Օրվա լրահոսը

Նա, ով համարում է, որ հայկական Արցախի էջը փակված է՝ անտեսելով արցախահայության իրավունքն ու վերադարձի հնարավորությունը, անթաքույց սպասարկում է թշնամու շահերը. Սերժ Սարգսյանի ուղերձը

Արցախի հարցը պետք է վերադառնա միջազգային հարաբերությունների օրակարգ: Բավարար ջանքեր գործադրելու, հնարավոր բոլոր միջոցներով նպատակային աշխատանք իրականացնելու պարագայում կարող ենք հաջողության հասնել: Աներկբա է, որ այս հարցում առաջին հերթին անհրաժեշտ է պետական մակարդակով և ազգային շահի պաշտպանության դիրքերից շահագրգիռ աշխատանք իրականացնել, որի համար կարևոր է այդպիսի գիտակցումով իշխանություն ունենալը:

Բարեփոխումների հակառակ կողմը՝ խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների գործերի ձգձգում, չբացահայտում․ ի՞նչ են խոստանում և պնդում պետական մարմինները

Փաստաբաններն ու հարազատները դժգոհում են խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների գործերի քննության արդյունավետությունից, Քննչական կոմիտեից վստահեցնում են՝ այս քրեական վարույթներով նախաքննության կատարումը հանձնարարվում է առավել պատրաստված և փորձառու քննիչի կամ քննիչների խմբի ու մշտապես գտնվում է խիստ վերահսկողության ներքո, ուստի մահվան դեպքով որևէ քրեական վարույթ չի «քնեցվում»։

Սահմանափակվել է ընդդիմադիր երկու գործիչների Մայր բուհում դասավանդելու հնարավորությունը

Իմ շատ սիրելի համալսարանը փորձում են վերածել «ժողովրդավարության ծովի»   ամբողջատիրական կղզյակի, որտեղ խրախուսվում է կոմֆորմիզմն ու հարմարվողականությունը, և ընդհակառակը` հալածվում է ազատ խոսքն ու սահմանափակվում է ակադեմիական ազատությունը

Արամ Սարգսյան. Ժամանակը ապացուցեց, որ երկու աթոռին նստելն է նոր պատերազմի վտանգ

Երկու աթոռներից մեկի ընտրությունը պատերազմի հավանականությունը կտրուկ կնվազեցնի: Պարզապես՝ ՌԴ աթոռին նստելը տանելու է ՀՀ-ի իզգոյացման, բելառուսացման ու ինքնիշխանության կորստի։

ԱԳ փոխնախարար. Հայաստանը փոխանցել է ադրբեջանական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը

Նախարարի տեղակալը վերահաստատել է Հարավային Կովկասում և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամությունը:

Ադրբեջանի վերականգնվող էներգետիկայի փոխնախարարը հայտարարել է, թե «ատոմակայանը կարող է չհամապատասխանել համաշխարհային չափանիշներին», և շեշտել՝ վթարի դեպքում «ոչ միայն Հայաստանը կտուժի»

Ադրբեջանի վերականգնվող էներգետիկայի փոխնախարարը զարմանք է հայտնել Հայաստանում ատոմակայանի անջատման կապակցությամբ և ակնարկել «կիրառվող որոշ տեխնոլոգիաների վերաբերյալ ունեցած անհանգստության մասին»։

ԱԺԲ. Արցախի անկախության հռչակման տարեդարձը նշելը համարում ենք հակասող մեր սկզբունքներին, ուստի չենք մասնակցելու այդ օրվան նվիրված որեւէ միջոցառման

Մենք գտնում ենք, որ Արցախի անկախության հռչակումը եղել է օտարի թելադրանք եւ քաղաքական ռազմավարական սխալ, որը հակասել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի սկզբունքներին:

Երկու օր շարունակ Երևանի սրտում երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը վայելեցին Տիգրան Մանսուրյանի և Հանս Ցիմմերի լավագույն ստեղծագործությունները

