Օրվա լրահոսը
Սեպի դերակատարությունը Սյունիքին է վերապահված․ «Հայացք Երևանից»
Հանրակրթական դպրոցների 8-րդ դասարանի պատմության նոր դասագրքում տեղ է գտել վիճահարույց մի հատված, ըստ որի՝ XIX դարասկզբին Ռուսաստանը բռնակցել էր Արեւելյան Հայաստանը: Մեծ աղմուկ էր բարձրացել, եւ Ռուսաստանն իր արտաքին քաղաքական գերատեսչության մակարդակով դիմել էր պաշտոնական Երեւանին՝ կոչ անելով չհրապարակել նմանատիպ ապատեղեկատվություններ ու չխեղաթյուրել պատմությունը: ՀՀ-ից, կարծես թե, խոստացել էին վերանայել դասագիրքը եւ շտկել խնդրո
Ինչքան հիշում ենք, Ռուսաստանին քլնգելու «սուրբ գործով» զբաղված են իշխանական գործիչները․ ՉԻ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտարարել է. «Չի կարելի խոսել այլ երկրների մասին վիրավորանքի, հեգնանքի լեզվով, մանավանդ՝ Ռուսաստանի նման երկրի մասին»: ՉԻ.- Հետաքրքիր է, թե սա ում է ուղղված: Ինչքան հիշում ենք, Ռուսաստանին քլնգելու սուրբ գործով զբաղված են իշխանական գործիչները, իշխանությանը սպասարկող քաղաքական ուժերն ու լրատվամիջոցները: Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանությունում»
«Չի կարելի խոսել այլ երկրների մասին վիրավորանքի, հեգնանքի լեզվով, մանավանդ՝ ՌԴ-ի նման երկրի մասին». Նիկոլ Փաշինյանը՝ ՀԺ-ին
«Հայաստանի Հանրապետությունը բոլոր մակարդակներում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին: Մենք այս փուլում այդ որոշումը համարում ենք բավարար: Կարող է լինել բանավեճ, մեկը կարող է ասել, որ բավարար է, մյուսը կարող է ասել՝ անբավարար է: Բայց պետք է նայենք, թե ով ինչ գնահատողական իրավասություն ունի»,-ասաց վարչապետը:
Աննա Հակոբյանի անունից ճաշ է մատուցվել Կատարից և ԱՄԷ-ից ժամանած հյուրերի համար
Օգոստոսի 31-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի անունից ճաշ է մատուցվել «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու համար Կատարից ու ԱՄԷ-ից Հայաստան ժամանած հյուրերի համար: Ճաշին ներկա են եղել ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը
Օգոստոսի 31-ին, ժամը 13:45-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Որոտնավան գյուղի 18-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:54-ին, մարվել՝ 17:30-ին: Այրվել է տան տանիքը (մոտ 140 քմ), տանը կից ավտոտնակի
Դառը մտքերս աշխատում եմ ստեղծարարությամբ ցրել. «Ա1+»
Արցախի Ասկերան քաղաքից է Միքայել Բադալյանը։ Պետական ագրարային համալսարանի գինեգործության բաժինն է ավարտել, սակայն պետական համակարգի աշխատանքը երբեք նրան չէր գերել։ Ընտանիքով գյուղատնտեսությամբ էին զբաղվում։ Ազատ ժամանակը լցնում էր ինքնուս արհեստով՝ ցեմենտից արձանիկներ պատրաստելով, դրանց մեջ շունչ ու հոգի դնելով։ Գինեգործությամբ ևս զբաղվում էր։ «3 հեկտար հողատարածք ունեինք, որտեղ հորս հետ բանջարաբոստանային կուլտուրաներ էինք մշակում
QR կոդով ուղետոմսի գնումը կարելի է իրականացնել ինչպես անկանխիկ եղանակով, այնպես էլ վճարային տերմինալի միջոցով. Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է
