Օրվա լրահոսը
Առաջարկներ են ստացվել Կառավարությունից եւ պատգամավորներից, ԱԺ «Հայաստան» խմբակցությունից, որոնց մի մասն ընդունվել է
Քննարկվել է ընտանիքում բռնության կանխարգելմանը միտված օրենսդրական նախաձեռնությունը
ՊՆ-ում կարծիքներ են փոխանակվել պաշտպանության ոլորտում հայ-շվեդական համագործակցության հեռանկարների վերաբերյալ
Ապրիլի 11-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Էմիլ Գեբեոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը: Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը, քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն
«Մայր Հայաստան» խմբակցություն. «Գիտությունն այս իշխանության օրոք անտեր է մնացել»
Երեւանի Ավագյանու «Մայր Հայաստան» խմբակցության հրավերով այսօր քաղաքապետարանում կայացավ հանրային քննարկում Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տարածքում բազմահարկ շենքի կառուցումը կասեցնելու եւ ինստիտուտի հետագա ճակատագրի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել հրավիրվել էին փոխքաղաքապետը, ավագանու իշխող եւ մյուս խմբակցությունները, ՀՀ ԳԱԱ-ն, ինչպես նաև ԿԳՄՍ ներկայացուցիչ։ Սակայն ոչ փոխքաղաքապետը, ոչ իշխող ավագանու, ոչ էլ նախարարության որեւէ ներկայացուցիչ չէր եկել։ Ինստիտուտի
Գյումրեցի Վարազդատ Լալայանը նվաճել է 3 ոսկե մեդալ
Թաիլանդում կայացած ծանրամարտի աշխարհի գավաթի մրցումներում ՀՀ հավաքական թիմի կազմում գերազանց հանդես է եկել և գերծանր քաշային կարգում աշխարհի գավաթակիր է դարձել գյումրեցի Վարազդատ Լալայանը։ ՀՀ վաստակավոր մարզիչ Կարեն Կարապետյանի սանը նվաճել է 3 ոսկե մեդալ․ «պոկում» մրցաձև՝ 210 կգ, «հրում» մրցաձև՝ 253 կգ և երկամարտ՝ 463 կգ։ Հուսանք, որ մեր դյուցազունը նմանօրինակ մրցելույթներ կունենա
Թմրամիջոցների իրացման կասկածանքով Արտաշատ-Արարատ մայրուղու հատվածից քաղաքացուն բերման ենթարկելիս նրա նկատմամբ բռնություն են կիրառել. ահազանգ փաստաբանից
Ըստ ահազանգի՝ մեքենայից իջեցնելիս քաղաքացուն գետնին են գցել և ոտքերով հարվածներ հասցրել, ապա տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե, որտեղ կրկին բռնության է ենթարկվել նույն անձանց կողմից
Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի նախագահի ազգային անվտանգության հարցերով ավագ խորհրդականի հետ
Ապրիլի 11-ին Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի նախագահի ազգային անվտանգության հարցերով ավագ խորհրդական Կեստուտիս Բուդրիսի հետ: Կողմերը քննարկել են արտատրածաշրջանային անվտանգային մարտահրավերները և անդրադարձել Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին ու զարգացումներին: Անվտանգային հարցերի համատեքստում երկուստեք կարևորել են Հայաստան-Լիտվա երկխոսության շարունակականությունը: ՀՀ Անվտանգության խորհուրդ
«Կուսության ստուգում, վաղ քարե դար… համաձայն եմ, էդ խայտառակությունը ինչքան շուտ դուրս գա, էնքան լավ, բայց…». Արթուր Խաչատրյան
