Օրվա լրահոսը

«Օրենքի աղաղակող խախտում է տեղի ունեցել». Ֆիրդուսի թաղամասի տների գործով փաստաբան

Դատարանում վիճարկվում է կառավարության որոշման իրավաչափությունը

«Բոլոր գործիչները, որոնք չեն պատկերացնում իրական Հայաստանի գերադասությունն ամեն ինչի նկատմամբ, չունեն միտք եւ բանականություն»․ Շիրակ Թորոսյան

«Այսօր ոչ ոք չի հակադրում պատմական Հայաստանը Հայաստանի Հանրապետության հետ, պարզապես մեզ համար պետք է դառը դաս լինի եւ դառը դաս է, թե ինչո՞ւ պատմական Հայաստանի միայն 10 տոկոսի վրա այսօր ունենք ՀՀ»։

Փաշինյանի հայտարարությունը, թե միջազգային հանրությունը «ինքնորոշում» ասելով նկատի ունի ինքնավար Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում, հակասում է «ինքնորոշում» հասկացությունը սահմանող միջազգային իրավական ակտերի դրույթներին. Ստեփան Հասան-Ջալալյան

Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը 2018 թ.-ին ստացել է ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման այնպիսի ժառանգություն, որով բացառվել է Ադրբեջանի կազմից դուրս Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հնարավորությունը, մոլորություն է և չի համապատասխանում իրականությանը:

«Մեր կողմից առաջարկվող այլընտրանքային խափանման միջոցները լիովին ունակ են չեզոքացնելու Արմեն Աշոտյանի կողմից ապացուցման գործընթացին միջամտելու մասին ցանկացած մտավախություն»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբանն ասաց՝ պնդում են, որ խափանման միջոց կալանքի ժամկետի երկարացման հիմքերը բացակայում են․ առկա չեն շարունակական կալանքն արդարացնող հիմքեր։

Ֆուչիկի փողոցում զինված միջադեպի գործով ևս մեկ անձ է կալանավորվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 2024թ. մարտի 15–ին Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ ևս։ Մասնավորապես, 2024թ. մարտի 15-ին’ ժամը 00:14-ի սահմաններում, Ա.Ղ.–ն, դեռևս ինքնությունները չպարզված մի խումբ կողմնակիցների հետ՝ «Mersedes-Benz

«Այս միակողմանի կենսական զիջումները ոչ թե սոսկ տարածքների հանձնման, այլ իրականում հայկական պետականության սողացող հանձնման մասին են»․ Արմեն Ռուստամյան

«Կառավարությունը տեսնելով, որ Ադրբեջանի հետ խաղաղության հասնել հնարավոր է միայն նրա օրեցօր աճող պահանջները բավարարելու միջոցով, դարձել է այդ պահանջների փաստացի հիմնավորողը, լեգիտիմացնողը եւ կատարողը»։

ՀՀ-ի համագործակցությունը ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ․ Մհեր Գրիգորյան

«Արմենպրես». Հայաստանի համագործակցությունը Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ ուղղված չէ որևէ միության, հատկապես Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դեմ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է՝ ի պատասխան «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ սերտ փոխգործակցությունը չի խանգարում Հայաստանի մասնակցությանը ԵԱՏՄ-ին, և արդյոք Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ այս միությունից։

Բաբկեն Թունյան. 2023 թ. տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով

Զգալիորեն բարելավվել է հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը:

Փաշինյանը բարձրացավ ԱԺ օթյակ՝ շփվելու Ներքին Խնձորեսկի աշակերտների հետ. նրան հարցրեցին Ներքին Խնձորեսկի մոլորված հայ հովիվի մասին

Հարցին՝ մեկ օրում բա ինչպե՞ս պարզվեց, որ ադրբեջանցի այն դիվերսանտը մոլորվել է ու նրան հանձնեցին Ադրբեջանին՝ Փաշինյանը պատասխանեց. «Քննությունը հենց նրա համար է, որ լինի, մեկ օր չի եղել եւ այդ հարցին ես իմ ասուլիսում մանրամասն պատասխանել եմ: Ասուլիսը հրապարակված է, այդ հարցի պատասխանը ճշգրիտ կա»:

