Օրվա լրահոսը

ՃԵՂՔՎԱԾՔԻ ԿԱՐԿԱՏՈՒՄՆԵՐԻ ՓՈՐՁ

Հանրապետության տնտեսությունում բազմաթիվ հղիներ կան։ Բոլորը նույն բանով են հղի՝ վտանգով։ Բոլորին նույն պատճառն է հղիացրել՝ նախորդ կառավարության արհամարհանքը ռուսական ճգնաժամի նկատմամբ եւ բյուջեի ճեղքվածքը։ Երկու օր առաջ տեղի ունեցավ մեր հասարակության համար հազվադեպ իրադարձություն։ Երկրի իշխանավորներից մեկը, այս դեպքում՝ Հայաստանի վարչապետը հեռուստաելույթով դիմեց ժողովրդին։ Սա ինքնին մեկ քայլ առաջ է (խոսքը ձեւի մասին է)։

ԼԱՎ ԼՈՒՐ

Մեքենաների պետհամարանիշներից կարելի է անսխալ կռահել, թե տվյալ պահին ովքեր են արտոնյալ եւ անձեռնմխելի դիտվում։ Երկու-երեք տարի առաջ հարգի էին ոստիկանական համարանիշներով մեքենաները, հետո՝ պաշտպանության նախարարության համարանիշների համար էին ծանոթներ մեջ գցում, փող վճարում։ Հիմա կպչուն ավտոտեսուչների հետ գործ չունենալու երաշխիքը «HKP» համարանիշներն են, որոնք փակցրած արտասահմանյան մեքենաները խիստ շատացել են Երեւանում։ Իսկ եթե այդ

ՋԱ՜Ն ԱՐԱՄԱԶԴ, ՋԱ՜Ն

Ոմանց թվում էր, թե ԱԺ նախորդ գումարման պատգամավորները, որոնք երկրապահ դարձան, կյանքում ոչ մի բանի ընդունակ չեն։ Բայց, ըտենց չի. Արամազդ Զաքարյանն, օրինակ, ստեղծել է I ԱԺ պատգամավորների ակումբ, որում հիմնականում 4 հոգի է ընդգրկված՝ Արամազդ Զաքարյան, Ժորա Գեւորգյան, Սիմոն Գրիգորյան, Համլետ Հայրապետյան։ ԿԱՐՈ՞Ղ Է Պարզվում է, որ Վիգեն Չալդրանյանի անունը Վիգեն չէ։ Հաստատ ենք

ԳՐԳՌԻՉ ՃԵՂՔՎԱԾՔ

Այնուամենայնիվ հետաքրքիր է, թե ինչպես կառավարության կազմում մնաց նախկին վարչապետը, որը բյուջեի ճեղքվածքը 33 միլիարդի հասցրեց։ «Առավոտի» այս հարցին ի պատասխան Ալեքսան Հարությունյանն ասաց. «Ցավոք, Հայաստանում որեւէ նոր կառավարություն չի եղել, որ նախորդ կառավարությունից բյուջեն ճեղքվածքով չընդունի։ Արմեն Դարբինյանն էլ երբ Ռոբերտ Քոչարյանից բյուջեն ընդունեց, էլի ճեղքվածք կար»։ Կարդացեք՝ էջ 4։ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է Կառավարության

ԲԱՐԵՎԱԳԻՐ

Աշոտ Բլեյանին՝ «քսիֆ»-ի փոխարեն Ասում են, որ Սովետաշենի բանտում դու հնարավորություն ունես մամուլ կարդալու եւ անգամ հեռուստացույց նայելու, ուստի որոշեցի քեզ այս նամակը գրել: Երբ Գարեգին Վեհափառի հուղարկավորության օրը բարձրաստիճան /երբեմնի իմ լավագույն բարեկամ/ պաշտոնյային ասացի, որ ուզում եմ «հանցագործ ընկերոջս» տեսնել, խոստացավ օգնել ինձ: Երբ հարցրի՝ արդյո՞ք իր նոր պատասխանատու պաշտոնին տեղափոխվելուց հետո էլ

ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴ՝ ԸՆՏՐԱԿՐԱԿՈՑՆԵՐՈՎ

ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴ՝ ԸՆՏՐԱԿՐԱԿՈՑՆԵՐՈՎ Կամ ընտրական իրավունքի «պաշտպանության» հետքերը Ասում են, ընտրությունից-ընտրություն` քայլ առ քայլ առաջ ենք գնում, եւ շատ քիչ է մնացել, որ Եվրախորհուրդ հասնենք: Իսկ մեր կարծիքով՝ 1990թ. ժողովրդավարական ընտրություններից հետո վայրենի մեթոդներով անցկացրած մի շարք ընտրությունների արդյունքում, գլորվել ենք անդունդ, որից դուրս գալու ելքը գրեթե չի երեւում: Նախորդ եւ այսօրվա իշխանությունների ձեւավորման համար, ըստ

«ԳԱԶԱՆՈՐՍԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

«ԳԱԶԱՆՈՐՍԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Բաց նամակ ՀՀ վարչապետին Մեծարգո պարոն վարչապետ, այն, ինչ վերջին մեկ եւ կես տարվա ընթացքում կատարվել է իմ նկատմամբ, արժանի է գեղարվեստական գրականության նյութ դառնալու։ Մի օր անպայման դրանով ինքս կզբաղվեմ, սակայն, որպես քաղաքացի, պարտավոր եմ զգում բարձրաձայն ասել, թե ինչ է կատարվում իմ ու Ձեր հայրենիքի դպրոցական համակարգում։ Եթե մտածեի, որ

«ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ՇԱՐՔԻՑ

«ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ՇԱՐՔԻՑ Երեկ Երեւանի քաղաքապետարան լրագրողները շտապում էին փողոցային առեւտրի դեմ պայքարին նվիրված՝ ոչ այն է՝ կլոր սեղանի, ոչ այն է՝ խորհրդակցության։ Գնացինք, պարզվեց մամլո ասուլիս է։ Փողոցային առեւտուրն արգելելու կապակցությամբ, ինչպես քաղաքապետարանի լրատվական ծառայության պետ Վարդգես Ավետիսյանն ասաց, դժգոհություններ կան, եւ իրենք որոշել են «բացատրել իրենց գործողությունների պատճառները»։ Դատելով այն բանից, որ դժգոհություն

ԴԺԳՈՀ ԵՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻՑ

Հարգելի խմբագրություն, Արագածոտնի մարզը մի շարք հիմնախնդիրներով մարզ է, ու, բնական է, որ մարզպետ պետք է նշանակեին այնպիսի մի մարդու, որը ծանոթ լիներ մարզին, մարզի պրոբլեմներին ու խնդիրներին։ Այս հոգսաշատ մարզի մարզպետ 1998 թ. հուլիսին նշանակեցին մեկին, որն իր ամբողջ կյանքում երեք հոգուց բաղկացած կոլեկտիվ էլ չի ղեկավարել։ Նախկին վարչապետը նշում էր, որ ընկեր Հրայր

«Տաշած քարը չեն շպրտի»

Ալեքսանդր Աղամալյանի խորհուրդը ՀՀ նախագահին Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցրեց Քաղաքական խորհուրդը, որն իր գործունեության մեկ տարվա ընթացքում վերածվել էր ազդեցություն չունեցող կուսակցությունների հավաքատեղիի, որտեղ քննարկված հարցերն ու ընդունված փաստաթղթերը, անկախ իրենց կարեւորության աստիճանից, որեւէ ազդեցություն չունեին վարվող տնտեսական եւ քաղաքական կուրսի վրա։ ՔԽ-ի ցրումից հետո կուսակցությունների այս խումբը փորձում է շարունակել կիսատ թողած աշխատանքը՝ ստեղծելով

