Օրվա լրահոսը
Բազմամիլիոն Սփիւռքը իրողապէս չընդունուեցաւ որպէս քաղաքական ազդակ. «Հայրենիք»
Ո՛չ ոք, ո՛չ պետութիւնը եւ ո՛չ Սփիւռքի բազմաշերտ էսթէպլիշմընթի աւագները, երէկ եւ այսօր, չեն փորձած եւ չեն յաջողած ճշդել, չեն գիտցած, թէ ի՞նչ թիւ կը ներկայացնէ անորոշ սահմաններով սփիւռք-հայութիւնը, որպէսզի ազգը ներկայանար ոչ միայն Հայաստանի երեք միլիոնով, այլ նաեւ անոր վրայ գումարուած բազմաթիւ միլիոններով: Սփիւռքը ընթացաւ խուփ աչքերով, զգացականութեամբ, հայրենասիրական երգ, խրախճանք, բարեսիրութիւն, զբօսաշրջութիւն հայրենակերտման,
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆուտբոլասերների համար տհաճ անակնկալ է պատրաստել՝ բարձրացնելով մարզադաշտի տոմսերի գները. «Փաստ»
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում իր առաջին հանդիպումն է անցկացնելու՝ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում մրցելով Լատվիայի ընտրանու հետ: Սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ֆուտբոլասերների համար տհաճ անակնկալ է պատրաստել՝ բարձրացնելով մարզադաշտի տոմսերի գները: Եթե նախկինում Արևել յան տրիբունայի տոմսերի գները տատանվում էին 3-ից 8 հազար դրամի սահմաններում, ապա հիմա՝ 5-ից 12 հազարի:
Հրանուշ Խառատյան. «Բաքվում արված հայտարարությունով Հայ Առաքելական եկեղեցու 2000-ամյա արժեքային համակարգը, որը ընդհանուր քրիստոնեական բոլոր եկեղեցիների կողմից ընդունված է, ենթարկվում է հարձակման»
Բաքվի ռուսական եկեղեցում Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի ներկայությամբ Ադրբեջանում ռուսական թեմի առաջնորդ Ալեքսիյը հայտարարել էր, թե սուրբ Բարդուղիմեոս առաքյալը նահատակվել է Բաքվում եւ այնտեղ ապրողների հովանավորն է: Այս խայտառակ կեղծիքի, հայ քրիստոնեական, մշակութային ու հոգեւոր արժեքների նկատմամբ հերթական ոտնձգությունը կանխելու ուղղությամբ ԱԺԲ հրավիրած քննարկումից հետո Aravot.am-ը զրուցել է ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ: -Տիկին Խառատյան:
Քաղաքապետը հրահանգել է նախաձեռնել իմ՝ Երևան քաղաքի ավագանու լիազորությունները դադարեցնելու գործընթաց. Գրիգոր Երիցյան
Երեւանի ավագանու Ազգային Առաջընթաց խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երևանի պատմության ամենաձախողված քաղաքապետը քաղաքի բոլոր հրատապ խնդիրները «լուծելուց» հետո իր ավագանու թիմին հրահանգել է նախաձեռնել իմ՝ Երևան քաղաքի ավագանու լիազորությունները դադարեցնելու գործընթաց։ Սա Ավինյանի՝ ընդդիմախոսներից ազատվելու և քաղաքական հաշվեհարդարի հերթական փորձն է, որը վտանգավոր նախադեպ է ստեղծում, քանի որ Հայաստանի նորանկախ
ՀՀ-ի և Ուկրաինայի միջև կառուցողական և կարևոր համագործակցության շարունակությունը մի շարք նոր ձեռքբերումներ կբերի. Ուկրաինայի Արտաքին գործերի նորանշանակ նախարար
«Շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Համոզված եմ՝ ՀՀ-ի և Ուկրաինայի միջև կառուցողական և կարևոր համագործակցության շարունակությունը մի շարք նոր ձեռքբերումներ կբերի», X-ի իր էջում գրել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորելով Ուկրաինայի Արտաքին գործերի նորանշանակ նախարար Անդրեյ Սիբիգային, գրել էր. «Շնորհավորում եմ Անդրեյ Սիբիգային՝ Ուկրաինայի
ՆԳՆ-ն` ռեյդի ժամանակ հայտնաբերված զենքերի խաղալիք լինելու տեղեկության մասին. Factor.am
Ոստիկանության կողմից իրականացված ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվածն իրակա՞ն զենք է եղել, թե՞ խաղալիք։ Օգոստոսի 31-ի ռեյդի վերաբերյալ ՆԳՆ-ի հրապարակած տեսանյութից հետո համացանցում այս հարցն է քննարկվում։ ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը պնդել էր, թե խաղալիք է։ Factor.am-ն այսօր ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանից հետաքրքրվել էր, թե, ի վերջո, ի՞նչ են հայտնաբերել ոստիկանության ծառայողները։ ՆԳՆ բարձրաստիճան