Կրկին այցելում եմ Սյունիք՝ Հայաստանի ռազմավարական նշանակության և խոցելի մարզ. դեսպան Դըկոնտինյի

ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին «X»-ի իր միկրոբլոգում գրել է.   «Այսօր կրկին այցելում եմ Սյունիք՝ Հայաստանի ռազմավարական նշանակության և խոցելի մարզ. -Անվտանգային և մարդասիրական իրավիճակ -Հայաստանի տարածքային ամբողջականություն -Ֆրանսիայի բժշկական օգնություն -Ապակենտրոնացված համագործակցություն»։

Վիկտոր Կիպիանիի կարծիքով՝ տնտեսական հարաբերությունների եւ առեւտրի շնորհիվ հնարավոր է հասնել խաղաղության

Վրացի փորձագետի ներկայացմամբ՝ տարածաշրջանում հավասարակշռությունը կարեւոր է Հարավային Կովկասի բոլոր ազգերի համար

ԱՄՆ Հավայի նահանգի Գերագույն դատարանի դատավոր Թոդ Էդինսին Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 10-ին, ընդունել է ԱՄՆ Հավայի նահանգի Գերագույն դատարանի դատավոր Թոդ Էդինսին։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, զինված ուժերում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները։ Պաշտպանը ներկայացրել է Լեռնային

«Ձեր հռչակած իրական կամ պատմական Հայաստան դիլեման խիստ արհեստական է, որովհետև դուք արդեն ընտրել եք հանձնվող Հայաստանը»․ Տիգրան Աբրահամյան

Նրա խոսքով՝ իշխանության անզորության պայմաններում Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել ՀՀ տարածքը՝ իշխանության հետ խոսելով ուժի եւ սպառնալիքի լեզվով:

Օդի աղտոտման համար տուգանվել է բեռնատարի 27 վարորդ

Փոշու արտանետումների նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ս/թ ապրիլի 1-ից 5-ը լայնածավալ վերահսկողական ու իրազեկման միջոցառումներ է անցկացրել մայրաքաղաքում և հարակից մարզերում: Առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր՝ ավազ, խիճ, հողային զանգվածներ, նաև շինաղբ տեղափոխող 27 բեռնատարի վարորդ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ընդհանուր 1 մլն 350 հազար ՀՀ դրամի չափով: Մթնոլորտային օդի պահպանությանն ուղղված

Զորականը մեզնով էլ է զորավոր. արցախցի ընտանիքը Հայաստանի գյուղում

Հայաստանի ծայրամասային՝ սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Զորական գյուղ կատարած իմ այցելության նպատակը բռնատեղահանված արցախցիների կյանքի պայմաններին, կարիքներին եւ ընդհանուր վիճակին ծանոթանալն ու այդ մասին պատմելն էր։ Իմ առաջին հանդիպումը համայնքի ղեկավար Սուրեն Մարտիրոսյանի հետ էր: Ճակատագրի բերումով գյուղի հիմնական բնակիչները եւս բռնատեղահանվածներ են: Նրանք մեր պատմական Չարդախլու գյուղի տասնյակ հայերն են՝

Դեսպան Մակունցը հյուրընկալվել է ԱՄՆ խաղաղության ինստիտուտում՝ որպես ՀՀ-ի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերություններին նվիրված կլոր սեղան-քննարկման գլխավոր բանախոս

Ս․թ․ ապրիլի 8-ին դեսպան Լիլիթ Մակունցը հյուրընկալվել է ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում՝ որպես Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերություններին նվիրված կլոր սեղան-քննարկման գլխավոր բանախոս: Միջոցառմանը, որը վարել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը, մասնակցել են փորձագետներ տարբեր վերլուծական կենտրոններից և կազմակերպություններից: Կլոր սեղանի ընթացքում քննարկված առանցքային թեմաներն են եղել ԱՄՆ-ի հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունների

«Աշխարհում միակ պետությունն ենք, որտեղ անդադար խոսում են պետականության հնարավոր կորստի ու պատերազմի մասին»․ Գեղամ Նազարյան

«Երեկ լսեցինք, որ Արցախի իշխանություններին արգելել են գնալ եւ եվրոպական հարթակներում ինչ-որ հարցեր լուծել։ Ինձ մոտ հարցեր են առաջանում՝ իսկ կարո՞ղ է հիմա էլ մեզ են արգելում, որ գնանք Մոսկվայում ինչ-որ հարց լուծենք»։

Ավան գյուղի բնակիչը խեղդամահ էր արել Երևանի 69-ամյա բնակչին

Ապրիլի 9-ին, ժամը 8:9-ին, ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Աշտարակ համայնքի Ավան բնակավայրի վարչական ղեկավարը և հայտնել, որ գյուղի 1-ին փողոցի տներից մեկում դիակ է հայտնաբերվել: Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը նշված տան նախասրահի հատակին հայտնաբերել է Երևան քաղաքի բնակիչ 69-ամյա Դալվորիկ Օսմանյանի դիակը՝ դեմքի և պարանոցի շրջանում բռնության հետքերով: Արագածոտնի մարզային

«Դուք չունեք իշխանություն Արմեն Աշոտյանին կալանավորելու կամ կալանքից թողնելու։ Որոշումները կայացվում են այլ տեղ»․ Տիգրան Աթանեսյանը՝ Արմեն Աշոտյանի գործը քննող դատավորին

Այսօրվա դատական նիստը կլինի որոշիչ՝ Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետը երկարացնել-չերկարացնելու տեսանկյունից։

Արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան, որի մաս է կազմում նաև նոր անվտանգային համակարգի ստեղծումը, կարևոր գործոն է Հայաստանի համար. Արայիկ Հարությունյան

Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը միտված է տարածաշրջանի կապակցվածության խթանմանը

«Քրեակատարողական հիմնարկը կենսաթոշակը վճարող մարմին չէ»

Դատարանը մերժել է 7,5 տարի ՔԿՀ-ում գտնվող 63-ամյա դատապարտյալին 2024 թվականի մարտի 19-ին ՀՀ վարչական դատարանը հրապարակել է դատապարտյալ Ռադիկ Գաբրիելյանն ընդդեմ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության՝ «2014 թվականի սեպտեմբերի 8-ից սկսած Ռադիկ Գաբրիելյանի կենսաթոշակն ամբողջությամբ վճարել պարտավորեցնելու պահանջի մասին» գործով որոշումը: Անազատության մեջ գտնվող դատապարտյալը դեռ 2022 թվականի

«Հայաստանի եւ մեր հավաքական ճակատագրի մասին ձեր անձնական վախերը թոկի պես պարտադրում եք հայ ժողովրդին՝ կտրելով նրան իր արմատից»․ Լիլիթ Գալստյան

«Այնպես էլ չէ, որ հասարակությունը չի տեսնում ու չի գնահատում կառավարող ուժի աղետաբերությունն ու երկրի կոլապսը, վերջին սոցիալական հարցումներն այդ մասին են։ Ձեզ մոտ չի ստացվում, չեք կարողանում, հեռացեք»։

Ո՞ւր է հասել Արմեն Գրիգորյանին, Մամիկոն Ասլանյանին, Սուրեն Մանուկյանին վերաբերող քրեական գործերով դատաքննությունը․ դատական դեպարտամենտի ուսումնասիրությունը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության հետ սույն թվականի մարտի 1-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է մի շարք հայտնի գործերի ձգձգումների մասին Դատական դեպարտամենտի նկարահանած տեսանյութը, որից հետո «Հայաստան» դաշինքն իր ընտրողների անունից խնդրել է նմանատիպ ուսումնասիրություն կատարել՝ Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին, Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանին, Սուրեն Մանուկյանին և մյուսներին

«Իշխանությունները գերակատարել են բոլոր պլանները, օրինակ, պայմանավորվել էին, որ միայն Ստեփանակերտում հայերին կթողնեն, բայց Արցախում գրեթե հայ չեն թողել»