«ԾՐԱԳՐԵՐԸ ԲԱԶՄԱԶԱՆ ԵՆ, ՇԱՆՍԵՐՆ ԵՆ ՔԻՉ»

ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի հեռուստաելույթը Ազգային հեռուստատեսությամբ (հատվածաբար) Ինչպես խոստացել էի, այսուհետ ամեն ամիս հանդես եմ գալու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը ներկայացնող ելույթներով, այդ ուղղությամբ կառավարության ձեռնարկած եւ ձեռնարկելիք քայլերի մեկնաբանությամբ։ Միանգամից պիտի խոստովանեմ, որ երկրի տնտեսության վիճակը ծանր է։ Ծանր է, բայց ոչ անհուսալի։ Հանրապետության բյուջեի ճեղքվածքը ոչ 20 եւ ոչ էլ, փառք Աստծո, 60

ԿԱԲԵԼԻ ԵՐԳԸ

Երեւանի կաբելի գործարանի գլխավոր ինժեներ Էդուարդ Միրզոյանը վերջերս Ստեփանակերտում էր գտնվում գործարանի մասնաճյուղի բացման հետ կապված խնդիրներ քննարկելու նպատակով։ Նա մասնակցել է կառավարությունում հրավիրված խորհրդակցությանը, զրուցել ԼՂՀ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Հայտնել է, որ մասնաճյուղը տեղակայվելու է Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանի տարածքում (վերջինս համապատասխան տեսքի բերվելուց հետո զբաղեցնելու է 600 քմ տարածք)։ Նրա խոսքերով՝ կաբելի արտադրության համար

Իրանը մեղադրում է Թուրքիային

Իրանը մեղադրում է Թուրքիային Իրանում տեղի ունեցած հուլիսյան իրադարձությունները, որոնք Իսլամական Իրանի պատմության մեջ կմնան որպես «երկու հակադիր ուժերի միջեւ պայքարի սրման» նոր հանգրվան, եւս մեկ անգամ ապացուցեցին, որ իրանական հասարակայնությունը ցանկանում է ճշգրտումներ մտցնել երկրի կառավարման համակարգի մեջ՝ խորացնելով դեմոկրատացման պրոցեսները։ Անշուշտ, վերջին իրադարձություններն ունեին իրենց խոր ակունքները, որոնց սկիզբը դրվել է 1997 թվականի

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ Է ԿԱՅՈՒՆ ԻՐԱՆ

Օգտվելով առիթից, որ վերջին օրերին վերստին Երեւանում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, նրան զրույցի հրավեր արեցինք՝ առաջին ձեռքից մեկնաբանություններ ստանալու, թե, ի վերջո, ի՞նչ հիմք ունեին հուլիսյան ուսանողական հուզումներն Իրանում։ -Ես եղել եմ իրադարձությունների կիզակետում, երբ ուսանողներն առաջին քայլերն արեցին։ Այսպես սկսեց պարոն դեսպանը, իսկ այնուհետեւ ներկայացրեց, կոմունիստական տերմինաբանությամբ ասենք, այն կայծը,

«Արմենիկումը» եւ Հայաստանի դիվանագիտական կորպուսը

«Արմենիկումը» եւ Հայաստանի դիվանագիտական կորպուսը «Արմենիկումի» հայտնագործումը բավական լուրջ խնդիրներ է առաջադրել մեր դիվանագիտական կորպուսի համար։ ԱՊՀ երկրներում գործող հայկական դեսպանատներ զանգերն ու այցելությունները հատկապես շատանում են ռուսական հեռուստատեսությունների հաղորդումներից հետո։ Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան երրորդ քարտուղարը պատմում էր, որ օրական միջինը երկու-երեք զանգ կամ այցելություն է լինում։ Դեսպանատան աշխատակիցները խնդրում են ներկայացնել համապաասխան փաստաթղթեր՝ «ՍՊԻԴ»-ի

«Հոգնեցրին ինձ արդեն մեղավոր ու անմեղ»

