Օրվա լրահոսը
Բագրատ Եսայանի, Նարեկ Մանթաշյանի, Տարոն Մանուկյանի գործով վճիռը բեկանելու և նրանց արդարացնելու որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել. «Փաստինֆո»
ՀՅԴ գործիչ Բագրատ Եսայանի, Նարեկ Մանթաշյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդու՝ Տարոն Մանուկյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Երևանի ավագանու անդամ Արշակ Սարգսյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի՝ արդարացման դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել։ Քրեական դատարանների խոսնակ Լիանա Ռաֆայելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այն դեռևս վարույթ չի ընդունվել, քննարկման փուլում է։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝
Վատ շրջապատում ու վտանգավոր ականներով
Ինչո՞ւ ենք շարունակում փաստաթղթեր ընդունել մի երկրի հետ, որն այդ փաստաթղթում ամրագրված դրույթներն ավելի վաղ արդեն ոտնահարել է… Այդպե՞ս է Ադրբեջանը շարունակելու «հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը» Օգոստոսի 30-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի
Հայկ Դեմոյան. Կոչ եմ անում սփյուռքահայ մեր հայրենակիցներին՝ ձեռնպահ մնալ Երևանում Համաշխարհային հայկական 2-րդ գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցելուց
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը Կոչ եմ անում սփյուռքահայ մեր հայրենակիցներին, ձեռնպահ մնալ սեպտեմբերի 17-20-ը Երևանում անցկացվելիք այսպես կոչված Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցելուց: Ձեր մասնակցությամբ դուք` – Լեգիտիմացնում եք ՀՀ իշխանությունների` Արցախը հայաթափելու ռուս-ադրբեջանա-թուրքական ծրագիրը, որին մասնակցություն են բերել նաև ՀՀ իշխանությունները: – Լեգիտմացնում եք հակաօրինական ու հակասահմանադրական
«Միսս տիեզերք Հայաստան» մրցույթն անցկացվել է Մոսկվայում, հաղթել է ազգությամբ ռուս մասնակիցը
Այլ երկրի քաղաքացի Յուլյա Պավլիկովան է ձեռք բերել մրցույթի անցկացման իրավունքները
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ուկրաինայի նորանշանակ արտգործնախարարին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թուրքիայում Ուկրաինայի նախկին դեսպան, երկրի նորանշանակ արտգործնախարար Անդրիյ Սիբիհային: «Ակնկալում եմ մեր ներգրավվածությունը և համագործակցությունը Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունների հետագա զարգացման գործում», – «X»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտգործնախարարը։
Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի շնորհիվ արևային էներգիան հասանելի կլինի Սյունիքի սահմանամերձ շրջաններում
Ucom ընկերությունը «Արևորդի» ՀԿ-ի հետ համատեղ Սյունիքի մարզի Կապան համայնքի Շիկահող բնակավայրում կայուն էներգիայի ներդրման հերթական ծրագիր է իրականացրել: Շիկահող բնակավայրի մշակույթի տան տանիքին տեղադրվել է 10.44 կՎտ/ժ դրվածքային հզորության արևային կայան, որը կապահովի թե՛ մշակույթի տան, թե՛ վարչական շենքի և թե՛ բնակավայրում առկա արտաքին լուսավորության էլեկտրաէներգիայի ծախսը։ Շիկահողի մշակույթի տունը չափազանց կարևոր է համայնքի
Պետությունը կորցնելու հնարավորությունը աստիճանաբար դառնում է «նոր նորմալություն». Վահե Հովհաննիսյան
Այս իշխանության օրոք ստացել ենք նոր իրականություն՝ Հայրենական ՄԵԾ Պարտություն։ Այդ իրականությունը գիտակցելը և դրա հետ հաշտվելը տարբեր բաներ են։
Վիտալի Մանգասարյան. «Հիմք է նախապատրաստվում անկլավները հնարավորինս արագ Ադրբեջանին վերադարձնելու ուղղությամբ». «Հրապարակ»