Հարգելի՛ քաղաքացիներ, Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հիշեցնում ենք, որ Երևան քաղաքի հասարակական տրանսպորտում իրականացվում են թվայնացված տոմսային համակարգի ներդրման բարեփոխումներ, որոնք միտված են ավելի արագ և հարմարավետ դարձնել տրանսպորտի ուղեվարձի վճարումը։ Հասարակական տրանսպորտում և հատկապես մետրոպոլիտենի կայարաններում հերթերից ու անհարմարություններից խուսափելու նպատակով հորդորում ենք նախապես ձեռք բերել թվային ուղետոմսը ձեզ հարմար եղանակով՝ հավելվածի միջոցով կամ
Արևմուտքը չի ստիպում պաշտոնական Երևանին լինել հակառուսական, այլ Փաշինյանն է ընդունում պատվերներ լինել այդպիսին. Վլադիմիր Մարտիրոսյան
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինչ ասուլիսից հետո Փաշինյանին տեղափոխում և տեղավորում եք Ռուսաստանի կուզեք գրկում, կուզեք թևի տակ, կուզեք возвращение блудного сына կարգավիճակի մեջ, խնդրում եմ հաշվի առեք, որ մոտ քսան օր հետո Մակրոնի այցին զուգահեռ հնարավոր է անեք ուղիղ հակառակը: Կրկին և կրկին: Փաշինյանը երբեք և որևէ պարագայում ռուսամետ կամ
Վենետիկի պարտքը փակած հայի, արծաթե հողաթափերով հայուհիների, Կազանովայի կարծեցյալ տապանաքարի եւ այլնի մասին
Շտրիխներ՝ Վենետիկյան այցելությունից
Օգոստոսի 30-ի երեկոյան տեղումները «եղել են աննախադեպ՝ 17-18 մմ. Երևանի քաղաքապետարան
Օգոստոսի 30-ի երեկոյան տեղացած անձրևի հետևանքով մայրաքաղաքի որոշ հատվածներում անձրևաջրերի կուտակումներ են արձանագրվել: «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկություններով տեղումներն եղել են աննախադեպ՝ 17-18 մմ: Այն գերազանցել է ամսական տեղումների նորմայի քանակը երկու անգամ: Երևանի քաղաքապետարանի սանմաքրման հիմնարկի, ՆԳՆ փրկարար ծառայության և «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցներն իրականացնում են անձրևի հետևանքով առաջացած կուտակումների հեռացման աշխատանքներ: Երևանի
Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելու, դրանց միջև հավասարության նշան դնելու փորձերն անընդունելի են. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այսօր՝ մամուլի ասուլիսում արված հայտարարություններին։ «Հայաստանի վարչապետի՝ հարաբերությունների կարգավորմանը հակասող հայտարարությունները ափսոսանք են առաջացնում», – նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն։ Նրա խոսքով՝ «մեղադրանքները, թե Ադրբեջանի սահմանադրական ակտում տարածքային պահանջներ կան Հայաստանից, կատարելապես կեղծ են։ Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրությունների միջև զուգահեռներ անցկացնելու, դրանց միջև հավասարության
«Նիկոլը կրկին վերադարձավ Ռուսաստանի գիրկը: Նորից բարև զայրացած Ռուսաստան». Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես և վերջին մի քանի ամիսներին բազմիցս ասել ենք՝ Նիկոլը կրկին վերադարձավ Ռուսաստանի գիրկը: Նորից բարև զայրացած Ռուսաստան: Առայժմ ցտեսություն գցված Արևմուտք, զբաղվեք ձեր ընտրություններով: Արցախը ուրացվեց, որպեսզի Արևմուտքի աջակցությամբ Նիկոլը շարունակի իշխանությունից հաճույք ստանալ: Ընթացքի մեջ է Հայաստանի Հանրապետության կենսական շահերի միջազգային աճուրդի հերթական
