Օրվա լրահոսը
ԴԵՌ ՀՍՏԱԿ ՉԷ
ԴԵՌ ՀՍՏԱԿ ՉԷ ՀՀԿ կազմակերպչական հարցերով պատասխանատու Սամվել Նիկոյանը հաստատել էր, որ պայմանավորվածություն ունեն ՀՅԴ-ի եւ «Օրինաց երկրի» հետ՝ ընտրությունների ընթացքում իրար դեմ թեկնածություններ չդնելու վերաբերյալ։ Թեեւ ավելի վաղ ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը հերքել էր նման պայմանավորվածությունների վերաբերյալ լուրերը եւ նշել, թե դրանք տարածողները «գալիք ընտրությունները շփոթում են 1995-96 թթ. ընտրությունների հետ, որոնք նմանվում
Ձախ դաշինքը չի կաշկանդում
Ձախ դաշինքը չի կաշկանդում «Ձախ դաշինքում լինելը չի նշանակում, որ մեկուսացվելու ենք եւ որեւէ քաղաքական կամ հասարակական ուժի հետ չենք համագործակցելու։ Դաշինքը մեզ չի կարող կաշկանդել, ավելին, պետք է ընդլայնենք մեր համագործակցությունը, որպեսզի երկրին էլ ավելի շատ նպաստ բերենք»,- տեսակետ հայտնեց Հայաստանի Առաջադիմական միացյալ կոմկուսի (ՀԱՄԿ) նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ պատասխանելով «Առավոտի» այն հարցադրմանը, թե լինելով
«Անօրինականության դեմ իմ ուժը բազմապատկվում է»
«Անօրինականության դեմ իմ ուժը բազմապատկվում է» Այդպես արձագանքեց Աշոտ Բլեյանը՝ դատավոր Ռուբեն Ներսիսյանի պահվածքին Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը, մեղմ ասած, խիստ յուրօրինակ տպավորություն էր թողնում։ Սակայն ամեն ինչի մասին՝ սկզբից։ Նախ. դատավորի տարօրինակությունները սկսվեցին դեռ նախորդ օրը, երբ վերցրեց եւ որոշում ուղարկեց «Առավոտ» օրաթերթ՝ մեր թերթի միջոցով ծանուցել «Ա1+»-ի
«ՆՐԱՆՔ ԲԷՑ-ԵՐԸ ԵՐԱԶՈՒՄ ՉԷԻՆ ՏԵՍՆՈՒՄ»
«ՆՐԱՆՔ ԲԷՑ-ԵՐԸ ԵՐԱԶՈՒՄ ՉԷԻՆ ՏԵՍՆՈՒՄ» «Մաքս գրուպ» ընկերության նախագահ, ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյանը վերջերս բնորոշվում է որպես հայկական օլիգարխիայի նոր աստղ։ Թեեւ նա վաղուց է, ինչ զբաղվում է բիզնեսով։ Ասենք, 8 տարի է, ինչ Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միության վարչության եւ նախագահության անդամ է։ -Փորձենք թվարկել այն ամենը, ինչ գիտենք Ձեր սեփականության մասին՝ Լուսակերտի թռչնաբուծական
ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԶՈՀԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ
ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԶՈՀԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ Ոճրագործը ստիպված է ուտել իր ձեռնաշղթաները ԵԽ ԽՎ դիտորդական խումբը Նաիրի Հունանյանին եւ նրա խմբին համարում է մարդասպաններ ու հանցագործներ եւ ոչ ամենեւին՝ քաղբանտարկյալներ։ Ըստ ամենայնի, եվրոպացիք Հայաստանում գտնվելու օրերին որոշ չափով վերանայել են իրենց տրամադրվածությունը, քանի որ երեկ խիստ բացառիկ բան տեղի ունեցավ։ Հավանաբար, անսալով ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Անծանոթ եւ ինքնատիպ