Այսինքն՝ Ադրբեջանը մի պայծառ օր հայկական կողմին, այս կամ այն ձեւով ստիպելով, ինչ-որ նոր փաստաթուղթ դաշտ բերելով, կարող է ասել, որ, գիտե՞ք ինչ կա՝ էլ ի՞նչ Ալմա-Աթա, ինչ բան, հիմա արդեն այս նոր փաստաթղթի շուրջ ենք բանակցելու
«Ասացի՝ Արմեն ջան, Մարթայենց տանը լուրջ խնդիր կա, քո նկատմամբ էլ այն ջերմությունը չկա, էս հարցը դու ես սրել, քո քաղաքական լայվերն են սրել, դու էլ լուծում տուր»․ Կարեն Ակոպյան
Արմեն Աշոտյանի գործով առանցքային վկա Կարեն Ակոպյանի հարցաքննությունը երեկ շարունակվեց։ Վկան ընդմիջումից հետո չցանկացավ մասնակցել հարցաքննությանը, նախագահող դատավորն առարկեց, Կարեն Ակոպյանն էլ ի պատասխան ասաց․ «Այսինքն՝ ինձ հիմա պետք է բռնի հարցաքննե՞ն»։
«Հայաստանում դե ֆակտո դատը սկսել է, առնվազն Ռուբեն Վարդանյանի նկատմամբ: Մի քիչ էլ, ու կարող է նույնիսկ մրցակցեն Ադրբեջանի մեղադրող դատախազի հետ». Հակոբ Բադալյան
Ի՞նչ է նշանակում «Ռուբեն Վարդանյանը պետք է կարողանա դատաքննության ժամանակ մեղադրանքները հերքի»:
Կիմ Բալայան. «Հայաստանում ո՛չ կարգ է գործում, ո՛չ օրենք: Իշխանության համար տարբերություն չկա, թե ինչ մոդել է». «Հրապարակ»
Բալայանը հիշեցրեց Փաշինյանի կուսակցության ծրագրային դրույթները՝ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացում, անկախության ամրապնդում եւ այլն․ «Ամեն ինչ կար ծրագրում, այդ թվում՝ հետպատերազմյան ծրագրում, բայց իրականության մեջ գնաց լրիվ հակառակ ուղղությամբ։
«Oil Change International» ընկերության ներկայացուցիչը Բաքվի վարքագիծը «երկրի հեղինակութունը «կանաչացնելու», այսինքն` սվաղելու միջոց» է որակել. «Ազգ»
«Նավթ եւ գազ արտահանող մի երկիր, որն իր կենցաղային աղբը դեռեւս չի կարողանում զանազանել եւ լրագրողներին ու մարդու իրավունքների պաշտպաններին բանտարկում է, այս տարվա նոյեմբերին հյուրընկալելու է միջազգային կարեւոր մի համաժողով` նվիրված կլիմայի հարցերին, վրդովեցնելով «կանաչ էներգիայի» ջատագովներին եւ միջազգային դիտորդներին, որոնք նշում են, թե Ադրբեջանն օգտագործում է առիթը «սվաղելու» իր հեղինակությունը», նշված է BBC-ի՝
Հայրս՝ Արամ Հովհաննիսյանը, որևէ ներգրավվածություն չունի իմ կողմից նշված հողակտորը գնելու գործընթացին. «Ժողովուրդ»
Սեպտեմբերի 5-ին Hetq.am-ը հրապարակել էր, որ կարիերային զուգահեռ ոստիկանապետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի որդին սեփականաշնորհել է ոստիկանության կողմից օգտագործվող կայանատեղիի տարածքը, ապա զավթել է Երևան համայնքի հողամասը, ապօրինի շինարարություն արել, որը հետագայում օրինականացրել է։ «Հետքը» պարզել է ոստիկանապետի որդու կատարած ապօրինությունները, բացահայտել համակարգված գործողությունների շղթան։ «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով մի քանի հարց ուղղեց ՀՀ ոստիկանապետի որդուն՝
Քաղաքական հայացքների համար չի կարելի այդպես վարվել դասախոսի հետ. Հենրիկ Էդոյան. «Հրապարակ»
«Հրապարակի» զրուցակիցը բանաստեղծ, ԵՊՀ նախկին դասախոս Հենրիկ Էդոյանն է: – Պարոն Էդոյան, տարեցտարի ուսանողների թիվը բուհերում եւ անգամ մայր բուհում նվազում է: Արտասահմանյան գրականություն մագիստրոսական ծրագիրն էլ, որի շրջանակներում Դուք դասախոսություններ էիք կարդում, արդեն երկու տարի է՝ առհասարակ չի բացվում, քանի որ դիմորդներ չկան: Ինչո՞ւ այժմ երիտասարդները չեն հետաքրքրվում կրթությամբ: – Այո, մագիստրատուրայում ուսանողներ չկան,
Աշխարհի երիտասարդական առաջնությունում պայքարը սկսում են Հայաստանի ազատ ոճային ըմբիշները
