Օրվա լրահոսը
Թմրամիջոցների օգտագործման դեպքերի հետևում մարդն է, որն ունի առողջության պահպանման, սոցիալ-հոգեբանական վերականգնման կարիք. Արփինե Սարգսյան
Սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագծի հանրային քննարկում, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Արփինե Սարգսյանն արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամին ու քննարկման մասնակիցներին։ Ընդգծելով ռազմավարության նախորդ տեքստի մշակման աշխատանքներում հանրային քննարկման մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը՝ փոխնախարարը նշել
Դանիելյանը «Նոր ալիք 2024»-ում հաղթած երգչուհի Անահիտ Հակոբյանի և երգահան Սյուզաննա Թովմասյան հետ քննարկել է պետություն-մասնավոր հատված համագործակցությանն ուղղված հարցեր
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ընդունել է «Թովմասյան» հիմնադրամի տնօրեն, երգահան Սյուզաննա Թովմասյանին և «Նոր ալիք 2024» միջազգային մրցույթում հաղթած երգչուհի Անահիտ Հակոբյանին: Դանիել Դանիելյանը շնորհավորել է Անահիտ Հակոբյանին՝ մրցույթում տարած հաղթանակի կապակցությամբ և նորանոր հաջողություններ մաղթել միջազգային հարթակներում՝ կարևորելով Հայաստանի ներկայացվածությունը տարբեր միջազգային ստուգատեսներում և մրցույթներում: Անահիտ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար
Վահան Բաբայան. Հետաքրքիր բացահայտում է անում Աշոտ Ղուլյանը Շահրամանյանին Արցախում իշխանության բերելու մասով
Ըստ Ղուլյանի՝ Երևանում դաբրո են տվել և առանց Հայաստանի իշխանության գիտության չի փոխվել Արցախի իշխանությունը
ԵԽ պատվիրակության հետ քննարկվել են ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքն ու ձեռնարկվող միջոցները
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն Արտաքին գործերի նախարարությունում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հարցերով տնօրինության ղեկավար Քլեր Օվեյի գլխավորած՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման վարչության պատվիրակության հետ միջգերատեսչական քննարկմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման ընթացքը և այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցները: Հանդիպմանը բարձր է գնահատվել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցությունը և
«Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի ջրավազանը տարիներ առաջ ապօրինաբար օտարվել է, հիմա էլ բնակելի շենք է կառուցվում»
Ազգային ճակատ. Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները, որոնք տեւական ժամանակ է՝ բողոքում են իրենց շենքի հարևանությամբ ընթացող շինարարությունից, այսօր փակել են Ազատության պողոտան։ Գիտնականները բողոքում են, որ ինստիտուտին պատկանող ջրավազանը տարիներ առաջ ապօրինաբար օտարվել է, հիմա էլ ջրավազանի տարածքում բնակելի շենք է կառուցվում: Շինարարական աղմուկը խանգարում է ինստիտուտի աշխատանքին:
Հարևանների տարածքային ամբողջականությանը ցանկացած սպառնալիք կարմիր գիծ է Իրանի համար
Եթե այս միջանցքը կառուցվի և ավարտին հասցվի, ապա կխափանվի Իրանի տարածքով՝ Ադրբեջանի բեռները Նախիջևան փոխադրելու տարանցիկ և ռազմավարական դերը, իսկ Զանգեզուրի միջանցքի անցումով, զգալիորեն կթուլանա իրանական ապրանքների Հայաստանի տարածքով արտահանման հարցում Իրանի դիրքը, Իրանը գործնականում կկորցնի իր ազդեցության հաղթաթուղթը։
Կապանցի շախմատիստը Սյունիքի մարզպետի կողմից անվանական ժամացույցի ու դրամական խրախուսանքի է արժանացել
Եվրոպայի` մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնության չեմպիոն կապանցի Ալեքս Սահակյան Սյունիքի մարզպետի հրավերով այսօր մարզպետի աշխատակազմում հանդիպում կայացավ Եվրոպայի` մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնության չեմպիոն կապանցի Ալեքս Սահակյանի հետ։ Ռոբերտ Ղուկասյանի կողմից շախմատիստը անվանական ժամացույցի ու դրամական խրախուսանքի է արժանացել։ Մարզպետն ու աշխատակազմի անդամները շնորհավորել են առաջնության ոսկե մեդալակրին, նշել, որ