Անծանոթ եւ ինքնատիպ Ամեն օր լույս տեսնող շքեղ ու համեստ գրքերի, հատկապես բանաստեղծական գրքերի հեղեղում չափազանց դժվար է որոշել արժանին ու անարժանը, իսկականն ու սարքովին։ Բոլոր այդ ինքնահրատ գրքերը ներկայանում են գրական մեծ արժեք մատուցողի նախատեքստային խոստումով եւ շատ հաճախ, մի քանի տող կարդալուց հետո, պարզապես առնչվում ես ոտնահարված ու չարչիորեն շահարկված չափանիշների ողբերգությանը… Բայց
CAMEL-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
CAMEL-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Ուրբաթ օրը «Կոնգրես» հյուրանոցում միջազգային Japan Tobacco International (JTI) ծխախոտային ընկերությունը, որն ամբողջ աշխարհում հայտնի Winston, Salem, More, Monte Carlo եւ այլ ծխախոտների արտադրողն է եւ Հայաստանի «Arsoil» ընկերությունը՝ Հայաստանում JTI-ի արտադրանքի ներկայացուցիչը եւ ներմուծողը, շնորհանդես-ընդունելություն են հրավիրել՝ Հայաստանում Camel ծխախոտի ապրանքային նշանի թողարկման կապակցությամբ։ Շնորհանդեսին հրավիրված էին Հայաստանում ծխախոտի շուկայում հայտնի խոշոր
ԿՈՒՌՆԻԿՈՎԱՅԻ ԳՈՐԾԸ ԿՊԵԼ Է
ԿՈՒՌՆԻԿՈՎԱՅԻ ԳՈՐԾԸ ԿՊԵԼ Է Ըստ թենիսիստուհի Աննա Կուռնիկովայի անվան շուրջ տարածվող վերջին լուրերի, նրա եւ իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասի հարաբերությունները, ինչպես երբեք, լավ են զարգանում։ Բրիտանական WENN գործակալությանը, որը զբաղվում է բարձրաստիճան եւ անվանի մարդկանց մասին տեղեկատվության հայթայթմամբ ու տարածմամբ, հայտնի է դարձել, որ փոփ-երգիչը Հոլիվուդի արվարձաններում տուն է գնել 7,5 միլիոն դոլարով, ուր մտադիր
Կարուսելը դեռ պտտվում է
Կարուսելը դեռ պտտվում է Բաց նամակ Շիրակի մարզպետարանին, Գյումրիի «Օմեգա» ՊՓԲԸ, «Քարհատ մեքենա» ՓԲԸ եւ «Գյումրի կոնդենսատոր» ԲԲԸ տնօրեններին Օրերս «Առավոտ» թերթում կարդացի «Հարցը «լուծում» են տեղումները. Եվ Մինասի որմնանկարները ոչնչանում են» հոդվածը։ Հիշեցի Սպիտակի կործանարար երկրաշարժից անմիջապես հետո գյումրեցիների մտավախությունը Լենինական քաղաքի վթարային վիճակում գտնվող արդյունաբերական ձեռնարկություններում պահպանված Մինաս Ավետիսյանի որմնանկարների հետագա ճակատագրի մասին։
«ԻՄ ՊՐՈԲԼԵՄԸ ԺԱՄԱՆԱԿՆ Է»
«ԻՄ ՊՐՈԲԼԵՄԸ ԺԱՄԱՆԱԿՆ Է» Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Վարդուհի Խաչատրյանը շուտով կանցկացնի համերգային յուրօրինակ ակցիա։ Ի դեպ, երգչուհին մարմնավորել է Ադալջիզայի (Բելինիի «Նորմա»), Կարմենի (Բիզեի «Կարմեն»), Ազուչենայի (Վերդիի «Տրուբադուր») կերպարները։ Պատրաստում է Պոլենա՝ Չայկովսկու «Պիկովայա դամայում», Ամներիս՝ Վերդիի «Աիդայում»… Ժամանակով ու միջավայրով այս կերպարներն իրարից անասելի հեռու են, խառնվածքով՝ մեծապես տարբեր եւ
Հայ ժողովրդի պատմությունից՝ ոչ մի 20
