Օրվա լրահոսը

Քարը կիսվեց, վատ հույզերը կրակի տվեցին, փշալարի կտորները պահվեցին՝ Արցախն ազատագրելուց հետո թաղելու համար

Կայացավ Աշոտ Ավագյանի հերթական պերֆորմանսը՝ Աղավնոյից բերված քարով միտված Արցախի եւ Կիպրոսի ազատագրմանը

ՀՀ ԱԳՆ-ն պետք է անհապաղ հրավիրի մեր երկրում Բելառուսի դեսպանին ԱԳՆ, ներկայացնի բողոք՝ անհիմն արտահայտությունների համար և առաջարկի վերադառնալ Մինսկ. Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրում է. «Հայաստանի նկատմամբ Բելառուսի նախագահի կողմից հնչեցված անհարգալից հայտարարություններից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է անհապաղ հրավիրի մեր երկրում Բելառուսի դեսպանին ԱԳՆ, ներկայացնի բողոք՝ անհիմն արտահայտությունների համար և առաջարկի վերադառնալ Մինսկ՝ լրացուցիչ կոնսուլտացիաների համար: Այս քայլը կարտացոլի Հայաստանի պետական արժանապատվության և ինքնիշխանության պաշտպանության մեր պատրաստակամությունը, ինչպես նաև

Անցյալում երանելի տարիներն են, առջևում՝ միայն անորոշություն․ Ամուսնուն կորցրած Իրինան մանկահասակ դուստրերի հետ հաստատվել է Արտաշատում. «Ա1+»

Գյումրիում երկու ամիս ամուսնու հարազատների հետ ապրելուց հետո արցախցի Իրինան դուստրերի հետ տեղափոխվել է Արտաշատ՝ ծնողների մոտ։ Զինվորական ամուսինը զոհվել է, կինը մանկահասակ երեխաների հետ տեղափոխվել է Հայաստան։ Արցախից հագուստից բացի ոչինչ բերել չեն կարողացել։ Այստեղ օգնել են ամեն ինչով․․․ Մասնագիտությամբ բանասեր Իրինա Հարությունյանը կյանքին արդեն փիլիսոփայորեն է վերաբերում։ Ծնունդով Ստեփանակերտից է։ Ավարտել է  Մեսրոպ

ՔՊ-ում քննարկել են կուսակցության Վայքի և Կենտրոնի Տարածքային կազմակերպությունների աշխատանքների հետ կապված հարցեր

Օգոստոսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Եղեգնաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Տրդատ Սարգսյանի թեկնածությունը։ Քննարկվել են Կուսակցության Վայքի և Կենտրոնի Տարածքային կազմակերպությունների աշխատանքների հետ կապված հարցեր։   «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Ալեքս Սահակյանը դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն

Հայ պատանի շախմատիստներն օգոստոսի 17-20-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մասնակցել են Եվրոպայի պատանիների արագ և կայծակնային շախմատի առաջնություններին և բարձր արդյունքներ գրանցել: Հայաստանի ներկայացուցիչ Ալեքս Սահակյանը դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն: Հայ շախմատիստն ամբողջ առաջնության ընթացքում մնացել է անպարտելի՝ 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր: Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների արագ շախմատի

Խաչիկյանի հուշերը. ինչպես ֆերմերի որդին դարձավ Նիքսոնի և Ռեյգանի ելույթների ճառագիրը

Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Քեն Խաչիկյանը՝ Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքի ֆերմերի որդին, վերջերս հրապարակել է Սպիտակ տանն անցկացրած իր տարիների ուշագրավ հուշագրությունը՝ որպես ելույթների ճառագիր ԱՄՆ-ի երկու նշանավոր նախագահներ Նիքսոնի և Ռեյգանի համար: «Փակ դռների հետևում. Ռեյգանի և Նիքսոնի հետ սենյակում» խորագիրը կրող գրքի շապիկին Խաչիկյանը ներկայացվում է որպես «ելույթների ճառագիր, քաղաքական լեգենդների վստահելի անձ և ստրատեգ»: Խաչիկյանի գիրքը

Աշխարհի առաջնությունում մեր ըմբիշները շարունակում են պայքարել մեդալների համար

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ըմբիշները շարունակում են պայքարել մեդալների համար: Բայց  վաղը քանիսը կլինի ու ինչ մաքրության, մրցագորգը ցույց կտա: Գերազանց մրցելույթներ է ունենում 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը, որն անցկացրել է երեք գոտեմարտ ու բոլորում էլ «չոր» հաշվով ու բացահայտ առավելությամբ հաղթել է մրցակիցներին: Մարատը