Եթե ասեմ, թե անտառը ցավից լաց է լինում, երեւի շատ հնաոճ ու պարզունակ կհնչի։ Բայց անտառն իրոք լաց է լինում, հերն էլ անիծած, թե պարզունակ ու հնաոճ կհնչի։ Ծառ կտրելու արվեստը հայերիս խելքի բանը չի, մերը կոպիտ կացինն է, կտրում է առաջին պատահած ծառը։ Նայող չկա՝ մատղաշ է թե հաստաբուն, ջահել է թե ծեր։ Փա՞յտ

«ԳՈՐԾԻ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԽՈՍԵՆՔ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ»

Ասացին փաստաբաններ Ռուբեն Ռշտունին ու Տիգրան Ջանոյանը։ Իսկ այս քրեական գործի վերաբերյալ իրենց դիրքորոշումն արտահայտող միջնորդությանն ի հաստատումն, թե Վանո Սիրադեղյանին ներկայացված մեղադրանքների ձեւակերպումը «սխեմատիկ են, զուրկ նկարագրությունից եւ բովանդակությունից», նրանք մի քանի օրինակներ միայն բերեցին։ Տիգրան Ջանոյան– Կարելի էր տասնյակ օրինակներ բերել, բայց հետո մտածեցի, թե քանի դեռ գործն իրենց թաթերի մեջ է՝ դատախազությունը

ՇՏԱՊԵՔ ՊԱՐԶԵԼ՝ ԻՆՉ Է ՍԱ

Վերջին շրջանում պետական ու համայնքային կառույցներին սկսել է հետաքրքրել բյուջեի ճեղքվածքի խորխորատը։ Ոմանց դա հետաքրքրում է այն լցնելու ազնիվ մղումով։ Նման մղման մի անզուգական օրինակ է սույն գրությունը։ Բանալու անցքում ինչ-որ մեկի թողած երկտողի բովանդակությունը հետեւյալն է. «10 բն. պարտք 7000 դր։ Հարգելի պարտքատեր, խնդրվում է ներկայանալ ՇՇՊՍ-ի թիվ 2 տեղամաս (նախկին 3-րդ) վճարել Ձեր

«ԵՐԿՈՒ ՖԻՔՍՏՈՒԼ ՏՂԱ ԿԱ՝ ՍՈՒՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ ՈՒ ՎՈՎԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ»

Կատակով, բայց դիպուկ ասված այս խոսքերը ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը նախատեսել էր «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարներից մեկի նուրբ լսողության համար։ Սակայն այն որսաց նաեւ «Առավոտի» ձայնագրիչը, որը պատահաբար վերջինիս ականջի մոտ էր։ ՀՀ վարչապետը երեկվա իր աշխատանքային օրվա մի մասը նվիրեց Քանաքեռի ալյումինի գործարան կատարած այցելությանը, մյուս մասը՝ «Զվարթնոց» օդանավակայանի բեռնափոխադրումների համալիրի, մաքսային եւ սահմանային գոտիների։

ԼԱՎ ԼՈՒՐ

Ընդհանրապես հուշելը մանկավարժների կողմից չխրախուսվող զանցանք է։ Իսկ բուհերի ընդունելության քննությունների ժամանակ հուշելը նույնիսկ վտանգավոր է. կարող են քննասենյակից դուրս հրավիրել՝ զրկելով քննություն հանձնելու իրավունքից։ Սակայն արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, իր անբասիր կենսագրության էջերում նման մի «սեւ բիծ» ունի։ Կրթության եւ գիտության նախարարի հիշողություններով. բուհի տասնչորսամյա դիմորդ Դավիթ Հարությունյանին ստիպված էին քննասենյակում մեկուսացնել։ Նրա հետ