Մեր տղաներից այսօր պայքարի մեջ կներգրավվեն Հայկո Գասպարյանը՝ 57 կգ, Արման Մուսիկյանը՝ 65 կգ, Վլադիմիր Ազարյանը՝ 70 կգ եւ Արեն Իսրայելյանը՝ 79 կգ:
Ռազմարդյունաբերական կառույցը լուծարելով՝ կառավարությունը գնում է հուսահատ քայլի. Քերոբյան
Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտի լուծարումը շոշափելի հետքայլ է ռազմական արդյունաբերության ոլորտում։ «Sputnik Արմենիայի» հետ զրույցում ասել է Տեխնոլոգիական ոլորտի փորձագետ, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը` մեկնաբանելով կառավարության համապատասխան որոշումը։ Կառավարության սեպտեմբերի 5-ի նիստում, ի թիվս այլ չզեկուցվող նախագծերի, ընդունվել է նաև «Ռազմատեխնիկական գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ–ը լուծարելու մասին որոշումը։ Հատկանշական է, որ ինստիտուտը ստեղծվել էր 2018թ.–ի
Այցերն անվտանգության հետ կապ չունեն
Հիշո՞ւմ եք, երբ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստան էր այցելել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի այն ժամանակվա խոսնակ Նենսի Փելոսին, ինչ ոգեւորություն էր տիրում հայկական «արեւմտամետ» շրջանակներում՝ վերջ, փրկված ենք, Ալիեւը այլեւս երբեք չի համարձակվի դիմել ուժային գործողությունների: Փելոսին իսկապես իր աջակցությունն էր հայտնել Հայաստանին, բայց, ի հեճուկս մերոնց վարդագույն երազանքների, նրա այցից մի տարի անց Ադրբեջանը նոր
Պետություն ու Եկեղեցի համագործակցությունը, փոխլրացնող գործողությունները կենսական անհրաժեշտություն են. «Ազգ»
Նման համագործակցություն, ինչ-ինչ հարցերում, եղել է նույնիսկ սովետական վերջին տասնամյակներում:
Այս տեմպերով որ գնա, միջանցքի վերահսկողությունն իրականացնելու համար տենդեր էլ կհայտարարեն. «ՉԻ»
Ավելին, կարող է «Մեկ պատուհանով» էլ հարցը փակեն, միջանցքը որևէ ՍՊԸ-ի տան, պրծնեն:
Հայաստան-Կանադա բարեկամական 21 հոգանոց խմբի ընդդիմադիր ղեկավարը չի ընդգրկվել Կանադա մեկնող պատվիրակության կազմում. «Ժողովուրդ»
Ալեն Սիմոնյանի միանձնյա որոշմամբ կազմված Կանադա մեկնող պատվիրակության կազմում ընդդիմությունը չունի ներկայացվածություն
Անահիտ Ավանեսյանը կարևորել է քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրերը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ
Օկամպոն գալիս է Հայաստան
Բուենոս Այրեսից հղած իր հաղորդագրությամբ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ին ժամանելու է Հայաստան՝ Ամենայն Հայոց Հայրապետի ու Ճշմարտություն եւ արդարություն կենտրոնի հրավերով։ Շնորհակալություն հայտնելով հրավիրող կողմերին՝ Օկամպոն հավաստիացնում է, որ ամբողջ աշխարհում ծավալվել է նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայական փոփոխությանը նվիրված COP 29 համաժողովին ընդառաջ հանուն բռնագաղթված արցախահայերի
Արարատ Միրզոյանը հանդես է եկել ԱԳ նախարարության գործունեության մասին զեկույցով
Սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ԱԳ նախարարության գործունեության մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ «Քաղաքացիական պայմանագիր»
Մխիթար Հայրապետյանն այցելել է «Հայկական աերոտիեզերական գործակալություն»
Աերոդինամիկ խողովակ, աերոտիեզերական սարքեր, միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդչային կոմպոնենտների արտադրության հավակնոտ պլաններ․ Մխիթար Հայրապետյանն այցելել է «Հայկական աերոտիեզերական գործակալություն» ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 5-ին այցելել է «Հայկական աերոտիեզերական գործակալություն», որի նպատակն է հայկական աերոտիեզերական ոլորտի զարգացումը: Գործակալության հիմնադիր, աերոտիեզերական ոլորտի փորձագետ Մհեր Մեհրաբյանը նախարարին ներկայացրել է գործակալության հիմնադրման պատմությունը, գործունեությունը, նպատակներն ու
