Օրվա լրահոսը

Երևանում ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը. օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը (2024թ.) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, ◾️Նոր Նորքում՝ օգոստոսի 29-ին, 30-ին, սեպտեմբերի 3-ին և 4-ին, ◾️Շենգավիթում՝ սեպտեմբերի 4-ին, ◾️Արաբկիրում՝ օգոստոսի 29-31-ը և սեպտեմբերի 4-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️Նոր Նորքում՝ սեպտեմբերի 4-ին, ◾️Կենտրոն, Արաբկիր

ՀԿԴ-ում Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը չկայացավ պատասխանողների ներկայացուցիչների խնդրանքով

Գլխավոր դատախազության ընդդեմ Հրայր Թովմասյանի եւ Լամարա Խուդավերդյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին դատական նիստը Հակակոռուպցիոն դատարանում նախ սկսվեց հինգ րոպե ուշ հայցվորի ներկայացուցիչ Գեւորգ Քոչարյանի ուշանալու պատճառով, ապա նախագահող դատավոր Լիլի Դրմեյանը նիստը հետաձգեց պատասխանողներ Հրայր Թովմասյանի եւ Լամարա Խուդավերդյանի ներկայացուցիչներ Արթուր Հովհաննիսյանի եւ Արամ Օրբելյանի՝ դատական նիստը հարգելի պատճառով հետաձգելու վերաբերյալ

Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը` օգոստոսի վերջին շաբաթում

Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. օգոստոսի 25-31-ը (2024թ․) ◾️Արարատ քաղաքում օդում փոշու պարունակությունը չի գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ ◾️Հրազդան քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ օգոստոսի 28-ին։ ◾️Վանաձոր քաղաքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան՝ օգոստոսի 25-ին, 27-ին, 30-ին և 31-ին։   «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի

Թվայնացման նոր լուծումների արդյունքում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում քաղաքացիների սպասարկումը կիրականացվի առավել արդյունավետ համակարգով

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում առաջիկա շաբաթվա ընթացքում կներդրվի հերթերի կառավարման նոր համակարգ։ Թվայնացման այս լուծումը հնարավորություն կտա առավել արդյունավետ կառավարել քաղաքացիների սպասարկումը՝ նվազագույնի հասցնելով հերթերը։ ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներում հերթերի կառավարման համակցված (օնլայն և կտրոնային) համակարգը հնարավորություն կտա քաղաքացիներին հավասարապես օգտվել թե՛ էլեկտրոնային հերթագրման, թե՛ տեղում՝ կտրոնով սպասարկվելու հնարավորությունից։ Քաղաքացիների հարմարավետությունը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ կպահպանվի

Մինչեւ վերջին հիվանդը չտարհանվեր, ես դուրս չէի գա. Հայացքն Արցախին․ Մարատ Հարությունյան

«Հայացքն Արցախին» հաղորդման հյուրը արցախցի բժիշկ Մարատ Հարությունյանն է։ Բժիշկ դառնալը նրա համար մանկության երազանք չէր։ Հիմա այն դարձել է ապրելակերպ ու չի զղջում իր ընտրության համար։ Արցախի համար ամենածանր, ամենադժվար օրերին նրա հետ էր։ Գտնում է, որ անընդհատ պետք է առաջ շարժվել, աշխատել, արարել` անցյալի հիշողությունները սրտում պահելով։ Ըստ նրա` միայն այդպես կարող ենք

Մհեր Գրիգորյանն ընդունել է «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության տարածաշրջանային նախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Մարիոթ Ինթերնեյշնլ» ընկերության տարածաշրջանային (Եվրոպա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա) նախագահ  Սաթյա Անանդին, ով ժամանել էր Հայաստան «Քորթյարդ բայ Մարիոթ» նոր հյուրանոցային համալիրի բացման արարողությանը մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է հեղինակավոր միջազգային կազմակերպությունների գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով դրանց դերը երկրում ճիշտ բիզնես մշակույթի զարգացման տեսանկյունից: Այս համատեքստում փոխվարչապետն օրինակելի է

«Ութ-ինը նիստ վկային հարցաքննում, տանջում են, մի նախադասություն հօգուտ մեղադրանքի չեն գտել»․ Տիգրան Աթանեսյան

Տիգրան Աթանեսյանը վստահեցրեց՝ Արմեն Աշոտյանի գործով դատավոր Դոլմազյանը կամ մյուս դատավորներն այդ ամենի հետ կապ չունեն և չեն կարող ունենալ։

