական ու հասարակական ուժերս, փորձում էինք փաստարկված հիմնավորել վաճառքի անթույլատրելիությունը։ Զանգվածային բողոքի ալիք բարձրացնելով՝ 2001 թ. մենք կանխեցինք միջազգային տենդերի
ԲԷՑ-երի վաճառքի պայմանագրային գինը 12 մլն 15 հազար դոլար է
ԲԷՑ-երի վաճառքի պայմանագրային գինը 12 մլն 15 հազար դոլար է «Սոցիալիստական Հայաստան» միավորման երեկ հրավիրած մամուլի ասուլիսը վերջին պահին վերաճեց 14 կուսակցությունների բողոքի հայտարարության՝ ընդդեմ ԲԷՑ-երի սեփականաշնորհման։ «Գողությունը չի վերացվելու,- վստահ է Ալեքսան Կարապետյանը,- իրենց բաժին գումարը գլխից կվերցնեն, հետո ցույց կտան, որ վնասով են աշխատում, ու կսկսեն սակագինը բարձրացնել»։ Բացի այդ, քանի որ՝ այս
ՀԱՅՏԱՐԱՐԵՑԻՆ, ԹԵ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԿՌՎԵԼՈՒ ԵՆ
ՀԱՅՏԱՐԱՐԵՑԻՆ, ԹԵ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ԿՌՎԵԼՈՒ ԵՆ ԿԸՀ-ն երեկ հերթական նիստն էր հրավիրել, եւ հանձնաժողովի նորաթուխ անդամներն արդեն փորձառու հանձնաժողովի գլխավորությամբ փորձում էին սովորական աշխատանքային հուն մտնել։ Սակայն որքան էլ այդպես, պարզ է, որ այսօրվա ԿԸՀ-ից իշխանությունները սպասելիքներ ունեն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանը բոլորովին վատ բան չի տեսնում նրանում, որ հանձնաժողովը կազմվել է այնպես,
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ «Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի անմիջական շրջապատում կան մարդիկ, որոնք պատրաստ են ամեն ինչ անել նախկին նախագահին վարկաբեկելու համար»,- ասել էր Արտաշես Գեղամյանը։ Այսպես արտահայտվելու առիթն «Արմատ» կենտրոնի խորհրդի անդամ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի այն դիտարկումն էր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանի ենթադրական առաջադրման պարագայում մեծ դեր կարող են խաղալ նաեւ առանձին անձինք եւ,
Շահումյանցիների տարեգիրը
Շահումյանցիների տարեգիրը Հրատարակվել է պատմական գիտությունների դոկտոր Կիմ Ղահրամանյանի՝ Շահումյանի շրջանի մասին ծրագրված եռահատոր հանրագիտարանի առաջին հատորը։ Երկրորդը՝ «Օջախի գիրք. հողը կանչում է» շրջանի հանգամանալից պատմությունը պիտի լինի, իսկ երրորդ հատորը՝ «Օջախի գիրք. կարոտի հասցեներ», տեղեկություններ կհաղորդի աշխարհով մեկ սփռված շահումյանցիների մասին։ Ինչպես ողջ շահումյանցիների, այնպես էլ Կիմ Ղահրամանյանի համար Շահումյանի կորուստը միայն հողուջրի, Հայրենիքի
ԵԽ-Ն ԴԱՍԵՐ Է ՏԱԼԻՍ
ԵԽ-Ն ԴԱՍԵՐ Է ՏԱԼԻՍ Օրերս Հայաստան այցելած ԵԽ մոնիտորինգի խմբի պահվածքը մի քիչ տարօրինակ էր ոչ միայն այն առումով, որ «վերից խոսելու» սովորությամբ առանց քաշվելու, այսպես ասած, կանոնակարգված միջամտություն են հանդես բերում մեր երկրի ներքին գործերին, այլեւ հասարակայնության եւ քաղաքական ուժերի հետ բացահայտորեն հաշվի չնստելու առումով: Տարօրինակ էր նաեւ «ինչպես ուզել-վարվելու» տղայական պահվածքը, երբ 27-ի
ԱՂԲԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
ԱՂԲԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ Երեւանի «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի վերգետնյա՝ դեպի «վերնիսաժ» տանող մուտքի առջեւ, կառավարական թիվ 2 մասնաշենքի անմիջական հարեւանությամբ օրեր շարունակ լցվել-մնացել է եւ օր օրի ավելանում է կենցաղային աղբի մի հսկա կույտ, գարշահոտություն տարածող մի բլուր՝ ամբողջ 8-10 քառակուսի մետրի վրա։ Հավանաբար տարածքը աղբահանության համար չեն հաշվարկել, մնացել է անտեր, այսպես ասած՝ չեզոք
Ոչ հանուն անհատի
Ոչ հանուն անհատի «Լայնացնում ենք, որ նեղացնե՞նք» հոդվածի վերաբերյալ Ի սկզբանե հոդվածում թույլ է տրված մասնագիտական անիրազեկություն՝ – Երթեւեկելի մասի լայնությունը ընտրվում է մայրուղու կարգից, որը ըստ գործող քաղաքաշինության հծՌկ 2.07. 01-89 աղյուսակ 8-ի, որպես թաղամասերը, արտադրական շրջանները, հասարակական կենտրոնները, քաղաքի կենտրոնը, հատակագծային շրջանների կենտրոնները կապող մայրուղի ընդունված է 19.0 մետր. աջ եզրային շերտերը՝ 4-ական
Միստր X-ը անհայտներ ունի
Միստր X-ը անհայտներ ունի Երիտասարդ երգիչ-երգչուհիների մեջ կա մեկը, որ տարբերվում է բոլորից, եւ ոչ միայն ձայնային տվյալներով։ «Միստր X» բեմական անունը նրա շուրջ խորհրդավորություն է ստեղծել։ Պտտվում են տարբեր խոսակցություններ՝ կապված շնորհալի երգչի դիմակ կրելու հետ, որը նա առայժմ չի պատրաստվում հանել։ Շուտով կթողարկվի Միստր X-ի «Քո աչքերը» խորագրով ալբոմը՝ 11 երգով։ Դրանք հիմնականում
ԴԱՆԴԱՂ ՔԱՅԼԵՍ՝ ԵՐԿԱՐ ԿԳՆԱՍ
ԴԱՆԴԱՂ ՔԱՅԼԵՍ՝ ԵՐԿԱՐ ԿԳՆԱՍ Հովհաննես Բաբախանյանին արվեստի մարդու «շնորհք» տվողը «պոչիկ» կապած երկար մազերն են ու խոսուն, արտահայտիչ աչքերը, իսկ ընդհանրապես նա Երեւանի դրամատիկական թատրոնի զբաղված դերասաններից է։ Հովհաննես Բաբախանյանին «իսկական դերասան է» ասում էին փոքրուց ու բոլորը՝ բակի ընկերներից մինչեւ ծանոթ-բարեկամները, բայց ինքը երազում էր դառնալ նկարիչ, ինչպես քույրը։ Այնինչ, կյանքը դասավորվեց հոր սրտով.


















































