Օրվա լրահոսը

Ուժային քաղաքականությո՞ւն

Ուժային քաղաքականությո՞ւն «ԱՄՆ-ում արտաքին քաղաքականության ուղղության վրա ոչ կոմպետենտ մարդիկ են աշխատում»,- կարծում է ՌԴ նախկին արտգործնախարար Եվգենի Պրիմակովը։ Վերջին զարգացումները ստիպում են գոնե մասնակիորեն համաձայնել այդ տեսակետի հետ։ Ինչպես արդեն նշվել էր («Առավոտ», թիվ 39, էջ 17), Աֆղանստանում տարած հաղթանակից հետո ԱՄՆ-ն որդեգրել է ուժային եւ կոշտ արտաքին քաղաքականություն։ Բոլորի նկատմամբ։ Առաջին հերթին՝ Ռուսաստանի։

Փաստերի սխալ ընկալման արդյունքը

Փաստերի սխալ ընկալման արդյունքը «Իրավունք» թերթի «Այ քեզ բան…» հոդվածաշարի ներքո տպագրված փաստերից ավելի քիչ եմ զարմացած, քան «Առավոտի» ս.թ. մարտի 23-ի համարում տպագրված «Ազատվեք ստրկամտությունից» հոդվածից։ Դրա հեղինակ Ա. Հակոբյանը անթաքույց ատելությամբ հողին է հավասարեցնում «Առավոտում» ողջ տպագրվածը՝ դրանք պիտակելով որպես մտացածին, իրականությանը չհամապատասխանող, բամբասկոտ, մշտապես վատաբանող եւ այլն։ Հոդվածագիրը «խորիմաստ» կերպով խորհուրդ է

Հետեւա՞նք, թե՞ պատճառ

Հետեւա՞նք, թե՞ պատճառ Լեզվապահպանության վախվորած մի փորձի առիթով Գրողների միության դահլիճում վերջերս հավաքվել էին լեզվաշխարհի ներկայացուցիչներ եւ այդ ոլորտը տնօրինող պաշտոնյաներ: Հավաքի նպատակը, ինչպես պարզվեց ելույթներից եւ ընթերցված «Հայտարարություն»-ից, մեր պետական լեզվի իրավունքի պաշտպանությունն էր: Ելույթներն անկեղծ էին, զգացմունքային, բայց դրանցից երկուսն առանձնացան սառնասիրտ, անթաքույց խաբեությամբ, հեգնանքով: Լեզվի տեսչության պետ Լ. Գալստյանը, որ ի պաշտոնե

ՄԵՂԱՎՈՐԸ ՋՍԿ-ԵՐՆ ԵՆ

ՄԵՂԱՎՈՐԸ ՋՍԿ-ԵՐՆ ԵՆ Անցած տարի Արարատի մարզի Արտաշատի ոռոգման համակարգերի շահագործման մասնաճյուղը ստացել է 72 մլն խմ ջուր, որի հասույթը 303 մլն դրամ էր։ Մինչեւ դեկտեմբերի 31-ը գանձվել էր նշված գումարի 61%-ը՝ 185 մլն դրամ։ 2001թ. օգոստոսի 14-ին մասնաճյուղի տնօրեն նշանակվեց Թադեւոս Թադեւոսյանը, որը նախորդից ժառանգեց չվճարված գումարների պարտքը։ Այսպես, մինչեւ նշված ժամանակահատվածը, տարածաշրջանը ստացել

ԻՍԿ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԽԻ՞ՂՃԸ

ԻՍԿ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԽԻ՞ՂՃԸ Երկաթուղային կայարանի մերձակա շուկայից կարելի է որոշակի ժամերի համեմատաբար մատչելի գնով մթերք գնել՝ ավելի թանկ վերավաճառելու նպատակով։ Այս շուկայում վաճառողներից շատերի կշեռքի զսպանակը կարող է այնպես ձգվել, որ սլաքը 1 կգ-ի փոխարեն 1,5-2 կգ ցույց տա։ Իսկ վերջերս էլ շուկային հարող տարածքում նկատեցի մի պատանու, որն արտասահմանյան արտադրության նրբերշիկ էր վաճառում՝ տուփը