«Ցավ ի սիրտ ենք արձանագրում, որ այսօր ամեն ջանք գործադրվում է հայ դպրոցի հիմնադիր Հայոց Եկեղեցուն դուրս մղելու նույն դպրոցից». Ամենայն Հայոց Կաթողիկոս
Փորձ է արվում արժեզրկել հայ ժողովրդի կյանքում Ազգային Եկեղեցու հոգեփրկչական, ինչպես նաև ազգային արժեքների և ինքնության պահպանման գործում իրականացրած բացառիկ առաքելությունը՝ հանրակրթական նոր դասագրքերում այլափոխված և աղճատված ներկայացնելով նրա պատմությունը։
Գոռ Խաչատրյանն ու Գոհար Հարությունյանը վազող թիրախ միքս մրցաձևում դարձել են Եվրոպայի չեմպիոններ
Գոռ Խաչատրյանն ու Գոհար Հարությունյանը վազող թիրախ միքս մրցաձևում դարձել են Եվրոպայի չեմպիոններ։ Խաչատրյան – Հարությունյան զույգը 378 միավորով, 2-րդ հորիզոնականով դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակչում՝ 7:5, իսկ արդեն եզրափակչում՝ 6:4 հաշվով հաղթանակ տոնելով մեր հրաձիգները նվաճել են մեր թիմի 5-րդ ոսկե մեդալը այս առաջնությունում։ Հայաստանի հրաձգության ֆեդերացիա
14։05-ից Հայկական ատոմային էլեկտրակայանը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին
14։05-ից Հայկական ատոմային էլեկտրակայանը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին։ Առաջիկա ժամերին ՀԱԷԿ-ը կսկսի աշխատել ամբողջական հզորությամբ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Ստորագրումից հետո և վավերացումից առաջ․ հարցադրումների առանցքում՝ Օվիեդոյի կոնվենցիան
Այս տարվա մայիսին Ստրասբուրգում Հայաստանի կողմից ստորագրվեց կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որն առավել հայտնի է «Օվիեդոյի կոնվենցիա» վերտառությամբ և հանդիսանում է կենսաբժշկության ոլորտում միակ իրավաբանորեն պարտադիր միջազգային փաստաթուղթը: Այդպիսով, Հայաստանը դարձավ կոնվենցիային միացած 37-րդ երկիրը։ Նշենք, որ կոնվենցիան կոչված է պաշտպանելու մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները առողջապահության, բժշկական հետազոտությունների, օրգանների և հյուսվածքների
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Reno» ավտոմեքենաները
ՃՏՊ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին. կան տուժածներ
Անահիտ Մանասյանն ընդգծել է իր հանձնառությունը՝ շարունակելու ակտիվ ներգրավվածությունը հիմնական իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ աշխատանքներին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 28-30-ն աշխատանքային այցով Դանիայի Թագավորությունում էր: Պաշտպանը Կոպենհագենում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Կառավարման խորհրդի անդամների հանդիպմանն ու կառավարման խորհրդի նիստին։ Մասնակիցները, ի թիվս այլնի, քննարկել են ցանցի աշխատանքների, Կառավարման խորհրդի գալիք ընտրությունների, ռազմավարական առաջնահերթությունների, հնարավոր մարտահրավերների հետ կապված հարցեր։ Անահիտ Մանասյանն ընդգծել է իր
Ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 2-ին
