Օրվա լրահոսը

Ջրանջատում Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում

«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 10:00-22:00-ն կդադարեցվի Երևանի  հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Արաբկիր վարչական շրջանի՝ Այգեձորի, Գուլակյան, Երզնկյան, Պռոշյան, Օրբելի փողոցների և նրբանցքների, Մարշալ Բաղրամյան 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների և Բաղրամյան 21, 23, 25, 59-89 համարների, Գյուլբենկյան 19/1շենքի և 5-20 անհատական տնատիրությունների, Կոմիտասի

«Այն, ինչ Պուտինի մտքին է, Լուկաշենկոյի լեզվին է»․ Ռուբեն Մեհրաբյան

Ռուբեն Մեհրաբյանը, անդրադառնալով Լուկաշենկոյի հայտարարություններին, վստահեցրեց․ «Դուք չեք որոշում՝ հայերն ում են պետք․ ոչ դուք եք մեզ պետք, ոչ էլ մենք ձեզ»։

«Արմավիր» ՔԿՀ-ում չորս անձ հացադուլ է իրականացնում․ կալանավորները համաձայն չեն մեղադրանքի հետ, դատապարտյալները՝ առողջական խնդիրներ ունեն. «Փաստինֆո»

«Փաստինֆո». ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում չորս անձ հացադուլ է իրականացնում։ ՀՀ ԱՆ ՔԿԾ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում օգոստոսի 21-ի դրությամբ հացադուլի մեջ են գտնվում 2 կալանավորված անձ և 2 դատապարտյալ։ «Կալանավորված անձանցից մեկը հացադուլ է հայտարարել հուլիսի 23-ից, մյուսը՝ օգոստոսի 9-ից։

10 տարի առաջ գիտնականները հասկացան, որ Ամազոնի տակ ևս մեկ գետ կա, որի լայնությունը 400 կիլոմետր է

Շատերի համար բացահայտում կլինի, բայց մեր մոլորակն իսկապես ունի 400 կիլոմետր լայնությամբ գետեր: Սա զարմանալի է, քանի որ նույնիսկ երկրի բազմաթիվ երկար գետեր մոտ չեն հասնում այդ երկարությանը, էլ չենք խոսում լայնության մասին: Այս 400 կիլոմետրանոց գետի անունն է Համզա։ Շատերը երբեք չեն էլ լսել դրա մասին և, առավել ևս, չեն սովորել աշխարհագրության դասերին: Մի

«Հայ ժողովրդի հանդեպ ատելությունը միանշանակ շատ բռնակալների ընդհանուր գիծն է». Նատալի Լուազո

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին երբեք չի թուլանա», X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոն

Բաքուն վերահաստատում է՝ COP29-ին մասնակցելու հրավեր են ուղարկել նաև Հայաստանի իշխանություններին

«Ազատություն». Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար, Ադրբեջանի COP29-ի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովը հայտարարել է, որ ավելի քան 50 պետությունների և կառավարությունների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը COP29-ին։ «Մենք ակնկալում ենք, որ այդ թիվը կավելանա։ Հրավիրված է նաև Հայաստանը», – թուրքական Anadolu գործակալության հետ զրույցում ասել է ադրբեջանցի պաշտոնյան։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Գորիսի ավագանու գործառույթներից դուրս է Առուշ Առուշանյանին պաշտոնանկ անելու որոշումը

Գորիսի համայնքապետը 5 տարի պիտի պաշտոններ չզբաղեցնի

Ի՞նչ է ակնկալում Ալիևի վարչակազմը Չինաստանի հետ նոր մակարդակի համագործակցությունից

Եթե Միջին միջանցքն իսկապես սկսի աշխատել, Ադրբեջանը կարող է մեծ օգուտներ ստանալ, սակայն, մինչ այդ, պետք է եղած ենթակառուցվածքներն ու նյութատեխնիկական կենտրոններն ընդարձակել ու բարելավել։

Թուրքական ԱԹՍ-ն չի խախտել ՀՀ օդային սահմանը. CivilNetCheck

ԱԹՍ-ի արագությունը չի համապատասխանում Bayraktar TB2-ի բնութագրերին։

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին 5 տարի ժամկետով կզրկեն պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից

Sputnik Արմենիա. ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Նորայր Շողիկյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ Առուշանյանը հրավիրվել է ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայությունը, վերցվել հաշվառման, նրան ներկայացրել են դատական ակտ, ըստ որի նա տուգանվել է 700 հազար ՀՀ դրամով, պետք է անցնի 1.5 տարի փորձաշրջան, ինչպես նաև 5 տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոններ։ Քրեական գործը, որի շրջանակներում մեղավոր