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ ԿԻՆԸ ԿՐԿՆԱԿԻ ԿԻՆ Է

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂ ԿԻՆԸ ԿՐԿՆԱԿԻ ԿԻՆ Է Քոչարյանից հետո՝ առաջինը Երգչուհի Արմինե Հայրապետյանին շատերն են հիշում դեռ «Հայեր» համույթի կազմում նրա ելույթներից։ Այս տարի լրանում է երգչուհու պրոֆեսիոնալ գործունեության 10-ամյակը։ «Հայեր» խմբի կազմում նա երգել է 1992-97թթ., որից հետո անցել է անհատական գործունեության։ «Ինչ խոսք, շատ ավելի հեշտ էր խմբի կազմում. ամեն ինչ քո փոխարեն որոշված էր,

ԻՆՉՈ՞Ւ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՇՎԻՆ

ԻՆՉՈ՞Ւ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔԻ ՀԱՇՎԻՆ Ինչո՞ւ է ստում թաղապետարանը Սուսաննա Այանյանի տան հարցը հետաքրքիր զարգացումներ ունեցավ մեր մի հրապարակումից հետո («Առավոտ», 24.10.2001թ., «17 տարի տնօրինելուց հետո. վերաքննիչի սենսացիան»)։ Հիշեցնեմ Բուզանդի փողոցի թիվ 32 տան շուրջ ստեղծված պատմությունը։ Ս. Այանյանը 2 անչափահաս երեխաների հետ զբաղեցրել է վերոնշյալ տարածքը, որը նաեւ պատմական հուշարձան է համարվում, հաշվառված է

Հանձնաժողովը տեղը չի գտնում

Հանձնաժողովը տեղը չի գտնում Իսկ սակագինն աշնանն են հաշվում «Մեր հանձնաժողովն իր գործունեությունը վերակառուցում է «Քաղաքացիական ծառայության մասին» նոր օրենքին համապատասխան, սակայն մենք՝ հանձնաժողովի անդամներս, արտացոլված չենք այդ օրենքում. չգիտենք՝ քաղաքացիակա՞ն ծառայող ենք, հայեցողակա՞ն պաշտոն է, թե՞ քաղաքական»,- լրագրողների առջեւ սիրտը բացեց ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ Վարդան Մովսեսյանը։ Սակայն, այնուամենայնիվ, «մի օր իրենց տեղը

ՉԱՍԵԼԻՔ ԲԱՆԵՐ ԱՍԱՑ

ՉԱՍԵԼԻՔ ԲԱՆԵՐ ԱՍԱՑ Կոտայքի մարզի (նախկինում՝ Նաիրիի շրջան) Զորավան գյուղի խնդիրները մյուսների ունեցածից երկուսով ավելի են։ Գյուղապետ Շահեն Թովմասյանի ներկայացմամբ, բացի այն, որ «գյուղացիներն անապահով են (անջրդի հողերի, պարարտանյութ գնելու հնարավորություն չունենալու պատճառով), այսօր անվերահսկելի է դարձել գյուղի տարածքում գտնվող, Զորավանի թաղամասերից մեկը համարվող, նախկինում լքված, այժմ վերաբնակեցված Դովրի գյուղը, նաեւ գյուղի տարածքում գտնվող մասնավոր

Թ հԿճԼ – ծԸ ճժՁյՀժ ծԿճԼ

Թ հԿճԼ – ծԸ ճժՁյՀժ ծԿճԼ Չորս օր շարունակ Սոչիում հավաքված՝ Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ազգային անվտանգության ղեկավարները խորհրդակցում էին տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ։ Հանդիպման կարեւորությունն ընդգծվեց նրանով, որ 4-րդ օրը՝ մարտի 30-ին, նրանց միացավ նաեւ նախագահ Պուտինը, որը եկել էր Իրկուտսկի մարզից, ուր ընտանիքի հետ դահուկ էր քշում։ (Հետաքրքիր է, կարո՞ղ է Ռուսաստանում