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ամփոփվել են պետական ուսումնական հաստատությունների սովորողների և ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ նախնական տվյալները: 2024/25 ուսումնական տարին բոլոր հաստատություններում կմեկնարկի սեպտեմբերի 2-ին. սեպտեմբերի 1-ը՝ Գիտելիքի և դպրության օրը, այս տարի կիրակի է՝ ոչ աշխատանքային: Հանրակրթություն 2024–2025 ուսումնական տարվանից ՀՀ հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր
Ադրբեջանական Կարմիր մահիկն ամուր թելերով կապված է նախագահ Ալիևի ավտորիտար ռեժիմի հետ. OCCRP-ի հետաքննությունը. «Ազատություն»
Ինչպես է Ալիևի վարչակազմը խոչընդոտել Կարմիր Խաչի գործունեությունն Արցախում. OCCRP-ի հետաքննությունը
Ավելի մոտ կենդանիներին. «Կենդանիների խնամքի կենտրոն»-ի նոր ծրագիրը
Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ կենդանասեր երեխաներն այցելել են անտուն շներին, ծանոթացել նրանց խնամքին, սովորել վերջիններիս հետ վարվելու կանոնները: Կենտրոն այցելած երեխաները կերակրել են կենդանիներին, խաղացել նրանց հետ, պատրաստակամություն հայտնել ապաստան գտնելու որոշ շների համար: «Այսպիսի միջոցառումներին մասնակցողները դառնում են մեր թիմի անդամը և իրենց ներդրումն են ունենում անտուն կենդանիներին ընտանիքով ապահովելու գործում»,-նշել
«Ո՞վ Ռուբեն Վարդանյանին գործուղեց Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, վերջում ասեց՝ գիտեք ինչ, մենք իրեն այնքան էլ լավ չենք ճանաչում». Փաշինյան
Փաշինյանը պատասխանեց. «Բոլոր այն որոշումները, որ կայացվել են՝ սկսած նախորդ տարի դեկտեմբերին, այդ թվում գերիների վերադարձի հարցով, շարունակած սահմանազատման գործընթացը, դրանք բոլորը ՀՀ-ի օգտին են այն ընկալմամբ, որ նաեւ Ադրբեջանի Հանրապետության օգտին են:
Հակաազգայնականությունը ազգայնամոլություն է․ 29 հազարականների ֆաշիստացումը
Տարօրինակ է, որ թե՛ ֆաշիստների համար, թե՛ հակաազգայինների համար Գարեգին Նժդեհը ֆաշիստ է։ Այլևս ոչ, որովհետև երկուսն էլ ֆաշիստ են։ Ինչպե՞ս։ Ֆաշիզմը մի խմբի գերակայությունն է մյուսների հանդեպ։ Մենք բոլորիցդ լավն ենք, ուրեմն մեզ ամեն ինչ թույլատրվում է։ Եթե վերացնենք որոշակի էության, բոլորի համար լավ կլինի։ Այս տեսակն իշխանություն բանեցնելիս իրենից տարբերվողներին վերացնելու որևէ արգելակ
«ԼՂ-ի լուծարման վերաբերյալ որոշումը ես չեմ ստորագրել». Փաշինյանի արդարացումը հարցին՝ թե ինչի՞ց է վախենում, որ չի խոսում Արցախի մասին
Ինչ վերաբերում է վերադարձի իրավունքին, պարտավոր ենք անկեղծ ու ուղիղ խոսել՝ էն ընկալումներով, որոնցով ԼՂ-ի մեր մի խումբ հայրնենակիցներ փորձում են ձեւակերպել հարցը, ես դա, ուղիղ պետք է ասեմ, իրատեսական չեմ համարում: Այն ընկալումներով ու ձեւակերպումներով, որոնցով ԼՂ-ի մի շարք ներկայացուցիչեր, նախկին պաշտոնյաներ խոսում են, դա իրատեսական չէ:
Ստացվել է 670 ահազանգ, հեռացվել է 276 տոննա ջուր, արգելափակումից դուրս են բերվել 55 մեքենա
Արգելափակումից դուրս է բերվել 55 տրանսպորտային միջոց։