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ, ներկայացրեց «Սիմֆոնիկ Երևան» ծրագիրը։ Երկու օր շարունակ Երևանի սրտում՝ Ազատության հրապարակում, երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը վայելեցին Տիգրան Մանսուրյանի և Հանս Ցիմմերի լավագույն ստեղծագործությունները։ Օրեր անց էլ Թումանյանի անվան այգում կրկին դասական երաժշտություն է հնչելու՝ Սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան առաջին միջազգային փառատոնի շրջանակներում: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Խորհրդարանում չեն կարողանում Արցախ բառն արտաբերել, որովհետեւ դրանից հետո իրենց տերերը կզանգեն. Գառնիկ Դանիելյան

Նման շրջաբերական չկա, որ Դաշնակցությունը պատրաստ է զիջել ՀՀ անկախությունը: Ինչ թղթի կտորից են մեջբերում արել, ես չգիտեմ. ԱԺ պատգամավոր

Արցախի լուծարման մասին այնքան չի խոսում Հեյդարի որդի Ալիեւը, որքան՝  Փաշինյանը. Բագրատ սրբազան

Անբարոյականության բացարձակ դրսեւորում է, երբ մեր եղբայրները բանտարկված ու գերեվարված են, գլխապատառ մեկնում ես ինչ-որ թուղթ ստորագրելու. Բագրատ սրբազան

Արցախ վերադարձի հարց Փաշինյանի օրակարգում չկա. Մետաքսե Հակոբյան

Այն  օրակարգերը, որ կան Արցախ վերադառնալու, իրատեսական  է ու ընկալելի աշխարհի համար. Մետաքսե Հակոբյան

Հրդեհ Էջմիածին քաղաքում․ այրվել են արևային կայաններ

Սեպտեմբերի 1-ին, ժամը 15:02-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:30-ին, մարվել՝ 16:24-ին: Այրվել են տան տանիքի (140 քմ) մոտ 100

Էդմոն Մարուքյանն այսօրվա համար մեղավոր տեսնում է նախկիններին եւ ժողովրդին

Վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը յութուբյան հերթական եթերում խոսել է 2021 թվականին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների իր ընկալումների մասին: Նրա մեկնաբանությամբ, երկարատեւ, ծանր բանակցություններից հետո է 2021 թվականի մարտի 18-ին հայտարարվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին եւ այդ պրոցեսները, ըստ էության, արագացրել է գլխավոր շտաբի ապստամբությունը: Ըստ Էդմոն Մարուքյանի, դա

Երևանում անցկացվել է թենիսի միջազգային մրցաշար

Երևանում անցկացվեց թենիսի միջազգային մրցաշար, որին մանակցում էին մինչև 14 տարեկան աղջիկներ և տղաներ: Երևանի քաղաքապետարանի և Թենիսի ֆեդերացիայի նախաձեռնած մրցաշարին մասնակցում էր 10 երկրից՝ 70 մարզիկ: ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վրաստան

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 1-ին պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: ՀՀ ՊՆ

«Ճախրուկ»-ը սիրո մասին է, արժեքներ ձևավորելու ու դրանք փոխանցելու կարևորության մասին է. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 31-ին ներկա է եղել հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» միջազգային 4-րդ փառատոնին։ «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք» կարգախոսով միջոցառումը, որի հիմնադիրներն են երաժիշտ քույրեր Աննա և Անահիտ Մխիթարյանները, անցկացվել է Տավուշի մարզի Գոշ բնակավայրում: Փառատոնին մասնակցել են հատուկ կարիքներ ունեցող անձանց խմբեր և անհատ

Ի վերջո մենք միասին ենք որոշում, թե ինչ միջավայր է պետք մեզ ապրելու համար․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում։ Ողջունելով Կատարից և ԱՄԷ-ից ժամանած հյուրերին՝ Աննա Հակոբյանն իր խոսքում ընդգծել է, որ նրանք արժեքավոր և կարևոր մասակցություն կունենան համաժողովին, իսկ մասնակիցները կհեռանան նոր գիտելիքներով, հմտություններով ու հնարավորություններով, գործակցությունների պայմանավորվածություններով։ «Ես

