Օրվա լրահոսը
«Հայաստանը և ԵՄ-ն վերանայում են հարաբերությունները և այդ հարաբերություններն ընդգրկող օրակարգը, դրական իմաստով վերանայում են». Արարատ Միրզոյան
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացումների վերաբերյալ հարցին՝ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը նշել է. «Իսկապես, սա, տիկի’ն Գալստյան, հրապարակային տեղեկատվությունից ևս ակնհայտ է, որ Հայաստանը և Եվրոպական միությունն այս օրերին, վերջին շրջանում վերանայում են հարաբերությունները և այդ հարաբերություններն ընդգրկող օրակարգը, դրական իմաստով վերանայում են: Մենք ունենք հիմնարար փաստաթուղթ, ինչպես դուք նշեցիք, ՀԸԳՀ-ն, և
«Այսօր ոչ միայն նոր փուլ է սկսվում Խաղաղության կորպուսի կամավորների նոր խմբի համար, այլև ազդարարվում է հայ ժողովրդի հետ կայուն համագործակցության շարունակության մասին». Քերոլ Սպան
Խաղաղության կորպուսի տնօրեն Քերոլ Սպանը վարեց ԱՄՆ Խաղաղության կորպուսի 21 նոր կամավորների երդման կարգը
Կիրանց մեր այցելությունից հետո բռնաճշնումներ են սկսվել, մեր տղաներին կանչում են ոստիկանատուն, հարկային ստուգումներ են անում․ Բագրատ սրբազան
Բագրատ սրբազանը հայտարարում է՝ ոստիկանությունը մեքենաներն է ապօրինաբար ստուգում, մտնում են զենք-զինամթերք են փնտրում
Կենսաբազմազանության միջազգային օրը նշանավորվեց 87.300 հատ Սևանի իշխանի Ամառային ենթատեսակի լիճ բացթողնմամբ
Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Կենսաբազմազանության միջազգային օրը, որը նպատակ ունի ևս մեկ անգամ կարևորել կենսաբազմազանության պահպանության և նրան սպառնացող վտանգների հարցերում հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումը և նորարարական որոշումների ընդունումը, որոնք կմեղմեն կորուստների վտանգը: Օրվա խորհրդի` կենսաբազմազանության վերականգնման խորհրդի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Սևանի իշխան» ՓԲԸ-ի Կարճաղբյուր համայնքում տեղակայված մանրաձկան գործարանից Սևանա լիճ բաց
«Խնդրել ենք բավարար ուժեր ներդնել, որպեսզի Կիրանցի ճանապարհի կառուցման աշխատանքները երկու ամսում ավարտվեն»․ Գնել Սանոսյան
Նրա խոսքով՝ մյուս ճանապարհը գործող ճանապարհն է՝ դեպի Աճարկուտ գնացող, որը մի հատվածով միանում է հանրապետական ճանապարհին։
Շատջրեքում կառուցվող դպրոցում թերությունները շտկելու նպատակով քանդման աշխատանքներ են կատարվել
Քաղաքաշինության կոմիտեն ձեռնարկել է խիստ միջոցներ Գեղարքունիքի մարզի Շատջրեքի միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենքի կառուցման անորակ աշխատանքները կասեցնելու և ծրագիրը պատշաճ որակով շարունակելու համար։ Ծրագիրն իրականացնող կապալառու ընկերության հետ Քաղաքաշինության կոմիտեն և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը ձեռք են բերել պայմանավորվածություն, որի շրջանակում ընկերությունը համաձայնել է իր միջոցներով քանդել խնդրահարույց տեղամասերը և հետագա շինարարական աշխատանքները կատարել հեղինակային
«Կրթության, գիտության, մշակույթի համակարգում մենք մինչ օրս ազդեցիկ կերպով չենք օգտագործել մեր սփյուռքի ներուժը»․ Բագրատ սրբազան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանդիպում է կրթության ոլորտի մասնագետների հետ
Հասարակական տրանսպորտի ուղեգծերում հնարավոր են չվացուցակի էական խախտումներ