Հավանական կոմբինացիաներ առաջիկա ընտրություններում

Հավանական կոմբինացիաներ առաջիկա ընտրություններում Անկախ Հայաստանի Հանրապետությունը դեռեւս չի ձեւավորել ընտրական մի համակարգ, որը առավելագույնս կարողանա բացառել կեղծիքները, որոնք էլ մինչ օրս մեծապես պայմանավորել են ընտրությունների վերջնական արդյունքը՝ ընտրությունից ընտրություն էլ ավելի մեծացնելով լարվածությունը: Դրանց կիզակետը թերեւս կլինի 2003 թ. նախագահական ընտրություններն՝ այն պարզ պատճառով, որ գալիք ընտրություններին մասնակցող թե՛ դիմությունը, թե՛ ընդդիմությունը հավասարապես տիրապետում

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ Քառամյա նախագա՞հ, թե՞ նախագահական տեղապահ Դժվարանում եմ ճիշտ օրը հիշել, բայց 98-ի ապրիլին, առաջին տասնօրյակում, տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու արարողությունը։ Կարծում եմ, 2003-ի ապրիլին նա այլեւս չի լինի ՀՀ նախագահ։ Ինչպես «Իրավունքն» է գրում՝ «Հայ ժողովուրդը չի կարող այնքան խմել, որ Քոչարյանին ընտրի»: Նույնիսկ եթե Արցախի թթի օղին իբրեւ

ԳՈՐԾԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՋՈՒՐ Է

ԳՈՐԾԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՋՈՒՐ Է Այս շաբաթ շարունակվեց ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դատավարությունը: Շաբաթվա վերջում այն համընկավ «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալ Վռամ Գալստյանի՝ դռնփակ նիստում արած անակնկալ հայտարարության հետ: Վերջինս, մեր աղբյուրների պնդմամբ՝ հայտարարել էր, որ առանձին ամբաստանյալներ իր վրա ճնշումներ են գործադրում, որ «27»-ը կազմակերպիչներ է ունեցել, եւ իրենք մենակ չեն եղել,

Ռոբերտ Քոչարյանը տիպիկ հեղափոխական է

Ռոբերտ Քոչարյանը տիպիկ հեղափոխական է Երբ ասում ես, որ Ռոբերտ Քոչարյանը փակել է «Ա1+»-ը, ներկայիս նախագահի կողմնակիցները (որոնք փոքրաթիվ են, բայց հայտնի պատճառներով զբաղեցնում են գրեթե ամբողջ քաղաքական ու լրատվական դաշտը) դրան հակադարձում են հետեւյալը. «Բա ինչո՞ւ էին ՀՀՇ-ի ժամանակ լրատվամիջոցներ փակում»: Անցած այլանդակություններով ներկա այլանդակությունները արդարացնելու մեջ ես առանձին կուռ տրամաբանություն չեմ տեսնում: Բայց

ԿՐԿԻՆ՝ ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ

ԿՐԿԻՆ՝ ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ Թերեւս խորհրդանշական է, որ տարբեր գաղափարական հենք ունեցող կուսակցությունների համախմբման առիթը վերջին տասնամյակի մեր ամենակարեւոր արժեքներից մեկն է՝ ազատ եւ անկախ խոսքը։ Խորհրդանշական է նաեւ, որ միասնության գաղափարը կրկին սաղմնավորվում եւ կենդանանում է ՀԺԿ հարկի տակ՝ կուսակցության նորակառույց գրասենյակում, որտեղ նախորդ օրը տեղի ունեցավ քաղաքական մեկ տասնյակից ավելի ուժերի համատեղ ասուլիսը, իսկ

ՆԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՆԱԵՎ ՏԵՍՈ՞ՒՉ Է

ՆԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ՆԱԵՎ ՏԵՍՈ՞ՒՉ Է Ապրիլի 2-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի շենքի մոտ հավաքված ժողովուրդը նիստից հետո շարժվեց դեպի Ազգային ժողով՝ իրենց բողոքն արտահայտելու: ԱԺ շենքի մոտ մի խումբ կանանց հետ կռվի էր բռնվել ՆԳ փոխնախարար Հովհաննես Վարյանը: Նա վրդովված կանանց գլխին, պարզվեց, ճառ էր կարդում: «Հայ կանայք տունը պիտի նստեն, թող ձեր տղամարդիկ

Չեն ուզում վերադառնալ

Չեն ուզում վերադառնալ Օրերս Մոսկվայից մեր հայրենակիցներից մեկն էր մի քանի օրով վերադարձել եւ նրանից հետաքրքրվեցինք, թե ինչպես են հայերն այնտեղ գրանցում ստանում։ Թե ժամանակավոր, թե մշտական գրանցում ստանալու համար գտնված են բազմաթիվ ձեւեր։ Մշտական գրանցումը քիչ ավելի բարդ է եւ ֆինանսական մեծ միջոցներ են անհրաժեշտ, իսկ ժամանակավոր գրանցման համար՝ 300-1000 ռուբլի (մինչեւ 40 դոլար)։

Բազմաթիվ ընթերցողների խնդրանքով նորից ենք տպագրում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի այն անդամների լուսանկարները, ովքեր դարձել են Ռոբերտ Քոչարյանի՝ «Ա1+»-ը փակելու գործիքը։ Առաջարկում եմ կտրել թերթի այս մասը եւ փակցնել հասարակական վայրերում։ ԿԱՄԱԿԱՏԱՐՆԵՐԸ Գրիգոր Ամալյան, Շամիրամ Աղաբեկյան,Վահագն Ավագյան,Մուշեղ Հովսեփյան,Հարություն Խաչատրյան Այսօրվա Հայաստանում արդիական է ոչ միայն դեգեներատների մասին հարցը, այլեւ հետեւյալ հարցադրումը. որտեղի՞ց են մեր

ԵՐԵՔ ՓԱՅԼՈՒՆ ԳԼՈՒԽ

ԵՐԵՔ ՓԱՅԼՈՒՆ ԳԼՈՒԽ Ամեն անգամ ունկնդրելով մեր իշխանություններին, նորովի ես կորցնում հավատդ մարդկության հանդեպ։ Արդեն մոտ 2 շաբաթ եւ ավելի թիվ 14 պոլիկլինիկայի աշխատակազմը գործադուլ է անում ամիսներով աշխատավարձ չստանալու պատճառով։ Մինչ ՀՀ նախագահը դժգոհեց, թե ամեն հարցով ինձ են դիմում, Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը որոշեց ջղայն քաղաքապետ խաղալ։ Բնականաբար, պոլիկլինիկայի աշխատակազմի, ինչպես եւ ՀՀ

Անօրինակա՞ն էր «Ա1+»-ի փակումը

Անօրինակա՞ն էր «Ա1+»-ի փակումը Հեռուստատեսության եւ ռադիոյի անկախ հանձնաժողովն ապրիլի 2-ի իր որոշմամբ, փաստորեն, հասարակությանը տեղեկացրեց, որ վերջինս չունի տեղեկատվություն ստանալու իրավունք։ Այսինքն, հասարակությանն ինչ-որ բան տեղեկացնելով, հանձնաժողովն իր վրա վերցրեց «Ա1+» հեռուստաընկերության «Այբ- Ֆե» լրատվական ծրագրի գործառույթները։ Դժվար է ասել, թե հասարակությունը սվիններով ընդունեց հանձնաժողովի նոր գործունեությունը։ Կյանքը ցույց տվեց, որ հասարակության համար մեծ