Նոր կարգավորման ընդունմամբ ԱԱԾ-ն առավել արդյունավետ կիրականացնի գաղտնիության ռեժիմի ապահովման միջգերատեսչական վերահսկողության գործառույթը
Առաջարկվում է օրենսգրքում լրացնել նոր հոդված, որը պատասխանատվություն կնախատեսի պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման բնագավառում օրենսդրության պահանջները չկատարելու համար
Այնթապ գյուղի գերեզմանների մոտ ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ. հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com
Shamshyan.com. Երեկ՝ սեպտեմբերի 5-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Այնթապ բնակավայրի գերեզմանատան մոտ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և կան վիրավորներ, այդ թվում՝ դանակահարված։ Դեպքի վայրում ոստիկանները ու պարեկները հայտնաբերել են արնանման հետքեր,
«Սա խոսում է այն մասին, որ մենք մոտ ենք խաղաղության պայմանագրին»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Ալիեւի հայտարարության մասին
«Իհարկե, շատերը հիմա կասեն՝ այդ պայմանագիրը ոչ մի խնդիր չի լուծում, բայց այդ պայմանագիրը տալիս է խաղաղության հասնելու հեռանկար»։
Վահե Գևորգյանը՝ համատեղության կարգով, Մոնղոլիայում ՀՀ դեսպան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՀԵ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՄՈՆՂՈԼԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահե ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Մոնղոլիայում Հայաստանի
«Լավ, սա՞ է ՊՆ վերաբերմունքը զոհված զինծառայողի ծնողին, սրանից հանրությունն էլ է հետեւություն անելու, զոհված տղայի ծնողն էլ»․ԱԺ հանձնաժողովը մերժեց Գեղամ Նազարյանի նախագիծը
«Սեպտեմբերի 2-ին որոշում են, որ Կիրանց գյուղից 28-օրյա հավաքին պետք է գնա 50 տարեկան աշխարհագրության ուսուցիչը․ դա վերաբերմունք է ձեւավորում»։
Դուրովը զիջումների՞ է գնում․ Telegram-ում նոր ֆունկցիա է հայտնվել
Telegram-ը օգտատերերին անձնական չաթերում հաղորդագրություններից բողոքելու հնարավորություն է տվել
«Եթե մի օր փոքր որդիս հարց տա՝ պապ ինչու ես հայ…». Մետաքսե Հակոբյանը իր եւ Ռուբեն Վարդանյանի՝ չհրապարակված զրույցից մի դրվագ պատմեց
Նա որոշեց գալ ապրել Արցախում, ուր իր հայրենակիցները դժվարության մեջ էին
«Իշխանությանը միայն մի բան է կարելի մաղթել՝ շուտափույթ հեռացում, որպեսզի ապագայում նաեւ քննվեն այս իշխանությունների գործողությունները»
«Առավոտի» զրուցակիցն է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ «Այդ տեղեկատվությունը կարելի է դասել ֆեյք նյուզերի դասակարգում ամենաբարձր մակարդակի վրա, որովհետեւ մի իշխանություն, որն ի վիճակի չեղավ լուծելու 2016-ի պատերազմի հետ կապված խնդիրներն, ու մինչեւ այսօր հանրությունը սպասում է այդ զեկույցի հրապարակմանը, մի իշխանություն, որը հատուկ հանձնաժողով ստեղծեց խաղաղ պայմաններում սպանված զինվորների գործերով, եւ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 6-ին կեսօրից հետո, 7-ին և 10-ին երեկոյան ժամերին 8-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 6-ին և 10-ին կեսօրից հետո, 7-8-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում
Հանձնում են: Եվ նման քայլ անում է մի կառավարություն, որը խոսում էր իր սուվերենության մասին. Ստեփան Դանիելյան
ՀՀ-ն նման փաստաթուղթ ստորագրելով, պաշտոնապես ճանաչում է այն փաստը, որ իր տարածքում անկարող է անվտանգություն ապահովել և այդ պարտականությունը հանձնում է մասնավոր կազմակերպությանը, որն ավելի վստահելի է, քան ՀՀ անվտանգության մարմինները:
«Նախաձեռնությունները խոստումնալից են». ՄԱԿ ՊԳԿ գլխավոր տնօրենը ՀՀ-ում այցելել է անտառտնկման, «Կայուն դպրոցական սնունդ»-ի և խաղողագործության ծրագրերի գործընկերներին
ՄԱԿ ՊԳԿ գլխավոր տնօրենը Հայաստանում այցելել է անտառտնկման, «Կայուն դպրոցական սնունդ»-ի և խաղողագործության ծրագրերի գործընկերներին Երևան – Հայաստան իր եռօրյա այցի ընթացքում ՊԳԿ գլխավոր տնօրեն Չյու Դոնգյուն ընդգծել է, որ երկիրը կարող պարծենալ իր հզոր բնական ռեսուրսներով, որոնք կարող են օգտագործվել գյուղական համայնքներում եկամուտներն ավելացնելու և ֆերմերների ապրուստը բարելավելու համար։ «Ագրոանտառային տնտեսության զարգացմանն ուղված նախաձեռնությունները խոստումնալից
ՀՀ ՆԳՆ ոստիկանության դեմ՝ 363 հայց
Վերջերս ուսումնասիրեցի ՀՀ վարչական դատարան դիմած նախարարությունների դեմ գործերը: Պատկերն այսպիսին էր. մինչ սեպտեմբերի մեկը, ՀՀ պաշտպանության նախարարության դեմ կար՝ 98, ՀՀ արդարադատության նախարության՝ 13, ՀՀ ֆինանսների նախարարության՝ 8, ՀՀ առողջապահության նախարարության՝ 5, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության՝ 8, ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ 2, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության՝ 0 (անցած տարվանից առկա
Ալիև. Խաղաղության պայմանագրի տեքստի մոտ 80 տոկոսը համաձայնեցված է
«Ազատություն». «Խաղաղության պայմանագրի տեքստի մոտ 80 տոկոսը համաձայնեցված է: Մենք արդեն հասել ենք սահմանների սահմանագծման, նույնիսկ սահմանազատման գործընթացին։ Սա փոքր քայլ է, 13 կիլոմետրանոց հատված է սահմանազատվել, մենք 1000 կմ սահման ունենք Հայաստանի հետ: Սակայն, սա ճիշտ ուղղությամբ արված քայլ է, և մենք հուսով ենք, որ խաղաղ բանակցությունների վերաբերյալ Ադրբեջանի այս նախաձեռնությունը կհանգեցնի խաղաղության համաձայնագրի
Պատասխանող կողմը ամեն կերպ ձգձգելու է գործի քննությունը. Բագրատ Սրբազանի շահերի ներկայացուցիչ փաստաբան
Նպատակն է, որ ժամանակի ընթացքում հարցի հետաքրքրությունը նվազի
Օրենսդրական նախաձեռնություն ունեմ, որը դրական կանդրադառնա բոլոր վարորդների վրա. Ալեն Սիմոնյան
Հաճելի էր արձանագրել, որ դրական էին խոսում իրենց վերաբերող հարկային նոր փոփոխությունների մասին, խնդիրը միայն իրագործմանը և ձևին էր վերաբերում:
Թևանյանը կարևորել է Արցախից բռնի տեղահանված հայերի և տարբեր երկրներում քրդերի ունեցած խնդիրների քննարկումը միջազգային հարթակներում
Ադրբեջանի կողմից էթնիկ զտման ենթարկված արցախահայերը և սիրիական Աֆրինից Թուրքիայի կողմից բռնի տեղահանված քրդերն ունեն համանման իրավունքների պաշտպանության կարիք
«Ուրիշ բան է, եթե սովետական թշվառները… նավթ լային». Լեռ Կամսար
Մեծանուն երգիծաբանի անտիպն «Առավոտին» է տրամադրել նրա թոռնուհին՝ Վանուհի Թովմասյանը Բանաստեղծ Գեղամ Սարյանը լսում է, որ իր մայրը մեռել է Թավրիզում։ Բնազդաբար, կարծելով, թե սովետական երկրից կարելի է արտասահման անցնել, պատրաստվում է հասնել եւ լալ իր մոր շիրիմի վրա։ Բայց՝ «ստո՛յ», գոչում է սահմանապահ ռուս զինվորը եւ այն կողմից վրա են տալիս սահմանով մեկ կապված
Երևանի քաղաքապետարանի կողմից բնապահպանական փորձաքննության ներկայացված փաթեթը պատշաճ որակի չէ. ԹԻՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնն իր դիտարկումներն է ներկայացրել Երևանի գլխավոր հատակագծի և դրա ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) հաշվետվության վերաբերյալ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԵՎ ԴՐԱ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ շրջակա միջավայրի կայքում 2024 թվականի հուլիսի 24-ին տեղադրվել են Երևանի քաղաքապետարանի պատվերով «Երևաննախագիծ» ՓԲԸ կողմից մշակված և բնապահպանական փորձաքննության ներկայացված «Երևանի գլխավոր հատակագիծ.