Վլադիմիր Գասպարյանի գործով հարցաքննվում են վկաները

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սուրիկ Խաչատրյանի նախագահությամբ կայացավ ՆԳ նախկին նախարար Վլադիմիր Գասպարյանի եւ նրա հետ փոխկապակցված Սուսաննա Սարդարյանի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվեցին վկաներ Մուշեղ Մելքոնյանը եւ Հարություն Գումրոյանը: Մյուս վկաների չներկայանալու պատճառով այսօրվա դատական նիստը հետաձգվեց: Դատարանը որոշեց հաջորդ դատական նիստին, որը նշանակվեց հոկտեմբերի 17-ին ժամը 10:30-ին, վկաներին ծանուցել ոստիկանական ստորաբաժանումների միջոցով:

«Նիկոլի հնարավոր վերարտադրությունը խաչ է քաշելու ՀՀ պետականության վրա»․ Արմեն Աշոտյան

Ըստ Արմեն Աշոտյանի՝ խաղաղության պայմանագրից դուրս ցանկացած համաձայնություն ՀՀ գործող իշխանությունների և Ադրբեջանի միջև էլ ավելի վտանգավոր է, քան բուն խաղաղության պայմանագիրը։

«Կիրանցում հիմա ոչ թե հաստ չեզոք գոտի է հանդիսանում շփման գիծ, այլ մի բարակ գծով գնացող սահման է, փշալար, որից անմիջապես այն կողմ այն մյուս պետությունն է, անմիջապես այս կողմ՝ էս մի պետությունը». Արման Եղոյան

ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Արման Եղոյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե որոշակի տարածքներում իրականացվում է սահմանազատում եւ դրա արդյունքում Բաքուն ստանում է իր ակնկալած հատվածները, ասաց. «Իսկ ո՞վ է ասում, որ Կիրանցում մենք չենք ստացել մեր ակնկալած հատվածները: Մենք ստացել ենք չեզոք գոտու մեր հատվածը: Առաջ, որ այնտեղ մարդ չէր կարող

ՀՀ-ի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը վերաբերող հարցերը Անահիտ Մանասյանի ու Քլեր Օվեյի քննարկման օրակարգում են եղել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 5-ին ընդունել է Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քլեր Օվեյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են ՄԻԵԴ վճիռների կատարման բաժնի ներկայացուցիչներ Պավլո Պուշկարն ու Տատյանա Կոժոկարուն, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը,  Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի

Այս տարի ընդունելության արդյունքները թե՛ արհեստագործական, թե՛ միջին մասնագիտական կրթական ծրագրերում ավելի դրական են նախորդ տարվա համեմատ

«Պետք է փորձենք աշխատաշուկայի բացը լրացնել ՄԿՈւ կրթությամբ. նույնիսկ IT ոլորտում կան մասնագիտություններ, որոնք բարձրագույն կրթություն չեն պահանջում»

Դիմակավորված անձինք ներկայացել են որպես ԱԱԾ աշխատակից և կնոջը լողավազանի տարածքից տարել անհայտ ուղղությամբ. առևանգման հանգամանքները պարզվում են

Միջոցներ են ձեռնարկվում ինչպես տուժողին, այնպես էլ՝ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Բագրատ Եսայան. «Խափանման միջոցն անցյալ տարվա սեպտեմբերին հանվել է, բայց մինչեւ հիմա փաստացի իմ ելքի վրա արգելք կա»

 «Հայտնի վանկարկման հարցով մենք արդարացվեցինք, փաստորեն 3 ու կես տարի է անցել, վաղեմության ժամկետներն անցել են, արդարացման որոշում կա, բայց երեք ու կես տարի է, չենք կարողանում երկրից դուրս գալ՝ դատական համակարգի գործավարական բարդակի պատճառով, սա Կարեն Անդրեասյանի հիմնարկի բարդակն է»,-հավելեց մեր զրուցակիցը:

«Հայկական Կարմիր խաչի ընկերությունը շարունակում է զավթված մնալ Մխիթար Մնացականյանի ընտանիքի կողմից». ՀԿԽԸ աշխատանքից հեռացված անձնակազմ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) զավթած խումբը մոլորեցնում է հանրությանը և միջազգային գործընկերներին․ «նախագահը» անօրինական է, իսկ գործադիր տնօրենի ժ/պ ներկայացող անձը գրանցված չէ պետռեգիստրում: Հայկական Կարմիր խաչի ընկերության նախկին նախագահ Մխիթար Մնացականյանի ընտանիքն ու մտերիմները, որոնք այս տարվա մայիսի 10-ին կազմակերպելով անօրինական «համագումար» ապօրինի կերպով շարունակում են զբաղեցնել Ազգային գրասենյակը, շարունակում են միջազգային ցանցի

