Օրվա լրահոսը
ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՐՄԱՐԵՑՆԵԼ ՄԻՄՅԱՆՑ
ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՐՄԱՐԵՑՆԵԼ ՄԻՄՅԱՆՑ 2002թ. հունիսի 19-ին գործարար Հովհաննես Հայրապետյանի յոթի օրը, Հայրապետյանների բակում սպանվեց մեկ այլ գործարար՝ Հովհաննես Մանուկյանը։ Սպանությունը տեղի ունեցավ հրապարակային, դատախազության տասնյակ աշխատակիցների ուղղակի քթի տակ (նրանք եկել էին մասնակցելու իրենց գործընկերոջ եղբոր յոթի արարողությանը)։ Սպանության որոշ մոտիվներ նման են «Առագաստ» սրճարանում կատարված մեկ այլ՝ Պողոս Պողոսյանի սպանությանը։ Ոչ ոք
Ինչպե՞ս է փող մուրում ռուսը
Ինչպե՞ս է փող մուրում ռուսը Ռուս մարդը մուրում է արժանապատվությամբ: Նա ձեռքը չի մեկնում հնարավոր բարերարին: Նա մտնում է մետրոյի վագոն եւ գրեթե գովազդում փող ունենալու իր կարիքը: Նա բարձրաձայն, առանց խղճահարություն հարուցելու, ասում է, որ ինքը երկրորդ կարգի հաշմանդամ է, որ իր որդին զոհվել է Աֆղանստանում եւ դրանից բացի ունի հոգեկան հիվանդ երկու թոռնիկ:
ՊՐԵԶԻԴԵՆՏԻՆ ՃՈՐՏԻ ՏԵՂ ԵՆ ԴՐԵԼ
ՊՐԵԶԻԴԵՆՏԻՆ ՃՈՐՏԻ ՏԵՂ ԵՆ ԴՐԵԼ «2-3 ամիս հետո կիմանաք՝ Երիցյանն ով է եղել մեր պետության ու ավիացիայի համար»,- ՀՀ ՔԱԳՎ նախկին պետ Հովհաննես Երիցյանի այս ասածին, իհարկե, ոչ ոք չի կասկածում: Մինչ այդ, թե պարոն Երիցյանին, թե ողջ հայ ժողովրդին երկրի բարձրագույն իշխանությունները մեծ լավություն արեցին՝ նրան օր առաջ ազատելով զբաղեցրած պաշտոնից, այլապես՝ «մի քիչ
Բարդին, բակը եւ բնակիչները
Բարդին, բակը եւ բնակիչները Մթի ու ցրտի տարիներից մնացած ժառանգություն է ծառահատումը։ Քաղաքի հատուկենտ հնամյա ծառերը զոհ են դառնում պարբերաբար։ Թեպետ ծառահատման համար միշտ էլ տրամաբանական եւ օրինավոր հիմքեր կան։ Ծառը փտած է, չորացել է կամ վտանգ է սպառնում բնակիչներին։ Եթե հանկարծ վաթսունամյա բարդին շրջվի, ո՞վ է պատասխան տալու։ Երեւանի երեկոյան ուժգին քամիներից ծառը ճոճվում
ՈՎՔԵՐ ԵՆ «ԳՈՐԾՈՒՄ» ԱՅՍ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՎ
ՈՎՔԵՐ ԵՆ «ԳՈՐԾՈՒՄ» ԱՅՍ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՎ Նախորդ շաբաթ օրը այս նույն էջում տպագրել էինք Կենտրոնական ՆԳ բաժնի վարչական տարածքի այգիներում գործող բացօթյա սրճարանների ու օբյեկտների մի աղյուսակ, որը վավերացված է Կենտրոնական ՆԳ բաժնի պետ, միլիցիայի փոխգնդապետ Աշոտ Միրիջանյանի անունով։ Սակայն, դեռ փաստաթուղթ-աղյուսակն ամբողջությամբ չտպագրած, «Իրավունք» թերթի լրագրողի պարզաբանմանը, թե Կենտրոնի ՆԳ բաժնում ինչ նպատակով է կազմվել
ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ԳՐՉԻ ՄԱՐԴ Է
ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ԳՐՉԻ ՄԱՐԴ Է Միանգամից ասեմ, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ զրույցը ցրեց ձեւավորված այն կարծիքը, թե դիվանագետները ներփակված, չշփվող մարդիկ են։ Արմատներին հակված լինելու զգացողություն կամ պարզ միջավայրի հիշողություն Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Կյունիի հետ մեր զրույցը կայացավ դեսպանի առանձնասենյակում, որն ինքնին ֆրանսիական սալոնային ոճն էր ներկայացնում: Անրի Կյունին բավականին լավ