Հայ ժողովրդի պատմությունից՝ ոչ մի 20 Այս տարի դիմորդների ընդհանուր թիվը 11800 է, եւ հանձնվել է 29422 քննություն, որոնք մեկ շաբաթ է, ինչ ավարտվել են, եւ երկու օր առաջ եղան վերջին բողոքարկումները բուհերում: Իսկ հանրապետական ընդունող հանձնաժողովում, այսպես կոչված, կրկնակի բողոքարկումներն ավարտվեցին երեկ: Այժմ հաշվիչ կենտրոնում փակվում է գնահատականների բազան եւ մրցույթն անցկացնելուց ու հանրապետական
«ՍՊԱՆՎԱԾԸ» ԼՔԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ
«ՍՊԱՆՎԱԾԸ» ԼՔԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Ա.Պողոսյան) հուլիսի 26-ի դատավճռով Սարգիս Փաթաթյանին դատապարտեց ազատազրկման 15 տարի ժամանակով: Դատարանը Ս. Փաթաթյանին հանցավոր ճանաչեց այն բանում, որ նա 1998 թ. հունիսի 23-ին Երեւանի Միչուրինի փողոցի թիվ 12/1 տանը (այն պատկանում է սույն գործով երկրորդ դատապարտյալ Նորայր Ղազարյանին) նկարների առք ու
Առաջ ճահիճ էր՝ չէին բողոքում
Առաջ ճահիճ էր՝ չէին բողոքում «Ժամանակ անցավ։ Պուրակը սեփականացվեց։ Նախ՝ փոքր սրճարանը գրավեց իր առջեւի մայթը, սեղաններն ու աթոռները տեղեր գրավեցին ու վերացավ ավազանի շուրջբոլորը ճեմելու հնարավորությունը»։ Այս եւ էլի որոշ դժգոհություններ ճարտարապետության դոկտոր, Մոսկովյան 8 շենքի բնակիչ Տիրան Մարությանը հայտնել է «Առագաստ» սրճարանի եւ նրան հարող այգու կապակցությամբ։ Մասնավորապես, պրն Մարությանը գտնում է, որ
ՎՏԱՆԳՆԵՐԻ ՓՈՒՆՋ
ՎՏԱՆԳՆԵՐԻ ՓՈՒՆՋ Երեւան քաղաքի Շիրազի փողոցին հարող հատվածում կառուցվում է ավտոմեքենաների գազի լիցքավորման կայան, որը բավականաչափ մոտ է բնակելի շենքերին: Այս տարածքում ամբողջ տարին առկա է ուժեղ քամու հոսանքը: Եթե լիցքավորման կայանը սկսի գործել, քամին գազը կփչի դեպի բնակելի շենքերը, եւ շենքերի բնակիչները կհայտնվեն առողջության համար վնասակար գոտում, ամբողջ տարին ստիպված կլինեն շնչել այդ գազը:
«Ա1+»-ն օրինապաշտ է
«Ա1+»-ն օրինապաշտ է Հայտնի է, որ մի խումբ սպառողներ դիմում են ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարան՝ «Ա1+»-ի եւ «Նոյյան Տապանի» դեմ, պնդելով, թե այս հեռուստաընկերություններն իրավունք չունեին առանց համապատասխան իրավական հիմքի (այսինքն՝ արտոնագիր տրամադրելը մերժելու որոշման) դադարեցնել իրենց հաղորդումների հեռարձակումը։ Եւ, որ այս քայլով նրանք խախտել են իրենց սպառողների իրավունքները։ «Առավոտի» հարցին,
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴԱՐՁՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ Է ՕՐԵՆՔԸ
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԴԱՐՁՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ Է ՕՐԵՆՔԸ Վստահ է ԱԺ ԿԳ, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը -Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը մարզային հեռուստաընկերություններին է ուղարկել մի գրություն, որում, վկայակոչելով Ձեր ընդունած 2 օրենքների տարբեր հոդվածներ, խնդրում է ամեն ամիս տվյալներ ներկայացնել հաղորդումների բովանդակության, հեղինակի, արտադրողի եւ անգամ՝ գովազդային ընդհատումների վերաբերյալ։ ԱԺ-ն իր օրենքներով
Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ «ԱՆԱՂՈՒՀԱՑ ՔՐԴԻ ՇՈՒՆԸ»
Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ «ԱՆԱՂՈՒՀԱՑ ՔՐԴԻ ՇՈՒՆԸ» ԵԽ ԽՎ դիտարկման (մոնիտորինգի) հանձնաժողովի համազեկուցողներ Իրենա Բելոհորսկան եւ Յերզի Յասկերնիան երեկ ԱԺ-ում հանդիպեցին հանրապետության լրատվամիջոցների ներկայացուցիչներին։ Հարցեր տվողն այս անգամ ոչ թե լրագրողներն էին, այլ՝ հյուրերը, իսկ նրանց հետաքրքրում էին բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են ԵԽ անդամ դառնալուց ի վեր Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Դիտարկման հանձնաժողովին հետաքրքրում
ԿՊԱՇՏՊԱՆԵ՞Ն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
ԿՊԱՇՏՊԱՆԵ՞Ն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ «Առաջիկա նախագահական ընտրություններում Լեւոն Տեր- Պետրոսյանի քաղաքական հենարանը կլինեն ոչ միայն աջ, այլեւ ձախ կենտրոնամետ եւ աջ կենտրոնամետ ուժերը»,- քաղաքագետ, «Արմատ» կենտրոնի խորհրդի անդամ Ստեփան Գրիգորյանն այս համոզմանն է հանգել՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ մշտական շփումների արդյունքում»։ Ի դեպ, ըստ Ստ. Գրիգորյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի կոնցեպցիայում մեծ դեր են խաղալու նաեւ առանձին անձինք: Քաղաքագետը ենթադրում
Վարիչն՝ ընդդեմ ՀՄԽ172ի
Վարիչն՝ ընդդեմ ՀՄԽ172ի Երեւանի քաղաքապետարանի «Երառսպասարկում» ՓԲԸ172ն Հայրենակցական միությունների խորհրդին զբաղեցրած տարածքից ազատելու հայցով դիմել է դատարան։ Հարցի արդարացի լուծման ակնկալիքով Հայրենակցական միությունների խորհուրդը (ՀՄԽ) դիմել է երկրի քաղաքական ու հոգեւոր ղեկավարներին՝ հայցելով նրանց միջամտությունը, ուր մասնավորապես ասվում է. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ172ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ
«ՄԱՐԴՈՒ ՄԵՋ ՈՐՊԵՍ ՄԱՐԴ ՄԱՔՈՒՐ ԵՄ ՄՆԱԼՈՒ»
«ՄԱՐԴՈՒ ՄԵՋ ՈՐՊԵՍ ՄԱՐԴ ՄԱՔՈՒՐ ԵՄ ՄՆԱԼՈՒ» 1996թ.-ից Վիգենը գտնվում է Կոշի քրեակատարողական հիմնարկում: Նրան ազատազրկել են զինվորական ծառայությունից հրաժարվելու համար: Վիգենը ծառայում էր բանակում եւ մի օր զգաց, որ այլեւս այդպես չի կարող շարունակել. «Խուսափել եմ ոչ թե հայրենիքին ծառայելուց, այլ սպայի բոստանը փորելուց…»: Վիգենը մյուս բանտարկյալներից տարբերվում է նրանով, որ, չնայած ունի 6-րդ
ՀԱՇՏՎԵՆՔ ՈՒ ԳՈՐԾ ԱՆԵՆՔ
