Օրվա լրահոսը

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կորեայի Հանրապետություն

Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Կորեայի Հանրապետություն: ՀՀ ՊՆ

Հայ պատանի շախմատիստները հաղթել են ԱՄՆ-ում անցկացված մրցաշարում

Սան Դիեգոյում անցկացված 45th Annual Southern California Open ավանդական մրցաշարում, որը կազմակերպվել էր ԱՄՆ-ում նշվող Աշխատանքի օրվա կապակցությամբ, փայլուն մասնակցություն են ունեցել Երեւանի Դավթաշեն համայնքի շախմատի դպրոցի սաներ, ՖԻԴԵ-ի վարպետ Միքայել Ռոստոմյանը եւ Ֆելիքս Թոխյանը: Միքայելը, որ հանդես է եկել հիմնական խմբում, 54 մասնակիցների շրջանում շվեյցարական մրցակարգով անցկացված պայքարում վեց հնարավորից վաստակել է 5,0 միավոր

Արցախցիներին նեղացրին Արցախին նվիրված միջոցառման ժամանակ

 Սրճարանի՝ բեմին մոտ գտնվող սեղանին նստելու համար նրանցից 30-հազարանոց պատվեր էին ակնկալում:

Պուտինի խաղը Զանգեզուրի հետ. դեղին քարտ Թեհրանից Մոսկվա

Ջալալ Խոշ-Չերհն irdiplomacy.ir-ի փորձագիտական կայքում գրում է. Ռուսներն Իրանի նկատմամբ լավ վարքագծի թեստում բարձր գնահատական ​​չեն ստացել. ուրեմն ինչո՞ւ Թեհրանը պետք է իր դերն այս հարցում իջեցնի միայն դիտորդի կարգավիճակով: Երկու երկրների ռազմավարական հաշվարկները կարող են համահունչ լինել, սակայն այնպիսի պահում, ինչպիսին ներկայիս իրավիճակն է, Թեհրանը պետք է նախաձեռնություն ցուցաբերի՝ փոխելու իր դիրքորոշումները։ Չպետք է

Հետաքրքիր մարտահրավեր է տարբեր միջավայրերում դրսեւորվելը. Հասմիկ Հարությունյան

Կոմպոզիտորն իր կարիերայի մասին՝ Հայաստանում եւ Հայաստանից դուրս

«Հայաստանն ի սկզբանե չի միացել Հռչակագրին»․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Նշենք՝ տեղեկություններ են տարածվում, որ ի սկզբանե ՀՀ-ն ստորագրել է Եվրոպայի խորհրդի հռչակագիրը, որը սատարում է Միջազգային քրեական դատարանի հրամանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «ձերբակալման» վերաբերյալ, հետո «հետ կանչել» ստորագրությունը։ Այսպիսի տեղեկատվություն ակտիվորեն տարածվում է նաև ադրբեջանական մամուլում։

Արցախը պետք է ապրի մեզանում, որ մի օր նորից մենք ապրենք Արցախում. «Ապառաժ»

Սեպտեմբերի 7-ին Երևանում տեղի է ունեցել «Մենք ենք, մեր Արցախը» խորագրով միջոցառումը։ Կազմակերպիչը Երազ այգին էր, որտեղ էլ տեղի է ունեցել միջոցառումը։ Արցախը պետք է ապրի մեզանում, որ մի օր նորից մենք ապրենք Արցախում: Այս կարգախոսով են կազմակերպիչները մի տեղ հավաքել արցախյան համն ու հոտը, երգն ու խոսքը։ Մեր անգին ժառանգությունն ու պատմությունը կապրեն այնքան

Հաքան Ֆիդան. Կոսովոյի անկախ և ինքնիշխան հանրապետությունը կհասնի այն դիրքին, որին արժանի է միջազգային ասպարեզում․ այս հարցում մեր աջակցությունը լիարժեք է․ «Թուրքիան այսօր»