Թուրքերը մոտենում էին քաղաքին… «Վերապրում»․ Սոնա Ադամյան

Սոնա Ադամյանը ծնվել է Մարտունու շրջանի Հերհեր գյուղում։ Ամուսնացել ու բնակություն է հաստատել Արցախի Մարտակերտ քաղաքում։ 2020 թվականի պատերազմի ժամանակ որդին՝ Արթուրը, ծառայում էր Ջրականում։ Հոկտեմբերի վերջին Արթուրի հետ կապը կտրվեց։ Ոչ մի լուր չկար։ Սոնային ասում էին՝ ԴՆԹ թեստ հանձնիր… Մայրը որդուն ողջերի մեջ էր փնտրում… Սոնան պատմում է իր հավատի, հույսի ու մեծ

Երկրպագուներն ու ֆուտբոլիստները` մթության մեջ

Աբովյան քաղաքի մարզադաշտում ընթացող Կոնֆերենցիայի լիգայի փլեյ-օֆֆի «Նոա»– «Ռուժոմբերոկի» խաղի ժամանակ լույսերն անջատվել են, խաղը ընդհատվել է, հայտնում են լրատվամիջոցները:

Բագրատ արք. Գալստանյանը բժիշկների հսկողությամբ կազդուրվում է

Հաշվի առնելով մեր հայրենակիցների անհանգստությունը և լրատվամիջոցներով տարածված հակասական տեղեկությունները, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արք. Գալստանյանը գտնվում է Իզմիրլյան բժշկական կենտրոնում՝ ընթացիկ ստուգումների նպատակով։ Սրբազան հայրը բժիշկների հսկողությամբ կազդուրվում է և առաջիկա հինգշաբթի կհանդիպի հայրենակիցների հետ Երևանի Ս. Աննա եկեղեցու բակում՝ ավանդական ձևաչափով։   «Սրբազան պայքար»

Մենք միշտ Ադրբեջանից մեկ կամ երբեմն անգամ մի քանի քայլ ետ ենք մնում. Էդմոն Մարուքյան

Հայաստանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․ «Ադրբեջանը դիմել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու համար: Դեռ ամիսներ առաջ էի կանխատեսել, որ Ադրբեջանը ԲՐԻԿՍ-ին անդամակցելու հայտ է ներկայացնելու և անդամագրվելու է վերջինիս: Դրա համար առաջարկում և լոբբինգ էի անում, որ Հայաստանն ավելի շուտ դիմի և օգտագործի իր կապերը ՌԴ-Հնդկաստան-Իրան եռանկյունու աջակցությամբ՝ անդամագրվելու ԲՐԻԿՍ-ին: ԲՐԻԿՍ-ի

Նարեկ Գրիգորյանը եւ Յուրիկ Մխիթարյանը դարձան Մ 17 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ, 65 կգ քաշային Նարեկ Գրիգորյանը Հորդանանի մայրաքաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց: Մեր մարզիկը համառ գոտեմարտում առավելության հասավ Ուզբեկստանի ներկայացուցիչ Ֆայոզբեկ Էշմիրզաեւի նկատմամբ: Իսկ մինչ այդ, երրորդ մրցանակային տեղին հավակնող 55 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը, համառ պայքարում պարտության էր մատնել իրանցի Ամիրալի Հեյդարիին եւ առաջին մեդալը բերել

Խաղողօրհնեքը՝ Երազ այգում, ներկաները զարդարեցին Կենաց ծառը Միջոցառմանը միացել էին «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը եւ «Նավակատիք» կրթամշակութային կենտրոնը

Օրերս «Մենք ենք, մեր տոները. Խաղողօրհնեքը Երազ այգում» խորագրով միջոցառում կայացավ: «Երազ» այգում ազգային և քրիստոնեական տոները մշտապես մեծ շուքով են նշվում, ներկայացնելով մեր հայկական մշակույթի և ծեսերի խորհուրդն ու կարևորությունը։ Այս տարի ևս Խաղողօրհնեքը նշվեց ազգային երգ ու պարով, ավանդական ծիսակարգերով և եկեղեցական օրհնության կարգով: «Այս միջոցառումը Երազ այգու ամենասպասված տոներից է, որն ամեն

Պնդում եմ, որ ևս մեկ շատ կարևոր դատավարություն պետք է բաց ռեժիմով անցկացնել. ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանինը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «44-օրյա պատերազմի օրերին պաշտպանության նախարարի կարգավիճակում գտնվող Դավիթ Տոնոյանը, ով մինչև վերջերս` շուրջ 3 տարի, կալանքի տակ էր, հորդորել է ԶԼՄ-ներին, որպեսզի նաև նրանց ճնշման ներքո, դատավարությունն իրականացնեն բաց ռեժիմով: Ճիշտ է` կոնկրետ այս գործը, որով Տոնոյանից բացի անցնում են մի խումբ բարձրաստիճան

