Օրվա լրահոսը

Միրոսլավ Պապայի հետ հանդիպմանը Անահիտ Մանասյանն անդրադարձել է Ադրբեջանի հայատյացության քաղաքականությանը,  ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը

 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 9-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի քաղաքական ու արտաքին հարաբերությունների հարցերով տնօրեն Միրոսլավ Պապային։ Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն և Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը։ Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, զինված ուժերում, հաշմանդամություն ունեցող

«Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը կամ Արարատ Միրզոյանը երկօրյա ժամկետում այցելեն Ոսկեպար և բացատրություն տան գյուղի բնակիչներին»

Երկօրյա ժամկետից հետո մենք պետական դավաճանության կասկածով հայց ենք ներկայացնելու ՀՀ Գլխավոր դատախազություն

Հերթական անգամ ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցները ապօրինի գործողություններ են իրականացնում՝ ՀՀ տարածքում անձին առևանգում են, փորձում տեղափոխել ՌԴ. ՀՔԱՎ

Ըստ տեղեկությունների՝ ՌԴ ռազմաբազայի աշխատակիցները պատրաստվում են Շչետինին ինքնաթիռով տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն։

Դեղորայքի խոշոր խմբաքանակների ապօրինի տեղափոխման դեպքեր են կանխվել

ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի և Արևելյան մաքսատուն վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի մաքսային ծառայողները կանխել են դեղորայքի խոշոր խմբաքանակների ապօրինի տեղափոխման դեպքեր: Օրերս Վրաստանից ՊԵԿ Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է  ժամանել  Է.Ն.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը: Մեքենան  նախնական զննման  ենթարկած  1-ին ուղեփակոցի մաքսավորի մոտ, կասկածներ է առաջացել, որից հետո այն ուղղորդվել է ռենտգեն տեսազննման։

«Իսրայելի կառավարությունը հստակ կեցվածքով և քայլելով պետք է հարգի Երուսաղեմի Հայոց պատրիարքության և հայ համայնքի իրավունքները»

Բռնությունները պետք է դադարեցվեն, ինչպես նաև դրանց՝ Իսրայելի ոստիկանության մեղսակցությունը։

Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար՝ առանց սահմանափակումների. հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից

Ֆիլմեր ու սերիալներ դիտելու մշակույթը, ժամանակակից տեխնոլոգիաներով պայմանավորված, թվային փոխակերպման է ենթարկվել ամբողջ աշխարհում։ Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ։ Արվեստի ամենասիրված տեսակներից մեկի՝ կինոյի հանդեպ հայ հասարակության հետաքրքրությունը միշտ առանձնահատուկ է եղել։ Կինոն ամենաերիտասարդ, բայց և  արվեստի ամենամեծ ժողովրդականություն վայելող

«Ես չեմ բացառում, որ Ադրբեջանն այս անգամ նաեւ լայնամասշտաբ հարձակման գնա, որ միանգամից խնդիրը լուծվի». Արմեն Ռուստամյան

«Երբ որ մենք ասում ենք, որ այդ տարածքներն իրենցն են, արդեն հրավիրում ենք, որ այդ տարածքներ մտնեն ցանկացած եղանակով, այդ թվում՝ նաեւ զորքով»:

Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեթի գործարանում հրդեհ է բռնկվել. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ ապրիլի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշիսյան փողոցի թիվ 89 հասցեում գտնվող պահեստում: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է նախկին ձեթի գործարանի եռահարկ տանիքում: Մինչ հրշեջների ժամանումը, կրակի դեմ պայքարել են

«Կա հաշվարկ 4+4 բանաձեւով, այսինքն, Ադրբեջանին սահմանակից 4 գյուղերի եւ այսպես կոչված անկլավների հանձնումը, որոնցից մեկը Տիգրանաշենն է». Տիգրան Աբրահամյան

«Դրանց հանձնումը ՀՀ-ի համար բավականին խոցելի իրավիճակ է ստեղծելու: Պաշտպանություն կազմակերպելը այդ ուղղություններով դառնալու է բավականին ծանր, էլ չեմ խոսում ենթակառուցվածքային խնդիրների մասին»:

Կառավարությունն առաջարկում է խստացնել սպանդանոցային գործունեության կանոնակարգմանն ուղղված վերահսկողությունը

Պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը սպանդանոցներում ստուգումների դեպքում կունենա իրավական հիմք կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը, ինչպես նաեւ սահմանելու լիազորող նորմեր: Սպանդանոցներում վերահսկողության հետեւանքով խախտումներ հայտնաբերելիս տնտեսավարողի գործունեությունը հնարավոր կլինի կասեցնել կամ եթե վեց ամիս գործունեություն չի իրականացրել, ապա դադարեցնել այն: Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կենդանիների առողջության եւ մարդկանց զոոնոզային վարակներից պաշտպանության համալիրում

Իշխանությունները պատրաստվում են Տավուշի մարզից տարածքներ հանձնել, կոչ ենք անում հրաժարվել պարտվողական գործելաոճից. Մայր Աթոռ

