Օրվա լրահոսը

Տպավորություն է, որ իշխանություններն առաջնորդվում են «մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ» տարբերակով. անցած վեց տարին հենց դա է ցույց տալիս. «Փաստ»

2024 թվականի փետրվարի վերջի դրությամբ արդեն Հայաստանի պետական պարտքը կազմել է 11 մլրդ 943 մլն դոլար։ Խնդիրն այն է, որ ներգրավվող միջոցները միտված չեն տնտեսության զարգացմանը, այլ ընդամենը տնտեսական աճի իմիտացիա ստեղծելու և եղած միջոցները փոշիացնելու խնդիր են լուծում։ Հյուսիս-Հարավ ճանապարհը տարիներով կառուցվում է ու չի ավարտվում։ Այնինչ, Հայաստանը գերժամանակակից ավտոմայրուղու կարիք ունի, որով կկարողանա

«Զուտ ներհոսքը նվազել է, փողը ժամանակին գալիս մնում էր Հայաստանում, հիմա գալիս, բարեւում՝ գնում է»․ Արթուր Խաչատրյան

Բաբկեն Թունյանն ասաց, որ ոսկերչական արտադրատեսակների ոլորտի աճը տարօրինակ չէ, որովհետեւ ստեղծվել է տնտեսական հնարավորություն, եւ անցած տարվա վերջերից սկսած՝ ՀՀ-ում էականորեն աճել է ոսկյա զարդերի արտադրությունն ու արտահանումը։

Շարունակում ենք ունենալ այն դատարանները, որոնք ունեցել ենք, ոչինչ չի փոխվել. Վարդան Հարությունյան. «Հրապարակ»

Ըստ Հարությունյանի՝ իրական ժողովրդավարություն հաստատելու համար հաստատողները պետք է լինեն ժողովրդավար. «Մեր այսօրվա իշխանավորների մոտ դա բացակայում է»

Նույնիսկ դպրոցականի մակարդակ ունեցողը, նայելով քարտեզին, կհասկանա, թե ինչ է կատարվելու Փաշինյանի նախանշած տարածքները թշնամուն նվիրելու հետևանքով. «Փաստ»

Քանի՞ օր, քանի՞ շաբաթ, քանի՞ ամիս ոսկեպարցիները կամ բաղանիսցիները կդիմանան թշնամական ուղիղ նշանառության կրակահերթերի տակ:

«Ի վերջո կա՞ն ցուցանիշներ՝ կորոնավիրուսի հետեւանքով ինչքա՞ն մահացություն է եղել Հայաստանում»․ Անահիտ Ավանեսյանը թվեր չհնչեցրեց

Արծվիկ Մինասյանը նշեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի տարբեր գնահատականներ կան, եւ ինքը չի կիսում Անահիտ Ավանեսյանի լավատեսությունը։

Այս նողկալի տրամաբանությամբ ստացվում է, որ 30 տարի շարունակ հայ ժողովուրդը հազարավոր զոհեր է տվել, կրել անասելի զրկանքներ, որպեսզի Հայաստանը հայտնվի կառափնարանում». «168 ժամ»

Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի իր այս քաղաքականությունը, հեռու չէ այն օրը, երբ արցախյան պատերազմի հերոսները կարող են հետմահու դատապարտվել՝ Հայաստանի անկախության դեմ պայքարելու համար։

Արտախորհրդարանական ուժերի կամ այլ ֆորմատով հանդիպումների անհրաժեշտություն կա, քանի որ շատ հարցեր են կուտակվել. Տիգրան Խզմալյան․ «Ժողովուրդ»

2021թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը ձեւավորել էր արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ քննարկումների նոր հարթակ: Իսկ ո՞ ւր է անհետացել հիմա այս հարթակը, արդյո՞ք այն լուծարվել է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հայաստանի եվրոպական» կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանն ասաց, որ վերջին անգամ արտախորհրդարանական ուժերի ֆորմատով հանդիպում եղել է նախորդ տարի՝ սեպտեմբերին: «Հատուկ որոշում չի եղել,

Վահան Կոստանյան․ «Սահմանազատման գործընթացի տրամաբանությունը՝ մեր բոլոր հարեւանների հետ 1991 թվականի Ալմա -Աթայի հռչակագրի ստորագրման ժամանակ առկա սահմանների սահմանագծի վերականգնումն է»

Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանազատման գործընթացի վերաբերյալ ՀՀ ԱԳ փոխնախարարն ասում է՝ այս պահին երկու երկրներն էլ թարմացրել են սահմանազատման հանձնաժողովների կազմերը, նիստ դեռեւս տեղի չի ունեցել, տնային աշխատանք է կատարվում երկու կողմերում