ՀԱՇՏՎԵՆՔ ՈՒ ԳՈՐԾ ԱՆԵՆՔ Օգոստոսի 16-19-ը Հայաստանում էր թուրք գործարարների 36 հոգանոց մի խումբ՝ Իգդիրից ու Էրզրումից։ Գործարարները հյուրընկալվել են Հայաստանի արդյունաբերողների ու գործարարների միությունում, ծանոթացել Երեւանի ոսկերչական գործարանի, «ՍԻԼ» կոնցեռնի, «Գարուն» ձեռնարկության, «Մետաքս» ընկերության, Երեւանի գարեջրի գործարանի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներ են եղել նաեւ Հայաստանի գյուղատնտեսության փոքր եւ միջին ձեռնարկությունների շուկաների զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ։
Հայաստան-Ուկրաինա նախնական կազմերը հայտնի են
Հայաստան-Ուկրաինա նախնական կազմերը հայտնի են Սեպտեմբերի 7-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը «Եվրո-2004»-ի ընտրական մրցաշարի խմբային փուլի մեկնարկային տուրում հյուրընկալելու է Ուկրաինայի ընտրանուն։ Դա կլինի այս մրցաշրջանում հայկական եւ ուկրաինական ֆուտբոլային դպրոցների արդեն երրորդ դիմակայությունը։ Երկու հավաքականներն էլ ամենայն լրջությամբ են նախապատրաստվում այդ օրվան եւ, անկասկած, մեծ նշանակություն տալիս գրանցվելիք
Փոխնախարար շոումենը
Փոխնախարար շոումենը «Կեցցե՛ մշակույթի նախարարությունը» կամ «Կորչե՛ն քննադատողները»՝ մոտավորապես այս ոգով անցավ փոխնախարար Կարեն Արիստակեսյանի ասուլիսը, որին «Առավոտը» հատուկ չէր կանչվել։ Թեեւ փոխնախարարը հայտարարեց, որ մշակույթի նախարարությունը շոուներ չի կազմակերպելու եւ թվալ-երեւալու խնդիր չունի, սակայն իրականում այս ասուլիսը մի հերթական շոու էր։ Նրա նպատակն էր ներկայացնել նախարարության արժանիքները ամենավառ ու գրավիչ գույներով՝ ի հակադրություն տեղական
ԲԱՄԲԱՍԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑԱՆ
ԲԱՄԲԱՍԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑԱՆ Ավանի թաղապետարանը զրկում է բնակչին Հնաոճ գորգերի վերականգնմամբ զբաղվող Մեհրի Մարկոսյանի կարծիքով, Ավանի թաղապետարանը դարձել է չարիք իր ընտանիքի համար. այն զրկել է իրեն՝ 3 անչափահասների մորը ապրուստի հնարավորությունից եւ սեփական քրտինքով հացը վաստակելուց։ Ըստ Մեհրիի, շուտով իր ընտանիքը կհայտնվի ծայրաստիճան աղքատության շեմին, որովհետեւ Ավանի թաղապետարանը խոչընդոտում է մեծ ջանքերի ու զրկանքների գնով
ՍԻՑԻԼԻԱԿԱՆ ՄԱՖԻԱՅԻՆ ԲՆՈՐՈՇ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ
ՍԻՑԻԼԻԱԿԱՆ ՄԱՖԻԱՅԻՆ ԲՆՈՐՈՇ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ Նրանց, ովքեր հետաքրքրվում էին Վանաձորում, Սպայի տան դահլիճում հուլիսի 23-ից ընթացող քրգործի դատաքննության (մի շարք ծանր հանցագործությունների առնչությամբ) մանրամասներով, ավելի հաճախ այս հարցն էր հուզում. «Հիմա իսկապես էդ երեխե՞քն են արել էդ ամբողջը, թե՞ վրաները կոտրել են»։ Դատական նիստերի ընթացքում, սակայն, կարելի էր համոզվել, որ մեղադրյալները այնքան էլ «էրեխեք» չեն, որքան
Դժգոհ մարդիկ տխուր քաղաքում