Հրաժեշտ կտան աթարին ու վառելափայտին․ Ախուրյանի մի քանի գյուղեր վերջապես կգազաֆիկացվեն

Ախուրյան խոշորացված համայնքի մի քանի գյուղեր՝ Հովիտը, Բասենը, Ջրառատը, Կառնուտը, որոնք երբևէ գազաֆիկացված չեն եղել, վերջապես սուբվենցիոն ծրագրով կապույտ վառելիք կունենան։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Ախուրյան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Աննման Մինասյանը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 660 միլիոն դրամ է, գազաֆիկացումը կիրականացվի երկու փուլով․ առաջին փուլում կանցկացվի մայր գազատարը, որի արժեքը կկազմի 360 միլիոն դրամ, երկրորդ

Պապիկյանը հետևել է դիրքերում կատարվող ինժեներական աշխատանքների ընթացքին

N բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եղել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության գոտում, հետևել դիրքերում կատարվող ինժեներական աշխատանքների ընթացքին, բարձրաստիճան սպաների, զորամիավորման հրամանատարական կազմի հետ քննարկել սահմանագոտու կահավորման, զինծառայողների մարտական պատրաստության, թիկունքային ապահովման մի շարք հարցեր: Զորամիավորման և զորամասի հրամանատարները Սուրեն Պապիկյանին զեկուցել են առաջնագծի աշխատանքների վերաբերյալ։ Նախարար

«ՀՀ ԱԳՆ-ն կարող ա՞ համաձայն է «ու՞մ են հայերը պետք՝ բացի մեզնից» արտաքին քաղաքական ընկալման հետ. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ ԱԳՆ-ն կարող ա՞ համաձայն է «ու՞մ են հայերը պետք՝ բացի մեզնից» արտաքին քաղաքական ընկալման հետ… Հեռու չէ այն օրը, որ մի օր էլ արևմուտքից կասեն նման մի բան, ու որպես բոլորի համար գլխացավանք, վերջնական կհայտնվենք արտաքին հարաբերությունների լուսանցքում»:

Սոֆիա Բաղրամյանը` Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն

Սոֆիա Բաղրամյանը դարձավ Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն: Սոֆիան 18 հնարավորից վաստակեց 16 միավոր և կիսեց 1-2-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը: Շնորհավորում ենք Սոֆիային ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաղթանակներ:

Սոնա Կրկյաշարյանը` Եվրոպայի մինչև 14 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն

Սոնա Կրկյաշարյանը դարձավ Եվրոպայի մինչև 14 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն: Սոնան 18 հնարավորից վաստակեց 14.5 միավոր՝ 1.5 միավորով առաջ անցնելով երկրորդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստուհուց: Շնորհավորում ենք Սոնային ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաղթանակներ:

Լարիսա Ալավերդյան. «Ռուսաստանի երկու բարձրաստիճան չինովնիկների՝ Շոյգուի եւ Պուտինի, իրար հետեւից այցելությունները Ադրբեջան հենց այնպես չեն կարող լինել»

ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում իր խոսքն սկսեց միջազգային տարբեր ասպարեզներում հաջող մրցելույթներ ունեցող մարզիկներին շնորհավորելով: «Այսօր մեր մարզիկներն են փոքր-ինչ մեր տրամադրությունը բարձրացնում: Մնացած ոլորտներում տեղի են ունենում ավելի քան տհաճ եւ վտանգավոր զարգացումներ՝ Հայաստանում եւ Հայաստանի շուրջ: Ես միշտ էլ ցանկացել եմ, որպեսզի մեր իշխանությունները չմոռանան, որ Հայաստանը ոչ թե մեկուսացած

«Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանող Ռաֆիկ Հովհաննիսյանի սպանության վարույթով երկու մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանող Ռաֆիկ Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով երկու մեղադրյալի մասով նախաքննությունը: Իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ և համակարգված գործողությունների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, միջադեպին մասնակից

Կապույտ հազի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է

ՓԱՍՏԵՐ ԿԱՊՈՒՅՏ ՀԱԶԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Կապույտ հազը բարձր վարակելիությամբ օդակաթիլային վարակ է: 1 հիվանդը կարող է վարակել 12-17 անձի: Կապույտ հազին բնորոշ է 3-ից 5 տարի պարբերականությամբ աշխուժացումը: Կապույտ հազով հիմնականում հիվանդանում են երեխաները: Առավել ծանր է ընթանում մինչև 6 ամսական, հատկապես` մինչև 2 ամսական երեխաների շրջանում: Կապույտ հազի ախտանշաններն են՝ ջերմություն, չոր, տանջող, նոպայաձև սպաստիկ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է Սուրեն Պապիկյանին. Civilnet