«Կյանքն այլևս ինձ համար կանգ էր առել: Միայն երկու տարի անց կարողացա իմ մեջ ուժ գտնել. Էլինա Աղաջանյան. «Ա1+»
Մասնագիտությամբ քիմիկ-կենսաբան Էլինա Աղաջանյանը սեփական մաշկի վրա է զգացել 2020 թվականի պատերազմի ծանր հետևանքները: 44-օրյա պատերազմում կորցրել է ամուսնուն, իսկ Արցախի շրջափակման ծանր օրերին ամիսներ շարունակ բաժանված է եղել երեխաներից։ Չնայած կյանքի հարվածներին՝ այսօր ստիպված է ուժեղ լինել։ «Մինչև պատերազմը տանը երեխաների համար տարբեր տեսակի մրգեր էի չորացնում, սիրում էի փորձարկումներ անել, մասնագիտական կարողություններս ստուգել:
«Հեռակառավարող ձեռքեր»՝ ցանկացած կետից, ցանկացած բիզնեսի համար
Viva-ն առաջարկում է սերվերային աջակցության հուսալի և ճկուն ծառայություն Սերվերների ստեղծումն ու դրանց սպասարկումը ենթադրում են ֆինանսական լուրջ ներդրում և բարձրակարգ մասնագետների առկայություն: Դրա պահանջն ունեն շատերը, սակայն ստեղծելու հնարավորություն՝ ոչ բոլորը: Viva-ն առաջարկում է խնդրի լուծում՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ: Ընկերությունը տալիս է սերվերային համակարգերի համատեղակայման ու դրանց սպասարկման մատչելի տարբերակներից օգտվելու հնարավորություն. Viva-ն ընդլայնում
Ի՞նչն է Նիկոլ Փաշինյանին պահում իշխանության
«Խաղաղության՝ Նիկոլ Փաշինյանի մոդելը՝ ամեն ինչ հաձնենք՝ հանուն խաղաղության, վատն է, բայց եթե քիչ թե շատ իրատեսական այլընտրանք ներկայացվի, Նիկոլ Փաշինյանը կպարտվի». «Առավոտի» զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը: «Դրանք հիմնադրույթներ են, որը որ ցանկացած քաղաքական, հանրային շարժման կամ ուժի համար, այսպես ասենք, պարտադիր նվազագույնն է, որը պետք է ներկայացվի հասարակությանը, եթե իրենք ցանկանում են
Ոչ միայն ուրիշի ապրանքն էինք մեր երկրով տանում ՌԴ, այլ նաեւ մեր արտադրանքն էինք արտահանում։ Հիմա արտահանումը դեպի ՌԴ կրճատվում է. «Հրապարակ»
Այս շաբաթ «Լույս» հիմնադրամը եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ամեն մեկը՝ յուրովի, ամփոփեցին տնտեսության զարգացման ցուցանիշները 2024 թվականի առաջին կիսամյակում։ Ըստ «Լույս» հիմնադրամի վերլուծության՝ մեր գործերն այնքան էլ լավ չեն։ Ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքով ի հայտ եկած բարենպաստ գործոնների ազդեցությունը թուլանում է, մշակող արդյունաբերության ու, մասնավորապես, վերջինիս լոկոմոտիվ հանդիսացող ոսկերչական ոլորտում աճը դանդաղում է, շարունակվում է անկումը
Ձորաղբյուր
Ուսումնառություն եւ աշխատանք (հատված որդուս հիշատակի «Հզորը» վիպակից) (սկիզբը՝ թիվ 144-ում) Ձորաղբյուր …Ձորաղբյուրի ԿԱՆԱՉ կենտրոնի մուտքի մոտ մեզ ջերմ գրկախառնությամբ դիմավորեց Նունե Սարուխանյանը։ Բերքի փառատոնի ժամանակ մեր հանդիպումն ավելի քան ցնցող էր թե՛ կազմակերպչական, թե՛ մատուցման, թե՛ ներկայացված անթիվ-անհամար գյուղատնտեսական մթերքների ցուցադրման բարձր մակարդակի տեսանկյունից։ Ներս մտնելուն պես զգացինք, որ նախափառատոնային աշխատանքները հրաշալի էին կատարված։


















