Նա բացատրեց. «Նախ, ամուսնությունը ունի սկիզբ եւ վերջ, զագսի 2 վկայական: Ամուսնացան, ամուսնալուծվեցին: Հիմա եկեք հասկանանք՝ այդ զուգընկերությունը սկիզբ ունի՞, թե՞ վերջ ունի, ո՞նց եք որոշում: Ժամանակն ինչքա՞ն է անցել: Պատկերացրեք, 16 տարեկանում ինչ-որ մեկին սիրում է: Նախ արի ապացուցի՝ էդ սերը միակողմանի է, կո՞ւտ է գնացել, թե՞ երկկողմանի սեր է եղել:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Սյունիքում է
Ռոբերտ Ղուկասյանն ու Օլիվիե Դըկոտինյիին խոսել են համատեղ իրականացվող ծրագրերի, Սյունիքի ու Օվերնյ-Ռոն-Ալպի միջև ապակենտրոնացված համագործակցության, տարածաշրջանի անվտանգային իրավիճակի մասին
«Ինչի՞ եք փորձում էս օրենքով ընտանիքին հավասարեցնել էն ի՞նչ են ասում՝ համասեռամոլ զույգերին». Գեղամ Նազարյան
«Ակնհայտ է, չէ՞, որ այս ամեն ինչը դրա մասին է, որ ընտանիքը հավասարեցնենք էդ զույգերին: Ես դեմ չեմ որեւէ մեկի սեռական կողմնորոշմանը, բացարձակ: Ամեն մեկն ունի իր ընտրությունը, բայց չի կարելի ընտանիքը հավասարեցնել էդ մարդու սեռական կյանքի հետ: Շատ ներողություն, բայց չի կարելի սահմաններ անցնել: Չի՛ կարելի նման բաներ անել: Ինչի՞ համար եք անում»:
Քննարկվել է Հայաստան-Լիտվա երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ
Լիտվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Լիտվայի վարչապետի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Գալինա Վաշչիկայտեի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել վերջին շրջանում ակտիվացած երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք նոր եռանդ են հաղորդել Հայաստան-Լիտվա հարաբերություններին: Քննարկում է ծավալվել Հայաստան-Լիտվա երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ: ԱԽ քարտուղարը ներկայացրել է ապրիլի
«Զուգընկերն ո՞վ է», «Ի՞նչ է նշանակում՝ սիրային կապ՝ առանց սեռական հարաբերությունների». Ռուբինյանը ի պատասխան բղավեց՝ «Դա պլատոնական սերն է»
Գեղամ Նազարյանը բորբոքվեց. «Շատ ներողություն, օրինակ, մի տղա սիրում է իր դասընկերուհուն, դասընկերուհին, նեղվելով, որ իրեն տուն է ուղեկցում, դանակը վերցնում եւ խփում է տղային: Հիմա այդ աղջկան չե՞ն դատելու, եթե այս օրենքը չլինի: Դատելու են, չէ՞: Հիմա այդ զուգընկեր ձեւակերպումն ի՞նչ է՝ սիրային հարաբերություններ՝ առանց սեռական հարաբերության: Մենք ո՞վ ենք, որ որոշենք՝ իրանք իրար սիրո՞ւմ են, թե՞ չէ»:
«Քայլող ավետարան» ծրագիրն արդեն Հովտաշեն եւ Նորամարգ համայնքներում է
Օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի՝ ս.թ. ապրիլի 2-ից Հովտաշեն և Նորամարգ համայնքներում մեկնարկեցին Հայաստանի աստվածաշնչային ընկերության կողմից հովանավորվող «Քայլող ավետարան» կրթադաստիարակչական դասընթացն ու սրբանկարչության սիրողական ուսուցումը։ Ապրիլի 9-ին տեղի ունեցավ երկրորդ հանդիպումը Հովտաշեն համայնքում, որին մասնակցում էր «Առավոտ» թերթի խմբագիր պարոն Արամ Աբրահամյանը՝ կամավորական սկզբունքով դասընթացներին իր հոգևոր և մանկավարժական հմտություններով աջակցելու
Կովկասում քոչվոր տնտեսաձևի և «թյուրք-ադրբեջանական էթնիկական» ներկայության մասին ադրբեջանական վերջին հայտարարությունների շուրջ