52-ամյա տղամարդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ 15-ամյա պատանուն դանակահարելու համար

2024 թվականի օգոստոսի 18-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:20-ի սահմաններում, որովայնի և գլխի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել անչափահաս՝ 15-ամյա պատանի: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով, նախաձեռնվել է քրեական

Ուկրաինան թիրախավորել է ռուսական հրթիռային բազան

Ուկրաինայի ռազմածովային ուժերը խոցել են Ռուսաստանի Ռոստովի մարզում գտնվող С-300 հակաօդային պաշտպանության համալիրը, հարվածի հետևանքները դեռ ճշտվում են, հայտնել է Ուկրաինայի Գլխավոր շտաբը։

«Պետք է դադարեցնենք այս բռնապետական ռեժիմի հետ մեր հարաբերությունները»․ Արման Բաբաջանյանը՝ Բելառուսի մասին

Արման Բաբաջանյանն ասաց․ «Հույս ունեմ՝ Գագիկ Ծառուկյանն առաջինը վզակոթից կբռնի ու Բելառուսի դեսպանին կվռնդի ՀՀ-ից»․ Արման Բաբաջանյան

«Վերջին 14 օրերի ընթացքում կորոնավիրուսի 229 դեպք է արձանագրվել, վերջին 7 օրերին ՝ 113 դեպք՞

«Այս տարի ունենք կապույտ հազի բարձրացում, նախորդ տարի 50 դեպք էր գրանցվել, այս տարի մինչեւ օգոստոսի 1-ը՝ 98 դեպք: Ճնշող մեծամասնությունը բաժին է ընկնում մինչեւ 18 տարեկաններին, որոնց մեծ մասը նախադպրոցական տարիքի երեխաներ են»,-ասաց Ստեփան Աթոյանը:

Արմեն Սարգսյան. Եթե եռակողմ պայմանագրի համաձայն փորձեն Արցախի հարցը լուծել, ապա այն ի վնաս Արցախի է․ «Ապառաժ»

Մի կողմից եռակողմ համաձայնագիրը օրակարգ բերելը նշանակում է, որ Արցախի հարցը փակված չէ։ Սակայն, չի բացառվում, որ կողմերը սկսեն համաձայնագրի մի քանի կետերի վրա աշխատել։

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի

Հունգարիայի Բալատոն լճի ափին գտնվող Զանկայի Էրժեբեթ ճամբար են մեկնել 8-ից 14 տարեկան երեխաներ, ում ուղեկցում է շուրջ 30 աշխատակից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգից և Արմավիրի մարզի տարբեր համայնքներից

Հայաստանում արձանագրվում է կարմրուկով հիվանդացության դեպքերի աճ

Ավելացել է նաև կապույտ հազով պայմանավորված հիվանդացության դեպքերը

«Вон из Армении»․ կարտոֆիլներ, լոլիկներ և ձվեր՝ Առինջ գյուղում գտնվող Բելառուսի դեսպանատան ուղղությամբ

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանն ասաց՝ այն, ինչ ցանկանում է Վլադիմիր Պուտինն ասել, ասում է Լուկաշենկոյի շուրթերով։

Սամվել Ֆարմանյան. Հայաստանը ճակատագրական աղետի նախաշեմին է

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանը ճակատագրական աղետի նախաշեմին է: Բնազդով անգամ սա զգում են բոլորը: Լուռ են եզակիները, ովքեր դեռ ի զորու են փորձել փրկել պետականությունը: Փոխարենը՝ քաղաքական խաչագողերի ու ծաղրածուների՝ ամեն ճաշակի ու գույնի, կիրթ ու անկիրթ, թանկ ու էժան, աղմուկ-աղաղակ է կամ հարամ անտարբերություն: Չխաբվեք, որ մի կեսը հայհոյում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 21-ի ցերեկը, 22-23-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 24-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-ի ցերեկը, 22-ին աստիճանաբար կբարձրանա

«Իրանի վրա ոչ մի հարձակում անպատասխան չի մնացել, և հակառակորդը պետք է սպասի հաշվարկված, ճշգրիտ և ժամանակին արված հարվածների»

Իրանի պատասխանը այնպիսի ժամանակ և պայմաններում կլինի, որ սիոնիստական ռեժիմն ամենաքիչն է հավանական համարում

«Արդյունքները սպասվածից լավն էին». սփյուռքահայ 53 պատանի համախմբվել էր Համահայկական հայագիտական օլիմպիադայի շրջանակում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն արդեն 11-րդ անգամ անցկացնում է Համահայկական հայագիտական օլիմպիադան: Այս տարի օլիմպիադային մասնակցել է 14-18 տարեկան 53 պատանի՝ Վրաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Իսպանիայից և Քուվեյթից:   Օլիմպիադայի նպատակն է խրախուսել հայոց լեզվի, գրականության և պատմության իմացությունն արտերկրում բնակվող հայ երեխաների շրջանում, օգնել նրանց ճանաչել Հայաստանը և ծանոթանալ տարբեր երկրներում բնակվող