Մարդասպաններին հովանավորում են

Մարդասպաններին հովանավորում են ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին Մեծարգո պարոն նախագահ, ինչպես Ձեզ քաջ հայտնի է, 2000թ. մայիսին Լեռնային Ղարաբաղի իրավապահ մարմինները կազմակերպել են մորս՝ տիկին Ռոզա Ավետիսյանի սպանությունը, որը համարձակվել էր իր բողոքը հայտնել ԼՂՀ իշխանություններին՝ տողերիս հեղինակի անօրինական ձերբակալության կապակցությամբ։ Ձեր ազգականները տեղեկացրել են, որ հիշյալ փաստի առնչությամբ դժգոհել եք նաեւ Դուք՝ հայտնելով այդ

ԻՆՉՊԵՍ ԱՄԵՆՈՒՐ

ԻՆՉՊԵՍ ԱՄԵՆՈՒՐ Նախկինում Արմավիրի մարզի Ջրառատ գյուղը հռչակված էր իր բանջարաբուծությամբ ու խաղողագործությամբ, պտղաբուծությամբ ու անասնապահությամբ։ Գյուղը հայտնի էր իր թռչնաբուծական խոշոր ֆաբրիկայով։ Այստեղ գործում էին մեքենատրակտորային կայան, «Գյուղքիմիայի» բաժանմունք, նավթի բազա, գինու գործարան, բամբակի մթերման կայան, ապխտած ձկան, ինչպես նաեւ կարամելի արտադրություններ, շինանյութերի խոշոր բազա։ Այսօր ծանր է գյուղացիների վիճակը։ Թվարկված ձեռնարկություններից ոչինչ չի

Թէ չէ՝ կոչնչացնեն

Թէ չէ՝ կոչնչացնեն Հիշեցման կարգով տեղյակ է պահվում, որ ս.թ. մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է «2000» թվագրված (հին նմուշի) ակցիզային դրոշմանիշերով ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների իրացումը։ Հաշվի առնելով սպառողների եւ տնտեսավարող սուբյեկտների շահերը, ՀՀ կառավարությունը այս մասին որոշում է ընդունել դեռեւս 2001թ. հոկտեմբերի 24-ին։ Միաժամանակ, ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել է ծխախոտ եւ ալկոհոլային

Ստեղծագործություն-ակնածանք՝ անհատի հանդեպ

Ստեղծագործություն-ակնածանք՝ անհատի հանդեպ Վերջերս (մարտի 20-ին) լրացավ անվանի նկարիչ, հայ գեղանկարչության դասական, իրատեսական արվեստի մեծ նվիրյալ եւ հետնորդ Հրանտ Ստեփանյանի ծննդյան 84-ամյակը։ Սովորելով Ռիգայի գեղարվեստի ակադեմիայում, շնորհաշատ նկարիչը դեռեւս ուսանողական տարիներին մեկընդմիշտ կողմնորոշվեց դեպի ռեալիստական արվեստը։ Կարճ ժամանակում հաղթահարելով դպրոցի ոճական ազդեցությունը, նա հասնում է գույների հնչողության, թափանցիկության, համատարած արտացոլումների կիրառման. բնությունից ստացած տպավորությունները դառնում

ԵՐԲ ԼՌՈՒՄ ԵՆ ՄՈՒՍԱՆԵՐԸ, ԽՈՍՈՒՄ ԵՆ ԹՆԴԱՆՈԹՆԵՐԸ

ԵՐԲ ԼՌՈՒՄ ԵՆ ՄՈՒՍԱՆԵՐԸ, ԽՈՍՈՒՄ ԵՆ ԹՆԴԱՆՈԹՆԵՐԸ Թե դեռ որքան ժամանակ իշխանությունները ապահովագրված կլինեն հեռուստատեսային անաչառ եւ օբյեկտիվ լրատվությունից՝ դեռ պարզ չէ։ Փաստ է, որ այսօր նրանք կատարել են իրենց ծրագիր-մինիմումը՝ մաքրել են հեռուստատեսային եթերը անպաճույճ լրատվությունից եւ թողել միայն ձոներգերով ու ինքնահիացական նոտաներով քաղցրացված տեղեկատվական դաշտը։ Ձեռքի հետ նրանք հաջողել են եւս մի՝ շատ