Ադրբեջանական CBC հեռուստաալիքի պատրաստած «Հին Աղդամ. Ոչնչացված քոչվորական ժառանգություն» տեսանյութում Արցախի հնագույն մշակույթի վերաբերյալ արվում են մի շարք ինքնահնար հայտարարություններ, որոնք աղավաղում և կեղծում են հնագիտական ժառանգության հետազոտության իրական պատկերը։ Մասնավորաբար, խոսելով ուշ բրոնզի և երկաթի դարերում Արցախում տնտեսական կենցաղավարման քոչվոր և կիսաքոչվոր տիպի մասին, մեջ են բերվում առանձին հնագետների հրատարակություններից՝ կոնտեքստից կտրված հատվածներ, փորձում
«Բուհական համակարգի համար մտածող ձեր ջանին մեռնեմ, ո՞ւր են բուհական հանրակացարանները… Թե այդ բուհական կրթությունը ձեզ համար միայն հարուստների տեղ է, որտեղ «Պորշ կայեններ»-ով գան, «Բռաբուսներ»-ով գնան». Փաշինյանի եզրափակիչ ելույթը
Եկեք դուրս գանք ուրիշների՝ մեզ համար գրած պատմությունից և կերտենք, զուգահեռաբար ձևակերպենք, գրենք, ստեղծենք մեր պատմությունը. Նիկոլ Փաշինյան
Գյումրիում կվերանորոգեն Արցախն ազատագրած հերոսների պանթեոնը
Գյումրու համայնքապետարանը մտադիր է վերանորոգել «Շիրակ» գերեզամանատանը գտնվող 1992-1995 թվականներին արցախյան պատերազմի ժամանակ նահատակված ազատամարտիկների զինվորական պանթեոնը։ Զինվորական պանթեոնի վերանորոգման համար գումար հատկացնելու հարցը ներառված է Գյումրու ավագանու վաղվա նիստի օրակարգում։ Թե ով կամ որ խմբակցությունն է կարևորագույն այս հարցը բերել օրակարգ, պարզ կդառնա վաղը, սակայն նշենք, որ զոհված հերոսների նկարները տարբեր կառույցների պատերից հանելու
«Դեպք է եղել եւ սահմանված է, որ մեր հրամանով պետք է ՀՕՊ-ը միանա, մեր հրամանով համատեղ ՀՕՊ-ը չի միացել, լավ քաղաքականություն վարեիք, Լավրովի պլան չլիներ». Փաշինյան
Բա դուք ՊՆ նախարարն էիք, պարոն Օհանյան, ՀԱՊԿ-ի ռազմավարական գործընկերն էիք, Ադրբեջանին 3 մլրդ-ի զենք վաճառելու պայմանագիր էր կնքում բա ըտենց ընտիր հարաբերություններ ունեիք, ոչ մի խնդիր չունեիք, մեր նման ապաշնորհ չէիք, բա լուծեք էդ հարցը: Հլը եկեք գնանք նայենք 2013-2018թ-ին ՀՀ-ն ՌԴ-ից ինչ զենքեր է ստացել ու Ադրբեջանը ու ինչ զենքեր է ստացել, բա լուծեիք էդ հարցը:
Հայաստանը մեկ հոգու թատրոն է, և այդ մեկը պետք է պատասխանատվության ենթարկվի. Օսկանյան
Հայաստանը մոնոներկայացում է, և այդ մեկ մարդը պետք է պատասխանատվության ենթարկվի ձախողումների և կորուստների համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «Մտորումներ Հայաստանում և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Ինչ է տեղի ունեցել — Այսօրվա աղետի և մղձավանջի անատոմիան նույնքան ակնհայտ է, որքան մարդու մարմնի բարձր լուծաչափով ՄՌՏ սկանավորումը:
«Հավաքվեցին, ասեցին՝ դուք այլեւս չպետք է ղեկավարեք Ղարաբաղը, հիմա մենք տեսեք ինչ ենք անելու, զանգ էին ստացել նույն տեղից, որտեղից հիմա ստանում են». Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղից մասնագետներ կան, հրավիրում ենք աշխատանքի, ասում են՝ ձեր մոտ էս ի՞նչ ցածր են աշխատավարձերը: ԼՂ-ում աշխատավարձն ավելի բարձր էր, քան ՀՀ-ում, ԼՂ-ում թոշակը բարձր էր, քան ՀՀ-ում: Նա, ով մենակ էր թողել ԼՂ-ին»:
Լիլիթ Դանեղյան-Բոսլերը կարևորել է պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության բարձր առաքելության իրականացման գործում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 11-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Լիլիթ Դանեղյան-Բոսլերի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված սերտ համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԵԽ ծրագրերի կարևոր դերակատարությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման գործում։ Անդրադարձ է կատարվել ԵԽ