«Լուսավոր պատգամների ժառանգորդը»
«Լուսավոր պատգամների ժառանգորդը» «Հայ-ռուսական հարաբերությունների հետագա խորացման խնդիրը քննարկման ենթակա չէ. դա այնքան պարզ ու հստակ ճշմարտություն է, որն այլընտրանք չունի»: Միայն կոմունիստական ոգուն հայտնի եւ հատուկ պաթոսով երեկ «Առավոտի» հարցին ի պատասխան հայտարարեց իր նախնիների՝ ռուսական կողմնորոշման գաղափարի հեղինակների «լուսավոր պատգամների ժառանգորդ», ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Դարբինյանը։ Ռուսաստան-Բելառուս հնարավոր միության քայքայման վերջին արձագանքներն
«ՆՐԱՆՔ ՁԳՏՈՒՄ ԵՆ ԱԶԱՏՎԵԼ ՈՉ ՀԱՐՄԱՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՑ»
«ՆՐԱՆՔ ՁԳՏՈՒՄ ԵՆ ԱԶԱՏՎԵԼ ՈՉ ՀԱՐՄԱՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՑ» Որպեսզի հաղթես ահաբեկիչներին, չպետք է վախենաս ահաբեկչությունից, առանձնապես, երբ խնդիրը վերաբերում է հայրենիքիդ։ Երբեք հնարավոր չէ ինձ հարկադրել, որ ներում խնդրեմ կամ կարծիքս փոխեմ, թե ով, ինչպես եւ ինչու կազմակերպեց «Հոկտեմբերի 27»-ը։ Ավելի լավ է մեռնեմ գլուխս բարձր պահած՝ մեր երկրի ապագայի նկատմամբ անհողդողդ հավատով, քան համաձայնեմ ստրկության
Հերթական «չտեսագրված» հանդիպումը
Հերթական «չտեսագրված» հանդիպումը ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի համազեկուցողներ Իրենա Բելոհորսկային եւ Յերզի Յասկերնիային օգոստոսի 22-ին ընդունել էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Համազեկուցողները նույն օրը «գաղտնի» հանդիպել են «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործներին՝ Նաիրի եւ Կարեն Հունանյաններին։ Պաշտոնական աղբյուրները որոշ տեղեկություն հաղորդեցին նախագահի եւ հյուրերի հանդիպումից, մասնավորապես ասվեց, թե Ռոբերտ Քոչարյանն ինչ է շեշտել։ «Զարգացման եվրոպական ուղղությունը Հայաստանի
ԻՍԿ «ՎՀՈՒԿՆԵՐԻ ՈՐՍՆ» ԷԼ ԻՆՉՊԵ՞Ս Է ԼԻՆՈՒՄ
ԻՍԿ «ՎՀՈՒԿՆԵՐԻ ՈՐՍՆ» ԷԼ ԻՆՉՊԵ՞Ս Է ԼԻՆՈՒՄ Փոքրիշատե լայնախոհ եւ ազատամիտ մարդը չպիտի ողջուներ ընդդիմադիր հայացքների համար զինվորական կոչումից զրկելը։ Բայց պարզվում է, այդպիսիք կան։ Եւ ավելին՝ իշխանություններին առաջարկվում է նույն մոտեցումը (անգամ՝ ոչ միայն ընդդիմադիր հայացքների, այլ նույնիսկ՝ նախկին իշխանությունների հետ բարեկամական կամ մտերիմ կապերի համար) կիրառել նաեւ դիվանագիտական ոլորտում։ Իսկ սա խիստ վտանգավոր
Բնակավայրը՝ կոշիկի կրպակ
Բնակավայրը՝ կոշիկի կրպակ Արդյոք երկիրը, որը ցնցվում է քո ոտքերի տակ Ավելի միայնակ չէ՞, քան դու։ (Ֆ. Ֆարոխզադ) 1946թ. Պարսկաստանի Թավրիզ քաղաքից հայրենիք վերադարձածներից մեկն էլ Վոլոդյա Դավթյանն էր։ 1988թ. Բաքու քաղաքից հայրենիք վերադարձածներից մեկն էլ Վոլոդյա Դավթյանն էր։ Երկու դեպքում էլ նա հայրենադարձ էր եւ նրա հարցով զբաղվեց ՀԽՍՀ մինիստրների խորհուրդը։ Վերջինս էլ 1988թ.
ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ՝ ԼՂՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ՝ ԼՂՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Օգոստոսի 21-ին տեղի ունեցավ Ստեփանակերտի պոլիկլինիկայի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա էին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, ԱԺ նախագահ Օլեգ Եսայանը, վարչապետ Անուշավան Դանիելյանը, առողջապահության նախարար Զոյա Լազարյանը, «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը, ԱՄՆ Արեւելյան Ափի տեղական մարմնի փոխնախագահ Գեւորգ Թորոյանը, բարերար Ջորջ Բաղումյանի ընտանիքի անդամները, քաղաքի բնակիչներ եւ բուժաշխատողներ։ Պոլիկլինիկան կառուցվելու
Հարեւանի հարսն ավելի սիրուն է
Հարեւանի հարսն ավելի սիրուն է Ստացվում է, որ տասնամյակներ շարունակ Հայաստանում մարզական ղեկավարությունն այս սկզբունքով է առաջնորդվել, մասնավորապես, կոխ ըմբշամարտի պարագայում։ Այսպես կարծելու հիմք ծառայեց ՀՀ սպորտվարչությունում Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի հրավիրած մամուլի ասուլիսը՝ Կուրաշի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանի հետ, որն օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ը Երեւանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվելիք ուզբեկական կուրաշ ազգային ըմբշամարտի աշխարհի
Կտրված շղթան կվերականգնվի՞
Կտրված շղթան կվերականգնվի՞ Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը դադարեցրել է իր աշխատանքը, քանի որ շենքը ներկայումս վերանորոգվում է Լինսի հիմնադրամի միջոցներով։ Ըստ նախնական պայմանավորվածության, վերանորոգումը պետք է սկսվեր աշնանը։ Իսկ այժմ, ստացվում է, կազմալուծվել է թատրոնի աշխատանքը։ Զրուցում եմ թատրոնի գեղղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանի հետ։ – Ես չեմ պատկերացնում իմ կյանքն առանց
«ՀԱՄԱՀԱՐԹԵՑՈՒՄԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
«ՀԱՄԱՀԱՐԹԵՑՈՒՄԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «Դերասանը պետք է պատգամավորից լա՛վ հագնվի ու պատգամավորից լա՛վ ապրի, որ էս երկիրը երկի՛ր դառնա»,- ասում է սիրված դերասան Վլադիմիր Մսրյանը։ Նրա կարծիքով, այսօր եւս, խորհրդային տարիներին բնորոշ «ցՐՈՉվՌսՏՉՍՈ» կա. բոլորին հավասարեցնում են, բոլորը բոլորից չպետք է տարբերվեն։ Նման վիճակը, ըստ Մսրյանի, նորմալ չէ։ Ու եկել է լավագույններին շարքայիններից ու սովորականներից առանձնացնելու
Նույն հողի վրա երկրորդ վատ սերմը չեն դնում