ՄԻ՛-Ա՛-ՑՈ՛ՒՄ

«Առավոտի» ունեցած տեղեկություններով, «Գրանդ Տոբակո» եւ «Հայծխախոտ» ձեռնարկությունները պատրաստվում են միանալ։ ՈՉ ԹԵ ԵՐԿՐԱՊԱՀԱՄԵՏ, ԱՅԼ ԲԱՆԱԿԱՄԵՏ ԱԺ տնտեսական, ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանը, ըստ էության, համաձայն է «Առավոտի» իրեն տված բոլոր բնորոշումներին, բացառությամբ երկրապահամետի։ Պարոն Խաչատրյանն առաջարկում է, որ «Առավոտն» այս ոլորտում իրեն բնորոշելու համար օգտագործի բանակամետ բառը։ ՔՈՎ-ՔՈՎԻ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ Ըստ «Առավոտի»

ՄՆԱՆՔ ՍՊԱՍՈՂ ԱՆԿԵՂԾ ԶՐՈՒՅՑԻ

Վանո Սիրադեղյանի պաշտպաններից հետաքրքրվեցինք, թե արդյոք իրենց արգելքը չէ՞ պատճառը, որ Հայաստան վերադարձից հետո իրենց պաշտպանյալը խուսափում է հարցազրույցներից եւ գործի հանգամանքների շուրջ պարզաբանումներից։ «Իրոք, մեր խնդրանքով է նա առայժմ ձեռնպահ մնում այդ շփումներից,- խոստովանեց Տիգրան Ջանոյանը։- Քննության որոշ հանգամանքներ ու խնդիրներ ձեռնպահ էինք մնում ներկայացնելուց։ Իսկ այժմ արդեն կարող ենք անկեղծ զրույցներ, հանդիպումներ, քննարկումներ

ՔԹԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ ԷԼ ԱՇԽԱՐՀ ԿԱ (ՀԱՍՏԱՏ)

Մոսկովյան միջազգային 21-րդ կինոփառատոնի առաջին օրերի խառնաշփոթն ու աղմուկը կամաց-կամաց հանդարտվում են։ Մասնակիցներն ու հյուրերն ընտելացան, որ հնարավոր չէ փառատոնի ամբողջ ծրագրին ու ընթացքին միաժամանակ ներկա լինել, քաղաքի 5-6 կինոթատրոններում, Կինոյի տանը, մշակութային մի քանի կենտրոններում օրվա տարբեր ժամերի մրցութային ու հատուկ ոչ մրցութային ֆիլմեր են ցուցադրվում։ Ֆիլմերի մեծ մասը կոմերցիոն է եւ արդեն մի

ՆԵՐԿԱՅԻՍ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Սկսած ղարաբաղյան շարժման առաջին օրվանից առ այսօր, Հայաստանի եւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքական կյանքի ցնցումներն ու կարեւոր իրադարձությունները ուղղակի թե անուղղակի այս կամ այն ձեւով կապված են եղել Ղարաբաղի հարցի հետ։ Բացառություն չեղավ նաեւ Արցախի ներքաղաքական կյանքում ներկայումս տեղի ունեցող իրադարձությունների համար։ Եվ այսօր դարձյալ Ղարաբաղի հարցն է պատճառը, որ Արցախի իշխանավորների մեջ երկպառակություն

Ափաշկարա… անպատասխանատվություն

Հաճախ կարող ես լսել բարձրաստիճան պաշտոնյաներից այս կարգի տրտունջներ. լրագրողը իրավաբանությունից ոչինչ չի հասկանում, լրագրողը փաստաբանների ձեռքի գործիք է դարձել, լրագրողը իրավունք չունի մեր սիրեցյալ դատավորների, դատախազների աչքի շյուղը նկատել (եւ դեռ… շյուղ էլ ներկայացնել) եւ այլն, եւ այլն։ Իհարկե, այս անվերջ պտտվող մոլորակի վրա ամենադյուրինը սեփական անճարակությունը քողարկելն է, առավել դյուրինը՝ պատասխանատվությունից խույս տալը։