«Ընդամենը պետք է, որ հարևան երկրում իշխանության գա մեկը, ով կհայտարարի, թե «էդ ամայի-անբնակ սարերում տարվա կեսը ձյուն ա, հո դրանց համար պատերազմ չե՞նք սկսելու». «ՉԻ»

«Պետք է պնդեմ, որ ժամանակակից աշխարհում եթե գոյություն ունեն երաշխիքներ՝ դրանք բացասական երաշխիքներ են․․․ իսկ դրական սպասումների իրականացման երաշխիքներ պարզապես գոյություն չունեն»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանի դեպքում դրական սպասումների իրականացման երաշխիքներ գուցե իսկապես գոյություն չունեն, բայց օրինակ Ադրբեջանի դեպքում՝ այդպիսի երաշխիքներ լավ էլ գոյություն ունեն։ Դրա համար ընդամենը պետք է, որ հարևան երկրում իշխանության

«ՀՀ նորագույն պատմության մեջ արձանագրվեց, որ ՀՀ ԱԺ-ն չճանաչեց ապրիլի 10-ը որպես Մարաղայի կոտորածի հիշատակության օր»․ Լիլիթ Մարտիրոսյան

Ըստ ցեղասպանագետ Լիլիթ Մարտիրոսյանի՝ Մարաղայի ցեղասպանությունն ամբողջությամբ չի ներկայացվել մեր հանրությանը։

Ադրբեջանը շարունակում էր սպառնալ Հայաստանի գոյությանը` օկուպացնելով այդ երկրի տարածքի մի հատվածը. Freedom House-ի զեկույց

«Կարծում եմ, որ սա Հայաստանի ժողովրդավարական հետագծի ավելի մեծ միտումի մի մասն է վերջին 5-10 տարիների ընթացքում, և հատկապես «թավշյա հեղափոխությունից» հետո: Այն բնութագրվում է հաճախ որպես երեք քայլ առաջ և մեկ քայլ հետ: Ցավոք, այս տարին այն տարիներից էր, որտեղ այս զեկույցում իսկապես առկա էր մեկ քայլ հետընթաց»,- ասում է Մայք Սմելտզերը:

Պայքարելու ենք, որ հայ ժողովուրդը լինի անկախ, ունենա պետականություն, ապրի խաղաղ․ Արշակ Կարապետյան

Ապահովել հայոց պետականության պահպանումը։ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հարցազրույց է տվել, անդրադարձել նորաստեղծ «Համահայկական ճակատ» կուսակցության առաջիկա անելիքներին, նշել է, թե իրենց շատ քայլեր անակնկալ են լինելու, հատկապես գործող իշխանությունների համար։ Արշակ Կարապետյանն ուշագրավ մանրամասներ է հայտնել իր պաշտոնավարման օրոք Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների պահվածքից, Ալիևից ունեցած վախից

Իսկ եթե դա սահմանազատում չէ, ինչպես պնդում են սահմանազատման հանձնաժողովի անդամները, ապա ինչո՞ւ եք շտապում տարածքները հանձնել. «Հրապարակ»

Մի ողջ երկիր, գոնե նրա մտածող եւ ոչ իշխանական հատվածը, գիշեր-ցերեկ զբաղված է վարչապետ Փաշինյանի խոսքի հակասություններն ու ստերը բացահայտելով, նրա հայտարարությունները հերքելով, հակափաստարկներ գտնելով եւ ապացուցելով, որ այդպես չէ: Որ Արցախը Հայաստան է, որ պատերազմ տենչացող թշնամուց չի կարելի խաղաղություն մուրալ, որ ոչ մի փաստաթուղթ եւ պայմանագիր խաղաղություն չեն բերելու մեզ: Որ չի կարելի

Վահան Կոստանյան․ «Նախկինում հայ-վրացական հարաբերությունները առավելապես կառուցվում էին միմյանց չվնասելու սկզբունքի վրա»

ՀՀ ԱԳ փոխնախարարի ներկայացմամբ՝ այսօր հայ-վրացական հարաբերությունները տեղափոխվել են մի նոր փուլ՝ երկու երկրների կառավարությունները ունեն քաղաքական կամք եւ պատրաստակամություն միմյանց օգնելու միասին անցնելու ճանապարհը