Դժգոհ մարդիկ տխուր քաղաքում Գյումրին դեռեւս մնում է Հայաստանի ամենաբարդ խնդիրներ ունեցող տարածաշրջանը՝ իր բարոյահոգեբանական եւ սոցիալ-տնտեսական հարցերի առումով։ Չնայած հիմա այնտեղ բուռն շինարարական աշխատանքներ են ընթանում եւ, ըստ քաղաքապետի, քաղաքը դարձել է շինհրապարակ, միեւնույն է, ընդհանուր ոգեւորություն չկար։ Մարդիկ «տարօրինակ» վարքագիծ են դրսեւորում. նրանք ուրախ բնակարանամուտ նշելու փոխարեն դժվարությամբ են տեղափոխվում իրենց անհատույց հատկացված
ՆՐԱՆՔ ՏԵՍԱԿԵՏ ՉՈՒՆԵՆ
ՆՐԱՆՔ ՏԵՍԱԿԵՏ ՉՈՒՆԵՆ Որովհետեւ չեն ուզում խնդիրներ ունենալ Մարդկանց մեջ վախ ու անհանգստություն սերմանելու «նոմինացիայով» վարկանիշային աղյուսակում «ԱրմենՏելը» հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում։ Իր մենաշնորհային բարձունքներից ընդամենը մի քանի վարչական միջոցներ կիրառելով՝ այս ընկերությունը հայաստանյան շուրջ մեկ տասնյակ պրովայդեր ընկերություններին զրկեց խոսելու ցանկությունից։ Հիշեցնենք, «ԱրմենՏել»-«Արմինկո» հակասություն էր առաջացել վերջերս, որի պատճառն,
Խոսքի ազատություն ՀՀ-ո՞ւմ
Խոսքի ազատություն ՀՀ-ո՞ւմ Արարատի գործը կասկածներ է հարուցում Մի քաղաքագետ Երեւանում ասում է, որ ՀՀ Սահմանադրության մի հոդված իրավունք է տալիս կառավարությանը սահմանափակել խոսքի ազատությունն այն աստիճան, որ դա հակասում է հանրապետության ժողովրդավարական կարգավիճակին: Այդ նույն քաղաքագետը, որ Հայաստանի ամերիկյան համալսարանի հասարակական հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն դոկտոր Լուսիկ Դանիելյանն է, նշում է, որ Սահմանադրությամբ տրված իրավունքները
Ե՛Վ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ, Ե՛Վ ՍՏՎԵՐԱՅԻՆ ԿԱԲԻՆԵՏ
Ե՛Վ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒ, Ե՛Վ ՍՏՎԵՐԱՅԻՆ ԿԱԲԻՆԵՏ ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Խորեն Սարգսյանը օրերս է վերադարձել իր հայրենի Մարտունու շրջանի Ծովինար գյուղից, եւ վերադարձել է այն հաստատ համոզմամբ, որ. «եթե առաջ ես ասում էի, որ ժողովուրդը գուցե 2 տոկոսի ձայն տա հանրապետության նախագահին, հիմա համոզված ասում եմ (եղել եմ երկու շրջանում), որ իմ այցելած երկու շրջաններից գեթ
ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂ
ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂ «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» նախաձեռնության նախահայր Աղասի Արշակյանը միանգամայն կիսում է Բելառուսի նախագահի՝ մարզի կարգավիճակով ՌԴ-ին միանալու առաջարկի մերժումը։ Սակայն, ըստ նրա, «մերժվել է միություն ստեղծելու առաջարկվող ճանապարհը», մինչդեռ «գործընթացը շարունակական բնույթ է կրում» եւ պարոն Արշակյանը միանգամայն համոզված է, որ «վաղ թե ուշ միությունը լինելու է», ընդ որում՝ «հավասարության սկզբունքով»։ Իսկ ՌԴ նախագահի նման դիրքորոշումը


















