ՀԱ՜Յ ՕՐԵՆՔ, ՀԱ՜Յ ԻՐԱՎՈՒՆՔ, ՀԱ՜Յ ԴԱՏԱՐԱՆ

ՀԱ՜Յ ՕՐԵՆՔ, ՀԱ՜Յ ԻՐԱՎՈՒՆՔ, ՀԱ՜Յ ԴԱՏԱՐԱՆ «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի (որին 1991 թ. ապրիլի 1-ից միացել է նաեւ մեր հանրապետությունը) երկրորդ հոդվածի երրորդ մասի համաձայն, դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավոր է զարգացնել դատական պաշտպանության հնարավորությունները։ Ենթադրվում էր, որ դատաիրավական ռեֆորմները պետք է ուղղված լինեին առաջին հերթին հենց այդ նպատակին, սակայն այդ ռեֆորմների

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԼՈՒՐՋ» ԿՈՂՄԸ

Քննասենյակներում արտառոց երեւույթների ականատես լինելու լրագրողներիս շանսը գրեթե հավասար է զրոյի։ Քննության կազմակերպիչներն էլ, ոչ շաբլոն տեղեկություններ տրամադրելիս, առանձնապես շատախոս չեն։ Ավելին, ոմանք, ասենք կենսաբանության առարկայական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Կրասնիկովը դիտողություն արեց, թե լրագրողները գալիս են քննասենյակներ միայն սենսացիաներ գտնելու մտադրությամբ։ Դե, դա էլ լրագրողի թուլությունն է, ընդ որում՝ ընթերցողների պարտադրած։ Բայց երեկվա զրույցները հանձնաժողովների

ԱՍՔ «ՄԱԾՈՒՆԻ ԱՎՏՈԲՈՒՍԻ», ԱՆԹՈՇԱԿ ՎԱԶԳԵՆԻ ՄԱՍԻՆ

Հայկական հանրագիտարանը չափազանց ժլատ եւ կցկտուր տեղեկություններ է հաղորդում հնատոհմիկ Քուչակ գյուղի եւ նրա բնակիչների ծագումնաբանության մասին։ Բայց 64-ամյա Վազգեն Ալեքսանյանի դժգոհության պատճառը դա չէ. ճիշտն ասած՝ գրքերի հետ առանձնակի շփումներ չունեցած այդ քուչակցին չգիտի էլ, թե հանրագիտարանը ինչ կարեւորություն է տալիս իր ծննդավայրին։ Դա, թերեւս, կարող է հետաքրքրել գյուղի այն ուսուցիչներին, ովքեր դեռեւս մնացել

ԱՎԻԱՑԻՈՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ՝ ՀԱԿԱԴԱՐՁ ԿԱՐԾԻՔՆԵՐՈՎ

ԱՎԻԱՑԻՈՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ՝ ՀԱԿԱԴԱՐՁ ԿԱՐԾԻՔՆԵՐՈՎ Թե ինչ է նշանակում ավիացիան Հայաստանի համար, թերեւս ավելորդ անգամ նշելու հարկ չկա։ Բավական է նայել քարտեզին, եւ ամեն ինչ պարզ կլինի։ Այդ պատճառով էլ ավիացիոն բնագավառը Հայաստանում միշտ էլ եղել է բացառիկ հոգածության առարկա։ Այս պահին էլ, երբ նախարարությունները ներկայացնում են հեռանկարային զարգացման ծրագրերը, պատահական չէ, որ Տրանսպորտի նախարարությունը առաջնահերթ

Ասացի՝ ազգին ծառայեք

Ասացի՝ ազգին ծառայեք ԱԺ ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանին ամենահուզող հարցը բյուջեի դեֆիցիտն է, որը սկզբում պրն Խաչատրյանը ֆիքսեց 20 մլրդ դրամ, ապա համաձայնեց, որ այդ թիվը հասնում է 40 մլրդի, իսկ հետո էլ թե. «Այդ թիվը հաշվարկված չէ, կարող է 40-ից ավել էլ լինի, կարող է պակաս լինի»։ Դրա պատճառը եկամուտների՝ հարկերի հավաքման դժվարություններն

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930