Սոթք գյուղի դաշտերում այրվել է խոտածածկույթ
Սեպտեմբերի 6-ին, ժամը 19:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք գյուղի դաշտերում այրվում է խոտածածկութ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։37-ին, մարվել՝ 21։26-ին։ Այրվել է մոտ 70 հա խոտածածկութ, հրդեհաշիջում իրականացվել է մոտ 20 հա տարածքում։
ՄԱԿ-ում ներկայացրել են ԼՂ-ից բռնի տեղահանված 30.000 երեխաների իրավունքների ապահովման համար իրականացվող քայլերը
ՄԱԿ Երեխայի իրավունքների կոմիտեի 97-րդ նստաշրջանի ընթացքում տեղի է ունեցել Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների իրականացման վերաբերյալ ՀՀ 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցի քննարկումը: Պատվիրակության կազմում էին ՀՀ արտաքին գործերի, արդարադատության, առողջապահության, ներքին գործերի, աշխատանքի և սոցիալական հարցերի և ԿԳՄՍ նախարարությունների ներկայացուցիչները: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը կոչ է անում պաշտպանել արցախցիների ինքնորոշման իրավունքը
Սույն թվականի սեպտեմբերի 2-ին Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը, որի անդամ է նաև «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը, ընդունեց Արցախի վերաբերյալ բանաձև: Ստորև ներկայացնում ենք բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը հայերեն լեզվով. Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության բանաձևը Ճանաչելով Լեռնային Ղարաբաղի խաղաղ հայ բնակիչների սպանությունները և այլ բռնությունները՝ ներառյալ խոշտանգումները, Ճանաչելով Լեռնային Ղարաբաղի քաղաքական առաջնորդների կալանավորումը, Ճանաչելով 2023
«Այն դատավորները, որոնք ունեն ողնաշար քիչ-քիչ հեռացվում են». Աննա Ծառուկյան, իսկ Գառնիկ Իսագուլյանը մնացել է առանց անձնագրի
Եթե Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեն, Գառնիկ Իսագուլյանի գործը նորից զրոյից կսկսվի
ՀՊՏՀ ռեկտոր է ընտրվել Արմեն Գրիգորյանը
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացավ ՀՊՏՀ խորհրդի նիստը։ Համալսարանի խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրեց ռեկտորի ժ/պ, տ․գ․թ․, դոցենտ Արմեն Գրիգորյանին։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ԵԽ արդարադատության նախարարները Ուկրաինային առնչվող հռչակագիր են ընդունել. Հայաստանը չի միացել
ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հաստատեց, որ Հայաստանն ի սկզբանե չի միացել հռչակագրին:
Առաջին օրվանից հետո մեդալի համար պայքարը շարունակում է Հայաստանի երկու ըմբիշ
Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական (մինչեւ 20 տարեկաններ) առաջնությունում այսօր մրցագորգ մտած Հայաստանի հավաքականի ըմբիշներից մեդալների համար պայքարի մեջ մնացել են երկուսը: 57 կգ քաշային կարգում Հայկո Գասպարյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում սպասում է իր մրցակցին, իսկ Վլադիմիր Ազարյանը 70 կգ քաշային կարգում սփոփիչ գոտեմարտում հանդիպելու է ալժիրցի Աբդերռահման Բենհամադիի հետ:
Մյուռոնի ծիսական կիրառությունը Հայոց եկեղեցում
Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն սուրբ յուղով կամ Մյուռոնով օծվում են եկեղեցին, մատուռը, Սուրբ Սեղանը, Մկրտության ավազանը, խաչքարերը, ինչպես նաև աստվածապաշտության մեջ կիրառվող այլ առարկաներ՝ խաչեր, պատկերներ։ Հայոց Եկեղեցում Մյուռոնը կիրառվում է հետևյալ խորհուրդների և ծեսերի ժամանակ։ Դրոշմի խորհուրդ Մկրտությունից հետո կատարվում է Դրոշմի խորհուրդը, որի ժամանակ մկրտվողի մարմնի ինը մասերը դրոշմում են Մյուռոնով։ Ձեռնադրության խորհուրդ.