«Մեզ 30 տարի մեշոկի նման էս կողմից շպրտել են էն կողմ, էն կողմից շպրտել են էս կողմ, էդ չե՞ք նկատել… բա մենք ուզում ենք ՀՀ-ն հանենք Մինսկի խմբի մրցակցությունից». Փաշինյան
«Մեզ գալիս էին ասում էին՝ սենց ասեք, իրանք գնում էին ԵԱՀԿ-ում ուրիշ ձեւ էին քվեարկում: Բա էս ի՞նչ էր, եթե ոչ աշխարհաքաղաքական մրցակցությունից: Բա մենք ուզում ենք Հայաստանը հանենք էդ մրցակցությունից, ասենք՝ հլը մի րոպե, ընկերնե՛ր, էստեղ երկիր կա, էստեղ կառավարություն կա, էստեղ ժողովուրդ կա,, էստեղ տեսլական կա»:
Իմ ճանապարհը հաղթահարման ճանապարհ է և ոչ՝ հակադրման. Աննա Վարդապետյանը մասնակցել է «Ազդեցիկ կանայք. հասարակության մեջ կանանց դերի հեռանկարը» խորագրով համաժողովին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի ապրիլի 11-ին, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի հրավերով, մասնակցել է «Ազդեցիկ կանայք. հասարակության մեջ կանանց դերի հեռանկարը» խորագրով համաժողովին: «Մատենադարան» Մ.Մաշտոցի անվան ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում կայացած համաժողովին մասնակցել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Պալատի նախագահ
«Որոշ հոգեւորականներ հիշել են, որ Ոսկեպարում եկեղեցի կա, էնտեղ շոու-պատարագ են անում, քանի՞ անգամ են այնտեղ պատարագ արել, սա ստենդ-ա՞փ ա, չեմ հասկանում». Փաշինյան
Փաշինյանն ասաց, թե ինչու է ինքը այսքանից հետո իշխանության մնացել. «Ասում եք՝ մենք ազգային արժեքներին դեմ ենք, մեր ծագումն ենք ուրանում: Մեր արժեքներից մեծագույնը մեր լեզուն է եւ եթե ինձ որեւէ մեկը հարցնի, թե ի՞նչն է պատճառը, որ ես ձեր թվարկածներից հետո շարունակում եմ մնալ ՀՀ վարչապետ, կներեք էս զեղման համար, ես կասեմ՝ որովհետեւ ես տիրապետում եմ մեր ազգային արժեքներից ամենակարեւորներից մեկի՝ հայոց լեզվի ոչ միայն տառին, այլեւ հոգուն, ոգուն, էմոցիային»:
Կլաուս Նոյկիրխ. Առողջապահության ոլորտում գնահատելի է Եվրոպայի խորհրդի և Հայաստանի համագործակցության դինամիկան, և Հայաստանի փորձառությունը ԵԽ անդամ երկրների համար
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչներին` ի դեմս ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի և ԵԽ Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի: Քննարկվել են Հայաստանի համար 2023-2026թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում իրականացվող աշխատանքները: Խոսելով ԵԽ Օվիեդոյի կոնվենցիայի վավերացման մասին` Անահիտ Ավանեսյանը կարևորել է ՀՀ
Աննա Մկրտչյանը դիմեց Փաշինյանին. «Էլ Ալեն Սիմոնյանի հարսին չկալանավորեք, խնդրում եմ, ում ուզում եք ստեղից կալանավորեք, ինքը ձեզանից չի թռնելու»
Ալեն Սիմոնյանն ունեցել է հիանալի ճանապարհ եւ ինչպես ընդունված է ասել, միայն վնգստացող դատավորներն են, որ կարողացել են ապահովել Ալեն Սիմոնյանի պատվի եւ արժանապատվության գոյությունը»:
Արծրուն Հովհաննիսյան․ «Մենք պետք է խորքային ռեֆորմ անենք՝ մեր մտածողության, գործելաոճի, ամեն ինչը պիտի փոխվի․ կարծրացած իրողությունների մեջ էինք ապրում»
«Այսօր ռուս-ուկրաինական պատերազմը ցույց է տալիս աշխարհաքաղաքական անվտանգային բալանսների գոյություն չունենալը, այդ թվում՝ ռազմական գիտության կարծրացած, ավանդացած սկզբունքների կրախը»,-այս մասին այսօր Երեւանում կայացած «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն․ հայեցակարգից իրականություն» փորձագիտական համաժողովում ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ այսօր անվտանգության աշխարհում այլեւս անվտանգ չէ, ծանր ժամանակաշրջան է մոլորակն ապրում, ուժերի վերադասավորում է,
«ՀՀ-ն դառնում է օրինակելի այն տեսանկյունից, թե Եվրոպայի խորհուրդն ինչ է անում այս երկրում»․ 2․8 միլիոն եվրոյի փաթեթ՝ ՀՀ-ին
Արձագանքման փաթեթի շրջանակներում, ԵԽ-ն նշում է 2023-ին Հայաստան ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը, հատկապես խոցելի խմբերում ընդգրկված փախստական երեխաների և կանանց իրավունքների պաշտպանությունը, փախստականներին ընդունած համայնքներին, մարդու իրավունքների պաշտպանության հաստատություններին աջակցություն, Հայաստանի առողջապահության համակարգում Ղարաբաղից բուժաշխատողների լիարժեք ինտեգրումը, ինչպես նաև հոգեբանական աջակցության տրամադրումը:
«10 հոգու Երեւանի կենտրոնում գնդակահարած մարդու ցուցակով եկել եք ստեղ, ինձ մեղադրո՞ւմ եք, բարոյականությունի՞ց եք խոսում». Ալեն Սիմոնյանը՝ Աննա Գրիգորյանին
Բա Աննա Մկրտչյանը, գալիս է կոռուպցիայից է խոսում, 14 գույք հայտարարագրել է հայրը, 11 գույք ինքն է հայտարարագրել, որից 6-ը անշարժ…28 տարեկան է, է՜: Մի անգամ ավագանի է եղել: 11 գույք ինքն է հայտարարագրել, 14 գույք հայրը՝ վրեն 4 հատ քրեական գործ կոռուպցիայով, եկել է այստեղ կոռուպցիայից է խոսում»:
Շառլ Ազնավուրի արվեստն աշխարհին կներկայացվի նորովի և յուրովի
Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ աշխարհահռչակ շանսոնյե, մեծանուն հայ Շառլ Ազնավուրի լավագույն ստեղծագործությունները շուտով հնարավոր կլինի լսել նաև սիմֆոնիկ կատարմամբ։ Շառլ Ազնավուրի հայտնի ու սիրված ստեղծագործությունները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի աշխարհում գործող ամենահին՝ շուրջ 126 տարվա պատմություն ունեցող ձայնագրման ընկերության՝ աշխարհահռչակ «Դոյչե Գրամաֆոնի» պիտակով և եզակի ալբոմով՝ նվիրված Ազնավուրի
Իվլիան Խաինդրավա․ «Հակամարտության լուծումից հետո գործի մեջ է մտնում բիզնեսը, որը դառնում է խաղաղության գործոն»
Վրացի փորձագետ Իվլիան Խաինդրավայի կարծիքով՝ ժամանակն է Հարավային Կովկասը դարձնել աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական տարածաշրջան, գործոն
«Եթե ինձ մեղադրում եք ՀՀ սահմանները սխալ իմանալու մեջ, դուք եք մեղավոր, որովհետեւ ձեր գրած դասագրքերով եմ ես գնացել դպրոց, սովորել». Ռուբինյան
Կարող եք բացել կրթական համակարգում օգտագործվող աշխարհագրության դասագրքերը, այդ թվում ձեր քաղաքական ուժի կողմից Հայաստանը ղեկավարող տարիներին գրված եւ օգտագործված, այնտեղ գրված է՝ ՀՀ տարածքը կազմում է 29.743 քկմ:


















