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք – Թուրքիայի ԱԳՆ Հաքան Ֆիդան. «Շատ արդյունավետ այցելություն ենք կատարել մեր նախնիների ժառանգություն հանդիսացող Կոսովո։ Կրկին հիշեցինք ու հիշեցրինք այն մասին, որ կոսովացիները ոչ միայն մեր ընկերներն են, այլև մեր եղբայրները։ Կոսովոյի անկախ և ինքնիշխան Հանրապետությունը, անշուշտ, կհասնի այն դիրքին, որին արժանի է միջազգային ասպարեզում։ Այս հարցում մեր աջակցությունը լիարժեք է։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 10-ին և 13-ին կեսօրից հետո, 12-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 8-ի երեկոյան ժամերին, 10-ին և 12-13-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և

Հայտնաբերվել է «Լադա» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ դիմապակուն հրազենային վնասվածքներով․ մանրամասներ նախօրեին կատարված սպանությունից

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել է մեկ ոստիկանի սպանության, ևս չորսի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերի, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և

Սահմանների փոփոխություն չպետք է լինի, պետք է պահպանվի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը

Իրանական Mehr լրատվական գործակալության տված հարցազրույցում Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Հասան Ղաշղավին ասել է․ «Սահմանների փոփոխություն չպետք է լինի, պետք է պահպանվի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը»։ Իրանի Խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամը, ի պատասխան «Զանգեզուր»-ի միջանցքի բացման մասին հնչեցված պնդումների, ասաց. «Տարածաշրջանի կայունությունն ու բարեկամությունը պահանջում է անվտանգություն և ոչ մի փոփոխություն

Դոկտ. Հրակ Փափազեան նշանակուած է Հայագիտականի «Թրբանճեան» ամպիոնի  դասախօս․ «Ասպարեզ»

Հարաւային Քալիֆորնիոյ համալսարանի (USC) «Տորնսիֆ» բաժանմունքը կը տեղեկացնէ, թէ դոկտ. Հրակ Փափազեան նշանակուած է Հայագիտականի «Թրբանճեան» ամպիոնի  դասախօս։ Դոկտ. Հրակ Փափազեան մասնագիտացած է Օքսֆըրտ համալսարանին մէջ։ Ան ծնած է Լիբանան եւ յաճախած Համազգայինի Ճեմարանը եւ գործօն դերակատարութիւն ունեցած է համայնքին մէջ։ Ան դասաւանդած է Հայաստանի Ամերիկեան համալսարանին եւ Քալիֆորնիոյ նահանգային համալսարանի Ֆրեզնոյի մասնաճիւղին մէջ, ինչպէս

Ավտոմեքենան, կոտրելով կամրջի արգելապատնեշը՝ հայտնվել է կամրջի տակ գտնվող ավտոճանապարհին, կա զոհ

Սեպտեմբերի 8-ին, ժամը 01։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիլիկյան խճուղում գտնվող բնակելի թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի

«Սպասման մի քանի րոպեներ, ապա միանգամից մտափոխված մտա տուն, շտապ վերցրի մեկական գիրք` ծանր մտածումներով». «Հայացք Երևանից»

Սկիզբը՝ նախորդիվ Ստեփանակերտից դեպի Հայաստան բռնագաղթի ճանապարհը երկար էր, ծանր` կիլոմետրերով ձգվող մեքենաներով, մեկընդմեջ մեզ ուղեկցող խցանումներով… Երկնքից թափվող անձրեւը մեքենաների պատուհաններն էր թմբկահարում, որ արձագանք էր տալիս մեր հոգում, խոցում մեր վերքոտ սրտերը: Ամեն պահ, մտքերիս մեջ ընկած, բնակարանիս բոլոր անկյուններն եմ քրքրում, շոշափում այս կամ այն իրը, պատերից անցնում գույքին՝ այն բազմոցին, որի

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանը Հայրապետ Ստեփանյանն է

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը։ Ցավակցում ենք մեր զոհված գործընկերոջ ընտանիքի անդամներին ու հարազատներին, կիսում կորստյան վիշտը։ Հրազենային վիրավորում է ստացել նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանը, որը տեղափոխվել է բուժհաստատություն։ ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փորձել նման եղանակով «ծածկել» մտավոր սնանկությունը՝ նշանակում է կախվել փրփուրներից․ «Հայացք Երևանից»

Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը եւ նրա շրջապատը, կարծես թե, սպառելու վրա են էժանագին տեսարանների (հեծանվավազք, տոլմայի փաթաթում, Սեւանում toples լողահանդես եւ այլն) ցուցադրմամբ հանրությանը զվարճացնելու, նրա ուշադրության կենտրոնում գտնվելու երեւակայությունը: Անպտուղ ասուլիսները, առաջին տիկնոջ ճոխ «փարթիները» նույնպես տհաճություն պատճառելու չափ տաղտկալի են դառնում: Եթե այս ամենը՝ որպես անպետքություն, վերջնարդյունքում դուրս ենք գրում, ապա ՔՊ-ի գրեթե

Ոստիկանների ուղղությամբ կրակոցներ արձակողը ձերբակալվել է

Սեպտեմբերի 7-ին ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանն իր մոտ պահում է հրազեն։ Ստացված տեղեկություններն իրացնելիս, նույն օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Նալբանդյան համայնքում հայտնաբերել են Մանուկ Մարգարյանին «Վազ 2107» մեքենայի մեջ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նկատելով իրավապահներին՝ 41-ամյա տղամարդը մեքենայի միջից

Ոստիկանության մեկ ծառայողի սպանության և մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․Գոռ Աբրահամյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Արմավիրի մարզի Նալբանդյան բնակավայրում իրենց ծառայողական պարտականությունները կատարող` Ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, այլոց համար վտանգավոր եղանակով, կրակոցներ արձակելու, դրա արդյունքում Ոստիկանության մեկ ծառայողի սպանության և մեկ ծառայողի սպանության փորձի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին

Հայաստանի Մ-19 հավաքականն ընկերական խաղում հաղթել է Լիտվիայի Մ-19 ընտրանուն

Սեպտեմբերի 7-ին Հայաստանի Մ-19 հավաքականն ընկերական հանդիպում անցկացրեց Լիտվայի Մ-19 ընտրանու հետ: Մեր տղաները հաղթեցին մրցակցին 2:1 հաշվով: Հայաստան – Լիտվա՝ 2:1 (0:1) «Դրուսկինինկայ» մարզադաշտ Գոլերը՝ Գերագուսյան, 64, Ղիասյան, 82 (Հայաստան), Աուդինիս, 9 (Լիտվա)։ Հայաստան Մ-19 1. Հայկ Ղազարյան (ա), 20. Հրաչ Սարգսյան (3. Սամվել Մանուկյան, 75), 15. Խոսրով Ղազարյան (16. Հարություն Մուսիկյան, 66), 5.

Էդգար Ղազարյան. «Մտածում էի՝ շփոթվել են եւ Վահե Ղազարյանի փոխարեն ինձ են հրավիրել ծանր հանցագործությունների քննության վարչություն»

Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանն այսօր վկայի կարգավիճակով հրավիրվել էր ՔԿ Երեւանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Ղազարյանն ասաց. «Քանի որ քննություն է ընթանում, ես կաշկանդվածություն ունեմ նախաքննական գաղտնիք հրապարակելու իմաստով: Բայց այն, ինչ իրավունք ունեմ ասելու, վերաբերում է նրան, որ ծանուցման մեջ նշված է, որ ես հրավիրվում եմ բանկային ապահովագրական

Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանուն (ֆոտոշարք)

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 7-ին Երևանում հյուրընկալեց Լատվիայի ընտրանուն: Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում բացեց Վահան Բիչախչյանը: Րոպեներ անց հաշիվը հավասարվեց, ինքնագոլի հեղինակ դարձավ Գեորգի Հարությունյանը: Հանդիպման 35-րդ րոպեին Կասպարդ Դուբրան գրավեց սեփական դարպասը՝ հաշիվը դարձնելով 2:1: Թիմերն ընդմիջման գնացին հաշվի նվազագույն տարբերության պայմաններում: Երկրորդ խաղակեսում մեր տղաներն աչքի ընկան