Թաթոսի կտավներն առանձնանում են իրենց բազմաժանր թեմատիկայով ու գույներով. Տիգրան Ավինյան
Թաթոսի կտավներն առանձնանում են իրենց բազմաժանր թեմատիկայով ու գույներով: Իր արվեստանոցում ստեղծագործական շունչը զգացվում է յուրաքանչյուր կտավում, որոնք շուրջ 6000 են։ Գեղանկարչության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանին (Թաթոս) շնորհել եմ «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչումը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան
Սահմանների փոփոխությունը բացարձակապես անընդունելի է և «կարմիր գիծ» է Իրանի համար. Իրանի ԱԳ նախարար
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ X-ի իր էջում գրել է. Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը սոսկ նախապատվություն չեն, դրանք մեր ազգային անվտանգության հիմքն են։ Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից ցանկացած սպառնալիք մեր հարևանների տարածքային ամբողջականությանը կամ սահմանների փոփոխությունը բացարձակապես անընդունելի է և «կարմիր գիծ» է Իրանի համար: «Հայկական ալիք»
Դեսպան Մկրտչյանն ընդգծել է հայ-հունական հարաբերությունների գերազանց մակարդակը
Սեպտեմբերի 3-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Թեոդորա Բակոյանիին։ Դեսպան Մկրտչյանը, ողջունելով տկն․ Բակոյանիին, ընդգծեց հայ-հունական հարաբերությունների գերազանց մակարդակը և կարևորեց խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ համագործակցությունը խթանելու համատեքստում։ Դեսպանը մասնավորապես ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները, սահմանազատման գործընթացը
Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ
ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն աշխատանքային այց են կատարել Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սբ. Երրորդություն եկեղեցի։ Քննարկվել են նախագծով նախատեսված աշխատանքները, դրանց իրականացման հաջորդականությունը և բարեկարգման աշխատանքները: Համաձայնեցվել է վերականգնվող եկեղեցու քարի գույնը, ցուցումներ են տրվել աշխատանքների իրականացման մեթոդաբանության վերաբերյալ՝ պատերի արտաքին
Ալեն Սիմոնյանն իր պատվիրակության կազմով կմեկնի Հունգարիա
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ. 1.Պաշտոնական այցով 2024 թվականի սեպտեմբերի 17-19-ը Բուդապեշտ (Հունգարիա) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը հետեւյալ կազմով. Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահ Հռիփսիմե ԳՐԻԳՈՐՅԱՆ Ազգային ժողովի
Հայաստան՝ առանց Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի արևելքի․ Ադրբեջանի նոր քարտեզները
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ները իրենց կայքերում ու սոցցանցերում սկսել են ակտիվորեն շրջանառել Հայաստանի նոր քարտեզը, որից հանված են Տավուշը, Գեղարքունիքի արևելքը, Վայոց Ձորը և Սյունիքը։ Դրանք ներառված են Ադրբեջանի կազմում, իսկ Հայաստանին թողնված է ընդամենը 9-10 հազար քառակուսի կիլոմետր տարածք։ Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր կլինի «խաղաղության պայմանագիր» կնքել մի երկրի հետ, որը տարածքային


















