Նույն հողի վրա երկրորդ վատ սերմը չեն դնում «Հավատարմագրման դաշտը դեռ պիտի կայանա, եւ դպրոցներն էլ պիտի քայլեն մեզ հետ»,- ասում է ԿԳՆ հավատարմագրման եւ լիցենզավորման ծառայության պետի տեղակալ Անահիտ Մելքոնյանը Խոսքը Հայաստանում գործող այն 38 ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների մասին է, որոնք այժմ իրենց հերթական արտոնագրի հաստատման փուլում են: Մայրաքաղաքում կա այսպիսի 30
«ՆԱՅՈՂՆԵՐՆ» ԱՄԵՆՈՒՐ ԵՆ, ԱՆԳԱՄ՝ ԲԱՆԱԿՈՒՄ
«ՆԱՅՈՂՆԵՐՆ» ԱՄԵՆՈՒՐ ԵՆ, ԱՆԳԱՄ՝ ԲԱՆԱԿՈՒՄ Թվում է՝ բազում անգամ է շոշափվել բանակային հարցը մամուլում եւ բազում անգամ արձագանքներ ու պատասխաններ են եղել: Կարգին սպաներն ու մայորները հոգնեցին վիրավորվելով նման հրապարակումներից: Սակայն ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ անփոփոխ ու անմխիթար: Ովքե՞ր են «նայողները» Այ, օրինակ, «չաստ նայողները»: (Աշխարհիկների համար նշեմ, որ «չաստ նայողները» սովորաբար սադիստ են
Ուշացած խոստովանություն
Ուշացած խոստովանություն Ցանկացած երկրի համար շրջակա միջավայրի պաշտպանությունը լակմուսի դեր է կատարում, այսինքն, որքան մեծ է ուշադրությունը դրա նկատմամբ, այնքան էլ զարգացած ու դեմոկրատական է տվյալ երկիրը։ Սա պարզագույն ճշմարտություն է, որն ընդունում են ոչ միայն էկոլոգները։ Եվ ուրեմն զարմանալի ու տարօրինակ չէ, որ սահմանադրական բարեփոխումների քննարկումների ժամանակ շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող 10-րդ հոդվածը մեր
ՀԱՎԱՔԻՐ ՓԱՅՏԻԿՆԵՐԸ ԵՎ ԹՔԻՐ ԴՐԱՆՑ ՎՐԱ
ՀԱՎԱՔԻՐ ՓԱՅՏԻԿՆԵՐԸ ԵՎ ԹՔԻՐ ԴՐԱՆՑ ՎՐԱ Գովազդի տեքստն այսպես շարունակելու կարիք չէր լինի, եթե Մուրադյանների 13-ամյա երեխան «Աշտարակ կաթի» փայտիկով պաղպաղակներն ուտելիս այդքան ուշադիր չլիներ այդ փայտիկների նկատմամբ։ Այդ ուշադրության արդյունքում երեխան հավաքել է վեց փայտիկ, որոնք միասին սառնարանի պատկեր են կազմում։ Բայց, պարզվել է, այդքանը բավարար չէ շահում-սառնարանը ստանալու համար։ Երեխայի հայրը՝ Արթուր Մուրադյանը,
ՕՐԵՆՔԻ 2 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ՕՐԵՆՔԻ 2 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի ամենահիմնարար թերությունն այն է, որ ե՛ւ Ազգային հանձնաժողովը, ե՛ւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը նշանակում է մեկ անձ՝ հանրապետության նախագահը,- «Առավոտին» ասաց ԱԺ Գիտության, կրթության եւ մշակույթի հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը։- Օրենսդիրն այդ ճանապարհով գնաց, որովհետեւ ուղղակի լուծում չէր գտնվում. ԱԺ-ն չունի որեւէ իրավասություն՝ նշանակել այս կամ անձին։ Ցավալի
Եվրոպացիք խաբեցի՞ն