Սիրելի՛ երևանցիներ և գործընկերներ, հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ինքնակամ կերպով երթուղիներից դուրս գալու պատճառով (ինչին ավելի մանրամասն անդրադարձել էինք նախորդ հրապարակմամբ) ուղեգծերում հնարավոր են չվացուցակի էական խախտումներ, իսկ առանձին երթուղիներում՝ շարժակազմերի բացակայություն: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն
«Առաջարկել ենք Եկեղեցին հարկել, հետո այդ գումարը հետ վերադարձնել, զարմանալի է, թե ինչո՞ւ են մերժել»․ Նիկոլ Փաշինյան
«Մենք ասել ենք, որ մեր խնդիրն է, որ մեր ընդհանուր դրամաշրջանառության մեջ ստվեր տեղ չթողնենք»։
Պաշտպանն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին
«7-րդ դարի եկեղեցին ճանաչել են ապօրինի կառույց եւ փոխանցել թեմերից մեկին՝ իբրեւ սեփականություն՝ Հայ առաքելական եկեղեցու ուղղորդմամբ». Փաշինյանի արձագանքը
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բագրատ սրբազանի հայտարարությանը, ասաց. «Հայ Առաքելական եկեղեցին այլ երկրներում էլ նման հարցեր բարձրացնում է եւ ՀՀ-ի ու այլ պետությունների վերաբերմունքը նույնանում է: Ես հիշեցի, որ եկեղեցին Թուրքիայի դեմ այդպիսի պահանջներ ներկայացրել եւ ներկայացնում է:
Կրկին մոլորեցվում է հանրությունը. «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն»
Անդրադառնալով Տավուշում տարվող այսպես կոչված սահմանագծման, սահմանազատման գործընթացին` փաստում ենք, որ թե՛ խորհրդային, թե՛ հետխորհրդային տարիներին Կիրանցը ոչ մի անգամ սահմանակից չի եղել Ադրբեջանին (այսինքն` Ադրբեջանի հետ չի ունեցել ընդհանուր սահման), եղել է սահմանամերձ բնակավայր: Նույնն է իրողությունը նաև Ջողազի ջրամբարի պարագայում, որը նախագծվել ու կառուցվել է Հայաստանի բյուջեով: Այս ամենը վավերացված է ԽՍՀՄ կառավարության
«Ադրբեջանի ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չենք վերցրել, սահմանազատումն արդեն իրողություն է»․ Նիկոլ Փաշինյան
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե սահմանազատման գործընթացը շարունակվելո՞ւ է։
Դիլիջանում կասեցվել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դիլիջանի թիվ 6 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում և պարզել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Տավուշի մարզ, ք. Դիլիջան)։ Մասնավորապես՝ խոհանոցի պատերը չեն եղել հարթ, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հեշտությամբ լվացվող, անջրանցիկ, չներծծող նյութերից, առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ բացառվի
«Ես ՀԱՊԿ-ի առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը». Փաշինյան
Նա հայտարարեց, որ այսօր Ոսկեպարում, Կիրանցում, Բերքաբերում մեր պետության անկյունաքարերն են շարում, որի վրա պետք է կառուցվի պետություն, անվտանգություն, ազատություն, երջանկություն. «Այո, Լուկաշենկոն ճիշտ է ասել, ստեղս հասավ, մինչեւ կարողացա հասնել նրան, որ ինքը դա ասի հրապարակային»:
Գյումրիում կանցկացվի ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը
Մայիսի 24-ին ԱՊՀ սպորտային մայրաքաղաք Գյումրիում կանցկացվի ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը: Համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ Ալեքսեյ Մորոզովը, Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Դորոխովիչը, Ղրղզստանի մշակույթի, տեղեկատվության, սպորտի և երիտասարդության քաղաքականության նախարարի տեղակալ Այբեկ Աբդիմոմունովը, ԱՊՀ մշակույթի, սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության հարցերով