ԿԿՀ-ի որոշումից նաև հետևում է, որ հանձնաժողովը այդպես էլ չի կարողացել պարզել՝ ի վերջո ո՞ւր է ուղղվել ՔՊ-ի գումարներից կանխիկացված 11,4 միլիոնը, այդ գումարը ի՞նչ նպատակների է ծառայեցվել և/կամ ինչ ապրանքների ձեռքբերման համար է կանխիկացվել։

Ադրբեջանը պաշտոնապես հայտ է ներկայացրել ԲՐԻԿՍ-ին անդամակցելու համար

Կազմակերպության կազմում են 9 երկրներ՝ Ռուսաստանը, Բրազիլիան, Հնդկաստանը, ՉԺՀ-ն, Հարավային Աֆրիկան, ԱՄԷ-ն, Իրանը, Եգիպտոսը և Եթովպիան:

Ես չեմ ասել, որ ռուսական հյուպատոսություն կարող է հայտնվել Ղարաբաղում։ Ես ասել եմ, որ հարցը քննարկման փուլում է. Փոլադ Բյուլբյուլօղլու

«Ազատություն». Պուտինի այցից առաջ ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հարցազրույց է վերցրել Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուից և հարցրել նրան դրա վերաբերյալ։ Բյուլբյուլօղլուն մեղմորեն ազդարարեց այդ գաղափարին Ադրբեջանի դիմադրությունը՝ անորոշ նշելով, որ Ադրբեջանում «հյուպատոսությունների աշխատանքի դաշտը սահմանափակ է»։ ՏԱՍՍ-ի հարցազրույցից հետո Բյուլբյուլօղլուն զրուցել է ադրբեջանական կառավարությանը կից գործող Haqqin կայքէջի հետ և հապճեպ հրապարակել ուղղում, որը

«Իմ նպատակն է՝ արտադրանքիս միջոցով հանրության մեջ վառ պահել Արցախի հարուստ պատմամշակութային արժեքները». «Ապառաժ»

ԳեղArt բիզնես ծրագիրը միաժամանակ ներկայացնում է հայկական մշակութային արժեքների քարոզչություն։

Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում

Օգոստոսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն առաջինը կանգ է առել մարտական հերթապահություն իրականացնող գումարտակի նոր կառուցված և մասնակի շահագործման հանձնված զինավանում, հետևել ուսումնական փուլի մեկնարկին անցկացվող ստուգատեսին: Սուրեն Պապիկյանը զրուցել է ժամկետային զինծառայողների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Այնուհետև պաշտպանության նախարարը շրջել է զինավանի տարածքում, հետևել

Լավրովի հայտարարությունը կասկածի տակ է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ՌԴ-ի կառուցողական ներգրավվածությունը. ՀՀ ԱԳՆ

Երբեմնի միջնորդական առաքելություն ստանձնած, 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած, դրա հիման վրա տարածաշրջանում խաղաղապահ զորախումբ տեղակայած պետության ԱԳ նախարարը չի կարող չտեսնել, որ չկա այդ հայտարարության գեթ մեկ առանցքային կետ, որն անդառնալիորեն խախտված չլինի՝ չնայած դրա ներքո ՌԴ ստորագրությանը և դրանով նախատեսված գործընթացներում ՌԴ մասնակցությանն ու պատասխանատվությանը: Կարծում ենք նաև, որ ՌԴ ԱԳ նախարարը քաջատեղյակ է, որ հրապարակային փաստաթղթերից դուրս՝ Հայաստանը որևէ այլ պայմանավորվածության մաս չի կազմում, հետևաբար չի կարող սաբոտաժի ենթարկել դրանք:

Բայց Ռուսաստանը Ադրբեջանին «համը հանելու» իրավունք տվել է. Հրանուշ Խառատյան

Ռուսաստանը Ադրբեջանին սաստելու կամք չունի, ի թիվս այլոց նաև այն պատճառով, որ Ռուսաստանի ոչ միայն արտաքին քաղաքականությունը, այլև ակադեմիական պատմագրությունը շատ վաղուց է սպասարկում ադրբեջանական կեղծարարությունը

Հուլիսին 12 հարկ վճարողի մոտ արձանագրվել է անկանխիկ գործառնությունների մասին օրենքի պահանջների խախտում

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թվականի հուլիս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2024 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 12 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 5.7

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031