Հայտարարություն Հայաստանի Եպիսկոպոսների և Թեմակալ Առաջնորդների Տավուշի մարզից տարածքներ հանձնելու վերաբերյալ Վերջին շրջանի զարգացումները այլևս կասկած չեն թողնում, որ Հայաստանի իշխանությունները Արցախի լիակատար հայաթափման և ՀՀ տարածքների բռնազավթման պայմաններում, տեղի տալով Ադրբեջանից հնչող սպառնալիքներին, պատրաստվում են վերջինիս հանձնել Տավուշի մարզից տարածքներ նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը։ Պարտվողական այս մոտեցմամբ, տարածքային ցավալի հերթական զիջումներով, ըստ էության,

«Աբսուրդը հասնում է իր գագաթնակետին». Ռուստամյանը՝ փակ նիստից իրեն հանելու եւ հեռախոսները հավաքելու մասին

«Ես հատուկ սկզբունքորեն չեմ դիմում, որ ստանամ այդպես ասած իրավունքը գաղտնիությունը ձեռք բերելու: Հիմա քանի որ փակ են անում ու որոշել են, որ փակ գաղտնի է, ես էլ գաղտնիությանը հասանելիություն չունեմ, ուրեմն պետք է չմասնակցեմ այս նիստին, աբսու՛րդ է»:

Fastex-ը կազմակերպել էր քննարկում ժամանակակից արվեստ-բիզնես կապերի զարգացման վերաբերյալ

Հայաստանի բլոկչեյն էմբասիում շարունակվում են Fastex-ի տեղեկատվական հանդիպումները Web3 ոլորտի և նորարարական թվային տեխնոլոգիաների վերաբերյալ: Ապրիլի 6-ին ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել տեղեկատվական չորրորդ հանդիպումը, որը նվիրված էր ժամանակակից արվեստ-բիզնես կապերին: Թեմայի առնչությամբ ելույթներով են հանդես եկել Անահիտ Մարգարյանը, Ստեփան Հարությունյանը և Սերգեյ Թանթուշյանը։ Անահիտ Մարգարյանը մանրամասներ է ներկայացրել Funky Bunch Studio նախագծի վերաբերյալ:

Aravot.am-ի թղթակիցը ականատես է եղել Հյուսիսային Ամերիկայում տեղի ունեցած արեգակնային ամբողջական խավարմանը

«Խոսքեր չունեմ։ Մանկուց երազել եմ տեսնել Արեգակի ամբողջական խավարում», – Aravot.am-ի հետ կարճատև զրույցում ասաց «Founders» դասական ակադեմիայի ուսուցիչներից Մայքլ Ուիլիսը՝ ավելացնելով, որ թեև Արեգակի խավարման էլի է ականատես եղել, նա չի գտնվել ամբողջական խավարման գոտում։

ԱՄՆ-ն պետք է դադարեցնի միջամտել Կովկասի գործերին, եթե իսկապես ցանկանում է օգնել Հայաստանին երջանիկ ապագա ապահովելու հարցում. Ջեյմս Քարդեն

«Պետք է զերծ մնալ Հարավային Կովկասում հետագա միջամտությունից և սահմանափակել այն վնասը, որը մենք արդեն հասցրել ենք հետխորհրդային տարածքին»,- ՌԴ-ԱՄՆ նախագահական հանձնաժողովի ամերիկյան մասի նախկին խորհրդական Ջեյմս Քարդենը գրել է The American Conservative պարբերականում։ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի միջամտել Կովկասի գործերին, եթե իսկապես ցանկանում է օգնել Հայաստանին երջանիկ ապագա ապահովելու հարցում, կարծում է Ջեյմս Քարդենը:

Մեկնարկել է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության փառատոնը

Երևանում մեկնարկել է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության չորրորդ փառատոնը։ Փառատոնային երեք սիմֆոնիկ համերգների ընթացքում ներկայացվում են ինչպես Պենդերեցկու‚ այնպես էլ մեր օրերի ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Փառատոնը բացվեց Պենդերեցկու ստեղծագործությունների կատարմամբ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ տաղանդավոր ջութակահարուհի Ջու-Յոնգ Բեքը՝ կատարելով հայկական արմատներով լեգենդար լեհ կոմպոզիտորի «Մետամորֆոզներ» թիվ 2 ջութակի կոնցերտը‚ այնուհետև նվագախմբի կատարմամբ

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հարցերով ԱԺ նիստն անցկացվում է փակ ռեժիմով

Ալեն Սիմոնյանն ասաց, որ նիստին չեն կարող մասնակցել նաեւ Արմեն Գեւորգյանը, Ասպրամ Կրպեյանը, Արման Ղազարյանը, Մհեր Մելքոնյանը, Արմեն Ռուստամյանը, Մհեր Սահակյանը, Արթուր Սարգսյանը, Լեւոն Քոչարյանը եւ Սեյրան Օհանյանը։