Եվրոպացիք խաբեցի՞ն Կարծես իշխանությունները քիչ էին երես տալիս «27»-ի ոճրագործներին, հիմա էլ նրանց միացավ ԵԽ ԽՎ դիտորդական խումբը։ Երեկ առավոտյան լուր տարածվեց, որ ԵԽ ԽՎ դիտորդական խումբը, այնուամենայնիվ, հանդիպել է Նաիրի եւ Կարեն Հունանյաններին։ «Առավոտը» փորձեց լուրը ճշտել «27»-ի գործը վարող դատավոր Սամվել Ուզունյանից։ Պրն Ուզունյանն ասաց, թե ինքը տեղյակ չէ նման հանդիպման մասին, եւ
Թեկնածուների արժեթղթերը չեն հայտարարագրվի
Թեկնածուների արժեթղթերը չեն հայտարարագրվի Տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուներն իրենց սեփականության (ունեցվածքի) եւ վերջին մեկ տարում իրենց եւ ընտանիքի անդամների եկամուտների վերաբերյալ հայտարարագիր պետք է լրացնեն։ Երեկ իր արտահերթ նիստում այդպես որոշեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Նրանք պետք է հայտարարագրեն շենքերը, շինությունները (բնակարան, առանձնատուն, ամառանոց, ավտոտնակ, արդյունաբերական, առեւտրի, բնակչության սպասարկման
«ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՄԻ ՎԱՅԵԼԵԼՈՒ ԲԱՆ ԷԼ ՉԿԱ»
«ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՄԻ ՎԱՅԵԼԵԼՈՒ ԲԱՆ ԷԼ ՉԿԱ» «Միասնություն» դաշինքի 1999 թ. հաղթանակի պտուղները միայն ՀՀԿ-ի վայելելու իրողության առնչությամբ ասում է այդ կուսակցության եւ ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը։ -Իրականությանը համապատասխանո՞ւմ են այն տեղեկությունները, որ Դուք ՀԺԿ-ի քարտուղարներին ՀՀԿ-ի անունից հայտարարել եք, թե ընտրական հանձնաժողովների հարցում Ձեր կուսակցությունը զիջումների չի գնալու, ՀԺԿ-ին ոչինչ չի տալու, մանավանդ որ՝ նախագահական
ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ԻՐԵՆՑ ՊԼԱՏՖՈՐՄԸ ՊԱՇՏՊԱՆՈՂԻՆ
ԿՊԱՇՏՊԱՆԵՆ ԻՐԵՆՑ ՊԼԱՏՖՈՐՄԸ ՊԱՇՏՊԱՆՈՂԻՆ Ամռան կեսերին հրապարակվեց ԺԴԿ-«Արժանապատիվ ապագա» («Իրավունքի» սրամիտ բնորոշմամբ՝ «Ասլան եւ Լյուդմիլա») քաղաքական դաշինքի մասին։ Սակայն, որքան էլ՝ դաշինքավորված, որքան էլ՝ պետականամետ, ԺԴԿ-ն ընտրական հանձնաժողովներում որեւէ տեղ չստացավ եւ մնաց ձեռնունայն։ Ակնհայտորեն, ԺԴԿ-ի մոտ ինչ-որ բան չի ստացվում եւ իշխանական ճամբարն առայժմ համապատասխան վրան չի տրամադրել պետականամետին։ Իսկ որոշ «իշխանական» որակվող լրատվամիջոցներ
ՌՈՒՍՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԵՑԻՆ
ՌՈՒՍՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԵՑԻՆ Ըստ որոշ լուրերի, Օհան Դուրյանի եւ Մոսկվայի սիմֆոնիկ նվագախմբի միջեւ 5 տարվա պայմանագիր է ստորագրվել, ինչի կապակցությամբ էլ մաեստրոն երեկ մեկնել է Մոսկվա։ Ասում են, ՌԴ-ում նրան դասում են աշխարհի լավագույն դիրիժորների շարքը։ Համենայնդեպս, իր ղեկավարած մի քանի համերգներից հետո նրան նման գնահատականի են արժանացրել ռուսական թերթերն ու հեռուստաալիքները։ Ի դեպ, Դուրյանի մեկնելու
«ԳՈՂՆ Ի՞ՆՉ ԿՈՒԶԻ՝ ՄՈՒԹ ԳԻՇԵՐ»