2020 թ.-ից ի վեր Փաշինյանին սպասարկող ավտոշարասյունը մեծացել է, եւ մինչ վարչապետի տեղաշարժի մեկնարկը, ոստիկանությունը կաթվածահար է անում երթեւեկությունը. «Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանը 2019 թվականի մայիսի 5-ի մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակած «փաստ N93-ը` «Նոր Հայաստան»-ի մասին» զեկույցում հայտարարեց. «ՀՀ վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելող նշանի տակ, բացառությամբ հատուկ դեպքերի, և քաղաքացիներին զիջում է ճանապարհը հետիոտնային անցումների վրա»։ Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթը հարկ է համարում հիշեցնելու, որ այս ելույթից երեք ամիս առաջ՝ 04.02.2019 թվականին, համացանցում տեսանյութ

Փաշինյանի ժամանակ կորցրել ենք իրական Հայաստանի զգալի մասը

Հայաստանի ներկայիս իշխանությունը չի կարողանում նորմալ բանակցի Ադրբեջանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ միջազգային գործընկերների հետ, չի կարողանում կազմակերպել պետական համակարգը, որպեսզի այն պատրաստվի հերթական, անխուսափելի պատերազմին: Բայց վարչապետն իր ձախողումները փորձում է քողարկել «պատմական» եւ «իրական» Հայաստանի մասին անիմաստ, հակագիտական եւ հակապետական խոսակցություններով: Կարծում եմ, ցանկացած բանական մարդուն պարզ է, որ «իրականը» պայմանավորված է «պատմականով»

Ի՞նչ խնդիր է հեմանգիոման և որքանո՞վ է այն վտանգավոր

Հեմանգիոման կամ վաղ մանկական (ինֆանտիլ) հեմանգիոման արյունատար անոթների բարորակ նորագոյացություն է։ Ինֆանտիլ կամ վաղ մանկական հեմանգիոման երեխաների շրջանում առավել տարածված նորագոյացություններից է, որը, սովորաբար, աճում է որոշակի ժամանակահատվածում, այնուհետև վերանում է՝ առանց բժշկական միջամտության։ Հեմանգիոմաները մեծամասամբ խնդիրներ չեն առաջացնում, սակայն որոշ դեպքերում կարող են բացվել և արյունահոսել կամ խոցոտվել։ Դա կարող է ցավոտ լինել։ Դրանից

Ինչքան շատ են իշխանությունները նետվում պարտվողականության գիրկն, այնքան եկեղեցու ձայնն ավելի բարձր է լսվում. «Փաստ»

.Իշխանությունները փորձում են հոգևոր դասին մեղադրել նրանում, թե նրանք քաղաքականությամբ են զբաղվում այն պայմաններում, երբ պետությունը և եկեղեցին տարանջատված են։ Բայց երբ հարցը վերաբերում է հայ ժողովրդի կենսական շահերին, ապա եկեղեցին ուղղակի լռելու իրավունք չունի։ Եվ սա ոչ թե քաղաքականության հարց է, այլ գոյութենական, համազգային դիրքերից հանդես գալու։

Նիկոլ Փաշինյանի ելույթները, մտքերը լսելն առանց վալերիանկա ունենալու հղի է ծանր հետևանքներով. «ՉԻ»

Էն ժամանակ, երբ գոռում էր. «Արցախը Հայաստան է ու վերջ», էդ պովոդոկը վիզը շատ չէր սեղմում, չէր զգում: Որ սեղմեր, հո նման բաներ չէ՞ր ասի:

Դժգոհությունն արտահայտվում է միայն դրա անմիջական հասցեատերերին կողմից ու նրանց շրջանում. «168 ժամ»

Գրողների կողքին չենք տեսնում կամ գրեթե չենք տեսնում երաժիշտների, դերասանների պայքարն ընթանում է՝ առանց գրողների, Կոնսերվատորիայի փակումը ո՛չ գրողներին, ո՛չ էլ դերասաններին գրեթե չի հուզում, իսկ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների կողքին նշված խավերից որևէ ներկայացուցիչ, առավել ևս, կանգնած չէ։

«Լավ, դու խոսեցիր իրական Հայաստանի մասին, բայց քո պատմական թշնամին չի փոխվում»․ Գեղամ Ստեփանյան

Գեղամ Ստեփանյանը փաստեց՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն անընդհատ ահազանգում են ՀՀ-ում հայ ժողովրդին սպառնացող ցեղասպանության մասին ու ասաց․ «Առնվազն ի՞նչ աստիճանի պարզամիտ պիտի լինել, որ այս ամենը չտեսնել, և խոսել՝ եկեք հրաժարվենք պատմական Հայաստան ասվածից և խոսենք իրական Հայաստանի մասին»։

ԱՄՆ-ը դիտարկո՞ւմ է ՀՀ սահմանին ԵՄ դիտորդական առաքելությանը միանալու հնարավորությունը. ԱՄՆ-ի դեսպանն «ապագայում ոչինչ չի բացառում». «Ազատություն»