Իրանը դեմ է այլ երկրների ներկայացուցիչների կողմից Սյունիքում կոմունիկացիաների վերահսկմանը. դեսպան Սոբհանի
Թուրքիայում կայանալիք 3+3 ձևաչափով արտգործնախարարների հանդիպման ամսաթիվը որոշված է, տեղեկատվությունը շուտով կհրապարակվի։
Ինչու է օպերային դիվան ժամանակին լքել երկիրը
Մարիա Գուլեգինա-Մեյթարջյանը Երեւանում է Համաշխարհային օպերային արվեստի ամենավառ եւ պահանջված մեգաաստղերից լավագույն դրամատիկական սոպրանո, մեր հայրենակից Մարիա Գուլեգինա- Մեյթարջյանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա սեպտեմբերի 7-ին՝ Պուչինիի «Տուրանդոտ»-ում եւ 11-ին՝ գալա համերգով։ Ապագա դիվան ծնվել է Օդեսայում, հաճախել է բալետի եւ ռիթմիկ մարմնամարզության պարապմունքների, բայց ավելի շատ սիրել է
Պանթյուրքիստական Netflix կլինի՞
Պետք չէ թերագնահատել թուրքական կինոյի կուտակված հսկայական փորձն ու ազդեցությունը։ Այսօր Թուրքիայում արտադրված հեռուստասերիալները հեռարձակվում են աշխարհի ավելի քան 170 երկրներում՝ հասնելով շուրջ 750 միլիոն լսարանի։
Զաքիր Հասանովը և Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատար Հիքմեթ Միրզոևը ստուգել են ստորաբաժանումների մարտական պատրաստությունը Հայաստանի հետ պայմանական սահմանին
ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավար Զաքիր Հասանովը և ցամաքային զորքերի հրամանատար Հիքմեթ Միրզոևը ստուգել են ստորաբաժանումների մարտական պատրաստությունը Հայաստանի հետ պայմանական սահմանին»,-նշում են ադրբեջանական աղբյուրները։ Մինչ դա զուգահեռ իրականության մեջ ՀՀ կառավարությունը քննարկում է՝ թե ինչու են մարդիկ շատ պատվերներ անում ռեստորանում ու
«Դավթաշենի այգին վերջին մեկ տարում չի գործում, և սա այն դեպքում, երբ այն վերանորոգելու համար նախորդ տարի որոշում է կայացվել հատկացնել 437 միլիոն դրամ կամ շուրջ 1 մլն 100 հազար դոլար»
Դավթաշեն վարչական շրջանում «Ո՛չ թալանին» կարգախոսով իրականացվող ակցիայի ժամանակ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանն ուշադրություն է հրավիրել այնտեղ գտնվող այգու խնդրի վրա։ Նա ընդգծել է, որ Դավթաշենի այգին վերջին մեկ տարում չի գործում, և սա այն դեպքում, երբ այն վերանորոգելու համար նախորդ տարի որոշում է կայացվել հատկացնել 437 միլիոն դրամ կամ շուրջ 1 մլն 100 հազար դոլար։ Դրանից 100


















