Փաշինյանը ոչ թե անուղղակի, այլ շատ ուղղակի է աջակցել Բաքվին՝ փաստացի Ռուբեն Վարդանյանի հարցում կրկնելով Ալիևի ասածները․ Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «Փաշինյանն անուղղակիորեն պաշտպանել է Բաքվին Ռուբեն Վարդանյանի հարցում»,-այսպես են բնութագրել ադրբեջանական լրատվամիջոցները Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ Փաշինյանի ասածը։ Ըստ իս՝ Փաշինյանը ոչ թե անուղղակի, այլ շատ ուղղակի է աջակցել Բաքվին՝ փաստացի Ռուբեն Վարդանյանի հարցում կրկնելով Ալիևի ասածներն ու ադրբեջանական լրատվամիջոցների քարոզչությունը։ Ինձ համար

Պատմության մեջ առաջին անգամ Արցախը հանձնված է և հայաթափված, կրթօջախները՝ լքված․ Արման Ղարաբեկյան

Թաղավարդի Աշոտ Գրաշու անվան միջնակարգ դպրոցի 81-րդ շրջանավարտ, «Արմադա» վերլուծական կենտրոնի քարտուղար Արման Ղարաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի՜ գաղափարակից ընկերներ, հայրենակիցներ, բարեկամներ, սիրելի՜ աշակերտներ, այսօր սեպտեմբերի մեկն է`Գիտելիքի և դպրության օրը։ Հատկանշական է, որ մյուս տարիների պես Արցախում ևս պետք է ղողանջեր դպրոցական առաջին զանգը։ Պատմության մեջ առաջին անգամ Արցախը հանձնված է և հայաթափված, կրթօջախները՝ լքված։

«Դասավանդելն իմ արյան մեջ է». Նարինե Դավոյան

Նարինե Դավոյանն առաջիններից է, որը  կիրառել է փոխներգործակցության ուսուցման մեթոդները ՝ սովորողների ավելի խորը ներգրավվածության համար

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

 Ուշադրություն Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 1-2-ին, 5-6-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-16 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝

Այս տարի «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցելու հայտ էր ներկայացրել շուրջ 400 դիմորդ

Արդեն երրորդ տարին է՝ Հայաստանի խորհրդարանում անցկացվում է «Ամառային դպրոց» ծրագիրը: Օգոստոսի 19-ին մեկնարկած ծրագիրն արդեն ավարտվում է, եւ ԱԺ նիստերի դահլիճում խորհրդանշական միջոցառմամբ տեղի է ունեցել ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անունից շրջանավարտներին հանձնել է ավարտական հավաստագրերը: «Ամառային դպրոց»

Սա համատեղ ասուլիս էր՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների․ Վահե Հովհաննիսյան

Երեկվա ասուլիսում հնչել են ծայրահեղ վտանգավոր գաղափարներ։ Դրանց զարգացումը հնարավոր է կանխել, եթե լինի գրագետ հակադարձում։ Ամենավտանգավորը կլինի գրագետ հակադարձման բացակայությունը։ Ֆիքսենք, որ սա համատեղ ասուլիս էր՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների։ Անմիջապես ասուլիսից հետո Նիկոլի բոլոր ձևակերպումները սկսեցին կրկնել ու ամրապնդել ովքե՞ր. Ադրբեջանի պաշտոնյաները։ Մնացած անհրաժեշտ հակադարձումների մասին՝ կետ առ կետ. Արցախի իշխանություններն իրենց ուղղված

Առաջին անգամ Արցախում դպրոցների զանգերը լուռ են․ «Ապառաժ»