«Փրկությունը» չի փրկում

«Փրկությունը» չի փրկում 1997թ. կառավարության որոշմամբ «Նաիրիտ» գիտաարտադրական միավորմանը պատկանող թիվ 298 մանկապարտեզը քարուքանդ վիճակով ժառանգություն է մնացել Շենգավիթ համայնքին։ Եւ այսօր վատթարագույն շենքային պայմաններով (քայքայված տանիք, պոկված մանրահատակ, փտած կոյուղագծեր, կաթոցներ անձրեւային եւ ոչ անձրեւային եղանակներին) այդ մանկապարտեզում դաստիարակվում է շուրջ 90 երեխա։ «Առավոտն» ահազանգ էր ստացել այդ մանկապարտեզի սաների ծնողներից այն մասին, որ

ԻՆՉՈ՞Ւ ՄԻՋՆՈՐԴԵՑ ԴՌՆՓԱԿ ՆԻՍՏ ԱՆՑԿԱՑՆԵԼ

ԻՆՉՈ՞Ւ ՄԻՋՆՈՐԴԵՑ ԴՌՆՓԱԿ ՆԻՍՏ ԱՆՑԿԱՑՆԵԼ «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը շարունակվում է։ Երեկ նախատեսված էր դիտել մարտի 29-ին Ազգային ժողովում անցկացրած ամբաստանյալ Վռամ Գալստյանի հարցաքննության տեսագրությունը։ Սակայն անսպասելի դահլիճ բերված եւս 6 ամբաստանյալների ներկայությամբ Հունանյանների քեռին՝ ամբաստանյալ Վռամ Գալստյանը, հանդես եկավ միջնորդությամբ։ Նա հայտնեց, որ ունի հայտարարություն եւ, որ անհրաժեշտ է համարում իր հայտարարության հրապարակման պահին

Շուտով կարելի է խեղդվել

Շուտով կարելի է խեղդվել Քաղաքների մթնոլորտային օդը քիմիական վնասակար նյութերով աղտոտվելուց պաշտպանելը կարեւոր խնդիր է։ Քաղաքների օդն աղտոտում են ավտոտրանսպորտի ներքին այրման շարժիչների արտազատած գազերը։ Դրանք պարունակում են լրիվ եւ ոչ լրիվ այրումից առաջացած մեծ քանակությամբ տարբեր քիմիական միացություններ (200-ից ավելի), նաեւ քաղցկեղածին նյութեր՝ տիրան, բենզոպիրեն եւ բենզպերիլին, որոնք փորձարկման ժամանակ առնետների օրգանիզմում առաջացնում են

ՅՈՒՂՈՏ ՏԵՂԵՐԻ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՅՈՒՂՈՏ ՏԵՂԵՐԻ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ Պետական գնումների գործակալության տնօրեն Գագիկ Խաչատրյանը երեկ շրջանցեց մամուլի հրապարակումներին պատասխանելու ընդունված կարգը (որն է՝ գրավոր հերքում-հաստատում ուղարկել տվյալ թերթի խմբագրություն): Օգտվելով կառավարության հերթական նիստի լուսաբանմանը եկած լրագրողների առատությունից՝ նա վերջիններիս պարտադրեց լսել «Առավոտի» երեկվա հրապարակումներին իր կարծիքով հերքումները։ Սակայն նախ անդրադառնանք ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի՝ կառավարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Վերջին իրադարձությունները 37172րդ դեցիմետրային կապուղու համար անցկացված մրցույթի շուրջ մեկ անգամ եւս ապացուցում են, թե ինչպիսի հետեւանքների կարող է բերել օրենքը, որը միտված չէ ժողովրդավարական արժեքների եւ ինստիտուտների զարգացմանը։ Տվյալ դեպքում տեղեկատվական շուկայում հեռուստաընկերությունների տնտեսական գործունեությամբ պայմանավորված մրցակցությունը ստորադասվել է լիցենզավորման միջոցով վարչական կարգավորման մոտեցմանը։ Արդյունքում, ձեւականորեն չխախտելով օրենքը՝ հանձնաժողովն իր որոշմամբ, ըստ էության,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930