Գետառի վրա ջրի մաքրման կայան է կառուցվում, աղբաորսիչ սարքեր են տեղադրվում

Խոշոր տրամաչափի աղբի կուտակումից խուսափելու համար Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով նախատեսվել էր Հրազդան գետի վրա կառուցել աղբաորսիչ սարքեր: Շենգավիթ վարչական շրջանի հատվածում հարմարանքների տեղադրումն արդեն ավարտական փուլում է: Առաջիկայում աղբաորսիչներ կկառուցվեն նաև Դավթաշեն և Կիևյան կամուրջների միջանկյալ հատվածում: Միևնույն ժամանակ Գետառի վրա կառուցվում է ջրի մաքրման կայան, որն իր տեսակով առաջինն է մայրաքաղաքում: Կայանը նաև

«Խզել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ մինչեւ բռնապետ Լուկաշենկոյի պաշտոնանկությունը». հայտարարություն

Անհնարին համարել Բելառուսի հետ նույն ռազմական դաշինքում եւ տնտեսական ու մաքսային գոտիներում գտնվելը եւ անհապաղ դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից եւ ԱՊՀ-ից։

«Բաքուն այդ համաժողովն օգտագործում է՝ մոլորեցնելու համաշխարհային հանրությանը և շեղելու հանրային կարծիքը իր երկրի էության հետ շաղկապված ոճրագործություններից»

Կոչ ենք անում համայն հայությանը և տարածաշրջանի՝ խաղաղությամբ շահագրգիռ երկրներին, կազմակերպություններին ու անհատներին միանալ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի եւ Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի սկսած արշավին՝

2024թ․-ի երկրորդ եռամսյակում ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 6.4%-ով

2024թ․-ի երկրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 289 մլրդ 185.6 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 138 մլրդ 375․5 մլն ՀՀ դրամի համեմատ։ ✔️ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 6.4%-ով։ ✔️ 2024թ.-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է

Ի՞նչ պետք է իմանալ տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումների մասին

Ի՞նչ նոր փոփոխություններ են գործելու սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում Նոր կարգավորումների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք ունեն համապատասխան լիցենզիա, միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրում են էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի  էլեկտրոնային կտրոն։ Ի՞նչ պետք է անեն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման

Արագածոտնի մարզում 5 մոծակի մեջ հայտաբերված Արևմտյան Նեղոսի տենդի հարուցիչը եղել է ահազանգ, որ կարող են դեպքեր գրանցվել նաև մարդկանց շրջանում

Արևմտյան Նեղոսի տենդի հետ կապված Առողջապահության նախարարությունը առողջապահական համակարգի զգոնությունը բարձրացրել է դեռ հուլիսի վերջից: ❗️ 1 տարի շարունակ միջատների շրջանում հետազոտությունների արդյունքում` այս տարվա հուլիսի վերջին Առողջապահության նախարարության համար Արագածոտնի մարզում 5 մոծակի մեջ հայտաբերված Արևմտյան Նեղոսի տենդի հարուցիչը եղել է ահազանգ, որ կարող են դեպքեր գրանցվել նաև մարդկանց շրջանում: ❗️ Անմիջապես կապ է

Շառլ Ազնավուրի քանդակը կտեղադրվի Երևանի սրտում

Ամիսներ առաջ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթում հաղթեց «Լա Բոհեմ»-ը: Դավիթ Մինասյանի հեղինակած ստեղծագործությունն արդեն մանրակերտից վերածվում է մեծ քանդակի: Հուշարձանի բացումը նախատեսվում է 2025թ. մայիսի 22-ին՝ որպես մեծանուն երգչի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների եզրափակիչ արարողություն: Մանրամասները՝ տեսանյութում.

Արփի Ավետիսյան. Հայ բանտարկյալների ազատ արձակումը պետք է COP29-ի անցկացման նախապայման լինի. News.am

News.am-ը զրուցել է ռազմավարական դատավարության հարցերով միջազգային իրավապաշտպան Արփի Ավետիսյանի հետ։ –Տիկին Ավետիսյան, Դուք աշխարհի մի քանի երկրներում զբաղվել եք մարդու իրավունքների պաշտպանության հարցերով։ Այս պահին մենք ունենք երկու տասնյակից ավելի քաղաքացիներ, որոնց Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել Բաքվի բանտերում։ Հայտնի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի փաստաբանական թիմը հունիսին ՄԱԿ–ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին դիմում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031