«ԳՈՂՆ Ի՞ՆՉ ԿՈՒԶԻ՝ ՄՈՒԹ ԳԻՇԵՐ» Վանաձորի քաղաքապետին վերջերս դուր չէր եկել, որ «Քաղաքացիական նախաձեռնություն» թերթում գրվել էր, թե փողոցները միակողմանի են լուսավորվում, ուստի տեղական իշխանությունների հետ հարաբերություններն էլ կարող են լինել միակողմանի։ Կարծում ենք, որ դժգոհությունը «տեղին» է եղել այն առումով, որ որոշ փողոցներ (միգուցե՝ շատ ավելի, քան տեղյակ ենք) ոչ միակողմանի, ոչ էլ երկկողմանի
ՆՊԱՏԱԿԸ ՊԱՐԶ Է, ՈՒՂԻՆ՝ ԲԱՐԴ
ՆՊԱՏԱԿԸ ՊԱՐԶ Է, ՈՒՂԻՆ՝ ԲԱՐԴ Ֆուտբոլի Եվրոպայի 2004թ. առաջնության խմբային մրցաշարի մեկնարկային հանդիպմանը նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականն օգոստոսի 20-ին ստուգողական խաղ անցկացրեց Գյումրիի «Շիրակի» հետ եւ հաղթեց 2։1 հաշվով։ Հաշիվն, անշուշտ, չի բավարարում, սակայն նկատի ունենանք, որ մեր գլխավոր թիմի կազմում տարբեր պատճառներով բացակայում էին հիմնական վեց լեգեոներականներ՝ Ռոման Բերեզովսկին, Սարգիս Հովսեփյանը, Արթուր Պետրոսյանը, Հարություն
Աղանդները շեղում են մարդու հոգեկերտվածքը
Աղանդները շեղում են մարդու հոգեկերտվածքը Կարիքավորները՝ աղանդների թիրախ Դեռեւս Եզնիկ Կողբացին իր 8220«Եղծ աղանդոցի»8221 առաջին գրքում, գրելով հեթանոսական աղանդների հերքման մասին, շեշտում է. «8220Արդ՝ Աստծու եկեղեցու գործն է՝ արտաքիններին դատապարտել ճշմարիտ իրողություններով, առանց Գրքի, իսկ կարծեցյալ եւ ոչ արդարացի ներքիններին՝ Սուրբ Գրքով»: Չի եղել ժամանակաշրջան, որ Տիրոջ Խոսքի առաքելությունը շարունակողն ու իրականացնող Ընդհանրական եկեղեցին զերծ
ՔԱՆԴՈՒՄԻՆ ՀԵՇՏԱՆՔԸ
ՔԱՆԴՈՒՄԻՆ ՀԵՇՏԱՆՔԸ Երբ եթերով պետական այրերը պարծանքով թվում են քաղաքի բարենորոգումները, զայրույթից սկսում եմ էկրանի հետ վիճել։ Թող չափազանցված չհնչի. այն, ինչ այժմ կատարվում է Երեւանի փողոցներում, գերազանցում է բնական աղետների պատճառած վնասները։ Երկրաշարժերը իրենց ողբերգական հետեւանքներով (թող ներեն ինձ աղետից տուժածները) կործանիչ են հատկապես խարխուլ շինությունների եւ անփայտ կառույցների համար։ Բարենորոգումների թիրախ մեզ մոտ
Չափանիշները խստացվում են օրենքով
Չափանիշները խստացվում են օրենքով Բուհական ընդունելության քննությունները խորհրդային ավանդույթի համաձայն՝ մնում են ազգային եկամուտի վերաբաշխման ստվերային կարեւոր մեխանիզմ, որի շուրջը շատերի շահերն են խաչաձեւվում, բախվում ու կիզակետվում։ Բնականաբար, ամենամեծ լարումը քննության կազմակերպիչների ու դիմորդների միջեւ է։ Վերջիններս ամեն գնով ձգտում են առավելագույն արդյունքների, իսկ առաջինները ջանք չեն խնայում գերազանց գնահատակնների հեղեղի դեմն առնելու համար։ Ոմանք


















