«Ապառաժ» – Այսօր գիտելիքի եւ դպրության օրն է։ Արցախում այն ամեն տարի դիմավորում էին մեծ ոգեւորությամբ, առաջին անգամ Արցախում դպրոցների զանգերը լուռ են։ Արցախցի հազարավոր փոքրիկներ հաճախելու են Հայաստանի եւ աշխարհի տարբեր երկրների դպրոցներ, սակայն իրենց հոգում Արցախն է՝ հարազատ դպրոցը։ Շնորհավո՛ր, սիրելի դպրոցականներ, դպրությանն ու սերունդների կրթության նվիրյալներ, սիրելի ուսուցիչներ, ձեր նվիրական ավանդն անգնահատելի

Ադրբեջանի նախագահի օգնական․ Արդեն կարիք չկա, որ Եվրամիության սահմանային առաքելությունը Ադրբեջանի սահմանին մոտ գործունեություն ծավալի. «Ադրբեջանն այսօր»

«Ադրբեջանն այսօր» լրատվական ալիք – Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև. Նիկոլ Փաշինյանի հայտարարություններում բավական հակասող, իրականությունը չարտացոլող դրույթներ կան։ Հայաստանը ռազմականացման քաղաքականություն է վարում, և դա փաստ է։ Ռազմականացման քաղաքականություն վարելիս լուրջ աջակցություն է ստանում արևմտյան երկրներից, հատկապես`Ֆրանսիայից։ Դա ծառայում է Հարավային Կովկասում լարվածության առաջացմանը։ Ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կանոնակարգը համաձայնեցվել է։ Ըստ

Փրկության ուղի

Երկիրը վտանգի մեջ է: Պատճառները առանձին քննարկման նյութ կարող են լինել: Իսկ այս գրության նպատակը ելքի ուղիներ առաջարկելն է: Անկախ պատճառների որոշակի անվանումներից, եթե երկիրը վատ վիճակում է, ապա տրամաբանությունը հուշում է, որ երկրի ղեկավարումը ճիշտ չի կատարվում: Քանի որ այն կատարվում է մեկ անձի կողմից և սխալ է կատարվում, ուրեմն նրան վերահսկող չկա: Այն

Կրթությունը մի յուրահատուկ բանալի է, որի միջոցով հետագայում յուրաքանչյուր անհատ կարողանալու է բացել նախկինում իր համար երազանք թվացող փակ դռները. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ եւ մանկավարժներ, կրթական ու գիտական ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ: Այսօր շատերի ընտանիքներում իրական տոն է, իրադարձություն, քանի որ բազմաթիվ երեխաներ ու պատանիներ առաջին անգամ ոտք են դնում կրթական հաստատություններ՝ մի աշխարհ, որտեղից դուրս են գալու հիմնովին

Միջոցառում՝ նվիրված Արցախի Հանրապետության անկախության հռչակման տոնին

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ Արցախի թեմը կազմակերպել էր միջոցառում, որը նվիրված էր Արցախի Հանրապետության անկախության հռչակման տոնին: ⠀ Միջոցառման սկիզբն ազդարարվեց Հայաստանի ու Արցախի պետական օրհներգներով: Այնուհետև հոգևոր հայրերի առաջնորդությամբ հնչեց Տերունական աղոթքը: ⠀ Արցախի թեմի գրասենյակի պատասխանատու տիկին Մելանյա Բալայանն իր սրտի խոսքն ասաց ներկաներին` շնորհավորելով բոլորին Արցախի Հանրապետության

«Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք»․ Աննա Հակոբյանը մասնակցել է «Ճախրուկ» ներառական փառատոնը

Հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 4-րդ ներառական փառատոնը այս տարի Տավուշի մարզի Գոշ գյուղում է հյուրընկալվել։ «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք» խորագրով փառատոնին մասնակցել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։ Հյուրերի շարքում էին ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱՍՀ

Առաջնային է նաև համընդհանուր ներառական կրթության, երեխաների համար անվտանգ միջավայրի և ֆիզիկական մատչելի պայմանների ապահովումը. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ «Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ և ծնողներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Նոր ուսումնական տարվա առաջին օրն ազդարարում է գիտելիքներով հարստանալու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբը։ Գիտելիքն է այն հզոր ուժը, որն օգնում է ճիշտ կառուցել ապագան,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031