Նախատեսվում է միավորել «ՀՀ ոստիկանության կրթահամալիր»-ը և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա»-ն. շրջանառության է դրվել օրենքների նախագծերի փաթեթ

Ներքին գործերի նախարարությունը շրջանառության է դրել օրենքների նախագծերի փաթեթ, որով նախատեսվում է սահմանել ՆԳՆ ենթակայությամբ գործող միասնական ուսուսումնական հաստատության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական հիմքերը, ուսումնական հաստատության կառավարման միասնական արդյունավետ մոդելը և ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպման միասնական մեթոդաբանության ձևավորումը։ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում՝ նախատեսվում է «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ները միավորել

Պուտինը պաշտոնից ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխարինել է ՀԱՊԿ-ում ՌԴ լիազոր ներկայացուցչին. Միքայել Աղասանդյանի փոխարեն նշանակվել է ԱԳՆ հատուկ նշանակության դեսպան Վիկտոր Վասիլևը: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Ինձ համար մեծ պատիվ է այս բեմից ասել՝ ողջո՛ւյն, սիրելի՛ ընթերցող…». Ռուբեն Եսայան

Առաջին անգամ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ գրքի շնորհանդես: Ապրիլի 6-ին կայացավ «Թունելից 13 կմ հեռավորության վրա» բեսթսելլերի հեղինակ Ռուբեն Եսայանի  երկրորդ` «Վանականները ունեն գաղտնիք» գրքի շնորհանդեսը: Գրքի առաջին շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի  17-ին` «Մոսկվա» կինոթատրոնում, սակայն շնորհանդեսին մասնակցել ցանկացողների թիվն այնքան մեծ էր, որ կազմակերպվեց երկրորդ`ավելի մեծ շնորհանդեսը:

Ադրբեջանական կրակոցները «աննպատակ» ներկայացնելով՝ իշխանությունները թույլ չեն տալիս անգամ, որ միջազգային պատշաճ գնահատականներ լինեն Ադրբեջանի վարքի հետ կապված. Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ամբողջ իշխանական քարոզչամեքենան՝ ՔՊ պատգամավորներով, փորձագետներով, կայքերով լծվել են Ադրբեջանին մաքրելու, կրակոցները «անկարևոր ու աննպատակ» դարձնելու գործին։ Ինչո՞ւ, որովհետև ակնհայտ կոլաբորանտներ են․ իրենց ավելի ձեռնտու է Ալիևին «խաղաղության մրցանակի» առաջադրել, քան ընդունել, որ ագրեսիան արդարացնելու, միակողմանի զիջումների, Արցախը Ադրբեջանին հանձնելու ու դրա

Արմինե Ադիբեկյան. «Տավուշից գյուղեր հանձնելուց հետո Լոռիի կորուստն արդեն տեսանելի ժամանակահատվածի հարց է»

Տավուշից չորս գյուղեր տալով՝ չորացվելու են եւս տասնյակ բնակավայրեր ու հայազրկվելու, հայաթափվելու է մի ամբողջ մարզ:

Ադրբեջանական կողմից անկանոն կրակի հետևանքով վնասվել են Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 8-ին, ժամը 22.50-ի սահմաններում, ադրբեջանական կողմից հրաձգային զենքից արձակված անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի տներից մեկի տանիքը և պատուհանը։ Կրակոցների պատճառով Տեղ գյուղի բնակիչներին այլ վնասներ չեն հասցվել։ ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական

«Ինչ ասացիք, որ Արշակ Կարապետյանն էնքան վախկոտ է, որ վախենում է՝ գա իր հայրենիքում հարցերին պատասխանի, բա պիտի մեկ-մեկ էլ գաս, ոչ թե փախնես». Քոչարյան

Լրագրողներից մեկն ասաց՝ գա, որ Դավիթ Տոնոյանի ճակատագրի՞ն արժանանա՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Բա դուք պատկերացնո՞ւմ եք ինչ ասացիք, որ Արշակ Կարապետյանն էնքան վախկոտ է, որ վախենում է գա իր հայրենիքում հարցերին պատասխանի: Բա պիտի մեկ-մեկ էլ գաս, ոչ թե փախնես, այլ գաս: Բա տեսա՞ք Դավիթ Տոնոյանը, այնուամենայնիվ, մնաց երկրում, ի տարբերություն Արշակ Կարապետյանի»:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 10։40-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ պաշտպանության նախարարություն  

Արդյո՞ք չենք ուշացել կամ ուշանում. Դավիթ Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը      Այն պահից ի վեր, երբ օրացույցի էջը փոխվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին, մեր ազգը, մեր հասարակությունը ընկղմվեց կյանքի արտասովոր ռիթմի մեջ, մի ռիթմ, որը պարբերաբար սկսեց ստուգման ենթարկել մեր պետականության հիմքերը և սոցիալական ներդաշնակությունը: Չնայած բոլոր դրամատիկ շրջադարձներին, մենք իրավաբանորեն այդպես էլ չձևակերպեցինք առկա իրավիճակն ու դրությունը այս

Լրահոս
Գիշերային զանգ

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930