Ըստ Աննա Մկրտչյանի՝ իրավական ոլորտը «հուսալի» ձեռքերում է, մեկ ընկերությունում տնտեսական շահով, այսինքն՝ միասնական փողով կապված երկու մարդկանց ձեռքին՝ Գրիգոր Մինասյանի եւ Կարեն Անդրեասյանի։ Իրենք դատավորներին նշանակում են, իրենք էլ պատժում։

Տաթև-Գորիս և Տաթև-Լծեն ճանապարհները քարաթափումների հետևանքով երկկողմանի փակ են

Գետափնյա գյուղի մոտ կամրջով երթևեկությունը դադարեցվել է. տեղի է ունեցել մասնակի փլուզում

Հետպատերազմյան իրավիճակը՝ ՀՀ տարածքի օկուպացիան, Արցախում էթնիկ զտումը, տարածաշրջանում ստեղծում է նոր անկայուն իրավիճակ, ինչը մտահոգում է Վրաստանին․ Ջոնի Մելիքյան

Օրբելի կենտրոնի փորձագետն ասում է՝ խաղաղության խաչմերուկ նախագծով ենթադրվող ենթակառուցվածքներից կարող են օգտվել Վրաստանն ու Իրանը, հետագայում՝ Ադրբեջանն ու Թուրքիան՝ եթե ցանկություն ունենան ինքնիշխանության սկզբունքի վրա, ինչը կբերի տարածաշրջանում կայունության, հետագայում՝ խաղաղության

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Ապրիլի 8-ի ցերեկը, 9-ի երեկոյան ժամերին, 10-11-ին, 12-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 10-ի գիշերը, 12-ի ցերեկը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 8-ի և 10-ի ցերեկը, 11-ին շրջանների զգալի մասում, 9-ի երեկոյան ժամերին, 10-ի և 12-ի գիշերը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև

Տաք աղբյուրը

Մեր ընկուզենու շուրջը սալորենիներ էին սեւին տալիս։ Պապս էր տնկել։ Ճյուղերը ցանկապատից դեպի ճանապարհն էին կախվում, ու չկար մեկը, որ անցնելուց մեկ- երկու հատ չպոկեր ու բերանը չքաղցրացներ։ Մեր ցանկապատից ուղիղ 200 քայլ հեռավորության վրա մի աղբյուր կար՝ գյուղի ամենաքաղցրահամ աղբյուրը, որը ամռանը խմելու համար ոչ ոքի չէր հրապուրում, որովհետեւ սառնորակ չէր։ Ձմռանն էլ հրապուրիչ

5 միլիոն դրամ` Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին

Բիբլոս Բանկ Արմենիան նվիրաբերեց 5 միլիոն դրամ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին՝ աջակցելու հիմնադրամի՝ առողջական խնդիրներ ունեցող փոքրիկների բուժմանն ուղղված նախագծերին։ Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բանկը շարունակ ներդրում է կատարում առողջ համայնքներ կառուցելու գործում: Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի խոսքով, կարևոր է մասնակցել առողջական խնդիրներ ունեցող երեխաների բուժման կազմակերպմանն ու հիվանդությունների կանխարգելմանը։ «Երկրի ապագայի

1900-ականների սկզբներին ևս Ներքին Ոսկեպարի և Ղուշչի-Այրումի բարբարոսներն աչքի են ընկել առանձնահատուկ հայատյացությամբ. Վարդան Ոսկանյան

Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը 1900-ականների սկզբներին ևս Ներքին Ոսկեպարի և Ղուշչի-Այրումի բարբարոսներն աչքի են ընկել առանձնահատուկ հայատյացությամբ և դաժանությամբ։ Կից՝ բնօրինակով մի հատված է Միսակ Տեր-Դանիելյանի «Մի քանի գլուխ հայ-թրքական ընդհարումներից» (Թիֆլիս, 1907թ.) գրքից, որտեղ փաստվում է, թե ինչ դաժանությամբ են բարբարոսները սպանել Բարեկամավանի, Ճոճավանքի (այժմ՝ Ջուջևան) և

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930