Լոռու մարզում դիտարկվել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզում դիտարկել է մի շարք ճանապարհահատվածների կառուցման ընթացքը: Նախարարին ուղեկցել են ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, «Ճանախարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, ՃԴ տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանը, Վանաձորի և Ալավերդու համայնքապետեր Արկադի Փելեշյանը և Դավիթ Ղումաշյանը: Նախարարը նախ դիտարկել է Մ8`

Նոր նախաձեռնություն. «Հայաստանը ես եմ»

«Հայաստանը կանգնած է գոյաբանական խնդիրների առջեւ, եւ այս նախաձեռնությունը մեր արձագանքն է այն իրականությանը, որ այսօր ստեղծվել է մեր պետությունում: Այն հիմնադրվել է, որպեսզի դիմագրավի, խոչընդոտի եւ կիրառական քայլեր ձեռնարկի այն գործողությունների դեմ, որոնք այսօր ապամոնտաժում են հայկական պետությունը: «Հայաստանը ես եմ»-ը անհատական եւ խմբային պատասխանատվություն է»,- այսօր հայտարարեց «Աուդիտորների պալատի» նախագահ, «Հայաստանը ես եմ»

Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Մանուկ Մարգարյանը

Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչ Մանուկ Մարգարյանը։ Ուշադրություն․ ըստ տեղեկությունների՝ նա զինված է։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել ՆԳՆ ոստիկանություն՝ 1-02 հեռախոսահամարին։ ՀՀ ՆԳՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է, ու այն չի բխում տարածաշրջանի երկրների շահերից․ Էբրահիմ Ազիզի

«Ազգային ճակատ» տելեգրամյան ալիք – Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզի․ «Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է, ու այն չի բխում տարածաշրջանի երկրների շահերից, ուստի Իրանը վճռականորեն դեմ է դրան:  

Կրակոցներ՝ ոստիկանության ծառայողների ուղղությամբ․ մեկ ծառայող զոհվել է

Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։ Ըստ նախնական տվյալների՝ շուրջ մեկ ժամ առաջ, նշված անձին վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Ոստիկանության մեկ ծառայող զոհվել է, մյուս ծառայողը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Կտրվի լրացուցիչ

Հայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը. Sputnik Արմենիա

Հայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ «Հայաստանը Թուրքիային է փոխանցել պատմական Անիի կամրջի վերականգնման աշխատանքների իրականացման վերաբերյալ արձանագրության նախագծի` Հայաստանի խմբագրությամբ տարբերակը»,– ասված է հարցման պատասխանում։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին սեպտեմբերի 6-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Տիկին դեսպանին դիմավորեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Էդիտա Գզոյանը հույս հայտնեց, որ ՀՑԹԻ-ի և ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան միջև ձևավորված հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն ու կխորանան: Լուսինե

Արվում է հնարավորը, որ եզդիական համայնքը պահպանի ազգային ինքնությունը․ Ռուստամ Բաքոյան

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կարգավորման տիրույթում են մարդու իրավունքների պաշտպանությանը, երեխայի իրավունքներին, կրոնին, ազգային փոքրամասնություններին ու բազում այլ շրջանակներին վերաբերող խնդիրներ: Հանձնաժողովն ամենօրյա ընթացակարգով աշխատում է վերը նշված ոլորտային խնդիրներին լուծումներ տալու ուղղությամբ: Այդ է պատճառը, որ հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Տիգրան Պարսիլյանը եւ Մարինա Ղազարյանը

Ռուսները պետք է զիջումներ անեն Իրանին

Կովկասի հարցերով հետազոտող Համեդ Խոսրովշահին իրանական  donya-e-eqtesad կայքում  գրում  է․ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմը և դրա բոլոր հետևանքները, այդ թվում՝ հարավկովկասյան տարածաշրջանում կապուղիների ցանցի ապաշրջափակումը, ի սկզբանե իրականացվել են Մոսկվայից Բաքվին ուղղված կանաչ լույսով»։ Հարավային Կովկասի անվտանգության նոր ճարտարապետության մեջ բազմաթիվ դերակատարների առկայությունը ստիպեց իրանական իշխանության որոշ վերնախավերին սխալ ընկալել գլխավոր դերակատարին: 2020 թվականի պատերազմում Թուրքիայի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031