Արամ Հովհաննիսյանի որդին զավթել է համայնքային հողը, տիրացել ոստիկանության կայանատեղիին. «Հետք»

2021 և 2022 թթ․-ին Երևանի քաղաքապետեր Հայկ Մարությանն ու Հրաչյա Սարգսյանը որոշել են օրինականացնել Արամ Հովհաննիսյանի որդու ապօրինությունները։

Աֆղան Մուխտարլին ՄԻԵԴ-ում հաղթել է Ադրբեջանին և Վրաստանին

«Ազատություն». Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին Եվրադատարանում շահել է Ադրբեջանի և Վրաստանի դեմ ներկայացած հայցը։ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը որոշել է, որ Բաքուն ու Թբիլիսին պետք է ընդհանուր 21 հազար եվրո փոխհատուցում վճարեն լրագրողին։ Դատարանը գտել է, որ նրա առևանգման, կոպիտ վերաբերմունքի և անօրինական կերպով Ադրբեջանին հանձնելու դրվագներով Վրաստանը խախտել է մարդու ազատության և անձնական անձեռնմխելիության

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար է նշանակվել Անդրիյ Սիբիհան

Ուկրաինայի Գերագույն Ռադան հաստատել է արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հրաժարականը

Ընդգծվել է Դուբայի բազմահումքային կենտրոնի ողջ ենթակառուցվածքային հնարավորությունների տրամադրման պատրաստակամությունը ՀՀ ոլորտային տնտեսվարողներին

Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է 2024 թ․ Քիմբերլի գործընթացի նախագահող երկիր և Դուբայի բազմահումքային կենտրոնի տնօրեն Ահմեդ Բին Սուլայեմի ղեկավարած պատվիրակությանը։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության՝ որպես այս միջազգային կազմակերպության անդամ, 2024 թ․ Year of Delivery հռչակված տարում ոլորտային արդյունքները և 2026 թ․ փոխնախագահող երկիր դառնալու հավակնությունը։ Երկուստեք դրական է գնահատվել ԱՄԷ և

ԿԸՀ աշխատակազմը մասնակցել է վերապատրաստման դասընթացի՝ ուղղված Հայաստանում ընտրական գործընթացի կիբերանվտանգության ամրապնդմանը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 5-ին հյուրընկալել է  Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան, Ն․Գ․ Ջոն Գալագերի,  Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան գրասենյակի (IFES) տնօրեն Ժերոմ Լեյրոյին և գրասենյակի ներկայացուցիչներին,  «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Կարեն Սիմոնյանը։ ԿԸՀ անդամ

«Դա արդեն էմոցիոնալ ճնշում է»․ Վլադիմիր Վարդանյանը՝ Դանիել Իոաննիսյանին

Դանիել Իոաննիսյանն առաջարկում է ԱԺ-ին Սահմանադրությունում փոփոխություն կատարելու լիազորություն տալ

«Միկրոավտոբուսների համար պատրաստ ենք մաքսատուրքերից ազատել՝ միայն թե այդ ոլորտում զարգացումներ տեղի ունենան»

Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը կուղարկվի ՍԴ

Սիրվարդ Գևորգյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սիրվարդ Գևորգյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ: 2022թ․ նոյեմբերի 25-ից Սիրվարդ Գևորգյանը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը։ ՀՀ արդարադատության նախարարություն

Սեպտեմբերյան դեպքերի դաժան իրողությունների մասին է պատմում Արցախի փրկարար ծառայության գնդապետը. «Ապառաժ»

Բառերով հնարավոր չէ նկարագրել այն, ինչ կատարվում էր այնտեղ։ Մարդիկ վառվում էին մեր աչքի առաջ․ այդ աղեկտուր օգնության ճիչերը դեռ հնչում են իմ ականջներում։ Սեպտեմբերի 26-ին ադրբեջանցիների կողմից 2 մեքենա բենզին տրամադրվեց։ Մի մասը Ասկերանում բաժանվեց մարդկանց՝ մեր ծառայության և ոստիկանության հետ համատեղ հսկողությամբ, որպեսզի չկրկնվի նախորդ օրվա աղետալի դեպքը։

Երբ սկսում ես լուծումներ տալ կուտակված հարցերին, դրանից հարցերը, որոնք դեռ պետք է լուծել, ոչ թե քչանում են, այլ շատանում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Երբ սկսում ես լուծումներ տալ կուտակված հարցերին, դրանից հարցերը, որոնք դեռ պետք է լուծել, ոչ թե քչանում են, այլ շատանում: Սա նաեւ զարգացման տրամաբանությունն է։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031