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հարցազրույց է տվել «Ազատությանը», ներկայացնում ենք մի քանի հատված. «Ազատություն». – Անցած շաբաթ մենք երկուսս էլ Բրյուսելում էինք, որտեղ Հայաստանի արևմտյան գործընկերները խոստացան հավելյալ ֆինանսական աջակցություն, ու վերահաստատեցին իրենց հանձնառությունը Հայաստանի տնտեսության ու ժողովրդավարության ամրապնդմանը։ Արդյոք որևէ համաձայնագիր է ստորագրվել՝ երաշխավորելու, որ այս աջակցությունը լինի շարունակական՝ անկախ, թե ինչպես կավարտվեն

«Սյունիքում եմ ապրում, 5 երեխա ունեմ, բայց առայժմ ապագաս չեմ պատկերացնում, չեմ էլ պատրաստվում հայրենիքը լքել»․ Մարաղայի ցեղասպանությունը վերապրած անձ

«Ներխուժեցին գյուղ, ժողովրդի որոշ մասը մնացել էր տներում, համայնքն Ադրբեջանի տիրապետության տակ էր, սկսեցին այդ մարդկանց մորթել, փողոցներում իրոք գլուխներ էին թափված, ես փոքր եմ եղել, բայց շատ բաների ականատես եմ եղել»․ Մարաղայի ցեղասպանությունը վերապրած բնակիչ

«Հանրային օրակարգերից չպետք է դուրս գա արցախահայության վերադարձի իրավունքը Հայրենիք` Արցախ». Արման Թաթոյան

Հանրային օրակարգերից չպետք է դուրս գա արցախահայության վերադարձի իրավունքը Հայրենիք` Արցախ: Դա ենթադրում է արժանապատիվ  ու ապահով կյանք, գույքային իրավունքներ: Գլխավորն անվտանգությունն է, որի համար անհրաժեշտ են միջազգային երաշխիքներ:   ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյան

Բլոգեր Չախոյանին վարչական պատասխանատվության ենթարկելու ոստիկանության հայցը մերժվեց

Փաստացի դուրս է գալիս, որ հերթական անգամ իմ հանդեպ քաղաքական ոտնձգություն է տեղի ունեցել, անհիմն կերպով փորձ է արվել ինձ պատասխանատվության կանչել. Չախոյան

Ինչպես են հայերն ու հույները փրկվել ճապոնական «Տոկեի Մարու» նավով. Աննա Վարդանյանի ուսումնասիրությունը

Հեղինակը հետազոտություններ է կատարել Հունաստանում եւ Ճապոնիայում

«Ադրբեջանը մի մազաչափ երբեք հետ չի կանգնի իր նպատակից։ Այսօր ևս նա շարունակում է իր ցեղասպանությունը»․ Լարիսա Ալավերդյան

Լարիսա Ալավերդյանը հարցրեց՝ միջազգային քրեական դատարաններում մեր կողմից նամակների հեղեղում կա՞․ ո՞ւմ պիտի մեղադրենք։ Ըստ նրա՝ բարձիթողի վիճակում ենք։

ՀՀ ԱԳՆ–ն հիշել է Մարաղայի կոտորածներն ու հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին

«32 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Մարաղա քաղաքում հայերի ջարդերը ադրբեջանական էթնիկ զտման քաղաքականության ևս մեկ դրվագն են: Ավելի քան 50 խաղաղ բնակիչ գազանաբար սպանվեց, նույնքան էլ գերեվարվեցին, շուրջ 5000 բնակիչ բռնի տեղահանվեց»,–գրված է ԱԳՆ–ի X-ի էջում։ Ընդգծվում է նման քաղաքականությունը կանխելու անհրաժեշտությունը։   Թարգմանությունը` «Սպուտնիկ Արմենիա»-ի:

«Մայր Աթոռի բոլոր քայլերը արվել են և արվելու են հանուն ՀՀ պետականության, հանուն արցախահայերի իրենց բնօրրանում ապրելու արդար իրավունքի». Տեր Աբրահամ Մարտիրոսյան

ԱԺ քպական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին զայրացրել է Հայ Եկեղեցու եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների հայտարարությունը, որն անընդունելի է համարում նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը Տավուշի մարզից Ադրբեջանին տարածքներ հանձնելու ՀՀ իշխանությունների կողմից վերջին շրջանում զարգացված խոսույթը: Հարգարժան պատգամավոր, նախ Ձեր կարգավիճակը Ձեզ թույլ չպիտի տար Մայր Աթոռը նույնացնել ընդդիմության հետ կամ այն իջեցնել կուսակցության մակարդակի: Դուք

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930