Բաքվում է ԱՄՆ Պաշտպանական հետախուզության գործակալության Եվրոպայի և Եվրասիայի կենտրոնի ղեկավարը
Բաքու է ժամանել ԱՄՆ Պաշտպանական հետախուզության գործակալության Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Պատրիկ Փրայորը: Ինչպես X սոցիալական ցանցում գրում է Բաքվում Միացյալ Նահանգների դեսպան Մարկ Լիբբին, Փրայորի այցի նպատակն են «Ադրբեջանի կառավարության հետ խորհրդակցությունները երկու երկրների միջև անվտանգային հարաբերությունների ամրապնդման ուղիների շուրջ»: Այլ մանրամասներ չեն փոխանցվում: «Ազատություն» ռ/կ.
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱԺ «Ամառային դպրոց» երրորդ ծրագրի մասնակիցներին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» երրորդ ծրագրի մասնակիցներին: Նախագահը, ողջունելով աշակերտներին, հակիրճ անդրադարձել է ժամանակակից աշխարհի պահանջներին համապատասխան կրթություն ունենալու եւ ուսումնական գործընթացում նորարար տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությանը, ապագա առաջնորդների ձեւավորման ծրագրերին, ինչպես նաեւ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված քայլերին ու առկա մարտահրավերներին: Նախագահը շեշտել է, որ ժողովրդավար ու զարգացած հասարակություն
Թուրքիայում, ըստ նոր հարցումների, առաջատարը գլխավոր ընդդիմադիր ուժն է
Թուրքիայում նոր հարցումները ցույց են տալիս քաղաքական ուժերի վարկանիշի փոփոխությունը 2023թ. ընտրություններից հետո. Առաջատարը գլխավոր ընդդիմադիր «Հանրապետական-Ժողովրդական» կուսակցությունն է (ՀԺԿ-CHP) 36.2%-ով (աճ 10.9%)։ Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) երկրորդն է 23.8%-ով (անկում 11.8%)։ Էրդողանի դաշնակից ազգայնամոլական «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ-MHP) երրորդն է 11.2%-ով (աճ 1.2%)։ Քրդամետ «Հանուն հավասարության և ժողովրդավարության» (DEM) կուսակցությունը չորրորդն է
«Երբեք ոչ մի հարսանիքում չի բարձրացվում կենաց՝ ՀՀ հարկ վճարողի համար». Փաշինյանն ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» 3-րդ ծրագրի մասնակիցներին
«Մենք խմում ենք զինվորի կենացը, որը ճիշտ է ու լավ է, բայց երբեք ոչ ոք չի մտածում, որ զինվորի ծառայության պայմանը կախված է նրանից՝ հարկ վճարովը հարկ վճարե՞լ է, թե՞ ոչ»,- ասել է նա:
Ալավերդիում կայացել է Սանահինի ժամանակավոր կամրջի բացման արարողությունը
Կամուրջը Հայաստանին նվիրաբերել է Իրանի Իսլամական Հանրապետությունը
«Ես Քո Արցախն եմ, Դու՝ իմ Հայաստանը»․ 7 միլիոնից ավելի դիտում` 4 օրում. Ի՞նչ ուղերձներ է հղում երգի հեղինակը
Ռուբեն Մխիթարյանի հեղինակած, «Հայաթ փրոջեքթ Գյումրիի» ներկայացրած «Ես Քո Արցախն եմ, Դու իմ Հայաստանը» երգը 4 օրում հասցրել է դառնալ հիթ՝ հուզելով ու գրավելով շատերի սրտերը։ Այս երգը դարձել է ոչ միայն վերջին օրերի ամենալսվածը, այլ ամենաքննարկվածը․ «Փշաքաղվեցի», «Հոգեցունց կատարում», «Անվերջ կարելի է լսել, շատ հուզական է», «Եթե երգի հեղինակը Ռուբեն Մխիթարյանն է, կասկած չկա,
Աջակցության ծրագրերն ուղղված են ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության, սոցիալապես անապահով ընտանիքների կարիքների բավարարմանը
Սեպտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ԿՄԽԿ Հայաստանյան պատվիրակության տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին։ Հանդիպմանը մասնակցեցին նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը և ՔՀ և ԵԿ զարգացման վարչության պետ Սասուն Սահակյանը։ Ավետիք Փաշայանը, համագործակցած աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, ներկայացրեց Գեղարքունիքի մարզում 2023 թվականի նոյեմբերի 23-ից
ՔՊ խմբակցության նիստում քննարկել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցը
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են սեպտեմբերի 9-ին մեկնարկող ԱԺ հերթական նստաշրջանի և քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: Անդրադարձ է կատարվել Կենտրոնական բանկի խորհրդի անդամի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցերին:
«Ենթադրաբար, քաշքշուքի մասնակից են եղել կապալառու ընկերության աշխատակիցները». «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերություն
«Գրին Փրոփերթի Դիվելոփմեն» ընկերության աշխատակիցները տնօրեն Արտաշես Վարդանյանի գլխավորությամբ քիչ առաջ ծեծի են ենթարկել ՀՀ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանին, մի քանի այլ գիտնականների եւ ծեծկռտուքը բաժանող ոստիկանության աշխատակցին։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց Հակոբյանը՝ ով այժմ ոստիկանության բաժանմունքում դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացնում։ Նշենք, որ գիտնականներ այսօր Ազատության պողոտայի 26/1
Վերականգնվում է շենքերի արտաքին դիմագիծը
Մայրաքաղաքի ճարտարապետական տեսքը վերականգնելու նպատակով շենքերից հեռացվում են ինքնակամ տեղադրված ալեհավաքներն ու տարատեսակ ծածկերը, վերացվում են կամայական կառույցները: Ապօրինություններից զերծ մնալու պարտադիր պայմանը ընթացակարգով նախատեսված համապատասխան թույլտվություն ստանալն է: Անօրինական գործողությունների դեպքում քաղաքացիները կենթարկվեն վարչական պատասխանատվության: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն
«Հստակ ընդգծենք, որ բոլոր այն քաղաքական հայտարարությունները եւ պնդումները, որ եղել են Ադրբեջանում, շատ կարճ ժամանակ հետո հնչել են Հայաստանի կառավարության շուրթերով». Գառնիկ Դավթյան
Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ Բաքվի բանտերում խոշտանգվող հայ ռազմագերիներին, մասնավորապես, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, Հայաստանի իշխանությունների, ըստ էության, բաց տեքստով արած հայտարարությանը, թե իրենք անելիք չունեն, շեշտեց, որ այսօր Բաքվում գտնվող հայ ռազմագերիների շարքին պետք է դասել նաեւ անհետ կորածներին: «Կան ոչ օֆիցիալ, մեր կողմից իդենտիֆիկացված անհայտ կորած զինվորների տվյալներ, որոնց մահն
Սիրտդ չի խփում. կրակում են, կրակում, կրակում… Վերապրում․ Մանե Բալայան
Մանե Բալայանն Արցախի Մարտունու շրջանի Հերհեր գյուղից է։ 13-ամյա աղջիկը պատմում է գյուղի ուղղությամբ առաջին կրակոցների, անքուն գիշերների, բռնագաղթի ու տունդարձի ճանապարհի մասին։ Մանեն Արցախից Հայաստան է բերել ընդամենը մի քար:
Տրվել է «Դպրոցականների ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագրի համերգաշրջանի մեկնարկը
Այսօր «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի է ունեցել «Դպրոցականների ֆիլհարմոնիա» կրթամշակութային ծրագրի համերգաշրջանի մեկնարկը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ողջունելով ծրագրի մասնակից երեխաներին և ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով: «Նոր ուսումնական տարին հանրակրթական դպրոցների համար հայտարարել ենք մշակութային կրթության տարի, և
«Գարեգին Նժդեհ» ուղետարի՝ «Վստրեչի» կամրջի 2-րդ երթևեկելի գոտու մի հատվածը մինչև սեպտեմբերի 13-ը՝ ժամը 18:00-ն փակ է լինելու
Հարգելի՛ քաղաքացիներ. «Գարեգին Նժդեհ» ուղետարի՝ «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարի վերանորոգման աշխատանքների ժամանակ պարզվել է, որ լրացուցիչ աշխատանքների կարիք կա, ինչով էլ պայմանավորված կամրջի 2-րդ երթևեկելի գոտու մի հատվածը փակ է լինելու մինչև սեպտեմբերի 13-ը՝ ժամը 18:00-ն: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են հանրային կազմակերպությունների գնումների կարգավորումներին վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գնումների համակարգի ընթացիկ վիճակը, անդրադարձ է կատարվել ոլորտում առկա խնդիրներին, դրանց հնարավոր լուծումներին: Մասնավորապես, քննարկվել են հանրային կազմակերպությունների գնումների կարգավորումներին, առկա իրավիճակին, էլեկտրոնային գնումների համակարգի ներդրմանը, մասնակիցներին ներկայացվող պահանջներին վերաբերող հարցեր: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացրել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Վարչապետ
ՊԵԿ-բիզնես երկխոսություն. տնտեսվարողները ողջունել են կոմիտեի առաջարկը
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը։ Նիստի առանցքում, պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսության ապահովման միջոցով, օրենսդրական նախաձեռնության, մասնավորապես, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված հասարակական


















