Վահե Հովհաննիսյանը և ԱԶԲ ներկայացուցիչը ստորագրել են «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը
Մայիսի 22-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի կողմից ստորագրվել է «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը: Ստորագրմանը ներկա է գտնվել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճապոնական հիմնադրամի (JFPR) կողմից առաջարկվող 3 մլն
Խաղաղության կորպուսի 21 կամավորներ կաշխատեն Հայաստանի տարբեր համայնքներում՝ նպաստելով անգլերենի ուսուցմանը
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորների 29-րդ խմբի երդման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել Խաղաղության կորպուսի տնօրեն Կարոլ Սպանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոան Ֆեյրլին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է կամավորներին և մի քանի առումով կարևորել
Գարեգին Երկրորդը և ֆրանսահայ պատվիրակության անդամները քննարկեցին Հայաստանի ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավեներին առնչվող հարցեր՝ կարևորելով ազգային միասնականությունն ու ջանքերի մեկտեղումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց Ֆրանսիայի Սենատի պատգամավորներին շարունակական զորակցության համար
«Պապ թագավորը չի սպանվելու, ինչ վեղար էլ հագնեն, քանի կիլոյանոց խաչ ուզում են դոշներից կախեն, երաշխավորում եմ». Փաշինյան
Ի վերջո հայ ժողովուրդն ունեցել է այդ փորձը, կայսերական կառավարման եղանակ է ունեցել, որ գնում էին Կեսարիայում օծվում էին, գալիս էին ՀՀ-ում դառնում էին ազդեցության գործակալ: Խեղճ Պապ թագավորը մինչեւ քաշեց բերեց Հայաստան, ֆիզիկապես բերեց, բայց էդ ազդեցության գործակալի մասը մինչեւ այսօր չի լուծվել, բայց ես համոզված եմ՝ առաջիկա 1, 2 ամսվա ընթացքում էդ էլ է լուծվելու:
Ինչո՞ւ նրանք, ում սկսում են ղեկավարել արևմտականները, բառիս բուն իմաստով սատանայանում են․ Մարիա Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
«Հայկական ալիք» – ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցին հարկելու մասին երեկվա հայտարարությանը: «Սիմոնյանը երեկ ասել էր, որ «եկել է ժամանակը` քննարկենք, հասկանանք այն հարկային պարտավորությունները, որ բոլորի համար առկա են, Եկեղեցու հանդեպ ինչո՞ւ չի կիրառվում»։ «Միաժամանակ Գերագույն ռադայում «Եվրոպական համերաշխություն» խմբակցությունը և Պյոտր Պորոշենկոն պահանջում
«Չակնկալիքների շարժումը տանում է դեպի չպետություն, ուզում են, որ մարդիկ Երեւանի կենտրոնի սրճարանում նստած երազեն Կարսի մասին, կորցնեն Երեւանը». Փաշինյան
«Նրանք ուզում են, որ մարդիկ իրական Կապանում նստած երազեն Զանգելանի մասին ու կորցնեն իրականը: Իրական Հայաստանը դա ապագայի մասին է: Էդքան որ ասում էինք՝ ապագա կա, այ էդ ապագան էս է, որը կոնկրետ է, մմ-ի ճշտությամբ գիտենք մեր սահմանը, որը ապահովում ենք ոչ թե առավոտից իրիկուն սրա-նրա ոտի տակ ընկնելով, որ եկեք մեր անվտանգությունը ապահովեք, այլ ապահովում ենք մեր լեգիտիմ դիրքի վրա կանգնելով»:
ՆԱՏՕ-ի օպերացիաների պլանավորման փորձագետներն անցկացրել են դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ
Մայիսի 13-17-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ՆԱՏՕ-ի օպերացիաների պլանավորման փորձագետներն անցկացրել են դասընթաց, որին մասնակցել են ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ: Մասնակիցները տարբեր փուլերով ծանոթացել են օպերացիաների պլանավորման գործընթացին, ինչպես օպերատիվ, այնպես էլ ֆունկցիոնալ այլ մակարդակներում: Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր: ՀՀ ՊՆ
«Եզրափակիչ խոսքի ցանկություն չունեմ»․ Սերժ Սարգսյան
Մայիսի 29-ին 14․00-ին կհրապարակվի «դիզվառելիքի գործով» դատարանի որոշումը
Սուրեն Պապիկյանը Հայաստանում Իրանի դեսպանությունում ցավակցական գրառում է կատարել սգո մատյանում
Այսօր՝ մայիսի 22-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանություն և ցավակցական գրառում կատարել ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց ողբերգական մահվան կապակցությամբ դեսպանությունում բացված սգո մատյանում։ ՀՀ ՊՆ
«Մենք ամեն ինչի պատրաստ ենք, միայն թե այս շարժումը հաջողության հասնի եւ իշխանափոխություն լինի»․ Սերժ Սարգսյան
Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին հարցին էլ երրորդ նախագահը պատասխանեց՝ սրբազանի հետ հանդիպել է, բայց դա երեկ չի եղել, ոչ էլ այսօր։ «Մենք ամեն ինչի պատրաստ ենք, միայն թե այս շարժումը հաջողության հասնի եւ իշխանափոխություն լինի», – այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ ինքը հարթակում կկանգնի՞ Բագրատ սրբազանի կողքին։
Եթե չես բանակցում, քո փոխարեն որոշումն ընդունում են ուրիշները
Ինչպես պահպանել սուբյեկտայնությունը 1992-1994 թվականների պատերազմի ժամանակ առաջին նախագահը պարբերաբար ասում էր օտարերկրյա դիվանագետներին եւ լրագրողներին, որ խաղաղության հասնելու «տեխնոլոգիան» պետք է բաղկացած լինի երկու փուլերից՝ սկզբից հրադադար առանց որեւէ նախապայմանների, հետո կարգավորման վերաբերյալ բանակցություններ: Եվ ոչ թե հակառակը, որովհետեւ հնարավոր չէ խոսել ապագա կարգավորման տարրերի մասին, երբ մարտական գործողությունները շարունակվում են։ 2020 թվականի նոյեմբերի
Հաստատվել է 2024 թ. 2-րդ՝ հիմնական փուլի միասնական քննությունների ժամանակացույցը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել է 2024 թվականի 2-րդ՝ հիմնական փուլի միասնական քննությունների ժամանակացույցը. 11 հունիսի, քիմիա, ռուսերեն, 14 հունիսի, օտար լեզուներ, 18 հունիսի, մաթեմատիկա, 21 հունիսի, հայոց լեզու և հայ գրականություն, 25 հունիսի, կենսաբանություն, աշխարհագրություն և 28 հունիսի, հայոց պատմություն, ֆիզիկա: Գնահատման թեստավորման կենտրոն
Մենք վերարտադրել ենք գետնի վրա սահմանը՝ որդեգրելով «սահմանը անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը. Փաշինյան
«Սահմանազատման մասին իմ որոշումներն անցել են իրավական փորձաքննություն, կասկած չունեմ իրավական հիմնավորվածության մեջ»,- վստահեցրեց վարչապետը:
3 մլն ԱՄՆ դոլար ծավալով դրամաշնորհը կաջակցի Հայաստանի կառավարությանը՝ բարձրացնելու գյուղատնտեսական կենսամիջոցների ճկունությունը
Մայիսի 22-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի կողմից ստորագրվել է «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը: Ստորագրմանը ներկա է գտնվել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճապոնական հիմնադրամի (JFPR) կողմից առաջարկվող 3 մլն


















































